
ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ապրիլքսանչորսյան ոգեկոչումը վերհուշի ապրումի, աշխարհի վրա՝ հայության դեռեւս չսպիացած վերքի զգացումի կամ, ինչպես ձեւակերպում են, հիշողության մտավորականացման երեւույթի հայերիս համախմբումի, ցավոք, միակ խորհրդանիշ օրն է: Նախօրեին առավել են ակտիվանում այդ ազդակները եւ սկսվում են միջոցառումներ-հանդիպումները:
Ի՞նչ է անում Հայոց ցեղասպանության խնդրին ի նպաստ Հայաստանի գրողների միությունը: Այս մասին «Փաստարկ» ակումբում վկայեց Լեւոն Անանյանը՝ գրական անդրադարձները 3 շերտի բաժանելով: 1-ին շերտ՝ օտարազգի գրողների՝ այս թեմայով ստեղծած գրականության հայերեն ներկայացումներ (Էդգար Հիլզենրաթ՝ «Վերջին մտքի հեքիաթը»-2001 թ., Գոնսալո Գուարչ՝ «Հայկական տոհմածառ»-2003 թ., Քեմալ Յալչըն՝ «Սիրտս քեզմով կխայտա» եւ այլն):
2-րդ շերտ՝ օտարագիր հայ գրողների, որոնց ստեղծագործությունների հենքը հիմնականում Հայոց ցեղասպանության վերհուշն է նախորդ սերնդի միջոցով, գրքերի հայերեն թարգմանություն, հրատարակում (Պիտեր Բալաքյան «Ճակատագրի սեւ շունը», «Այրվող Տիգրիս», Հակոբ Խաչիկյան եւ Ժան Իվսուս «Անարշալույս ամառ», Նենսի Գրիգորյան «Զապել»): Հայ-թուրքական հարաբերությունների ժամանակակից համատեքստում նաեւ թուրք գրողների գրքերի թարգմանություն: Այս ծրագրում արդեն պատրաստ է Նոբելյան մրցանակի 2007-ի դափնեկիր Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի թարգմանությունը, որը կտրվի հրատարակության:
3-րդ շերտը հայաստանցի գրողների անդրադարձն է այս թեմային, որ դեռ սովետական շրջանից ի դեմս Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի եւ Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի առկա են, սակայն մերօրյա գրական անդաստանը դատարկ է: Լեւոն Անանյանը նշեց Ալ. Թոփչյանի Ռուբեն Սեւակին նվիրված «Եվ անգամ մահից հետո» վեպը միայն, եւ ասաց, որ գեղարվեստական դրսեւորումները փոխարինվել են ուղեգրություններով, էսսեներով: Սրա պատճառները նա տեսնում է փաստական վիթխարի հեղեղից ու սեփական ցավից դուրս գալ եւ դրանից օտարվել չկարողանալու դժվարությունների մեջ. «Հայ գրողը չի կարողանում թոթափել այն ողբերգությունը, որ իր մաշկի տակ է»: Կարելի՞ է այս թեման մրցանակաբաշխությամբ «ակտիվացնել» հարցին, նա արձագանքեց, որ դա շատ բան չի փոխի, որովհետեւ նախ արժեք պիտի ստեղծել (իսկ առհասարակ որքանո՞վ է բարոյական ցեղասպանության մասին գիրք գրել՝ աչքի տակ ունենալով մրցանակաբաշխության ինչ-որ թվեր):
ՀԳՄ նախագահը անդրադարձավ նաեւ մեր անելիք համընթաց քայլերին՝ աշխարհի մտածողական նորօրյա վերափոխումներին ընդառաջ: Ի՞նչ պիտի անեն հասարակությունը, մամուլը, գրողները նոր իրողությունների մեջ: Վերհիշելով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի՝ Ավստրիայի ԱԳ նախարարին հայերի հետ երկխոսության մեջ մտնելու մասին վերջերս ասված խոսքերը, Լեւոն Անանյանը նկատեց, որ մենք էլ մեր հերթին թուրքերի հետ փոխշփումների ճանապարհներ պիտի որոնենք (բա՞): Իսկ հիմնախնդիրների լուծումը հնարավոր է հանրային գիտակցության վրա ազդելու միջոցով, ուստի պետք է սկսել թուրք հանրության, թրքահայ համայնքի հետ աշխատելուց, ինչպես տնտեսական-առեւտրակենցաղային, այնպես էլ մտային-մշակութային մակարդակներում: Սա ենթադրում է նախկին կարծրատիպերից հրաժարում, ինչպիսին, օրինակ, թուրքերի մեջ միայն ենիչերի տեսնելու պատկերացումներն են, կամ թուրք կին մտավորականների հետ հանդիպումից հետո հայերին թուրքերի հետ բարեկամություն անելու մեջ մեղադրելը, թուրք հանրությանը տեղեկատվական «ճնշման» ենթարկելը, համապատասխան օտարալեզու եւ հայերեն գրականության թուրքերեն թարգմանելն ու տարածելը եւ այլն: Պետք է ստեղծել Եղեռնի թեմային նվիրված մատենաշար, հիմնադրամ, ռազմավարական կենտրոն՝ այս ամենը պետական աջակցությամբ:
Անդրադարձ եղավ նաեւ հարակից (լրագրողական) այլ հարցերի, ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գոլֆի դաշտ ստեղծելու «նպատակահարմարության», ազգային ինքնության պահպանման եւ եվրոպացի «էմիսարների» հետ ունեցած մեր տարաձայնությունների մասին՝ կրթամշակութային մեր ընկալումների համատեքստում, գրահրատարակչական պետպատվերային վիճակի, քաղաքական գործիչների եւ նրանց նորօրյա՝ գիրք գրելու զբաղմունքի, պետմրցանակ ստացած Դավիթ Հովհաննեսի «Նոր քրոնիկոնի» եւ այլնի մասին: Ի դեպ, այս առիթով Լ. Անանյանն ասաց, որ Դավիթ Հովհաննեսը մեր պոեզիայի առաջամարտիկներից է, իսկ խնդրո առարկա ժողովածուն պարունակում է թե՛ երկրաշարժի, թե՛ արցախյան գոյամարտի, թե՛ կուսակցական թեմայով բանաստեղծություններ, նաեւ էպիգրամներ, որի՝ երկու «Ֆիզիոլոգիական բառի վրա են սեւեռվել ավերումի ճարտարապետները կամ գրականության եղերահայրերը»: Հ. Գ. Ի դեպ, հենց երեկ խմբագրությունը ստացավ Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» («Լուսաբաց» հրատարակչություն, 2008) գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին»:
- Մ. ԲԱԴԱԼՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՅուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համայն հայությանը վշտակցում են նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառումներ են ...ՇՎԵԴԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Հ. Ծ. 1Բրիտանացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Էդմընդ Բըրքը մի առիթով ասել է, որ «չարի հաղթանակը կախված է նրանից, որ լավ ու բարի մարդիկ ոչինչ չեն անում»: Նորահայտ փաստաթղթերը հաստատում են, որ Շվեդիան, հետեւելով ...ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ՉԷ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ռուսական մամուլում հրապարակվող նյութերի մեջ երեւում են մոտիվներ, որոնք նախկինում առանձնակի ուշադրության չէին արժանանում: Խոսքը վերաբերում է Իսրայելի եւ առհասարակ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԻ ԳԻՐՔԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Ինչպես նշում են տեղի հայկական կայքէջերը, Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների միության ապրիլքսանչորսյան հանձնաժողովը կհանձնի Ռոբերտ Ֆիսքի Հայոց ցեղասպանության մասին «Առաջին Հոլոքոսթը» գրքի հոլանդերեն ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Չ.Ապրիլի 21-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Փլասնիկը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպման ավարտին հրավիրվել է մամուլի համատեղ ասուլիս, ապա ...ՄՏՐԱԿ ՈՒ ՔԱՂՑՐԱՀԱՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԲնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ռուսական լրատվական մթնոլորտը հագեցած է Վրաստանով ու հատկապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով: Կոսովոյի «միջադեպից» հետո ինքնակոչ երկու նախկին ինքնավարությունների ...ՆՈՐ ՀՐԵԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Հ. Ծ.Պայքարելու համար պահպանողական հզոր քարոզչական խմբավորումների դեմ Մ. Նահանգներում, ըստ Վաշինգտոնում BBC-News-ի թղթակից Մաքս Դիվսոնի, նոր հրեական լիբերալ քարոզչական խմբավորում է ստեղծվել «J. Street» անունով, ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի Հանրապետության նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Արդեն այն պահից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ակնկալվում էր, որ նոր կառավարությունն էապես ...ՄԻ ՔԱՆԻ ԾԱՆՐ ԽՆԴԻՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿառավարությունը ձեւավորված է, լավ-վատ` նրա մասին ընդունված է խոսել 100 օր հետո միայն, ու չարժե նախօրոք չկամություն անել այս կամ այն նշանակման մասին, նույնիսկ եթե զարմացած ես ե՛ւ նշանակումից, ե՛ւ նախարարի ...ԿՐԿԻՆ «ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ...»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ«Ազգ»-ում կարդացի «Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան Մեծն Բրիտանիոյ շրջանի վարիչ մարմին»-ի՝ խմբագրությանը հղված նամակը (02.03.2008), որտեղ դժգոհություն էր արտահայտվում լրագրի 27.03.2008 թ. համարում տպագրված ...ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 1Հետընտրական ընդվզումների մասնակիցների հետ զրույցներում ինձ անհանգստացնում է նրանց համատարած անտարբերությունը երկրի ճակատագրի նկատմամբ: Եթե իրենց չի հաջողվել վերստին գալ իշխանության, ապա թող այն վերանա: ...ՕԵԿ-Ը ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների` Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻՆ ԱՆԿՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ
Այս տարվա մարտին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է մոտ 13 հազար գործարք, որը գերազանցում է փետրվարին կատարված գործարքները 2,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտինը՝ 4 տոկոսով: Ինչպես հայտնի ...ԱՆԱԼԳԻՆ` ԳԼԽԱՑԱՎԻ ԵՎ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԳաղտնիք չէ, որ տեւական ժամանակահատված (շատերի կարծիքով` 1915 թվականի Եղեռնից հետո) հոգեկան ընկճվածություն` դեպրեսիա ենք ապրում ազգովին: Անգամ մեր օրերում քաղաքական ու տնտեսական իրադարձությունների համար ...ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի գործակալության միջեւ ստորագրվեց հուշագիր ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼԻ ՀՈՐԱՏԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ա. Մ.«Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջի մայրուղու Մյասնիկյան-Հերացի փողոցները կապող թունելի շինհրապարակ երեկ այցելեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Թունելը Սարալանջի մայրուղու մի հատվածն է: Երեկ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 1Այսօր, երբ կառավարությունը գտնվում է ձեւավորման փուլում, քաղաքական դաշտում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ կառավարության կազմում պետք է լինի սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին կառույց (նախարարություն): ...ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Մ. ԲԱԴԱԼՅԱՆԱպրիլքսանչորսյան ոգեկոչումը վերհուշի ապրումի, աշխարհի վրա՝ հայության դեռեւս չսպիացած վերքի զգացումի կամ, ինչպես ձեւակերպում են, հիշողության մտավորականացման երեւույթի հայերիս համախմբումի, ցավոք, միակ խորհրդանիշ ...ԿԱՀԻՐԵԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ Է ԵՎ ՎԵՐԱՕԾՎԱԾ
Հ. Ծ.«Եկեղեցին հայուն համար միայն Աստուծոյ աղօթք մատուցանելու տեղ չէ, այլեւ կապն է իր հայրենիքին հետ: Նոյն այս մտածելակերպով մեր հայրերը ամենուրե կը կառուցէին եկեղեցի մը», գրում է Անի Պօղոսյանը ուշացումով ...ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ
Նարեկացի արվեստի միությունն արդեն մի քանի տարի ապրիլի 21-27-ին Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպում՝ շարքը կոչելով «Ոգեկոչում արվեստի շնչով»: Այս տարի էլ միությունը ներկայացնում է ...ԱԶԳՈՎԻՆ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՇՈՒՏ ՄԱՀԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Փաստ է, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը 1,3 է, ինչը խայտառակություն է, երեկ «Հայելի» ակումբում հրավիրված հյուրերից ժողովրդագետ-ազգագրագետ Համլետ Սարգսյանի կարծիքն է: Եթե գյուղերում ինչ-որ տեղ ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԱՆՏԱՌԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Մ. Խ.Բնապահպանները տարիներ քննադատում էին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառեր էին կտրվում, որոշ հատվածներում ամեն տարի բռնկվող հրդեհները (կամ դիտավորյալ են այրում` տարբեր հեռահար նպատակներով) պարբերաբար բավական ...ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆՆ ԸՆԴԴԷՄ «ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԻ»
ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆ, Պէյրութի Հայկազեան համալսարանի հրաւիրեալ դասատու, Պէյրութ, ապրիլ 18, 2008Քանի մը ամիսէ ի վեր հայաստանեան մամուլին մէջ լոյս կը տեսնեն քաղաքական յօդուածներ «Մարկ Նշանյան» ստորագրութեամբ: Նոյն յօդուածները հրապարակուած են նաեւ համացանցային ճամբով, «Չորրորդ իշխանութիւն» թերթի կայէջին ...ԼԻՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, հավատարիմ մնալով հայերին ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ ՋԵՐՄՈՐԵՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Երեկ մարդաշատ էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ երգ ու պարով, դհոլ-զուռնայով, ծաղկեփնջերով, «Գյումրին լավագույնն է Եվրոպայում», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է» մակագրությամբ ցուցապաստառներով ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց առաջնությունը: Երկու մրցաշարերն էլ անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Բացի առաջնության պարգեւներից, տղամարդիկ վիճարկում են աշխարհի ...ՄԱՐՏՈՒՆ ՉՈԼԱԽՅԱՆԸ ԿՆՔԵՑ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, երկարատեւ, ծանր հիվանդությունից հետ 71 տարեկանում մահացել է բասկետբոլի հայտնի մարզիչ Մարտուն (Ռաֆիկ) Չոլախյանը: Չոլախյանը ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Ինտերտոտոյի գավաթի վերջին խաղարկության վիճակահանությունը: Եվրոպական 50 երկրների նույնքան ակումբներ երեք փուլով ի հայտ կբերեն ՈւԵՖԱ-ի գավաթի 11 մասնակիցներին: Վիճակահանությամբ ...ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՄԵՐՆ ԵՆ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մրցաշարի կազմկոմիտեի նախագահ, ԱԹԱ-ի նախագահ«Կոկա-Կոլա» ընկերության հաղթանակով ավարտվեց «Made in Armenia» ֆուտզալի 5-րդ մրցաշարը, որն անցկացվեց «Հրազդան» մարզադահլիճում Հայաստանի 6 ձեռնարկությունների սիրողական թիմերի մասնակցությամբ: Առաջին խմբում ...ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ1967-ին ծնված Բաղդասար Ղ.-ն ինքնակամ ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի առանց համարի 1 հրացան, «ՏՕԶ» հրացանի 1 ...ՀԱԿԻՐՃ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել՝ Յուրի Բարսեղովին ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական անապատներից ու թերակղզուց ներթափանցող արեւադարձային ...
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՈՎ ՉԳԻՏԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Ա. Հ.«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

