
«ԱՆՑՅԱԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ՀԱՅԱՑՔԸ ՆԵՐԿԱՆ ԸՄԲՌՆԵԼՈՒ, ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է»
Ինչպես ամեն տարի, 2008-ին էլ Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ անցկացվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության զանազան քաղաքներում՝ Համբուրգում, Պոտսդամում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, Հյոխբերգում եւ, իհարկե, մայրաքաղաք Բեռլինում՝ հայկական տարբեր կազմակերպությունների կողմից՝ տարաբնույթ բովանդակությամբ:
Ամենաբազմամարդ ձեռնարկները բնականաբար երկուսն էին՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի Ապրիլ 24 հանձնախմբի եւ առաջնորդարանի՝ Մայնի Ֆրանկֆուրտի Ս. Պողոս տաճարում ապրիլի 24-ին, ժամը 19-ին հրավիրված հուշ երեկոն եւ Բեռլինի հայ համայնքի Ֆրանսիական մայր տաճարում ժամը 18-ին անցկացված հուշահանդեսը:
Ս. Պողոս տաճարում գլխավոր բանախոսներից Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Գեորգ Մեգգլեն ասել է. «Մարդասպանության, առավել եւս ցեղասպանության ամեն տեսակի հարաբերականացումը պատճառ է դառնում, որ ոճրագործը խուսանավումի ձեւեր գտնի եւ փորձի խուսափել պատասխանատվությունից: Իսկ Գերմանիան չպետք է մոռանա, որ պատժելի է ոչ միայն ցեղասպանություն արարքը, այլեւ՝ աջակցությունը: Իբրեւ ցեղասպանության մասնակից երկիր՝ Գերմանիայի խոսքն ավելի ծանրակշիռ է, քան ուրիշ որեւէ մեկինը: Հետեւաբար՝ Գերմանիան իրավունք չունի լռելու: Շատ երկար լռեց Գերմանիան. առայժմ պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: 2005-ի Բունդեսթագի որոշումը, հակառակ իր դրական առաջխաղացման, Հայոց ցեղասպանության հստակ ու բացահայտ ճանաչումը չէ, այլ միայն՝ լռելյայն: Մենք պետք է ազատվենք տարբեր բան մտածելու, բայց ուրիշ բան ասելու բարդույթից: Անհիմն են բոլոր այն պատճառաբանությունները, որոնցով փորձ է արվում հիմնավորելու «ցեղասպանություն» բառի չօգտագործումը խորհրդարանական որոշման մեջ: Որպես գերմանացիներ գիտենք, որ հայերի նկատմամբ կիրառվել է կազմակերպված ցեղասպանություն, պարտավոր ենք այն իր ճիշտ անունով կոչել եւ խստագույնս դատապարտել», եզրակացրել է բանախոսը:
Երաժշտական բաժնում հնչել են Գրիգոր Օսմանյանի (ակորդեոն) եւ Գարեգին Հովսեփյանի (բարիտոն) կատարումները:
Ելույթ են ունեցել նաեւ Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների միության ներկայացուցիչ դոկտոր Շտեֆան Ռայմերսը, Ապրիլ 24 հանձնախմբից Անդրանիկ Ազնավուրյանը, ընթերցվել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի խոսքը, գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանը եզրափակել է հիշատակի երեկոն աղոթքով:
Նույն օրը՝ ապրիլի 24-ին Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում կազմակերպված հուշահանդեսում ընդգծվել է պաշտոնական Բեռլինի ներկայությունը: Գլխավոր բանախոսը՝ Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Սյուզաննե Կաստներն իր բավականաչափ հուզիչ ու անկեղծ ելույթը կառուցել է ցեղասպանության հիշատակման ու ճանաչման հարցի վրա կենտրոնանալով: Անցյալին ուղղված հստակ հայացքը ներկան ըմբռնելու, ապագան կառուցելու նախապայման է, ասել է փոխնախագահը:
1915-16-ին մեկ միլիոն հայեր սպանվեցին՝ դիտավորությամբ ու հաշվենկատ: Թուրքական պետության սանձազերծած բռնությանը մասնակցում էին հեղինակավոր ներկայացուցիչներ, ովքեր տեղահանություններն ու ձերբակալություններն էին իրականացնում: Տիկին Կաստները ազդու շեշտով է ձեւակերպել իր պահանջը հիշեցնելով Եվրոխորհրդարանի նախազգուշացումները՝ Թուրքիայի ԵՄ մուտքը պայմանավորել ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով, ինչպես նաեւ անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն կոչելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի որոշմանը: Ելույթ է ունեցել նաեւ Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Ընդգծելով, թե 2005-ին Բունդեսթագի ընդունած բանաձեւը հուսալի քայլ էր եւ պետք է հետեւողական զարգացում ունենա, տիկին Ղազինյանն ասել է, թե գերմանա-իսրայելյան հարաբերություններն օրինակելի կարող են լինել թուրք-հայկական հարաբերությունների համար: Ողջակիզման պատասխանատվությունը գերմանական ինքնության ամուր բաղադրիչն է, իսկ Իսրայելի անվտանգության հանդեպ ստանձնած պատասխանատվությունը Գերմանիայի քաղաքականության հիմնադրույթը: «Հայաստանի ու Թուրքիայի համար նշմարելի չէ այդ ճանապարհի սկիզբն իսկ, բայց, իմ կարծիքով, ժամանակն է դրա սկիզբը դնելու», գերմաներեն իր ելույթում հստակ ձեւակերպել է Բեռլինում ՀՀ դեսպանը՝ շեշտելով նաեւ, թե անհիմն են հայկական սփյուռքը ազգայնամոլ ներկայացնելու փորձերը:
Ֆրանսիական մայր տաճարում, ուր ներկաներն ունկնդրել են Մելինե Պոպովյան-Բյուլովի ղեկավարած հայ համայնքի երգչախմբին, հանրահայտ դաշնակահար Վարդան Մամիկոնյանին, խոսք են ասել նաեւ Նացիոնալ-սոցիալիզմի պատմության փաստագրական կենտրոնի ղեկավար, Ահաբեկչության տեղագրություն հիմնադրամի տնօրեն ռաբբի Անդրեաս Նահաման, Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Ալյանաքը: «Ցեղասպանությունը մի ոճրագործություն է, որ հասարակության բոլոր շերտերին է վերաբերում, բոլոր սերունդներին ներառում՝ առանց տարբերության ու բացառության, քանզի, ով ոճրագործության անմիջական դերակատար չէ, հանդիսատեսի դերում է: Բայց մի՞թե այս ծավալի զանգվածային տեղահանության դեպքում հնարավոր է միայն դիտորդ լինելու մասին խոսել, երբ յուրաքանչյուրն ականատես է դառնում», հարցրել է Վարդգես Ալյանաքը՝ դատապարտելով թուրքական ժխտողականությունը որպես ցեղասպանության մեջ սեփական մեղքը պարտակելու յուրօրինակ ոճիր: Պարոն Ալյանաքի խոսքերով, ցեղասպանություն իրագործողները վստահ են, որ ականատեսները համամիտ են իրենց գործողություններին: Ավելին՝ գաղափարախոսական նպատակներով նրանք գիտակցաբար իրենց ծրագրի ակտիվ մասնակիցն են դարձնում՝ մինչ այդ այսպես կոչված լուռ «դիտորդին»: Ցեղասպանը ամենեւին չի սարսափում իր զոհի դիմադրությունից, այլ միայն՝ «դիտորդի» միջամտությունից: Ուստի, ըստ պարոն Ալյանաքի, ցեղասպանության պարագայում ակնդիրները եւս չեն կարող անպատասխանատու մնալ: Պաշտոնական Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ուրացման դիրքորոշման հանդեպ միջազգային հանրության՝ մարդկության դեմ գործած այս ոճիրը ճանաչելու եւ դատապարտելու փոխարեն այսօրվա անտարբեր լռությունը եւս նրանց կրկին հանդուրժող «դիտորդի» է վերածում:
Տարեցտարի ԳԴՀ հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչների աճող մասնակցությունը հիշատակի արարողություններին վկայում է, որ Հայոց ցեղասպանությունն իր առանձնահատուկ ու հաստատուն տեղն ունի դաշնային հանրապետության հիշողության մշակույթի մեջ իբրեւ 20-րդ դարի եվրոպական պատմության կենտրոնական փորձառություն, ուրեմն եվրոպական հիշողության մշակույթի անքակտելի բաղադրիչ լինելու իրավունքն ունի, մեր զրույցում նկատել տվեց Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն դոկտոր Միհրան Դաբաղը:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 46Ինչպես ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորմանն ու արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակմանը միանգամայն ...«ԱՆՑՅԱԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍՏԱԿ ՀԱՅԱՑՔԸ ՆԵՐԿԱՆ ԸՄԲՌՆԵԼՈՒ, ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԻնչպես ամեն տարի, 2008-ին էլ Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ անցկացվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության զանազան քաղաքներում՝ Համբուրգում, Պոտսդամում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, ...ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հ. Չ.Մայիսի 1-ին, վկայակոչելով կիպրական «Ֆիլիեֆտերոս» թերթը, այդ մասին տեղեկացրել է թուրքական մամուլը: Տեղեկության համաձայն, Մեծ եղեռնի հուշարձանը կկանգնեցվի Լառնակա քաղաքում, բացումը կկատարվի հունիսին: Հուշարձանի ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՑԱՆՑ
Հ. Ծ.«Ազգ»-ը գրել էր արդեն, որ Թուրքիան պատրաստվում է մինչեւ 2010 թվականը կառուցել իր սեփական հեռահար հրթիռների պաշտպանական ցանցը, օգտագործելով ռուսական S-300 օդային պաշտպանության համակարգերը որպես գլխավոր ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է մշակել երկրի բնակչության պարենային ապահովման ծրագիր: Հրամանագրում նշվում է, որ հանրապետությանը «դեռեւս չի հաջողվել հասնել տեղական արտադրության հաշվին հիմնական ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր ուսումնասիրություն է անցկացրել ու ըստ «անպատժելիության ինդեքսի» այդ երկրների ցանկը հրապարակել Lրագրողների ...Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԼՂՀ ՀԱՐՑՈՎ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԽորհրդարանն ընդունեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Երեկ այդ հարցի շուրջը «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին «Ժառանգություն»-ից Լարիսա Ալավերդյանը եւ ԼՂՀ նախագահի նախկին ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼԻ «ՍԵՎ ԱՅԳԻ» ԳԻՐՔԸ
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԹոմաս դե Վաալը Ռուսաստանին եւ Կովկասին վերաբերող հարցերում մասնագիտացած գրող եւ լրագրող է: BBC-ում աշխատանքի անցնելուց առաջ ռուսերեն եւ հունարեն է սովորել Օքսֆորդի համալսարանում: Գիտական աստիճան է ստացել ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՀԱՓԱՌԻՆ
2Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՎՐԱ ԵՎՍ ԾԱՆՐ ՄԵՂՔԵՐ Է ԲԱՐԴՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երեկ տեղի ունեցած իր կողմնակիցների կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի նոր շեշտադրում արեց, որոնք չէին հնչել մարտի 1-ից հետո տարբեր կայքերում տեղադրված նրա հարցազրույցներում: ...ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանում երեկ բացվեց «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն, եւ աուդիտ EXPO-2008» մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Լոգոս էքսպո կենտրոնը», Հայաստանի կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, ...ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 2Հայաստանում ստեղծված ներկայիս բարդ իրավիճակը եւ դրան նախորդած ողբերգական իրադարձությունները չեն կարող չհուզել ոչ մի հայի հայրենիքում թե սփյուռքում: Այսօր մենք զրուցում ենք մի մարդու հետ, որը եղել է մեր ...«ԵՍ ՄԻ ՄԱՐԴ ԵՄ, ՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ԱՊՐԱԾ ՑԱՎԸ ԵՎ ԿՐՈՒՄ Է ԱՅԴ ԲԵՌԸ»
ը վարեց ԱԼԻՆ ՕԶԻՆՅԱՆԸ, 2006 թ. հոկտեմբերի, Ստամբուլ, «Ակոս» խմբագրատուն2006 թ. հոկտեմբերի կեսերն էր: Հրանտի հետ համաձայնության եկանք ու որոշեցինք հանդիպել «Ակօսի» գրասենյակում: Մոտավորապես 30 թուրք ակադեմիկոսների, լրագրողների, քաղաքագետների եւ մտավորականների հետ «Թուրքիայում ...ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԴԱՍԱԿԱՆԻ ՎԵՐԱԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ ԻՄԱՍՏՈՎ
ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆերկայիս մեր թատրոնը ավելի ու ավելի խիզախ փորձարարության կարիք ունի: Թեեւ փորձարարությունն այս բնագավառում շատ անգամներ է քայլ արել ու շատ անգամներ սայթաքել... Դավիթ Հակոբյանի ղեկավարած Պետական երաժշտական ...ԳԻԴԵԹ ԿԱՐԲՈՆԵԼ(1910-2008)
Ա. Բ.Կյանքի 98-րդ տարում վախճանվեց հայազգի ֆրանսիացի խեցեգործ-քանդակագործուհի Գիդեթ Կարբոնելը: Նա սերում էր արվեստագետ մի գերդաստանից, թոռն էր բժիշկ, հայ հանրային գործիչ Ավետիք Բաբայանի (1839-1913) եւ հայ ...ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՔԱՆԴՄԱՆ, ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՎՈՂ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՄարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոնի եւ ՀԲԸՄիության աջակցությամբ կենտրոնի սրահում այս տարվա մարտի 8-ին տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարիչ Թակուջի Շիմուրայի` Հայաստանի Ֆիոլետովո գյուղի մալական բնակչության ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԱյսօր` մայիսի 3-ին ողջ աշխարհը նշում է մամուլի ազատության օրը: Այս տոնացույցը սահմանել է Միավորված ազգերի կազմակերպությունը, սակայն ասել, թե ողջ աշխարհը բան ու գործը թողած մամուլի ազատության խնդիրներով ...ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՂՎԵԼ Է ԽՈՇՈՐ ՊԼԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԳիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում հանրապետության նախագահի եւ վարչապետի ներկայությունը բավականին աշխուժացրեց մամուլի ակումբներին՝ նրանց հայացքը միանգամից սեւեռելով գիտության ...ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ «7 ԱՂԲՅՈՒՐԸ»
«Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի «7 աղբյուր» կամ Կաթնաղբյուր կոչվող ցայտաղբյուրը, որի վերաբացումը տեղի ունեցավ մայիսի 2-ին: ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵԼԳՈՆԵԱՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՈՒ ՕՐՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ
ԱԳԱՊԻ ՆԱՍԻՊԵԱՆ-ԷՔՄԵՔՃԵԱՆ, Պատմաբան-աղբյուրագետ, ՄԿՀ նախկին տնօրենՍբ. Յովհաննես Կարապետի տօնին առիթով, մելգոնեանցիներ, ի սփիւռս աշխարհի, սրբազան աւանդութեամբ մը, կը խոնարհին իրենց պաշտելի բարերարներուն՝ Գրիգոր ու Կարապետ Մելգոնեան եղբայրներու յիշատակին առջեւ ու կ՛ուխտեն ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում մոտ է վերջնական հաջողությանը: Մրցումների ավարտից մեկ տուր առաջ Սերգեյը 7,5 միավորով Յուրի Կրիվորուչկոյի, Վլադիմիր ...ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան հայ սամբիստները: Նախ առաջնության պարգեւները վիճարկեցին դասական սամբոյի մասնակիցները, ապա սամբիստներն ուժերը ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը շուտով նորից կնստի խաղասեղանի շուրջը: Նա կմասնակցի մայիսի 7-18-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք շախմատի ավանդական մրցաշարին: Արոնյանի մրցակիցները ...ԶՐՊԱՐՏԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ
ՍՄԲԱՏ ԹՈՐՈՍՅԱՆ 1Մերօրյա մամուլի որոշ միջոցներում հրապարակվող առանձին հոդվածներ հար եւ նման են ստալինյան շրջանում տպագրված բանսարկություններին եւ հայհոյախոսություններին, որոնք գրվում են «հիմնվելով» բացահայտ կեղծ ու ասեկոսային ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ, ՀՀ գրականության եւ արվեստի ազգային ակադեմիայի նախագահԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

