
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՄԱՄԲ ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ
Երեւանում անցկացվող Թավջութակի երաժշտության առաջին փառատոնի (այն նվիրված է Գերոնտի Թալալյանին) շրջանակներում ելույթ ունեցավ երիտասարդ սերնդի ամենահայտնի թավջութակահարներից մեկը՝ Նարեկ Հախնազարյանը (ծնվ. 1988-ին): Երեւանում ծնված Նարեկը նախնական կրթությունը ստացել է Զարեհ Սարգսյանի ղեկավարությամբ, իսկ 12 տարեկանից ապրում է Մոսկվայում: Երաժշտական դպրոցը եւ Մոսկվայի կոնսերվատորիային կից քոլեջն ավարտելուց հետո նա ընդունվել է կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարան:
Ինքնուրույն երաժշտական կարիերան սկսելով 10 տարեկանից (1998-ին առաջին տեղը գրավեց երիտասարդ կատարող-երաժիշտների երեւանյան մրցույթում), մի քանի տարի անց նա մրցանակներ ստացավ միջազգային մրցույթներում (ամենուրեք առաջին տեղը), 2004-ին՝ երիտասարդ կատարողների համամիութենական մրցույթում, 2006-ին՝ աղեղնավոր-լարայինների երիտասարդ կատարողների ամերիկյան եւ թավջութակահարների Ա. Խաչատրյանի անվան երեւանյան մրցույթներում: Անկասկած, կարեւոր էր դափնեկրությունը (5-րդ տեղ) Պ. Չայկովսկու անվան 13-րդ մրցույթում (Մոսկվա, 2007), որը կանխորոշեց Նարեկի լուրջ դիրքորոշումը որպես իրոք միջազգային կարգի թավջութակահարի:
Ներկայումս միջազգային պարգեւները հազվադեպ չեն, սակայն Նարեկի դեպքը առանձնահատուկ է: Ամենավաղ հասակից նա հաստատակամորեն իրեն դրսեւորեց որպես նոր տաղանդ: Կարծում ենք, նա կարող է ըստ արժանվույն շարունակել Հայաստանի գլխավոր թավջութակահարի՝ պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի գործը: Չնայած սերունդների տարբերությանը, նրանց կարելի է համեմատել ըստ ձիրքի բնույթի. ուժեղ, ինքնօրինակ, բազմակողմանի:
Կասկածից վեր է, որ Նարեկ Հախնազարյանը Հայաստանի ապագա հպարտությունն է: Բայց նա ապրում է Մոսկվայում, եւ բացառված չէ, որ կդառնա Ռուսաստանի հպարտությունը: Իհարկե, վերջին հաշվով մշակութային տարածքը միասնական է եւ կարեւոր չէ, թե արվեստագետը որ երկիրն է ներկայացնում: Եվ, այնուամենայնիվ, չէ՞ որ այդ արվեստագետը Հախնազարյանն է:
Կամերային երաժշտության տանը նրա մենահամերգը տեղի ունեցավ մոր՝ հայտնի կոնցերտմայստեր Գայանե Հախվերդյանի ընկերակցությամբ, որը շատ տարիներ աշխատել է Երեւանի կոնսերվատորիայում: Ի դեպ, Նարեկի հայրը՝ Սուրեն Հախնազարյանը, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, եւ մինչեւ վերջերս Կոմիտասի անվան լարային քառյակի 2-րդ ջութակն էր: Երեկոյի ծրագիրը փոքր-ինչ խայտաբղետ էր, սակայն ներկայացրեց թավջութակահարի հնարավորությունների լայն ընդգրկումը, որի համար փաստորեն գոյություն չունի կատարողական դժվարություն:
20-ամյա Նարեկը ձեւավորված երաժիշտ է, վառ արտահայտված անհատականությամբ: Նրա խառնվածքի գծերից մեկը՝ բանաստեղծական աշխարհընկալումը օրգանապես միահյուսվում է կատարվող յուրաքանչյուր ստեղծագործության բովանդակությանը, բացահայտելով դրա կողմերից մեկը: Այսպես, Ռախմանինովի Անդանտեում (սոնատի դանդաղ մասը) գերակշռող բանաստեղծական մելամաղձությունը արտահայտվեց մեղեդային գծի պլաստիկայում եւ ընդհանուր մոնոքրոմ հնչողության մեջ:
Ադամ Խուդոյանի Սոլո-թավջութակի սոնատում, ընդհակառակը, ձայնային միջավայրը ենթարկված էր դրամատիկ խոսքին: Տեմբրային տարբերակումը, անկաշկանդ տեմպային դինամիկան եւ աղեղային հնարքների բազմազանությունը ընկալվում էին բնականորեն: Այնուհետեւ հնչած Գասպար Կասսադոյի թավջութակի ու դաշնամուրի «Հուշեր» պիեսը ասես շարունակում էր Խուդոյանի սոնատի հպանցիկ իսպանական զուգորդումները:
Նարեկի նվագը տպավորվում է նաեւ հնչողության գեղեցկությամբ: Ռոմանտիկ անկեղծությունն արտացոլվում է ինքնամոռաց կատարման մեջ: Վերջինս երբեմն նման է իմպրովիզացիայի, որտեղ թավջութակի ձայնը արտահայտվում է զանազան լուսաստվերներով: Եվ եթե Կասսադոյի պիեսում դրան օգնում էր ռիթմը, ապա մոսկվացի հեղինակ Միխայիլ Բրոների «Հրեա. կյանքը եւ մահը» պիեսի միստիկական մթնոլորտում կամ «բիսով» կատարված Սուլխան Ցինցաձեի «Չոնգուր» մանրանվագում ընթերցումը հաջորդեց երաժշտության ծրագրայնությանը:
Պետք է ասել, որ նշված ստեղծագործությունների կատարողական անթերիությունը մեծապես պայմանավորված էր դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանով, որը առավելագույն բարենպաստ միջավայրն էր ստեղծել մենակատարի համար:
Վիրտուոզությամբ փայլելով Ն. Պագանինիի «Վարիացիաներ մեկ լարի վրա» գործում, Նարեկը խոշոր ձեւեր ընդգրկելու իր տաղանդը համոզչորեն ցուցադրեց Յ. Հայդնի Թավջութակի ու նվագախմբի թիվ 1 կոնցերտում: Երաժշտական մտքի վայրիվերումներին հնազանդորեն հետեւող նրա թավջութակի երգեցիկ, թրթռուն ձայնը մոգականորեն հմայում էր ոչ միայն առաջին մասում (կադենցիայում) եւ դանդաղ երկրորդ մասում, այլեւ արագ տեմպերի ընթացքում: Ունկնդիրներին հատկապես հմայեց Հայդնի կոնցերտի վերջնամասը, որտեղ նախաձեռնությանը տիրելով («Նարեկացի» կամերային նվագախումբը ղեկավարում էր Արամ Թալալյանը), Նարեկ Հախնազարյանը երաժշտական զարգացումն իրականացրեց մեկ շնչով:
- ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
ԲԱԲԱՋԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՋԵՐՄ Է, ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առնչությամբ Սերժ Սարգսյանին նախ շնորհավորել էին Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները, իսկ ընտրություններից երկու օր անց, շնորհավորողներին ...ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ. 9Ուկրաինայի վարչապետ, Դնեպրոպետրովսկի 10-ի «բ» դասարանի երբեմնի աշակերտուհի Յուլյա Գրիգյանի (ամուսնությունից հետո` Տիմոշենկո) արմատների ճշգրտումը շատերին է հուզում, քանի որ նա մի անգամ նշել է, որ իր հայրական ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
Մ. Խ.Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտեցին ցուցադրության նոր փաստաթղթերը: Երկու կաթողիկոսները ...ՆՈՐԻՑ ԱՌԱՆՑ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ
1Ապրիլի 21-ին Եվրոխորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում քվեարկության կդրվի հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցի նախագիծը, որտեղ մասնավորապես թուրքական ...ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՋԱՀԵՐՈՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԹ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋԸ ՇԱՏ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա շվեյցարացի նշանավոր հայասեր Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողի հանդիսավոր ամփոփումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԱրցախում ծավալված զանգվածային բռնությունների ալիքն իր գագաթնակետին հասավ 91-ի ապրիլ-մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ներքին գործերի ...ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր շնորհավորական ուղերձներն է հղել Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Վարչապետին հղված ուղերձում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ Է
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Մանուկյանը եւ Մանուկ Թոփուզյանը նշանակվել են նախագահի խորհրդականներ: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ...«ՄԵՆՔ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցած եւ իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին սատարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) նեղացած չէ, որ այս օրերին, երբ ձեւավորվում է կառավարության ...«ՄԻ ԳՆԵՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ», ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին «Նահատակ ազգերի միջազգային դաշինքի» հիմնադիր ու համանախագահ Ավետիս Քալաջյանը, Երեւանի «Բոնտի» հունական ՀԿ-ի նախագահ Ֆրունտիկ Նիկոլայիտին, Ասորական կազմակերպությունների ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ՞Ն, ԹԵ՞ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼԸ
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հայ սպառողները մեծ մասամբ օգտագործում են չինական ու թուրքական մատչելի, բայց անորակ ապրանքներ: Եվրոպական որակյալ արտադրանքը դեռեւս հասանելի չէ հասարակության լայն շերտերին, բայց ներկայացվում է վերջերս կայացած ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ 9 ՏՈԿՈՍ
Ա. Մ.2008-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9 տոկոս: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը կազմել ...ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ ԹՈՒՆԱՎՈՐ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ
Ա. Մ.«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երեւանում իրականացվող ճանապարհաշինական 5-6 խոշոր նախագծերին, ասելով, որ դրանց կառուցումը կավարտվի ...6-ՐԴ ՏԱՐԻՆ ԵՐԿՆԻՇ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԵՎ ՄԻԱՆԻՇ ԳՆԱՃ
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2007 թվականին Հայաստանում արձանագրվել են մակրոտնտեսական շատ բարձր ցուցանիշներ. վեցերորդ տարին անընդմեջ ձեւավորվում է երկնիշ տնտեսական աճ եւ միանիշ գնաճ», արձանագրված է Արժույթի ...ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՄԱՄԲ ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորԵրեւանում անցկացվող Թավջութակի երաժշտության առաջին փառատոնի (այն նվիրված է Գերոնտի Թալալյանին) շրջանակներում ելույթ ունեցավ երիտասարդ սերնդի ամենահայտնի թավջութակահարներից մեկը՝ Նարեկ Հախնազարյանը (ծնվ. ...«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ» ԲԱՑՕԹՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Մ. Մ.ԵՊՀ ուսանողներից կազմված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունը լրատվամիջոցներին հրավիրել էր «Մշակութային եղեռն» ցուցահանդեսին: Ցավալի էր, որ հենց կազմակերպիչները 30 րոպե ուշացումով հայտնվեցին ու միջոցառման ...ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ ծանրորդների փայլուն հաղթանակով ավարտվեց իտալական Լիգնանո քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականներն իտալական մրցահարթակում ընդհանուր առմամբ նվաճեցին 17 ...ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ՀԱՆԳԱՆԱԿԵՑ 300 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Ն. Մ.Հայկական ոսկրածուծի նվիրատուների ռեգիստրի կազմակերպած առաջին թելեթոնին հազարավոր մարդիկ ԱՄՆ-ից, Կանադայից, Մերձավոր Արեւելքից խոստացել էին ավելի քան 300 հազար դոլար՝ Հայաստանում ցողունային բջիջների փոխպատվաստման ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, Մատենադարանի ավագ գիտաշխատող 1Բոլշեւիզմը Ռուսաստանում հաղթեց առաջնորդվելով սեփական պետության պարտության կարգախոսով: Բոլշեւիկյան հեղափոխությունը ուղեկցվեց ռուսական բանակի կազմալուծմամբ, ռուս մտավորականության հալածանքներով եւ տարագրությամբ ...«ՅՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՆՈՅՆԻՍԿ ՀՐԵԱՅ ՆԱԽԱՐԱՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԵՐԵՏԻԿՈՍ ԱՆՈՒԱՆԵՑ»
ԷՄՄԱՆՈՒԷԼ վարդապետԱԹԱՋԱՆԵԱՆ, ԵրուսաղէմԾաղկազարդի սուրբ օրը, երբ Յիսուս փառաւոր մուտք գործեց Երուսաղէմ` որպէս խաղաղութեան թագաւոր (Մատթ.21, 1-11), Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութիւնն իր հետեւակ եկեղեցիների` ղպտիների եւ ասորիների հետ թափոր ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՆ «ԱՐԱՐԱՏՆ» Է
Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում ուշադրության կենտրոնում երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ փոխչեմպիոն «Բանանցի» մրցավեճն էր: Երկու թիմերն էլ ընթացիկ առաջնությունում աչքի չեն ընկնում արդյունավետ խաղով, ...ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԿՆՈՋ ՀԱՅՑԸ
Գ. Գ.Ռուսաստանի մայրաքաղաքային դատարանը նախօրեին փակ նիստում քննել եւ մերժել է Ռուսաստանի մեծահարուստ հայերից «Ռուսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի տիկնոջ` Աննա Խաչատուրովայի հայցը: Մեծահարուստ ...ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՆՈՋ ԴԻԱԿ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 20-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում՝ Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է ...
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
Ս. Մ.
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

