
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
Կառավարության հաստատած Հայաստանի միգրացիոն համակարգը կանոնակարգող հայեցակարգը երեկ ներկայացնելով, Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը հայտնեց, որ 2010-ից Հայաստանում ներդրվելու են կենսաչափական տվյալներով անձնագրեր եւ քարտեր: Անձնագրերը անհրաժեշտ են այլ երկրներ մեկնելիս, իսկ քարտերը՝ Հայաստանի տարածքում: Քարտերում նշվելու են անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն, ստորագրությունը, տեղադրվելու են լուսանկարը եւ 4 մատների հետքերը:
Փոխոստիկանապետը հայտնեց, որ այս՝ կենսաչափական տվյալներով համակարգը գործում է եվրոպական երկրներում եւ ներկայացրեց Էստոնիայի քարտն ու անձնագիրը: Նշելով, որ Էստոնիայի համակարգը լավագույններից է Եվրոպայում եւ Հայաստանի համար սկզբնաղբյուր է ծառայել, նա թվարկեց այն բոլոր տվյալները, որոնք ներառված են էստոնացիների քարտերում: Դրանք են անուն-ազգանունը, լուսանկարը, մատնահետքերը, ծննդյան թիվը, հասցեն, աշխատանքի թույլտվությունը, կեցության թույլտվությունը, քաղաքացիությունը, էթնիկ պատկանելությունը, ամուսնական վիճակը, մայրենի լեզուն որն է եւ այլն: Եվրոպայում քարտերը չիպավորված են, բայց Հայաստանում, թանկության պատճառով, կլինեն առանց չիպերի:
Կենսաչափական տվյալները կպահպանվեն բնակչության պետական ռեգիստրում: Փաստաթղթերի պաշտպանվածությունը ամուր է լինելու եւ լուսանկարը կամ որեւէ տվյալ անհնար կլինի փոխել: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել իր տվյալները ինտերնետով եւ միաժամանակ տեսնել, թե որ պետական կառույցն է հետաքրքրվել իր տվյալներով: Այս մասին տրված հարցին պատասխանելով, Արարատ Մահտեսյանը օրինակ բերեց, երբ, ասենք, սեփականության հետ կապված փաստերը ճշտելու համար ոչ թե տեղեկանքներ կպահանջվեն, այլ տվյալ պետական կառույցը կօգտվի միասնական ցանցի տվյալներից:
Նոր համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ, ըստ փոխոստիկանապետի, քարտեր ներկայացնելով վերանում է քաղաքացու տեղեկանքներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Երբ հարց տրվեց, որ նույնն էր ասվում նաեւ սոցիալական քարտերի ներդրման ժամանակ, Արարատ Մահտեսյանը պատասխանեց, որ այդ քարտերը ոչ մի օգուտ չտվեցին, որովհետեւ չստեղծվեց այն համակարգը, որը թույլ կտար զերծ պահել տեղեկանքներ ներկայացնելու անհրաժեշտությունից: Այսինքն, այս համակարգը պետք է լիներ, որպեսզի սոցքարտերը արդյունավետ լինեին: Եվ քանի որ այդ համակարգը ստեղծվելու է, սոցքարտի անհրաժեշտությունը կվերանա:
Փաստորեն, սոցքարտերի ներդրումը, որ չբերեց բյուրոկրատական քաշքշուկներից ազատվելուն եւ տեղեկանքներից հրաժարվելուն, մի անիմաստ միջոցառում էր, որը շահավետ էր միայն համապատասխան դրամաշնորհ ստացած անձանց, կառույցին՝ «Նորք» կենտրոնին ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:
«Ինչպե՞ս են ստանալու քարտերը եւ անձնագրերը» հարցին Արարատ Մահտեսյանը պատասխանեց, որ լուսանկարը եւ ստորագրությունը ներկայացնելուց եւ 4 մատնահետքերը թողնելուց հետո, 10 օրվա ընթացքում քարտը կամ անձնագիրը կտրվեն քաղաքացուն: Ավելի արագ ստանալու ցանկություն ունեցողները պետք է վճարեն ավելի մեծ տուրք: Քարտեր կունենան նաեւ անչափահասները, որոնց քարտերը կփոխվեն երեք տարին մեկ անգամ, իսկ չափահասների քարտերը եւ անձնագրերը՝ 10 տարին մեկ անգամ:
Ինչ վերաբերում է գործող անձնագրերին, ապա նրանց ժամկետը լրանալուց հետո, երկարացման փոխարեն քաղաքացիները պետք է դիմեն քարտեր ստանալու համար: Այսինքն՝ անցումը ներկայիս անձնագրերից դեպի քարտեր եւ նոր անձնագրեր, սահուն կլինի:
Քարտերում փոփոխությունների մասին քաղաքացիները պետք է տեղեկացնեն համապատասխան մարմնին, որը կլինի ոստիկանության կազմում ստեղծվելիք միգրացիայի եւ քաղաքացիության դեպարտամենտը: Եթե մարդն, օրինակ, փոխում է իր հասցեն, ապա պարտավոր է այդ մասին հայտնել: Նույնը նաեւ պարտավոր են անել պետական կառույցները եթե փոփոխությունները նրանց կողմից են լինում:
Կենսաչափական տվյալներով անձնագրերի ստեղծումը հեշտացնում է վիզա ստանալը եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից, քանի որ վերջիններս այդպիսի համակարգ ունեցող երկրների հետ աշխատում են վիզայի տրամադրման պարզեցված կարգով: Համակարգը Հայաստանում կներդրվի 2010-ից, իսկ մինչ այդ կկատարվեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ու նախատեսված նախապատրաստական աշխատանքները:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է»
Հ. ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 18-ի համարում, հենվելով թուրքական լրատվամիջոցների վրա, «Ազգը» տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին ֆրանսահայերի հետ Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն Ֆրանսիայի մասոնները, ֆրանսիական Մասոնական ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԻ ՏՐՈՐՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱմեն անգամ, երբ մոտենում է ապրիլի 24-ը, Թուրքիան սեւեռուն ուշադրության առարկա է դարձնում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման համար Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող միջոցառումները: ...ԱՐՄԵՆՈՑԻԴ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Արմենոցիդ (armenocide)` հայասպանություն. այս տերմինով է արաբ հայտնի պատմաբան Մուսա Պրենսը բնութագրել 93 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական ողբերգությունը: Եթե հայտնի լեհ իրավապաշտպան ...ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13Հայերիս մասին այնքան տարբեր ու այնքան խայտաբղետ կարծիքներ կարելի է հայտնել, որ մեզանից ամեն ինչ հավատալու է: Բայց կան հարցեր, որոնց դեպքում գոնե տողերիս հեղինակը մի որոշ ժամանակ առաջ հաստատապես կփորձեր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 5Կառավարության հաստատած Հայաստանի միգրացիոն համակարգը կանոնակարգող հայեցակարգը երեկ ներկայացնելով, Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը հայտնեց, որ 2010-ից Հայաստանում ներդրվելու են կենսաչափական ...ԵԽԽՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԻՐԱԳՈՐԾՎԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Ես համոզված եմ, որ մենք պետք է նոր իրականություն ստեղծենք` նախկինից տարբերվող նրանով, որ ռեալ, իր բովանդակությամբ ժողովրդավարական հասարակություն պետք է կառուցենք, այլ ոչ թե ավտորիտար համակարգ` ժողովրդավարական ...Ն. ԵՐԻՑՅԱՆ. «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՇԱՐԺԻՉՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Այսօր շինարարությունը դարձել է շարժիչը մեր տնտեսական աճի, եւ դա շատերի մեջ տարակուսանք է առաջացնում, արդյոք դա տեւական է, թե ոչ: Այս ցուցահանդեսը հենց դրա վառ ապացույցն է, որ միայն շենքերի շինարարությունը ...ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Հայաստանի հարկային պետական ծառայությունը հրապարակել է («Ազգ», 23 ապրիլի 2008) այս տարվա հունվար-մարտ ամիսներին առաջին 300 խոշոր հարկատուների ցանկը: Ցանկի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ամենախոշոր ...«ՄԵԼԳՈՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԱՑՎԻ»` ՀԱՆՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԿիրակի օրը` ապրիլի 20-ին Նիկոսիայում ավարտված «Արեւմտահայերի ազգային խորհրդի կազմկոմիտեի» 6-րդ հանդիպմանը ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը խոստացել է համոզել ՀԲԸՄ-ի ...Ո՞Վ Է ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի համար օրերս անցկացված մրցույթը դարձել է դժգոհությունների ու վիճաբանությունների թեմա: Մրցույթի հաղթող է ճանաչվել պետկոնսերվատորիայի ուսանող Ասատուր Բալջյանը: ...ՅՈՒՂԱՆԵՐԿ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԻՆ ԵՆ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆՔ
Ն. Պ.Աֆղանստանի Բամիանի դաշտավայրի քարայրներից մեկում հայտնաբերվել են հնագույն որմնանկարներ: Դրանք յուղաներկով են կատարված եւ թվագրվում են մեր թվարկության 5-7-րդ դդ: Որմնանկարները կատարված են մի տեխնոլոգիայով, ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մ. Մ.Այսօր, ժամը 19-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի շրջանակներում, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա թավջութակահար Միքայել Հախնազարյանի (Շվեյցարիա) եւ ...«ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍԵԶՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.ՀՀ մշակույթի նախարարության ու ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ կնքված փաստաթուղթը տրամաբանական զարգացումն է մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում ՌԴ եւ ՀՀ կառավարությունների ...ԳՈՌ ՂԱՍԱԲՅԱՆ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՍ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԾՆՎԵԼ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանի մենահամերգը: Մոտ 2,5 ժամ տեւած համերգն անջնջելի տպավորություն գործեց: Երեք մասից կազմված համերգի ընթացքում, Կոմիտասի ...Ի ՆՊԱՍՏ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ
Հ. Հ.Երեկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում բացվեց օտար լեզուների ռեսուրսների համատեղ կենտրոնը: Այն ստեղծվել է 2002-ին եւ նպատակ ունի օտարալեզու գրականությունը հասանելի դարձնել լայն զանգվածներին: 1000 կտոր ...ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՖԻԼՄ՝ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Մայիսի 14-25-ին կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայացված կլինեն հայ ռեժիսորների ֆիլմեր՝ «Երկրպագություն»՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյան, «GATA»` ռեժիսոր Դիանա Մկրտչյան: Փառատոնի մամուլի ծառայության ...ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՈՒԺՈՎ ԻՐԵՆ ԿԱՊՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Անկախության ձեռքբերումից հետո ակադեմիան ստացավ մի կարգավիճակ, որ կոչվում էր խորհրդատվական գործառույթ, այսինքն՝ մենք իշխանությունների խորհրդատուն էինք, ինչից շատ շոյվեցինք ու սկսեցինք խորհուրդներ տալ: ...ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը, որը չորս տուրից հետո նույնքան միավոր է վաստակել եւ Էմիլ Սուտովսկու ...«ԲԻԼԱՅՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում «Արմենտել» ՓԲԸ-ի (որը մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ Beeline ապրանքանիշով) եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջեւ համագործակցության ...ՉՈՐՍ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹենիսի «Master Class» ակումբում մեկնարկել է եվրոաֆրիկյան գոտու 4-րդ խմբի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Մասնակից 11 հավաքականները բաժանվել են երկու ենթախմբի: Հայաստանի կանանց հավաքականը հանդես է գալիս ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա 18 հյուրասենյակ, 4 ննջարան, 1 լողավազան: Սա Բեռլինի հարավում 1,5 միլիոն եվրո արժողությամբ սպիտակ պալատի «միջուկն» է, որի տերն այժմ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է: Նրա սեփականությունը հանդիսացող հողատարածքը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
6Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից հաղորդում են, որ Համաժողովրդական շարժման կենտրոնը որոշել է նախապատրաստել հայց Եվրոդատարան, որով «կբողոքարկվեն 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների ...ԲԱԽՈՒՄ ԵՎ 14 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 24-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1942-ին ծնվ. Արշակ Բ.-ի վարած «Պազ-3205» մակնիշի ավտոբուսը Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բախվել է ճանապարհի եզրային պատին։ Պատահարի ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՍահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

