
ԱԶԳԵՐԻ ԷԿՐԱՆԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Աշխույժ կինոկյանք ունեցող Թուրքիայում որոշակի հետաքրքրություն կա հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հանդեպ: Առաջին իսկ տարվանից այդ երկրի ներկայացուցիչները մասնակցել են «Ոսկե ծիրանին», հետագայում ներգրավվելով հատկապես «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրում: Ստամբուլի «Անադոլու քյուլթուր» կազմակերպության հետ «Ոսկե ծիրանը» ապրիլի 11-14-ը Ստամբուլում անցկացրեց «Հայացք պատմական ֆիլմերին» թեմայով սեմինարը, որը ներառվեց Ստամբուլի 27-րդ միջազգային կինոփառատոնի միջոցառումների ծրագրում՝ տեղ գտնելով նաեւ փառատոնի կատալոգում: Այս սեմինարը կոչված էր հնարավորություն ընձեռել Հայաստանի ու Թուրքիայի կինոգետներին եւ երիտասարդ կինոբեմադրիչներին` դիտումների ու քննարկումների միջոցով պարզելու, թե ինչպես է կինոն մեկնաբանում պատմությունը, ու մշակելու համատեղ ծրագրեր : Սթափ հայեցակարգ
Ինչ խոսք, հայերի եւ թուրքերի միջեւ պատմության վերաբերյալ խնդիրների քննարկում չի կարող կայանալ, եթե թուրքական կողմն ի սկզբանե ժխտողական կեցվածք որդեգրի մեր դարավոր հիմնախնդրի հանդեպ: Բարեբախտաբար, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը վերհանելու առաքելությանը նվիրված «Անադոլու քյուլթուրը», ի դեմս նախագահ Օսման Քավալայի ու նրա շուրջը համախմբված գործիչների, սեփական պատմության հանդեպ ունեն միանգամայն սթափ եւ առողջ երկխոսության պատրաստ դիրքորոշում:
Եվ ահա հայաստանյան 12 հոգանոց պատվիրակությունը 4 օր շարունակ հյուրընկալվեց «Անադոլու քյուլթուրի» նախագահ Օսման Քավալայի՝ Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող «շտաբում». եռահարկ մի շինություն, որը նախկինում եղել էր Քավալայի մեծ հոր ծխախոտագործական պահեստը, իսկ այսօր վերածվում է մշակութային կենտրոնի՝ հարմար հատկապես կոնցեպտուալ արվեստի միջոցառումների համար: Օր առաջին
Հանդիպումը բացեցին Ստամբուլի միջազգային կինոփառատոնի տնօրեն Ազիզե Թանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ Օսման Քավալան: Հայ կինոյում պատմականության հարցերի վերաբերյալ ելույթներ ունեցան կինոլրագրող, «Արվեստ» համացանցային պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Զաքարյանը եւ տողերիս հեղինակը: Մասնակիցների թվում էին նաեւ տարբեր սերունդների հայ կինոբեմադրիչներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հիմնականում երիտասարդ թուրք կինոբեմադրիչներ, որոնցից մի քանիսի ֆիլմերը դիտելու առիթ ունեցանք (նրանցից Ալի Բեթիլը ներկայացրեց Հրանտ Դինքին նվիրված «Հրանտ» կարճամետրաժ տեսաֆիլմը): Իրենց հերթին թուրք կինոգործիչները հնարավորություն ունեցան դիտելու երիտասարդ հայ բեմադրիչների մի քանի աշխատանքներ, որոնցից հատկապես տպավորեց Դիանա Կարդումյանի «Աշնան արեւ» շարժանկարը: Նշեմ նաեւ, որ մեզ հետ էր «Ակօսի» կինոլրագրող Սիբիլ Չեքմենն ու մեկ այլ երիտասարդ պոլսահայ՝ Հրանտ Գասպարյանը, որը մեզ օգնում էր թարգմանության անհրաժեշտության դեպքում: Մասնակիցները ցուցադրում էին նաեւ պատմությանն առնչվող կինոնկարներ. հայկական կողմը, ցավոք, պատմական թեմայով նոր աշխատանք չուներ ներկայացնելու, ուստի եւ ցուցադրվեցին Ֆրունզե Դովլաթյանի «Երկունքը», Արտավազդ Փելեշյանի «Մենք», «Տարվա եղանակներ», «Մեր դարը» կինոֆիլմերը:
Եթե վերջին աշխատանքներն ամեն համատեքստում կարելի է դիտել որպես հայ կինոյի մշտապես թարմ գլուխգործոց այցետոմսեր, որոնք նաեւ բացահայտում են մեր կենդանի կինոդասականի անհատական մոտեցումը ոչ միայն հայոց, այլեւ մարդկության պատմությանն առհասարակ, ապա «Երկունքը», որպես դասական խաղարկային կինոնկար, արժանացավ թուրք կինոգործիչների հատուկ ուշադրությանը: Նրանց անսովոր թվաց ներկայացված ժամանակաշրջանի ու պատմական հերոսների դովլաթյանական էկրանային մեկնաբանությունը: Կարսում մշակութային ձեռնարկներ իրականացնող «Անադոլու քյուլթուրի» անդամների համար հատկապես հետաքրքրական էր էկրանին տեսնել իրենց քաջ հայտնի Եղիշե Չարենցին եւ էկրանից լսել հայ-թուրքական պատմական կապերից ինչ-ինչ մանրամասներ:
Թուրքական կողմը ներկայացրեց լիամետրաժ 2 կինոնկար, երկուսն էլ կատակերգության ժանրով: Բոլորին դուր եկավ Սըրրը Սյուրեյյա Էոնդերի «Ինտերնացիոնալը»՝ մի երեւակայական դրվագ 1980-ականների սկզբին Թուրքիայում զինվորական հեղաշրջման ժամանակաշրջանից, երբ մի կողմից ճնշվում էր դեմոկրատական շարժումը, մյուս կողմից արգելվում ազգային փոքրամասնությունների (տվյալ դեպքում՝ քրդական) մշակութային գործունեությունը: Բեմադրիչին հաջողվել էր մտացածին դիպաշար ու հետաքրքրաշարժ, գրոտեսկային իրավիճակներով հարուստ մի պատմություն ստեղծելով հանդերձ հարազատ մնալ պատմական մթնոլորտին՝ բարձրացնելով այսօրվա Թուրքիայի համար հրատապ մնացող խնդիրներ: Երկրորդ խաղարկային ժապավենը Էզել Աքայի «Հաջիվաթ եւ Ղարագյոզ. ո՞վ սպանեց ստվերներին» աշխատանքն էր: Այս կատակերգության գործողությունները կատարվում էին կոնկրետ պատմական ժամանակաշրջանում (օսմանյան պատմության արշալույսին) ու միտում ուներ զվարճալի տեսարանների պատկերաշարով ներկայացնել ստվերների թատրոնի՝ հայերիս քաջ ծանոթ ղարագյոզի ստեղծման թուրքական տարբերակը (ինչը դյուրությամբ կարելի է հերքել պատմա-մշակութաբանական տեսանկյունից): Ի դեպ, այս կինոնկարի օպերատորն էր հայաստանցի Հայկ Կիրակոսյանը, որն արդեն երկար տարիներ աշխատում ու դասավանդում է Թուրքիայում, մեծապես փնտրված ու հարգված դեմք է թուրքական կինոյում: Օր երկրորդ
«Պատմությանը վերաբերող ֆիլմերը կինոքննադատների ընկալմամբ» թեմայով զրույց վարեցինք «Միլլիեթ» կենտրոնական օրաթերթի սյունակագիր, Թուրքիայում ճանաչված կինոքննադատ, մեր հայրենակցուհի Ալին Թաշճյանի հետ: Նա կենտրոնացավ թուրքական կինոյի կարծրատիպերի վրա, նշելով, որ թուրքական մտայնության մեջ կա հայի կաղապարված մի կերպար, որը մի քանի անգամ արտացոլվել է թուրքական կինոյում: Քննարկմանը ներկա գտնվող տեղացիներին հետաքրքրում էր հատկապես Մեծ եղեռնի՝ խաղարկային էկրանին արտացոլման հարցը: Նորություն չէր նկատել, որ թե՛ հայ, թե՛ թուրք կինոգործիչներն ընդհանուր առումով գոհացուցիչ չեն համարում այդ թեմայով համաշխարհային կինոյում կատարված մեծ ֆիլմերի փորձերը: Միեւնույն օրը «Կինոն պատմության դիմաց» թեմայով խոսեցին դոկտոր-պրոֆեսոր Այշե Բույրան եւ մշակութաբան Հրաչ Բայադյանը: Այդ հանդիպումից հետո մասնակիցներից ոմանք հարցազրույց տվեցին Էն-Բի-Սի հեռուստաընկերությանը: Թուրքական ու պոլսահայ մամուլը, ի դեմս «Հուրիեթի», «Ակօսի», «Մարմարա» թերթերի, նույնպես անդրադարձավ հանդիպմանը: Օր երրորդ
Հայ եւ թուրք մասնակիցները դիտեցին հայաստանյան «Այգեպար» եւ ադրբեջանական «Ալիբեյլի» վավերագրական ֆիլմերը, քննարկում կայացավ սցենարիստներ Տիգրան Պասկեւիչյանի ու Մերալ Օքայի հետ: Նշված կինոնկարները, ինչպես հայտնի է, ներկայացնում են հայկական եւ ադրբեջանական երկու սահմանակից գյուղերի բնակիչների հիշողություններն ու բարձրաձայն մտորումները հարեւան գյուղի հետ երբեմնի բարիդրացիական հարաբերությունների եւ արցախյան ազատամարտի պատճառով առաջացած թշնամության վերաբերյալ: Հետաքրքրական զուգադիպությամբ հաջորդ օրը թուրքական կողմը ներկայացրեց համանման փաստագրություն Կիպրոսի հույն-թուրքական հակամարտության վերաբերյալ: Դերվիշ Զաիմի ու Պանիկոս Քրիզանտուի «Զուգահեռ ճամփորդություններ» ֆիլմը, նկարահանված ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ, հակասական տպավորություն թողեց թուրքական եւ հունական կողմի ներկայացրած նյութի անհամասեռության պատճառով:
Այդուհանդերձ, բոլորս էլ կրկին համոզվում ենք, որ նման քննարկումները կարեւոր քայլեր են հայ-թուրքական մշակութային երկխոսությունը շարունակելու ու զարգացնելու, երկու ժողովուրդների միջեւ աղճատված հարաբերություններն արվեստի միջոցով փոքր-ինչ հարթելու, միմյանց նմանությունները, քան տարբերությունները հայտնաբերելու առումով: Մեր դիտած բոլոր ֆիլմերի բեմադրիչները ներկա էին, ուստի եւ դիտումներին հաջորդած քննարկումներն ու հարցուպատասխանը մեծապես նպաստում էր փոխճանաչողության ընդհանուր մթնոլորտին: Շարունակությունը՝ հուլիսին
Ստամբուլում մեր ելույթների եւ առանձնազրույցների ժամանակ մշտապես շեշտում էինք այն միտքը, որ հայերն ու թուրքերն ունեն ընդհանուր պատմություն, որի մեջ քիչ չեն էկրանին արժանի դրվագներ: Եվ պարտադիր չէ, որ դրանք կապ ունենան բռնության եւ արյան հետ: Անգամ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների մեջ հնարավոր է գտնել ուշագրավ սյուժեներ՝ առանց որեւէ կողմնապահության:
Երկու տարի առաջ Ստամբուլում հանդիպեցինք մոսկովյան ՎԳԻԿ-ն ավարտած բեմադրիչ Սեմիր Ասլանյուրեկին, որը ներկայացրեց մեզ իր սցենարը մուսալեռցի երկու քույրերի ոդիսականի մասին: Խորապես մարդկային մի պատմություն՝ Հայոց եղեռնի ֆոնին: Նման կարգի աշխատանքները, անշուշտ, կարող են ճաապարհ բացել դեպի ավելի խոր ու համակողմանի անդրադարձներ: Մենք եւս նշում էինք վերջին տարիներին ստեղծված թուրքական գրական նմուշներ (Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրիկս», Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլցի բիճը»), որոնք նույնպես հարմար կինոնյութ կարող են հանդիսանալ հայ-թուրքական համատեղ կինոարտադրության համար:
«Անադոլու քյուլթուրի» եւ Ստամբուլի կինոփառատոնի ղեկավարության հետ Սուսաննա Հարությունյանը քննարկեց հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը մասնակցած թուրքական կողմը հուլիսին հյուրընկալվելու է Երեւանում՝ ներկա գտնվելու 5-րդ «Ոսկե ծիրանին», մասնակցելու «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրին եւ կինոլրագրության տարածաշրջանային սեմինարին:
Թուրք երիտասարդ կինոբեմադրիչների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ու հայ կինոգործիչների հետ համագործակցության ծարավը մեծ է թվում: Իսկ հնարավո՞ր է դա արդյոք: Տեսնելով Օսման Քավալայի ու նրա շրջապատի գործունեությունը, նաեւ նրանց վերաբերմունքը հայկական հարցի հանդեպ, ուզում եմ հավատալ, որ Թուրքիայի այդպիսի զավակների շնորհիվ միանգամայն հնարավոր է նման համագործակցություն՝ երկուստեք միանգամայն անհրաժեշտ ու պատմականորեն կարեւոր: Ստամբուլ-Երեւան
- ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Քննարկում
Գուրգեն Բաղդասարյան գրել է:
Պարոն մոլորված Հաշտարար, մենք թուրքերի հետ նմանություն չունենք,այդ խաշնարած մարդասպանները թող մեր պապիրի արյունն ու ավերված սրբավայրերը վերդարձնեն, հետո նոր կգնաս նրանց հետ Կոստանդնապոլիս կինո դիտելու:
HAY ZAVAK գրել է:
"""AHA TE OVKER EN KANGNATS << HANCAGORTS-aypes kochvats KAGHAKAKAN >> UJERI TIKUNKIN."""
http://www.anspress.com/nid70823.html
Белоруссия высылает из страны сотрудников посольства США
МИД Белоруссии в среду передал временному поверенному в делах США в республике Джонатану Муру список американских дипломатов, объявленных персонами нон грата, сообщает пресс-служба министерства (на снимке - здание американского посольства в Минске).
Указанные сотрудники посольства обязаны покинуть территорию Белоруссии. Американский дипломат, сообщает пресс-служба МИДа, был проинформирован о том, что по состоянию на 30 апреля штат сотрудников белорусского посольства в Вашингтоне, как об этом была предварительно уведомлена американская сторона, сокращен до шести человек, включая посла. Однако американская сторона отказалась последовать рекомендации об аналогичном сокращении численности сотрудников посольства США в Минске, в связи с чем Муру и был передан список сотрудников миссии, объявленных персонами нон грата.
"Мы сделаем все возможное, чтобы американские дипломаты покинули страну до указанного срока", - заявил временный поверенный в делах США в Белоруссии Джонатан Мур.
Мур назвал решение Минска беспрецедентным, поскольку дипломатов "называют персона нон грата не за то, что они делают", а только ради сокращения численности сотрудников. Тем не менее американская сторона пообещала подчиниться требованию Минска.
Ранее США по требованию белорусской стороны сократили численность своего диппредставительства до 17 человек, а уже 2 апреля Минск потребовал оставить в посольстве лишь шесть человек - посла и пять сотрудников аппарата, при том, что в США останутся столько же белорусских дипломатов. Однако США не отреагировали на последнее требование Белоруссии.
Рекомендация внешнеполитического ведомства Белоруссии связана "с сохранением США санкционных мер в отношении белорусских экономических субъектов, ограничивающих объем двусторонних отношений, и отказом Соединенных Штатов от взаимоприемлемого урегулирования ситуации".
Дипломатический конфликт между Белоруссией и США начался в марте в связи с американскими экономическими санкциями. В ноябре 2007 года Вашингтон ввел санкции в отношении белорусского госконцерна "Белнефтехим". Счета предприятия на территории США были заморожены, его представительство закрыто, а американским бизнесменам было рекомендовано воздержаться от сотрудничества с концерном.
Мур заявил, что США не собираются отменять экономические санкции до тех пор, пока не будет решена проблема с белорусскими политзаключенными, наличие которых не признает Минск.
В частности, речь идет об экс-кандидате в президенты Белоруссии Александре Козулине, который в 2006 году был приговорен к 5,5 годам лишения свободы по обвинению в организации массовых беспорядков.
"К экономическим санкциям привела ситуация с правами человека. Экономические санкции не зависят от того, что происходит с нашим посольством", - заявил Мур.
По его словам, что в случае, если проблема с политзаключенными не будет решена, то санкции могут быть расширены./rian.ru/
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ
16Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ Պենտագոնը կարգադրել է Իրանի վրա հարձակվելու ծրագիր պատրաստել: Միաժամանակ մշակվում է այն վերջնագծի տեքստը, որն Իրանին կներկայացվի, եթե նա վերջ չդնի ...ԱԲԽԱԶՆԵՐՆ ՈՒ ՕՍԵՐՆ ԷԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ՈՒՆԵՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իր ներկայությունն ուժեղացնելու Մոսկվայի մտադրություններն էլ ավելի շիկացրին ռուս-վրացական հարաբերությունները: Քաղաքական մթնոլորտը հագեցած է բարձրագույն մակարդակով փոխադարձ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 29-ին Թուրքիայի ազգային ժողովի՝ Մեջլիսի լիագումար նիստում քննարկման էր դրվել թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություն նախատեսող օրինագիծը, որը մինչ այդ ստացել էր Եվրոմիության ...ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վերջին ժամանակներս ռուսական մամուլում հաճախ են երեւում հաղորդագրություններ ռուս-թուրքական ռազմական շփումների մասին: Ըստ վերջին լուրերի, չի բացառվում, որ Անկարան իր հակաօդային պաշտպանությունը կարող է հագեցնել ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՂԱՐԱԲԱՂ
Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ծրագրում է մայիսի կեսին այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «այդ այցը նպատակ է հետապնդում վստահություն հաստատել Լեռնային ...ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ՆՇԵՑ
ԹՂԹԱԿԻՑԱյս տարի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման ձեռնարկները իրանահայությունը սկսեց ապրիլի 23-ի երեկոյից, Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտից, որտեղ հազարավոր թեհրանահայերի մասնակցությամբ ...ԱՊՐԻԼԻ 24-Ի ՌԹԻՎ, ԹԵԿՈՒԶ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ
Հ. Չ. 3Մեծ եղեռնի 93-րդ տարելիցի առթիվ, թեկուզ ուշացումով, ոչ թե ապրիլի 24-ին, այլ 29-ին ուղերձով հանդես է եկել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Բարաք Օբաման: CNN-Turk-ի իրազեկմամբ, ...«ԲԵԿՄԱՆ, ՀՈՒՅՍԻ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Որքան էլ չէինք ուզենա տրվել միտում եւ նպատակ հետապնդող մամուլային հրապարակումների ոգուն, այնուամենայնիվ երեկ նորաստեղծ կառավարության ծրագիրը քննարկող Ազգային ժողովի դահլիճում ինչ-որ բան այն չէր: Այն, ...ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼՑԱՆՑ ՊԵՏՔ ՉԷ ԳՆԱԼ. ԻՐԵՆՔ ԿԳԱՆ
Ա. Հ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ կայացած նիստում քննարկվել է հանձնաժողովի 2007-ի հուլիսի 6-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը եւ որոշվել՝ գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը ...ԸՍՏ FREEDOM HOUSE-Ի՝ ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԻՋԵԼ Է
Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության վարկանիշը աշխարհում: Ըստ այդ տվյալների, Հայաստանը շարունակում է մնալ «ոչ ազատ» երկիր եւ վաստակած միավորներով, Փղոսկրի Ափի, Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, ...ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ՀԱՋՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մ. Խ.Երեկ Ազգային ժողովում լրագրողների օղակում հայտնվեց նորանշանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մինչ այդ ԱԺ դահլիճում քննադատության էր արժանացել Հայաստանի արտաքին քաղաքականության մանրամասն շեշտադրումների ...«ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵԽԽՎ ընդունած բանաձեւն ունի հայաստանյան ակունք, այսինքն` արձանագրում է հակազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում կայացած իրավիճակի, տագնապի եւ համազգային ճգնաժամի», երեկ Մամուլի ազգային ակումբում ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՐԿԵՐՆ Է ՎՃԱՐԵԼ ԻՐ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ա. Մ.«Հայռուսգազարդից» ստացած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ թեեւ 300 խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2-րդն է՝ 6,7 մլրդ դրամ վճարած հարկերով, բայց եթե հաշվի առնվեն դուստր ձեռնարկությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՁՄԵՌԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
CNN եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով Հայաստանը որպես զբոսաշրջության երկիր գովազդող տեսահոլովակների լրացված տարբերակներն արդեն ուղարկվել են Լոնդոն եւ Փարիզ` համապատասխան հեռուստաալիքների գրասենյակներ: ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ» ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԾխախոտագործությունը Տավուշի մարզում մեծ թափ է առել` սկսած «Գրանդ Տոբակոյի» հիմնադրման օրվանից` 96-ից, երբ համագործակցությունը Տավուշի մարզի բնակիչների հետ հանգեցրեց նորանոր աշխատատեղերի ստեղծմանը: Մայիսի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ»
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸՀանրային հեռուստաընկերության կազմում գործող հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում ներկայումս բացի կինոարտադրությունից կատարվում են կինոժապավենների տեխնիկական վերականգնում եւ թվանշայնացում: Այդ մասին զրուցեցինք ...ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԹԱՏՐՈՆԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«1946-ն էր: Ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու: Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի ...«ՆԱՐԵԿ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Շիրակի մարզի հյուսիսային գյուղերից մեկում` Մեծ Սեպասարում «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի հիմնումը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հերթական ձեռնարկումն է: Այս ծրագրի շրջանակներում ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԴԱՎԻԹ ԵՐԵՎԱՆՑԻՆ
Պ. Ք.Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ֆրանսահայ հայտնի քանդակագործ Դավիթ Երեւանցին պարգեւատրվել է Արվեստի եւ գրականության ասպետի շքանշանով, որը օրերս հանդիսավոր պայմաններում նրան է հանձնել Ֆրանսիայի ...ՀՈՎՆԱԹԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴՆ Է»
Պատրաստեց Պ. Ք.Ֆրանսիայում եւ այլուր լայնորեն հայտնի դերասան եւ բեմադրիչ Սերժ Ավետիքյանի որդին` Հովնաթան Ավետիքյանը, որոշել է գնալ հոր հետքերով եւ վերջին տարիներին հանդես է եկել մի շարք ներկայացումներում, մասնավորապես ...ՄԱՅԻՍ ԱՄԻՍԸ ՏԱՐՎԱ ՏՈՆԱՇԱՏ ԱՄԻՍՆ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԱՆ
Ռ. Հ.Մոսկվայի հոմոսեքսուալիստները բառացիորեն «վիզ են դրել» շքերթ անցկացնելու մայրաքաղաքում: Նրանց չի հուսահատեցնում քաղաքապետ Յուրի Լուժկովի հաստակողությունը, որը չի թաքցնում իր արգահատանքը այդ «տղամարդկանց» ...ՇՓՈԹՈՒՄ ԵՆՔ ԱՆՇՓՈԹԵԼԻՆ
Ն. Պ.Ի թիվս հիանալի մասնագետների, նաեւ մի ձախող դասախոս ունեի: Նա մի ողջ կիսամյակ «ավետում էր» մի ճշմարտություն. «Ժուռնալիստիկան այնպիսին է, ինչպիսին պետությունը»: Երկրորդ կիսամյակին վերաձեւակերպում հղացավ, ...ՆՈՐՈԳՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ԷՋԸ ՆՐԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ1300-ին Սարգիս գրչի գրած ձեռագիրը՝ հայտնի Եղեգիսի Ավետարան անվամբ, անցած դարասկզբին պահվել է Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցում, հետո համարվել է կորսված, սակայն տարիների անց՝ 1973-ին գտնվել է Սան Ֆրանցիսկոյում, ...ԱԶԳԵՐԻ ԷԿՐԱՆԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ 2Աշխույժ կինոկյանք ունեցող Թուրքիայում որոշակի հետաքրքրություն կա հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հանդեպ: Առաջին իսկ տարվանից այդ երկրի ներկայացուցիչները մասնակցել են «Ոսկե ծիրանին», հետագայում ...ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՀԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ
Ա.Բ.Անցյալ տարի Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակը եւ դիպլոմն էր շահել երեւանցի երիտասարդ կինոբեմադրիչ Ռուբեն Խաչատրյանի սցենարով եւ բեմադրությամբ նկարահանված «Աղոթեք ինձ ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀԱՐՈՒԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՇվեյցարական մի շարք մարզական լրատու աղբյուրներ, ինչպես նաեւ «Bieler Tagblatt»-ը տեղեկացնում են, որ վտանգվել է 37-ամյա նախկին ֆուտբոլային աստղ՝ «Լոզանի», YB-ի, «Զերվեթթեի», «Աարաուի» կազմում սուպերլիգայի ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը՝ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատարներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդր ...ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎախթանգ Դարչինյանն ավարտում է Հայաստանում մարզումները եւ շուտով կմեկնի Ավստրալիա՝ շարունակելով նախապատրաստությունը օգոստոսի 2-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտին: Ինչպես հայտնի է, այդ օրը հայ բռնցքամարտիկն ...«ՍԹԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանրապետության առաջնությունը պաշտոնական հովանավոր ունեցավ: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Սթար» ընկերության տնօրեն ...Պ. ՄԱԿԵՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆՈՐԻՑ ԸՆԴՄԻՋՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 3Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կարճ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ անցած ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որ «67-րդ օրն է, ինչ անազատության մեջ է գտնվում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ...ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ «մեղադրյալ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության ...
ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹԻՖԼԻՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

