
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը հատկապես վերջին շրջանում գործուն աշխատանք է կատարում տեղի բնապահպանական հիմնախնդիրներին հասարակության իրազեկման, այդ խնդիրները հանրության եւ իշխանությունների ուշադրության ոլորտում պահելու ուղղությամբ: Կենտրոնում կազմակերպված հերթական քննարկումը համակողմանի անդրադարձ էր Գյումրիում ու Շիրակի մարզում շրջակա միջավայրի տարրերի վիճակին եւ դրանց որակի բարելավման առաջնահերթ միջոցառումներին: Այս մասին ընդարձակ հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Համլետ Գասպարյանը:
ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների եւ ՀՀ կառավարության 2007-2011 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին համապատասխան Շիրակի մարզում եւս առաջիկա տարիների համար նախատեսվել են որոշ բնապահպանական միջոցառումներ: Հնարավոր է, որ կառավարության ծրագրում այս հարցերում եւս շեշտադրումների փոփոխություններ լինեն, սակայն, ինչպես նշեց Հ. Գասպարյանը, բոլոր դեպքերում մեր բնապահպանական խնդիրները մնում են մերը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մթնոլորտային օդի, ջրերի, հողերի պահպանության վիճակին ու դրան առնչվող հարցերին:
Հանդիպման ժամանակ ճիշտ նկատվեց, որ Շիրակում օդային ավազանի վիճակը պայմանավորված է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակով: Մարզի արդյունաբերության չաշխատելու, վտանգավոր արտանետումներով ձեռնարկությունների բացակայության հանգամանքը դրականորեն է անդրադառնում այդ վիճակի վրա: Մյուս կողմից, հիմնական աղտոտող նյութերը մթնոլորտ են արտանետվում ձմռան շրջանում, բնակչության կողմից ջեռուցման նպատակով զանազան քիմիական բաղադրությամբ նյութերի այրման հետեւանքով: Այդ ամիսներին օդում ավելանում է ածխածնի օքսիդի, ծծմբի եւ ազոտի երկօքսիդների պարունակությունը, հաճախ 2-3 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ): Մնացած ամիսներին օդի աղտոտվածությունը պայմանավորված է մեխանիկական փոշու առկայությամբ` կապված մարզի որոշ տարածքներում հիմնականում շինանյութերի հանքարդյունահանման, քաղաքների երթեւեկելի փողոցների զգալի մասի անբարեկարգ վիճակի հետ, եւ ավտոտրանսպորտային արտանետումներով, որոնք եւս գրեթե կրկնակի գերազանցում են ՍԹԽ-ն: Վիճակը մեղմելու նպատակով նախատեսվում է 2008-11 թթ. ընթացքում մարզի երեք քաղաքների փողոցների բարեկարգման, ասֆալտապատման եւ կանաչ տարածքների ընդլայնման որոշակի ծավալի աշխատանք կատարել: Այսօր Գյումրիում բնակչության մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը հազիվ 4 քառ. մետրի է հասնում, որը պահանջվածից ավելի քան քառակի պակաս է: Մարզում օդի որակի բարելավման առաջնահերթ միջոցառումներից են նաեւ ավտոտրանսպորտի արտանետումների վերահսկողության ուժեղացումը, մաքրման սարքավորումների ներդրումը եւ էթիլացված բենզինի օգտագործման արգելումը, օդի որակի շարունակական մոնիտորինգի իրականացումը, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու լաբորատորիայի սարքավորումների բազայի ընդլայնումը, 2-3 նոր դիտակետերի ստեղծումը:
Շիրակի մարզը բավական հարուստ է ջրային պաշարներով, սակայն դրանց օգտագործման վիճակը շատ վատ է: Ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի անբարեկարգ վիճակի պատճառով անչափ շատ են ջրի, մասնավորապես խմելու ջրի անհարկի կորուստները: Եթե այս վերջին խնդրի լուծման ուղղությամբ ծավալուն աշխատանք է սկսվել եւ գերմանական բանկը այդ նպատակով զգալի ներդրումներ է անելու, ապա կոյուղաջրերի խնդիրը մնում է չլուծված:
Մարզում չեն գործում մաքրման կայանները, եւ կեղտաջրերը առանց մաքրազերծվելու թափվում են բաց ջրավազաններ` շրջակա միջավայրն աղտոտելով ծանր մետաղներով, այլ վտանգավոր ու թունավոր նյութերով: Անհրաժեշտ է կատարել նաեւ ջրավազանային կառավարման մարմնի հետ ջրաղբյուրների գույքագրում եւ անձնագրավորում:
Լուրջ խնդիրներ կան` կապված հողերի պահպանության եւ արդյունավետ օգտագործման հետ: Մարզի հողատարածքների գրեթե 40 տոկոսը տարբեր աստիճանի էրոզացված են (հողատարում): Դա բացի բնակլիմայական անբարենպաստ պայմաններից (երկրաձեւաբանական կառուցվածք, բուսածածկույթի աղքատություն, կլիմայի ցամաքայնություն, քամիների ինտենսիվություն եւ այլն) հետեւանք է նաեւ գյուղատնտեսության վարման անսիստեմության` հողատարածքներում անասունների գերարածեցման, ոռոգման համակարգերի անբարեկարգ վիճակի, հեղեղումների եւ ճահճացման դեմ պայքարի բացակայության եւ այլն: Այս ոլորտում առաջնահերթ հիմնախնդիրներ են հողի մշակման եւ ցանքերի պաշտպանության ժամանակակից մեթոդների ներդրումը, քիմիական պարարտանյութերի օգտագործման նվազեցումը, շուրջ 950 հեկտար լքված հանքավայրերի տարածքների լրահետախուզումն ու հողավերականգնումը (ռեկուլտիվացիա), հեղեղապաշտպանական միջոցառումների իրականացումը, դրենաժային համակարգերի վերականգնումը:
Մյուս խնդիրները կապված են անտառների, ընդերքի, կենսառեսուրսների պահպանության հետ: Շիրակը հանրապետության ամենասակավանտառ մարզն է: Այստեղ անտառապատկան շուրջ 6000 հեկտար տարածքներից ներկայումս տնկարկներ կան ընդամենը 2006 հեկտարի վրա, այն էլ պահպանված տնկարկների մի մասը դեգրադացվել են, վեր են ածվել թփուտների ու չեն կարող լիարժեք կատարել իրենց բնորոշ բնապահպանական եւ այլ գործառույթները: 2006-ի ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել է Շիրակի մարզի անտառավերականգնման համալիր ծրագիր, որի իրականացումը, սակայն, հետո առաջացած խնդիրների պատճառով կանգ է առել: Այժմ այդ խնդիրները քննարկվում են եւ հավանաբար առաջիկայում կլուծվեն: Անհրաժեշտ է կատարել նաեւ մարզի անտառների տարածքների ճշգրտում, մշակել հետագա զարգացման ծրագրեր:
Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում որոշակի դեր ունի հանքարդյունահանման ոլորտը: Այստեղ ներգրավված են վեց տասնյակից ավելի ձեռնարկություններ, որոնք հիմնականում զբաղված են տարբեր տեսակի շինանյութերի, մեկը` գորշ ածխի արդյունահանմամբ: Աշխատանք է սկսվել Ամասիա-Աշոցքի տարածաշրջանում մետաղային` նիկելի, պղնձի, քրոմի եւ այլ հանքերեւակումների ուսումնասիրման ուղղությամբ` դրանց արդյունահանման նպատակով, իրական հնարավորություններ կան Աշոցքի հանքային ջրի արդյունահանման համար: Հիշյալ քննարկման ժամանակ նշվեց, որ անհրաժեշտ է առաջիկայում բնապահպանության նախարարության հետ համատեղ կատարել մարզի հանքավայրերի գույքագրում եւ կադաստրավորում, կազմել հանքավայրերի եւ հանքերեւակումների տարածական բաշխման քարտեզները, արդյունահանման նոր տեխնոլոգիաների ներդրման եւ այլ հարցերում օժանդակել ու շահագրգռել ոլորտի տնտեսվարողներին:
Շիրակի մարզում կան ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված շուրջ չորս տասնյակ հազվագյուտ եւ անհետացող բուսատեսակներ, բնակվում են նաեւ կենդանիների ու թռչունների որոշ հազվագյուտ տեսակներ, սակայն մինչեւ հիմա չկան դրանց հատուկ պահպանվող տարածքներ: Այդպիսիք, թվով երեքը, նախատեսվել են բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2003-2010 թթ. ազգային ծրագրով, սակայն առայժմ որոշակիացվել եւ գործնական հիմքի վրա է դրվել մեկի հարցը: 2007 թ. սկսվել եւ ընթացքի մեջ են Արփի լճի տարածքում ու Ախուրյան գետի վերին հոսանքներում ազգային պարկի ստեղծման աշխատանքները: Ֆինանսավորումը կատարվում է KfW Զարգացման բանկի կողմից` Գերմանիայի կառավարության Կովկասյան նախաձեռնության շրջանակներում: Վերջինս նպատակաուղղված է տարածաշրջանում հակասությունների վերացմանը անդրսահմանային գործողությունների խրախուսման եւ աջակցման միջոցով: Ազգային պարկի գրասենյակը Գյումրիում կսկսի գործել արդեն մայիս ամսից: Պետական կառավարման օղակների, մասնավորապես մարզպետարանի խնդիրն է ըստ ամենայնի աջակցել ազգային պարկի ստեղծման եւ կայացման գործընթացներին, աշխատանք կատարել մարզի տարածքում հեռանկարային ծրագրով նախատեսված մյուս երկու արգելավայրերի ստեղծումը եւս իրականություն դարձնելու ուղղությամբ:
- ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը սպառման եզրին է կանգնեցրել թուրքական ժխտողականության դիրքերը: Թեեւ Թուրքիայի իշխանությունները ժխտողականությունից չեն հրաժարվում, սակայն ճանաչման գործընթացի ծավալումը ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ. 1Ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս» հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ ...ՆՈՐԱԴՈՒԶՑԻ «ՍՊԵՑՆԱԶԸ»` ՆԱԽԻՋԵՎԱՆՈ՞ՒՄ
Ա. Հ.Ադրբեջանական կայքէջերն, առանց հոգնության եւ միօրինակությունից ծնվող ձանձրալի դառնալու վախի, ամեն օր, երբեմն օրվա ընթացքում մի քանի անգամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական զինուժը այս կամ ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԻ` ԼՂՀ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ՈՒՆԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԶԼՄ-ներում մի շարք մեկնաբանություններ պատճառ էին դարձել, որ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպի լրագրողներին: Խոսքը ԵԽԽՎ-ի` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի ...ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ ճանաչողական բնույթ կկրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպմանը: Կարծում եմ, ...ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՅՑ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ հաստատելու եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար իր գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը: Հիշեցնենք, որ նիստին լրագրողները հետեւում էին կառավարության ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը հատկապես վերջին շրջանում գործուն աշխատանք է կատարում տեղի բնապահպանական հիմնախնդիրներին հասարակության իրազեկման, այդ խնդիրները հանրության եւ ...ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀամաձայն ԵԱՀԿ-ի վերջերս իրականացրած հետազոտության, Հայաստանի արտագնա աշխատողների տարեկան քանակը կազմում է 17000 (ինչն աշխատուժի ընդհանուր թվում կազմում է տղամարդկանց 14 եւ կանանց 3 տոկոսը): Աշխատանքային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Գ. Գ.Մարտյան դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը սատարող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները 26 անգամ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարանին՝ երթեր եւ հանրահավաքներ կազմակերպելու համար եւ մերժում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼ
Մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում կկայանա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հերթական կոնգրեսը: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեց Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, բացի ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՈՐՊԵՍ ՍՆՆԴԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ
- Պատճառները բազմաթիվ են: Նախ շեշտեմ, որ մենք աշխատում ենք հարյուր տոկոսով օրինական դաշտում եւ վճարում ենք բոլոր հարկերը: Մեր ընկերությունը մշտապես աշխատում է իր արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ: ...«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը համատեղ հուշագիր են ստորագրել Արցախի բջջային օպերատորի հերթական նվիրատվության մասին: Այս անգամ «Ղարաբաղ Տելեկոմը» ...ԳԱԶԻ ԳԻՆԸ՝ 165 ԴՈԼԱՐ
2009-ից Հայաստան ներկրվող գազի գինը կկազմի 165 դոլար: Ըստ «Ռեգնում» գործակալության, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման նոր ռազմավարությունը: ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԲԱԺՆԵՄԱՍԸ
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը ապրիլի 28-ին հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը 20 միլիոն բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Գործարքը կայանալու դեպքում, ինչպես հաղորդում ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ ԳՆԵԼ ԱԿՆՀԱՅՏ ԲԱՐՁՐ ԳՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ծնողազուրկ երեխաներին տրամադրելու ...ԿԵՍ ԴԱՐԻՑ ԱՎԵԼԻ
Հարցազրույցը վարեց ՀԱՄԼԵՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԸԼրացավ լրագրող, գրականագետ, պատմաբան, հասարակական-պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Շչորս Դավթյանի ծննդյան 70-ամյակը: - Ինչպե՞ս եք գնահատում ...ՄԱՐԴՈՒ ԱՐԱԾ ԳՈՐԾՆ Է ՄԱՐԴՈՒ ԱՐԺԵՔԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայկական գեղանկարչության մեջ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար) անունը հայտնվեց 70-ականների սկզբին, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի սան, Երվանդ Քոչարի աշակերտը արվեստասեր հասարակությանը ներկայացավ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է կազմակերպել մանկապատանեկան արվեստին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանն եւ բարձր ճաշակի ձեւավորմանը: ...«ՏՂԱՅԻՆ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵԼԸ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Վայք, ԳորիսԱնցած հանգստյան օրերը Կենտրոն համայնքի բնակչության զգալի մասի համար ուրախ եւ հուզիչ օրեր էին: Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը կազմակերպել էր հերթական ավանդական հանդիպումը համայնքի ծնողների եւ ...«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Այս վերնագրով ապրիլի 21-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը՝ ARD-ն իր մեծ հեռուստալսարան ունեցող «Փաստ» հաղորդման ժամանակ, ի թիվս այլ հրատապ թեմաների, անդրադարձել է մարտի 1-ի երեւանյան իրադարձություններին: ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՂՈՒԿԱՍ ԱԲԵՂԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Ղուկաս աբեղայի ...ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյսօրվանից Արարատյան հայրապետական թեմի www.araratian-tem.am եւ www.qahana.am ինտերնետային կայքերում ընթերցողները հնարավորությունը կունենան տեղեկանալու մի շարք կարեւոր եւ օգտակար նյութերի: Քանի որ Հայ ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կենտրոնականն Աբովյանում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղն էր: Գավաթի եզրափակիչի մասնակիցները վճռորոշ հանդիպումից առաջ հնարավորություն ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍենսացիոն եւ իրոք անհավանական լուր է տարածել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, տեղեկացնելով, որ IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը մեղադրվում է բռնաբարության համար: Ըստ թերթի, ...ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկը` Սերգեյ Գրիգորյանցը, որ չորս տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքի էր հասել, հաջորդ երեք տուրերում չափազանց անհաջող հանդես եկավ եւ զիջեց դիրքերը: 5-րդ տուրում ...ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հրազդան» մարզահամալիրի տնօրենության, Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան, «Սադիա» ընկերության, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի եւ ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի աջակցությամբ ու հովանավորությամբ ...ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Անցած ուրբաթ օրը Գյումրիում մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում է շախմատի միջազգային բավական ուժեղ մրցաշար Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մարզիկների մասնակցությամբ: Հանրապետության երկրորդ ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 66 ՄԱՐԴ
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ 12 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿՆՎԱԶԻ
Ինչպես տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ապրիլի 29-ին հանրապետությունում կպահպանվի ջերմային բարձր ֆոնը, իսկ ուշ երեկոյից սկսած մինչեւ մայիսի 3-ը հանրապետությունում ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐԻՑ 6 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեւան-Գյումրի ավտոճանապարհային 83-րդ կմ-ում կիրակի օրը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ 1982-ին ծնվ. Հովսեփ Չիվաշյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի 06 00 506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս ...ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ, Հեռ. 25-47-11Իմ հայրը` Ղազար Հարությունի Աղաջանյանը ծնվել է 1896-ին Վանի շրջանի Բելու գյուղում: Լալոյի Մավրակ գյուղից զորակոչվել է բանակ եւ ծառայել զորավար Անդրանիկի զորքում: Բանակից զորացրվելուց հետո իր հարազատներին` ...
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՈՐԻՍՈՒՄ
Ա. Մ.ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆՎԱԶԵԼ Է 0.2 %-ՈՎ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԱԾԱՂԻԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
Հ. Հ.«ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՒՄԸ ՆԱԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ Է»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՑԻ ԹԵՐԱԿՇՌՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՎԱՏՈՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՊՔԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

