
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի հոբելյանը լավագույն պատեհությունն է` գնահատելու վաստակաշատ գիտնականի, Հայաստանի գիտական ու կրթական բնագավառների երախտավորի բազմամյա արգասավոր գործունեությունը:
Վ. Պ. Հակոբյանը ծնվել է 1938-ի մայիսի 1-ին, Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1960-ին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արթիկի շրջանում՝ որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ: 1962-ին տեղափոխվել է մայր բուհ եւ դարձել հանրապետության դեղաբանության դպրոցի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ անդամ Ս. Հ. Միրզոյանի շնորհալի սաներից մեկը:
1967-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977-ին՝ դոկտորական թեզերը:
Վ. Հակոբյանը բարեխղճորեն աշխատել է ինստիտուտի ուսումնավարչական գրեթե բոլոր օղակներում՝ ավագ լաբորանտից հասնելով ռեկտորի եւ ամբիոնի վարիչի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոններին:
1987 թվականին ընտրվելով Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Վ. Պ. Հակոբյանը 19 տարի շարունակ դրսեւորել է կազմակերպչի եւ նորարարի մեծ հմտություն: Հիշենք թեկուզ անցումային շրջանի 1991-94 թվականները. տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը, սակայն այդ պայմաններում անգամ Երեւանի պետական բժշկականը հանրապետության այն միակ բուհն էր, որ կարողացավ ունենալ անխափան էլեկտրաէներգիա եւ ջեռուցում ու ոչ միայն ապահովեց իր աշխատանքի բնականոն գործընթացը, այլեւ նկատելիորեն վերընթաց ապրեց: Վ. Պ. Հակոբյանը որպես բարձրորակ մանկավարժ եւ գիտակրթական գործի հմուտ կազմակերպիչ, մեծ եռանդ ու ստեղծագործական միտք է ներդրել կրթական այն հաստատությունում, որտեղ անընդմեջ աշխատել է 45 տարի: Վ. Պ. Հակոբյանի ղեկավարությամբ բժշկական համալսարանը դարձել է մասնագետներ պատրաստող աշխարհում հայտնի ուսումնական հաստատություն եւ բժշկագիտական հիմնախնդիրներով զբաղվող գիտական ճանաչված կենտրոն:
Հիրավի նրա անդուլ ու հետեւողական աշխատանքների շնորհիվ մեծացավ ու խորացավ համալսարանի միջազգային ճանաչումը: Անուրանալի են նրա ծառայությունները արտասահմանյան ուսանողների ներգրավման, անգլիալեզու ուսուցման համակարգ ստեղծելու, սեփական համալսարանական կլինիկական հիվանդանոցներ ունենալու գործում:
Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի հետեւողական գործունեության շնորհիվ 1991-ին Երեւանի պետական բժշկական ինստիտուտը անվանվեց մեծն բժշկապետ Մխիթար Հերացու անվամբ, իսկ 1995-ին ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի:
Վաստակաշատ գիտնական բժշկի անունը վաղուց է դուրս եկել հանրապետության սահմաններից եւ ձեռք բերել միջազգային ճանաչում: Նա ընտրվել է անոթաբանների միջազգային քոլեջի գիտական խորհրդի պատվավոր անդամ (Նյու Յորք, 1994), Դեղագետների միջազգային ֆեդերացիայի անդամ (FIP) (Հագյու, Նիդեռլանդներ, 1996), Ֆարմակոլոգիայի միջազգային գիտական ընկերության անդամ (IUPHAR) (Բրյուսել, 1998), Ուղեղային արյունահոսքի եւ նյութափոխանակության միջազգային ընկերության անդամ (ISCBFM) (Բեռլին, 2003), Առողջապահության համաշխարհային կազմակերպության-բժշկական կրթության փորձագիտական խմբի անկախ փորձագետ (Բրյուսել, 2001), Լեհաստանի բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի (Վարշավա, 1997) եւ ավելի քան 7 միջազգային այլ ակադեմիաների եւ ընկերությունների անդամ:
Ճանաչված գիտնականն ընդգրկվել է տեղական եւ միջազգային մի շարք հանդեսների խմբագրակազմերում: Վ. Պ. Հակոբյանը երկար տարիներ (1989-2008) խմբագրել է ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» ամսագիրը, եղել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական եւ կլինիկական ֆարմակոլոգիա» հանդեսի, Իրանի Իսլամական Հանրապետության «Բժշկական միջազգային ամսագրի» եւ մի շարք այլ հանդեսների խմբագրությունների խորհուրդների կազմում, մասնակցել է բժշկական խմբագրությունների միջազգային ընկերության «Հույս» նախագծի մշակմանը (WAME) (Վիրջինիա, ԱՄՆ, 1996):
Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 270 աշխատություններում (որոնց մեծ մասը` միջազգային գիտական հանդեսներում), այդ թվում՝ 6 մենագրության (որից 2-ը հրատարակվել է Մոսկվայում, 1-ը` Աթենքում), 11 ուսումնամեթոդական ձեռնարկի, 3 ֆարմակոլոգիայի դասագրքի՝ բժշկական բուհերի ուսանողների համար: Իր գործընկերների հետ համատեղ ուժերով ստեղծած այդ դասագրքերը ֆարմակոլոգիայի հայերեն առաջին դասագրքերն են Հայաստանում: Ստացել է 14 հեղինակային արտոնագիր:
Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի գիտական ուսումնասիրությունների նշանակության մասին են վկայում միջազգային բժշկագիտական գրականության մեջ նրա աշխատանքների վրա կատարված հղումները:
Նա 1967-ից բազմիցս հրավիրվել է աշխարհի տարբեր երկրներ եւ զեկուցումներով հանդես եկել միջազգային բազմաթիվ գիտաժողովներում (ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Կանադա, Գերմանիա, Իսրայել, Իրան, Չինաստան, Սինգապուր, Հնդկաստան եւ այլն):
Վ. Պ. Հակոբյանը իր գիտական աշխատանքները սկսել է տակավին ուսանողական տարիներին, տասնամյակներ շարունակ զբաղվել է կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության ուսումնասիրության հարցերով: Գիտական հետազոտությունների նոր ուղղություն դարձան նրա առաջադրած սակավաշարժության եւ ֆիզիկական ակտիվության պայմաններում ուղեղային արյան շրջանառության կարգավորման մեխանիզմներին ուղղված աշխատանքները: Նա հաջողությամբ զարգացրել է ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական տեսությունը:
Կենտրոնական նյարդային համակարգի ինտեգրատիվ գործունեության մեջ զանազան նյարդաակտիվ գործոնների դերի նպատակաուղղված հետազոտությունների շնորհիվ Վ. Պ. Հակոբյանը աշխարհում առաջին անգամ բացահայտեց նյարդաակտիվ ամինաթթուների կարգավորիչ դերը ուղեղային արյան շրջանառության գործում:
Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 դոկտորական եւ 17 թեկնածուական թեզեր:
Վ. Պ. Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն դրսեւորել է որպես բարեխիղճ, բանիմաց, նախաձեռնող, ունակ գիտնական, որի մարդկային նկարագրի մեջ լիովին ներդաշնակում են նվիրյալ քաղաքացին, զգայուն ու հայրենասեր մարդը:
Պատշաճ ձեւով գնահատելով մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ եւ մարտունակ բանակ ունենալու եւ այն բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարեւորությունը՝ Վ. Պ. Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ 1994-ին համալսարանում հիմնադրվեց եւ մինչեւ օրս հաջողությամբ գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը: Տարիներ շարունակ Վ. Պ. Հակոբյանի անձնական նախաձեռնությամբ համալսարանը ստանձնել էր հայկական բանակի զորամասերից մեկի շեֆությունը: Հայրենիքի պաշտպանության եւ բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի համար նրան շնորհվեց բժշկական ծառայության գնդապետի կոչումը եւ պարգեւատրվեց «Դրաստամատ Կանայանի» մեդալով, ինչպես նաեւ ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի պատվոգրերով եւ այլն:
Վ. Պ. Հակոբյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի բժշկական համալսարանի ուսանողները ստանան մասնագիտական խոր գիտելիքներ, դառնան որակյալ մասնագետ բժիշկներ եւ դեղագետներ: Մեծ է Վ. Պ. Հակոբյանի վաստակը՝ որպես հմուտ մանկավարժի ու հոգեբանի, որն օժտված է դասախոս հրապարակախոսի մեծ արվեստով:
Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանը, որպես անվանի գիտնական եւ բժշկական կրթության հմուտ կազմակերպիչ, պարգեւատրվել է հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ «Մխիթար Հերացու» մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին:
Իր բազմաբնույթ գործունեության մեջ Վ. Պ. Հակոբյանը միաժամանակ ծավալում է հասարակական գործունեություն, որի շնորհիվ արժանացել է «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանը, ինչպես նաեւ պարգեւատրվել հուշամեդալներով եւ շնորհակալագրերով:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձր գնահատելով Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Վ. Պ. Հակոբյանի ազգանվեր աշխատանքը, նրան պարգեւատրեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն շքանշանով: Նա արժանացել է նաեւ «Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի» Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագրին:
Բժշկագիտության եւ մարդասիրության բնագավառում, ինչպես նաեւ հասարակական գործունեության մեջ Վ. Պ. Հակոբյանը իր արժանի ծառայությունների արդյունքում պարգեւատրվել է Ալբերտ Շվեյցերի ոսկե մեդալով, Վերնադսկու անվան «Ոսկե աստղ» բարձրագույն պարգեւով, Ֆ. Նանսենի անվան ոսկե հուշամեդալով, Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի 10-ամյակի ոսկե մեդալով եւ այլն:
Ներկայումս երիտասարդական ավյունով նա իր մեծ փորձն ու հմտությունը ներդնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրեն հոգեհարազատ բնական գիտությունների գիտական աշխատանքները նոր պահանջների ոգով կազմակերպելու, բարեփոխելու խնդրում:
Սիրելի Վիլեն Պարույրի, շնորհավորում ենք Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն եւ հոբելյանի առթիվ, բարեմաղթում քաջառողջություն եւ երջանկություն:
Թող այսուհետեւ եւս Ձեր բոլոր հայրենանվեր գործերը պսակվեն հաջողությամբ, միշտ Ձեզ ուղեկից լինեն բարձր պատասխանատվությունը, շիտակությունը եւ հաստատակամությունը:
- ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ 37Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ֆրանսահայերի նախաձեռնությամբ կազմակերպված Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման հանրահավաքին Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել ...ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ. 1Ապրիլի 26-ին Նյու Յորքի Թայմս հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ զոհված ...ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂՀ-Ի ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Խորհրդարանը 96 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորներ, ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ...ԻՆՉՊԵՍ ԿԱՊՐԵՆ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Ազգային Ժողովը ապրիլի 29-ին ընդունեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ, պաշտոնաթողությունից հետո նախագահի համար, բացառությամբ ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրդեն մոտ 8 տարի գործում է համառուսաստանյան հասարակական կազմակերպություն Ռուսաստանի հայերի միությունը: «Հայացք» ակումբում երեկ հյուրընկալված ՌՀՄ փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ ...ՎՏԲ ԲԱՆԿԸ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ
Ա. Մ.ՎՏԲ բանկը (Հայաստան) երկարաժամկետ հեռանկարում նպատակ ունի Հայաստանի բանկային համակարգում առաջատարի դիրքերը զբաղեցնելու: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բանկի գլխավոր տնօրեն, ...ՏՈՆԱԿԱՆ ՕՐԸ ՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱպրիլի 29-ը պարարվեստի միջազգային օրն էր: Այն արդեն երկու տարի նշում են նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունում՝ ոլորտի վաստակաշատ գործիչներին պարգեւատրելով: Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագրով ...ՄԱՔՐԱԳՈՐԾՈՂ ՄԹՆՈԼՈՐՏ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Շարական» հնագույն երաժշտության անսամբլի «Հայաստանը երգերում» (Կամերային երաժշտության տուն, ապրիլի 28) գողտրիկ, շատ գեղեցիկ համերգային ծրագիրը ոգեպինդ էր` ներշնչմամբ: Երգերի ընտրանին սկսած հնագույն շրջանից ...50-ԱՄՅԱ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարի պետական անսամբլը» կեսդարյա պատմություն ունի: Աշխարհի 50-ից ավելի երկրներում, հարյուրավոր քաղաքներում անսամբլի ելույթները անջնջելի հետք են թողել հանդիսատեսների հուշերում: ...ՀՈԳԵՎՈՐԻ ՇՈՒՆՉԸ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հ. Հ.Աշխարհն ավելի բարի ու գեղեցիկ դարձնելու երազանքով է ստեղծագործում երիտասարդ քանդակագործ Նորայր Սարուխանյանը: Նրա ստեղծագործություններում հիմնականում ներկայացվում են բնության պատկերներ, աստվածաշնչյան կերպարներ ...ՊԱՐՆ ՈՒ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ ՄԻԱՁՈՒՅԼ
Ն. Պ.40 նկարչի 70 գործ պարարվեստի մասին են պատմում Երեւանի քաղաքապետարանի ՀԱՅԱՐՏ մշակութային կենտրոնի երեկ բացած ցուցահանդեսում: Բազմաձեռագիր այս ցուցահանդեսում շարժումների եւ գույների միաձուլումը գեղանկարներում ...«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԲԱՑԱՏԻՆ» ԿՐԿՆԱԿԻ ԳԻՆ
Ն. Պ.«Լեւ Տոլստոյը՝ բառերով, Իվան Շիշկինը ներկապնակով կարողացավ փոխանցել ռուսական բնության շունչն ու ոգին»: Սա Շիշկինի «Անտառային բացատ» կտավի հակիրճ մեկնաբանությունն է ներկայացված «Քրիսթիս» աճուրդում, որում ...ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Հանուն որդեգրվող երեխայի շահի գերակայության իր ծննդավայրում եւ արտերկրում», այսպես կարելի է համառոտել այն սկզբունքը, որի շուրջը համախմբվել էին երեկ ՀՀ արդարադատության, սոցապահովության, ոստիկանության ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱկադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի հոբելյանը լավագույն պատեհությունն է` գնահատելու վաստակաշատ գիտնականի, Հայաստանի գիտական ու կրթական բնագավառների երախտավորի բազմամյա արգասավոր գործունեությունը: Վ. Պ. Հակոբյանը ...«ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ» ԹԵՐԹԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
Հ. Ծ.Հարութ Սասունյանի հոդվածն այս անգամ նվիրված է իր հրատարակած եւ խմբագրած թերթի 50-ամյակին: Ըստ նրա հաղորդագրության «Կալիֆոռնիա կուրիերը» Մ. Նահանգներում անգլերեն լեզվով հրատարակվող ամենահին հայկական անկախ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ 5-ԱԿԱՆ ԹԻՄԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց այս տարվա առաջնությունում հանդես կգան 5-ական թիմեր: Առաջնությունները կանցկացվեն 2 շրջանով, որից հետո առաջին չորս տեղերը զբաղեցրած ակումբները պայքարը կշարունակեն ...ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ազատ ոճի ըմբիշների համար մայիսի 1-3-ը Լեհաստանում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը վերջին հնարավորությունն է ավելացնելու օլիմպիական ուղեգրերի թիվը: Հիշեցնենք, որ վերջերս Շվեյցարիայում ...ՌԻՆԳՈՒՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ, ԻՍԿ ՆԱԽԱՆՁԻ ՈՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ..
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Շաբաթասկզբին հայկական լրատվամիջոցները, հղում անելով գերմանական «Բիլդ» թերթին, տարածեցին մի հաղորդագրություն, որում ասվում էր, թե Արթուր Աբրահամին մեղադրում են բռնաբարության մեջ: Նախ ծանուցենք, որ «Բիլդը» ...ՀԲԸՄ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԵԼ
Ընդունելով ապրիլի 29-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամենայն հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել ազգանպաստ ...
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱՅՍ ՏԱՐՎԱ ՓՈՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՍԱՀՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ, ՀԱՅԱԶԳԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿՆ ՈՒ ՌԻՆԳԻ ԱՍՊԵՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵԽԽՎ-Ն՝ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

