
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ»
ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորումը եւ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակումը, առավել եւս Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի շնորհավորական ուղերձների ջերմ բնույթն ու ուղերձներին հայկական կողմի համարժեք արձագանքը ստեղծել են բոլոր նախադրյալները եթե ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ապա երկու երկրների միջեւ միջպետական երկխոսության սկզբնավորման համար:
Խնդիրը, սակայն, Հայաստանի նոր ղեկավարներին Անկարայի հղած շնորհավորական ուղերձները չեն, այլ՝ հայ-թուրքական միջպետական երկխոսությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերածելու հավանականությունը: Թուրքիայի հետ առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշումը բազմիցս պետական ամենաբարձր մակարդակով արտահայտվել է Երեւանում: Սակայն դա թուրքական նախապայմանների պատճառով համարժեք արձագանք չի գտել:
Եթե Թուրքիայի ղեկավարները չեն հրաժարվում Հայաստանին առաջադրվող նախապայմաններից, ապա հարց է ծագում՝ ո՞րն է լինելու միջպետական երկխոսության թեման: Այդ հարցին ոչ պաշտոնական ձեւով Եվրասիական հետազոտությունների կենտրոնի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի ապրիլի 24-ի եւ 29-ի համարներում պատասխանում է ինստիտուտի տնօրեն եւ նախկին դեսպան Օմեր Էնգեին Լյութեմը: Նա «Հայաստանի նոր կառավարությունն ու Թուրքիան» վերնագրով հոդվածում գրում է. «Թեեւ լիարժեք պատկերացում չունենք Թուրքիայի նկատմամբ Հայաստանի նորընտիր իշխանության որդեգրած քաղաքականության մասին, սակայն հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը մշտապես տեղ է զբաղեցրել Քոչարյանի օրոք կազմավորված կառավարություններում, նորանշանակ վարչապետը թեկուզ տնտեսական բնագավառում նպաստել է նախորդ կառավարության քաղաքականության ձեւավորմանը, իսկ նոր արտգործնախարարը եղել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, հայաստանյան իշխանության թուրքական քաղաքականությունը հազիվ թե ենթարկվի սկզբունքային փոփոխության»:
Այնուհետեւ հեղինակը մատնացույց է անում փոփոխության ուղղությունը, նշելով. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները երեքն են. առաջինը՝ միմյանց սահմանների անձեռնմխելիության, այլ կերպ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է: Առանց ճանաչման հնարավոր չէ հարեւան երկու երկրների հարաբերությունների կառուցումը փոխվստահության հենքի վրա: Հայաստանի նախորդ իշխանությունն, ըստ երեւույթին, տուրք տալով հասարակության այն հատվածին, որի երազանքը մեծ Հայաստանն է, անկախության 16 տարիների ընթացքում խուսափել է ճանաչումից: Նախորդ արտգործնախարար Վարդան Օսկանյանը դրությունը փրկելու համար երբեմն հայտարարել է, որ Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, բայց ընդամենը խոսքով: Դա բավարար չէ: Անհրաժեշտ է, որ կողմերը պաշտոնական փաստաթղթում արձանագրեն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
Երկրորդ խնդիրը ցեղասպանության պնդումներն են: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի իշխանությունները հայտարարել են, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրն է: Երեւի հայկական դիվանագիտությունը մտածելով, թե ցեղասպանությունը ճանաչող երկրների աճին զուգընթաց վերջիններիս ազդեցության տակ կճանաչի նաեւ Թուրքիան, բուռն ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Մինչդեռ, որքան համալրվել է ցեղասպանությունը ճանաչողների շարքը, ճանաչման դեմ այնքան վճռական է դարձել Թուրքիան: 1915-ի իրադարձությունների բնութագրումը պատմաբանների խնդիրն է, այլ ոչ թե խորհրդարանների:
Երրորդը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Հայաստանն այդ հարցում անկողմնակալ դիրքորոշում է պահանջում Թուքիայից, սակայն ելնելով Ադրբեջանի հետ Թուրքիայի սերտ առնչություններից, այս պահանջն ամենեւին չի կարելի իրատեսական համարել: Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի անվտանգության համար: Այդ իսկ պատճառով էլ հրատապ է: Չպետք է նաեւ մոռանալ, որ հակամարտության կարգավորման դեպքում Թուրքիան բացելու է Հայաստանի հետ սահմանը»:
«Հայաստանի հետ հնարավոր բանակցություններ» վերնագրով երկրորդ հոդվածում Լյութեմը դատապարտում է Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումների ժամանակ Թուրքիայի դրոշը ոտնակոխ անելու, ապա եւ այրելու դեպքերը, քննադատությամբ է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 24-ի ելույթին, անհամատեղելի է համարում այդ ելույթում հնչած «անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու» վճռականությունը «առանց նախապայմանի Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու» պատրաստակամության հետ, այս հակասությունը պայմանավորում է ՀՀ նախագահի հողային եւ հատուցման քողարկված պահանջներով:
Սակայն այս ամենը չի խանգարում Լյութեմին գրելու. «Մամուլից ստացած տեղեկությունների համաձայն, վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Բաբաջանը շնորհավորական ուղերձով ողջունել են Հայաստանի վարչապետին եւ արտգործնախարարին, երկու երկրների հարաբերությունների կարգավորման նպատակով երկխոսության կոչ են արել նրանց: Ուղերձների արձագանքը դրական է, պարզապես կրկնվում է Թուրքիայի հետ առանց նախապայմանի նորմալ հարաբերություններ հաստատելու հայկական պահանջը: Այսպիսով հասկանալի է դառնում, որ առաջիկայում երկու երկրների միջեւ սկզբնավորվելու է երկխոսության գործընթաց: Սակայն քանի դեռ կողմերը չեն վերանայել իրենց մոտեցումները, դժվար է կանխատեսել գործընթացի արդյունքները»:
Միանգամայն հավանական համարելով հայ-թուրքական երկխոսությունը, հոդվածներում Լյութեմը մատնացույց է անում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու ղարաբաղյան հակամարտությունը: Նա դրանով ոչ միայն նախանշում է երկխոսության թեմաները, այլեւ հասկացնում, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը պետք է արտաքին քաղաքականության օրակարգից հանի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ Ադրբեջանի շահերին համապատասխան լուծում տա ղարաբաղյան հակամարտությանը, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը:
Այլ կերպ, այն, ինչ ուղղակի չեն բարձրաձայնում Թուրքիայի ղեկավարները, անուղղակի մատնանշում է Լյութեմը: Հետեւաբար չի բացառվում, որ հայ-թուրքական միջպետական երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու Անկարայի ջանքերը լինեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Թուրքիայի վրա Մ. Նահանգների եւ Եվրոմիության գործադրած ճնշումների արձագանքը:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 5Մայիսի 1-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է իր տարեկան զեկույցը ահաբեկչության մասին: 2004-ից պարբերաբար հրապարակվող այս զեկույցում նկարագրվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարի ...ՖՈՐՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հ. Ծ.Մոտ 200 հոգի է ներկա գտնվել Սաութֆիլդում (Միչիգան, ԱՄՆ) գործող ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցում ապրիլի 12-ին Դետրոյթի Թեքեյան մշակութային միության կազմակերպած «Աութրիչ Արմենիա» (օժանդակություն Հայաստանին) ...ԱԲԽԱԶԻԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Ա. Հ.Աբխազիայում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակի մեծացումը թեեւ մնացել է նախապես որոշված սահմանափակումների մեջ, սակայն այդ հանգամանքին են անդրադառնում ինչպես Ռուսաստանն ու Վրաստանը վերջին օրերի բոլոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍԹԸ»
Հ. Ծ. 4Վերոնշյալ վերնագրի ներքո լրագրող Դեյվիդ Սմիթը «Ջերուսալեմ փոստ» թերթի ապրիլի 25-ի օնլայն կայքում, նշելով, որ մինչեւ օրս թուրքական կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՕՐ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Իսրայելում երեկ Հոլոքոսթի օրն էր, կամ ինչպես հրեաներն են ասում՝ Շոայի օրը (եբր. Յոմ հա Շոա, որ նշանակում է Ողջակիզման օրը): Ընդունված կարգի համաձայն, առավոտյան ժամը 10-ին ամբողջ երկրում հնչեց սգո շչակը՝ ...ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Հ. Ծ.«Հայոց իրավունքների պաշտպանության խորհրդի» անունից Հակոբ Չամքերթենյանը Սիդնեյից հաղորդում է, որ ապրիլի 20-ին ավանդական երեք` ՌԱԿ, ՍԴՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կազմակերպմամբ եւ հայկական կրոնական, մշակութային, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետության կողմից գազի սուբսիդավորման վերացումը եւ սակագնի փաստացի բարձրացումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, առաջինը չէր լինելու թանկացումների շղթայում: Այս օրերին ամենաքննարկվող հարցը թերեւս հասարակական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը խոսեց Հայաստանի կառավարության նոր ծրագրից: Ըստ Մարտիրոսյանի` կառավարության նոր ծրագիրը նման է եվրոծրագրի. «Սա ավելի շատ կսազեր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորումը եւ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակումը, առավել եւս Թուրքիայի ...ՌԱԿ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԻ ԱՌՋԵՎ
Բոստոնի ՌԱԿ-ի «Պայքար» հաստատությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կուսակցության Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի 81-րդ պատգամավորական ժողովը գումարվել է ապրիլի 5-6-ին, նույն քաղաքում: ...350 ՀԱԶԱՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈ՞ՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 9Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների ...ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանում մայիսի սկզբին տեղի կունենա հայ-ռուս-իրանական համագործակցությամբ Հայաստանում նավթազտարանի կառուցման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Ինչպես ...ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հայաստան-Ռումինիա բարեկամության ընկերակցության նախագահ1947-ի գարնան երեկոները Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան յոթնամյա վարժարանի երաժշտության դասարանում «Հայաստանյան ճակատ» կազմակերպության հայրենադարձության պատրաստվող երիտասարդներս խմբավար Վարդգես Հայրիկյանի ...«ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՏՈՐՈՎ
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Ազգ»-ի սեփական թղթակից, ԲեյրութՕրերս Բեյրութում լույս է տեսել «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» համարը: Ըստ երկար տարիների ավանդույթի` տարին երկու անգամ ընթերցողի լայն շրջանակների սեղանին է դրվում «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» կոչված համարը, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել է երաժիշտ-կատարողների հանրապետական երկրորդ եռօրյա փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 200 պատանի ու երիտասարդ կատարողներ ...«ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ԶԱՆԳԸ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրբ մեր կյանքը հագեցավ հեռուստատեսային աստղերի ու ադամանդների շքերթներով ու սերիալներով, հասկացանք, որ հեռուստատեսությունը վտանգ է ներկայացնում, իսկ երբ դրան ավելացնում ենք զանազան սադիզմ, ատելություն, ...ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄայիսմեկյան օրն ավելի պայծառ երանգներ ուներ Երեւանի գազանանոցում, ուր հավաքվել էին շատ մանուկներ ու նրանց ծնողները, ներկա լինելու գազանանոցի ամենամյա ավանդական բացմանը: Հյուրերին դիմավորեց փողային նվագախումբն ...ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՈՒԺ ՈՒ ԵՌԱՆԴ ՏԱ ՄԵՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԷԼ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալական Լիգնանո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պարզապես հիացրին իրենց ելույթներով՝ հասնելով մեծ նվաճման: Ինչ խոսք, դրանում իր ներդրումն ունի նաեւ ծանրամարտի հանրապետական ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 9-րդ տուրից հետո էլ պահպանեց առաջատարի դիրքը: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պավել Տրեգուբովի հետ: Դա հայ շախմատիստի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մովսիսյանն ...ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ կմասնակցի տեղի ուժեղագույն ակումբների երիտասարդական թիմերի մրցաշարին: Այն մեր պատանի ֆուտբոլիստների համար ուժերի լավ ...ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵ՞Ն ԵԽԽՎ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թ. թիվ 1609 բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Առաջարկում ենք կարդալ Կիպրոսից դոկտ. Ագապի Նասիբյան-Էքմեքջյանի մտորումները Մելգոնյան կրթական հաստատության փակման փաստի եւ պատմական գիտ. դոկտոր Էդվարդ Դանիելյանի հոդվածը գաղափարական կեղծարարության վտանգի ...ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 379 ՊԱՏԱՀԱՐ
1Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 379 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 62, վիրավորվել` 553 մարդ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ...
ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հ. Չ.ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍՏԵՂԾՎԵԼ Է Վ. ՉԱԽԱԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
«ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՅԴ ՊԱՀԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

