
ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1947-ի գարնան երեկոները Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան յոթնամյա վարժարանի երաժշտության դասարանում «Հայաստանյան ճակատ» կազմակերպության հայրենադարձության պատրաստվող երիտասարդներս խմբավար Վարդգես Հայրիկյանի (Պարույրի հորեղբոր) ղեկավարությամբ ոգեւորված սովորում էինք Հայաստանից ստացված հայրենասիրական երգերը: Մի երեկո մեզ հայտնեցին, որ հաջորդ օրը այցելելու ենք Գրիգոր Զամբակչյանի գեղարվեստի թանգարան, որը նույն թվի մարտի 4-ին նա նվիրել է Ռումինիայի պետությանը: Թանգարանի շենքին մոտենալիս դրսից տեսանք կուբիստական ոճով, ճաշակով մի կոկիկ երկհարկանի շենք: Ներս մտանք, մի ակնթարթ հետո իրար նայեցինք եւ բոլորիս հայացքները նույն բանն էին արտահայտում` ակնածանք ու հիացմունք: Ցուցասրահների կահավորումը ժամանակակից էր, բայց հատակի գորգերը` արեւելյան, իսկ նկարներն ու քանդակները` տարբեր ոճերի էին: Մեզ մոտեցավ տան, թանգարանի տերը եւ նվիրատուն` Գրիգոր Զամբակչյանը թիկնեղ, ոչ բարձրահասակ, միջին տարիքի, բարեհամբույր ժպիտով մի անձնավորություն: Նա մեզ դիմավորեց սքանչելի ռումիներենով եւ ներողություն խնդրեց, որ հայերեն չգիտի, որովհետեւ ծնողները թրքախոս կեսարացի հայեր են եղել: Իմանալով, որ Հայաստան ենք ներգաղթելու, նրա աչքերը փայլեցին, հիշեց ռումիներեն մի թեւավոր խոսք, որը թարգմանաբար կլինի` «Յուրաքանչյուր թռչուն իր լեզվով է մահանում»: Նա ասաց, որ թանգարանի շենքի նախագիծը ինքն է հուշել ճարտարապետին եւ սկսեց ցույց տալ ու բացատրել ռումին եւ օտարերկրյա նկարիչների գործերը: Հատկապես ոգեւորված խոսեց իմպրեսիոնիստներ Սեզանի, Մատիսի, Ռենուարի, Բոնարի, Սիսլեի, Ուտրիլյոյի եւ ուրիշների մասին:
Այդ օրից անցել է 61 տարի: Այս տարի ապրիլի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ռումինահայ հավաքորդների եւ արվեստագետների Հայաստանին նվիրած գործերի ցուցահանդեսը:
Գրիգոր Հակոբի Զամբակչյանը ծնվել է Կոնստանցայում 1889-ի փետրվարի 6-ին տեքստիլի վաճառականի ընտանիքում: Ավարտել է Անտվերբենի առեւտրի բարձրագույն ինստիտուտը: Ճանապարհորդել եւ այցելել է Եվրոպայի գեղարվեստի տարբեր թանգարաններ ու տարվել գեղարվեստով: Վերադառնալով Կոնստանցա` շարունակել է իր հոր տեքստիլ ապրանքի առեւտուրը եւ մեծ հարստություն կուտակել: Զամբակչյանը չի կարողացել մոռանալ գեղանկարչությունը, սկսել է արժեքավոր գործեր հավաքել, վերջում թողել է առեւտուրը եւ իրեն անվերապահորեն նվիրել նկարչության ուսումնասիրմանն ու արժեքավոր գործերի հավաքմանը: «Նկարչության բնագավառում իմ կրթությունը ձեռք եմ բերել որպես ինքնուս, որովհետեւ դասական գեղեցկության ճանապարհը ես ինքս եմ գտել ու մագլցել դեպի նրա գագաթները եւ այս իմ մենաշնորհն եմ համարում», գրում է իր հուշերում մեծ արվեստագետը: Կայոս Կիլինիոս Մեկենասի նման, որը գրականության եւ արվեստի մարդկանց համար իր պալատներն ու այգիները բացել էր, «Զամբակը» (այդպես էին ասում նրան իր մտերիմները) ստեղծեց գեղանկարչական թանգարան, որտեղ հավաքեց ռումին եւ օտար գեղանկարիչների ամենահայտնի ներկայացուցիչների մի քանի հարյուր գլուխգործոցներ: Այս Մեկենասը ծնվել է ծառայելու արվեստին, ասում էին նրա ժամանակակից գրողներ Զահարիա Ստանկուն, Գալա Գալակցիոնը, Թուդոր Արգեզին եւ գեղանկարիչներ Թեոդոր Պալադին, Գեորգե Պետրաշկուն, Կոռնելիու Բաբան ու շատերը: Աստիճանաբար արվեստի սիրահարի մեջ զարգանում է հետազոտող քննադատը եւ հետագայում Գր. Զամբակչյանը լույս է ընծայում բազմաթիվ ուսումնասիրություններ անցյալի ռումին ու Եվրոպայի ժամանակակից վարպետների մասին: Դեռ ավելին, նա հրատարակում է մի քանի լայանծավալ ու բարձրարժեք մենագրություն եւ ընտրվում Ռումինիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Երբ նրան առաջարկում էին գեղարվեստական մի ստեղծագործություն, նա տանում էր տուն` թանգարան` «ճաշակելու» համար: Նկարը կամ քանդակը դնում էր սպիտակ պատի առջեւ, միայն մի զույգ մահճակալով, պահարանիկով եւ ռադիոընդունիչով կահավորված, առանց պատուհանների վերեւի ննջարանում: Այս զուսպ տեսարանում նա գործը մանրակրկիտ զննում, գնահատում եւ, եթե իրեն հետաքրքրում էր` գնում էր:
Նախկին առեւտրականը եւ գործարանատերը կուտակած հարստությունը ծախսում էր իր հավաքածուի համար: Նա կենցաղում համեստ եւ ժուժկալ էր: Ապրում էր թանգարանի շենքում իր կնոջ եւ երկու ծառայողների հետ: «Ակադեմիկոս Զամբակչյանից ես սովորեցի հայտնաբերել գեղեցիկը, հոգեւոր վերելքը եւ հասկանալ իմպրեսիոնիստներին: Կոմունիստական դիկտատուրայի տարիներին ապրեցի թանգարանի լուծարման եւ գրադարանի գրքերի ցաք ու ցրիվ արվելու դրաման եւ վերապրեցի ուրախությունը` երբ 1989-ին հեղափոխությունից հետո թանգարանը վերաբացվեց եւ պահպանվեց մեծ հավաքորդի երազանքը», գրում է Պետրե Օպրեան «Արարատ» հանդեսում:
Գեղարվեստի նվիրյալ, սիրահար, գնահատող եւ մեկենաս Գրիգոր Զամբակչյանը վախճանվեց 1962-ին: Նրա հոգեկան եւ նյարդային համակարգը բոլորովին քայքայվել էին այդ ժամանակի «նորարարությունների» հետեւանքով: Այս տարի մարտի 4-ին լրացավ տաղանդավոր գեղարվեստագետի թանգարանի (հասցեն` Գրիգոր Զամբակչյան փող. հա. 21) Ռումինիայի պետությանը նվիրատվության 61-ամյակը: 1947-ի մարտի 4-ի նվիրատվության արձանագրության մեջ Զամբակչյանը գրել է. «Այս նվիրատվությամբ ես իմ ակնածանքն եմ արտահայտում ռումին ժողովրդին եւ ննջեցյալ հորս Հակոբ Գրիգորի Զամբակչյանին` ծնված Կապատովկիայի Կեսարիայում 1860-ին: Հայրս ինձ մեծացրել եւ դաստիարակել է ռումին մշակույթի, լեզվի հանդեպ սիրո ոգով` իմ ծնված երկրի նկատմամբ...»:
1947-ից մինչեւ 1957-ը Գրիգոր Զամբակչյանը Հայաստանի պետական պատկերասրահին նվիրել է ռումին եւ արտասահմանցի վարպետների 13 նկար, որոնցից յուրաքանչյուրը կարելի է համարել արվեստի գլուխգործոց:
Ռումինահայ մի այլ տաղանդավոր արվեստագետի` Վարդան Բարակյանի (1889-1975) մասին կենսագրական տվյալները շատ սակավ են: Ամենայն հավանականությամբ նա կնոջ եւ երկու աղջիկների հետ Բուխարեստից տեղափոխվել է Լոս Անջելես 1950-ին, ուր եւ մահացել է: Վարդան Բարակյանը Բուխարեստում եղել է ամենաընտիր գորգերի եւ հնությունների խանութների տերերից մեկը: Նա եղել է արվեստի խորաթափանց, սուր ընկալման տեր անձնավորություն: Դրա ապացույցն է Երեւանում գտնվող նրա ֆոնդի ծավալն ու բազմազանությունը` ռումինական յուղանկարչության եւ գծագրության (Նիկոլայե Գրիգորեսկու, Շտեֆան Լուկիան, Թեոդոր Աման (ծագումով հայ), Արթուր Վերոնա, Թեոդոր Պալադի, Գեորգե Պետրաշկու, Ալեքսանդրու Չուկուրենկո, Նիկոլայե Տոնիցա), համաշխարհային արժեքի մի քանի գործ (Ալբերտ Պրեվո, Ժան Նեյլիես), եվրոպական, արեւելյան եւ հեռավոր արեւելյան արվեստանոցներում արտադրված դեկորատիվ, կիրառական առարկաների հարուստ ֆոնդ: Ելնելով արվեստի եւ ներկայացուցչական արժեքի նկատառումներից` նվիրատվության ավելի քան 300 գործերից ընտրվել է միայն մեկ մասը (101):
1946-ից սկսած իրենց արժեքավոր ստեղծագործություններն են նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին ռումինահայ անվանի գեղանկարիչներ Հրանտ Ավագյանը, Բարթուղ Վարդանյանը, Արամ Դարբինյանը, Սիրարփի եւ Հովակիմ Թորոսյանները, Փարուհի Թեփելեկյանը, Օլգա Կոպչանուն, Ազատուհի Վարդուկա-Խորենյանը եւ տաղանդավոր գծանկարիչ Չիկ (Խաչիկ) Տամատյանը:
Դարերի ընթացքում հայերը իրենց որդեգրած Ռումինիայի կյանքի տարբեր բնագավառներում իրենց ստեղծարար լուման են ներդրել երկրի պաշտպանության, տնտեսության, գիտության եւ մշակույթի բոլոր բնագավառներում: Այս տեսակետից վառ օրինակ է «Հայ-ռումինական մշակութային փոխհարաբերություններ» վերնագրով ռումինահայ հավաքորդների եւ արվեստագետների Հայաստանին նվիրած գործերի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կ. Պրունարիուն, ՀՀ պատկերասրահի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Փ. Միրզոյանը, Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի գլխավոր թանգարանագետ դոկտոր Ֆլորենցա Ենակեն, Հայաստանի Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, արվեստաբան Հասմիկ Հարությունյանը, Ռումինիայի արտաքին գործերի նախարարության մշակութային, ուսումնական եւ գիտական կապերի վարչության տնօրեն Սինզյանա Դրագոշը, Ռումինիայի մշակույթի եւ դավանանքների նախարարության խորհրդատու Մոնիկա Դումիտրուն եւ Հայաստան-Ռումինիա բարեկամության ընկերակցության նախագահ դոցենտ Հակոբ Առաքելյանը:
- ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հայաստան-Ռումինիա բարեկամության ընկերակցության նախագահ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 5Մայիսի 1-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է իր տարեկան զեկույցը ահաբեկչության մասին: 2004-ից պարբերաբար հրապարակվող այս զեկույցում նկարագրվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարի ...ՖՈՐՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հ. Ծ.Մոտ 200 հոգի է ներկա գտնվել Սաութֆիլդում (Միչիգան, ԱՄՆ) գործող ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցում ապրիլի 12-ին Դետրոյթի Թեքեյան մշակութային միության կազմակերպած «Աութրիչ Արմենիա» (օժանդակություն Հայաստանին) ...ԱԲԽԱԶԻԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Ա. Հ.Աբխազիայում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակի մեծացումը թեեւ մնացել է նախապես որոշված սահմանափակումների մեջ, սակայն այդ հանգամանքին են անդրադառնում ինչպես Ռուսաստանն ու Վրաստանը վերջին օրերի բոլոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍԹԸ»
Հ. Ծ. 4Վերոնշյալ վերնագրի ներքո լրագրող Դեյվիդ Սմիթը «Ջերուսալեմ փոստ» թերթի ապրիլի 25-ի օնլայն կայքում, նշելով, որ մինչեւ օրս թուրքական կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՕՐ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Իսրայելում երեկ Հոլոքոսթի օրն էր, կամ ինչպես հրեաներն են ասում՝ Շոայի օրը (եբր. Յոմ հա Շոա, որ նշանակում է Ողջակիզման օրը): Ընդունված կարգի համաձայն, առավոտյան ժամը 10-ին ամբողջ երկրում հնչեց սգո շչակը՝ ...ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Հ. Ծ.«Հայոց իրավունքների պաշտպանության խորհրդի» անունից Հակոբ Չամքերթենյանը Սիդնեյից հաղորդում է, որ ապրիլի 20-ին ավանդական երեք` ՌԱԿ, ՍԴՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կազմակերպմամբ եւ հայկական կրոնական, մշակութային, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետության կողմից գազի սուբսիդավորման վերացումը եւ սակագնի փաստացի բարձրացումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, առաջինը չէր լինելու թանկացումների շղթայում: Այս օրերին ամենաքննարկվող հարցը թերեւս հասարակական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը խոսեց Հայաստանի կառավարության նոր ծրագրից: Ըստ Մարտիրոսյանի` կառավարության նոր ծրագիրը նման է եվրոծրագրի. «Սա ավելի շատ կսազեր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորումը եւ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակումը, առավել եւս Թուրքիայի ...ՌԱԿ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԻ ԱՌՋԵՎ
Բոստոնի ՌԱԿ-ի «Պայքար» հաստատությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կուսակցության Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի 81-րդ պատգամավորական ժողովը գումարվել է ապրիլի 5-6-ին, նույն քաղաքում: ...350 ՀԱԶԱՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈ՞ՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 9Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների ...ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանում մայիսի սկզբին տեղի կունենա հայ-ռուս-իրանական համագործակցությամբ Հայաստանում նավթազտարանի կառուցման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Ինչպես ...ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հայաստան-Ռումինիա բարեկամության ընկերակցության նախագահ1947-ի գարնան երեկոները Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան յոթնամյա վարժարանի երաժշտության դասարանում «Հայաստանյան ճակատ» կազմակերպության հայրենադարձության պատրաստվող երիտասարդներս խմբավար Վարդգես Հայրիկյանի ...«ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՏՈՐՈՎ
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Ազգ»-ի սեփական թղթակից, ԲեյրութՕրերս Բեյրութում լույս է տեսել «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» համարը: Ըստ երկար տարիների ավանդույթի` տարին երկու անգամ ընթերցողի լայն շրջանակների սեղանին է դրվում «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» կոչված համարը, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել է երաժիշտ-կատարողների հանրապետական երկրորդ եռօրյա փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 200 պատանի ու երիտասարդ կատարողներ ...«ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ԶԱՆԳԸ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրբ մեր կյանքը հագեցավ հեռուստատեսային աստղերի ու ադամանդների շքերթներով ու սերիալներով, հասկացանք, որ հեռուստատեսությունը վտանգ է ներկայացնում, իսկ երբ դրան ավելացնում ենք զանազան սադիզմ, ատելություն, ...ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄայիսմեկյան օրն ավելի պայծառ երանգներ ուներ Երեւանի գազանանոցում, ուր հավաքվել էին շատ մանուկներ ու նրանց ծնողները, ներկա լինելու գազանանոցի ամենամյա ավանդական բացմանը: Հյուրերին դիմավորեց փողային նվագախումբն ...ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՈՒԺ ՈՒ ԵՌԱՆԴ ՏԱ ՄԵՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԷԼ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալական Լիգնանո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պարզապես հիացրին իրենց ելույթներով՝ հասնելով մեծ նվաճման: Ինչ խոսք, դրանում իր ներդրումն ունի նաեւ ծանրամարտի հանրապետական ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 9-րդ տուրից հետո էլ պահպանեց առաջատարի դիրքը: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պավել Տրեգուբովի հետ: Դա հայ շախմատիստի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մովսիսյանն ...ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ կմասնակցի տեղի ուժեղագույն ակումբների երիտասարդական թիմերի մրցաշարին: Այն մեր պատանի ֆուտբոլիստների համար ուժերի լավ ...ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵ՞Ն ԵԽԽՎ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թ. թիվ 1609 բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Առաջարկում ենք կարդալ Կիպրոսից դոկտ. Ագապի Նասիբյան-Էքմեքջյանի մտորումները Մելգոնյան կրթական հաստատության փակման փաստի եւ պատմական գիտ. դոկտոր Էդվարդ Դանիելյանի հոդվածը գաղափարական կեղծարարության վտանգի ...ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 379 ՊԱՏԱՀԱՐ
1Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 379 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 62, վիրավորվել` 553 մարդ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ...
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
«ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Հ.Հ.ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-Լոռի-Երեւան«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

