
ԿԵՍ ԴԱՐԻՑ ԱՎԵԼԻ
Լրացավ լրագրող, գրականագետ, պատմաբան, հասարակական-պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Շչորս Դավթյանի ծննդյան 70-ամյակը: - Ինչպե՞ս եք գնահատում Ձեր անցած 70-ամյա ճանապարհը: Այդ տարիներից 54-ը եղել են աշխատանքային, որը կես դարից ավելի է:
- Այդ ճանապարհը սկսվել է դառնությամբ: Երեք տարեկան էի, երբ սկսվեց պատերազմը: Հայրս, որ կադրային զինվորական էր, մեկնեց ռազմաճակատ եւ մենք Էջմիածնից տեղափոխվեցինք Գորիս: Մայրս չէր հասցնում կերակրել ու խնամել չորս անչափահաս երեխաներին: Շատ մեծ դժվարություններ կրեցինք: Հետո տեղափոխվեցինք Սիսիան, որտեղ անցան մանկությունս ու պատանեկությունս: 16 տարեկանից բանվորություն եմ արել, հեռակա ավարտել եմ Երեւանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել տարբեր հիմնարկներում: 30 տարեկանում նշանակվել եմ շրջանային «Որոտան» թերթի խմբագիր, ապա անցել կուսակցական աշխատանքի: 1988-90 թթ. եղել եմ «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: Այնուհետեւ՝ փախստականներին ուղղված «Հայրենի տուն» եւ «Խաչմերուկ» թերթերի խմբագիրը, աշխատել գյուղնախարարությունում:
Դժգոհելու առիթ չունեմ եւ կարծում եմ, որ ճիշտ եմ անցել ճակատագրով ինձ բաժին հասած ճանապարհը: - 25 տարուց ավելի է, որ զբաղվում եք հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի գրական ժառանգության ուսումնասիրությամբ եւ մեկնությամբ: Մի՞թե չի սպառվում Ձեզ հետաքրքրող նյութը:
- Երբեք չի սպառվելու, որովհետեւ սահյանագիտությունը շատ մեծ բնագավառ է: Այն ընդգրկում է ոչ միայն նրա բանաստեղծական աշխարհը, այլեւ այն բացառիկությունը, որով Համո Սահյանի քնարերգությունը հայ գրականության մեջ դարձավ ուղղություն: Մեր գիտամշակութային կենտրոնը երեք ուղղություններով լուրջ աշխատանք է կատարում` մեծ բանաստեղծի գործերի վերահրատարակում, նրա ստեղծագործությունների գիտական արժեւորում, նրա հիշատակի հավերժացմանն ուղղված գործունեություն: Բավական է նշել, որ կազմվել են նրա մասին եւ իր գրած հոդվածների ժողովածուներ, իսկ անտիպ բանաստեղծությունների «Ինձ բացակա չդնեք» գիրքը պատրաստվում ենք հրատարակել չորրորդ անգամ: - Ավելի քան 30 տարի աշխատել եք գյուղական շրջանում: Ինչպե՞ս եք գնահատում հայ գյուղի վիճակն այսօր:
- Գյուղի վիճակը, հատկապես լեռնային շրջաններում, ուղղակի օրհասական է: Խոսքը միայն նյութականի մասին չէ, այլ ավելի շատ` ժողովրդագրական տեղաշարժերի: Սեփականաշնորհման հետեւանքով մեծ չափերով կրճատվեց անասնագլխաքանակը, վարելահողերի կեսից ավելին չի օգտագործվում, ամառային արոտները լքված են: Այսինքն հողը չի կարողանում լիարժեք կերակրել տիրոջը: Սիսիանում 1988-ին եղել է 45 հազար խոշոր եւ 130 հազար մանր եղջերավոր անասուն: Այժմ 45 հազարը իջել է 19-ի, 130 հազարը` 20-ի: Ծնունդները տարեցտարի պակասում են, մահացությունը` ավելանում: 2007-ին նույն Սիսիանում ծնվել է 210 երեխա, մինչդեռ 1979-88 թթ.այդ թիվը հազարից չի իջել:
Գյուղերից եւ նախկին շրջկենտրոններից բնակչության արտահոսքը չի դադարում, որովհետեւ հողի հետ աշխատելը դժվարացել է տեխնիկայի պակասության, վառելանյութի, պարարտանյութերի, ջրի թանկության, ոռոգելի հողերի կտրուկ կրճատման եւ էլի մի շարք պատճառներով:
Վերջերս գյուղնախարարը հայտարարել է, թե հեկտարից 30 ցենտներ հացահատիկ ստանալու դեպքում, Հայաստանը իրեն հացով կապահովի: Իհարկե, 50 ցենտներ ստանալու դեպքում Վրաստանին էլ կապահովի: Հայաստանը երբեք 30 ցենտներ բերք չի ստացել անգամ այն ժամանակների ցանքաշրջանառության, բույսերի պաշտպանության, պարարտացման, մեքենայացման եւ մասնագիտական բարձր մակարդակի պայմաններում: Թող գյուղնախարարություն կոչվածը խնդիր դնի գոնե Հայաստանի հողերը մի անգամ ամբողջությամբ հերկելու, մի անգամ ամբողջությամբ ցանքելու, մի անգամ էլ ամբողջությամբ հնձելու համար: - Որպես 40 տարվա լրագրող, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի ԶԼՄ-ների մասին:
- Իրոք, այս տարի լրանում է ժուռնալիստների միության անդամ դառնալու իմ 40 տարին: Այդ ընթացքում չգիտեմ, թե քանի հարյուր հոդված եմ գրել, սակայն մշտապես զգացել եմ որ լրագրողական աշխատանքը ամենակարեւոր մասնագիտություններից է:
Անկեղծ ասած, ԶԼՄ-ներից դժգոհ եմ հենց այն պատճառով, որ մի շարք թերթեր ու հեռուստաալիքներ ոտնահարում են այդ կարեւորությունը: Կողմնապահ են, եսասեր, չհանդուրժող, չափի զգացողությունից զուրկ, սենսացիաների սիրահար, կռվարար, լուսաբանվող թեմաներին չտիրապետող: Մինչդեռ լրագրողը միայն մի բանի պետք է հետամուտ լինի` ճշմարտությանը:
Ինչպես թերթերը, այնպես էլ հեռուստաալիքները պետք է ձգտեն բարձրացնել ընթերցողների ու հեռուստադիտողների մակարդակն ու ճաշակը, եւ ոչ թե իրենք իջնեն ու հարմարվեն նրանց ճաշակին: Իսկ ո՞վ է հետաքրքրվում գովազդի մակարդակով: Ինչո՞ւ պիտի, օրինակ, տնային խալաթով մեկը օրական մի քանի տասնյակ անգամ հայտարարի, թե «բոլորս կախված ենք մի կում հանքային ջրից»: Ինքը կարող է կախված լինել, բայց ինչո՞ւ է բոլորի անունից խոսում:
Եվ այդպես շարունակ: 1990-ի օգոստոսի 23-ին ընդունվեց անկախության հռչակագիրը, որի դրույթներից մեկը՝ խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, քաղաքական բազմակարծությունն էր, սակայն հենց այդ օրերին սկսեցին ինձ հալածել: Ես էլ միամտորեն հռչակագրին հավատացել էի: - Քաղաքականությունից վաղուց հեռացել եք: Ո՞րն է դրա պատճառը: Մի՞թե քաղաքական դաշտը Ձեզ չի հետաքրքրում:
- Քաղաքականությունից ես չհեռացա, ինձ ուղղակի ստիպեցին, որպեսզի հեռանամ: Ստիպեցին, որ թողնեմ թերթի խմբագրի պաշտոնը: Հայտարարեցին, թե եկել է ազատականությունը, սակայն չհանդուրժեցին որեւէ ընդդիմություն կամ այլախոհություն, անգամ ընդդիմախոսություն: 70 տարվա տերությունը վաճառեցին մերոնց եւ այլոց, որպեսզի իրենք որեւէ պարտավորվածություն չվերցնեն: Նախարարներ ու շրջանների ղեկավարներ նշանակվեցին գործից անտեղյակ, անփորձ, չհասունացած, անկիրթ ու ամբարտավան մարդիկ, որոնք դարձան ոչ միայն հարյուր հազարավոր հայերի Հայաստանից հեռանալու, այլեւ բազում դժբախտությունների պատճառ: Եվ քանի որ քաղաքականության մեջ թույլ տրված սխալները չեն կարող շտկվել, այլ կարող են միայն կրկնվել, ուստի ստեղծվեց այն վիճակը, ինչին տեղյակ ենք բոլորս:
Ինչպես գիտեք, քաղաքականություն ասածը շատ մեծ ընդգրկում ունի: Մեզանում այդ տերմինի տակ շատ հաճախ հասկանում են միայն պետական քաղաքականություն, մինչդեռ կան, ասենք, արտաքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, ագրարային քաղաքականություն, նաեւ` կադրային քաղաքականություն եւ այլն: Կարծում եմ քաղաքագետը նա է, ով լիովին տիրապետում է նշածս քաղաքականություններից որեւէ մեկին: Նշեցի, որ գյուղի վիճակը լավ չէ, ինչո՞ւ: Որովհետեւ ագրարային ճշգրիտ քաղաքականություն չի իրականացվում: Ինչո՞ւ մի քանի դեսպաններ իրենց խայտառակեցին, որովհետեւ ոչ միայն արտաքին, այլեւ իրենց երկրի ներքին քաղաքականությունից բան չէին հասկանում: Եթե քաղաքականությունը գործի չվերածվեց, արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ շառլատանություն: - Եվ մի վերջին հարց: Ինչպե՞ս եք նշելու Ձեր ծննդյան 70-ամյակը:
- Ամենասովորական ձեւով. ընկերների եւ ընտանիքի անդամների շրջապատում` Երեւանում եւ Սիսիանում: Միայն մի բացառություն: Իմ վաղեմի բարեկամներ եւ ընկերներ, հայ արվեստի մեծեր Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թադեւոսյանը եւ Էդուարդ Տեր-Ղազարյանը գտնում են, որ կամերային երաժշտության տանը իրենց մասնակցությամբ համերգ պիտի կազմակերպվի` երաժշտության եւ պոեզիայի փայլատակումներով: Ես էլ սիրով կլինեմ այդ միջոցառման ունկնդիրներից մեկը:
- Հարցազրույցը վարեց ՀԱՄԼԵՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը սպառման եզրին է կանգնեցրել թուրքական ժխտողականության դիրքերը: Թեեւ Թուրքիայի իշխանությունները ժխտողականությունից չեն հրաժարվում, սակայն ճանաչման գործընթացի ծավալումը ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ. 1Ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս» հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ ...ՆՈՐԱԴՈՒԶՑԻ «ՍՊԵՑՆԱԶԸ»` ՆԱԽԻՋԵՎԱՆՈ՞ՒՄ
Ա. Հ.Ադրբեջանական կայքէջերն, առանց հոգնության եւ միօրինակությունից ծնվող ձանձրալի դառնալու վախի, ամեն օր, երբեմն օրվա ընթացքում մի քանի անգամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական զինուժը այս կամ ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԻ` ԼՂՀ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ՈՒՆԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԶԼՄ-ներում մի շարք մեկնաբանություններ պատճառ էին դարձել, որ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպի լրագրողներին: Խոսքը ԵԽԽՎ-ի` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի ...ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ ճանաչողական բնույթ կկրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպմանը: Կարծում եմ, ...ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՅՑ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ հաստատելու եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար իր գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը: Հիշեցնենք, որ նիստին լրագրողները հետեւում էին կառավարության ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը հատկապես վերջին շրջանում գործուն աշխատանք է կատարում տեղի բնապահպանական հիմնախնդիրներին հասարակության իրազեկման, այդ խնդիրները հանրության եւ ...ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀամաձայն ԵԱՀԿ-ի վերջերս իրականացրած հետազոտության, Հայաստանի արտագնա աշխատողների տարեկան քանակը կազմում է 17000 (ինչն աշխատուժի ընդհանուր թվում կազմում է տղամարդկանց 14 եւ կանանց 3 տոկոսը): Աշխատանքային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Գ. Գ.Մարտյան դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը սատարող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները 26 անգամ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարանին՝ երթեր եւ հանրահավաքներ կազմակերպելու համար եւ մերժում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼ
Մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում կկայանա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հերթական կոնգրեսը: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեց Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, բացի ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՈՐՊԵՍ ՍՆՆԴԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ
- Պատճառները բազմաթիվ են: Նախ շեշտեմ, որ մենք աշխատում ենք հարյուր տոկոսով օրինական դաշտում եւ վճարում ենք բոլոր հարկերը: Մեր ընկերությունը մշտապես աշխատում է իր արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ: ...«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը համատեղ հուշագիր են ստորագրել Արցախի բջջային օպերատորի հերթական նվիրատվության մասին: Այս անգամ «Ղարաբաղ Տելեկոմը» ...ԳԱԶԻ ԳԻՆԸ՝ 165 ԴՈԼԱՐ
2009-ից Հայաստան ներկրվող գազի գինը կկազմի 165 դոլար: Ըստ «Ռեգնում» գործակալության, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման նոր ռազմավարությունը: ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԲԱԺՆԵՄԱՍԸ
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը ապրիլի 28-ին հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը 20 միլիոն բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Գործարքը կայանալու դեպքում, ինչպես հաղորդում ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ ԳՆԵԼ ԱԿՆՀԱՅՏ ԲԱՐՁՐ ԳՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ծնողազուրկ երեխաներին տրամադրելու ...ԿԵՍ ԴԱՐԻՑ ԱՎԵԼԻ
Հարցազրույցը վարեց ՀԱՄԼԵՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԸԼրացավ լրագրող, գրականագետ, պատմաբան, հասարակական-պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Շչորս Դավթյանի ծննդյան 70-ամյակը: - Ինչպե՞ս եք գնահատում ...ՄԱՐԴՈՒ ԱՐԱԾ ԳՈՐԾՆ Է ՄԱՐԴՈՒ ԱՐԺԵՔԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայկական գեղանկարչության մեջ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար) անունը հայտնվեց 70-ականների սկզբին, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի սան, Երվանդ Քոչարի աշակերտը արվեստասեր հասարակությանը ներկայացավ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է կազմակերպել մանկապատանեկան արվեստին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանն եւ բարձր ճաշակի ձեւավորմանը: ...«ՏՂԱՅԻՆ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵԼԸ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Վայք, ԳորիսԱնցած հանգստյան օրերը Կենտրոն համայնքի բնակչության զգալի մասի համար ուրախ եւ հուզիչ օրեր էին: Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը կազմակերպել էր հերթական ավանդական հանդիպումը համայնքի ծնողների եւ ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Այս վերնագրով ապրիլի 21-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը՝ ARD-ն իր մեծ հեռուստալսարան ունեցող «Փաստ» հաղորդման ժամանակ, ի թիվս այլ հրատապ թեմաների, անդրադարձել է մարտի 1-ի երեւանյան իրադարձություններին: ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՂՈՒԿԱՍ ԱԲԵՂԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Ղուկաս աբեղայի ...ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյսօրվանից Արարատյան հայրապետական թեմի www.araratian-tem.am եւ www.qahana.am ինտերնետային կայքերում ընթերցողները հնարավորությունը կունենան տեղեկանալու մի շարք կարեւոր եւ օգտակար նյութերի: Քանի որ Հայ ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կենտրոնականն Աբովյանում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղն էր: Գավաթի եզրափակիչի մասնակիցները վճռորոշ հանդիպումից առաջ հնարավորություն ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍենսացիոն եւ իրոք անհավանական լուր է տարածել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, տեղեկացնելով, որ IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը մեղադրվում է բռնաբարության համար: Ըստ թերթի, ...ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկը` Սերգեյ Գրիգորյանցը, որ չորս տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքի էր հասել, հաջորդ երեք տուրերում չափազանց անհաջող հանդես եկավ եւ զիջեց դիրքերը: 5-րդ տուրում ...ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հրազդան» մարզահամալիրի տնօրենության, Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան, «Սադիա» ընկերության, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի եւ ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի աջակցությամբ ու հովանավորությամբ ...ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Անցած ուրբաթ օրը Գյումրիում մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում է շախմատի միջազգային բավական ուժեղ մրցաշար Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մարզիկների մասնակցությամբ: Հանրապետության երկրորդ ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ 12 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿՆՎԱԶԻ
Ինչպես տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ապրիլի 29-ին հանրապետությունում կպահպանվի ջերմային բարձր ֆոնը, իսկ ուշ երեկոյից սկսած մինչեւ մայիսի 3-ը հանրապետությունում ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐԻՑ 6 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեւան-Գյումրի ավտոճանապարհային 83-րդ կմ-ում կիրակի օրը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ 1982-ին ծնվ. Հովսեփ Չիվաշյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի 06 00 506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս ...ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ, Հեռ. 25-47-11Իմ հայրը` Ղազար Հարությունի Աղաջանյանը ծնվել է 1896-ին Վանի շրջանի Բելու գյուղում: Լալոյի Մավրակ գյուղից զորակոչվել է բանակ եւ ծառայել զորավար Անդրանիկի զորքում: Բանակից զորացրվելուց հետո իր հարազատներին` ...
ՕՏՏՈ ԴԻՔՍ. «ԿԱՄ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԿԴԱՌՆԱՄ, ԿԱՄ ՀՌՉԱԿԱՎՈՐ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. Ծ.ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՀՈԳԵՊԵՍ ՈՒ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԽԱՂԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

