
ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Արդեն այն պահից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ակնկալվում էր, որ նոր կառավարությունն էապես թարմացվելու է, առնվազն ֆինանսատնտեսական ոլորտում նշանակվելու են նոր՝ բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող նախարարներ, որդեգրվելու է անհապաղ բարեփոխումների քաղաքականություն, որոնք զերծ են լինելու պոպուլիզմից եւ որոշ դեպքերում ու որոշ շերտերի համար լինելու են ցավոտ: Այժմ արդեն կարելի է ասել, որ նոր վարչապետը հիմնականում կարողացավ ձեւավորել իր համար նախընտրելի թիմ, որի հետ կարող է իրականացնել երկրի տնտեսական զարգացման ծրագրերը: Իհարկե, նոր կառավարության կազմում պրոֆեսիոնալներ ավելի շատ կլինեին, եթե վարչապետի՝ նախարարներ ընտրելու հնարավորությունը չսահմանափակվեր 4 քաղաքական ուժերի կոալիցիոն համաձայնությամբ: Այսինքն, եթե չլինեին քաղաքական ուժերի պարտադրած նշանակումներ եւ պատասխանատվությունը կառավարության աշխատանքի համար կրեին 1 կամ 2 քաղաքական ուժ: Ինչեւէ:
Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների նշանակումները դրական ընդունվեցին: Սեյրան Օհանյանը հայտնի է ոչ միայն որպես ղարաբաղյան պատերազմում աչքի ընկած զորահրամանատար, այլեւ որպես ռազմական բարձր կրթություն ունեցող նախարար: Այսինքն, որպես կադրային զինվորական, որն ունի զինվորական գործի տեսական գիտելիքներ, որոնք գործնականում կիրառել է պատերազմում:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես մասնագիտական կրթություն է ստացել, ունի դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձ, որից հատկապես հիշատակելի են նրա՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան աշխատած տարիները: Նոր արտգործնախարարի ամենակարեւոր արժանիքը նրա նախաձեռնող լինելն է, ինչը թերեւս նախորդ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավոր բացն էր:
Այժմ տնտեսական ոլորտը ներկայացնող նախարարների մասին: Դեռ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության նոր նշանակումների մասին խոսելով, ամենահաճելի անակնկալը համարել էինք առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, բարձրակարգ մասնագետ Ներսես Երիցյանի նշանակումը: Էկոնոմիկայի (նախկին առեւտրի եւ տնտեսական զարգացման) նախարար նրա վերանշանակվելը կասկած չէր հարուցում, քանի որ Ներսես Երիցյանը մինչ այդ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ավագ խորհրդականն էր եւ համարվում է նրա թիմի սյուներից: Թիմ, որը իսկապես լուրջ հաջողություններ է ունեցել բանկային համակարգի կայացման եւ զարգացման ասպարեզում:
Ֆինանսների նախարար նշանակվեց Տիգրան Դավթյանը, որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենն էր, իսկ դրանից առաջ՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը: Տիգրան Դավթյանը նույնպես իր գործում պրոֆեսիոնալ է եւ ամբողջությամբ տեղավորվում է Տիգրան Սարգսյանի թիմի տրամաբանության մեջ:
Նորանշանակ նախարարներից ամենից անհայտը տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն էր, որը ներկայացնում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Երբ վերեւում նշում էինք պարտադրված նշանակումների մասին, ապա նկատի ունեինք նաեւ այս նշանակումը: Գուրգեն Սարգսյանը ո՛չ տրանսպորտի, ո՛չ էլ կապի ու հեռահաղոդակցության մասնագետ է կամ ինչ-որ առնչություններ է ունեցել այդ ոլորտների հետ: Նախկինում նա աշխատել է արդարադատության նախարարությունում եւ այդ ոլորտի մասնագետ է: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այս նախարարի աշխատանքի արդյունավետությունը, բայց ցավալի է, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար այնպիսի կարեւորության ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը կամ կապը, նախարար է նշանակվում, կարելի է ասել, ոլորտում անփորձ մարդ:
Պահի թելադրանքով էր պայմանավորված նաեւ նոր՝ արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծումը եւ «Օրինաց երկրի» հայտնի դեմքերից Մհեր Շահգելդյանին նախարար նշանակելը: Թեեւ վերջինիս քաղաքական դաշտում հաստատ պատահական մարդ համարել չի կարելի, այդուհանդերձ, այս նշանակումը նույնպես քաղաքական կոալիցիայի արդյունք էր:
Խոսելով քաղաքական իրավիճակով պայմանավորված նշանակումների մասին, նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Դաշնակցությունը ներկայացնող նախարարների վերանշանակումները այդպիսին էին: Նրանցից յուրաքանչյուրին անդրադարձել էինք Սերժ Սարգսյանի կառավարության կազմի մասին՝ մեր այն ժամանակվա հրապարակման մեջ: Ուստի չկրկնենք: Նշենք միայն, որ կոալիցիոն ուժերը ներկայացնող նախարարների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք որեւէ առնչություն չունեն իրենց ղեկավարած ոլորտների հետ ո՛չ կրթությամբ, ո՛չ որեւէ այլ առիթով եւ կարող էին փոխարինվել նոր սերնդի եւ կրթությամբ մարդկանցով:
Ինչ վերաբերում է իշխող գլխավոր ուժին՝ ՀՀԿ-ն ներկայացնող նախարարներին, ապա նրանցից իր ղեկավարած ոլորտում արձանագրած արդյունքներով եւ մասնագիտական պատրաստվածությամբ աչքի է ընկնում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որի վերանշանակումը սպասելի էր: Ամենատարօրինակը բնապահպանության նախարարի պաշտոնում Արամ Հարությունյանի վերանշանակումն էր, որը մինչ այդ ներկայացնելով «Օրինաց երկիրը», նշանակվեց քաղաքաշինության նախարար, ապա դուրս գալով այդ կուսակցությունից՝ բնապահպանության նախարար: Տարօրինակ է, քանզի կառավարության կազմից թաքցրած դժգոհություն ունեցող հանրապետականները կարող էին այս պաշտոնում առաջարկել իրենց թեկնածուին: Արամ Հարությունյանի վերանշանակումը տարօրինակ էր նաեւ, որ չի կարելի խոսել նրա այս կամ նախկին պաշտոնում արձանագրած մեծ հաջողությունների կամ հմուտ կառավարման ունակության մասին:
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի մատուցած ամենադրական անակնկալն այն էր, որ փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը չվերանշանակվեց այդ պաշտոններում: Թեեւ նա ընդհանրապես չհեռացվեց բարձրագույն իշխանությունից եւ չէր էլ կարող հեռացվել, քանզի նախընտրական շրջանում բավականին ակտիվորեն աջակցում էր Սերժ Սարգսյանին: Հովիկ Աբրահամյանը կղեկավարի նախագահի աշխատակազմը: Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չէր տեղավորվում Տիգրան Սարգսյանի բարեփոխումների թիմի մեջ եւ նրա առնվազն գործադիր կառավարումից հեռացնելը հրամայական պահանջ էր:
Մյուս կողմից սակայն Արմեն Գեւորգյանին փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար նշանակելը եւս միանշանակ չի ընկալվում, քանի որ վերջինս հասարակական ընկալմամբ ավելի շուտ բացասական, քան դրական վարկանիշ ունի: Հավանաբար, նրա նշանակումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ է եղել, որի աշխատակազմի ղեկավարն էր Արմեն Գեւորգյանը:
Վարչապետի տնտեսական քաղաքականության համար կարեւորագույն նշանակություն ունեցող բնագավառներն են հարկային եւ մաքսային համակարգերը, ինչի մասին Տիգրան Սարգսյանն ասաց իր առաջին հրապարակային ելույթում: Այստեղ վաղուց արդեն անհրաժեշտություն է դարձել երկու կառույցների միավորումն ու տեղեկությունների միասնականացումը եւ այդ միավորված կառույցի ղեկավարումը ոլորտին քաջատեղյակ եւ բարեփոխումներ իրականացնելու համար վճռական անձնավորության կողմից: Հարկային ծառայության ներկայիս ղեկավար Վահրամ Բարսեղյանը, թվում է, կարող է այդպիսին համարվել: Սակայն դեռեւս հայտնի չէ՝ կմիավորվե՞ն հարկայինն ու մաքսայինը, որքան էլ խոսվում է դրա հավանականության մասին:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՅուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համայն հայությանը վշտակցում են նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառումներ են ...ՇՎԵԴԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Հ. Ծ. 1Բրիտանացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Էդմընդ Բըրքը մի առիթով ասել է, որ «չարի հաղթանակը կախված է նրանից, որ լավ ու բարի մարդիկ ոչինչ չեն անում»: Նորահայտ փաստաթղթերը հաստատում են, որ Շվեդիան, հետեւելով ...ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ՉԷ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ռուսական մամուլում հրապարակվող նյութերի մեջ երեւում են մոտիվներ, որոնք նախկինում առանձնակի ուշադրության չէին արժանանում: Խոսքը վերաբերում է Իսրայելի եւ առհասարակ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԻ ԳԻՐՔԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Ինչպես նշում են տեղի հայկական կայքէջերը, Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների միության ապրիլքսանչորսյան հանձնաժողովը կհանձնի Ռոբերտ Ֆիսքի Հայոց ցեղասպանության մասին «Առաջին Հոլոքոսթը» գրքի հոլանդերեն ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Հ. Չ.Ապրիլի 21-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Փլասնիկը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպման ավարտին հրավիրվել է մամուլի համատեղ ասուլիս, ապա ...ՄՏՐԱԿ ՈՒ ՔԱՂՑՐԱՀԱՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԲնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ռուսական լրատվական մթնոլորտը հագեցած է Վրաստանով ու հատկապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով: Կոսովոյի «միջադեպից» հետո ինքնակոչ երկու նախկին ինքնավարությունների ...ՆՈՐ ՀՐԵԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Հ. Ծ.Պայքարելու համար պահպանողական հզոր քարոզչական խմբավորումների դեմ Մ. Նահանգներում, ըստ Վաշինգտոնում BBC-News-ի թղթակից Մաքս Դիվսոնի, նոր հրեական լիբերալ քարոզչական խմբավորում է ստեղծվել «J. Street» անունով, ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի Հանրապետության նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Արդեն այն պահից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ակնկալվում էր, որ նոր կառավարությունն էապես ...ՄԻ ՔԱՆԻ ԾԱՆՐ ԽՆԴԻՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿառավարությունը ձեւավորված է, լավ-վատ` նրա մասին ընդունված է խոսել 100 օր հետո միայն, ու չարժե նախօրոք չկամություն անել այս կամ այն նշանակման մասին, նույնիսկ եթե զարմացած ես ե՛ւ նշանակումից, ե՛ւ նախարարի ...ԿՐԿԻՆ «ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ...»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ«Ազգ»-ում կարդացի «Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան Մեծն Բրիտանիոյ շրջանի վարիչ մարմին»-ի՝ խմբագրությանը հղված նամակը (02.03.2008), որտեղ դժգոհություն էր արտահայտվում լրագրի 27.03.2008 թ. համարում տպագրված ...ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 1Հետընտրական ընդվզումների մասնակիցների հետ զրույցներում ինձ անհանգստացնում է նրանց համատարած անտարբերությունը երկրի ճակատագրի նկատմամբ: Եթե իրենց չի հաջողվել վերստին գալ իշխանության, ապա թող այն վերանա: ...ՕԵԿ-Ը ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության երկու անդամների` Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարական պաշտոններում նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղերը կզբաղեցնեն կուսակցության համամասնական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻՆ ԱՆԿՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ
Այս տարվա մարտին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է մոտ 13 հազար գործարք, որը գերազանցում է փետրվարին կատարված գործարքները 2,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտինը՝ 4 տոկոսով: Ինչպես հայտնի ...ԱՆԱԼԳԻՆ` ԳԼԽԱՑԱՎԻ ԵՎ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԳաղտնիք չէ, որ տեւական ժամանակահատված (շատերի կարծիքով` 1915 թվականի Եղեռնից հետո) հոգեկան ընկճվածություն` դեպրեսիա ենք ապրում ազգովին: Անգամ մեր օրերում քաղաքական ու տնտեսական իրադարձությունների համար ...ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի գործակալության միջեւ ստորագրվեց հուշագիր ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼԻ ՀՈՐԱՏԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ա. Մ.«Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջի մայրուղու Մյասնիկյան-Հերացի փողոցները կապող թունելի շինհրապարակ երեկ այցելեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Թունելը Սարալանջի մայրուղու մի հատվածն է: Երեկ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 1Այսօր, երբ կառավարությունը գտնվում է ձեւավորման փուլում, քաղաքական դաշտում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ կառավարության կազմում պետք է լինի սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին կառույց (նախարարություն): ...ԱՊՐԻԼՔՍԱՆՉՈՐՍՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Մ. ԲԱԴԱԼՅԱՆԱպրիլքսանչորսյան ոգեկոչումը վերհուշի ապրումի, աշխարհի վրա՝ հայության դեռեւս չսպիացած վերքի զգացումի կամ, ինչպես ձեւակերպում են, հիշողության մտավորականացման երեւույթի հայերիս համախմբումի, ցավոք, միակ խորհրդանիշ ...ԿԱՀԻՐԵԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ Է ԵՎ ՎԵՐԱՕԾՎԱԾ
Հ. Ծ.«Եկեղեցին հայուն համար միայն Աստուծոյ աղօթք մատուցանելու տեղ չէ, այլեւ կապն է իր հայրենիքին հետ: Նոյն այս մտածելակերպով մեր հայրերը ամենուրե կը կառուցէին եկեղեցի մը», գրում է Անի Պօղոսյանը ուշացումով ...ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ
Նարեկացի արվեստի միությունն արդեն մի քանի տարի ապրիլի 21-27-ին Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպում՝ շարքը կոչելով «Ոգեկոչում արվեստի շնչով»: Այս տարի էլ միությունը ներկայացնում է ...ԱԶԳՈՎԻՆ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՇՈՒՏ ՄԱՀԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Փաստ է, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը 1,3 է, ինչը խայտառակություն է, երեկ «Հայելի» ակումբում հրավիրված հյուրերից ժողովրդագետ-ազգագրագետ Համլետ Սարգսյանի կարծիքն է: Եթե գյուղերում ինչ-որ տեղ ...ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԱՆՏԱՌԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Մ. Խ.Բնապահպանները տարիներ քննադատում էին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառեր էին կտրվում, որոշ հատվածներում ամեն տարի բռնկվող հրդեհները (կամ դիտավորյալ են այրում` տարբեր հեռահար նպատակներով) պարբերաբար բավական ...ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆՆ ԸՆԴԴԷՄ «ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԻ»
ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆ, Պէյրութի Հայկազեան համալսարանի հրաւիրեալ դասատու, Պէյրութ, ապրիլ 18, 2008Քանի մը ամիսէ ի վեր հայաստանեան մամուլին մէջ լոյս կը տեսնեն քաղաքական յօդուածներ «Մարկ Նշանյան» ստորագրութեամբ: Նոյն յօդուածները հրապարակուած են նաեւ համացանցային ճամբով, «Չորրորդ իշխանութիւն» թերթի կայէջին ...ԼԻՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, հավատարիմ մնալով հայերին ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ ՋԵՐՄՈՐԵՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Երեկ մարդաշատ էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ երգ ու պարով, դհոլ-զուռնայով, ծաղկեփնջերով, «Գյումրին լավագույնն է Եվրոպայում», «Գյումրին ծանրամարտի դարբնոց է» մակագրությամբ ցուցապաստառներով ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊլովդիվում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց առաջնությունը: Երկու մրցաշարերն էլ անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Բացի առաջնության պարգեւներից, տղամարդիկ վիճարկում են աշխարհի ...ՄԱՐՏՈՒՆ ՉՈԼԱԽՅԱՆԸ ԿՆՔԵՑ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, երկարատեւ, ծանր հիվանդությունից հետ 71 տարեկանում մահացել է բասկետբոլի հայտնի մարզիչ Մարտուն (Ռաֆիկ) Չոլախյանը: Չոլախյանը ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Ինտերտոտոյի գավաթի վերջին խաղարկության վիճակահանությունը: Եվրոպական 50 երկրների նույնքան ակումբներ երեք փուլով ի հայտ կբերեն ՈւԵՖԱ-ի գավաթի 11 մասնակիցներին: Վիճակահանությամբ ...ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՄԵՐՆ ԵՆ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մրցաշարի կազմկոմիտեի նախագահ, ԱԹԱ-ի նախագահ«Կոկա-Կոլա» ընկերության հաղթանակով ավարտվեց «Made in Armenia» ֆուտզալի 5-րդ մրցաշարը, որն անցկացվեց «Հրազդան» մարզադահլիճում Հայաստանի 6 ձեռնարկությունների սիրողական թիմերի մասնակցությամբ: Առաջին խմբում ...ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 22-ին ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ1967-ին ծնված Բաղդասար Ղ.-ն ինքնակամ ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի առանց համարի 1 հրացան, «ՏՕԶ» հրացանի 1 ...ՀԱԿԻՐՃ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով 2007 թվականի մրցանակ է շնորհվել՝ Յուրի Բարսեղովին ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական անապատներից ու թերակղզուց ներթափանցող արեւադարձային ...
ԿՈՆԳՐԵՍԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԵՏԱՁԳՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՆՈՐ՝ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ` ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵՐ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Կ. Գ., Ստեփանակերտ80-ԱՄՅԱ «ԿԱՄՈՒՐՋ»-Ն ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՈՎ ՉԳԻՏԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Ա. Հ.«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

