
ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
Պետության կողմից գազի սուբսիդավորման վերացումը եւ սակագնի փաստացի բարձրացումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, առաջինը չէր լինելու թանկացումների շղթայում: Այս օրերին ամենաքննարկվող հարցը թերեւս հասարակական տրանսպորտի փոխադրման գնի բարձրացման հարցն է: Հայտնի է, որ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող կազմակերպությունները հայտնել են սակագների բարձրացման մասին: Ինչին կառավարության ներկայացուցիչը նախօրեին խորհրդարանում պատասխանել է, որ այդ հարցը քննարկման ենթակա է եւ ամեն ինչ այնպես միանշանակ չէ, ինչպես ասում են երթուղիները սպասարկող կազմակերպությունները: Իսկ վերջիններս պնդում են, որ գազի սակագնի բարձրացման պատճառով «իրենք չեն տեղավորվում ինքնարժեքի մեջ»: Ընդ որում, նրանք շոշափում են ոչ ավել, ոչ պակաս, փոխադրման սակագինը 200 դրամ դարձնելու հարցը: Այն, որ երթուղիները շահագործողների կամ գծատերերի հաշվարկում շատ բան իսկապես միանշանակ չէ, կասկած չի հարուցում: Ո՞րն է խնդիրը:
Գազի սուբսիդավորման վերացումից հետո 10 հազար խմ-ից ավելի սպառող կազմակերպությունները, այսինքն՝ արդյունաբերական ձեռնարկությունները, նախկին 102 դոլարի փոխարեն պետք է վճարեն 153 դոլար 1000 խմ համար: Այսինքն՝ 1 խմ-ի համար մոտ 46 դրամ: Փաստորեն, նրանց համար գազը թանկացել է մոտ 50 տոկոսով: Այժմ գանք գծատերերի այն «հաշվարկներին», համաձայն որոնց, առաջարկվում է 100 դրամ փոխադրավարձը բարձրացնել կրկնակի: Ակնհայտ է, որ վառելիքի 50 տոկոսով թանկանալու պարագայում ընդհանրապես անիմաստ է խոսել ուղեվարձի 100 տոկոս թանկացման մասին:
Ինչ մնում է ուղեվարձի ընդհանրապես թանկացմանը եւ դրա հիմնավորումներին: Պարզ է, որ ուղեվարձի թանկացման դեպքում դրա ամենահավանական տարբերակը կարող է լինել 50 դրամը, որը նույնն է, ինչ 50 տոկոսով թանկացնելը՝ ներկայիս 100 դրամի փոխարեն 150 դրամ սակագին սահմանելը: Որքանո՞վ է այս տարբերակը հիմնավոր: Եթե այն պատճառաբանվում է զուտ գազի թանկացմամբ, ապա դա չի կարող հիմնավոր համարվել: Ըստ մասնագետների մեզ տրամադրած տեղեկատվության, միկրոավտոբուսների շահագործման ժամանակ 100 դրամ ինքնարժեքի մեջ վառելիքի բաժինը կազմում է 62-65 տոկոսը կամ 62-65 դրամը: Երբ երթուղայինները մայիսի 1-ից սկսեն գազ գնել 50 տոկոս ավելի թանկ գնով, ապա 50 տոկոսով կավելանա ոչ թե սակագինը, այլ միայն ինքնարժեքի մաս կազմող վառելիքի բաժինը: Այսինքն, վերոնշյալ 62-65 դրամը կդառնա 93-98 դրամ, ինչը նշանակում է, որ 100 դրամ սակագինը ավելանում է 31-33 դրամով կամ այդքան տոկոսով, բայց ոչ երբեք 50 դրամով:
Մյուս հարցն այն է, թե արդյոք երթուղիները սպասարկողներն իրավունք ունե՞ն բարձրացնելու սակագին, երբ նրանց մրցութային պայմաններով սահմանված է, որ նրանք պարտավոր են ուղեւորափոխադրումներ իրականացնել 100 դրամ ուղեվարձով: Այս հարցի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ ոչ մի սպասարկող կազմակերպություն իրավունք չունի ինքնակամ փոխադրման սակագին բարձրացնելու, եւ եթե նման դեպք արձանագրվի, ապա քաղաքապետարանը նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառի՝ ընդհուպ շահագործման իրավունքից զրկելը: Միաժամանակ մեզ հայտնեցին, որ ուղեւորավարձի փոփոխություն որոշ դեպքերում, այդ թվում, վառելիքի թանկացման, մրցութային պայմանագրով ենթադրվում է:
Սակայն պարզվում է, որ ուղեւորափոխադրումների սակագների հնարավոր բարձրացման պատճառը կարող է լինել ոչ միայն գազի գնի բարձրացումը միկրոավտոբուսների համար եւ դիզվառելիքինը՝ ավտոբուսների համար: Բնագավառին քաջատեղյակ մարդկանց վկայությամբ, վերջին 1 տարվա ընթացքում աննախադեպ թանկացել են հենց այդ նույն միկրոավտոբուսները եւ ավտոբուսները, ինչպես նաեւ դրանց պահեստամասերը: Մեկ հատկանշական օրինակ՝ «Բոգդան» ավտոբուսների հիդրավլիկ համակարգը նախկին 2 հազար դոլարի փոխարեն այժմ թանկացել է՝ հասնելով 6 հազար դոլարի: Նույնկերպ թանկացել են նաեւ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների մնացած գրեթե բոլոր պահեստամասերը: Բացի այդ, ավելացել են նաեւ նրանց նորոգման եւ պահպանման ծախսերը: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ 100 դրամ սակագնով փոխադրումներ իրականացնելը ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիները սպասարկողների համար կարող է դառնալ քիչ շահավետ: Ուրեմն պե՞տք է սպասենք, որ ուղեւորավարձն, այնուամենայնիվ, կբարձրանա: Դրա համար նախ պետք է երթուղիներ սպասարկողները կարողանան հաշվարկներով փաստարկված հիմնավորումներ ներկայացնել, որոնք պետք է ուսումնասիրի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, քանզի սպասարկող կազմակերպությունները փաստորեն գերիշխող դիրք ունեն իրենց երթուղիներում եւ սակագնային փոփոխության դեպքում նրանք պետք է փաստեն, որ չեն չարաշահել գերիշխող դիրքը:
Սակայն, անկախ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումից, տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը պետք է լուծվի կառավարության մակարդակով: Բոլորին էլ հասկանալի է, որ փոխադրման սակագնի բարձրացումը սոցիալական խնդիրներ կարող է առաջացնել: Ի՞նչ որոշում կընդունի կառավարությունը:
Դժվար է ենթադրել, որ վերացնելով գազի սուբսիդավորումն ընդհանրապես, պոպուլիստական քայլերի չգնացող Տիգրան Սարգսյանի կառավարությունը կսուբսիդավորի մեկ այլ՝ տրանսպորտի ոլորտ: Քիչ հավանական է, որ ինչպես ավտոբուսների ներկրումն է ազատվել ավելացված արժեքի հարկից, այսպես էլ որոշ պահեստամասերի ներկրումն ազատվի այդ հարկատեսակից: Եվ ամենահավանականն է, որ ուղեւորափոխադրման սակագինն, այնուամենայնիվ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կբարձրանա 50 դրամով: Երեւի ապացուցման կարիք չկա, որ այն, ինչ թանկացման ենթակա է օբյեկտիվ պատճառներով, ի վերջո թանկանալու է, եւ այստեղ հնարավոր է միայն ժամանակ ձգձգել: Այս դեպքում կառավարությունը թերեւս ավելացնի նպաստառու ընտանիքներին տրվող նպաստների չափը որպես փոխհատուցում տրանսպորտի գնի բարձրացման: Սակայն, ինչպես ամեն անգամ, թանկացման բեռը առավել ծանրանալու է աղքատությունից դուրս գալ ձգտող եւ այդպես էլ միջին խավ դառնալ չհասցնողների վրա, որոնք փոխհատուցում չեն ստանում, իսկ եթե եկամուտների որոշակի բարձրացում են ունենում, ապա այն «խժռում են» վերոնշյալ թանկացումները:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 5Մայիսի 1-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է իր տարեկան զեկույցը ահաբեկչության մասին: 2004-ից պարբերաբար հրապարակվող այս զեկույցում նկարագրվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարի ...ՖՈՐՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հ. Ծ.Մոտ 200 հոգի է ներկա գտնվել Սաութֆիլդում (Միչիգան, ԱՄՆ) գործող ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցում ապրիլի 12-ին Դետրոյթի Թեքեյան մշակութային միության կազմակերպած «Աութրիչ Արմենիա» (օժանդակություն Հայաստանին) ...ԱԲԽԱԶԻԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Ա. Հ.Աբխազիայում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակի մեծացումը թեեւ մնացել է նախապես որոշված սահմանափակումների մեջ, սակայն այդ հանգամանքին են անդրադառնում ինչպես Ռուսաստանն ու Վրաստանը վերջին օրերի բոլոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍԹԸ»
Հ. Ծ. 4Վերոնշյալ վերնագրի ներքո լրագրող Դեյվիդ Սմիթը «Ջերուսալեմ փոստ» թերթի ապրիլի 25-ի օնլայն կայքում, նշելով, որ մինչեւ օրս թուրքական կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՕՐ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Իսրայելում երեկ Հոլոքոսթի օրն էր, կամ ինչպես հրեաներն են ասում՝ Շոայի օրը (եբր. Յոմ հա Շոա, որ նշանակում է Ողջակիզման օրը): Ընդունված կարգի համաձայն, առավոտյան ժամը 10-ին ամբողջ երկրում հնչեց սգո շչակը՝ ...ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Հ. Ծ.«Հայոց իրավունքների պաշտպանության խորհրդի» անունից Հակոբ Չամքերթենյանը Սիդնեյից հաղորդում է, որ ապրիլի 20-ին ավանդական երեք` ՌԱԿ, ՍԴՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կազմակերպմամբ եւ հայկական կրոնական, մշակութային, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետության կողմից գազի սուբսիդավորման վերացումը եւ սակագնի փաստացի բարձրացումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, առաջինը չէր լինելու թանկացումների շղթայում: Այս օրերին ամենաքննարկվող հարցը թերեւս հասարակական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը խոսեց Հայաստանի կառավարության նոր ծրագրից: Ըստ Մարտիրոսյանի` կառավարության նոր ծրագիրը նման է եվրոծրագրի. «Սա ավելի շատ կսազեր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորումը եւ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակումը, առավել եւս Թուրքիայի ...ՌԱԿ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԻ ԱՌՋԵՎ
Բոստոնի ՌԱԿ-ի «Պայքար» հաստատությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կուսակցության Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի 81-րդ պատգամավորական ժողովը գումարվել է ապրիլի 5-6-ին, նույն քաղաքում: ...350 ՀԱԶԱՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈ՞ՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 9Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների ...ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանում մայիսի սկզբին տեղի կունենա հայ-ռուս-իրանական համագործակցությամբ Հայաստանում նավթազտարանի կառուցման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Ինչպես ...ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հայաստան-Ռումինիա բարեկամության ընկերակցության նախագահ1947-ի գարնան երեկոները Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան յոթնամյա վարժարանի երաժշտության դասարանում «Հայաստանյան ճակատ» կազմակերպության հայրենադարձության պատրաստվող երիտասարդներս խմբավար Վարդգես Հայրիկյանի ...«ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՏՈՐՈՎ
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Ազգ»-ի սեփական թղթակից, ԲեյրութՕրերս Բեյրութում լույս է տեսել «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» համարը: Ըստ երկար տարիների ավանդույթի` տարին երկու անգամ ընթերցողի լայն շրջանակների սեղանին է դրվում «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» կոչված համարը, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել է երաժիշտ-կատարողների հանրապետական երկրորդ եռօրյա փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 200 պատանի ու երիտասարդ կատարողներ ...«ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ԶԱՆԳԸ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրբ մեր կյանքը հագեցավ հեռուստատեսային աստղերի ու ադամանդների շքերթներով ու սերիալներով, հասկացանք, որ հեռուստատեսությունը վտանգ է ներկայացնում, իսկ երբ դրան ավելացնում ենք զանազան սադիզմ, ատելություն, ...ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄայիսմեկյան օրն ավելի պայծառ երանգներ ուներ Երեւանի գազանանոցում, ուր հավաքվել էին շատ մանուկներ ու նրանց ծնողները, ներկա լինելու գազանանոցի ամենամյա ավանդական բացմանը: Հյուրերին դիմավորեց փողային նվագախումբն ...ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՈՒԺ ՈՒ ԵՌԱՆԴ ՏԱ ՄԵՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԷԼ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալական Լիգնանո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պարզապես հիացրին իրենց ելույթներով՝ հասնելով մեծ նվաճման: Ինչ խոսք, դրանում իր ներդրումն ունի նաեւ ծանրամարտի հանրապետական ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 9-րդ տուրից հետո էլ պահպանեց առաջատարի դիրքը: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պավել Տրեգուբովի հետ: Դա հայ շախմատիստի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մովսիսյանն ...ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ կմասնակցի տեղի ուժեղագույն ակումբների երիտասարդական թիմերի մրցաշարին: Այն մեր պատանի ֆուտբոլիստների համար ուժերի լավ ...ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵ՞Ն ԵԽԽՎ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թ. թիվ 1609 բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Առաջարկում ենք կարդալ Կիպրոսից դոկտ. Ագապի Նասիբյան-Էքմեքջյանի մտորումները Մելգոնյան կրթական հաստատության փակման փաստի եւ պատմական գիտ. դոկտոր Էդվարդ Դանիելյանի հոդվածը գաղափարական կեղծարարության վտանգի ...ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 379 ՊԱՏԱՀԱՐ
1Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 379 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 62, վիրավորվել` 553 մարդ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ...
ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՄԱՇՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. ԾՈԻԼԻԿՅԱՆԸԻ՞ՆՉ ԵՆ ՇՆՉՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Հրազդան» թերթի խմբագիր
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

