
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր, երբ կառավարությունը գտնվում է ձեւավորման փուլում, քաղաքական դաշտում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ կառավարության կազմում պետք է լինի սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին կառույց (նախարարություն): Ժամանակը ցույց կտա, թե որքանով արդյունավետ կլինի ստեղծվելիք այդ նոր կառույցը, սակայն ցանկանում ենք նշել, որ դա առաջին կառույցը չէ, որ համակարգելու է Հայաստան-սփյուռք կապերը: Խորհրդային Հայաստանում գործել են նմանատիպ կառույցներ, որոնց գործունեությունն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ: Իսկ թե ինչի շնորհիվ է եղել արդյունավետ, կարող ենք իմանալ հետադարձ հայացք նետելով Հայաստան-սփյուռք կապերի խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը:
1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանությունից կարճ ժամանակ անց իր ծնունդն ավետեց եւ 2 տարի անց իր «մահկանացուն» կնքեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որին հաջորդեց Խորհրդային Հայաստանը:
Այսպիսին էր իրավիճակը, երբ սկսեցին ձեւավորվել Հայաստան-սփյուռք կապերը: Այդ կապերի պատմությունը կարելի է բաժանել մի քանի փուլերի.
Հայաստան-սփյուռք կապերն առավել արդյունավետ դարձնելու համար Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն ընտրեց այդ աշխատանքների (կապերի ստեղծման) կազմակերպման հետեւյալ սկզբունքը (համակարգված մոտեցումը). 1. վերլուծել հանրապետությունում առկա իրավիճակը եւ տալ (նշել) հայ հասարակության զարգացման ուղղությունները, 2. ելնելով առկա իրավիճակից` ընտրել կոնկրետ նպատակ, 3. նպատակին հասնելու համար մշակել ծրագրային համապատասխան կետեր, 4. այդ կետերի իրականացման համար ստեղծել համապատասխան մարմին:
Անդրադառնալով 1-ին կետին նշենք, որ այդ ժամանակ Խորհրդային Հայաստանը գտնվում էր շատ ծանր իրավիճակում. ծայրահեղ վատ պայմաններում ապրող տեղաբնակներին միացել էին Արեւմտյան Հայաստանից գաղթած անօթեւան եւ սովյալ գաղթականները: Միաժամանակ, անդրադառնալով հասարակության զարգացման ուղղությանը, նշենք, որ Խորհրդային Հայաստանում այդ ժամանակ «տիրում» էր բոլշեւիկյան միակուսակցական համակարգ (բացառվում էր այլ քաղաքական ուժի, այդ թվում եւ սփյուռքահայ, ներկայությունը) եւ կառուցվում էր սոցիալիզմ (բացառվում էր մասնավոր, այդ թվում եւ սփյուռքի, տնտեսական կապիտալի առկայությունը ՀԽՍՀ-ում):
Այսպիսով, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը վերլուծելով հանրապետությունում առկա իրավիճակը եւ գիտակցելով հայ հասարակության զարգացման ուղղությունը, ընտրեց Հայաստան-սփյուռք կապերի զարգացման իր համար գերադասելի (ճիշտ) նպատակը` սփյուռքի տնտեսական օգնությունը Հայաստանին:
Երբ հստակեցվեց նպատակը, ՀԽՍՀ ղեկավարությունն ընտրեց այն ոլորտները, որոնք առավել արդյունավետ կդարձնեին այդ օգնությունը. 1. բնակարանաշինություն (անհրաժեշտ էր անօթեւաններին ապահովել բնակարաններով), 2. գյուղատնտեսություն (անհրաժեշտ էր սովյալներին ապահովել պարենամթերքով), 3. կրթամշակութային (զարգացած հասարակություն ունենալու համար անհրաժեշտ են կրթված մասնագետներ), 4. առողջապահություն (զարգացած հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է նաեւ առողջ սերունդ), 5. ներգաղթի կազմակերպում (վերջինիս ընտրությունը բացատրվում էր Խորհրդային Հայաստանի ժողովրդագրական բացասական պատկերի առկայությամբ):
Միայն վերլուծական այդ աշխատանքներից հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը հիմնեց այն մարմինը, որն իրականացնելու էր Հայաստան-սփյուռք կապերի վերոնշյալ կետերը: Այդ մարմինն էր Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ), որի առաջին նախագահ ընտրվեց Հովհաննես Թումանյանը, մարդ, որ իր էությամբ մեծ վստահություն էր ներշնչում թե՛ ՀԽՍՀ եւ թե՛ սփյուռքահայ հասարակությանը: Նախագահի անձի ընտրությունը պատահական չէր: Այդ քայլով Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ընդգծեց այն կարեւոր դերը, որ ունեին Հայաստան-սփյուռք կապերն իր համար: ՀՕԿ-ի հիմնադիր անդամներ դարձան Խորհրդային Հայաստանի հանրաճանաչ եւ հեղինակավոր գործիչները, մասնավորապես` Պողոս Մակինցյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Արտաշես Կարինյանը, Սաքո Համբարձումյանը, Մանուկ Աբեղյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Մալխասյանը, Ռոմանոս Մելիքյանը, Մարտիրոս Սարյանը, եւ այլք:
Համառոտակի անդրադառնանք սփյուռքի իրականացրած օգնությանը:
Բնակարանաշինություն: Սփյուռքի օգնությամբ Հայաստանում կառուցվեցին Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա, Նոր Արաբկիր, Նոր Բութանիա, Նոր Խարբերդ եւ այլ ավաններ ու առանձին շենքեր: Հատկապես զգալի էր սփյուռքի օգնությունը Լենինականի 1926 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ:
Գյուղատնտեսություն: Սփյուռքի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում, մասնավորապես Արարատյան դաշտավայրում, կատարվեցին ճահիճների չորացման աշխատանքներ: Սփյուռքահայերի օգնությամբ գնվեցին բազմաթիվ եւ բազմապիսի գյուղատնտեսական մեքենասարքավորումներ եւ այլն:
Կրթամշակութային ծրագրեր: 1920-ական թթ. սկզբներին բավականին ծանր իրավիճակում էր գտնվում նաեւ այս բնագավառը, մասնավորապես դպրոցները զուրկ էին գրեթե ամեն ինչից: Այդ իսկ պատճառով 1922 թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը պատրաստեց «Հայաստանում դպրոցների վիճակը եւ դրանց կարիքները» վերնագրով ժողովածու եւ ուղարկեց սփյուռք: Նախաձեռնությունը զուր չանցավ: Ընդհուպ 1930-ական թթ. կեսերը Հայաստանի կրթական հաստատությունները` դպրոցները, համալսարանը եւ այլն, սփյուռքից ստացան ինչպես գույք, այնպես էլ գրքային հարուստ ֆոնդ:
Չերկարացնելու համար նշենք, որ օգնություն ստացավ նաեւ առողջապահության բնագավառը:
Ցանկանում ենք հատուկ շեշտել, որ սփյուռքից ստացված օգնության բաշխման հարցը գտնվում էր Խորհրդային Հայաստանի ղեկավարության եւ ՀՕԿ-ի խիստ վերահսկողության ներքո: ՀՕԿ-ի համագումարների ժամանակ համապատասխան զեկուցումներով հանդես էին գալիս վերստուգիչ հանձնաժողովի անդամները, ովքեր ներկայացնում էին ինչպես ստացված, այնպես էլ բաշխված օգնության պատկերը: Իսկ այդպիսի համագումարներ անցկացվում էին բավականին հաճախ: Մասնավորապես Հայաստան-սփյուռք առաջին համագումարը տեղի է ունեցել ոչ թե 1999 թ. սեպտեմբերին, ինչպես շատերն են նշում, այլ 1922 թ. ամռանը: Համագումարին մասնակցել է 68 պատվիրակ:
Ցանկանում ենք ավելացնել, որ Հայաստան-սփյուռք` 1921-1937 թթ. կապերի կարեւորագույն կետերից էր նաեւ ներգաղթի հարցը: Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը ցեղասպանության եւ դրան հաջորդած տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ունեցել էր մարդկային զգալի կորուստներ, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը կազմակերպեց սփյուռքահայերի ներգաղթ, 1921-1937 թթ. Հայաստան ներգաղթեց մոտ 40.000 մարդ:
Սակայն, Հայաստան-սփյուռք կապերի վերելքը կասեցվեց 1937-ին, երբ Խորհրդային Միությունում, այդ թվում նաեւ Խորհրդային Հայաստանում, ծայր առան ստալինյան բռնությունները, որոնց զոհ գնացին ինչպես ՀՕԿ-ի զգալի թվով անդամներ, այնպես էլ բազմաթիվ ներգաղթած սփյուռքահայեր: Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ լուծարվեց ՀՕԿ-ը: Մինչ այդ լուծարվել էր ՀԲԸ Միության ներկայացուցչությունը Երեւանում, տնօրենը գնդակահարվել, իսկ մյուս աշխատակիցները` աքսորվել: Հայաստան-սփյուռք կապերը ամբողջովին խզվեցին:
1941 թ. սկսված Հայրենական մեծ պատերազմը ստիպեց ԽՍՀՄ ղեկավար Ստալինին մեղմացնել ազգային-կրոնական հարցերի նկատմամբ ունեցած իր կարծր դիրքը: Այդ մեղմացումը նպաստեց Հայաստան-սփյուռք կապերի վերականգնմանը: II. Հայաստան-սփյուռք կապերի պատմության երկրորդ փուլ` 1945-1990 թթ.:
Այս փուլում եւս Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը Հայաստան-սփյուռք կապերն առավել արդյունավետ դարձնելու համար կրկին ընտրեց այդ աշխատանքների (կապերի ստեղծման) կազմակերպման նույն` I փուլի սկզբունքը.
Անդրադառնալով այդ 4 կետերից յուրաքանչյուրին` նշենք.
1. ա) Խորհրդային Հայաստանի տնտեսական դրությունը 1920-ական թթ. սկզբների հետ համեմատած այդ ժամանակ բարվոք էր,
բ) Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գաղափարախոսական երկու ճամբարների (կապիտալիզմ եւ սոցիալիզմ) միջեւ սկսվել էր սառը պատերազմ եւ հակառակորդի` կապիտալիզմի (իսկ սփյուռքահայերը հիմնականում բնակվում էին այդ ճամբարում` ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան եւ այլն) ճամբարից օգնություն ստանալը հակասում էր ԽՍՀՄ գաղափարախոսությանը: Վերոնշյալի ապացույցն է նաեւ այն փաստը, որ պատերազմի ավարտից հետո Խորհրդային Միությունը հրաժարվեց Մարշալի հանրահայտ ծրագրից:
2. Վերոնշյալ պատճառով ՀԽՍՀ ղեկավարությունը չէր կարող Հայաստան-սփյուռք կապերի հիմքում դնել օգնության խնդիրը, չնայած որոշակի օգնության կարիք զգում էր:
Հայաստան-սփյուռք կապերի նպատակը կարող էր լինել Խորհրդային Միության մաս կազմող Խորհրդային Հայաստանի ազդեցության տարածումը սփյուռքի վրա: Դա իրականացնելու համար պետք է պրոպագանդվեին Խորհրդային Հայաստանի նվաճումները: Այդ պրոպագանդան անուղղակիորեն պետք է գովերգեր սոցիալիզմը, քանզի Խորհրդային Հայաստանի նվաճումները իրականցվել եւ իրականացվում էին սոցիալիզմի ժամանակ: Ազդեցության տարածման այդ գործընթացը, ինքնին, մեծապես նպաստելու էր սփյուռքի հայապահպանությանը, քանզի ԽՍՀՄ-ը շահագրգռված էր, որպեսզի հնարավորինս թվով շատ հայեր լինեին Խորհրդային Հայաստանի, այսինքն` Խորհրդային Միության «ջերմ բարեկամներ»: Այսպիսով, Հայաստան-սփյուռք կապերի այս փուլի նպատակը դարձավ սփյուռքի հայապահպանությունը եւ Խորհրդային Հայաստանի պրոպագանդան:
Նպատակի ընտրությունից հետո անհրաժեշտություն ծագեց ավելի լայն եւ հստակ պատկերացում կազմել սփյուռքի մասին: 1945-ի հոկտեմբերին ՀԽՍՀ արտգործժողկոմատը կազմեց տեղեկանք հայկական 29 համայնքի վերաբերյալ: Տարիների ընթացքում հարստացվում էին սփյուռքի վերաբերյալ եղած տեղեկությունները:
3. Ստեղծված իրավիճակում հայապահպանությունն ապահովելու համար առաջացել էր կարիք` իրականացնելու բազմաթիվ եւ բազմապիսի աշխատանքներ, մասնավորապես, ծրագրվում էր սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումը Հայաստանի պիոներական ճամբարներում, Հայաստանի տարբեր բուհերում սփյուռքահայ ուսանողների ուսման կազմակերպում, թերթերի, ամսագրերի, գրքերի, ֆիլմերի առաքում սփյուռք, Հայաստանում եւ սփյուռքում ցուցահանդեսների կազմակերպում, ստեղծագործական միությունների համագումարներին սփյուռքահայ ներկայացուցիչների հրավիրում, սփյուռքահայ եւ հայաստանցի երիտասարդների ամառային հանգստի համատեղ կազմակերպում, Համահայկական օլիմպիադայի աշխատանքների նախաձեռնում եւ այլն:
4. Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով էլ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը 1944 -ի սեպտեմբերի 12-ին հիմնեց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ), իսկ 1964-ի մայիսի 26-ին` Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն (ԱՕԿՍ-ը Հայաստան-սփյուռք կապերից բացի զբաղվում էր նաեւ այլ գործառույթներով):
Հայաստան-սփյուռք կապերի 2-րդ փուլի վերելքի բարձրակետն էր 1980-ի նոյեմբերի վերջին Երեւանում անցկացված Հայաստան-սփյուռք համաժողովը: Դրան մասնակցում էին տասնյակ պատվիրակներ բազմաթիվ երկրներից, ինչպես նաեւ Վազգեն I կաթողիկոսը, մարշալ Բաղրամյանը եւ այլք:
Այդ օրերին ՀԽՍՀ իշխանությունների որոշմամբ սփյուռքահայ գործիչների համար սահմանվեցին մրցանակներ, մասնավորապես` «Խաղաղության եւ Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին ակտիվ գործունեության համար» (հետմահու տրվեց Վ. Սարոյանին), գրողների եւ ժուռնալիստների միության մրցանակ հանձնվեց լիբանանահայ բանաստեղծ Գառնիկ Ադդարյանին, լուսավորության նախարարության Մ. Մաշտոցի անվան մրցանակ ստացավ բանաստեղծ Վահե-Վահյանը, Գիտությունների ակադեմիայի Անանիա Շիրակացու մրցանակ ստացավ Սիրարփի Տեր-Ներսիսյանը, Կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակ ստացավ Համբարձում Բերբերյանը, Նկարիչների միության Մ. Սարյանի անվան մրցանակ` ֆրանսահայ գեղանկարիչ Գառնիկ Զուլումյանը (Գառզու), մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակ ստացավ Նյու Յորքի Մետրոպոլիտենի օպերայի աստղերից մեկը` Լիլի Չուքասզյանը:
Հաջորդ` 1981-ի սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Երեւանում առաջին անգամ գումարվեց Հայաստան-սփյուռք մամուլի ներկայացուցիչների սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցեցին 7 երկրից ժամանած 15 ներկայացուցիչ (թերթերից եւ ամսագրերից):
1985-ին նախատեսված էր Երեւանում անցկացնել սփյուռքի գեղարվեստաթատերական խմբերի (համույթների) փառատոն (ներկայիս «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի նախակարապետը):
Հայաստան-սփյուռք կապերի 2-րդ փուլի լավագույն դրսեւորումն էր արցախյան շարժմանը եւ Սպիտակի երկրաշարժին հաջորդած տարիներին սփյուռքի, որպես մեկ հավաքականության, ցուցաբերած օգնությունը:
Այսպիսով, նաեւ Խորհրդային Հայաստանի համառ ջանքերի շնորհիվ սփյուռքն ավելի քան 40 տարի «հայ մնաց»: III. Հայաստան-սփյուռք կապերի պատմության երրորդ փուլ` 1990-1998 թթ.:
1990 թ. Հայաստանը մուտք գործեց անկախության մայրուղի: Թվում էր, թե ՀՀ նոր իշխանությունները, հաշվի առնելով նախորդ տասնամյակների դրական փորձը, նոր մակարդակի կբարձրացնեին Հայաստան-սփյուռք կապերը, սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան:
ՀՀ նոր իշխանությունները հստակորեն ընդգծեցին իրենց գաղափարախոսությունը, այն է` Հայաստանը միայն հայաստանցիների հայրենիքն է: Այդ իշխանությունների ե՛ւ արտաքին (մասնավորապես` «ջերմագին» փոխհարաբերությունների նախաձեռնում Թուրքիայի հետ, երկիր, որի իրականացրած ցեղասպանության պատճառով հայության մեծ մասը բռնի արտագաղթեց իր հայրենիքի մի զգալի մասից, որի հետեւանքով էլ առաջացավ սփյուռքը), ե՛ւ ներքին (մասնավորապես` սեփականաշնորհման բնագավառում սփյուռքահայ կապիտալի գիտակցված անտեսում, սփյուռքահայության ջանքերով կառուցված եւ պետությանը նվիրատված օբյեկտների փոշիացում, ինչպես Լենինականի մթերային սառնարանը, Նոր Այնթապի ժանյակի գործարանը եւ այլն) քաղաքականությունը անտեսանելի պատնեշ կառուցեց Հայաստան-սփյուռք կապերի միջեւ: Երեւի շատերն են հիշում այնօրյա իշխանությունների արտահայտությունը. սփյուռքահայերը Աթենքում նարինջ ուտողներ են: Բնականաբար, այդպիսի պայմաններում հնարավոր չէր խոսել Հայաստան-սփյուռք արդյունավետ կապերի մասին: IV. Հայաստան-սփյուռք կապերի պատմության չորրորդ փուլ` 1998-2008 թթ.
1998-ին իշխանափոխությունից հետո Հայաստան-սփյուռք կապերի էությունը փոխվեց, բայց մասնակիորեն: Սկսվեցին իրականացվել տարատեսակ միջոցառումներ, որոնք հիմնականում Հայաստան-սփյուռք կապերի 2-րդ փուլի ժամանակ իրականացված միջոցառումների կրկնությունն էին: Սակայն, մեր կարծիքով, դրանք սակավ արդյունավետություն ունեցան, քանզի դրանցով չի բացահայտվում Հայաստան-սփյուռք կապերի վերջնական նպատակը:
Այսպիսով, կարծում ենք, որ անհրաժեշտ է վերադառնալ Հայաստան-սփյուռք կապերի պատմության 1-ին եւ 2-րդ փուլերի ժամանակ իրեն լիովին արդարացրած աշխատանքների կազմակերպման սկզբունքին եւ տալ հայ հասարակության զարգացման ուղղությունները պատասխանելով հետեւյալ հարցին` Հայաստանը միայն հայաստանցիների՞, թե՞ նաեւ սփյուռքահայերի հայրենիքն է, սրանից բխող բոլոր հետեւանքներով: Միայն այս հարցի պատասխանից հետո ընտրել Հայաստան-սփյուռք կապերի արդի նպատակը, այդուհետեւ նպատակին հասնելու համար մշակել ծրագրային համապատասխան կետեր, ապա նոր միայն համապատասխան նորաստեղծ մարմնին` սկսելու իր գործունեությունը:
Հակառակ դեպքում այդ նոր կառույցը կդառնա միայն միջոցառումներ իրականացնող մի կառույց, որը, մեր կարծիքով, չի նպաստի Հայաստան-սփյուռք կապերի արդյունավետ զարգացմանը:
- ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Չէ,տեսնում եմ կամաց,կամաց«սրանք»ուզում են խելքի գալ:Երանի թե...
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՅուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համայն հայությանը վշտակցում են նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառումներ են ...ՇՎԵԴԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Հ. Ծ. 1Բրիտանացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Էդմընդ Բըրքը մի առիթով ասել է, որ «չարի հաղթանակը կախված է նրանից, որ լավ ու բարի մարդիկ ոչինչ չեն անում»: Նորահայտ փաստաթղթերը հաստատում են, որ Շվեդիան, հետեւելով ...ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ՉԷ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ռուսական մամուլում հրապարակվող նյութերի մեջ երեւում են մոտիվներ, որոնք նախկինում առանձնակի ուշադրության չէին արժանանում: Խոսքը վերաբերում է Իսրայելի եւ առհասարակ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԻ ԳԻՐՔԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Ինչպես նշում են տեղի հայկական կայքէջերը, Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների միության ապրիլքսանչորսյան հանձնաժողովը կհանձնի Ռոբերտ Ֆիսքի Հայոց ցեղասպանության մասին «Առաջին Հոլոքոսթը» գրքի հոլանդերեն ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Չ.Ապրիլի 21-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Փլասնիկը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպման ավարտին հրավիրվել է մամուլի համատեղ ասուլիս, ապա ...ՄՏՐԱԿ ՈՒ ՔԱՂՑՐԱՀԱՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԲնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ռուսական լրատվական մթնոլորտը հագեցած է Վրաստանով ու հատկապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով: Կոսովոյի «միջադեպից» հետո ինքնակոչ երկու նախկին ինքնավարությունների ...ՆՈՐ ՀՐԵԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Հ. Ծ.Պայքարելու համար պահպանողական հզոր քարոզչական խմբավորումների դեմ Մ. Նահանգներում, ըստ Վաշինգտոնում BBC-News-ի թղթակից Մաքս Դիվսոնի, նոր հրեական լիբերալ քարոզչական խմբավորում է ստեղծվել «J. Street» անունով, ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի Հանրապետության նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Արդեն այն պահից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ակնկալվում էր, որ նոր կառավարությունն էապես ...ՄԻ ՔԱՆԻ ԾԱՆՐ ԽՆԴԻՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿառավարությունը ձեւավորված է, լավ-վատ` նրա մասին ընդունված է խոսել 100 օր հետո միայն, ու չարժե նախօրոք չկամություն անել այս կամ այն նշանակման մասին, նույնիսկ եթե զարմացած ես ե՛ւ նշանակումից, ե՛ւ նախարարի ...ԿՐԿԻՆ «ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ...»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ«Ազգ»-ում կարդացի «Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան Մեծն Բրիտանիոյ շրջանի վարիչ մարմին»-ի՝ խմբագրությանը հղված նամակը (02.03.2008), որտեղ դժգոհություն էր արտահայտվում լրագրի 27.03.2008 թ. համարում տպագրված ...ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 1Հետընտրական ընդվզումների մասնակիցների հետ զրույցներում ինձ անհանգստացնում է նրանց համատարած անտարբերությունը երկրի ճակատագրի նկատմամբ: Եթե իրենց չի հաջողվել վերստին գալ իշխանության, ապա թող այն վերանա: ...ՕԵԿ-Ը ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների` Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻՆ ԱՆԿՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ
Այս տարվա մարտին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է մոտ 13 հազար գործարք, որը գերազանցում է փետրվարին կատարված գործարքները 2,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտինը՝ 4 տոկոսով: Ինչպես հայտնի ...ԱՆԱԼԳԻՆ` ԳԼԽԱՑԱՎԻ ԵՎ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԳաղտնիք չէ, որ տեւական ժամանակահատված (շատերի կարծիքով` 1915 թվականի Եղեռնից հետո) հոգեկան ընկճվածություն` դեպրեսիա ենք ապրում ազգովին: Անգամ մեր օրերում քաղաքական ու տնտեսական իրադարձությունների համար ...ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի գործակալության միջեւ ստորագրվեց հուշագիր ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼԻ ՀՈՐԱՏԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ա. Մ.«Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջի մայրուղու Մյասնիկյան-Հերացի փողոցները կապող թունելի շինհրապարակ երեկ այցելեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Թունելը Սարալանջի մայրուղու մի հատվածն է: Երեկ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 1Այսօր, երբ կառավարությունը գտնվում է ձեւավորման փուլում, քաղաքական դաշտում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ կառավարության կազմում պետք է լինի սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին կառույց (նախարարություն): ...ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Մ. ԲԱԴԱԼՅԱՆԱպրիլքսանչորսյան ոգեկոչումը վերհուշի ապրումի, աշխարհի վրա՝ հայության դեռեւս չսպիացած վերքի զգացումի կամ, ինչպես ձեւակերպում են, հիշողության մտավորականացման երեւույթի հայերիս համախմբումի, ցավոք, միակ խորհրդանիշ ...ԿԱՀԻՐԵԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ Է ԵՎ ՎԵՐԱՕԾՎԱԾ
Հ. Ծ.«Եկեղեցին հայուն համար միայն Աստուծոյ աղօթք մատուցանելու տեղ չէ, այլեւ կապն է իր հայրենիքին հետ: Նոյն այս մտածելակերպով մեր հայրերը ամենուրե կը կառուցէին եկեղեցի մը», գրում է Անի Պօղոսյանը ուշացումով ...ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ
Նարեկացի արվեստի միությունն արդեն մի քանի տարի ապրիլի 21-27-ին Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպում՝ շարքը կոչելով «Ոգեկոչում արվեստի շնչով»: Այս տարի էլ միությունը ներկայացնում է ...ԱԶԳՈՎԻՆ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՇՈՒՏ ՄԱՀԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Փաստ է, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը 1,3 է, ինչը խայտառակություն է, երեկ «Հայելի» ակումբում հրավիրված հյուրերից ժողովրդագետ-ազգագրագետ Համլետ Սարգսյանի կարծիքն է: Եթե գյուղերում ինչ-որ տեղ ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԱՆՏԱՌԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Մ. Խ.Բնապահպանները տարիներ քննադատում էին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառեր էին կտրվում, որոշ հատվածներում ամեն տարի բռնկվող հրդեհները (կամ դիտավորյալ են այրում` տարբեր հեռահար նպատակներով) պարբերաբար բավական ...ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆՆ ԸՆԴԴԷՄ «ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԻ»
ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆ, Պէյրութի Հայկազեան համալսարանի հրաւիրեալ դասատու, Պէյրութ, ապրիլ 18, 2008Քանի մը ամիսէ ի վեր հայաստանեան մամուլին մէջ լոյս կը տեսնեն քաղաքական յօդուածներ «Մարկ Նշանյան» ստորագրութեամբ: Նոյն յօդուածները հրապարակուած են նաեւ համացանցային ճամբով, «Չորրորդ իշխանութիւն» թերթի կայէջին ...ԼԻՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, հավատարիմ մնալով հայերին ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ ՋԵՐՄՈՐԵՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Երեկ մարդաշատ էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ երգ ու պարով, դհոլ-զուռնայով, ծաղկեփնջերով, «Գյումրին լավագույնն է Եվրոպայում», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է» մակագրությամբ ցուցապաստառներով ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց առաջնությունը: Երկու մրցաշարերն էլ անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Բացի առաջնության պարգեւներից, տղամարդիկ վիճարկում են աշխարհի ...ՄԱՐՏՈՒՆ ՉՈԼԱԽՅԱՆԸ ԿՆՔԵՑ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, երկարատեւ, ծանր հիվանդությունից հետ 71 տարեկանում մահացել է բասկետբոլի հայտնի մարզիչ Մարտուն (Ռաֆիկ) Չոլախյանը: Չոլախյանը ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Ինտերտոտոյի գավաթի վերջին խաղարկության վիճակահանությունը: Եվրոպական 50 երկրների նույնքան ակումբներ երեք փուլով ի հայտ կբերեն ՈւԵՖԱ-ի գավաթի 11 մասնակիցներին: Վիճակահանությամբ ...ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՄԵՐՆ ԵՆ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մրցաշարի կազմկոմիտեի նախագահ, ԱԹԱ-ի նախագահ«Կոկա-Կոլա» ընկերության հաղթանակով ավարտվեց «Made in Armenia» ֆուտզալի 5-րդ մրցաշարը, որն անցկացվեց «Հրազդան» մարզադահլիճում Հայաստանի 6 ձեռնարկությունների սիրողական թիմերի մասնակցությամբ: Առաջին խմբում ...ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ1967-ին ծնված Բաղդասար Ղ.-ն ինքնակամ ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի առանց համարի 1 հրացան, «ՏՕԶ» հրացանի 1 ...ՀԱԿԻՐՃ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել՝ Յուրի Բարսեղովին ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական անապատներից ու թերակղզուց ներթափանցող արեւադարձային ...
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱԼԵՊ
Ա. Բ.«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ «TURKCELL»-Ի ՀԵՏ
«ԲԻՇՔԵԿՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ»
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ն. Մ.ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՋԱՋՈՒՌ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՈՎ ՉԳԻՏԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Ա. Հ.«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

