
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ ՋԵՐՄՈՐԵՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂՈՒՄ
Երեկ մարդաշատ էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ երգ ու պարով, դհոլ-զուռնայով, ծաղկեփնջերով, «Գյումրին լավագույնն է Եվրոպայում», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է» մակագրությամբ ցուցապաստառներով էին եկել դիմավորելու ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերոսներին նրանց հարազատները, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը, մարզաշխարհի ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Տոնական տրամադրություն էր տիրում թե՛ Մոսկվայից ժամանած մեր ծանրորդների ու մարզիչների, թե՛ դիմավորողների շրջանում:
Եվ իրոք նման ցնծության առիթ կար: Մեր ծանրորդները Իտալիայում հասել էին աննախադեպ նվաճման: Նրանցից չորսն արժանացել էին Եվրոպայի չեմպիոնի, մեկը՝ փոխչեմպիոնի տիտղոսին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 17 մեդալ: Եվ ամենակարեւորը, Հայաստանի կանանց հավաքականն օլիմպիական մեկ ուղեգիր նվաճեց: Հաշվի առնելով 2006-ից մարզուհիների ցուցանիշները, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ ուղեգիրը հատկացրել է 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանին:
Առաջինը հայ ծանրորդներին շնորհավորեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի ներդրումն այս հաջողությունում անուրանալի է. «Շնորհավորում եմ մեր մարզիկներին, նրանց ծնողներին ու մարզիչներին, որոնք այնքան հզոր եղան, որ կարողացան Հայաստանի մարզական պատիվը բարձր պահել Եվրոպայում: Մենք արդեն օլիմպիական 15 ուղեգիր ունենք, որից 6-ը ծանրորդներինն է: Ամեն ինչ պետք է արվի, որ օլիմպիական գոնե 1-2 ոսկե մեդալ նվաճենք: Մեծ հուզմունքով ու ապրումներով էի հետեւում մեր մարզիկների ելույթներին: Ինձ հատկապես հուզեց Հռիփսիմեի ելույթը: Թեեւ նա պոկում վարժությունում անհաջողության մատնվեց, սակայն իր մեջ ուժ գտավ ու ոսկե մեդալ նվաճեց հրումում: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հռիփսիմեին թույլատրեն մասնակցելու օլիմպիադային»:
Երբ մարզիկներն իրենց կարոտն առան հարազատներից ու ազատվեցին նրանց գրկախառնություններից, մի քանիսի հետ ճեպազրույց ունեցանք:
Հռիփսիմե Խուրշուդյան-Ոչ ոք ապահովագրված չէ պարտություններից: Դրանք կոփում են մարզիկի կամքը, որը պետք է կարողանա յուրաքանչյուր դժվարություն հաղթահարել: Մինչ այժմ էլ չեմ հասկանում, թե ինչ կատարվեց ինձ հետ պոկում վարժության ժամանակ: Գուցե դա հոգեբանական պահ էր: Կարողացա ինձ հավաքել ու հրումում լավագույն արդյունքը ցույց տվեցի: Պրն Ծառուկյանը խոստացել է լուծել 2-րդ ուղեգրի հարցը: Եթե ինձ բախտ վիճակվի հանդես գալ Պեկինում, կաշխատեմ հուսախաբ չանել երկրպագուներին:
Մելինե Դալուզյան-Ուրախ եմ Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճելու համար: Բայց ավելի ուրախ եմ օլիմպիական ուղեգրի համար: Ինձ համար դա մեծ պատասխանատվություն է, որովհետեւ ես եմ ներկայացնելու հայկական կանանց ծանրամարտը Պեկինում: Մնացած ժամանակամիջոցը պետք է օգտագործել օլիմպիադային պատշաճ ձեւով նախապատրաստվելու եւ ըստ արժանվույն ելույթ ունենալու համար: Սպորտի օրենքը խիստ է, օլիմպիական ուղեգիրը մեկն է եւ յուրաքանչյուրը ձգտում է ինքը դառնալ դրա տերը: Հպարտ եմ, որ մասնակցելու եմ օլիմպիադային եւ ներկայացնելու եմ հայ ազգը: Նաեւ հպարտ եմ, որ հաղթել եմ թուրք մարզուհուն՝ Սիբել Շիմսեկին, հատկապես որ մոտենում է ապրիլի 24-ը: Երդվել եմ, որ ոչ մի թուրք մարզուհի չպետք է գերազանցի ինձ:
Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան-Այսօր անչափ հուզված եմ նման ջերմ դիմավորումից: Նույնպիսի հուզմունք ու հրճվանք էի ապրում, երբ ի պատիվ իմ հաղթանակի օտար հողում հնչեց Հայաստանի օրհներգն ու բարձրացվեց հայոց եռագույնը: Դա մարդկանց երջանկության գագաթնակետն է կյանքում: Մրցումների ժամանակ առաջնայինը հավասարակշռված լինելն ու ուժերդ օգտագործել կարողանալն է: Նաեւ ինձ շատ օգնեցին մարզասրահում հավաքված երկրպագուներն իրենց ջերմ աջակցությամբ՝ դրական լիցքեր հաղորդելով ինձ: Իհարկե, Պեկինում ավելի դժվար է լինելու: Աստված տա, որ վնասվածքներից զերծ մնամ եւ կարողանամ ուժերիս հնարավորությունների սահմաններում ելույթ ունենալ: Եվրոպայի առաջնության ժամանակ լավ մարզավիճակում էի: Իհարկե, բոլորն էլ հաղթելու ակնկալիքով էին մեկնել մրցավայր, բայց 100 տոկոսով դժվար էր ասել, թե անպայման հաղթելու ենք:
Նազիկ Ավդալյան-Ցնծության մեջ եմ: Երբ մրցահարթակ էի դուրս գալիս, յուրաքանչյուր մոտեցման ժամանակ աղոթում էի Աստծուն, որ ինձ ուղեկցի հաջողությունը: Իսկ երբ արդեն պատվո պատվանդանին էի, կրկին աղոթում ու իմ շնորհակալությունս էի հայտնում Աստծուն: Սա իմ չորրորդ լուրջ մրցաշարն էր, որին ներկայացա բավական փորձ ու հմտություն կուտակած: Դա եւս իր նշանակությունն ունեցավ: Մեր այս հաղթանակը ոչ միայն մարզիկներինն ու մարզիչներինն է, այլեւ ողջ հայ ազգինը: Համոզված եմ, որ հայ մարզասերները հուզմունքով էին հետեւում մեր ելույթներին: Ուրախ եմ նաեւ Մելինեի համար, որ հանդես է գալու Պեկինում: Մենք մտերիմ ընկերուհիներ ենք եւ նրան հաջողություն եմ մաղթում օլիմպիական մրցահարթակում:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
armen avagyan, գրել է:
ԵՍ ՁԵր ՑԱՎԸ ՏԱՆԵՄ ԵրԵԽԵՔ ՋԱՆ,ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ԷԼ ԱՎԵԼԻ ՈՒԺ ՏԱ, ԱՅ ՍրԱՆՔ ԵՆ ՀԱՅ:
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՅուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համայն հայությանը վշտակցում են նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառումներ են ...ՇՎԵԴԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Հ. Ծ. 1Բրիտանացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Էդմընդ Բըրքը մի առիթով ասել է, որ «չարի հաղթանակը կախված է նրանից, որ լավ ու բարի մարդիկ ոչինչ չեն անում»: Նորահայտ փաստաթղթերը հաստատում են, որ Շվեդիան, հետեւելով ...ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ՉԷ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ռուսական մամուլում հրապարակվող նյութերի մեջ երեւում են մոտիվներ, որոնք նախկինում առանձնակի ուշադրության չէին արժանանում: Խոսքը վերաբերում է Իսրայելի եւ առհասարակ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԻ ԳԻՐՔԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Ինչպես նշում են տեղի հայկական կայքէջերը, Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների միության ապրիլքսանչորսյան հանձնաժողովը կհանձնի Ռոբերտ Ֆիսքի Հայոց ցեղասպանության մասին «Առաջին Հոլոքոսթը» գրքի հոլանդերեն ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Չ.Ապրիլի 21-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Փլասնիկը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպման ավարտին հրավիրվել է մամուլի համատեղ ասուլիս, ապա ...ՄՏՐԱԿ ՈՒ ՔԱՂՑՐԱՀԱՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԲնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ռուսական լրատվական մթնոլորտը հագեցած է Վրաստանով ու հատկապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով: Կոսովոյի «միջադեպից» հետո ինքնակոչ երկու նախկին ինքնավարությունների ...ՆՈՐ ՀՐԵԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Հ. Ծ.Պայքարելու համար պահպանողական հզոր քարոզչական խմբավորումների դեմ Մ. Նահանգներում, ըստ Վաշինգտոնում BBC-News-ի թղթակից Մաքս Դիվսոնի, նոր հրեական լիբերալ քարոզչական խմբավորում է ստեղծվել «J. Street» անունով, ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի Հանրապետության նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Արդեն այն պահից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ակնկալվում էր, որ նոր կառավարությունն էապես ...ՄԻ ՔԱՆԻ ԾԱՆՐ ԽՆԴԻՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿառավարությունը ձեւավորված է, լավ-վատ` նրա մասին ընդունված է խոսել 100 օր հետո միայն, ու չարժե նախօրոք չկամություն անել այս կամ այն նշանակման մասին, նույնիսկ եթե զարմացած ես ե՛ւ նշանակումից, ե՛ւ նախարարի ...ԿՐԿԻՆ «ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ...»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ«Ազգ»-ում կարդացի «Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան Մեծն Բրիտանիոյ շրջանի վարիչ մարմին»-ի՝ խմբագրությանը հղված նամակը (02.03.2008), որտեղ դժգոհություն էր արտահայտվում լրագրի 27.03.2008 թ. համարում տպագրված ...ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 1Հետընտրական ընդվզումների մասնակիցների հետ զրույցներում ինձ անհանգստացնում է նրանց համատարած անտարբերությունը երկրի ճակատագրի նկատմամբ: Եթե իրենց չի հաջողվել վերստին գալ իշխանության, ապա թող այն վերանա: ...ՕԵԿ-Ը ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների` Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻՆ ԱՆԿՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ
Այս տարվա մարտին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է մոտ 13 հազար գործարք, որը գերազանցում է փետրվարին կատարված գործարքները 2,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտինը՝ 4 տոկոսով: Ինչպես հայտնի ...ԱՆԱԼԳԻՆ` ԳԼԽԱՑԱՎԻ ԵՎ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԳաղտնիք չէ, որ տեւական ժամանակահատված (շատերի կարծիքով` 1915 թվականի Եղեռնից հետո) հոգեկան ընկճվածություն` դեպրեսիա ենք ապրում ազգովին: Անգամ մեր օրերում քաղաքական ու տնտեսական իրադարձությունների համար ...ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի գործակալության միջեւ ստորագրվեց հուշագիր ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼԻ ՀՈՐԱՏԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ա. Մ.«Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջի մայրուղու Մյասնիկյան-Հերացի փողոցները կապող թունելի շինհրապարակ երեկ այցելեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Թունելը Սարալանջի մայրուղու մի հատվածն է: Երեկ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 1Այսօր, երբ կառավարությունը գտնվում է ձեւավորման փուլում, քաղաքական դաշտում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ կառավարության կազմում պետք է լինի սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին կառույց (նախարարություն): ...ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Մ. ԲԱԴԱԼՅԱՆԱպրիլքսանչորսյան ոգեկոչումը վերհուշի ապրումի, աշխարհի վրա՝ հայության դեռեւս չսպիացած վերքի զգացումի կամ, ինչպես ձեւակերպում են, հիշողության մտավորականացման երեւույթի հայերիս համախմբումի, ցավոք, միակ խորհրդանիշ ...ԿԱՀԻՐԵԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ Է ԵՎ ՎԵՐԱՕԾՎԱԾ
Հ. Ծ.«Եկեղեցին հայուն համար միայն Աստուծոյ աղօթք մատուցանելու տեղ չէ, այլեւ կապն է իր հայրենիքին հետ: Նոյն այս մտածելակերպով մեր հայրերը ամենուրե կը կառուցէին եկեղեցի մը», գրում է Անի Պօղոսյանը ուշացումով ...ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ
Նարեկացի արվեստի միությունն արդեն մի քանի տարի ապրիլի 21-27-ին Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպում՝ շարքը կոչելով «Ոգեկոչում արվեստի շնչով»: Այս տարի էլ միությունը ներկայացնում է ...ԱԶԳՈՎԻՆ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՇՈՒՏ ՄԱՀԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Փաստ է, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը 1,3 է, ինչը խայտառակություն է, երեկ «Հայելի» ակումբում հրավիրված հյուրերից ժողովրդագետ-ազգագրագետ Համլետ Սարգսյանի կարծիքն է: Եթե գյուղերում ինչ-որ տեղ ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԱՆՏԱՌԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Մ. Խ.Բնապահպանները տարիներ քննադատում էին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառեր էին կտրվում, որոշ հատվածներում ամեն տարի բռնկվող հրդեհները (կամ դիտավորյալ են այրում` տարբեր հեռահար նպատակներով) պարբերաբար բավական ...ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆՆ ԸՆԴԴԷՄ «ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԻ»
ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆ, Պէյրութի Հայկազեան համալսարանի հրաւիրեալ դասատու, Պէյրութ, ապրիլ 18, 2008Քանի մը ամիսէ ի վեր հայաստանեան մամուլին մէջ լոյս կը տեսնեն քաղաքական յօդուածներ «Մարկ Նշանյան» ստորագրութեամբ: Նոյն յօդուածները հրապարակուած են նաեւ համացանցային ճամբով, «Չորրորդ իշխանութիւն» թերթի կայէջին ...ԼԻՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, հավատարիմ մնալով հայերին ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ ՋԵՐՄՈՐԵՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Երեկ մարդաշատ էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ երգ ու պարով, դհոլ-զուռնայով, ծաղկեփնջերով, «Գյումրին լավագույնն է Եվրոպայում», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է» մակագրությամբ ցուցապաստառներով ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց առաջնությունը: Երկու մրցաշարերն էլ անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Բացի առաջնության պարգեւներից, տղամարդիկ վիճարկում են աշխարհի ...ՄԱՐՏՈՒՆ ՉՈԼԱԽՅԱՆԸ ԿՆՔԵՑ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, երկարատեւ, ծանր հիվանդությունից հետ 71 տարեկանում մահացել է բասկետբոլի հայտնի մարզիչ Մարտուն (Ռաֆիկ) Չոլախյանը: Չոլախյանը ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Ինտերտոտոյի գավաթի վերջին խաղարկության վիճակահանությունը: Եվրոպական 50 երկրների նույնքան ակումբներ երեք փուլով ի հայտ կբերեն ՈւԵՖԱ-ի գավաթի 11 մասնակիցներին: Վիճակահանությամբ ...ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՄԵՐՆ ԵՆ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մրցաշարի կազմկոմիտեի նախագահ, ԱԹԱ-ի նախագահ«Կոկա-Կոլա» ընկերության հաղթանակով ավարտվեց «Made in Armenia» ֆուտզալի 5-րդ մրցաշարը, որն անցկացվեց «Հրազդան» մարզադահլիճում Հայաստանի 6 ձեռնարկությունների սիրողական թիմերի մասնակցությամբ: Առաջին խմբում ...ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ1967-ին ծնված Բաղդասար Ղ.-ն ինքնակամ ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի առանց համարի 1 հրացան, «ՏՕԶ» հրացանի 1 ...ՀԱԿԻՐՃ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել՝ Յուրի Բարսեղովին ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական անապատներից ու թերակղզուց ներթափանցող արեւադարձային ...
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ. «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՄ. ՉԳՐԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«ԲԻԹԼԶԻ» ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՆԱԽՆՅԱՑ ՕՐԻՆԱԿՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ. «ԱՊՐՈՒԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԻՎՆ՝ ՅԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԵԱՑՔՈՎ»
տպ. «Փաուօ ֆոթոկրավիւր», Պէյրութ, 2008, 272 էջ (17X24 սմ)
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՈՎ ՉԳԻՏԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Ա. Հ.«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

