
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՈՐՊԵՍ ՍՆՆԴԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ
- Պատճառները բազմաթիվ են: Նախ շեշտեմ, որ մենք աշխատում ենք հարյուր տոկոսով օրինական դաշտում եւ վճարում ենք բոլոր հարկերը: Մեր ընկերությունը մշտապես աշխատում է իր արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ: Սա մեր որդեգրած քաղաքականությունն է եւ մենք հետեւողական ենք այս հարցում, իսկ հետեւողականությունը տալիս է իր պտուղները: Որակի էլ ավելի բարելավման պատճառով աճել են մեր արտադրության եւ իրացման ծավալները: Մենք ԱՊՀ տարածքում այն հազվագյուտ ընկերություններից ենք, որ աշխատում է հարյուր տոկոսով բնական կակաո հատիկավորի հումքով: Հայաստան ներմուծվող եւ տեղում արտադրվող քաղցրավենիքի ճնշող մեծամասնությունը արտադրված է կակաո հատիկավորի արհեստական յուղով: Մենք բնական կակաո հատիկավորի յուղը այսօր արտադրում ենք սալիկների տեսքով որպես առանձին արտադրատեսակ: Այն շատ օգտակար է առողջության համար եւ որոշ հիվանդությունների դեպքում ունի կանխարգելիչ նշանակություն: Չնայած ԱՄՆ դոլարի կուրսի անկման պատճառով վերջին շրջանում մենք ունեցանք արտահանման ծավալների որոշակի անկում, սակայն տեղական շուկայում դիրքերի ամրապնդման հաշվին կարողացանք լրացնել այդ բացը: Որակի վերահսկողությունը ընկերության սեփականատիրոջ մշտական եւ խստագույն վերահսկողության տակ է:
Հարկային ցուցանիշների բարելավմանը նպաստել է, անշուշտ, նաեւ մեր նոր արտադրատեսակի մուտքը շուկա: Խոսքը «Գրանդ Քենդիի» սուրճի տեսականու մասին է, որի մասին բազմիցս խոսվեց եւ գրվեց վերջերս: Մենք սուրճը ներմուծում ենք ոչ միայն Վիետնամից, ինչպես Հայաստանում շատերը: Վիետնամական սուրճը իր որակական հատկություններով առանձնապես աչքի չի ընկնում: Մենք ներմուծում ենք այն երկրներից, որոնցում աճում է աշխարհի լավագույն սուրճը` Բրազիլիա, Արգենտինա, աֆրիկյան մի շարք երկրներ: Ասեմ նաեւ, որ այս ոլորտում էլ ընկերությունը չհրաժարվեց իր որդեգրած, արտադրանքի որակը գերնպատակ դարձնելու քաղաքականությունից, որն էլ ունեցավ իր դրական արդյունքը: Նույնիսկ ամենախստապահանջ սուրճի սիրահարները կարող են մեր արտադրած տասը անվանում սուրճի տեսականուց ընտրել իրենց ճաշակին ամենահամապատասխանը: Վերջապես մեր սպառողը հնարավորություն ստացավ վայելելու առանց թերակշռման եւ որեւէ խառնուրդի, մաքուր որակյալ սուրճ:
Ուզում եմ ընդգծել նաեւ մեր ընկերության որդեգրած կադրային քաղաքականության դերը ընկերության բազմաթիվ հաջողություններում: Մեր ընկերությունում իշխում է կորպորատիվ համերաշխության ոգին: Բոլորը` հավաքարարը, բանվորը, ինժեները, վարչական աշխատողները, ղեկավարությունը, հպարտ են իրենց ընկերության համբավով: Հաստատված կորպորատիվ էթիկայի նորմերը եւ կանոնները պարտադիր են բացառապես բոլորի համար: Յուրաքանչյուրը, լավ աշխատելու դեպքում, ունի աշխատանքային առաջխաղացման լայն հնարավորություններ: Մեր կոլեկտիվը հավասարապես հպարտ եւ ուրախ է ինչպես մեր ընկերության, այնպես էլ երկրի նվաճումներով ու հաջողություններով:
Բերեմ իմ օրինակը, «Գրանդ Քենդիում» սկսել եմ որպես պահեստապետ, հետո՝ արտադրության պետի տեղակալ, «Պոնչիկանոցի» արտադրության պետ, ապա տնօրեն, հետո՝ «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, իսկ հիմա` գործադիր տնօրեն: Իմ օրինակը, հավատացեք, միակը չէ ընկերությունում: - Դուք թվարկեցիք ձեր հաջողությունների ներքին պատճառները, որոնք կախված են անմիջականորեն ընկերության ղեկավարությունից: Իսկ ի՞նչ կասեք արտաքին գործոնների, գործարար միջավայրի եւ պետության դերի մասին:
- Գործարարության զարգացման համար շատ կարեւոր են հավասար պայմանների առկայությունը, հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործումն ու տրամաբանական զարգացումը: Մենք բարձր ենք գնահատում նախագահի եւ նոր կառավարության կատարած քայլերն այս ուղղությամբ: Այսօր ակնհայտ է, որ հարկային եւ մաքսային վարչարարությունը դառնում է ավելի պրագմատիկ, պրակտիկ, թափանցիկ եւ մատչելի: Այս հանգամանքը մեր գործունեության վրա անդրադառնում է անմիջականորեն: Կուզեի ընդգծել նաեւ մի շատ ոգեւորիչ օրինաչափություն, որին վերջերս ականատես ենք: 1998-ից սկսված տնտեսական վերելքը եւ բարեփոխումների հետեւողական գործընթացը, որոնք կարող է չնկատել միայն սադրիչը կամ մեր պետականության թշնամին, ձեռք են բերում շարունակական եւ հաստատուն բնույթ: Դա ուղղակի դժվար է չնկատել... Մենք մեր կոլեկտիվում շատ ուշադիր հետեւում ենք այս ամենին, ոգեւորվում ենք, անհանգստանում, եւ դա նորմալ է: Հենց այսպիսի կոլեկտիվները, այսպիսի անձինք են, որոնց վրա հիմնվում են երկրի քաղաքական եւ տնտեսական կայունությունն ու զարգացումը: Իր գործունեության ընթացքում «Գրանդ Հոլդինգը» 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է վճարել պետական բյուջեին: Վարդանյանների ընտանիքի նման բիզնես կառույցներն են մեր տնտեսության հիմնասյուները, մեր կայունության հիմնասյուները: Սա մի բացառիկ օրինակ է, որ հայ մարդը կարող է անհնարինն անել հանուն հայրենիքի, հանուն երկրի տնտեսական զարգացման: - Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր նշած դրական տեղաշարժերը կայուն եւ շարունակական բնույթ ունեն եւ անդառնալի են:
- «Գրանդ Հոլդինգը» իր գործունեությունը սկսել է մեր երկրի համար դժվարին ժամանակներում` մութ ու ցուրտ տարիներին: Այդ տարիներին օբյեկտիվ դժվարություններից բացի, կային նաեւ բազմաթիվ սուբյեկտիվ խնդիրներ: Այդ ժամանակներում Հայաստանում սկիզբ առան այնպիսի բացասական երեւույթներ, ինչպիսիք են գործարարության հովանավորչությունը պետական կառույցների կողմից, կոռուպցիան, տնտեսության կլանայնությունը: Այս երեւույթները միանգամից արմատախիլ անելը ուղղակի հնարավոր չէ, պահանջվում է երկարատեւ եւ հետեւողական անզիջում պայքար, ինչի ականատեսն ենք այսօր: Եվ բոլորիս, հասարակության խնդիրն է աջակցել երկրի ղեկավարությանը այս գործում: Համոզված եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը ունակ են լուծելու երկրի առջեւ ծառացած բարդ ու դժվարին խնդիրները եւ մոտ ապագայում մենք կզգանք այս քաղաքականության դրական հետեւանքները:
ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը սպառման եզրին է կանգնեցրել թուրքական ժխտողականության դիրքերը: Թեեւ Թուրքիայի իշխանությունները ժխտողականությունից չեն հրաժարվում, սակայն ճանաչման գործընթացի ծավալումը ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ. 1Ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս» հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ ...ՆՈՐԱԴՈՒԶՑԻ «ՍՊԵՑՆԱԶԸ»` ՆԱԽԻՋԵՎԱՆՈ՞ՒՄ
Ա. Հ.Ադրբեջանական կայքէջերն, առանց հոգնության եւ միօրինակությունից ծնվող ձանձրալի դառնալու վախի, ամեն օր, երբեմն օրվա ընթացքում մի քանի անգամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական զինուժը այս կամ ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԻ` ԼՂՀ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ՈՒՆԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԶԼՄ-ներում մի շարք մեկնաբանություններ պատճառ էին դարձել, որ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպի լրագրողներին: Խոսքը ԵԽԽՎ-ի` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի ...ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ ճանաչողական բնույթ կկրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպմանը: Կարծում եմ, ...ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՅՑ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ հաստատելու եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար իր գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը: Հիշեցնենք, որ նիստին լրագրողները հետեւում էին կառավարության ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը հատկապես վերջին շրջանում գործուն աշխատանք է կատարում տեղի բնապահպանական հիմնախնդիրներին հասարակության իրազեկման, այդ խնդիրները հանրության եւ ...ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀամաձայն ԵԱՀԿ-ի վերջերս իրականացրած հետազոտության, Հայաստանի արտագնա աշխատողների տարեկան քանակը կազմում է 17000 (ինչն աշխատուժի ընդհանուր թվում կազմում է տղամարդկանց 14 եւ կանանց 3 տոկոսը): Աշխատանքային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Գ. Գ.Մարտյան դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը սատարող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները 26 անգամ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարանին՝ երթեր եւ հանրահավաքներ կազմակերպելու համար եւ մերժում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼ
Մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում կկայանա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հերթական կոնգրեսը: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեց Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, բացի ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՈՐՊԵՍ ՍՆՆԴԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ
- Պատճառները բազմաթիվ են: Նախ շեշտեմ, որ մենք աշխատում ենք հարյուր տոկոսով օրինական դաշտում եւ վճարում ենք բոլոր հարկերը: Մեր ընկերությունը մշտապես աշխատում է իր արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ: ...«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը համատեղ հուշագիր են ստորագրել Արցախի բջջային օպերատորի հերթական նվիրատվության մասին: Այս անգամ «Ղարաբաղ Տելեկոմը» ...ԳԱԶԻ ԳԻՆԸ՝ 165 ԴՈԼԱՐ
2009-ից Հայաստան ներկրվող գազի գինը կկազմի 165 դոլար: Ըստ «Ռեգնում» գործակալության, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման նոր ռազմավարությունը: ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԲԱԺՆԵՄԱՍԸ
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը ապրիլի 28-ին հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը 20 միլիոն բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Գործարքը կայանալու դեպքում, ինչպես հաղորդում ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ ԳՆԵԼ ԱԿՆՀԱՅՏ ԲԱՐՁՐ ԳՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ծնողազուրկ երեխաներին տրամադրելու ...ԿԵՍ ԴԱՐԻՑ ԱՎԵԼԻ
Հարցազրույցը վարեց ՀԱՄԼԵՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԸԼրացավ լրագրող, գրականագետ, պատմաբան, հասարակական-պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Շչորս Դավթյանի ծննդյան 70-ամյակը: - Ինչպե՞ս եք գնահատում ...ՄԱՐԴՈՒ ԱՐԱԾ ԳՈՐԾՆ Է ՄԱՐԴՈՒ ԱՐԺԵՔԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայկական գեղանկարչության մեջ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար) անունը հայտնվեց 70-ականների սկզբին, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի սան, Երվանդ Քոչարի աշակերտը արվեստասեր հասարակությանը ներկայացավ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է կազմակերպել մանկապատանեկան արվեստին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանն եւ բարձր ճաշակի ձեւավորմանը: ...«ՏՂԱՅԻՆ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵԼԸ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Վայք, ԳորիսԱնցած հանգստյան օրերը Կենտրոն համայնքի բնակչության զգալի մասի համար ուրախ եւ հուզիչ օրեր էին: Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը կազմակերպել էր հերթական ավանդական հանդիպումը համայնքի ծնողների եւ ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Այս վերնագրով ապրիլի 21-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը՝ ARD-ն իր մեծ հեռուստալսարան ունեցող «Փաստ» հաղորդման ժամանակ, ի թիվս այլ հրատապ թեմաների, անդրադարձել է մարտի 1-ի երեւանյան իրադարձություններին: ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՂՈՒԿԱՍ ԱԲԵՂԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Ղուկաս աբեղայի ...ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյսօրվանից Արարատյան հայրապետական թեմի www.araratian-tem.am եւ www.qahana.am ինտերնետային կայքերում ընթերցողները հնարավորությունը կունենան տեղեկանալու մի շարք կարեւոր եւ օգտակար նյութերի: Քանի որ Հայ ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կենտրոնականն Աբովյանում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղն էր: Գավաթի եզրափակիչի մասնակիցները վճռորոշ հանդիպումից առաջ հնարավորություն ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍենսացիոն եւ իրոք անհավանական լուր է տարածել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, տեղեկացնելով, որ IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը մեղադրվում է բռնաբարության համար: Ըստ թերթի, ...ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկը` Սերգեյ Գրիգորյանցը, որ չորս տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքի էր հասել, հաջորդ երեք տուրերում չափազանց անհաջող հանդես եկավ եւ զիջեց դիրքերը: 5-րդ տուրում ...ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հրազդան» մարզահամալիրի տնօրենության, Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան, «Սադիա» ընկերության, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի եւ ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի աջակցությամբ ու հովանավորությամբ ...ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Անցած ուրբաթ օրը Գյումրիում մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում է շախմատի միջազգային բավական ուժեղ մրցաշար Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մարզիկների մասնակցությամբ: Հանրապետության երկրորդ ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ 12 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿՆՎԱԶԻ
Ինչպես տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ապրիլի 29-ին հանրապետությունում կպահպանվի ջերմային բարձր ֆոնը, իսկ ուշ երեկոյից սկսած մինչեւ մայիսի 3-ը հանրապետությունում ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐԻՑ 6 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեւան-Գյումրի ավտոճանապարհային 83-րդ կմ-ում կիրակի օրը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ 1982-ին ծնվ. Հովսեփ Չիվաշյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի 06 00 506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս ...ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ, Հեռ. 25-47-11Իմ հայրը` Ղազար Հարությունի Աղաջանյանը ծնվել է 1896-ին Վանի շրջանի Բելու գյուղում: Լալոյի Մավրակ գյուղից զորակոչվել է բանակ եւ ծառայել զորավար Անդրանիկի զորքում: Բանակից զորացրվելուց հետո իր հարազատներին` ...
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ
«ԲՈԼՈՐՍ ԷԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹՈՌՆԵՐՆ ԵՆՔ»
ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

