
350 ՀԱԶԱՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈ՞ՐԸ
Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների պատճառները վերացնելու մասին: Սակայն երբեք չի խոսվում, թե ինչի՞ շուրջը պետք է տեղի ունենա այդ երկխոսությունը եւ ո՞ւմ ու ինչպիսի՞ դժգոհությունները վերացնելու անհրաժեշտության մասին է խոսքը:
Նախ՝ երկխոսության մասին: Ակնհայտ է, որ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել: Որեւէ այլ երկրում, անգամ հետխորհրդային, ընտրություններում 21 տոկոս հավաքած թեկնածուն չի խոսում ողջ ժողովրդի անունից եւ այն էլ վերջնագրային տոնով: Տպավորություն է ստեղծվում, որ 350 հազար մարդկանց ձայնն ավելի վճռորոշ է, քան 53 տոկոս հավաքած թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին տրված 860 հազար եւ մյուս բոլոր թեկնածուների օգտին տրված մոտ 400 հազար ձայները: Ճիշտ՝ ինչպես Ջորջ Օրվելի «Անասնաֆերմայում», որտեղ չնայած հռչակվում էր, որ հեղափոխություն կատարած բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ «ավելի հավասար են»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իր հետեւում ժողովուրդն է կանգնած, հակառակ այն բանի, որ այդ նույն ժողովրդի գերակշիռ մասը չի մոռացել նրա իշխանության տարիներն ու շարունակում է հայհոյել եւ հայտնի վիրավորական արտահայտությունն ուղղել նրա հասցեին: Բնականաբար, իրականում ժողովուրդ ասելով Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի ունի իր ընտրազանգվածին եւ այդ ընտրազանգվածի առավել ագրեսիվ եւ անհանդուրժողական մասը: Կարելի է հասկանալ, երբ նա իր ընտրազանգվածի անունից է գործում, անհասկանալին եւ տարօրինակն այլ բան է: Երբ խոսք է գնում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների պատճառները վերացնելու մասին, հասկացվում է, որ խոսքը հենց վերոնշյալ 350 հազար մարդու մասին է: Առավել քան տարօրինակ է, երբ այդպես են խոսում եւ արտահայտվում իշխող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, Դաշնակցության կամ ՕԵԿ-ի ներկայացուցիչները, նախարարները կամ վարչապետն ու նախագահը:
Փաստորեն, այն մարդիկ, ովքեր երկրի հետագա զարգացման հեռանկարը տեսել են ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի պետությունը «կազմաքանդելու», Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու, ժողովրդի տարբեր հատվածներին միմյանց դեմ տրամադրելու՝ տականքների եւ ոչ տականքների, ղարաբաղցիների եւ հայաստանցիների, լեւոնականների եւ սերժականների բաժանելով, քաղաքական գործիչներին դավաճանների եւ ոչ դավաճանների դասդասելու քաղաքականությանը հավանություն տալու միջոցով, այլ կայունության, բարեփոխումների, սոցիալական արդարության հաստատման, զարգացման ծրագրեր առաջարկող թեկնածուներին ձայն տալով, հայտնվում են ուշադրությունից դուրս: Սա նշանակում է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քանդելու կոչով հանդես եկող ամեն ուժ կարող է հավակնել ավելի շատ ձայների: Քանզի մարդիկ տեսնում են, որ իրենց ձայների շնորհիվ ընտրվածներն ավելի շատ խոսում են իրենց չընտրածների դժգոհությունների մասին: Մշտապես շոշափվում է 350 հազար մարդու եւ մի քանի հազար հանրահավաքայինների խնդիրներով երկխոսություն սկսելու եւ դրանք լուծելու մասին, որն իբր նրանց կստիպի այլեւս փողոց դուրս չգալ:
Նախ նշենք, որ եթե այդպես մտածող մարդիկ կան իշխող կոալիցիայում, ապա նրանք չարաչար սխալվում են: Չի լինելու այնպիսի վիճակ, երբ բոլորը գոհ լինեն իշխանություններից եւ վերջինններս երբեք թող նման պատրանքներով չտարվեն: Երկրորդ, ՀՀՇ-ական ամբոխավարությամբ տարվածների եթե ոչ մեծամասնությունը, ապա զգալի մասն ամենեւին էլ սոցիալապես անապահով խավին չի պատկանում, եւ նրանք բոլոր միջոցները շարունակելու են օգտագործել հանուն իրենց գերնպատակի՝ իշխանության գալու: Եվ երրորդ, թող ոչ մի իշխանավոր կասկած չունենա, որ Սերժ Սարգսյանին ձայն տվածների մեջ ավելի քիչ դժգոհ մարդիկ կան: Հետեւաբար, պետք չէ գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի գծած խաղի կանոններով եւ անհրաժեշտ է դադարեցնել նրա ընտրազանգվածին շողոքորթելուն կոչված հայտարարությունները:
Այժմ՝ դժգոհությունների բնույթի մասին: Հարկ է զանազանել դժգոհությունները նույնպես, քանի որ հասարակության մեջ՝ իշխանություններից մինչեւ սովորական քաղաքացիներ, հարուստներից մինչեւ ծայրահեղ աղքատներ, արմատավորված է օրենքն ու օրինականությունը ոտնահարելով ապրելը եւ գործելը, իսկ անհրաժեշտության դեպքում կատաղի պայքար տանելը ապօրինի գործելու իրենց «սուրբ» «իրավունքը» պաշտպանելու համար: Հարկ է տարբերակել ստվերում գործելու համար ցույցի դուրս եկող տոնավաճառային առեւտրականներին՝ անհավասար մրցակցային դաշտից բողոքող գործարարներից, մաքսայինի հետ համաձայնությամբ, ի վնաս պետական բյուջեի եւ բոլորիս, մաքսանենգ ապրանքներ ներկրողների պահանջները հայտնի ընկերությունների ապրանքները բացառիկ իրավունքներով Հայաստան ներկրողների՝ մաքսային մարմինների կողմից կողմնորոշիչ գների կիրառումից արվող դժգոհություններից, նախկինում մի քանի անգամ իրացման գոտուց բնակարան ստացած, նորից նախկին բնակավայրում գրանցված եւ շուկայական գներից կրկնակի, եռակի ավելի փոխհատուցում պահանջող հացադուլավորներին եւ ցուցարարներին՝ արհեստականորեն ցածր գնահատված տան համար ցածր փոխհատուցում ստացածներից, առաջին անհրաժեշտության ապրանքների գների արհեստական բարձրացումից տուժող սոցիալապես անապահովների արդարացի դժգոհությունները խոշոր ներկրողների եւ առեւտրային օբյեկտների սեփականատերերի դժգոհություններից, երբ նրանք պետական մարմնի կողմից տուգանվում են գների չհիմնավորված բարձրացման համար: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն եզրափակենք, հուսալով, որ յուրաքանչյուր քաղաքացու օրինական պահանջը լուծում, իսկ զոռբայությունը՝ իր համարժեք գնահատականը կստանա:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քննարկում
ara գրել է:
Հիանալի է գրված: Ուղղակի ՀԻԱՆԱԼԻ:
karen գրել է:
Բա կպահանջի բա ինչ կանի,թողեցին գլխներին նստեց , հիմա էլ պահանջներա դնում :
Տո հենց սկզբից պետքա հրապարակում կապեին ու թույլ տային, որ ով ուզումա թքի ԼՏՊ—ի երեսին,նոր կտեսնեիք թե ինչ հերթա առաջանում :Թե չէ ինչ 350 000- 10 էդքան անգամ շատ մարդ կգար վրեն թքելու:
karen գրել է:
Հա մոռացա հոդվածը ցնցող էր:
Armen գրել է:
Այս տողերի հեղինակը հաստատ ղարաբաղյան լափատաշտակից է օգտվում:Այս աստիճանի բարոյազուրկ մարդ նույնիսկ Թուրքիայում հազիվ գտնվի:Այո հիանալի է գրել մեր ալբան բարեկամը:Շնորհակալություն Թուրքիայի ազնիվ ագենտ Հակոբ Ավետիքյանին:Բարեվներ Ռոբին:Չմոռանաք ջուրը քաշե...
Ararat գրել է:- ara
Հիանալի է գրված: Ուղղակի ՀԻԱՆԱԼԻ:
Արա ջան հետույքդ դիր գոլ ջրի մեջ՝ հաճույքդ էլ ավելի կլինի:- ara
Հայեր միացեք գրել է:- ara
Հիանալի է գրված: Ուղղակի ՀԻԱՆԱԼԻ:
Հարգելի Հայրենակիցներ
Արդեն մի քանի ամիս է հայ ժողովուրդը գտնվուն է ծայր աստիճանի լարված
վիճակում:
Հասարակությունը բաժանվել է միմյանց չլսող ,
մեկը մյուսի հետ ոչ մի կերպ չհամաձայնվող,
միմյանց նկատմամբ հարգանքը կորցրած ու իրար չհասկացող 2 մասի:
Մեր ազգը հայտնվել է մեծ տերությունների շահերի բախման կիզակետերից
մեկում.
Եվ Ղարաբաղի հարցի կարգավորումը շատ սերտորեն կապված է դրա հետ:
Ժամանակին ինձ ծանոթ մի ազատամարտիկ Ղարաբաղյան հարցի հետ
կապված հետևյալ միտքն արտահայտեց."Ղարաբաղը մի մահակ է
Ռուսաստանի ձեռքին, Ադրբեջանի գլխին խփելու համար:Բայց ամեն
անգամ խփելուց այդ մահակից մի կտոր կոտրվում է":
Ինչի Ղարաբաղի հարցի չի լուծվում?
Կարծում եմ պատճառը նա է,որ մեծ տերությունները և առաջին հերթին
Ռուսաստանը, չեն ուզում ,որովհետև այդ դեպքում նավթի վրա վերահսկելու
նրանց հնարավորությունները կփոքրանան,իսկ դա իրենց համար անթույլատրելի է:
Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ իսկապես շահագրգռված են միայն
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները:
Մյուսները միայն ձեռքերն են տաքացնում այս իրավիճակից:
Կարծում եմ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալով այս ամենը ,
փորձեց լուծել Ղարաբաղի հարցը:
Եվ կարծում եմ,որ հենց այդ պատճառով հեռացվեց իշխանությունից և
հարցը ոչ թե լուծման կոնկրետ տարբերակն է եղել, այլ հենց լուծման
գաղափարը:
Թե որքանով էր ճիշտ ընտրված տարբերակը, ուրիշ հարց է:
Չունենալով համապատասխան ինֆորմացիա,անհնար է օբյեկտիվ
գնահատական տալ:
Բայց կարծում եմ ,որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտենալով հայ
ժողովրդի պատմությունը,ինչպես նաև անմիջականորեն շփված լինելով
ժամանակի ազդեցիկ քաղաքական դեմքերի հետ,պետք է որ ընտրած լիներ
եթե ոչ ամենալավ, համենայն դեպս ընդունելի տարբերակ:
Ամենալավ տարբերակն իհարկե կլիներ Ղարաբաղն անմիջապես
Հայաստան հռչակելը,սակայն քաղաքականությունը հնարավորությունների
արվեստ է:
Եվ այսօր էլ Ղարաբաղի հարցի ավելի ընդունելի առաջարկ ինչքան գիտեմ
չկա և մոտ ապագայում չի էլ սպասվում:
Մեծ տերությունները ամեն կերպ փորձում են իրենց դրածոին տեսնել
Հայաստանի իշխանական ղեկին:
Մի կողմին դա հաջողվել է,հանձինս Ռուսաստանի և դա չի էլ թաքցվում:
Ինձ թվում է,որ Ղարաբաղի հարցի լուծման ,
ավելի ճիշտ չլուծման հետ է կապված նաև Հայաստանում ծագումով ղարաբաղցի
ղեկավարի "նշանակումը":
Ինչի է ընտրվել հենց այս տարբերակը:
Մի թե հայաստանում ռուսամետ ուժեր չկան?
Չէ որ հայ ժողովուրդը իսկապես ռուսամետ է:
Այստեղ կարծում եմ հաշվի է առնվել 2 հանգամանք:
Նախ այս լուսնի տակ ոչինչ հավերժական չկա և ինչպես ժամանակին
արտահայտվեց Վազգեն Մանուկյանը`"ժողովուրդները չունեն հավերժ
բարեկամներ,այլ ունեն մշտական շահեր":
Ղարաբաղցիները շատ վաղուց ունեցել են ռուսական կողմնորոշում:
Եվ հետո ` այսօրվա Ղարավաղցիների մեջ շատ մեծ է
թուրքի նկատմամ ատելության զգացմունքը և այդ զգացմունքը դեռ մի
քանի սերունդ կպահպանվի:Իսկ Հայաստանում այդ զգացմունքը արդեն
բավականին բթացել է:
Իսկ բացասական էմոցիաները սովորաբար ծատ ավելի ուժեղ են քան դրականները:
Եվ կարծում եմ Ռուսները կփորձեն պահպանել նման ռեժիմը մոտակա 15-20
տարում:
Շատերը կասեն` հետո ինչ ,թող լինի Ռուսի նշանակածը,ինչ վատ բան կա?
Հարցը միայն նշանակածը չի:
Արդեն Հայաստանի քիչ թե շատ մեծ համարյա բոլոր ձեռնարկությունները այս
կամ այն կերպ պատկանում են Ռուսաստանին:
Իրավունք ունի Հայ ազգը իր հետագա ճակատագիրը վստահել մի ուրիշ ազգի?
Նույն Ռուսաստանի լուռ համաձայնությամբ ընդամենը մի քանի տարի առաջ
հոշոտեցին նրա եղբայրական Հարավսլավյան:
Այլ ազգերի ողորմածությանը հայ ազգը մի անգամ արդեն ապավինել է և
հետևանքները ողբերգական են եղել:
Հայ ազգի միակողմանի դիրքորոշումը,ինչպես դեպի Ռուսաստան այնպես էլ
դեպի արևմուտք,չի նպաստելու հայ ազգի զարգացմանը և հղի է վտանգներով::
Հայ ազգը պիտի համախմբվի և իր ճակատագիրը ինքը պիտի տնօրինի,ոչ թե
դառնա օտարներին խաղալիք:
Հարգանքներով
Հայեր միացեք- ara
hayuhi գրել է:- Հայեր միացեք
Հարգելի Հայրենակիցներ
Արդեն մի քանի ամիս է հայ ժողովուրդը գտնվուն է ծայր աստիճանի լարված
վիճակում:
Հասարակությունը բաժանվել է միմյանց չլսող ,
մեկը մյուսի հետ ոչ մի կերպ չհամաձայնվող,
միմյանց նկատմամբ հարգանքը կորցրած ու իրար չհասկացող 2 մասի:
Մեր ազգը հայտնվել է մեծ տերությունների շահերի բախման կիզակետերից
մեկում.
Եվ Ղարաբաղի հարցի կարգավորումը շատ սերտորեն կապված է դրա հետ:
Ժամանակին ինձ ծանոթ մի ազատամարտիկ Ղարաբաղյան հարցի հետ
կապված հետևյալ միտքն արտահայտեց."Ղարաբաղը մի մահակ է
Ռուսաստանի ձեռքին, Ադրբեջանի գլխին խփելու համար:Բայց ամեն
անգամ խփելուց այդ մահակից մի կտոր կոտրվում է":
Ինչի Ղարաբաղի հարցի չի լուծվում?
Կարծում եմ պատճառը նա է,որ մեծ տերությունները և առաջին հերթին
Ռուսաստանը, չեն ուզում ,որովհետև այդ դեպքում նավթի վրա վերահսկելու
նրանց հնարավորությունները կփոքրանան,իսկ դա իրենց համար անթույլատրելի է:
Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ իսկապես շահագրգռված են միայն
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները:
Մյուսները միայն ձեռքերն են տաքացնում այս իրավիճակից:
Կարծում եմ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալով այս ամենը ,
փորձեց լուծել Ղարաբաղի հարցը:
Եվ կարծում եմ,որ հենց այդ պատճառով հեռացվեց իշխանությունից և
հարցը ոչ թե լուծման կոնկրետ տարբերակն է եղել, այլ հենց լուծման
գաղափարը:
Թե որքանով էր ճիշտ ընտրված տարբերակը, ուրիշ հարց է:
Չունենալով համապատասխան ինֆորմացիա,անհնար է օբյեկտիվ
գնահատական տալ:
Բայց կարծում եմ ,որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտենալով հայ
ժողովրդի պատմությունը,ինչպես նաև անմիջականորեն շփված լինելով
ժամանակի ազդեցիկ քաղաքական դեմքերի հետ,պետք է որ ընտրած լիներ
եթե ոչ ամենալավ, համենայն դեպս ընդունելի տարբերակ:
Ամենալավ տարբերակն իհարկե կլիներ Ղարաբաղն անմիջապես
Հայաստան հռչակելը,սակայն քաղաքականությունը հնարավորությունների
արվեստ է:
Եվ այսօր էլ Ղարաբաղի հարցի ավելի ընդունելի առաջարկ ինչքան գիտեմ
չկա և մոտ ապագայում չի էլ սպասվում:
Մեծ տերությունները ամեն կերպ փորձում են իրենց դրածոին տեսնել
Հայաստանի իշխանական ղեկին:
Մի կողմին դա հաջողվել է,հանձինս Ռուսաստանի և դա չի էլ թաքցվում:
Ինձ թվում է,որ Ղարաբաղի հարցի լուծման ,
ավելի ճիշտ չլուծման հետ է կապված նաև Հայաստանում ծագումով ղարաբաղցի
ղեկավարի "նշանակումը":
Ինչի է ընտրվել հենց այս տարբերակը:
Մի թե հայաստանում ռուսամետ ուժեր չկան?
Չէ որ հայ ժողովուրդը իսկապես ռուսամետ է:
Այստեղ կարծում եմ հաշվի է առնվել 2 հանգամանք:
Նախ այս լուսնի տակ ոչինչ հավերժական չկա և ինչպես ժամանակին
արտահայտվեց Վազգեն Մանուկյանը`"ժողովուրդները չունեն հավերժ
բարեկամներ,այլ ունեն մշտական շահեր":
Ղարաբաղցիները շատ վաղուց ունեցել են ռուսական կողմնորոշում:
Եվ հետո ` այսօրվա Ղարավաղցիների մեջ շատ մեծ է
թուրքի նկատմամ ատելության զգացմունքը և այդ զգացմունքը դեռ մի
քանի սերունդ կպահպանվի:Իսկ Հայաստանում այդ զգացմունքը արդեն
բավականին բթացել է:
Իսկ բացասական էմոցիաները սովորաբար ծատ ավելի ուժեղ են քան դրականները:
Եվ կարծում եմ Ռուսները կփորձեն պահպանել նման ռեժիմը մոտակա 15-20
տարում:
Շատերը կասեն` հետո ինչ ,թող լինի Ռուսի նշանակածը,ինչ վատ բան կա?
Հարցը միայն նշանակածը չի:
Արդեն Հայաստանի քիչ թե շատ մեծ համարյա բոլոր ձեռնարկությունները այս
կամ այն կերպ պատկանում են Ռուսաստանին:
Իրավունք ունի Հայ ազգը իր հետագա ճակատագիրը վստահել մի ուրիշ ազգի?
Նույն Ռուսաստանի լուռ համաձայնությամբ ընդամենը մի քանի տարի առաջ
հոշոտեցին նրա եղբայրական Հարավսլավյան:
Այլ ազգերի ողորմածությանը հայ ազգը մի անգամ արդեն ապավինել է և
հետևանքները ողբերգական են եղել:
Հայ ազգի միակողմանի դիրքորոշումը,ինչպես դեպի Ռուսաստան այնպես էլ
դեպի արևմուտք,չի նպաստելու հայ ազգի զարգացմանը և հղի է վտանգներով::
Հայ ազգը պիտի համախմբվի և իր ճակատագիրը ինքը պիտի տնօրինի,ոչ թե
դառնա օտարներին խաղալիք:
Հարգանքներով
Հայեր միացեք
isk ov darcrec aytpisin?- Հայեր միացեք
Armen գրել է:
Տո հենց սկզբից պետքա հրապարակում կապեին ու թույլ տային, որ ով ուզումա թքի...Թե չէ ինչ 350 000 Ողորմելի Կարեն. ապա մտածիր նաև հակառակը, բա որ այդ 350 000-ը հերթ կանգնեին (Սերժի գողացած մյուս ձայները չհաշված)որ թքեյին քո նման տականքի վրա:Մի պահ պատկերացրու թե ինչ ջրհեղեղ կլիներ:խեղճ Կարեն...
Armen գրել է:
KarenՏո հենց սկզբից պետքա հրապարակում կապեին ու թույլ տային, որ ով ուզումա թքի...Թե չէ ինչ 350 000... Ողորմելի Karen. ապա մտածիր նաև հակառակը, բա որ այդ 350 000-ը հերթ կանգնեին (Սերժի գողացած մյուս ձայները չհաշված), որ թքեյին քո նման տականքի վրա:Մի պահ պատկերացրու թե ինչ ցնցող ջրհեղեղ կլիներ:խեղճ Կարեն...մտածի ու ցնծա:
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 5Մայիսի 1-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է իր տարեկան զեկույցը ահաբեկչության մասին: 2004-ից պարբերաբար հրապարակվող այս զեկույցում նկարագրվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարի ...ՖՈՐՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հ. Ծ.Մոտ 200 հոգի է ներկա գտնվել Սաութֆիլդում (Միչիգան, ԱՄՆ) գործող ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցում ապրիլի 12-ին Դետրոյթի Թեքեյան մշակութային միության կազմակերպած «Աութրիչ Արմենիա» (օժանդակություն Հայաստանին) ...ԱԲԽԱԶԻԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Ա. Հ.Աբխազիայում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակի մեծացումը թեեւ մնացել է նախապես որոշված սահմանափակումների մեջ, սակայն այդ հանգամանքին են անդրադառնում ինչպես Ռուսաստանն ու Վրաստանը վերջին օրերի բոլոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍԹԸ»
Հ. Ծ. 4Վերոնշյալ վերնագրի ներքո լրագրող Դեյվիդ Սմիթը «Ջերուսալեմ փոստ» թերթի ապրիլի 25-ի օնլայն կայքում, նշելով, որ մինչեւ օրս թուրքական կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՕՐ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Իսրայելում երեկ Հոլոքոսթի օրն էր, կամ ինչպես հրեաներն են ասում՝ Շոայի օրը (եբր. Յոմ հա Շոա, որ նշանակում է Ողջակիզման օրը): Ընդունված կարգի համաձայն, առավոտյան ժամը 10-ին ամբողջ երկրում հնչեց սգո շչակը՝ ...ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Հ. Ծ.«Հայոց իրավունքների պաշտպանության խորհրդի» անունից Հակոբ Չամքերթենյանը Սիդնեյից հաղորդում է, որ ապրիլի 20-ին ավանդական երեք` ՌԱԿ, ՍԴՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կազմակերպմամբ եւ հայկական կրոնական, մշակութային, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետության կողմից գազի սուբսիդավորման վերացումը եւ սակագնի փաստացի բարձրացումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, առաջինը չէր լինելու թանկացումների շղթայում: Այս օրերին ամենաքննարկվող հարցը թերեւս հասարակական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը խոսեց Հայաստանի կառավարության նոր ծրագրից: Ըստ Մարտիրոսյանի` կառավարության նոր ծրագիրը նման է եվրոծրագրի. «Սա ավելի շատ կսազեր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորումը եւ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակումը, առավել եւս Թուրքիայի ...ՌԱԿ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԻ ԱՌՋԵՎ
Բոստոնի ՌԱԿ-ի «Պայքար» հաստատությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կուսակցության Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի 81-րդ պատգամավորական ժողովը գումարվել է ապրիլի 5-6-ին, նույն քաղաքում: ...350 ՀԱԶԱՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈ՞ՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 9Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների ...ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանում մայիսի սկզբին տեղի կունենա հայ-ռուս-իրանական համագործակցությամբ Հայաստանում նավթազտարանի կառուցման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Ինչպես ...ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հայաստան-Ռումինիա բարեկամության ընկերակցության նախագահ1947-ի գարնան երեկոները Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան յոթնամյա վարժարանի երաժշտության դասարանում «Հայաստանյան ճակատ» կազմակերպության հայրենադարձության պատրաստվող երիտասարդներս խմբավար Վարդգես Հայրիկյանի ...«ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՏՈՐՈՎ
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Ազգ»-ի սեփական թղթակից, ԲեյրութՕրերս Բեյրութում լույս է տեսել «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» համարը: Ըստ երկար տարիների ավանդույթի` տարին երկու անգամ ընթերցողի լայն շրջանակների սեղանին է դրվում «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» կոչված համարը, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել է երաժիշտ-կատարողների հանրապետական երկրորդ եռօրյա փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 200 պատանի ու երիտասարդ կատարողներ ...«ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ԶԱՆԳԸ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրբ մեր կյանքը հագեցավ հեռուստատեսային աստղերի ու ադամանդների շքերթներով ու սերիալներով, հասկացանք, որ հեռուստատեսությունը վտանգ է ներկայացնում, իսկ երբ դրան ավելացնում ենք զանազան սադիզմ, ատելություն, ...ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄայիսմեկյան օրն ավելի պայծառ երանգներ ուներ Երեւանի գազանանոցում, ուր հավաքվել էին շատ մանուկներ ու նրանց ծնողները, ներկա լինելու գազանանոցի ամենամյա ավանդական բացմանը: Հյուրերին դիմավորեց փողային նվագախումբն ...ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՈՒԺ ՈՒ ԵՌԱՆԴ ՏԱ ՄԵՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԷԼ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալական Լիգնանո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պարզապես հիացրին իրենց ելույթներով՝ հասնելով մեծ նվաճման: Ինչ խոսք, դրանում իր ներդրումն ունի նաեւ ծանրամարտի հանրապետական ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 9-րդ տուրից հետո էլ պահպանեց առաջատարի դիրքը: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պավել Տրեգուբովի հետ: Դա հայ շախմատիստի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մովսիսյանն ...ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ կմասնակցի տեղի ուժեղագույն ակումբների երիտասարդական թիմերի մրցաշարին: Այն մեր պատանի ֆուտբոլիստների համար ուժերի լավ ...ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵ՞Ն ԵԽԽՎ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թ. թիվ 1609 բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Առաջարկում ենք կարդալ Կիպրոսից դոկտ. Ագապի Նասիբյան-Էքմեքջյանի մտորումները Մելգոնյան կրթական հաստատության փակման փաստի եւ պատմական գիտ. դոկտոր Էդվարդ Դանիելյանի հոդվածը գաղափարական կեղծարարության վտանգի ...ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 379 ՊԱՏԱՀԱՐ
1Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 379 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 62, վիրավորվել` 553 մարդ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ...
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Ա. Մ.ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

