
«ՏՂԱՅԻՆ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵԼԸ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ»
Անցած հանգստյան օրերը Կենտրոն համայնքի բնակչության զգալի մասի համար ուրախ եւ հուզիչ օրեր էին: Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը կազմակերպել էր հերթական ավանդական հանդիպումը համայնքի ծնողների եւ զինված ուժերում ծառայող նրանց որդիների հետ: Վայքում, Գորիսում եւ հանրապետության մի շարք զորամասերում արդեն 5-րդ տարին կազմակերպվող նախաձեռնության շրջանակներում այս անգամ էլ համայնքի ավելի քան 5 հարյուր ծնողներ հնարավորություն ստացան այցելելու իրենց որդիների զորամասեր: Հանդիպումների ժամանակ թաղապետարանը զորամասերին նվիրեց հեռուստացույցներ, երաժշտական կենտրոններ եւ սպորտային գույք: Զորամասեր կազմակերպված այցերին, որում իր ներդրումն ուներ նաեւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանը, մասնակցում էին նաեւ համայնքի թաղապետարանին կից մտավորականների խորհրդի անդամները` Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի գլխավորությամբ:
«Որդիս ծառայում է Վայքի զորամասում, արդեն մոտ 1 տարի 5 ամիս ծառայության մեջ է: Թաղապետի կազմակերպած ակցիայի շնորհիվ երկրորդ անգամն եմ տղայիս այցի գալիս: Տղաս գոհ է զորամասից, ծառայությունից: Զորամասեր գալիս համոզվում եմ, որ իրոք տղան պիտի ծառայի հայոց բանակում, հանգիստ քնում ենք իրենց հսկողության շնորհիվ», ասաց Վայքի զորամասում ծառայող որդուն այցի եկած Ռուզաննա Ալոյանը: Ծնող Նատալյա Մանուկյանի հանգամանքն ավելի ուշագրավ էր: Նա հնարավորություն էր ստացել միանգամից իր երկու զավակներին այցելելու, որոնցից մեկը՝ Վայքի, մյուսը՝ Սիսիանի զորամասում է ծառայում: Զորամասերում ամեն դրվագը հուզիչ էր` գրկախառնված ծնողներ եւ որդիներ, սիրելի եւ հարազատ մարդկանց տեսնելու հրաշալի առիթ ու ջերմ հանդիպումներից առաջացած արցունքներ:
«Կենտրոն համայնքի միջոցառումներից մեզ համար ամենասիրելի եւ ամենաընդունելի միջոցառումներից մեկն է սա, որովհետեւ մենք որդեգրել ենք մի սկզբունք, որ համայնքը մի մեծ ընտանիք է իր ամբողջ խնդիրներով, իսկ հայ ընտանիքում, բոլորս գիտենք, ամենակարեւորը հայ զինվորն է: Այս միջոցառման միջոցով մենք փորձում ենք համայնքի կապը հաստատել ծնողի եւ զինվորի միջեւ: Շատ դրական կողմեր կան, մեր բանակում ամեն ինչ հետզհետե նորմալանում է, եւ ինձ թվում է, որ մենք կհասնենք մի բանի, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում շատ մեծ ուրախություն կլինի տղային բանակ ճանապարհելն ու հետ ընդունելը: Այսօր արդեն յուրաքանչյուրն այդ զինվորներից հասկանում է, որ դա սովորական պարտականություն չէ, այլ իր ներդրումն է մեր պետության, ազգի ու ժողովրդի համար: Կենտրոն թաղապետարանը` հանձին ինձ, միշտ պատրաստ է իրենց կողքին լինել եւ սատարել», ասաց Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը:
«Ուզում եք հարյուր կարգախոս կախեք ամբողջ հանրապետության տարածքում, ուզում եք ռադիոյով եւ հեռուստատեսությամբ ասեք` պահպանենք հայրենիքի սահմանները, զորակոչը կազմակերպենք անհրաժեշտ ձեւով, չի աշխատելու այնպես, ինչպես աշխատում է այս ակցիան: Գագիկ Բեգլարյանի արդեն 5-րդ տարին կազմակերպած այս ակցիան ավելի խոսուն է, ավելի ճշմարիտ, քան որեւէ քարոզչություն: Որովհետեւ ծնողը գալիս եւ իր աչքով տեսնում է, թե ինչ պայմաններում է սնվում, քնում իր զավակը, ինչպես է պաշտպանում, ինչպես է աշխատում եւ ամենակարեւորը` ինչ մարդկային հարաբերություններ կան», զինվորների հետ հանդիպմանը նշեց Ժուռնալիստների միության եւ թաղապետարանին կից մտավորականների խորհրդի նախագահ Աստղիկ Գեւորգյանը:
Այցերի ժամանակ թաղապետարանը կազմակերպել էր նաեւ համերգային ծրագրեր զինվորների համար, առիթ ունեցան իրենց խոսքը զինվորներին ուղղելու նաեւ մեր մտավորականները: «Այս ակցիաների կարեւորությունն առաջինը այն է, որ նախ մեր զինվորներն իմանան ում համար են պաշտպանում հայրենիքը, այսինքն` իրենց թիկունքում տեսնեն ահռելի բանակ իրենց հարազատների, ժողովրդի, ում համար պաշտպանում են սահմանը: Մենք համոզվում ենք մեր պաշտոնյաների խոսքին, որոնք ասում են` բանակը հզոր է», նշեց երգահան Արա Գեւորգյանը:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Վայք, Գորիս
ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը սպառման եզրին է կանգնեցրել թուրքական ժխտողականության դիրքերը: Թեեւ Թուրքիայի իշխանությունները ժխտողականությունից չեն հրաժարվում, սակայն ճանաչման գործընթացի ծավալումը ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ. 1Ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս» հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ ...ՆՈՐԱԴՈՒԶՑԻ «ՍՊԵՑՆԱԶԸ»` ՆԱԽԻՋԵՎԱՆՈ՞ՒՄ
Ա. Հ.Ադրբեջանական կայքէջերն, առանց հոգնության եւ միօրինակությունից ծնվող ձանձրալի դառնալու վախի, ամեն օր, երբեմն օրվա ընթացքում մի քանի անգամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական զինուժը այս կամ ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԻ` ԼՂՀ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ՈՒՆԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԶԼՄ-ներում մի շարք մեկնաբանություններ պատճառ էին դարձել, որ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպի լրագրողներին: Խոսքը ԵԽԽՎ-ի` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի ...ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ ճանաչողական բնույթ կկրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպմանը: Կարծում եմ, ...ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՅՑ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ հաստատելու եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար իր գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը: Հիշեցնենք, որ նիստին լրագրողները հետեւում էին կառավարության ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը հատկապես վերջին շրջանում գործուն աշխատանք է կատարում տեղի բնապահպանական հիմնախնդիրներին հասարակության իրազեկման, այդ խնդիրները հանրության եւ ...ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀամաձայն ԵԱՀԿ-ի վերջերս իրականացրած հետազոտության, Հայաստանի արտագնա աշխատողների տարեկան քանակը կազմում է 17000 (ինչն աշխատուժի ընդհանուր թվում կազմում է տղամարդկանց 14 եւ կանանց 3 տոկոսը): Աշխատանքային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Գ. Գ.Մարտյան դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը սատարող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները 26 անգամ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարանին՝ երթեր եւ հանրահավաքներ կազմակերպելու համար եւ մերժում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼ
Մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում կկայանա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հերթական կոնգրեսը: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեց Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, բացի ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՈՐՊԵՍ ՍՆՆԴԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ
- Պատճառները բազմաթիվ են: Նախ շեշտեմ, որ մենք աշխատում ենք հարյուր տոկոսով օրինական դաշտում եւ վճարում ենք բոլոր հարկերը: Մեր ընկերությունը մշտապես աշխատում է իր արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ: ...«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը համատեղ հուշագիր են ստորագրել Արցախի բջջային օպերատորի հերթական նվիրատվության մասին: Այս անգամ «Ղարաբաղ Տելեկոմը» ...ԳԱԶԻ ԳԻՆԸ՝ 165 ԴՈԼԱՐ
2009-ից Հայաստան ներկրվող գազի գինը կկազմի 165 դոլար: Ըստ «Ռեգնում» գործակալության, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման նոր ռազմավարությունը: ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԲԱԺՆԵՄԱՍԸ
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը ապրիլի 28-ին հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը 20 միլիոն բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Գործարքը կայանալու դեպքում, ինչպես հաղորդում ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ ԳՆԵԼ ԱԿՆՀԱՅՏ ԲԱՐՁՐ ԳՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ծնողազուրկ երեխաներին տրամադրելու ...ԿԵՍ ԴԱՐԻՑ ԱՎԵԼԻ
Հարցազրույցը վարեց ՀԱՄԼԵՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԸԼրացավ լրագրող, գրականագետ, պատմաբան, հասարակական-պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Շչորս Դավթյանի ծննդյան 70-ամյակը: - Ինչպե՞ս եք գնահատում ...ՄԱՐԴՈՒ ԱՐԱԾ ԳՈՐԾՆ Է ՄԱՐԴՈՒ ԱՐԺԵՔԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայկական գեղանկարչության մեջ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար) անունը հայտնվեց 70-ականների սկզբին, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի սան, Երվանդ Քոչարի աշակերտը արվեստասեր հասարակությանը ներկայացավ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է կազմակերպել մանկապատանեկան արվեստին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանն եւ բարձր ճաշակի ձեւավորմանը: ...«ՏՂԱՅԻՆ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵԼԸ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Վայք, ԳորիսԱնցած հանգստյան օրերը Կենտրոն համայնքի բնակչության զգալի մասի համար ուրախ եւ հուզիչ օրեր էին: Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը կազմակերպել էր հերթական ավանդական հանդիպումը համայնքի ծնողների եւ ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Այս վերնագրով ապրիլի 21-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը՝ ARD-ն իր մեծ հեռուստալսարան ունեցող «Փաստ» հաղորդման ժամանակ, ի թիվս այլ հրատապ թեմաների, անդրադարձել է մարտի 1-ի երեւանյան իրադարձություններին: ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՂՈՒԿԱՍ ԱԲԵՂԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Ղուկաս աբեղայի ...ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյսօրվանից Արարատյան հայրապետական թեմի www.araratian-tem.am եւ www.qahana.am ինտերնետային կայքերում ընթերցողները հնարավորությունը կունենան տեղեկանալու մի շարք կարեւոր եւ օգտակար նյութերի: Քանի որ Հայ ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կենտրոնականն Աբովյանում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղն էր: Գավաթի եզրափակիչի մասնակիցները վճռորոշ հանդիպումից առաջ հնարավորություն ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍենսացիոն եւ իրոք անհավանական լուր է տարածել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, տեղեկացնելով, որ IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը մեղադրվում է բռնաբարության համար: Ըստ թերթի, ...ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկը` Սերգեյ Գրիգորյանցը, որ չորս տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքի էր հասել, հաջորդ երեք տուրերում չափազանց անհաջող հանդես եկավ եւ զիջեց դիրքերը: 5-րդ տուրում ...ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հրազդան» մարզահամալիրի տնօրենության, Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան, «Սադիա» ընկերության, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի եւ ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի աջակցությամբ ու հովանավորությամբ ...ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Անցած ուրբաթ օրը Գյումրիում մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում է շախմատի միջազգային բավական ուժեղ մրցաշար Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մարզիկների մասնակցությամբ: Հանրապետության երկրորդ ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ 12 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿՆՎԱԶԻ
Ինչպես տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ապրիլի 29-ին հանրապետությունում կպահպանվի ջերմային բարձր ֆոնը, իսկ ուշ երեկոյից սկսած մինչեւ մայիսի 3-ը հանրապետությունում ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐԻՑ 6 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեւան-Գյումրի ավտոճանապարհային 83-րդ կմ-ում կիրակի օրը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ 1982-ին ծնվ. Հովսեփ Չիվաշյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի 06 00 506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս ...ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ, Հեռ. 25-47-11Իմ հայրը` Ղազար Հարությունի Աղաջանյանը ծնվել է 1896-ին Վանի շրջանի Բելու գյուղում: Լալոյի Մավրակ գյուղից զորակոչվել է բանակ եւ ծառայել զորավար Անդրանիկի զորքում: Բանակից զորացրվելուց հետո իր հարազատներին` ...
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

