
ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջացումը տարի առ տարի դեռեւս չի կորցնում իր հրատապությունը: Գիտնականները, փաստահավաքները հսկայական անելիք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան իրական քայլեր չի արել իր մեղքն ընդունելու եւ քավության ճանապարհ ոտք դնելու ուղղությամբ: Այս իմաստով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի` վերջերս ընթերցողի սեղանին դրած մի քանի գրքերը բավական հետաքրքրական նյութ են պարունակում:
Մի քանի արժեքավոր վկայություններ այդ հրատարակություններից: 1919-20 թթ, երբ տեղի էին ունենում երիտթուրքերի դատավարությունները, մի պահ թուրքական մամուլում հնարավոր դարձավ հայերի ոչնչացման մասին բազմաթիվ վկայությունների եւ հուշերի հրապարակումը` հայերի ցեղասպանությունը Ստամբուլի մամուլն անվանում էր տեղահանություն եւ ոչնչացում: Այդ վկայությունների շարքում առանձնակի տեղ են գրավում Ջեմալ փաշայի կողմից հայ տեղահանվածների տեսուչ նշանակված Հասան Ամջայի հուշերը, քանի որ վերջինս անձամբ զբաղվել էր Սիրիայում եւ Լիբանանում տեղահանված հայերի վերաբնակեցմամբ եւ ականատես էր եղել թուրքական իշխանությունների կողմից հայերի ոչնչացման քաղաքականության իրականացմանը. «Ինչ իրավունքով է կառավարությունը բռնի տիրանում իր հպատակության տակ գտնվող որեւէ անձի տանը, ընտանիքին, ունեցվածքին եւ դրամին: Պատերազմական ո՞ր անհրաժեշտությունից ելնելով ստիպեցին երեք-չորս տարեկան երեխայի ձեռքը բռնած, ծծկեր երեխան գիրկն առած, գրպանում եղած միայն մեկ օրվա ուտելիք հաց գնելուն բավարար դրամն իսկ առաջին կանգառում վերցնելով` կանանց տարագրել անհայտ Տեր-Զորի անապատները... Թող մենք չխոսենք, թող ոչ ոք չհարցնի, սակայն Աստված, որ մեկն է քրիստոնյայի, թուրքի, հայի համար` խղճի բարձր, անողոք ձայնով չի՞ հարցնի. «Շատ լավ, հարյուր հազարավոր հայերին ո՞վ սպանեց», գրում է Ամջան 1919 թվականին թուրքական «Ալեմդար» թերթում: Ամջայի տարբեր հոդվածներ եւ այլ վկայություններ ամփոփող գիրքը` «Տեղահանություն եւ ոչնչացում» անվամբ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի թարգմանությամբ եւ ներածականով նոր նյութ է թեմայով հետաքրքրվողների համար:
Մի ուրիշ` Տիգրան Հովհաննիսյանի «Տաճիկ կառավարությունը եւ իթթիհատը մարդկության դատարանի առաջ» գրքում մեջբերված է թրքուհի Խալիդե Սալիհի նամակը` տպագրված անցած դարասկզբին երիտասարդ թուրքերի «Թանին» թերթում. «Ձեզ եմ դիմում, հայեր: Հանուն ձեր ցեղի, որ նվիրագործեց ազատությունը, ես ներողություն եմ խնդրում ձեզնից, ջախջախված կսկիծի եւ ամոթի ծանրության տակ այն անլուր դժբախտությունների պատճառով, որոնց ենթարկվեցիք դուք: Հանուն իմ ցեղի, ես պահանջ եմ զգում ծնկաչոք լալ այն մեծ ու փոքր հայերի գերեզմանի վրա, որոնք ընկան իբրեւ նահատակներ, եւ վշտակցում եմ նրանց, որոնք թաղեցին այդ մեծ աղետի զոհ գնացած իրենց հարազատներին», գրում է թուրք տիկինն, ապա դիմում իր ազգակիցներին. «Եթե դուք չհանեք հայ տղամարդկանց, կանանց ու մանուկների վրեժը, եթե չպատժեք հանցագործներին` երիտասարդ տաճիկների անվան վրա հավիտենական խայտառակության բիծ պիտի մնա...»: Առաջին հանրապետության քաղաքական գործիչ Տիգրան Հովհաննիսյանը այս տիկնոջ նամակը ներառել էր 1919 թվականին «Հառաջ» թերթում տպագրված հոդվածում` այս ավելացումն անելով. «Եվ այդ բիծը մնաց ու կմնա հավիտենական, որովհետեւ երիտասարդ տաճիկները ոչ միայն չպատժեցին հանցավորներին, այլեւ 1909 թվականի օգոստոսի 1-ին իրենց հլու կառավարության մի շրջաբերականով հայերի անմեղությունը կիսաբերան խոստովանելուց եւ կոտորածը «թյուրիմացության հետեւանք» անվանելուց ու հանցավորներին պատժել խոստանալուց հետո, շատ շուտով, ըստ իրենց սովորության, ճիշտ հակառակ ուղղությամբ ընթացան...»:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից անգլերենով տպագրված «Իսկ նրանք, որոնք 1915-ից յետոյ շարունակեցին ապրել Թուրքիայում» գրքի հայերեն ամփոփման մեջ նրա հեղինակ Ռուբինա Փիրումյանը գրում է. «Ինչպես Ֆաթմա Միւգէ Գեօչեքն է գրում` եօթանասունհինգ տարի տեւեց, մինչեւ պոլսահայ գրողը համարձակություն գտավ Իսլամ հասարակութեանը պատմելու ջարդերի ու տեղահանության մասին...»: Այս գրքի անգլիալեզու ընթերցողը հնարավորություն ունի, ինչպես հեղինակն է գրում, «Աղետին սփյուռքահայ երկրորդ եւ երրորդ սերունդների անդրադարձին»` հիշողությունների միջոցով:
Մնացյալը փնտրեք այդ հիանալի հրատարակություններում: Հ.Գ. Ի դեպ` երեկ «Ծիծեռնակաբերդի անտառը կվերականգնվի» հրապարակման մեջ անդրադարձել էինք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ասածին, թե թանգարանը միջոցներ է տրամադրում Ծիծեռնակաբերդի հնագիտական հուշարձանները պեղելու համար, հետագայում գուցե նաեւ զբոսաշրջության այցելության վայր դարձնելու հեռանկարով: Թանգարանի մամուլի պատասխանատուն տեղեկացրեց, որ հուշարձանները պեղելու առումով միայն գիտական նշանակության մասին են մտածում թանգարանում եւ ոչ թե տուրիզմի վայր դարձնելու: Մենք ընդամենը կասենք` ավելի լավ:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է
12Տարիներ առաջ մեր թերթի էջերում հենց Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով բանավիճում էին մեր տաղանդավոր արձակագիր Պերճ Զեյթունցյանը եւ ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր ...ԱՊՐԻԼԵԱՆ ԽՈՀԵՐ
ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆՈրքան ալ միամտութիւնը պատած ըլլայ շատերուն, որոնց կարգին, դժբախտաբար, Հայաստանի կարգ մը բարձրաստիճան իշխանաւորներուն իրենց երբեմն որդեգրած թաց դիւանագիտութեա՜մբ առաջնորդուելու հանգամանքին, թէ այսօրուան ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
ԵՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի աշխատակից2008-ի մարտին Ճապոնիայում լույս է տեսել «Հայերի հիշողությունները ցեղասպանության վերաբերյալ (նոր դիրքորոշում)» խորագրով հոդվածների ժողովածուն: Դրա նախաձեռնող հեղինակներից մեկը Ճապոնիայի Աիչի Սանգյո քաղաքի ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 11998-ից ի վեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակվել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր: Եվ մինչեւ օրս էլ թե՛ ՀՀ պետական եւ թե՛ սփյուռքահայ կազմակերպությունները ցեղասպանության ...ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջացումը տարի առ տարի դեռեւս չի կորցնում իր հրատապությունը: Գիտնականները, փաստահավաքները հսկայական անելիք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան իրական ...ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Տարտուի համալսարանի գրադարանում ապրիլի 21-ից մայիսի 11-ը անցկացվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» լուսանկարչական ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Բալթիկ-հայկական տուն» ոչ կառավարական կազմակերպությունը: ...«ԿԱՄ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ... ԿԱՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ»
Թուրքերենից թարգմանեց ՆԵՐՍԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ, դոկտոր, պրոֆեսոր 1Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շուրջ հարյուրամյա ուրացումը ոչ մի կերպ չի սքողվում, որքան էլ նրանք խնամքով մաքրում են իրենց սեփական արխիվները: Իրենց իսկ արխիվներում կոտորածներ սանձազերծողների բազմաթիվ ...ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԿՑԻԱ ԱՅՍՕՐ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) աշխարհի ավելի քան քսան երկրներում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ապրիլի 24-ին անց ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԻԴՆԵՅՈՒՄ
Սիդնեյում ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 1000 ավստրալահայեր: Միջոցառման բանախոսն է եղել նշանավոր գրող պրոֆեսոր ...ԱՆՎՃԱՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Ապրիլի 24-ին` ժ. 9.00-22.00, «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից այցելուներն անվճար կփոխադրվեն հետեւյալ երեք երթուղիներով. համար 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ եւ Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի-Իտալիայի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱԲԱՋԱՆԻ ԿՈՉԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԵՎ «ՄՈՆԴԸ»
Հ. Չ. 2Այդ մասին ապրիլի 22-ի համարում տեղեկացրել է «Սաբահ» թերթը: Թուրքական թերթի տվյալներով, ֆրանսիական «Մոնդը» ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի երկխոսության ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը մայիսի սկզբին կհանդիպեն Ստրասբուրգում: Ըստ «Թրենդի», այդ մասին հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՀԱՆՁՆՎԵՑ
Հայ-ադրբեջանական սահմանին` Կայանավան-Ղազախ սահմանահատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի, ժամկետային զինծառայող Յահուբ Մուխթարովը: Վերջինս մարտի 11-ին անցել էր հայ-ադրբեջանական սահմանը: ...ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ
«Քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովի ստեղծումն անհնարին է, եւ ադրբեջանական կողմը դրան համաձայնություն ...ԸՍՏ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է»
Մ. Բ. 4Որքանով էր ճիշտ մեր ընկերներից մեկը, երբ ասում էր, թե ընտրություններին որեւէ կողմի հաղթանակի պարագայում կարճ ժամանակ անց անհուսություն է տիրելու: Երկրում իշխանափոխություն չեղավ. կառուցվածքային որոշ տեղաշարժեր ...ՏԱՐՕՐԻՆԱԿԻՑ ԱՎԵԼԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի լրագրող Գայանե Առուստամյանը որպես ՀՀ ազատ քաղաքացի ապրիլի 21-ին Երեւանի քաղաքապետարան հայտ էր ներկայացրել երեկ՝ ապրիլի 23-ին, ժ. 14:00-ից մինչեւ 16:00 Երեւանում՝ Մատենադարանի ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման փաստերի, մի քանի շուկաների ուսումնասիրությունների, ...ՉԿԱ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԻՍԼԱՄԻ ՄԵՋ
Հեղինակի կողմիցՈ՛վ մուսուլմաններ, եթե կարծում եք, որ Բարձրյալ Աստվածը ստեղծել է քրիստոնյաներին, որպեսզի սպանվեն` սրերից մորթված, տեգերից խոցված եւ կրակներից այրված, ուրեմն, վատ կարծիքի եք ձեր Տիրոջ մասին եւ ժխտում եք ...ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԻ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.Արցախի ազատագրական պայքարի 20-ամյակի առթիվ Մ. Նահանգների արեւմտյան շրջանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի, Գլենդեյլի «Ահարոնյան», Բըրբենկի «Աղբալյան» եւ Լա-Կրեսենտայի «Զավարյան» մասնաճյուղերի կազմակերպությամբ ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Ռուսաստանի Դաշնության մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը ստորագրեցին վեց կետից բաղկացած հայ-ռուսական մշակութային համագործակցության ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, «Վէմ» ռադիոկայանի լրագրողԱպրիլի 20-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» տեղեկատվական ծրագիրը ժամը 17.00-ի թողարկման ժամանակ հաղորդեց ռեպորտաժ Կալիֆոռնիայից (ԱՄՆ): Ըստ այդ լրատվության, «Արարատ» մեծահասակների տունը ...ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն
15Ավարտվել են «Եվրոտեսիլ-2008» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի «Քելե, քելե» երգի բեմականացման հիմնական աշխատանքները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության ...ՆԱՀԱՏԱԿ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՉՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ՔԻՉ ՉԵՆ
Ն. Պ.Գրականության եւ արվեստի թանգարանում ներկայացված է «Սայաթ-Նովայից Չարենց» խորագրով ցուցահանդես: Ձեռագրեր, լուսանկարներ, արխիվային նյութեր են ցուցադրված, որոնք կարող էին տասնապատիկ ավելին լինել, եթե տարածք ...ՀԱՅ ԵՎ ԱՐԱԲ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
«Ազգի» սեփական թղթակից, ԲԵՅՐՈՒԹ«Հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը՝ մարդկության դեմ գործած ցեղասպանություն է», այս խորագրով անցավ նորատիպ երկու գրքերի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ ապրիլի 21-ին Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ ...ՀԱՋՈՐԴ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մեր շաբաթօրյա «Ազգ. Մշակույթ-Հավելվածում» առաջարկում ենք ընթերցել լեզվաբան Դավիթ Գյուլզադյանի անդրադարձը «Ազգի» էջերում բանավեճի առիթ դարձած 1937-ի եւ այդ շրջանի գրական անցուդարձին: Բանասեր-պատմաբան ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Ինչպես եւ անցած մրցաշրջանում, այս տարի էլ հանրապետության գավաթը կվիճարկեն «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Ոսկեհատում կայացած պատասխան խաղում էլ հաղթեց «Փյունիկին», ընդ որում խոշոր՝ 3-0 հաշվով: Արդեն ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՉՈՐՍՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացավ 2-րդ տուրը: Հայ շախմատիստներից երկրորդ հաղթանակները տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սերգեյ Գրիգորյանցն ու Սերգեյ Մովսիսյանը: Սարգսյանը ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ազատ ոճի ըմբիշներին վերջապես հաջողվեց Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շվեյցարիայում անցկացված վարկանիշային մրցաշարում մեր ըմբիշներից երկուսը՝ Սուրեն Մարկոսյանը (66 կգ) եւ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նախկին տոնավաճառի տարածքում ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում սպորտային պայուսակի ...ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայանի տարածքում տեղի է ունեցել «ԳԱԶԵԼ» մակնիշի 1877 Տ պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ...
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԱԿԱԳՅՈՒԼԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԷԼ Է ՇՈՇԱՓՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՉԵԽԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՔԵԼԵ, ՔԵԼԵ»-Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐԻ՛Շ ՕՐ Է

ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

