
ՆՈՐՈԳՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ԷՋԸ ՆՐԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է
1300-ին Սարգիս գրչի գրած ձեռագիրը՝ հայտնի Եղեգիսի Ավետարան անվամբ, անցած դարասկզբին պահվել է Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցում, հետո համարվել է կորսված, սակայն տարիների անց՝ 1973-ին գտնվել է Սան Ֆրանցիսկոյում, Ջորջ Մարտիկյանի հավաքածուում եւ Մատենադարան է բերվել հանգուցյալ փոխտնօրեն Բաբկեն Չուքասզյանի ձեռքով: Մատենադարանի ձեռագրատան վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանի հիշողության մեջ ամբարված են արժեքավոր բոլոր ձեռագրերի կյանքի պատմությունները՝ լի առեղծվածներով, կորստյան ու վերածննդի պահերով, պոկված ու գտնված մագաղաթյա թերթերով: Եղեգիսի Ավետարանի մասին պատմում է անսահման սիրով ու հիացմունքով. «Արտակարգ գեղեցիկ մանրանկարչություն ունի, նկարազարդումը փայլուն է: Միայն ափսոս, որ թանաքի թթվայնությունն աստիճանաբար կերել էր թուղթը, շատ տեղերում թուղթն ուղղակի մաշվել, գնացել էր: Այդ վիճակում չէր կարելի թողնել, անկազմ էր, թերթերը խառնված: Սկսեցին նորոգել եւ հենց այդ ժամանակ նույն ձեռագրի 2 թերթերն ուրիշ տեղերից եկան, հասան: Թերթերից մեկը բերեց Ալեք Մանուկյանը, մյուս թերթերի համեմատ այն գունաթափված էր, որովհետեւ գեղեցկությունը նկատի ունենալով փակցրել էին ստվարաթղթի վրա, դրել շրջանակի մեջ ու պատից կախել: Մի կերպ անջատեցինք ստվարաթղթից՝ առանց վնասելու բուն ձեռագիրը: Մյուս թերթը ես պատահաբար գտա մեր պատառիկների հավաքածուի մեջ, ուր հայտնվել էր Տիրայր Տեր-Հովհաննիսյան եպիսկոպոսի արխիվից: Մի խոսքով՝ ձեռագիրը հասավ Մ. Նահանգներից, երկու թերթերն էլ տարբեր ճանապարհներով եկան, մտան մայր ձեռագրի մեջ: Մանրանկարչությունը չափազանց ինքնատիպ է, հարուստ Մոմիկի, Թորոս Տարոնացու 13 -14 դդ. մանրանկարչությանն ազգակից ու հարազատ գծերով»: Եղեգիսի Ավետարանը դեռ վերանորոգման փուլում է, սակայն նրա մանրանկարչական թերթերը մի քանի այլ ձեռագրերի հետ այս օրերին ցուցադրվում են Մատենադարանի ցուցասրահում:
1057-ին Մելիտենեում (Մալաթիա) գրված ձեռագիրը յուրօրինակ նկարազարդումով Ավետարան է, որի նորոգումը, Տեր-Վարդանյանի ասելով, ձեռնարկվել է մի հին նկարագրություն կարդալուց հետո: «Այդ նկարագրությունից 100 եւ ավելի տարի է անցել, սակայն ձեռագիրը մնացել է նկարագրված նույն վատ վիճակում: Ձեռագրի արժեքի մասին տարեթիվն է խոսում, իսկ նկարազարդումն արված է ժողովրդական ոճով, ինքնատիպ ու պատկերավոր մտածողության տեր մանրանկարչի գործ է»:
Ցուցադրության մեջ ընդգրկված է նաեւ վերջին շրջանի կարեւոր նվիրատվություններից մեկը՝ Գասարջյան ընտանիքի նվիրաբերած «Հայսմաւուրքը», գրված՝ 1679-ին Եդեսիայում, հայտնի է եղել որպես Նազարյանի հավաքածուի մաս: «Նազարյանը Մատենադարանի խոշոր նվիրատուներից է, ձեռագրերի ամենամեծ քանակը նրանից ենք ստացել՝ 391 ձեռագիր: «Հայսմաւուրքի» հետ պետք է ստանայինք եւս 40 ձեռագիր, սակայն նրա մահից հետո դրանք աճուրդի հանվեցին Լոնդոնում: Թեպետ այդ բոլոր ձեռագրերը հիմնականում գնեցին հայերը, սակայն սա միակն էր, որ եկավ Երեւան: Մյուսը 1339 թ. Ներսես Ծաղկողի նկարազարդած արտակարգ գեղեցիկ Վասպուրականի մանրանկարչության նմուշն է՝ գնված Մատենադարանի բարերար, մոսկվաբնակ Հրանտ Հովհաննիսյանի ջանքերով: Երրորդը Սեբաստիայում 1653 թ. Բարեղամ գրչի գրած Ավետարանն է, եւ չորրորդը՝ Մեսրոպ Խիզանցու 17 դ. առաջին քառորդում նկարազարդած շարակնոցը: Մեկը մեկից արժեքավոր են ու յուրատիպ», ասում է ձեռագրատան վարիչը:
Ձեռագրերի վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանի հետ զրուցեցինք քիմիական սուր հոտերով հագեցած մի սենյակում: «Մելիտենեի ձեռագիրը նորոգում ենք արդեն 2 տարի: Նախապատրաստական փուլն ավելի կարեւոր է, քան բուն նորոգումը, որովհետեւ մագաղաթյա ձեռագիր է, խիստ վնասված, համարյա քանդված էր եւ երբեւէ նորոգված չէր եղել: Սովորաբար վերանորոգելիս աշխատում ենք ձեռագիրը չքանդել, բայց եթե արդեն քանդված է, ուրեմն պետք է ամբողջությամբ բացել, մաքրել եւ ուսումնասիրել մանրանկարների վիճակը: Զուգահեռաբար ամրացնում ենք նաեւ մանրանկարները, նկարագրում դրանց վիճակը: Այս ձեռագիրն ունի 287 թերթ, բոլորի վրա կան լուսանցազարդեր, մեկ-մեկ նկարագրում ենք ներկերի վիճակը, որից հետո կատարում ենք մանրանկարների ներկերի ամրացում: Մագաղաթը խոնավացնում ենք հատուկ ապարատով, որովհետեւ առանց խոնավացնելու հնարավոր չէ մագաղաթի հետ աշխատել, այն պարզապես կփշրվի», ասում է Էլիազյանը:
Մանրանկարները ուսումնասիրելուց, ամրացնելուց եւ նկարագրելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները: Արդեն իսկ Հոլանդիայից ստացել են հրաշալի մագաղաթ, որը կօգտագործեն ձեռագրերի մեջքերն ամրացնելու համար, իսկ պատռվածքները կնորոգեն Գերմանիայից գնված արդիական այնպիսի սարքով, որն աննշմարելի է դարձնում ձեռագրի կարկատանները: «Մելիտենեի Ավետարանի վերանորոգման աշխատանքները կատարվում են հիմնականում Սոնե Պետիկյանի հիմնադրամի միջոցներով, միայն բազային ֆինանսավորմամբ հնարավոր չէր դա իրականացնել: Գերմանիայից մեզ օգնում են Յաշկե ամուսինները, նրանք ակցիաներ են կազմակերպում այնտեղ, նյութեր գնում ու բերում են Հայաստան: Այնպես որ, բոլոր պայմանները կան այդ աշխատանքները կատարելու համար:
Եղեգիսի Ավետարանը նույնպես շատ հարուստ է մանրանկարներով, այդ ձեռագրի մեջ ժամանակին կոպիտ նորոգումներ էր արվել: Դրանք թեթեւակի հանեցինք, քանի որ վնասում էին ձեռագրի հիմնական նյութին, թողեցինք միայն կոլաժի ձեւով ամրացված մանրանկարների կտորները, որոնք ձեռագրի պատմության մի մասնիկն են: Եղեգիսի ավետարանի վերանորոգման աշխատանքները հիմնականում կապված են կազմի հետ: Սովորաբար կազմն անելիս պահպանում ենք ձեռագրի տեսքը, կարելու, կազմը հավաքելու, ներսի կտորի ձեւի ամբողջ պատմությունը: Խիստ վնասված լինելու դեպքում, երբ որեւէ նշույլ պահպանված չի լինում ձեռագրից, աշխատում ենք գտնել նույն վայրում կամ նույն գրչի գրած ձեռագրերն ու նույն ձեւով կազմել: Քանի որ Եղեգիսի Ավետարանը կազմ չունի, հետեւաբար կփորձենք այդպես հարմարեցնել», հավելում է վերանորոգման բաժնի վարիչը:
Ցուցասրահի վարիչ Աիդա Չարխչյանի հետ դիտում ենք ցուցանմուշներն ու զրուցում. «Արդեն երկրորդ անգամ է, որ վերանորոգված, բայց դեռեւս չկազմված ձեռագրերը դրվում են ցուցադրության: Սա եզակի երեւույթ է, որովհետեւ սովորական ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել ձեռագրի առավելագույնը մեկ բացվածք, իսկ այս ձեւով՝ ձեռագրի լավագույն էջերը, մանրանկարները: Տեսեք ինչ հրաշալի էջեր են բացված, սովորական ցուցադրության ժամանակ դուք կտեսնեիք միայն մեկը: Այս մեկը 11-րդ դարի եզակի ձեռագրերից է, մյուսը՝ 1306-ի Ավետարան, պատկերազարդ, անչափ գեղեցիկ: Վատ վիճակում է եղել, դժվարությամբ են կարողացել վերանորոգել, նույնիսկ տեղեր կան, որ պոկված էջերի փոքրիկ կտորները փրկել են եւ իրար կպցրել: Մյուս ձեռագրերը վերջերս ենք նվեր ստացել մոսկվաբնակ հայերից: Նրանք խոստացել են եւս 2 ձեռագիր նվիրել, գիտեք, որ ձեռագիրը թանկ է, մեկ հոգու համար դժվար է գնելը:
Այս ցուցադրության մեջ կա մի շատ հետաքրքրական երեւույթ: Մատենադարանի երիտասարդ մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանյանը մի քանի տարի առաջ ուխտ էր արել Ավետարան գրել եւ պատկերազարդել: Մեկը գրեց 1997-ին, մյուսը՝ 2003-ին, իսկ մյուսը դեռեւս անկազմ է: Նրա պատկերազարդած Ավետարաններն իսկույն աչքի են ընկնում ժամանակակից ոճով, մանրանկարները ներկայացված են առանձին թերթերով: Միջնադարյան թեմաների, ձեւերի հետ նա կարողացել է ներմուծել արդիականը եւ անձնականը: Սա հազվադեպ երեւույթ է, որովհետեւ մեր օրերում դժվար է գտնել մեկին, որն իր ժամանակը նվիրի Ավետարան գրելուն եւ պատկերազարդելուն»:
Այս ցուցադրությունը կտեւի մոտ մեկ ամիս, որից հետո ձեռագրերի մանրանկարչական թերթերը կգնան վերականգնման բաժին՝ մեկընդմիշտ միանալու իրենց մայր ձեռագրերին:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ
16Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ Պենտագոնը կարգադրել է Իրանի վրա հարձակվելու ծրագիր պատրաստել: Միաժամանակ մշակվում է այն վերջնագծի տեքստը, որն Իրանին կներկայացվի, եթե նա վերջ չդնի ...ԱԲԽԱԶՆԵՐՆ ՈՒ ՕՍԵՐՆ ԷԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ՈՒՆԵՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իր ներկայությունն ուժեղացնելու Մոսկվայի մտադրություններն էլ ավելի շիկացրին ռուս-վրացական հարաբերությունները: Քաղաքական մթնոլորտը հագեցած է բարձրագույն մակարդակով փոխադարձ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 29-ին Թուրքիայի ազգային ժողովի՝ Մեջլիսի լիագումար նիստում քննարկման էր դրվել թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություն նախատեսող օրինագիծը, որը մինչ այդ ստացել էր Եվրոմիության ...ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վերջին ժամանակներս ռուսական մամուլում հաճախ են երեւում հաղորդագրություններ ռուս-թուրքական ռազմական շփումների մասին: Ըստ վերջին լուրերի, չի բացառվում, որ Անկարան իր հակաօդային պաշտպանությունը կարող է հագեցնել ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՂԱՐԱԲԱՂ
Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ծրագրում է մայիսի կեսին այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «այդ այցը նպատակ է հետապնդում վստահություն հաստատել Լեռնային ...ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ՆՇԵՑ
ԹՂԹԱԿԻՑԱյս տարի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման ձեռնարկները իրանահայությունը սկսեց ապրիլի 23-ի երեկոյից, Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտից, որտեղ հազարավոր թեհրանահայերի մասնակցությամբ ...ԱՊՐԻԼԻ 24-Ի ՌԹԻՎ, ԹԵԿՈՒԶ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ
Հ. Չ. 3Մեծ եղեռնի 93-րդ տարելիցի առթիվ, թեկուզ ուշացումով, ոչ թե ապրիլի 24-ին, այլ 29-ին ուղերձով հանդես է եկել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Բարաք Օբաման: CNN-Turk-ի իրազեկմամբ, ...«ԲԵԿՄԱՆ, ՀՈՒՅՍԻ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Որքան էլ չէինք ուզենա տրվել միտում եւ նպատակ հետապնդող մամուլային հրապարակումների ոգուն, այնուամենայնիվ երեկ նորաստեղծ կառավարության ծրագիրը քննարկող Ազգային ժողովի դահլիճում ինչ-որ բան այն չէր: Այն, ...ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼՑԱՆՑ ՊԵՏՔ ՉԷ ԳՆԱԼ. ԻՐԵՆՔ ԿԳԱՆ
Ա. Հ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ կայացած նիստում քննարկվել է հանձնաժողովի 2007-ի հուլիսի 6-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը եւ որոշվել՝ գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը ...ԸՍՏ FREEDOM HOUSE-Ի՝ ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԻՋԵԼ Է
Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության վարկանիշը աշխարհում: Ըստ այդ տվյալների, Հայաստանը շարունակում է մնալ «ոչ ազատ» երկիր եւ վաստակած միավորներով, Փղոսկրի Ափի, Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, ...ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ՀԱՋՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մ. Խ.Երեկ Ազգային ժողովում լրագրողների օղակում հայտնվեց նորանշանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մինչ այդ ԱԺ դահլիճում քննադատության էր արժանացել Հայաստանի արտաքին քաղաքականության մանրամասն շեշտադրումների ...«ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵԽԽՎ ընդունած բանաձեւն ունի հայաստանյան ակունք, այսինքն` արձանագրում է հակազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում կայացած իրավիճակի, տագնապի եւ համազգային ճգնաժամի», երեկ Մամուլի ազգային ակումբում ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՐԿԵՐՆ Է ՎՃԱՐԵԼ ԻՐ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ա. Մ.«Հայռուսգազարդից» ստացած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ թեեւ 300 խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2-րդն է՝ 6,7 մլրդ դրամ վճարած հարկերով, բայց եթե հաշվի առնվեն դուստր ձեռնարկությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՁՄԵՌԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
CNN եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով Հայաստանը որպես զբոսաշրջության երկիր գովազդող տեսահոլովակների լրացված տարբերակներն արդեն ուղարկվել են Լոնդոն եւ Փարիզ` համապատասխան հեռուստաալիքների գրասենյակներ: ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ» ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԾխախոտագործությունը Տավուշի մարզում մեծ թափ է առել` սկսած «Գրանդ Տոբակոյի» հիմնադրման օրվանից` 96-ից, երբ համագործակցությունը Տավուշի մարզի բնակիչների հետ հանգեցրեց նորանոր աշխատատեղերի ստեղծմանը: Մայիսի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ»
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸՀանրային հեռուստաընկերության կազմում գործող հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում ներկայումս բացի կինոարտադրությունից կատարվում են կինոժապավենների տեխնիկական վերականգնում եւ թվանշայնացում: Այդ մասին զրուցեցինք ...ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԹԱՏՐՈՆԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«1946-ն էր: Ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու: Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի ...«ՆԱՐԵԿ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Շիրակի մարզի հյուսիսային գյուղերից մեկում` Մեծ Սեպասարում «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի հիմնումը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հերթական ձեռնարկումն է: Այս ծրագրի շրջանակներում ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԴԱՎԻԹ ԵՐԵՎԱՆՑԻՆ
Պ. Ք.Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ֆրանսահայ հայտնի քանդակագործ Դավիթ Երեւանցին պարգեւատրվել է Արվեստի եւ գրականության ասպետի շքանշանով, որը օրերս հանդիսավոր պայմաններում նրան է հանձնել Ֆրանսիայի ...ՀՈՎՆԱԹԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴՆ Է»
Պատրաստեց Պ. Ք.Ֆրանսիայում եւ այլուր լայնորեն հայտնի դերասան եւ բեմադրիչ Սերժ Ավետիքյանի որդին` Հովնաթան Ավետիքյանը, որոշել է գնալ հոր հետքերով եւ վերջին տարիներին հանդես է եկել մի շարք ներկայացումներում, մասնավորապես ...ՄԱՅԻՍ ԱՄԻՍԸ ՏԱՐՎԱ ՏՈՆԱՇԱՏ ԱՄԻՍՆ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԱՆ
Ռ. Հ.Մոսկվայի հոմոսեքսուալիստները բառացիորեն «վիզ են դրել» շքերթ անցկացնելու մայրաքաղաքում: Նրանց չի հուսահատեցնում քաղաքապետ Յուրի Լուժկովի հաստակողությունը, որը չի թաքցնում իր արգահատանքը այդ «տղամարդկանց» ...ՇՓՈԹՈՒՄ ԵՆՔ ԱՆՇՓՈԹԵԼԻՆ
Ն. Պ.Ի թիվս հիանալի մասնագետների, նաեւ մի ձախող դասախոս ունեի: Նա մի ողջ կիսամյակ «ավետում էր» մի ճշմարտություն. «Ժուռնալիստիկան այնպիսին է, ինչպիսին պետությունը»: Երկրորդ կիսամյակին վերաձեւակերպում հղացավ, ...ՆՈՐՈԳՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ԷՋԸ ՆՐԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ1300-ին Սարգիս գրչի գրած ձեռագիրը՝ հայտնի Եղեգիսի Ավետարան անվամբ, անցած դարասկզբին պահվել է Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցում, հետո համարվել է կորսված, սակայն տարիների անց՝ 1973-ին գտնվել է Սան Ֆրանցիսկոյում, ...ԱԶԳԵՐԻ ԷԿՐԱՆԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ 2Աշխույժ կինոկյանք ունեցող Թուրքիայում որոշակի հետաքրքրություն կա հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հանդեպ: Առաջին իսկ տարվանից այդ երկրի ներկայացուցիչները մասնակցել են «Ոսկե ծիրանին», հետագայում ...ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՀԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ
Ա.Բ.Անցյալ տարի Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակը եւ դիպլոմն էր շահել երեւանցի երիտասարդ կինոբեմադրիչ Ռուբեն Խաչատրյանի սցենարով եւ բեմադրությամբ նկարահանված «Աղոթեք ինձ ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀԱՐՈՒԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՇվեյցարական մի շարք մարզական լրատու աղբյուրներ, ինչպես նաեւ «Bieler Tagblatt»-ը տեղեկացնում են, որ վտանգվել է 37-ամյա նախկին ֆուտբոլային աստղ՝ «Լոզանի», YB-ի, «Զերվեթթեի», «Աարաուի» կազմում սուպերլիգայի ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը՝ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատարներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդր ...ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎախթանգ Դարչինյանն ավարտում է Հայաստանում մարզումները եւ շուտով կմեկնի Ավստրալիա՝ շարունակելով նախապատրաստությունը օգոստոսի 2-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտին: Ինչպես հայտնի է, այդ օրը հայ բռնցքամարտիկն ...«ՍԹԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանրապետության առաջնությունը պաշտոնական հովանավոր ունեցավ: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Սթար» ընկերության տնօրեն ...Պ. ՄԱԿԵՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆՈՐԻՑ ԸՆԴՄԻՋՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 3Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կարճ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ անցած ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որ «67-րդ օրն է, ինչ անազատության մեջ է գտնվում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ...ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ «մեղադրյալ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության ...
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԴԱՍՏԱՌԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆԱՄՌԱՆ ՀՈՒԶԻՉ ՄԻ ՕՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

