
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍԹԸ»
Վերոնշյալ վերնագրի ներքո լրագրող Դեյվիդ Սմիթը «Ջերուսալեմ փոստ» թերթի ապրիլի 25-ի օնլայն կայքում, նշելով, որ մինչեւ օրս թուրքական կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին արտասանած հայտնի խոսքերի, այնպես էլ ցեղասպանության կենսագործման իսկությունը, գրում է. «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր եւ Թել Ավիվի համալսարանի պրոֆ. Իսրայել Չառնին պնդում է, որ այդ հայտարարությունը ամրագրված է «Ասոշիեյթեդ պրեսի» անառարկելիորեն լուրջ մի թղթակցի կողմից, որի գրության մեջ Հիտլերից մեջբերված այլ հայտարարություններ եւս հաստատում են, որ Հայոց ցեղասպանությունը անմիջական ուղղորդիչ գաղափար է եղել այդ հրեշի ուղեղում»:
Ապա հոդվածագիրը Գեւորգ Քահվեջյանի հոր՝ ցեղասպանությունից մազապուրծ հայտնի լուսանկարիչ Եղիա Քահվեջյանի օրինակն է բերում: Նա ամենայն մանրամասնությամբ իր որդուն՝ Գեւորգին պատմել է ականատեսի իր վկայությունները, թե ինչպես 2 եղբայրներին կապելուց հետո թուրքերը մորը, քրոջը եւ մյուս երկու եղբայրներին (մեկը ընդամենը մի քանի ամսական) տարագրել են Դեր Զորի անապատները: Ճանապարհին մայրը Եղիային մի քրդի է հանձնել, իսկ քրոջը թուրքերը հարեմ են տարել: Եղիան Սիրիայում է մեծացել, այնուհետեւ հայերին օժանդակություն ցուցաբերող «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան հաստատության միջոցով այլ որբերի հետ 1920-ին տեղափոխվել Լիբանան, որտեղ սովորել է լուսանկարչություն: Իր քրոջը Եղիան գտել է միայն 18 տարի անց:
Հոդվածագիրը Չառնիի այն միտքն է արտահայտում, թե կրոնական գործոնը «անկասկած» պետք է դեր խաղացած լիներ 301 թվին առաջինը քրիստոնեություն ընդունած հայերի հետապնդման գործում: «Որոշ մարդիկ այդ ժամանակաշրջանը նույնիսկ անվանում են «Քրիստոնեական ցեղասպանության» ժամանակաշրջան, քանի որ զոհերի ընդհանուր թվում էին ոչ միայն հայերը, այլեւ ասորիներն ու հույները», նշել է Չառնին, ավելացնելով, որ «պետք է զգույշ լինել այդ բառեզրը օգտագործելուց, քանի որ կարող է խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»:
Հոդվածի վերջում Դեյվիդ Սմիթը գրում է. «Իսրայելցիներից շատերը ցանկանում են, որ իրենց երկիրը ճանաչի (Հայոց) ցեղասպանությունը: Այլապես, հայերի մտահոգությունն այն է, որ ճանաչումից հրաժարվող երկրները կարող են նպաստել Հիտլերի հռետորական հարցի իրականություն դառնալուն»:
Ավելացնենք, որ ապրիլի 29-ին, ըստ հոդվածում բերված տեղեկության, Երուսաղեմի եբրայական համալսարանի Գիվատ Ռամ կորպուսում սիմպոզիում է նախատեսված եղել նվիրված Հայոց ցեղասպանությանը, որին հրավիրվել են բանախոսելու պրոֆ. Չառնին եւ Գեւորգ Քահվեջյանը:
- Հ. Ծ.
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Իսրայել Չառնուն անձամբ ճանաչում եմ(համատեղ հլույթ ենք ունեցել):Հայաստանը Ցեղասպա-
նության հարցում շատ պարտական է նրան,(եւ ոչ միայն նրան,կան շատ ազնիվ հրեաներ բուն Իսրայելում):
Սարգիս գրել է:- փայտփորիկ
Իսրայել Չառնուն անձամբ ճանաչում եմ(համատեղ հլույթ ենք ունեցել):Հայաստանը Ցեղասպա-նության հարցում շատ պարտական է նրան,(եւ ոչ միայն նրան,կան շատ ազնիվ հրեաներ բուն Իսրայելում):
«պարտական»: Հարկավոր է ճիշտ բառեր ընտրել: Ցեղասպանության մասին 93 տարի է ինչ հիշատակումներ և փաստեր են գրանցվել ամբողջ Եվրոպայում: Բայց առ այսօր դեռ ոչ մի արդյունքի չենք հասել: Հետևաբար «պարտական» բառը ծանր է մարսվում:- փայտփորիկ
փայտփորիկ գրել է:- Սարգիս
«պարտական»: Հարկավոր է ճիշտ բառեր ընտրել: Ցեղասպանության մասին 93 տարի է ինչ հիշատակումներ և փաստեր են գրանցվել ամբողջ Եվրոպայում: Բայց առ այսօր դեռ ոչ մի արդյունքի չենք հասել: Հետևաբար «պարտական» բառը ծանր է մարսվում:
Հարգելիս,այս հարցում «ամբողջ Եւրոպան»ուրիշ է,Իսրայելը ուրիշ,քանզի նրա ապաշնորհ
կառավարությունը ներկայցնում է մի ազգ,որը նույնպես կրել է ,եթե իրերը իրենց անուններով կոչենք՝ Հոլոքոսթ-Ողջակիզում:Ուստի ՀԱՏԿԱՊԵՍ Իսրայելի ներկայացուցիչների հայանպաստ
հայտարարությունները ավելի արժեքավոր են,(ինչպես նաեւ թուրքիայի մեզ հայտնի դեմքերի) ,քան թե ձեր հիշյալ,աստառն էլ շուռ տված Եւրոպան,(չնայած երբեք չպետք է լինել անշնորհակալ ցեղասպանությունը ընդունած պետությունների ԺՈՂՈՎՐԴԻՑ): Գալով,«պարտական»բառիս ձեր ընկալման դժվարությանը,այստեղ իմ կողմից բացթողում կամ «կրիմինալ»չեմ տեսնում,այլ զուտ մարդու կողմից իրերը սթափ գնահատող ՀԱՄԵՍՏՈՒԹ ՅԱՆ դրսեւորում,որը,թույլ տվեք նկատել,ամեն դեպքում՝ «չմարսվելու» ենթակա չէ:- Սարգիս
ARMEN գրել է:- փայտփորիկ
Հարգելիս,այս հարցում «ամբողջ Եւրոպան»ուրիշ է,Իսրայելը ուրիշ,քանզի նրա ապաշնորհ
կառավարությունը ներկայցնում է մի ազգ,որը նույնպես կրել է ,եթե իրերը իրենց անուններով կոչենք՝ Հոլոքոսթ-Ողջակիզում:Ուստի ՀԱՏԿԱՊԵՍ Իսրայելի ներկայացուցիչների հայանպաստ
հայտարարությունները ավելի արժեքավոր են,(ինչպես նաեւ թուրքիայի մեզ հայտնի դեմքերի) ,քան թե ձեր հիշյալ,աստառն էլ շուռ տված Եւրոպան,(չնայած երբեք չպետք է լինել անշնորհակալ ցեղասպանությունը ընդունած պետությունների ԺՈՂՈՎՐԴԻՑ): Գալով,«պարտական»բառիս ձեր ընկալման դժվարությանը,այստեղ իմ կողմից բացթողում կամ «կրիմինալ»չեմ տեսնում,այլ զուտ մարդու կողմից իրերը սթափ գնահատող ՀԱՄԵՍՏՈՒԹ ՅԱՆ դրսեւորում,որը,թույլ տվեք նկատել,ամեն դեպքում՝ «չմարսվելու» ենթակա չէ:
Ինչ անում են՝ իրենց շահերն են առաջ տանում: Հակառակ դեպքում՝ էլ ի՞նչ քաղաքականություն: Ամեն դեպքում՝ ընտրված ժողովրդի հետ լեզու գտնել ա պետք...- փայտփորիկ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 5Մայիսի 1-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է իր տարեկան զեկույցը ահաբեկչության մասին: 2004-ից պարբերաբար հրապարակվող այս զեկույցում նկարագրվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարի ...ՖՈՐՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հ. Ծ.Մոտ 200 հոգի է ներկա գտնվել Սաութֆիլդում (Միչիգան, ԱՄՆ) գործող ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցում ապրիլի 12-ին Դետրոյթի Թեքեյան մշակութային միության կազմակերպած «Աութրիչ Արմենիա» (օժանդակություն Հայաստանին) ...ԱԲԽԱԶԻԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Ա. Հ.Աբխազիայում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակի մեծացումը թեեւ մնացել է նախապես որոշված սահմանափակումների մեջ, սակայն այդ հանգամանքին են անդրադառնում ինչպես Ռուսաստանն ու Վրաստանը վերջին օրերի բոլոր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍԹԸ»
Հ. Ծ. 4Վերոնշյալ վերնագրի ներքո լրագրող Դեյվիդ Սմիթը «Ջերուսալեմ փոստ» թերթի ապրիլի 25-ի օնլայն կայքում, նշելով, որ մինչեւ օրս թուրքական կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՕՐ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Իսրայելում երեկ Հոլոքոսթի օրն էր, կամ ինչպես հրեաներն են ասում՝ Շոայի օրը (եբր. Յոմ հա Շոա, որ նշանակում է Ողջակիզման օրը): Ընդունված կարգի համաձայն, առավոտյան ժամը 10-ին ամբողջ երկրում հնչեց սգո շչակը՝ ...ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Հ. Ծ.«Հայոց իրավունքների պաշտպանության խորհրդի» անունից Հակոբ Չամքերթենյանը Սիդնեյից հաղորդում է, որ ապրիլի 20-ին ավանդական երեք` ՌԱԿ, ՍԴՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կազմակերպմամբ եւ հայկական կրոնական, մշակութային, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ՞ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետության կողմից գազի սուբսիդավորման վերացումը եւ սակագնի փաստացի բարձրացումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, առաջինը չէր լինելու թանկացումների շղթայում: Այս օրերին ամենաքննարկվող հարցը թերեւս հասարակական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը խոսեց Հայաստանի կառավարության նոր ծրագրից: Ըստ Մարտիրոսյանի` կառավարության նոր ծրագիրը նման է եվրոծրագրի. «Սա ավելի շատ կսազեր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոր կառավարության կազմավորումը եւ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի նշանակումը, առավել եւս Թուրքիայի ...ՌԱԿ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԻ ԱՌՋԵՎ
Բոստոնի ՌԱԿ-ի «Պայքար» հաստատությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կուսակցության Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի 81-րդ պատգամավորական ժողովը գումարվել է ապրիլի 5-6-ին, նույն քաղաքում: ...350 ՀԱԶԱՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈ՞ՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 9Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների ...ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանում մայիսի սկզբին տեղի կունենա հայ-ռուս-իրանական համագործակցությամբ Հայաստանում նավթազտարանի կառուցման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Ինչպես ...ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հայաստան-Ռումինիա բարեկամության ընկերակցության նախագահ1947-ի գարնան երեկոները Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան յոթնամյա վարժարանի երաժշտության դասարանում «Հայաստանյան ճակատ» կազմակերպության հայրենադարձության պատրաստվող երիտասարդներս խմբավար Վարդգես Հայրիկյանի ...«ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՏՈՐՈՎ
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Ազգ»-ի սեփական թղթակից, ԲեյրութՕրերս Բեյրութում լույս է տեսել «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» համարը: Ըստ երկար տարիների ավանդույթի` տարին երկու անգամ ընթերցողի լայն շրջանակների սեղանին է դրվում «Ազդակ» օրաթերթի «Բացառիկ» կոչված համարը, ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել է երաժիշտ-կատարողների հանրապետական երկրորդ եռօրյա փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 200 պատանի ու երիտասարդ կատարողներ ...«ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ԶԱՆԳԸ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրբ մեր կյանքը հագեցավ հեռուստատեսային աստղերի ու ադամանդների շքերթներով ու սերիալներով, հասկացանք, որ հեռուստատեսությունը վտանգ է ներկայացնում, իսկ երբ դրան ավելացնում ենք զանազան սադիզմ, ատելություն, ...ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԱԶԱՆԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄայիսմեկյան օրն ավելի պայծառ երանգներ ուներ Երեւանի գազանանոցում, ուր հավաքվել էին շատ մանուկներ ու նրանց ծնողները, ներկա լինելու գազանանոցի ամենամյա ավանդական բացմանը: Հյուրերին դիմավորեց փողային նվագախումբն ...ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՈՒԺ ՈՒ ԵՌԱՆԴ ՏԱ ՄԵՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԷԼ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալական Լիգնանո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պարզապես հիացրին իրենց ելույթներով՝ հասնելով մեծ նվաճման: Ինչ խոսք, դրանում իր ներդրումն ունի նաեւ ծանրամարտի հանրապետական ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 9-րդ տուրից հետո էլ պահպանեց առաջատարի դիրքը: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պավել Տրեգուբովի հետ: Դա հայ շախմատիստի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մովսիսյանն ...ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ կմասնակցի տեղի ուժեղագույն ակումբների երիտասարդական թիմերի մրցաշարին: Այն մեր պատանի ֆուտբոլիստների համար ուժերի լավ ...ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵ՞Ն ԵԽԽՎ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թ. թիվ 1609 բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Առաջարկում ենք կարդալ Կիպրոսից դոկտ. Ագապի Նասիբյան-Էքմեքջյանի մտորումները Մելգոնյան կրթական հաստատության փակման փաստի եւ պատմական գիտ. դոկտոր Էդվարդ Դանիելյանի հոդվածը գաղափարական կեղծարարության վտանգի ...ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 379 ՊԱՏԱՀԱՐ
1Հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 379 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 62, վիրավորվել` 553 մարդ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ...
ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ՈՒԵՖԱ-Ի ՊԱՏՎԻՐԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԵՐԻԶԸ
«ԱԶԳ»-Ի ՎԱՂՎԱ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 9 ՀԵԾԱՆՎՈՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

