
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ»
Հանրային հեռուստաընկերության կազմում գործող հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում ներկայումս բացի կինոարտադրությունից կատարվում են կինոժապավենների տեխնիկական վերականգնում եւ թվանշայնացում: Այդ մասին զրուցեցինք ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանի հետ: - Ի՞նչ է արվում հիմա եւ դեռ ինչքան ժամանակ կպահանջվի պահոցում եղած ժապավենները վերանորոգելու համար
- Արդեն կարգի ենք բերել մոտ 80 անուն ֆիլմի ժապավեն, որոնցից 25-ը թվանշայնացրել ենք եւ մի մասը ցուցադրել հեռուստատեսությամբ: Այս հարուստ հավաքածուի մեջ տարիների ստեղծագործական աշխատանքն է. ժամանակի կինոտարեգրությունը վավերացրած փաստավավերագրական ֆիլմեր, նաեւ գեղարվեստական ժապավեններ` «Հարսնացու հյուսիսից», «Ձորի Միրո», «Սայաթ-Նովա», «Ձախորդ Փանոսը», «Ջրհորի մոտ», «Վերջին նետում» եւ այլն: «Երեւան» ստուդիայում է նկարահանվել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի մեծ մասը՝ «Մենք», «Մեր դարը», «Տարվա եղանակները», «Սկիզբը»: Ժապավենները վատ վիճակում են, դրա համար մեր մասնագետները հատուկ փուլերով իրականացնում են դրանց մաքրումը, լվացումը, քիմիական նյութերով մշակումը, որից հետո հատուկ սարքավորումներով, ինչպես նաեւ համակարգչային ծրագրով կատարվում է թվանշայնացումը: Այդ տեխնոլոգիան պայմանականորեն անվանել ենք Թորոս Ռոսլինի տեխնոլոգիա, որովհետեւ միջնադարում գունային հիմքը պահպանվում էր այն պարզ պատճառով, որ խնամք ու սիրտ էր դրվում աշխատանքում: Մեր մասնագետները փորձում են նույն հոգատարությամբ վերականգնել յուրաքանչյուր ֆիլմի ստեղծագործական հիմքը ոչ թե նոր գույներ ու երանգներ ավելացնելով եղածին, այլ վերականգնելով բնօրինակը: Սա է մեթոդաբանությունը ու մոտեցումը: Այս պահին իրականացնում ենք «Հեյ, ո՞վ կա այստեղ» լիամետրաժ ֆիլմի թվանշայնացումը, հետո անցնելու ենք «Սայաթ-Նովա» ֆիլմին եւ այդպես շարունակ:
Անշուշտ, ժամանակի հետ կբարելավվեն մեր տեխնիկական միջոցները եւ մենք ավելի լավ սարքավորումներով եւ որակով կարող ենք այդ ամենն անել: Զուգահեռաբար աչքաթող չենք անում մայր օրինակների ֆիզիկական պահպանությունը, չէ՞ որ նրանք իրենց նոր կյանքը տալիս են կրիչներին, բայց դրանով ասպարեզից չեն հեռանում, չեն կնքում իրենց մահկանացուն: Նրանք պիտի ապրեն հնարավորինս երկար, ինչի համար անհրաժեշտ է պահպանման համար հատուկ ջերմային ռեժիմ, պահոցներ եւ այլն: Այդ ամենը զուգակցվում է էլեկտրոնային քարտարանի ստեղծումով, հատուկ որոնման համակարգերով, ինչը հնարավորություն կտա շատ արագ գտնել դրանք եւ օգտագործել: Դրանով մենք կամբողջացնենք պատմությունը եւ իրականության ընկալումը: Կարծում եմ, յուրաքանչյուր հասարակության քաղաքակրթվածության աստիճանը որոշվում է իր մշակութային ժառանգության հանդեպ վերաբերմունքով: Մենք դա մեր ականջին օղ ենք արել եւ այդպես էլ շարունակելու ենք: - Ընդհանուր թվով ինչքա՞ն ժապավեն կա եւ ո՞վ է ֆինանսավորում վերականգնման աշխատանքը:
- Ունենք մոտ 600 անուն ֆիլմ, որոնց մի մասը գտնվում է նեգատիվ ժապավենների այլ պահոցներում, իհարկե, ժամանակի ընթացքում դրանք ձեռք կբերենք ու կվերականգնենք: Աշխատանքներն իրականացվում են Հանրային հեռուստաընկերության միջոցներով: Այդպիսի որոշում Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել էր 2 տարի առաջ: - Մեր մասնագետների ուժերով է կատարվում, թե՞ օտար փորձագետների օգնությամբ:
- Մենք բաց ենք աշխարհի առջեւ եւ աշխատանքների որակն ավելի բարելավելու համար հնարավորության դեպքում կարող ենք օգտագործել միջազգային փորձը, սակայն մեր ստուդիայում աշխատող մասնագետները լիովին տիրապետում են այդ գործին: - Վերականգնված ո՞ր ֆիլմերը կցուցադրվեն առաջիկայում:
- «Սայաթ -Նովան», «Համր վկան», «Լուսանկարը», «Նորից եկավ ամառը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», «Հույսի խրճիթը» եւ այլն: - Իսկ ի՞նչ նորություններ ունեք կինոարտադրության ոլորտում:
- Կարծում եմ, արդեն դիտել եք «Մի վախեցիր» գեղարվեստական ֆիլմը, Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ֆիլմը: Հիմա նկարահանվում է «Երկրորդ ճամփորդությունը»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Կանադայի հետ համատեղ, գլխավոր դերերում են Արմեն Ջիգարխանյանը եւ Պիեռ Ռիշարը: Հանրային հեռուստաընկերությունը շուտով հեռուստադիտողին կներկայացնի «Ռուզանի սիրտը» բազմասերիանոց հայկական հեռուստանովելը: - Ո՞վ է բեմադրիչը:
- Հրաչ Քեշիշյանը: - Ստացվում է, որ բոլոր ֆիլմերը նկարահանելու է Հրաչ Քեշիշյա՞նը:
- Չէ, այդպես չի ստացվում: Նախ մի վախեցիր ֆիլմը նկարահանել է Արամ Շահբազյանը, նշածս երրորդ ֆիլմի բեմադրիչը նույնպես Քեշիշյանը չէ: Ուղղակի որպես հեռուստասերիալի ժանրում որոշակի փորձառություն ունեցող մարդու նրան է վստահվել այս ֆիլմը: Կարծում եմ, լավ կլինի: Տա Աստված, որ ի հայտ գան նոր մտահղացումներ ու նոր բեմադրիչներ: - Այսինքն, չե՞ք բացառում, որ տաղանդավոր, ազատ մտածող մեկը կարող է Հանրայինի միջոցներով ձեր ստուդիայում ֆիլմ նկարահանել:
- Իհարկե, ոչ: Հանրայինի կողմից որեւէ միջամտություն չի լինի, որովհետեւ ֆիլմը նկարահանում են ստեղծագործական խմբերը` համագործակցության իրավահավասար սկզբունքով: - Լավ, հիմա դառնանք «Ռուզանի սրտին»: Ի՞նչի մասին է հայկական սերիալը:
- Հիմքում արգենտինական ֆիլմ է: Սյուժետային ընթացքը հաշվի առնելով այդ մոտիվներով հյուսել ենք հայկական պատմություն մի հետաքրքիր աղջկա մասին, որը հրաժարվում է ամուսնանալ հանուն փողի, ասելով` «Աշխարհն էլ շուռ գա, մինչեւ չսիրեմ չեմ ամուսնանա»: - Եվ ի՞նչ է լինում այդպես մտածող աղջկա հետ Հայաստանում, գիտե՞ք:
- Այո, կտեսնեք, թե ինչպես են խորամանկ, խարդախ մարդիկ փորձում նրան համոզել հակառակում, ինչպիսի ինտրինգներ են հյուսում նրա շուրջը, պատմություններ եւ այլն, եւ այլն: - Եվ ի՞նչ, մեր իրականության մեջ սերն է հաղթում, թե՞ փողը: Ենթադրում եմ՝ փողը:
- Ի՞նչ ասեմ, վերջում վատ չի լինելու, պատմությունն այնպես ենք հարմարեցրել մեր իրականությանը, որ ճանաչենք ազնվական հայ օրիորդին իր ավանդական արժանիքներով: Միաժամանակ նա բավականին ժամանակակից ու հետաքրքրական կերպար է: - Իսկ ինչո՞ւ է նախապատվությունը տրվել արգենտինական մոտիվներին, եւ ոչ հայկականին: Միթե ազնվական հայ կնոջ կերպար հնարավոր չէր գտնել, ասենք, Գրիգոր Զոհրապի նովելներում, չէ՞ որ դրանցից ամեն մեկը կարելի է վերածել հրաշալի ֆիլմի:
- Շատ լավ եք ասում, բայց քանի դեռ փորձառության փուլում ենք, ուրեմն այս ֆիլմերը պետք է խնամքով կատարվեն, որպեսզի ինչ-որ տեղ խթանեն այդ աշխատանքը: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, որ մեր կինոդրամատուրգներն աշխուժանան: Հիմա առաջարկ կա Շիրվանզադեի «Քաոսի» մոտիներով նկարահանելու ժամանակակից երանգներով հեռուստասերիալ: Մի բան ակնհայտ է, կինոարտադրությունը շուտով այնքան կաշխուժանա, որ օտար հեռուստասերիալներն իսպառ դուրս կմղվեն մեր էկրանից: Հատուկ եմ նշում` իսպառ: Ինչպես օրինակ, Ռուսաստանում կամ այլ երկրներում:
Իհարկե, պետք է հետեւել կինոզարգացումներին եւ մշտապես ցուցադրել արտասահմանյան լավագույն գեղարվեստական ֆիլմերը, բայց հեռուստասերիալը մի քիչ այլ է, դա պատմություն է իրականության մասին: Իսկ ինչո՞ւ պետք է մենք իրականությանը նայենք օտարի պատուհանից: Համոզված եմ, որ մեր հեռուստասերիալները ստեղծելով ավելի ուշադիր կլինենք եւ ավելի լավ կճանաչենք մեր արատները:
- Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ
16Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ Պենտագոնը կարգադրել է Իրանի վրա հարձակվելու ծրագիր պատրաստել: Միաժամանակ մշակվում է այն վերջնագծի տեքստը, որն Իրանին կներկայացվի, եթե նա վերջ չդնի ...ԱԲԽԱԶՆԵՐՆ ՈՒ ՕՍԵՐՆ ԷԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ՈՒՆԵՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իր ներկայությունն ուժեղացնելու Մոսկվայի մտադրություններն էլ ավելի շիկացրին ռուս-վրացական հարաբերությունները: Քաղաքական մթնոլորտը հագեցած է բարձրագույն մակարդակով փոխադարձ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 29-ին Թուրքիայի ազգային ժողովի՝ Մեջլիսի լիագումար նիստում քննարկման էր դրվել թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություն նախատեսող օրինագիծը, որը մինչ այդ ստացել էր Եվրոմիության ...ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վերջին ժամանակներս ռուսական մամուլում հաճախ են երեւում հաղորդագրություններ ռուս-թուրքական ռազմական շփումների մասին: Ըստ վերջին լուրերի, չի բացառվում, որ Անկարան իր հակաօդային պաշտպանությունը կարող է հագեցնել ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՂԱՐԱԲԱՂ
Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ծրագրում է մայիսի կեսին այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «այդ այցը նպատակ է հետապնդում վստահություն հաստատել Լեռնային ...ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ՆՇԵՑ
ԹՂԹԱԿԻՑԱյս տարի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման ձեռնարկները իրանահայությունը սկսեց ապրիլի 23-ի երեկոյից, Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտից, որտեղ հազարավոր թեհրանահայերի մասնակցությամբ ...ԱՊՐԻԼԻ 24-Ի ՌԹԻՎ, ԹԵԿՈՒԶ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ
Հ. Չ. 3Մեծ եղեռնի 93-րդ տարելիցի առթիվ, թեկուզ ուշացումով, ոչ թե ապրիլի 24-ին, այլ 29-ին ուղերձով հանդես է եկել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Բարաք Օբաման: CNN-Turk-ի իրազեկմամբ, ...«ԲԵԿՄԱՆ, ՀՈՒՅՍԻ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Որքան էլ չէինք ուզենա տրվել միտում եւ նպատակ հետապնդող մամուլային հրապարակումների ոգուն, այնուամենայնիվ երեկ նորաստեղծ կառավարության ծրագիրը քննարկող Ազգային ժողովի դահլիճում ինչ-որ բան այն չէր: Այն, ...ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼՑԱՆՑ ՊԵՏՔ ՉԷ ԳՆԱԼ. ԻՐԵՆՔ ԿԳԱՆ
Ա. Հ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ կայացած նիստում քննարկվել է հանձնաժողովի 2007-ի հուլիսի 6-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը եւ որոշվել՝ գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը ...ԸՍՏ FREEDOM HOUSE-Ի՝ ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԻՋԵԼ Է
Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության վարկանիշը աշխարհում: Ըստ այդ տվյալների, Հայաստանը շարունակում է մնալ «ոչ ազատ» երկիր եւ վաստակած միավորներով, Փղոսկրի Ափի, Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, ...ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ՀԱՋՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մ. Խ.Երեկ Ազգային ժողովում լրագրողների օղակում հայտնվեց նորանշանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մինչ այդ ԱԺ դահլիճում քննադատության էր արժանացել Հայաստանի արտաքին քաղաքականության մանրամասն շեշտադրումների ...«ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵԽԽՎ ընդունած բանաձեւն ունի հայաստանյան ակունք, այսինքն` արձանագրում է հակազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում կայացած իրավիճակի, տագնապի եւ համազգային ճգնաժամի», երեկ Մամուլի ազգային ակումբում ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՐԿԵՐՆ Է ՎՃԱՐԵԼ ԻՐ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ա. Մ.«Հայռուսգազարդից» ստացած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ թեեւ 300 խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2-րդն է՝ 6,7 մլրդ դրամ վճարած հարկերով, բայց եթե հաշվի առնվեն դուստր ձեռնարկությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՁՄԵՌԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
CNN եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով Հայաստանը որպես զբոսաշրջության երկիր գովազդող տեսահոլովակների լրացված տարբերակներն արդեն ուղարկվել են Լոնդոն եւ Փարիզ` համապատասխան հեռուստաալիքների գրասենյակներ: ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ» ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԾխախոտագործությունը Տավուշի մարզում մեծ թափ է առել` սկսած «Գրանդ Տոբակոյի» հիմնադրման օրվանից` 96-ից, երբ համագործակցությունը Տավուշի մարզի բնակիչների հետ հանգեցրեց նորանոր աշխատատեղերի ստեղծմանը: Մայիսի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ»
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸՀանրային հեռուստաընկերության կազմում գործող հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում ներկայումս բացի կինոարտադրությունից կատարվում են կինոժապավենների տեխնիկական վերականգնում եւ թվանշայնացում: Այդ մասին զրուցեցինք ...ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԹԱՏՐՈՆԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«1946-ն էր: Ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու: Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի ...«ՆԱՐԵԿ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Շիրակի մարզի հյուսիսային գյուղերից մեկում` Մեծ Սեպասարում «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի հիմնումը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հերթական ձեռնարկումն է: Այս ծրագրի շրջանակներում ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԴԱՎԻԹ ԵՐԵՎԱՆՑԻՆ
Պ. Ք.Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ֆրանսահայ հայտնի քանդակագործ Դավիթ Երեւանցին պարգեւատրվել է Արվեստի եւ գրականության ասպետի շքանշանով, որը օրերս հանդիսավոր պայմաններում նրան է հանձնել Ֆրանսիայի ...ՀՈՎՆԱԹԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴՆ Է»
Պատրաստեց Պ. Ք.Ֆրանսիայում եւ այլուր լայնորեն հայտնի դերասան եւ բեմադրիչ Սերժ Ավետիքյանի որդին` Հովնաթան Ավետիքյանը, որոշել է գնալ հոր հետքերով եւ վերջին տարիներին հանդես է եկել մի շարք ներկայացումներում, մասնավորապես ...ՄԱՅԻՍ ԱՄԻՍԸ ՏԱՐՎԱ ՏՈՆԱՇԱՏ ԱՄԻՍՆ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԱՆ
Ռ. Հ.Մոսկվայի հոմոսեքսուալիստները բառացիորեն «վիզ են դրել» շքերթ անցկացնելու մայրաքաղաքում: Նրանց չի հուսահատեցնում քաղաքապետ Յուրի Լուժկովի հաստակողությունը, որը չի թաքցնում իր արգահատանքը այդ «տղամարդկանց» ...ՇՓՈԹՈՒՄ ԵՆՔ ԱՆՇՓՈԹԵԼԻՆ
Ն. Պ.Ի թիվս հիանալի մասնագետների, նաեւ մի ձախող դասախոս ունեի: Նա մի ողջ կիսամյակ «ավետում էր» մի ճշմարտություն. «Ժուռնալիստիկան այնպիսին է, ինչպիսին պետությունը»: Երկրորդ կիսամյակին վերաձեւակերպում հղացավ, ...ՆՈՐՈԳՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ԷՋԸ ՆՐԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ1300-ին Սարգիս գրչի գրած ձեռագիրը՝ հայտնի Եղեգիսի Ավետարան անվամբ, անցած դարասկզբին պահվել է Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցում, հետո համարվել է կորսված, սակայն տարիների անց՝ 1973-ին գտնվել է Սան Ֆրանցիսկոյում, ...ԱԶԳԵՐԻ ԷԿՐԱՆԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ 2Աշխույժ կինոկյանք ունեցող Թուրքիայում որոշակի հետաքրքրություն կա հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հանդեպ: Առաջին իսկ տարվանից այդ երկրի ներկայացուցիչները մասնակցել են «Ոսկե ծիրանին», հետագայում ...ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՀԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ
Ա.Բ.Անցյալ տարի Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակը եւ դիպլոմն էր շահել երեւանցի երիտասարդ կինոբեմադրիչ Ռուբեն Խաչատրյանի սցենարով եւ բեմադրությամբ նկարահանված «Աղոթեք ինձ ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀԱՐՈՒԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՇվեյցարական մի շարք մարզական լրատու աղբյուրներ, ինչպես նաեւ «Bieler Tagblatt»-ը տեղեկացնում են, որ վտանգվել է 37-ամյա նախկին ֆուտբոլային աստղ՝ «Լոզանի», YB-ի, «Զերվեթթեի», «Աարաուի» կազմում սուպերլիգայի ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը՝ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատարներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդր ...ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎախթանգ Դարչինյանն ավարտում է Հայաստանում մարզումները եւ շուտով կմեկնի Ավստրալիա՝ շարունակելով նախապատրաստությունը օգոստոսի 2-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտին: Ինչպես հայտնի է, այդ օրը հայ բռնցքամարտիկն ...«ՍԹԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանրապետության առաջնությունը պաշտոնական հովանավոր ունեցավ: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Սթար» ընկերության տնօրեն ...Պ. ՄԱԿԵՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆՈՐԻՑ ԸՆԴՄԻՋՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 3Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կարճ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ անցած ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որ «67-րդ օրն է, ինչ անազատության մեջ է գտնվում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ...ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ «մեղադրյալ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության ...
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՉԵԽԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ
ՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ՀԱՐՑԻՑ ԴՈՒՐՍ Է
Թարգմ. Հ. Ծ.ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐԵՐ ԴՍԵՂՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

