
«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ» ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ
Ծխախոտագործությունը Տավուշի մարզում մեծ թափ է առել` սկսած «Գրանդ Տոբակոյի» հիմնադրման օրվանից` 96-ից, երբ համագործակցությունը Տավուշի մարզի բնակիչների հետ հանգեցրեց նորանոր աշխատատեղերի ստեղծմանը: Մայիսի մեկը աշխատանքի տոն է. օրեր առաջ հյուրընկալվեցինք Տավուշի մարզի մի շարք համայնքներում` ականատես լինելով տավուշցի աշխատավորի առօրյային: Համայնքների բնակիչներին այստեղ մեծ հողատարածքներ են հատկացրել ծխախոտագործությամբ զբաղվելու համար, միայն անցած տարի Տավուշի մարզից մթերվել է մոտ 2 միլիոն կիլոգրամ ծխախոտ: Մոտ 2 միլիոն դոլար է «Գրանդ Հոլդինգը» ծախսել Տավուշում, երբ ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանն ընտրվեց այդ տարածաշրջանի պատգամավոր:
Տավուշի մարզում որակյալ ծխախոտի աճեցման համար բոլոր բնակլիմայական պայմանները հարմար են, իսկ Տավուշի բնակիչների եւ «Գրանդ Հոլդինգի» հետ համագործակցությունն արդեն ավանդույթ է դարձել: Գյուղացիական տնտեսությունները ընդգրկվելով ծխախոտագործության մեջ` ստեղծում են նոր աշխատատեղեր: Համագործակցությունը իր հերթին նաեւ ռազմավարական նշանակություն ունի ամբողջ հանրապետության համար:
«Երբ սկսեցինք ծխախոտագործությունը Տավուշի մարզում, կարելի է ասել, մարզն ամբողջովին պարալիզացված էր: Գյուղացին ոչինչ չէր մշակում, ոչ մի արտադրություն չէր աշխատում: «Գրանդ Տոբակոն» վերամշակման համար ծխախոտի գործարան կառուցեց եւ սկսեց մթերել ծխախոտ: Անցած տարի մթերել ենք 2 միլիոն կիլոգրամ, այս տարի փորձում ենք մթերել 4 միլիոն կիլոգրամ: Դա հնարավոր կլինի անել չորանոցների` խցիկների միջոցով, որոնք նոր տեխնոլոգիաներ են եւ արդեն կիրառվում են: Գյուղացին էլ ձեռքով չի չորացնի եւ աշխատանքն էլ հեշտացվել է. բերում է կանաչ տերեւը եւ հանձնում մեզ, մնացած գործերն էլ անում է «Մասիս Տոբակոն»` չորացման եւ վերամշակման ձեւով», նշեց Միքայել Վարդանյանը:
«Գրանդ Հոլդինգ» ընկերությունը Տավուշի մարզում ծխախոտագործությամբ զբաղվող շուրջ 1000 տնտեսության հետ պայմանագիր է կնքել, իսկ չորանոցներում աշխատողների թիվը հասել է 120-ի: Տավուշում այժմ արդեն 200 հեկտար հողատարածք է հատկացված ծխախոտի տեղադրման համար: 1 հեկտարից յուրաքանչյուր ընտանիք ստանում է 2000-2500 դոլար եկամուտ:
Պտղավանում ականատես դարձանք ծխախոտի կենտրոնացված սածիլի տեղադրման աշխատանքներին: Եվ զրուցելով տեղի աշխատողներից մեկի` Գեղամ Ջիլավյանի հետ, պարզեցինք, որ ծխախոտագործությամբ զբաղվելն ավելի ձեռնտու է, քան գարի ու ցորեն մշակելը: Հիմնականում Տավուշում աճեցնում են ամերիկյան վիրջինիա եւ սամսուն տեսակի ծխախոտներ: Վիրջինիան աճեցվում է ջրովի տարածքների, իսկ սամսունը` անջրդի տարածքների վրա:
Ընկերությունը մարզում զբաղված է ոչ միայն գործարարությամբ, այլեւ մեծ տեղ է հատկացնում բարեգործությանը: «Սոցիալական խնդիրներն էլ ինձ համար մեծ նշանակություն ունեն, քանի որ առանց բարեկեցիկ կյանք ունեցող ժողովրդի մենք չենք կարող ունենալ մեր երկրի ապագան: Տավուշի մարզը ծանր վիճակում է, մի կողմից ադրբեջանցիներն են, եւ ժողովուրդը վտանգի տակ է ապրում, մյուս կողմից հարձակումներ են հաճախ լինում` գողանում են գյուղացիների անասունները, հարստությունը: Ամեն ինչ պետք է անենք, որ սոցիալապես ապահով լինեն բոլոր ընտանիքները: Ես որպես պատգամավոր եւ գործարար` փորձում եմ անել ամեն ինչ: Ընտանիքներ կան, որոնց անձնական օգնություններ են ցուցաբերվել, մեծ օգնություններ են արվել ջրամատակարարման, գազաֆիկացման, ճանապարհաշինության եւ այլ հարցերում: Այնպիսի համայնք չկա, որտեղ ինչ-որ գործ արված չլինի եւ տարեկան օգնությունը այս տարածաշրջանում 1 միլիոն դոլարից ավելի է կազմում», ասում է Միքայել Վարդանյանը:
Այդ օրը նույնպես Տավուշի մարզի մի շարք սոցիալապես անապահով ընտանիքներ «Գրանդ Հոլդինգի» եւ Վարդանյանների ընտանիքի կողմից ստացան արդեն ավանդական դարձած բարեգործական օգնություն` իրենց սոցիալական, առողջական խնդիրները հոգալու համար:
Այրումցի 32 տարեկան Մաքսիմ Ղազարյանը Հադրութի շրջանում ծառայելուց հետո երիկամների հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել: Վերջինիս գումար էր հարկավոր արտասահմանում բուժվելու համար: Միքայել Վարդանյանը գումարը տվեց Ղազարյանների ընտանիքին` որդուն արտասահմանում բուժելու համար: Հաջորդ բարեգործությունն ուղղված էր Հարութ Մալինյանի անվան դպրոցին` 450 հազար դրամ: Դպրոցը կառուցման օրվանից` 1965-ից, չէր վերանորոգվել: Իսկ Հաղթանակ գյուղի մանկապատանեկան ֆուտբոլային թիմին հատկացվեց 300 հազար դրամ: Նոյեմբերյանի Կողբ գյուղից հաշմանդամ երեխաներ` Արթուր եւ Գարիկ Ջիլավյանները Միքայել Վարդանյանից նվեր ստացան համակարգիչ: 200 հազար դրամ հատկացվեց Նոյեմբերյանի Անանյանների ընտանիքին` տունը վերանորոգելու, 300 հազար դրամ էլ դստեր` Քրիստինեի տարեկան կրթավճարի համար: Կոթեցի Սերյոժա Սիրադեղյանը շնորհակալություն հայտնեց Միքայել Վարդանյանին` միջնորդելու եւ ազատելու համար կալանքից: Սիրադեղյանի թոռն էլ գտնվում էր հիվանդանոցում եւ ուներ դրամական օգնության կարիք: 500 հազար դրամն էլ հանձնվեց Սերյոժա Սիրադեղյանին: Բարեգործությունները շատ էին. Դիտավանում Առաքելյանների ընտանիքին տրվեց 200 հազար դրամ` երկու երեխաների թոքերի հիվանդությունը բուժելու համար, կոթեցի Աբրահամյանների ընտանիքին` 700 հազար դրամ:
- ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ
16Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ Պենտագոնը կարգադրել է Իրանի վրա հարձակվելու ծրագիր պատրաստել: Միաժամանակ մշակվում է այն վերջնագծի տեքստը, որն Իրանին կներկայացվի, եթե նա վերջ չդնի ...ԱԲԽԱԶՆԵՐՆ ՈՒ ՕՍԵՐՆ ԷԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ՈՒՆԵՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իր ներկայությունն ուժեղացնելու Մոսկվայի մտադրություններն էլ ավելի շիկացրին ռուս-վրացական հարաբերությունները: Քաղաքական մթնոլորտը հագեցած է բարձրագույն մակարդակով փոխադարձ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 29-ին Թուրքիայի ազգային ժողովի՝ Մեջլիսի լիագումար նիստում քննարկման էր դրվել թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություն նախատեսող օրինագիծը, որը մինչ այդ ստացել էր Եվրոմիության ...ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վերջին ժամանակներս ռուսական մամուլում հաճախ են երեւում հաղորդագրություններ ռուս-թուրքական ռազմական շփումների մասին: Ըստ վերջին լուրերի, չի բացառվում, որ Անկարան իր հակաօդային պաշտպանությունը կարող է հագեցնել ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՂԱՐԱԲԱՂ
Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ծրագրում է մայիսի կեսին այցելել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «այդ այցը նպատակ է հետապնդում վստահություն հաստատել Լեռնային ...ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ՆՇԵՑ
ԹՂԹԱԿԻՑԱյս տարի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման ձեռնարկները իրանահայությունը սկսեց ապրիլի 23-ի երեկոյից, Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտից, որտեղ հազարավոր թեհրանահայերի մասնակցությամբ ...ԱՊՐԻԼԻ 24-Ի ՌԹԻՎ, ԹԵԿՈՒԶ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ
Հ. Չ. 3Մեծ եղեռնի 93-րդ տարելիցի առթիվ, թեկուզ ուշացումով, ոչ թե ապրիլի 24-ին, այլ 29-ին ուղերձով հանդես է եկել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Բարաք Օբաման: CNN-Turk-ի իրազեկմամբ, ...«ԲԵԿՄԱՆ, ՀՈՒՅՍԻ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Որքան էլ չէինք ուզենա տրվել միտում եւ նպատակ հետապնդող մամուլային հրապարակումների ոգուն, այնուամենայնիվ երեկ նորաստեղծ կառավարության ծրագիրը քննարկող Ազգային ժողովի դահլիճում ինչ-որ բան այն չէր: Այն, ...ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼՑԱՆՑ ՊԵՏՔ ՉԷ ԳՆԱԼ. ԻՐԵՆՔ ԿԳԱՆ
Ա. Հ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ կայացած նիստում քննարկվել է հանձնաժողովի 2007-ի հուլիսի 6-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը եւ որոշվել՝ գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը ...ԸՍՏ FREEDOM HOUSE-Ի՝ ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԻՋԵԼ Է
Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության վարկանիշը աշխարհում: Ըստ այդ տվյալների, Հայաստանը շարունակում է մնալ «ոչ ազատ» երկիր եւ վաստակած միավորներով, Փղոսկրի Ափի, Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, ...ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ՀԱՋՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մ. Խ.Երեկ Ազգային ժողովում լրագրողների օղակում հայտնվեց նորանշանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մինչ այդ ԱԺ դահլիճում քննադատության էր արժանացել Հայաստանի արտաքին քաղաքականության մանրամասն շեշտադրումների ...«ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵԽԽՎ ընդունած բանաձեւն ունի հայաստանյան ակունք, այսինքն` արձանագրում է հակազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում կայացած իրավիճակի, տագնապի եւ համազգային ճգնաժամի», երեկ Մամուլի ազգային ակումբում ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՐԿԵՐՆ Է ՎՃԱՐԵԼ ԻՐ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ա. Մ.«Հայռուսգազարդից» ստացած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ թեեւ 300 խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2-րդն է՝ 6,7 մլրդ դրամ վճարած հարկերով, բայց եթե հաշվի առնվեն դուստր ձեռնարկությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՁՄԵՌԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
CNN եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով Հայաստանը որպես զբոսաշրջության երկիր գովազդող տեսահոլովակների լրացված տարբերակներն արդեն ուղարկվել են Լոնդոն եւ Փարիզ` համապատասխան հեռուստաալիքների գրասենյակներ: ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ» ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԾխախոտագործությունը Տավուշի մարզում մեծ թափ է առել` սկսած «Գրանդ Տոբակոյի» հիմնադրման օրվանից` 96-ից, երբ համագործակցությունը Տավուշի մարզի բնակիչների հետ հանգեցրեց նորանոր աշխատատեղերի ստեղծմանը: Մայիսի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ»
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸՀանրային հեռուստաընկերության կազմում գործող հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում ներկայումս բացի կինոարտադրությունից կատարվում են կինոժապավենների տեխնիկական վերականգնում եւ թվանշայնացում: Այդ մասին զրուցեցինք ...ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ԹԱՏՐՈՆԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«1946-ն էր: Ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու: Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի ...«ՆԱՐԵԿ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Շիրակի մարզի հյուսիսային գյուղերից մեկում` Մեծ Սեպասարում «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի հիմնումը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հերթական ձեռնարկումն է: Այս ծրագրի շրջանակներում ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԴԱՎԻԹ ԵՐԵՎԱՆՑԻՆ
Պ. Ք.Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ֆրանսահայ հայտնի քանդակագործ Դավիթ Երեւանցին պարգեւատրվել է Արվեստի եւ գրականության ասպետի շքանշանով, որը օրերս հանդիսավոր պայմաններում նրան է հանձնել Ֆրանսիայի ...ՀՈՎՆԱԹԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴՆ Է»
Պատրաստեց Պ. Ք.Ֆրանսիայում եւ այլուր լայնորեն հայտնի դերասան եւ բեմադրիչ Սերժ Ավետիքյանի որդին` Հովնաթան Ավետիքյանը, որոշել է գնալ հոր հետքերով եւ վերջին տարիներին հանդես է եկել մի շարք ներկայացումներում, մասնավորապես ...ՄԱՅԻՍ ԱՄԻՍԸ ՏԱՐՎԱ ՏՈՆԱՇԱՏ ԱՄԻՍՆ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԱՆ
Ռ. Հ.Մոսկվայի հոմոսեքսուալիստները բառացիորեն «վիզ են դրել» շքերթ անցկացնելու մայրաքաղաքում: Նրանց չի հուսահատեցնում քաղաքապետ Յուրի Լուժկովի հաստակողությունը, որը չի թաքցնում իր արգահատանքը այդ «տղամարդկանց» ...ՇՓՈԹՈՒՄ ԵՆՔ ԱՆՇՓՈԹԵԼԻՆ
Ն. Պ.Ի թիվս հիանալի մասնագետների, նաեւ մի ձախող դասախոս ունեի: Նա մի ողջ կիսամյակ «ավետում էր» մի ճշմարտություն. «Ժուռնալիստիկան այնպիսին է, ինչպիսին պետությունը»: Երկրորդ կիսամյակին վերաձեւակերպում հղացավ, ...ՆՈՐՈԳՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ԷՋԸ ՆՐԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ1300-ին Սարգիս գրչի գրած ձեռագիրը՝ հայտնի Եղեգիսի Ավետարան անվամբ, անցած դարասկզբին պահվել է Ագուլիսի Ս. Քրիստափոր եկեղեցում, հետո համարվել է կորսված, սակայն տարիների անց՝ 1973-ին գտնվել է Սան Ֆրանցիսկոյում, ...ԱԶԳԵՐԻ ԷԿՐԱՆԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ 2Աշխույժ կինոկյանք ունեցող Թուրքիայում որոշակի հետաքրքրություն կա հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հանդեպ: Առաջին իսկ տարվանից այդ երկրի ներկայացուցիչները մասնակցել են «Ոսկե ծիրանին», հետագայում ...ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՀԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ
Ա.Բ.Անցյալ տարի Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակը եւ դիպլոմն էր շահել երեւանցի երիտասարդ կինոբեմադրիչ Ռուբեն Խաչատրյանի սցենարով եւ բեմադրությամբ նկարահանված «Աղոթեք ինձ ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀԱՐՈՒԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՇվեյցարական մի շարք մարզական լրատու աղբյուրներ, ինչպես նաեւ «Bieler Tagblatt»-ը տեղեկացնում են, որ վտանգվել է 37-ամյա նախկին ֆուտբոլային աստղ՝ «Լոզանի», YB-ի, «Զերվեթթեի», «Աարաուի» կազմում սուպերլիգայի ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը՝ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատարներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդր ...ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎախթանգ Դարչինյանն ավարտում է Հայաստանում մարզումները եւ շուտով կմեկնի Ավստրալիա՝ շարունակելով նախապատրաստությունը օգոստոսի 2-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտին: Ինչպես հայտնի է, այդ օրը հայ բռնցքամարտիկն ...«ՍԹԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանրապետության առաջնությունը պաշտոնական հովանավոր ունեցավ: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու «Սթար» ընկերության տնօրեն ...Պ. ՄԱԿԵՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆՈՐԻՑ ԸՆԴՄԻՋՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 3Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կարճ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ անցած ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որ «67-րդ օրն է, ինչ անազատության մեջ է գտնվում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ...ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ «մեղադրյալ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության ...
ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ՄԻԿԱՆ» ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱՓՈՐԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ, ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՄԼՈՒՂՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԱՏՕ-ԱԿԱՆ ՄԱՇՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. ԾՈԻԼԻԿՅԱՆԸ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

