
ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԴԱՍԱԿԱՆԻ ՎԵՐԱԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ ԻՄԱՍՏՈՎ
Ներկայիս մեր թատրոնը ավելի ու ավելի խիզախ փորձարարության կարիք ունի: Թեեւ փորձարարությունն այս բնագավառում շատ անգամներ է քայլ արել ու շատ անգամներ սայթաքել...
Դավիթ Հակոբյանի ղեկավարած Պետական երաժշտական կամերային թատրոնի ներկայացրած «Անուշը» փորձարարություն էր մի քանի իմաստներով, նաեւ` նորարարության... Սա փորձ էր ստուգելու, թե կարելի՞ է արդյոք այս ճղամլավոց շոուների առատության մեջ հնչեցնել Թումանյանի մաքուր, հստակ, ջինջ խոսքը... Ոչ միայն հնչեցնել, այլեւ զուտ մելոդրամայի օրենքներով արցունք հանել հանդիսականի շատ բան տեսած աչքերից: Ստուգումն ու վերաարժեքավորումն էր Թումանյանի խոսքի անմահ զորության, քանի որ բեմադրիչը փորձել էր առավելագույնս հարազատ մնալ պոեմի տեքստին: Փորձ էր արել դիտարկելու թե այսօրվա հանդիսականին կարելի՞ է արդյոք «Անուշ» հրամցնել առանց Արմեն Տիգրանյանի` տասնամյակներով ընդունված եւ անգիր արված երաժշտության... Եվ ի վերջո` դասական պոեմն ընկալելու ի՞նչ հնարավորություններ են մնացել մեզանում...
Արդյունքում` զուտ թատերային բաղադրիչներով` դերասան, նկարիչ, պարային ու երաժշտական ձեւավորում, ստացվել էր ներկայացում:
Քանի որ Դավիթ Հակոբյանը Հ. Մալյանի, Մ. Մարինոսյանի դպրոցներով անցած այն բեմադրիչն ու դերասանն է, որ չէր կարող միամիտ քայլ ձեռնարկել, ուրեմն` նախ հանդիսականին թատրոն է բերում վստահությունը նրա արվեստի նկատմամբ: «Ուշացածները», «Ջայլամը ասֆալտի վրա» արդեն վառ վկայությունն են թատրոնի այս տեսակի կարեւորության: Իսկ տեսակը` բեմադրիչի մտահղացմանը հաջորդող փուլում մեծապես պայմանավորվում է դերասանների ընտրությամբ ու նրանց խաղով: Մեր ժամանակներում շատ հայտնի հայ բեմադրիչների հաճախ չի հաջողվում «բացել» նույնիսկ տաղանդավորի անուն հանած դերասանների, իսկ Դ. Հակոբյանը էպիզոդիկ դերերում անգամ առաջին պլան է բերում դերասանի ներքուստ մասնակցությունը բեմի իրադարձություններին, նույնիսկ խմբային տեսարանների մասնակիցը պետք է համակված լինի էքստատիկ հոգեվիճակով:
Գլխավոր դերակատարների խաղը թեեւ համաչափ չէր, բայց նրանցից յուրաքանչյուրը ներկայացման ընթացքում կարողացավ գոնե մեկ անգամ հասնել գագաթնակետին... Սարոյի մոր ողբի հատվածը (ընդունվեց բռավոներով), Անուշի խելագարության, Մոսիի` ոճիրին հաջորդած դրվագը...(Անուշ-Անահիտ Կիրակոսյան, Սարո-Վարշամ Գեւորգյան, Մոսի-Զոհրաբ Բեկ-Գասպարենց, Սարոյի մայրը-Անեթ Հարությունյան):
Հետաքրքրական գյուտ էր Անուշի մոր կերպարը... Սա կարելի է դիտել մեր ներկա հոգեբանական գիտելիքների դիրքերից... Կարելի է որոշ եզրակացության գալ եւ Թումանյանի պոեմում փնտրելով առկա հատիկները` ստեղծել կանացի մի նոր կերպար, որ այնուամենայնիվ ծնունդ է տվել, մեծացրել ընդունված չափանիշներից որոշակի հոգեբանական շեղումներ ունեցող Անուշի նման մի աղջկա, այլ կերպ սրանց անվանում էինք` շեղում նահապետական բարքերից:
Կարինե Ջանջուղազյանի մարմնավորած կերպարն ինքնին շեղում էր ձեւաչափից... Սա շատ լավ մտահղացում է, թեեւ հղկման ու որոշ շտկումների կարիք ունի... Կամ նրան պետք է հավասարեցնել ներկայացման ընդհանուր տրամադրությանը` որոշակիորեն իջեցնելով նրա ակտիվությունը կամ մյուս կերպարներին (ասենք` հոր) նույնպես օժտել ընդունվածից այլ մանրաշեշտումներով:
Հոգեբանական բացահայտում է նաեւ այն պահը, երբ Անուշի հայրը, մայրը եւ Անուշը ծնկաչոք աղերսում են Մոսիին հետ կանգնել Անուշին սպանելու որոշումից. Մոսին գրկում, ոտքի է կանգնեցնում հորը... Չկարողանալով տեսնել հոր թուլությունը` հավաստի մի երանգ է ավելացնում իր առնականությանը... Նորություն է Անուշի ու Սարոյի հայտնի երկխոսության մատուցումը, երբ Անուշն ասում է իր նշանավոր խոսքերը. «Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես, հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում», իսկ Սարոն կրկնում է ծաղրախաղի վերածելով աղջկա բառերը (որ միշտ սրտակեղեք են հնչել)... Այս հատվածում նոր է նաեւ Անուշի զուտ աղջկական սեթեւեթանքը, որ շատ ավելի գեղեցիկ է ու հավաստի, քան այն ուշակորույս եղանակը, որով մատուցվել է մինչեւ այժմ... շատ ավելի կանացի ու բնական լինելով, նպաստում է ողբերգությունն ավելի ուժգնորեն ընկալելուն: Գեւորգ Հովակիմյանի Բիձիկը` գալով մալյանական դպրոցի այն ավանդույթից, որի համաձայն կերպարը պետք է «խոսի» եւ տպավորվի ընդգծված, էական մանրամասներով, միաժամանակ ստանձնում է տեքստից խոսափողի եւ ժամանակի մեջ գործողությունն առաջ տանողի դերը: Սա էլ հոգեբանական գյուտերի այն շարքից է, որի հատիկը նույնպես գտնել էր պետք եւ գտնվել է Թումանյանի տեքստում... Նա չի կարող դեպքերի ողբերգականության կրողը չլինել, բայց եւ չի կարող չզգալ սուրհանդակի իր առավելության հաճույքը:
Ներկայիս թատրոնի սուղ միջոցներով լավագույնս լուծված էր նաեւ բեմահարդարման խնդիրը (նկարիչ՝Մերի Արեյան): Յափնջիներ հագած ու մորթե փափախավոր հսկա ֆիգուրները բեմի վրա (ժամանակավորապես ներկայացումը խաղացվում է Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոնի բեմում) անմիջապես հիշեցնում են Թումանյանական տողերը. «Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,/Հարբած շարքերով բռնած շուրջպարի,/ Հսկա՜ շուրջպարի բռնած երկնքում,/Հրճվում են ասես էն մեծ հարսանքում.../ Պերճ Արագածի նազելի դստեր,/Որ Դեւ-Ալ, Դեւ-Բեդ եւ այլ հսկաներ,/Խոլ-խոլ հսկաներ հնոց աշխարհի,/Փախցրին բերին անառիկ Լոռի»: Թեթեւությամբ տեղաշարժվող այս ֆիգուրները, հաճախ միջնորմի դեր կատարելով, միաժամանակ թե՛ հովիվներ, թե՛ ժայռեր, թե՛ վրաններ են հիշեցնում:
Ներկայացման տեսարաններին յուրահատուկ տոնայնություն էր հաղորդում Սեդրակ Երկանյանի երաժշտությունը:
Քանի որ ներկայացումն իր արշավի նախնական փուլում է, հարկ եմ համարում նշել իմ զուտ անձնական ցանկությունները: Ըստ իս, ներկայացումը շատ ավելի կշահեր, եթե փերիների պարը փոքր-ինչ անկանոն, բայց ավելի բազմիմաստ տարողություն ունենար, Սարոյի կերպարը ավելի տպավորիչ դարձնելու հնար գտնվեր, գուցեեւ լիներ փոխարինող դերասան, մշակվեին Մոսիի եւ Անուշի գրկախառնությունների գեղագիտական տեսարանները:
- ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 46Ինչպես ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորմանն ու արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակմանը միանգամայն ...«ԱՆՑՅԱԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ՀԱՅԱՑՔԸ ՆԵՐԿԱՆ ԸՄԲՌՆԵԼՈՒ, ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԻնչպես ամեն տարի, 2008-ին էլ Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ անցկացվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության զանազան քաղաքներում՝ Համբուրգում, Պոտսդամում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, ...ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Չ.Մայիսի 1-ին, վկայակոչելով կիպրական «Ֆիլիեֆտերոս» թերթը, այդ մասին տեղեկացրել է թուրքական մամուլը: Տեղեկության համաձայն, Մեծ եղեռնի հուշարձանը կկանգնեցվի Լառնակա քաղաքում, բացումը կկատարվի հունիսին: Հուշարձանի ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՑԱՆՑ
Հ. Ծ.«Ազգ»-ը գրել էր արդեն, որ Թուրքիան պատրաստվում է մինչեւ 2010 թվականը կառուցել իր սեփական հեռահար հրթիռների պաշտպանական ցանցը, օգտագործելով ռուսական S-300 օդային պաշտպանության համակարգերը որպես գլխավոր ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է մշակել երկրի բնակչության պարենային ապահովման ծրագիր: Հրամանագրում նշվում է, որ հանրապետությանը «դեռեւս չի հաջողվել հասնել տեղական արտադրության հաշվին հիմնական ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր ուսումնասիրություն է անցկացրել ու ըստ «անպատժելիության ինդեքսի» այդ երկրների ցանկը հրապարակել Lրագրողների ...Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԼՂՀ ՀԱՐՑՈՎ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԽորհրդարանն ընդունեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Երեկ այդ հարցի շուրջը «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին «Ժառանգություն»-ից Լարիսա Ալավերդյանը եւ ԼՂՀ նախագահի նախկին ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼԻ «ՍԵՎ ԱՅԳԻ» ԳԻՐՔԸ
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԹոմաս դե Վաալը Ռուսաստանին եւ Կովկասին վերաբերող հարցերում մասնագիտացած գրող եւ լրագրող է: BBC-ում աշխատանքի անցնելուց առաջ ռուսերեն եւ հունարեն է սովորել Օքսֆորդի համալսարանում: Գիտական աստիճան է ստացել ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՀԱՓԱՌԻՆ
2Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՎՐԱ ԵՎՍ ԾԱՆՐ ՄԵՂՔԵՐ Է ԲԱՐԴՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երեկ տեղի ունեցած իր կողմնակիցների կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի նոր շեշտադրում արեց, որոնք չէին հնչել մարտի 1-ից հետո տարբեր կայքերում տեղադրված նրա հարցազրույցներում: ...ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանում երեկ բացվեց «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն, եւ աուդիտ EXPO-2008» մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Լոգոս էքսպո կենտրոնը», Հայաստանի կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, ...ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 2Հայաստանում ստեղծված ներկայիս բարդ իրավիճակը եւ դրան նախորդած ողբերգական իրադարձությունները չեն կարող չհուզել ոչ մի հայի հայրենիքում թե սփյուռքում: Այսօր մենք զրուցում ենք մի մարդու հետ, որը եղել է մեր ...«ԵՍ ՄԻ ՄԱՐԴ ԵՄ, ՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԱՊՐԱԾ ՑԱՎԸ ԵՎ ԿՐՈՒՄ Է ԱՅԴ ԲԵՌԸ»
ը վարեց ԱԼԻՆ ՕԶԻՆՅԱՆԸ, 2006 թ. հոկտեմբերի, Ստամբուլ, «Ակոս» խմբագրատուն2006 թ. հոկտեմբերի կեսերն էր: Հրանտի հետ համաձայնության եկանք ու որոշեցինք հանդիպել «Ակօսի» գրասենյակում: Մոտավորապես 30 թուրք ակադեմիկոսների, լրագրողների, քաղաքագետների եւ մտավորականների հետ «Թուրքիայում ...ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԴԱՍԱԿԱՆԻ ՎԵՐԱԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ ԻՄԱՍՏՈՎ
ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆերկայիս մեր թատրոնը ավելի ու ավելի խիզախ փորձարարության կարիք ունի: Թեեւ փորձարարությունն այս բնագավառում շատ անգամներ է քայլ արել ու շատ անգամներ սայթաքել... Դավիթ Հակոբյանի ղեկավարած Պետական երաժշտական ...ԳԻԴԵԹ ԿԱՐԲՈՆԵԼ(1910-2008)
Ա. Բ.Կյանքի 98-րդ տարում վախճանվեց հայազգի ֆրանսիացի խեցեգործ-քանդակագործուհի Գիդեթ Կարբոնելը: Նա սերում էր արվեստագետ մի գերդաստանից, թոռն էր բժիշկ, հայ հանրային գործիչ Ավետիք Բաբայանի (1839-1913) եւ հայ ...ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՔԱՆԴՄԱՆ, ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՎՈՂ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՄարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոնի եւ ՀԲԸՄիության աջակցությամբ կենտրոնի սրահում այս տարվա մարտի 8-ին տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարիչ Թակուջի Շիմուրայի` Հայաստանի Ֆիոլետովո գյուղի մալական բնակչության ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԱյսօր` մայիսի 3-ին ողջ աշխարհը նշում է մամուլի ազատության օրը: Այս տոնացույցը սահմանել է Միավորված ազգերի կազմակերպությունը, սակայն ասել, թե ողջ աշխարհը բան ու գործը թողած մամուլի ազատության խնդիրներով ...ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՂՎԵԼ Է ԽՈՇՈՐ ՊԼԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԳիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում հանրապետության նախագահի եւ վարչապետի ներկայությունը բավականին աշխուժացրեց մամուլի ակումբներին՝ նրանց հայացքը միանգամից սեւեռելով գիտության ...ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ «7 ԱՂԲՅՈՒՐԸ»
«Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի «7 աղբյուր» կամ Կաթնաղբյուր կոչվող ցայտաղբյուրը, որի վերաբացումը տեղի ունեցավ մայիսի 2-ին: ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵԼԳՈՆԵԱՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՈՒ ՕՐՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ
ԱԳԱՊԻ ՆԱՍԻՊԵԱՆ-ԷՔՄԵՔՃԵԱՆ, Պատմաբան-աղբյուրագետ, ՄԿՀ նախկին տնօրենՍբ. Յովհաննես Կարապետի տօնին առիթով, մելգոնեանցիներ, ի սփիւռս աշխարհի, սրբազան աւանդութեամբ մը, կը խոնարհին իրենց պաշտելի բարերարներուն՝ Գրիգոր ու Կարապետ Մելգոնեան եղբայրներու յիշատակին առջեւ ու կ՛ուխտեն ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում մոտ է վերջնական հաջողությանը: Մրցումների ավարտից մեկ տուր առաջ Սերգեյը 7,5 միավորով Յուրի Կրիվորուչկոյի, Վլադիմիր ...ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան հայ սամբիստները: Նախ առաջնության պարգեւները վիճարկեցին դասական սամբոյի մասնակիցները, ապա սամբիստներն ուժերը ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը շուտով նորից կնստի խաղասեղանի շուրջը: Նա կմասնակցի մայիսի 7-18-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք շախմատի ավանդական մրցաշարին: Արոնյանի մրցակիցները ...ԶՐՊԱՐՏԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ
ՍՄԲԱՏ ԹՈՐՈՍՅԱՆ 1Մերօրյա մամուլի որոշ միջոցներում հրապարակվող առանձին հոդվածներ հար եւ նման են ստալինյան շրջանում տպագրված բանսարկություններին եւ հայհոյախոսություններին, որոնք գրվում են «հիմնվելով» բացահայտ կեղծ ու ասեկոսային ...
ՌՈՒՍԱՀԱՅ ԿԱՊԻՏԱԼԸ ԿՓՈԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՔԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՌԱԴԻԿԱԼ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

