
ԸՍՏ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է»
Որքանով էր ճիշտ մեր ընկերներից մեկը, երբ ասում էր, թե ընտրություններին որեւէ կողմի հաղթանակի պարագայում կարճ ժամանակ անց անհուսություն է տիրելու: Երկրում իշխանափոխություն չեղավ. կառուցվածքային որոշ տեղաշարժեր եւ դեմքերի տեղափոխություններ: Ընդդիմության դաշտը փակ է, խոսափող չկա` հանրահավաքները, ժողովները արգելող որոշումներով, հանրահավաքային ընդդիմադիր առաջնորդները ճաղերի ետեւում են: Ժողովրդավարական գործընթացը Հայաստանում վտանգված է: Որպես քաղաքացիական անհնազանդության ձեւ ընդդիմության համար շարունակում է մնալ քաղաքական զբոսանքները Հյուսիսային պողոտայում: Իշխանական համակարգում կոալիցիոն վիճակ են արձանագրում, նախարարական պորտֆել ձեւավորում: Լռության ու սպասման անորոշ շրջան է, եւ հիմա խնդիրը ներքին համախմբման մեջ է, որի համար շատ լուրջ խոչընդոտներ կան: Եվ սա ոչ միայն ընդդիմության եւ իշխանության միջեւ, այլեւ հասարակական բոլոր շերտերում: Շատ է խոսվում չարության եւ ատելության մասին, մինչդեռ դա պարզամտություն է. խնդիրն ավելի լուրջ է. կեղծիքի ժանգը կերել է մեզ ու ամեն մարդ կանգնած է իր ապրած օրերի լարվածության գագաթնակետում: «Օդի մեջ կանգնած է այդ աղետը», ահա այս զգացողություն-վիճակն արձանագրեցին հավասարապես գրողներ Հակոբ Մովսեսը եւ Ալվարդ Պետրոսյանը «Հայելի» ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Խորացող ջրբաժանի եւ բեւեռացման կործանարար լինելը մեղմել է պետք: Բայց ոնց, երբ, ինչպես Ալվարդ Պետրոսյանն է ասում, այս օրերին «սեփական կարծիք ունենալը շքեղություն է», երբ ընկերներ ենք կորցնում եւ ապրում ենք արդեն որպես ցեղ: Մտավորականությունը ինչ դեր ունեցավ նախընթաց իրադարձություններին, պիտակավորվեց որպես կամ իշխանամետ, կամ ընդդիմադիր, «լավագույն» դեպքում լռեց: «Թող չլծվեն սայլին», ասում է տիկ. Պետրոսյանը, սակայն պարգեւ, կոչում ունենալու, դիրք ու վիճակ պահելու համար դա է պահանջվում: Մերժվածներն էլ անցնում են ընդդիմադիր դաշտ: Սա ընդամենը կյանքի առտնին պայքար է եւ բարիկադավորվում են առանց գաղափարական, կոնցեպտուալ մոտեցումի եւ առանց սկզբունքի: Իսկ ինչպես Հակոբ Մովսեսն է ասում, եթե մտավորականը այս թեժ պահին քաղաքականությունից դուրս այլ գաղափար չի կարող քննարկել, ապա նրա գոյությունը ոչինչ է: Այսինքն՝ մտածողական նոր ոլորտ թափանցելու եւ նոր կոնցեպցիաների առաջադրման խնդիր կա:
Միջանկյալ ասենք, որ Ազատության հրապարակում հավաքվածների պայքարը կոչումի ու դիրքի խնդիր չէր: Սա մարդկային արժանապատվության եւ իրավունքների, բարոյականության կռիվ էր, որովհետեւ պետությունը առանց մարդու չի լինում եւ նվաստ ու ստրուկ մարդկանց պետությունն էլ այդպիսին է: Մտավորականները չհասկացա՞ն սա:
Մտածողության, մտքի նկատմամբ քամահրանքի արտահայտությունը կառավարման համակարգի մեջ մտավորականին չընդգրկելն է, ձեւավորվում է մտավորական օլիգարխիա, որի բան ու գործը ծառայամտությունն ու քծնանքն է: Երբ մտածող մարդը բացակայում է, պետությունը սկսում է ստեղծել մտավորական, ասում է Հ. Մովսեսը, մուլտֆիլմ նկարողը հեռուստաէկրանից բարոյականության դասեր է տալիս` լաց լինելու չափ տխուր:
Ալվարդ Պետրոսյանը ասում է, որ մեր ազգային դիմադրողականությունը ընկել է, եւ մենք ծաղիկ չտրորող ժողովրդից դարձել ենք հակառակը` տրորում ենք, մարդ ենք սպանում, բայց թե ինչպես 10 օր շարունակ խաղաղ ցույցեր անողները հանկարծ մեկ-երկու ժամում մարդասպան դարձան, եւ թե իրականում ինչպես եղավ մարտի 1-ի ողբերգությունը, դեռ պարզվելու է:
ՀՅԴ-ի մասին. քանի որ նա կոալիցիայի մեջ է, ուրեմն պարտավորություններ ունի, եւ վիճարկելի չէ, որ նա գաղափարախոսություն կրող է, այժմ էլ ինքնամաքրման գործընթաց է ապրում, ուրեմն ամեն ինչ կորած չէ: Մանավանդ որ այդ կուսակցության կեսը զինվոր է եղել, կեսը մտավորական: Նա առաջարկում է բանավեճը փողոցից տեղափոխել օրինական դաշտ եւ ձեւավորել քաղաքական մշակույթ. «Իշխանությունները ավելի շատ կոմպրոմիսների պիտի գնան»: Իրավիճակը արձանագրելով ճգնաժամային, նա կարծում է, որ նոր նախագահը ճգնաժամեր հաղթահարող մարդ է: Հետաքրքրական էր նաեւ Ալ. Պետրոսյանի 1994-ի եւ 2008-ի համեմատականը` 1937-ի զուգահեռականով: 1994-ին, երբ դաշնակցությունը վտանգի մեջ էր, «մեր ընկերները լքում էին մեզ, մատնությունները շատացել էին, փուլային ձեւով դրա կրկնությունը հիմա էլ տեսնում եմ: Ես խղճում եմ այդ իշխանություններին»:
Շատ ավելի որոշակի է Հակոբ Մովսեսի մոտեցումը` չանձնավորել խնդիրը (ով ում կողմից), փորձել նկարագրել իրավիճակը, մարտի 1-ից հետոն սահմանել որպես ելման դրություն: Ինչո՞ւ: Որովհետեւ 96-98-ից, 10 տարվա ընդմիջումից հետո քաղաքական դաշտում առաջին անգամ ստեղծվեց հզոր ընդդիմություն: Մինչ այդ նա ղեկավարվում էր իշխանության կողմից եւ կամ վերջին պահին էր սրնգի տակ պարում. «Պետության համար առաջացել է իդեալական տարբերակ` հաջողելու, այսինքն` որքանով խոհեմ կլինի նա ընդդիմությունը օրինականացնել»: Ըստ Հակոբ Մովսեսի, իշխանության եւ ընդդիմության երկխոսությունը կարող է ապահովել ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակումը եւ օրենսդիր մարմնում ընդդիմության ներկայությունը:
Երկխոսություն չկայանալու պարագայում վտանգավոր վիճակ է ստեղծվելու ժողովրդի, երկրի համար, մանավանդ մի երկրի, որտեղ «բակերից մինչեւ մարզպետարաններ տրված են գողականների ձեռքը: Եթե նախագահը կարողանա այդ վիճակը փոխել, ուրեմն ինքը մեր նախագահն է»: Իսկ մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելը, ըստ նրա, պայմանավորված է երկրի բարոյական վիճակով:
- Մ. Բ.
Քննարկում
Txmarnerin գրել է:
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj
karen գրել է:
Հակոբը հերիք չէր Մովսեսնել հետևից ես քարշ տալիս այ տականք:
Իսկ որոշ տխմարներ իրենց տխմար անունը թող չվերագրեն ուրիշներին:
Եթե մեր կարծիքը ունենք դա չի նշանակում որ ինչ որ մեկի ենք պաշտում:
Դա լևոհականներն են պաշտպանմունքի գնում լևոնի մոտ և ասում ու անում այն ինչ ասումա իրեց էշը:
ARAM գրել է:
Պ. Ավետիքյան, էս ո՞նց եղավ ռիսկ արեցիք այս հոդվածը տպագրելու, բա որ Արա Աբրահամյանը էլ փող չտա՞.
xlink ashkhar tertin գրել է:- Txmarnerin
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճանկաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը- Txmarnerin
ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է
12Տարիներ առաջ մեր թերթի էջերում հենց Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով բանավիճում էին մեր տաղանդավոր արձակագիր Պերճ Զեյթունցյանը եւ ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր ...ԱՊՐԻԼԵԱՆ ԽՈՀԵՐ
ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆՈրքան ալ միամտութիւնը պատած ըլլայ շատերուն, որոնց կարգին, դժբախտաբար, Հայաստանի կարգ մը բարձրաստիճան իշխանաւորներուն իրենց երբեմն որդեգրած թաց դիւանագիտութեա՜մբ առաջնորդուելու հանգամանքին, թէ այսօրուան ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
ԵՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի աշխատակից2008-ի մարտին Ճապոնիայում լույս է տեսել «Հայերի հիշողությունները ցեղասպանության վերաբերյալ (նոր դիրքորոշում)» խորագրով հոդվածների ժողովածուն: Դրա նախաձեռնող հեղինակներից մեկը Ճապոնիայի Աիչի Սանգյո քաղաքի ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 11998-ից ի վեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակվել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր: Եվ մինչեւ օրս էլ թե՛ ՀՀ պետական եւ թե՛ սփյուռքահայ կազմակերպությունները ցեղասպանության ...ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջացումը տարի առ տարի դեռեւս չի կորցնում իր հրատապությունը: Գիտնականները, փաստահավաքները հսկայական անելիք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան իրական ...ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Տարտուի համալսարանի գրադարանում ապրիլի 21-ից մայիսի 11-ը անցկացվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» լուսանկարչական ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Բալթիկ-հայկական տուն» ոչ կառավարական կազմակերպությունը: ...«ԿԱՄ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ... ԿԱՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ»
Թուրքերենից թարգմանեց ՆԵՐՍԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ, դոկտոր, պրոֆեսոր 1Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շուրջ հարյուրամյա ուրացումը ոչ մի կերպ չի սքողվում, որքան էլ նրանք խնամքով մաքրում են իրենց սեփական արխիվները: Իրենց իսկ արխիվներում կոտորածներ սանձազերծողների բազմաթիվ ...ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԿՑԻԱ ԱՅՍՕՐ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) աշխարհի ավելի քան քսան երկրներում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ապրիլի 24-ին անց ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Սիդնեյում ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 1000 ավստրալահայեր: Միջոցառման բանախոսն է եղել նշանավոր գրող պրոֆեսոր ...ԱՆՎՃԱՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Ապրիլի 24-ին` ժ. 9.00-22.00, «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից այցելուներն անվճար կփոխադրվեն հետեւյալ երեք երթուղիներով. համար 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ եւ Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի-Իտալիայի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱԲԱՋԱՆԻ ԿՈՉԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԵՎ «ՄՈՆԴԸ»
Հ. Չ. 2Այդ մասին ապրիլի 22-ի համարում տեղեկացրել է «Սաբահ» թերթը: Թուրքական թերթի տվյալներով, ֆրանսիական «Մոնդը» ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի երկխոսության ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը մայիսի սկզբին կհանդիպեն Ստրասբուրգում: Ըստ «Թրենդի», այդ մասին հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՀԱՆՁՆՎԵՑ
Հայ-ադրբեջանական սահմանին` Կայանավան-Ղազախ սահմանահատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի, ժամկետային զինծառայող Յահուբ Մուխթարովը: Վերջինս մարտի 11-ին անցել էր հայ-ադրբեջանական սահմանը: ...ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ
«Քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովի ստեղծումն անհնարին է, եւ ադրբեջանական կողմը դրան համաձայնություն ...ԸՍՏ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է»
Մ. Բ. 4Որքանով էր ճիշտ մեր ընկերներից մեկը, երբ ասում էր, թե ընտրություններին որեւէ կողմի հաղթանակի պարագայում կարճ ժամանակ անց անհուսություն է տիրելու: Երկրում իշխանափոխություն չեղավ. կառուցվածքային որոշ տեղաշարժեր ...ՏԱՐՕՐԻՆԱԿԻՑ ԱՎԵԼԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի լրագրող Գայանե Առուստամյանը որպես ՀՀ ազատ քաղաքացի ապրիլի 21-ին Երեւանի քաղաքապետարան հայտ էր ներկայացրել երեկ՝ ապրիլի 23-ին, ժ. 14:00-ից մինչեւ 16:00 Երեւանում՝ Մատենադարանի ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման փաստերի, մի քանի շուկաների ուսումնասիրությունների, ...ՉԿԱ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԻՍԼԱՄԻ ՄԵՋ
Հեղինակի կողմիցՈ՛վ մուսուլմաններ, եթե կարծում եք, որ Բարձրյալ Աստվածը ստեղծել է քրիստոնյաներին, որպեսզի սպանվեն` սրերից մորթված, տեգերից խոցված եւ կրակներից այրված, ուրեմն, վատ կարծիքի եք ձեր Տիրոջ մասին եւ ժխտում եք ...ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԻ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.Արցախի ազատագրական պայքարի 20-ամյակի առթիվ Մ. Նահանգների արեւմտյան շրջանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի, Գլենդեյլի «Ահարոնյան», Բըրբենկի «Աղբալյան» եւ Լա-Կրեսենտայի «Զավարյան» մասնաճյուղերի կազմակերպությամբ ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Ռուսաստանի Դաշնության մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը ստորագրեցին վեց կետից բաղկացած հայ-ռուսական մշակութային համագործակցության ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, «Վէմ» ռադիոկայանի լրագրողԱպրիլի 20-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» տեղեկատվական ծրագիրը ժամը 17.00-ի թողարկման ժամանակ հաղորդեց ռեպորտաժ Կալիֆոռնիայից (ԱՄՆ): Ըստ այդ լրատվության, «Արարատ» մեծահասակների տունը ...ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն
15Ավարտվել են «Եվրոտեսիլ-2008» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի «Քելե, քելե» երգի բեմականացման հիմնական աշխատանքները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության ...ՆԱՀԱՏԱԿ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՉՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ՔԻՉ ՉԵՆ
Ն. Պ.Գրականության եւ արվեստի թանգարանում ներկայացված է «Սայաթ-Նովայից Չարենց» խորագրով ցուցահանդես: Ձեռագրեր, լուսանկարներ, արխիվային նյութեր են ցուցադրված, որոնք կարող էին տասնապատիկ ավելին լինել, եթե տարածք ...ՀԱՅ ԵՎ ԱՐԱԲ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
«Ազգի» սեփական թղթակից, ԲԵՅՐՈՒԹ«Հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը՝ մարդկության դեմ գործած ցեղասպանություն է», այս խորագրով անցավ նորատիպ երկու գրքերի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ ապրիլի 21-ին Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ ...ՀԱՋՈՐԴ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մեր շաբաթօրյա «Ազգ. Մշակույթ-Հավելվածում» առաջարկում ենք ընթերցել լեզվաբան Դավիթ Գյուլզադյանի անդրադարձը «Ազգի» էջերում բանավեճի առիթ դարձած 1937-ի եւ այդ շրջանի գրական անցուդարձին: Բանասեր-պատմաբան ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Ինչպես եւ անցած մրցաշրջանում, այս տարի էլ հանրապետության գավաթը կվիճարկեն «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Ոսկեհատում կայացած պատասխան խաղում էլ հաղթեց «Փյունիկին», ընդ որում խոշոր՝ 3-0 հաշվով: Արդեն ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՉՈՐՍՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացավ 2-րդ տուրը: Հայ շախմատիստներից երկրորդ հաղթանակները տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սերգեյ Գրիգորյանցն ու Սերգեյ Մովսիսյանը: Սարգսյանը ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ազատ ոճի ըմբիշներին վերջապես հաջողվեց Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շվեյցարիայում անցկացված վարկանիշային մրցաշարում մեր ըմբիշներից երկուսը՝ Սուրեն Մարկոսյանը (66 կգ) եւ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նախկին տոնավաճառի տարածքում ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում սպորտային պայուսակի ...ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի 1877 Տ պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ...
ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԻՐ ԶՈՒՅԳ ԳՈՏԻՆԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ՞
ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՀՈԳԵՊԵՍ ՈՒ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԽԱՂԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԵՐԹԱԿԱՆ «ՎՃՌԱԿԱՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

