
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ պարզվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության նիստերի դահլիճում իր կողմնակիցների կոնգրեսում հնչած ելույթից: Նախ` որ Տեր-Պետրոսյանին այս պահին ժամանակ է պետք իր հետագա քայլերը պլանավորելու համար: Եթե սա ավելի բացենք` կտեսնենք, որ նա այս պահին մի տեսակ խուսափում է պատասխանատու որոշումներ ընդունելուց կամ, այլ կերպ ասենք, պատասխանատու որոշումներ կայացնելու համար նրան ժամանակ է պետք: Եվ ամեն ոք, որ հետեւում է ի սկզբանե, 1988 թվականից, այս քաղաքական գործչի գործելակերպին, խոսքի տոնայնությանը, որոշումներ կայացնելու հերթագայությանը, այսօր կարող է պնդել, որ նա ոտքը կախ է գցում: Ի՞նչ կարող է սա նշանակել: Սա նշանակում է, որ անկախ այն բանից, թե Մելիք-Ադամյանում հավաքված էին անհամբեր, անմիջապես փոփոխություններ ցանկացող հեղափոխական շերտեր, որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ից այս կողմ բավական մտածելու ժամանակ էր ունեցել, էլի ժամանակ է ուզում` անելիքը դեռ չգիտե: Այդ բանի համար պատճառ կարող են լինել նաեւ իշխանական թեւերից եկող տարբեր ազդակները, որոնք ուղարկողները չեն բացառում ինչ-որ աստիճանի երկխոսության կայացումը, քանի որ այս պահին Հայաստան երկրի համար այնքան էլ բարեհարմար ժամանակ չէ` նկատի առնելով միջազգային թանկացումներն ու դրանց անդրադարձը Հայաստանի շուկայում, սոցիալական ծանր հետեւանքներով, ԼՂՀ բանակցությունների շուրջը ստեղծված անհասկանալի վիճակը, եվրոկառույցների ականջքաշոցին` 1609 բանաձեւի տեսքով, ամերիկյան սպառնալիքները` «Հազարամյակի մարտահրավերները» կասեցնելու վերաբերյալ:
Մի խոսքով` հավասարապես դժվար է ինչպես իշխանության, այնպես էլ իշխանության ձգտող ընդդիմության համար, որովհետեւ երկուսն էլ, ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ պատկերավոր ակնարկեց կառավարության իր ծրագիրը ներկայացնելիս, նույն խորտակվող նավակում են, նավակի խորտակման դեպքում նրանցից ոչ մեկի համար չկա փրկություն: Ու սա, հուսով ենք, հասկանում է Տեր-Պետրոսյանը, քանի որ նա չի կարող գործել խելագարության կանխավարկածով. եթե նա եւ իր թիմն իշխանության են ձգտում, ապա նրանց նորմալ, չխորտակվող Հայաստան է պետք: Համենայն դեպս` իր պահվածքի մեջ կա այդպիսի մի թաքնված ենթատեքստ, որի անուղղակի ապացույցներն, արդեն ասել ենք, նրա ելույթում էին` Ադրբեջանին եւ ԱՄՆ-ին ուղղված կոչերը, Սերժ Սարգսյանին ուղղված մեսիջները: Մինչդեռ նույնը չի կարելի ասել նրա կողմնակիցների մասին, որոնց անընդհատ սնել են «ի գործ» եւ «հիմա-հիմա» կարգախոսներով, ու նրանց շատ դժվար է լինելու համոզել, որ հեղափոխությունն առայժմ հետաձգվում է:
Լավ, իր կողմնակիցներով կզբաղվի հենց Տեր-Պետրոսյանը, իսկ մենք շուռումուռ տանք այն հնարավորությունը, թե արդյոք այս պահին հնարավո՞ր է երկխոսություն, ինչը կսպառեր Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը, եւ պետության ուշադրությունը չէր շեղի արտաքին եւ տնտեսական մարտահրավերներից: Ճիշտն ասած` հետեւելով Տիգրան Սարգսյանի պահվածքին, որը խորհրդարանում բավական հանդուրժողաբար էր վերաբերվում ընդդիմությանը, հետեւելով իշխանական տարբեր թեւերից եկող իմպուլսներին` դա այնքան էլ անհավանական չի թվում, խնդիրը «ինչպեսին» կարող է վերաբերել: Օրինակ` կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցներում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երկխոսությունը հասարակական պահանջ համարեց. եթե նկատի ունենանք, որ նա ամենեւին էլ վերջին մարդկանցից չէ ՀՀԿ-ում, ուրեմն նա արտահայտում է Հանրապետականի ինչ-որ թեւի տեսակետ: Հենց երեկ դաշնակցական քաղաքագետ Լեւոն Շիրինյանը առկա խնդիրների, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի լուծման ձեւը երկխոսությունը համարեց, քանի որ Հայաստանի շահերն ու ներկա կյանքը, երկրի վիճակն այնպիսին են, որ երկրի ապագայի համար վտանգավոր վիճակ այս պահին չի կարելի ստեղծել: Բազմաթիվ այլ, ընդ որում առկա քաղաքական ուժերի ողջ սպեկտրը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կարելի է այսպիսի մտքեր լսել: Շատերն արդեն վերլուծել են մարտիմեկյան դեպքերն ու դրանց պատճառները, եւ գործընթացները մասնագետի հայացքով վերլուծող մարդիկ հասկանում են, թե մարդկանց դժգոհության հիմքում շատ իրական չարիքներ, շատ իրական անարդարություններ են թաքնված, եւ այդ պրոբլեմները պետք է լուծել: Հեղափոխականների առաջարկած լուծումները տանում են ոչ մի տեղ եւ նոր ցնցումները Հայաստանի վիճակը շատ ավելի կծանրացնեն: Անգամ Տեր-Պետրոսյանը դա երեւի հասկանում է: Երբ նա իր ելույթի ենթավերնագրերից մեկն անվանում էր «Հասարակության պառակտում, թե միավորում», արդյոք միավորո՞ւմն էր լեզվի տակ, չնայած իշխանությունների եւ իր կողմնակիցների միջեւ առկա վիհի մասին էր խոսում. «Առաջին հայացքից երկխոսության առաջարկը միանգամայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է»: Հետո, հասարակության առջեւ դրված խնդիրները թվելիս` այլեւս չի կազմաքանդում «ավազակապետությունը»` այլ միայն ձեւավորված կոռուպցիոն համակարգը, նրա թված մյուս կետերն էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ծրագրում համարյա արտացոլել է:
Մի անգամ գրել ենք, որ այնուամենայնիվ հանգուցալուծման ձեւ է անհաշտ ընդդիմության խորհրդարանում լինելը: Արտահերթ ընտրություններ մեզ պետք չեն` ընտրություններ ունեցել ենք, այն ժամանակ լեւոնականներ չեն մասնակցել: Սակայն հարցի մասնակի լուծման ձեւ, գոնե տեսականորեն, կարելի է առաջարկել: Օրինակ` ո՞ւմ է պետք այդքան կոճակ սեղմող գործարարի ներկայությունը խորհրդարանում: Նրանց հետեւում կանգնած ուժերը նրանցից մեծամասնական ընտրակարգով ընտրվածների մի մասին կարող են խորհուրդ տալ ի շահ երկրի վայր դնել մանդատները: Ահա այս ընտրատարածքներում կարող են նոր ընտրություններ նշանակվել ու ընդդիմության մի քանի թեկնածուներ կարող են այդ ընտրատարածքներում մրցել միմյանց հետ: Նրանց մի մասը, ոնց էլ լինի, կանցնի խորհրդարան: Ահա եւ այս ընդդիմությունը ամբիոն կունենա, եւ որքան սիրտն ուզում է` թող խորհրդարանում խոսի: Իսկ պետությանը միջազգային հանրության բացասական ուշադրության առարկան եւ այդպիսով խոցելի դարձնելը դեռ չի նշանակում, որ այդ ընդդիմությունն ի վիճակի է իշխանության գալու կամ էլ մեծ բան փոխելու մեր երկրում` այդ մարդիկ եղել են իշխանության, իրենց «փոփոխությունները» տեսել ենք:
Կիրակի օրը կոալիցիայի տարածած հայտարարության` «Եվրոպական չափորոշիչներին համապատասխան ընդդիմության իրավունքների ամրագրումը պետք է զուգակցվի քաղաքական դաշտի բոլոր դերակատարների քաղաքական պատասխանատվության հստակեցմամբ...» դրույթը երեւի ավելի շատ միս ու արյուն ստանալու մեխանիզմներ պիտի ունենա, հռչակագրային հայտարարություններից հոգնել ենք: Ամոթ չէ երկիրը ցնցումներից փրկելու համար նույնիսկ սատանայի հետ երկխոսել` այս կանխավարկածից պետք է ելնեն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, եւ դեռ մի ամիս առաջ էինք գրել` մեկ քայլ հետ գնան իրենց տարածական ախորժակներից: Մեկը խոսում է քաղբանտարկյալներին բաց թողնելու մասին, մյուսը չի ուզում մի քանի մանդատ զիջել անգամ խորհրդարանից` երկուսն էլ մի լավ տնտղելու միտք են: Բա հո նորից մարտի մեկ չի՞ կրկնվելու, կամ հո երկիրը եվրոձայնի իրավունքից չի՞ զրկվելու, ինչքան էլ Տեր-Պետրոսյանն ուրախանում է, որ խոսքից եվրոպացիք վերջապես գործի անցան եւ խոստանում են պատժամիջոցներ կիրառել:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
Smerch գրել է:
Զարհուրելի հանդուրժողականություն է դրսեվորվում հայաստանյան իշխանությունների կողմից՝ հայոց իշխանությունները հեղաշրջմամբ տապալելու անհաջող փորձի կազմակերպիչ ոհմակի և նրա առաջնորդի նկատմամբ: Այս ստահակին իրականում պետք է դահլիճ հատկացվեր "Սովետաշեն" քկհ-ում՝ որտեղ ունկըդիրները միայն քննիչներ պիտի լինեյին:
Անպատժելիությունից ոգևորված՝ հիմա էլ հայտարարում է "Եթե եվրոպական դիտորդական առաքելությունների հայտարարությունը չլիներ՝ չէր լինի մարտի մեկը": Ախր ցինիզմն էլ չափ ու սահման պետք է ունենա, այ հանցագո՛րծ, 10 անմեղ մարդ է զոհվել հենց քո մեղքով ու փոխանակ գոնե մեկ տոկոսի չափով մեղքն իր վրա վերցնելու դեռ հանդգնում է հիմա էլ եվրոպաներին ներքաշել իր գործած վերջին մեղքերի հորձանուտը:
Զարմանալ կարելի է երկխոսության կոչ հղող թե՛ իշխանամետ, թե՛ այլ քաղաքական գործիչների վրա: Ինչո՞ւ եք վարկաբեկում մեր իշխանություններին ու ինքներդ Ձեզ:
Հասկանալի լինելու համար պարզաբանեմ՝ թե ինչ են հիշեցնում նման հորդորները:
Պատկերացրեք՝ եթե հանկարծ 1917 թվի հոկտեմբերին տապալվեր բոլշևիկյան հեղաշրջման փորձն ու ժամանակավոր կառավարությունը մնար իր տեղում,իսկ այդ պարագայում ռուսաստանյան կառավարող և քաղաքական շրջանակներից հնչեին բոլշևիկների հետ երկխոսության սկսելու առաջարկներ: Չէ՞ որ Ռուսաստանն էլ, ինչպես այսօր Հայաստանն է՝ գտնվում էր պատերազմի մեջ և հեղաշրջողները երկուսն էլ պետության համար վնասակար էին: Ռուսաստանի համար դա Բրեստ-Լիտովսկի հաշտությունը եղավ, մեր դեպքում՝ Արցախի հանձնումը պիտի լիներ:
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 4Մայիսի 4-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը պայմանավորել է Հայաստանի անհաշտ դիրքորոշմամբ: Ինչպես նշում է թուրքական հանրային ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱրդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան պատերազմից ավելի շատ է տուժել: ...ԲԱՐԵԿԱՄՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ԵՐՐՈՐԴԻ՞
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանի խորհրդարանական ընտրություններն առայժմ նշանավորվել են ոչ միայն միասնական ընդդիմության յուրօրինակ բաժանումներով ու միացումներով, այլեւ հենց իշխանական ճամբարում առաջատար երկու ֆիգուրների` երկրի ...«ՆՈՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՆման հավակնոտ վերնագրով ընդարձակ հոդված է հրապարակել Financial Times-ը: Հրատարակության գլխավոր մեկնաբան-միջազգայնագետը եղել է Վրաստանում եւ հնարավորություն է ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ շրջագայելու ...ՊԵՆՏԱԳՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ» ՀԱՍՑՆԵԼ ԻՐԱՆԻ ՎԱՐԺԱՃԱՄԲԱՐՆԵՐԻՆ
Պենտագոնը Իրանի տարածքում իրաքցի գրոհայինների պատրաստման ճամբարներին «ուղղորդված հարվածներ» հասցնելու գործողություն է մշակում: Այդ մասին հաղորդում է Լոնդոնի «Սանդեյ թայմս» թերթը, վկայակոչելով լավատեղյակ ...ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՄայիսի 4-ին տոնական մթնոլորտ էր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (թիվ 10) միջնակարգ դպրոցում: Տեղի ունեցավ դպրոցի մարզադահլիճի եւ հանդիսությունների սրահի մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցում էին ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Ի՞նչ պարզվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության նիստերի դահլիճում իր կողմնակիցների կոնգրեսում հնչած ելույթից: Նախ` որ Տեր-Պետրոսյանին այս պահին ժամանակ է պետք իր հետագա քայլերը պլանավորելու համար: Եթե ...ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 12«Հարազատներն օտարանում էին միմյանցից: Մարդիկ հեշտ էին լքում հին կապերը: Բնակավայրերը դատարկվում էին, հողը մնում էր առանց տաք ձեռքերի: Քաղաքը վաղուց օտարացել էր, մարդիկ իրենց մոռացել, անշունչ առարկա էին ...ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է 0.25 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ՝ ՍԱՀՄԱՆՎԵԼՈՎ 6.75 ՏՈԿՈՍ
ԿԲ մամուլի ծառայություն2008 թ. մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: 2008 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ...ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայիսի 4-ին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել բնական (սեղմած) գազի շուկայում «հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ»: Այս մասին տեղեկացել ենք ...ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԹԱՓՈՎ
Ա. Մ.Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը երեկ քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին: Նա թվարկեց այն փողոցներն ու տրանսպորտային ...ՄԱՔՍԱՏԱՆԸ ՊԱՀՎՈՂ «ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ» ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑԻՆ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից երեկ ստացված տեղեկատվության համաձայն, հանձնաժողովը դադարեցրել է «Ֆիլիպ Մորիս» ընկերության ծխախոտների հայաստանյան ներկրող կազմակերպության՝ «Պարես Արմենիա» ...ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԹՄՄ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ) «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի հայտարարվել է 9 անվանակարգում՝ գեղարվեստական գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն, ռադիո ...ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ
Հ. Հ.Ավելի քան 10 տարի արվեստագետներ Նարինե Զոլյանը, Հարություն Զուլումյանն ու երաժիշտ Վահան Արծրունին աշխատում են «Չսերտած դասեր» նախագծի վրա: Նախկին Խորհրդային Միության տարածքում արժեքների լայնածավալ անկումը ...ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 44«Շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Այն, որ ես ներկայացնում եմ Վրաստանն այս հրաշալի մրցույթում, արդեն հաղթանակ է: Կարծում եմ, որ ես էլ, Սիրուշոն էլ արդեն հաղթել ենք եւ, հույս ունեմ, որ արժանապատվորեն ...ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑԻՆ ԵՎՍ 2 ՁԵՌԱԳԻՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Ամեն անգամ, երբ Մատենադարան եմ մտնում, ասես հանդիպման եմ գալիս Մեսրոպ Մաշտոցի հետ, իսկ երբ դուրս եմ գալիս, Մաշտոցն ասես ինձ պատվիրում է. «Իմ հորինած տառերով ինչքան գիրք կա, հավաքիր, բեր Մատենադարան». ...«ԶԱՐԹՕՆՔԸ» ՍԿՍԵՑ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից լավ լուր ստացվեց՝ շուրջ 16 ամիս տեւած անհասկանալի դադարից հետո մայիսի 1-ին վերսկսել է լույս տեսնել Ռամկավար ազատական կուսակցության 71-ամյա պաշտոնաթերթ «Զարթօնքը»: 1937-ի ...ՎԵՀԱՓԱՌՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՏԻԿԱՆ
Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Բենեդիկտոս 16-րդ պապի հրավերով այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմեկնի Վատիկան` երկու եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների առավել սերտացման համար: Այս ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում առաջնության պարգեւներն ու աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերն էին վիճարկում 337 շախմատիստներ: ...«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին գավաթի եզրափակիչի մասնակիցներ «Արարատի» եւ «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումները: «Արարատը» նախորդ երեք հանդիպումներում ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում անցկացվող մրցաշարում: Մեկնարկային խաղում մեր պատանիները 4-1 հաշվով պարտության մատնեցին իտալական «Մոնցայի» ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՇԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը կորցրել է շանը: Երբ բռնցքամարտիկը Շվեյցարիայում նախապատրաստվում էր հունիսի 21-ին Էդիսոն Միրանդայի հետ ԱՄՆ-ում կայանալիք մենամարտին, ...ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵՑ HSBC ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հ. Չ.Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ HSBC բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային ...Մ. ՌԵՀԱՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ՄԵՐԺՎԵՑ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց Արամ Կարապետյանի բողոքը` ժամկետը մեկ ամսով երկարաձգելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանների օրերս կայացրած որոշման դեմ: ՆԺԿ նախագահ ...ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏ ՈՒՆԵ՞Ք...
Ն. Մ.Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ լսվում էր Հուսիկ Բաղդասարյանի իրավապաշտպան Վարդան Զուռնաչյանի բողոքը Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը նրան ...ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՒՄ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՉորեքշաբթի օրերին Երեւանի թիվ 178 դպրոցի 9-ի 1 (այժմ արդեն` 10-ի 1) դասարանում երրորդ դասը ռազմագիտության ժամ է: Աշակերտներից Հրայրը, որին արդեն հասցրել էր ուսուցիչը դիտողություն անել եւ ուղարկել դասասենյակի ...
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱՓՈՐԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ, ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՄԼՈՒՂՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

