
ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼԻ «ՍԵՎ ԱՅԳԻ» ԳԻՐՔԸ
Թոմաս դե Վաալը Ռուսաստանին եւ Կովկասին վերաբերող հարցերում մասնագիտացած գրող եւ լրագրող է: BBC-ում աշխատանքի անցնելուց առաջ ռուսերեն եւ հունարեն է սովորել Օքսֆորդի համալսարանում: Գիտական աստիճան է ստացել ռուս գրականության գծով: Աշխատել է Մոսկվայում որպես Moscow Times-ի, լոնդոնյան Times-ի եւ Economist-ի թղթակից: Ներկայումս Թոմաս դե Վաալը Կովկասի տարածաշրջանային խմբագիրն է Լոնդոնի Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում: Մոսկվայում աշխատելու տարիներին Շարլոտա Գալի համահեղինակությամբ գրել է «Չեչնիա. փոքրիկ հաղթական պատերազմ» գիրքը, որն առաջին անգլերեն գիրքն է չեչենական հակամարտության վերաբերյալ: «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը` խաղաղության եւ պատերազմի միջով» գիրքը անգլերեն տպագրել է 2003 թվականին New York University Press հրատարակչությունը: Այժմ այս հակասական գրքին կարող են ծանոթանալ նաեւ հայ ընթերցողները:
Թոմաս դե Վաալն այս գիրքը գրել է օտարերկրյա ընթերցողների համար, որպեսզի նրանք ավելի լավ պատկերացնեն Ղարաբաղյան հակամարտության էությունը, սակայն այն մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ընթերցողների շրջանում: Ոչ միայն հետաքրքրություն է առաջացրել, այլեւ բազմաթիվ հակասական եւ իրարամերժ կարծիքներ է հարուցել` քննադատվելով թե՛ հայերիս, թե՛ ադրբեջանցիների կողմից: Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ հեղինակը հասել է որոշակի օբյեկտիվության եւ անկողմնակալության: Լրագրողն իր գրքի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում եւ Ադրբեջանում բացատրում է երկու պատճառով. նախ, որ եզակի հետազոտողներ են երկարատեւ ժամանակ անցկացրել հակամարտության երկու կողմերում էլ` այսինքն՝ շատ բան գրքում նոր է «մյուս կողմի» համար: «Երկրորդ` գրքի հիմքում հակամարտությամբ անցած ու դրանից տառապած անհատների, իրական մարդկանց վկայություններն են, կարծիքներն ու գնահատականները: Այն փորձում է մարդկային տեսանկյունից ներկայացնել իրադարձությունները»: Հեղինակը մեծ թվով հարցազրույցներ է անցկացրել երկու երկրների նախագահների, պատմաբանների, գրողների, հասարակական-քաղաքական եւ ռազմական գործիչների հետ` պատերազմը, որպես քաղաքականություն, ազգային-գաղափարական պայքար ներկայացնելու, եւ շարքային քաղաքացիների հետ` պատերազմը որպես մարդկային ողբերգություն ցույց տալու համար, ընդ որում այստեղ ավելի հաճախ հանդիմանության թիրախում հայտնվում ենք հայերս, հատկապես ադրբեջանցի փախստականների եւ Ադրբեջանի Մանկական հանրապետության մասին պատմող գլուխներում: Այնուհանդերձ, այս գրքի հանդեպ հետաքրքրությունը բացատրելի է նաեւ մի երրորդ պատճառով. մեզ համար այն ուշագրավ է նաեւ որպես դիտարկում-տեսակետ, որը հակամարտության մասին կարծիք է ձեւավորելու արեւմուտքում: Անշուշտ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ընթերցողին հետաքրքրելու է հեղինակի տողատակերում թաքնված եւ բացահայտ կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծումների շուրջ: Ակնհայտ է, որ վերջնական եզրահանգումը հումանիզմն էր լինելու: Բնաբանները, տողեր` ընտրված Էլիաս Քանեթիի «Ամբոխներն ու իշխանությունը» գրքից եւ Սայաթ-Նովայի ադրբեջաներեն գրված բանաստեղծություններից մեկից, արդեն իսկ նախանշում են գրքի մարդասիրական բովանդակությունը: Թոմաս դե Վաալի հումանիզմը հանգում է կովկասյան ժողովուրդների ցանկալի համերաշխության ու միասնականության փխրուն իդեալին. «Սայաթ-Նովայի կենսագիրներից Չարլզ Դաուսեթը,-գրում է նա,-խորհրդածում է բանաստեղծությունում գործածված «խալխ» (ժողովուրդ) բառի շուրջ: Ի՞նչ ժողովուրդ: Եթե հայ կամ վրացի ժողովուրդը, ապա ինչո՞ւ է բանաստեղծությունն ադրբեջաներեն գրված: Նրա մտահորիզոնը, կարծես, շատ ավելի լայն էր, ու նկատի ուներ, թերեւս, միասնականությունը Կովկասում, որտեղ հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները ապրում էին ներդաշնակության պայմաններում` Հերակլ 2-րդ թագավորի իմաստուն կառավարման ներքո, եւ ադրբեջաներենը` որպես ընդհանուր լեզու, Սայաթ-Նովայի համար իր բանաստեղծական մտքերն արտահայտելու լավագույն միջոցն էր»: Այսպիսին է Թոմաս դե Վաալի հումանիզմը. հեգնելով տարբեր ազգերին Խորհրդային Միության մեկ ժողովուրդ դարձնելու փորձը` չգիտես ինչու հեղինակը մոռանում է կոմունիզմին ուղղված իր սարկազմը եւ հաստատում կոմունիզմի սեփական իդեալը:
Թոմաս դե Վաալը խոսում է հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների մասին, որոնց թիվը Ալիեւն ուռճացրած միլիոնի է հասցնում (այս եւ այլ վիճակագրական տվյալներ են բերվում գրքի վերջում) եւ ապա փաստում, որ «հայերը հայրենիքի իրենց իրավունքը իրականացրին այս մարդկանց հաշվին»: Սակայն քննադատություն կա նաեւ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, որոնք շահագրգռված չեն ադրբեջանցի փախստականների ճակատագրով. այդ մարդիկ նրանց անհրաժեշտ են որպես տառապանքի կենդանի խորհրդանիշ: Ադրբեջանցիներին Թոմաս դե Վաալը հիմնականում ներկայացնում է որպես ողբերգության կրողներ, իսկ հայերին` ազգային-գաղափարական պայքարի մարտիկներ:
Թոմաս դե Վաալը համակրանքով է խոսում Ղարաբաղի մասին... որպես մշակույթների միահյուսման եւ փոխազդեցության ուշագրավ տեղանքի: Խոսուն է գրքում զետեղված եւ գրքի շապիկի լուսանկարի ընտրությունը. լուսանկարը ներկայացնում է տեսարան Շուշիից` մզկիթն ու Ղազանչեցոց եկեղեցին նայում են իրար` այս լուսանկարը մահմեդական եւ քրիստոնեական մշակույթների հանդիպադրման յուրօրինակ խորհրդանիշ է:
Այս առումով ուշագրավ է, որ քննադատվում է «Ղարաբաղի չճանաչված հանրապետությանն» ուղղված հովանավորյալների մարդասիրական զգացմունքների տակ թաքնված մղումները. «Ղարաբաղի այս բոլոր բարեկամները շնորհակալ գործ են արել` չքավորությունից դուրս քաշելով մարդկանց, օգնելով երեխաներին, խնամելով հիվանդներին: Բայց դժվար է կիսել Լեռնային Ղարաբաղի նրանց ընկալումը` որպես պաշարված խիզախ քրիստոնյաների հենակետ»:
Գրքում կարծես թե առկախ է մնում հայկական տարածքների հարցը եւ Ղարաբաղը վեր է ածվում էթնիկ հակամարտության թատերաբեմի: Իսկ այդ հակամարտության էթնիկ բնույթը բազմիցս, թեեւ բավական զգուշորեն, փորձում է ընդգծել հեղինակը: Թոմաս դե Վաալը բերում է ադրբեջանցի պատմաբանների տեսակետները, թեեւ հեղինակն ինքը բացահայտ կերպով հեռու է հայերի ծագման եւ պատմական հայրենիքի մասին այդ անհեթեթ տեսություններին հավատալուց: Ըստ Ֆարիդա Մամեդովայի. «Աշխարհում ընդամենը երկու ազգ կա, որ ունեն ազգային ինքնություն, բայց չունեն պետություն: Հրեաներն ու հայերը: Տարբերությունն այն է, որ հրեաները պետություն ստեղծեցին իրենց պատմական հայրենիքում, իսկ հայերի ստեղծած պետությունը իրենց պատմական հայրենիքում չէ»: Ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովը պնդում է, թե հայկական եկեղեցիները պատկանել են քրիստոնյա ալբանացիներին: Այդ դեպքում հայկական գրությունների առկայության հա՞րցը, հարցնում է լրագրողը ադրբեջանցի պատմաբանին: Թոմաս դե Վաալը բերում է մի օրինակ` Իգրար Ալիեւի եւ Քամիլ Մամեդզադեի «Ղարաբաղի պատմական հուշարձանները» գրքի շապիկի վրա Գանձասարի եկեղեցու դիմապատի նկարում հայերեն արձանագրությունների բացակայությունը: «Բրոշյուրում զետեղված բոլոր լուսանկարներն արված են ապահով հեռավորությունից,-նկատում է նա,-որպեսզի ադրբեջանցի ընթերցողը գաղափար անգամ չունենա, որ այնտեղ հայկական արձանագրություններ կան»: Իր գրքի այսպիսի հատվածներում Թոմաս դե Վաալը շոյում է հայերիս ազգային ինքնասիրությունը եւ դրանով իսկ աչքակապություն անում, փորձելով անգամ մեզ ապացուցել, որ իր գիրքը օբյեկտիվ լրագրողական հետաքննություն է:
Գրքում ներկայացված է խորհրդային տարիների ճգնաժամը, Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, պատերազմն իր բոլոր փուլերով` հայտնի եւ չլուսաբանված դրվագներով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացները, միջազգային հանրության դիրքորոշումը, Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները, պատերազմի նրանց ընկալումը, հարցի կարգավորման հեռանկարները եւ նոր պատերազմի հնարավորությունը:
1994 թվականի Հայաստանի հաղթանակն ու Ադրբեջանի պարտությունը հեղինակը պայմանավորում է երեք գործոններով. քաղաքական ու ռազմական քաոսով Ադրբեջանում, Ռուսաստանի ավելի մեծ աջակցությամբ հայերին եւ հայերի ավելի բարձր մարտական պատրաստությամբ: «Այս վերջին գործոնը պատմական արմատներ ունի: Կովկասյան մյուս ապստամբ լեռնականների` չեչենների պես Ղարաբաղի հայերի շրջանում էլ ուժեղ են մարտական ավանդույթները»: Մեկ այլ տեղ Ղարաբաղի անվանի զինվորականների մասին խոսելիս գրում է. «Հայերի շրջանում Ղարաբաղը ընկալվում է որպես մահմեդական արեւելքի դեմ պաշտպանության վերջին հենարան: Դրա հետեւանքով ռազմական ավանդույթները ղարաբաղցիների շրջանում նույնքան ուժեղ են, որքան Մեծ Բրիտանիայում շոտլանդացիների շրջանում»: Խոսվում է նաեւ Ղարաբաղի լեռնաբնակ հայերի եւ Հայաստանի հարթավայրում բնակվող հայերի խառնվածքների տարբերությունների եւ, ցավոք, փոխադարձ անհանդուրժողականության մասին: Ղարաբաղյան պատերազմում հայերի ամենամեծ սայթաքումն ըստ հեղինակի, Քելբաջարի գրավումն էր: «Հայերի համար Քելբաջարի գործողության հաջողությունը ցամաքային նոր կամուրջ բացեց Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, բայց դրա դիմաց վճարված դիվանագիտական գինը շատ բարձր էր,-գրում է Թոմաս դե Վաալը:-Առաջին անգամ երեւան եկան ցցուն փաստեր, որ Հայաստանի Հանրապետության զորքերը մարտական գործողությունների են մասնակցել Ղարաբաղից դուրս` Ադրբեջանի տարածքում»:
Ինչ վերաբերում է հարցի խաղաղ կարգավորման հեղինակի կարծիքին, ապա ցանկացած արդարացի լուծում կողմերի համար ցավոտ զիջումներ է ենթադրում: Խաղաղ լուծման միակ մեկնարկը Ղարաբաղի հայերի այսօր ունեցած դե ֆակտո ինքնակառավարումը ամրագրելն է եւ նրանց անվտանգության անսասան երաշխիքներն ապահովելը: Ինչ վերաբերում է նոր պատերազմի հեռանկարներին, ապա հեղինակի կարծիքով մոտակա 5-10 եւ նույնիսկ ավելի երկար ժամանակաշրջանում Ադրբեջանը պատրաստ չի լինի պատերազմի: Եթե նույնիսկ Ադրբեջանը մեծ գումարներ հատկացնի նորագույն սպառազինությամբ բանակն ապահովելու համար, դա չի կարող երաշխավորել հաղթանակը, կարծում է հեղինակը: Մոտ ապագայում Ադրբեջանի տնտեսության համար նա կանխատեսում է ավելի պայծառ հեռանկարներ, քան Հայաստանի: «Մշուշոտ է մնում, սակայն, հարցը, թե ինչպես է բարեկեցությունը օգնելու Ադրբեջանին լուծել ղարաբաղյան հանգույցը»: Նոր պատերազմի սանձազերծումն ու Հայաստանի հնարավոր տնտեսական ճգնաժամը, սակայն, չեն կարող Հայաստանի տնտեսությունը հասցնել լիակատար փլուզման, քանի որ Հայաստանի հզոր բարեկամները Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում թույլ չեն տա դա: Վատթարագույն դեպքում Հայաստանը կարող է վերածվել արեւմտյան մի դիվանագետի բնորոշմամբ «սփյուռքի զբոսավայր-արգելոցի»:
Այս գրքի ամենաարժեքավոր եզրակացություններից մեկը հեղինակի հիշեցումն է, թե «Պատերազմը աղետալի կլինի եւ հարկ է հիշել, որ որեւէ պատերազմ չի ավարտվում այնպես, ինչպես ակնկալում են այն սկսած մարդիկ», եւ այս հիշեցումն ինքնըստինքյան ուղղվում է ադրբեջանցիներին: Թեեւ հեղինակը մի քանի անգամ որոշ վերապահումներով եւ թերահավատությամբ է խոսում հայկական եւ ադրբեջանական կողմերում պատերազմի ընկալման մասին, թե Հայաստանը Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած «փոքր խոչընդոտն» է, իսկ Ադրբեջանը ռուսական իմպերիալիզմի ճանապարհին կանգնած «փոքր արգելքը» եւ չքննարկելով այդ ընկալումների խորքային էությունը, եւ թե իրականում որքանով են ճշմարտացի արմատացած այդ ընկալումները, նա եզրակացնում է, որ նոր պատերազմը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: «Չի կարելի բացառել մեկ այլ` ավելի մղձավանջային սցենար` Հայաստանում տեղակայված ռուսական զինված ուժերի բացահայտ ինտերվենցիան հայկական կողմից, կամ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ինտերվենցիան ադրբեջանական կողմից: Հարկավոր է ամեն ջանք գործադրել` կանխելու համար Կովկասում երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման անգամ ամենահեռավոր հավանականությունը»:
Թոմաս դե Վաալի գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, առանձին դրվագներում այն գեղարվեստական բարձրարժեք էսսեների հիասքանչ նմուշներ է մատուցում, ակնհայտ է, որ երեւույթների ընկալումը գեղարվեստական է` թեեւ ոչ որպես իրականությունը չափազանցելու հակում, խոսքն, ասենք, վերաբերում է նկարագրություններին, կերպավորումներին, պատկեր, կերպար, կոլորիտ ստեղծելու հեղինակի կարողությանը: Չմոռանանք նաեւ, որ պատերազմը իրականություն է դառնում այնտեղ, որտեղ մարդկային երեւակայությունն ու գեղարվեստական հորինվածքը հասնում են անհեթեթության, մղձավանջի:
- ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 46Ինչպես ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորմանն ու արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակմանը միանգամայն ...«ԱՆՑՅԱԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ՀԱՅԱՑՔԸ ՆԵՐԿԱՆ ԸՄԲՌՆԵԼՈՒ, ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԻնչպես ամեն տարի, 2008-ին էլ Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ անցկացվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության զանազան քաղաքներում՝ Համբուրգում, Պոտսդամում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, ...ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Չ.Մայիսի 1-ին, վկայակոչելով կիպրական «Ֆիլիեֆտերոս» թերթը, այդ մասին տեղեկացրել է թուրքական մամուլը: Տեղեկության համաձայն, Մեծ եղեռնի հուշարձանը կկանգնեցվի Լառնակա քաղաքում, բացումը կկատարվի հունիսին: Հուշարձանի ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՑԱՆՑ
Հ. Ծ.«Ազգ»-ը գրել էր արդեն, որ Թուրքիան պատրաստվում է մինչեւ 2010 թվականը կառուցել իր սեփական հեռահար հրթիռների պաշտպանական ցանցը, օգտագործելով ռուսական S-300 օդային պաշտպանության համակարգերը որպես գլխավոր ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է մշակել երկրի բնակչության պարենային ապահովման ծրագիր: Հրամանագրում նշվում է, որ հանրապետությանը «դեռեւս չի հաջողվել հասնել տեղական արտադրության հաշվին հիմնական ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր ուսումնասիրություն է անցկացրել ու ըստ «անպատժելիության ինդեքսի» այդ երկրների ցանկը հրապարակել Lրագրողների ...Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԼՂՀ ՀԱՐՑՈՎ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԽորհրդարանն ընդունեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Երեկ այդ հարցի շուրջը «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին «Ժառանգություն»-ից Լարիսա Ալավերդյանը եւ ԼՂՀ նախագահի նախկին ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼԻ «ՍԵՎ ԱՅԳԻ» ԳԻՐՔԸ
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԹոմաս դե Վաալը Ռուսաստանին եւ Կովկասին վերաբերող հարցերում մասնագիտացած գրող եւ լրագրող է: BBC-ում աշխատանքի անցնելուց առաջ ռուսերեն եւ հունարեն է սովորել Օքսֆորդի համալսարանում: Գիտական աստիճան է ստացել ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՀԱՓԱՌԻՆ
2Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՎՐԱ ԵՎՍ ԾԱՆՐ ՄԵՂՔԵՐ Է ԲԱՐԴՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երեկ տեղի ունեցած իր կողմնակիցների կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի նոր շեշտադրում արեց, որոնք չէին հնչել մարտի 1-ից հետո տարբեր կայքերում տեղադրված նրա հարցազրույցներում: ...ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանում երեկ բացվեց «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն, եւ աուդիտ EXPO-2008» մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Լոգոս էքսպո կենտրոնը», Հայաստանի կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, ...ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 2Հայաստանում ստեղծված ներկայիս բարդ իրավիճակը եւ դրան նախորդած ողբերգական իրադարձությունները չեն կարող չհուզել ոչ մի հայի հայրենիքում թե սփյուռքում: Այսօր մենք զրուցում ենք մի մարդու հետ, որը եղել է մեր ...«ԵՍ ՄԻ ՄԱՐԴ ԵՄ, ՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԱՊՐԱԾ ՑԱՎԸ ԵՎ ԿՐՈՒՄ Է ԱՅԴ ԲԵՌԸ»
ը վարեց ԱԼԻՆ ՕԶԻՆՅԱՆԸ, 2006 թ. հոկտեմբերի, Ստամբուլ, «Ակոս» խմբագրատուն2006 թ. հոկտեմբերի կեսերն էր: Հրանտի հետ համաձայնության եկանք ու որոշեցինք հանդիպել «Ակօսի» գրասենյակում: Մոտավորապես 30 թուրք ակադեմիկոսների, լրագրողների, քաղաքագետների եւ մտավորականների հետ «Թուրքիայում ...ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԴԱՍԱԿԱՆԻ ՎԵՐԱԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ ԻՄԱՍՏՈՎ
ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆերկայիս մեր թատրոնը ավելի ու ավելի խիզախ փորձարարության կարիք ունի: Թեեւ փորձարարությունն այս բնագավառում շատ անգամներ է քայլ արել ու շատ անգամներ սայթաքել... Դավիթ Հակոբյանի ղեկավարած Պետական երաժշտական ...ԳԻԴԵԹ ԿԱՐԲՈՆԵԼ(1910-2008)
Ա. Բ.Կյանքի 98-րդ տարում վախճանվեց հայազգի ֆրանսիացի խեցեգործ-քանդակագործուհի Գիդեթ Կարբոնելը: Նա սերում էր արվեստագետ մի գերդաստանից, թոռն էր բժիշկ, հայ հանրային գործիչ Ավետիք Բաբայանի (1839-1913) եւ հայ ...ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՔԱՆԴՄԱՆ, ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՎՈՂ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՄարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոնի եւ ՀԲԸՄիության աջակցությամբ կենտրոնի սրահում այս տարվա մարտի 8-ին տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարիչ Թակուջի Շիմուրայի` Հայաստանի Ֆիոլետովո գյուղի մալական բնակչության ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԱյսօր` մայիսի 3-ին ողջ աշխարհը նշում է մամուլի ազատության օրը: Այս տոնացույցը սահմանել է Միավորված ազգերի կազմակերպությունը, սակայն ասել, թե ողջ աշխարհը բան ու գործը թողած մամուլի ազատության խնդիրներով ...ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՂՎԵԼ Է ԽՈՇՈՐ ՊԼԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԳիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում հանրապետության նախագահի եւ վարչապետի ներկայությունը բավականին աշխուժացրեց մամուլի ակումբներին՝ նրանց հայացքը միանգամից սեւեռելով գիտության ...ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ «7 ԱՂԲՅՈՒՐԸ»
«Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի «7 աղբյուր» կամ Կաթնաղբյուր կոչվող ցայտաղբյուրը, որի վերաբացումը տեղի ունեցավ մայիսի 2-ին: ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵԼԳՈՆԵԱՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՈՒ ՕՐՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ
ԱԳԱՊԻ ՆԱՍԻՊԵԱՆ-ԷՔՄԵՔՃԵԱՆ, Պատմաբան-աղբյուրագետ, ՄԿՀ նախկին տնօրենՍբ. Յովհաննես Կարապետի տօնին առիթով, մելգոնեանցիներ, ի սփիւռս աշխարհի, սրբազան աւանդութեամբ մը, կը խոնարհին իրենց պաշտելի բարերարներուն՝ Գրիգոր ու Կարապետ Մելգոնեան եղբայրներու յիշատակին առջեւ ու կ՛ուխտեն ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում մոտ է վերջնական հաջողությանը: Մրցումների ավարտից մեկ տուր առաջ Սերգեյը 7,5 միավորով Յուրի Կրիվորուչկոյի, Վլադիմիր ...ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան հայ սամբիստները: Նախ առաջնության պարգեւները վիճարկեցին դասական սամբոյի մասնակիցները, ապա սամբիստներն ուժերը ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը շուտով նորից կնստի խաղասեղանի շուրջը: Նա կմասնակցի մայիսի 7-18-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք շախմատի ավանդական մրցաշարին: Արոնյանի մրցակիցները ...ԶՐՊԱՐՏԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ
ՍՄԲԱՏ ԹՈՐՈՍՅԱՆ 1Մերօրյա մամուլի որոշ միջոցներում հրապարակվող առանձին հոդվածներ հար եւ նման են ստալինյան շրջանում տպագրված բանսարկություններին եւ հայհոյախոսություններին, որոնք գրվում են «հիմնվելով» բացահայտ կեղծ ու ասեկոսային ...
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ IV ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

