
ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱՐ
«Հանուն որդեգրվող երեխայի շահի գերակայության իր ծննդավայրում եւ արտերկրում», այսպես կարելի է համառոտել այն սկզբունքը, որի շուրջը համախմբվել էին երեկ ՀՀ արդարադատության, սոցապահովության, ոստիկանության եւ արդարադատության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի UNICEF-ի հայաստանյան գրասենյակի բարձրաստիճան պատասխանատուները: UNICEF-ի կազմակերպած կլոր սեղանը խնդիր ուներ ոչ միայն եւս մեկ անգամ անդրադառնալու 2006 թվականին Հայաստանի վավերացրած «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիային, այլեւ գտնելու այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել օտար երկրներում որդեգրվածների անվտանգությունն ու ապահովությունը: Բանախոսները` արդարադատության նախարարից մինչեւ ոստիկանության աշխատակիցներ, միակարծիք էին, որ երեխան նախ պետք է երջանիկ լինի հարազատ ընտանիքում: Եթե դա անհնար է, երեխայից հրաժարվել են կամ նա ծնողազուրկ է, ապա պետք է ամեն բան անել նրա բարեկեցությունը հայրենիքում ապահովելու համար, իսկ եթե այս տարբերակն էլ է հարցականի տակ, ապա նրան հնարավոր է ընդգրկել այն երեխաների ցուցակում, որոնց կարող են առաջարկել արտասահմանցի որդեգրողներին: Սակայն հայաստանյան բանախոսների խոսքերից կարելի է ենթադրել, որ ավելի դյուրին է սեփական երեխան ունենալ, քան Հայաստանից երեխա որդեգրել, քանի որ դա բավականին տեւական գործընթաց է: Որդեգրվող երեխայի եւ որդեգրողների մասին տեղեկատվությունը քննարկվում է ՀՀ կառավարության յոթ հոգանոց պաշտոնյաների («արդարադատության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ԿԳՆ նախարարներ, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի տեղակալներ, ՀՀ ոստիկանության պետ եւ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» կազմով) հանձնաժողովում, որի, ինչպես նաեւ երեխայի բնակության վայրի ոստիկանության ու համայնքի համապատասխան բաժնի աշխատակիցների գրավոր թույլտվություններից հետո միայն հնարավոր է որդեգրման գրանցում: Տեւական ու խիստ վերահսկողության տակ գտնվող այս գործընթացի պարտադիր մաս են կազմում որդեգրողի ինքնության եւ սեփականության, ֆինանսական միջոցների բավարար առկայության եւ այլ վստահելի մանրամասներ որդեգրող երկրում կառավարության մակարդակով քննարկելուց եւ հաշվի առնելուց հետո միայն:
Արդարադատության նախարար Գ. Դանիելյանը ընդգծեց, որ երեխաների օտարերկրյա որդեգրումը ամենավերջին հնարավոր տարբերակներից է համարվում, որն այնքան էլ ցանկալի չէ: Այսպես թե այնպես, Հայաստանում վերջին 10 տարիներին օտարերկրյա որդեգրման են հանձնվել 500 երեխաներ, որոնք, ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Ա. Կարապետյանի հավաստիացման, շատ լավ վիճակում են եւ նրանցից որեւէ մեկի ճակատագրի համար անհանգստանալու հարկ չկա: Իսկ վերջին 3 տարիների որոշ վիճակագրական տվյալները ներկայացրեց արդարադատության նախարարը: Ըստ դրանց, Հայաստանից երեխաների օտարերկրյա որդեգրման 284 դիմում է ստացվել, որդեգրվել է 225 երեխա, որից 65 տոկոսը աղջիկներ են:
Ուշագրավ էր նաեւ Ա. Կարապետյանի այն հայտարարությունը, թե հայ որդեգրողները ավելի հակված են բարեկամական որդեգրման՝ քույրը որդեգրում է եղբոր երեխային, եղբայրը` քրոջ, երկրորդ տեղում են մանկատներում պահվող առողջ երեխաները, իսկ հաշմանդամ երեխաներին հայաստանցիները չեն որդեգրում: «Ազգի» հետ առանձնազրույցում Ա. Կարապետյանը նշեց նաեւ, որ արտասահմանյան հիմնականում հայաշատ երկրներից են որդեգրման հայտ ներկայացնողները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, որտեղի որդեգրողներից 65 տոկոսը հայ է կամ հայկական ծագում ունի:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ 37Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ֆրանսահայերի նախաձեռնությամբ կազմակերպված Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման հանրահավաքին Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել ...ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ. 1Ապրիլի 26-ին Նյու Յորքի Թայմս հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ զոհված ...ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂՀ-Ի ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Խորհրդարանը 96 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորներ, ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ...ԻՆՉՊԵՍ ԿԱՊՐԵՆ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Ազգային Ժողովը ապրիլի 29-ին ընդունեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ, պաշտոնաթողությունից հետո նախագահի համար, բացառությամբ ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրդեն մոտ 8 տարի գործում է համառուսաստանյան հասարակական կազմակերպություն Ռուսաստանի հայերի միությունը: «Հայացք» ակումբում երեկ հյուրընկալված ՌՀՄ փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ ...ՎՏԲ ԲԱՆԿԸ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ
Ա. Մ.ՎՏԲ բանկը (Հայաստան) երկարաժամկետ հեռանկարում նպատակ ունի Հայաստանի բանկային համակարգում առաջատարի դիրքերը զբաղեցնելու: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բանկի գլխավոր տնօրեն, ...ՏՈՆԱԿԱՆ ՕՐԸ ՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱպրիլի 29-ը պարարվեստի միջազգային օրն էր: Այն արդեն երկու տարի նշում են նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունում՝ ոլորտի վաստակաշատ գործիչներին պարգեւատրելով: Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագրով ...ՄԱՔՐԱԳՈՐԾՈՂ ՄԹՆՈԼՈՐՏ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Շարական» հնագույն երաժշտության անսամբլի «Հայաստանը երգերում» (Կամերային երաժշտության տուն, ապրիլի 28) գողտրիկ, շատ գեղեցիկ համերգային ծրագիրը ոգեպինդ էր` ներշնչմամբ: Երգերի ընտրանին սկսած հնագույն շրջանից ...50-ԱՄՅԱ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարի պետական անսամբլը» կեսդարյա պատմություն ունի: Աշխարհի 50-ից ավելի երկրներում, հարյուրավոր քաղաքներում անսամբլի ելույթները անջնջելի հետք են թողել հանդիսատեսների հուշերում: ...ՀՈԳԵՎՈՐԻ ՇՈՒՆՉԸ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հ. Հ.Աշխարհն ավելի բարի ու գեղեցիկ դարձնելու երազանքով է ստեղծագործում երիտասարդ քանդակագործ Նորայր Սարուխանյանը: Նրա ստեղծագործություններում հիմնականում ներկայացվում են բնության պատկերներ, աստվածաշնչյան կերպարներ ...ՊԱՐՆ ՈՒ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ ՄԻԱՁՈՒՅԼ
Ն. Պ.40 նկարչի 70 գործ պարարվեստի մասին են պատմում Երեւանի քաղաքապետարանի ՀԱՅԱՐՏ մշակութային կենտրոնի երեկ բացած ցուցահանդեսում: Բազմաձեռագիր այս ցուցահանդեսում շարժումների եւ գույների միաձուլումը գեղանկարներում ...«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԲԱՑԱՏԻՆ» ԿՐԿՆԱԿԻ ԳԻՆ
Ն. Պ.«Լեւ Տոլստոյը՝ բառերով, Իվան Շիշկինը ներկապնակով կարողացավ փոխանցել ռուսական բնության շունչն ու ոգին»: Սա Շիշկինի «Անտառային բացատ» կտավի հակիրճ մեկնաբանությունն է ներկայացված «Քրիսթիս» աճուրդում, որում ...ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Հանուն որդեգրվող երեխայի շահի գերակայության իր ծննդավայրում եւ արտերկրում», այսպես կարելի է համառոտել այն սկզբունքը, որի շուրջը համախմբվել էին երեկ ՀՀ արդարադատության, սոցապահովության, ոստիկանության ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱկադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի հոբելյանը լավագույն պատեհությունն է` գնահատելու վաստակաշատ գիտնականի, Հայաստանի գիտական ու կրթական բնագավառների երախտավորի բազմամյա արգասավոր գործունեությունը: Վ. Պ. Հակոբյանը ...«ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ» ԹԵՐԹԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
Հ. Ծ.Հարութ Սասունյանի հոդվածն այս անգամ նվիրված է իր հրատարակած եւ խմբագրած թերթի 50-ամյակին: Ըստ նրա հաղորդագրության «Կալիֆոռնիա կուրիերը» Մ. Նահանգներում անգլերեն լեզվով հրատարակվող ամենահին հայկական անկախ ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ 5-ԱԿԱՆ ԹԻՄԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց այս տարվա առաջնությունում հանդես կգան 5-ական թիմեր: Առաջնությունները կանցկացվեն 2 շրջանով, որից հետո առաջին չորս տեղերը զբաղեցրած ակումբները պայքարը կշարունակեն ...ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ազատ ոճի ըմբիշների համար մայիսի 1-3-ը Լեհաստանում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը վերջին հնարավորությունն է ավելացնելու օլիմպիական ուղեգրերի թիվը: Հիշեցնենք, որ վերջերս Շվեյցարիայում ...ՌԻՆԳՈՒՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ, ԻՍԿ ՆԱԽԱՆՁԻ ՈՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ..
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Շաբաթասկզբին հայկական լրատվամիջոցները, հղում անելով գերմանական «Բիլդ» թերթին, տարածեցին մի հաղորդագրություն, որում ասվում էր, թե Արթուր Աբրահամին մեղադրում են բռնաբարության մեջ: Նախ ծանուցենք, որ «Բիլդը» ...ՀԲԸՄ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԵԼ
Ընդունելով ապրիլի 29-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամենայն հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել ազգանպաստ ...
ԱՅՍՕՐ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՀՐԱՆ ԴԱԲԱՂԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ` ԳՈՐԾՈՎ
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԲԼՈԿԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՆ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ
Ա. Մ.ՄԱՆՈՒԿ ՂՐԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԶԱՐԱՔՈԼՈՒ. «ԵՄ-Ն ԱՎԵԼԻ ՊԱՀԱՆՋԿՈՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Հ. Ծ.
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

