
«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է»
Ապրիլի 18-ի համարում, հենվելով թուրքական լրատվամիջոցների վրա, «Ազգը» տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին ֆրանսահայերի հետ Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն Ֆրանսիայի մասոնները, ֆրանսիական Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ելույթ կունենա Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում: Միաժամանակ նշվել էր, որ Ֆրանսիայի Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետը երկու տարի առաջ Թուրքիա այցելելիս, երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու խնդիր է դրել թուրք մասոնների առջեւ:
Երեկ «Առավոտն» էլ գրել է, որ Հայոց ցեղասպանությունը Հայաստանում դատապարտելու համար արդեն 2-րդ անգամ Երեւան են ժամանում եւ Մեծ եղեռնի հուշարձանին ծաղկեպսակ են դնում Ֆրանսիայի վերոհիշյալ օթյակի ներկայացուցիչները, որոնց այս տարի գլխավորել է Մեծ Արեւելք օթյակի փոխնախագահ Անդրե Աբը:
Թուրքական Ազատ մասոնների մեծ օթյակի առջեւ «երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու» խնդիր դնելը, ապրիլի 24-ին ինչպես Փարիզում, այնպես էլ Երեւանում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելը Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի տեսանկյունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստող լուրջ նախաձեռնություն է եւ չափազանց ուշագրավ:
Այս ամենի առումով, ավելի քան ուշագրավ է եղել մեծ վարպետ Քիյարդեի, «Զամանի» վկայությամբ, առեղծվածային հանդիպումը Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոսոյի հետ, որը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին: Թուրքական թերթին հաջողվել է պարզել, որ Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետը Բարոսոյի հետ Թուրքիայի քաղաքական զարգացումներին առնչվող խնդիրները քննարկելիս, անդրադարձել է նաեւ Մեծ եղեռնին, մատնանշելով. «Աշխարհիկության խնդիրը շատ կարեւոր է: Սակայն կա նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր, որը նախապայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար»:
Թուրքական թերթը անդրադառնում է նաեւ մեծ վարպետի փարիզյան ելույթին, որը նա ապրիլի 24-ին ունեցել է Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում: Ըստ «Զամանի», Քիյարդեն նշանառության թիրախ էր դարձրել Թուրքիային, ասել էր, որ անհրաժեշտության դեպքում քաղաքական գործիչները կարող են պատմությանը վերաբերող որոշումներ կայացնել: Նա իր ելույթն սկսել է. «Ես էլ եմ հայ» արտահայտությամբ, խոստանալով ամեն տեսակի աջակցություն հայերին: Մեծ վարպետ Քիյարդեն միաժամանակ խոսք է տվել մասոն սենատորների միջոցով հասնելու 2006-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած «Հայոց ցեղասպանության ուրացման համար» պատիժ սահմանող օրինագծի հաստատմանը Սենատում: Նա ներկաներին տեղյակ է պահել, թե Թուրքիա այցելելիս, երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու ինչպիսի խնդիր է դրել թուրքական Ազատ մասոնների մեծ օթյակի առջեւ:
Մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ներկաներին հիշեցրել է նաեւ «1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Անկարայի առաջարկը եւ դրա առնչությամբ ընդգծել. «Կատարյալ անհեթեթություն է: Մի՞թե հիմա պատմաբանների հանձնաժողով ենք ստեղծելու ճշտելու համար՝ գազախցիկներ եղե՞լ են, թե՞ ոչ համակենտրոնացման ճամբարներում»:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է»
Հ. ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 18-ի համարում, հենվելով թուրքական լրատվամիջոցների վրա, «Ազգը» տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին ֆրանսահայերի հետ Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն Ֆրանսիայի մասոնները, ֆրանսիական Մասոնական ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԻ ՏՐՈՐՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱմեն անգամ, երբ մոտենում է ապրիլի 24-ը, Թուրքիան սեւեռուն ուշադրության առարկա է դարձնում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման համար Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող միջոցառումները: ...ԱՐՄԵՆՈՑԻԴ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Արմենոցիդ (armenocide)` հայասպանություն. այս տերմինով է արաբ հայտնի պատմաբան Մուսա Պրենսը բնութագրել 93 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական ողբերգությունը: Եթե հայտնի լեհ իրավապաշտպան ...ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13Հայերիս մասին այնքան տարբեր ու այնքան խայտաբղետ կարծիքներ կարելի է հայտնել, որ մեզանից ամեն ինչ հավատալու է: Բայց կան հարցեր, որոնց դեպքում գոնե տողերիս հեղինակը մի որոշ ժամանակ առաջ հաստատապես կփորձեր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 5Կառավարության հաստատած Հայաստանի միգրացիոն համակարգը կանոնակարգող հայեցակարգը երեկ ներկայացնելով, Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը հայտնեց, որ 2010-ից Հայաստանում ներդրվելու են կենսաչափական ...ԵԽԽՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԻՐԱԳՈՐԾՎԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Ես համոզված եմ, որ մենք պետք է նոր իրականություն ստեղծենք` նախկինից տարբերվող նրանով, որ ռեալ, իր բովանդակությամբ ժողովրդավարական հասարակություն պետք է կառուցենք, այլ ոչ թե ավտորիտար համակարգ` ժողովրդավարական ...Ն. ԵՐԻՑՅԱՆ. «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՇԱՐԺԻՉՆ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Այսօր շինարարությունը դարձել է շարժիչը մեր տնտեսական աճի, եւ դա շատերի մեջ տարակուսանք է առաջացնում, արդյոք դա տեւական է, թե ոչ: Այս ցուցահանդեսը հենց դրա վառ ապացույցն է, որ միայն շենքերի շինարարությունը ...ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Հայաստանի հարկային պետական ծառայությունը հրապարակել է («Ազգ», 23 ապրիլի 2008) այս տարվա հունվար-մարտ ամիսներին առաջին 300 խոշոր հարկատուների ցանկը: Ցանկի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ամենախոշոր ...«ՄԵԼԳՈՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԱՑՎԻ»` ՀԱՆՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԿիրակի օրը` ապրիլի 20-ին Նիկոսիայում ավարտված «Արեւմտահայերի ազգային խորհրդի կազմկոմիտեի» 6-րդ հանդիպմանը ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը խոստացել է համոզել ՀԲԸՄ-ի ...Ո՞Վ Է ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի համար օրերս անցկացված մրցույթը դարձել է դժգոհությունների ու վիճաբանությունների թեմա: Մրցույթի հաղթող է ճանաչվել պետկոնսերվատորիայի ուսանող Ասատուր Բալջյանը: ...ՅՈՒՂԱՆԵՐԿ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԻՆ ԵՆ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆՔ
Ն. Պ.Աֆղանստանի Բամիանի դաշտավայրի քարայրներից մեկում հայտնաբերվել են հնագույն որմնանկարներ: Դրանք յուղաներկով են կատարված եւ թվագրվում են մեր թվարկության 5-7-րդ դդ: Որմնանկարները կատարված են մի տեխնոլոգիայով, ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մ. Մ.Այսօր, ժամը 19-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի շրջանակներում, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա թավջութակահար Միքայել Հախնազարյանի (Շվեյցարիա) եւ ...«ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍԵԶՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.ՀՀ մշակույթի նախարարության ու ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ կնքված փաստաթուղթը տրամաբանական զարգացումն է մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում ՌԴ եւ ՀՀ կառավարությունների ...ԳՈՌ ՂԱՍԱԲՅԱՆ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՍ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԾՆՎԵԼ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանի մենահամերգը: Մոտ 2,5 ժամ տեւած համերգն անջնջելի տպավորություն գործեց: Երեք մասից կազմված համերգի ընթացքում, Կոմիտասի ...Ի ՆՊԱՍՏ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ
Հ. Հ.Երեկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում բացվեց օտար լեզուների ռեսուրսների համատեղ կենտրոնը: Այն ստեղծվել է 2002-ին եւ նպատակ ունի օտարալեզու գրականությունը հասանելի դարձնել լայն զանգվածներին: 1000 կտոր ...ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՖԻԼՄ՝ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Մայիսի 14-25-ին կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայացված կլինեն հայ ռեժիսորների ֆիլմեր՝ «Երկրպագություն»՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյան, «GATA»` ռեժիսոր Դիանա Մկրտչյան: Փառատոնի մամուլի ծառայության ...ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՈՒԺՈՎ ԻՐԵՆ ԿԱՊՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Անկախության ձեռքբերումից հետո ակադեմիան ստացավ մի կարգավիճակ, որ կոչվում էր խորհրդատվական գործառույթ, այսինքն՝ մենք իշխանությունների խորհրդատուն էինք, ինչից շատ շոյվեցինք ու սկսեցինք խորհուրդներ տալ: ...ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը, որը չորս տուրից հետո նույնքան միավոր է վաստակել եւ Էմիլ Սուտովսկու ...«ԲԻԼԱՅՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում «Արմենտել» ՓԲԸ-ի (որը մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ Beeline ապրանքանիշով) եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջեւ համագործակցության ...ՉՈՐՍ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹենիսի «Master Class» ակումբում մեկնարկել է եվրոաֆրիկյան գոտու 4-րդ խմբի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Մասնակից 11 հավաքականները բաժանվել են երկու ենթախմբի: Հայաստանի կանանց հավաքականը հանդես է գալիս ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆ. Հ., Գերմանիա 18 հյուրասենյակ, 4 ննջարան, 1 լողավազան: Սա Բեռլինի հարավում 1,5 միլիոն եվրո արժողությամբ սպիտակ պալատի «միջուկն» է, որի տերն այժմ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է: Նրա սեփականությունը հանդիսացող հողատարածքը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
6Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից հաղորդում են, որ Համաժողովրդական շարժման կենտրոնը որոշել է նախապատրաստել հայց Եվրոդատարան, որով «կբողոքարկվեն 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների ...ԲԱԽՈՒՄ ԵՎ 14 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 24-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1942-ին ծնվ. Արշակ Բ.-ի վարած «Պազ-3205» մակնիշի ավտոբուսը Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բախվել է ճանապարհի եզրային պատին։ Պատահարի ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 28 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՍահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...
ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՁԵՌՔՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՍԵՎԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՏՎԵՑԻՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿՈՎԿԱՍԻ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՏԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՆՁՆԱԳՐԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

