
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ
Հայ պարբերական մամուլի բազմադարյան պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդես»-ն իր ուրույն տեղն ունի: Հինգ տասնամյակ շարունակ, անցնելով գիտահետազոտական, գիտակազմակերպչական եւ գիտահրատարակչական բարդ ու դժվարին ուղի, պարբերականը դարձել է հայագիտության ամենահեղինակավոր հանդեսներից մեկը, գիտական կադրերի պատրաստման հայտնի դարբնոց, հաջողությամբ իրականացրել է իր առջեւ դրված բազմաբովանդակ խնդիրները:
1950-ական թվականների սկզբներից Խորհրդային Միությունում սկսված քաղաքական ձնհալը, նախորդ տասնամյակներում իրենց հիմքերը դրած տնտեսության աճը, ժողովրդի ընդհանուր մակարդակի վերելքը` դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական հիմնարկների լայն ցանցի ստեղծումը, նպաստավոր պայմաններ էին ապահովում գիտությունների, այդ թվում նաեւ հայագիտության առաջընթաց զարգացման համար: Պատմաքաղաքական նման բարենպաստ պայմաններում միայն հնարավոր դարձավ 1958 թ. իրագործել հայագիտական նոր պարբերականի հիմնադրումը` Հայաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարության եւ անվանի հայագետների ջանքերով:
«Պատմա-բանասիրական հանդես»-ի առաջին համարը բացվում էր «Խմբագրության կողմից» նախաբանով, ուր ներկայացված էին պարբերականի հետապնդած ծրագրային նպատակներն ու խնդիրները: Արձանագրելով, որ «ինչպես գիտության բոլոր մյուս ճյուղերում, այնպես էլ պատմաբանասիրական գիտությունների բնագավառում տակավին կան շատ չլուսաբանված պրոբլեմներ, գիտական մանրազնին ուսումնասիրության եւ արդիականության դիրքերից վերագնահատման կարոտ բազմաթիվ հարցեր», նախաբանում նշվում էր, որ հենց նման խնդիրների քննարկման ու լուծմանն օժանդակելու համար է կյանքի կոչվում այս պարբերականը: Այնուհետեւ, մասնավորեցնելով, թվարկվում են այն բնագավառները, որոնց ուսումնասիրությունն առաջնային պետք է լիներ պարբերականի համար. «Պատմա-բանասիրական հանդես»-ի էջերում կլուսաբանվեն հայ ժողովրդի պատմության, լեզվի, գրականության, փիլիսոփայության, արվեստի եւ կուլտուրայի այլ բնագավառների հարցերը եւ ընդհանրապես հայագիտության տեսական խնդիրները, հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ կուլտուրական կապերը մյուս ժողովուրդների հետ: Հանդեսը լայնորեն կլուսաբանի Սովետական Հայաստանի գիտական եւ կուլտուրական նվաճումները: Գիտական պրոբլեմների քննարկմանը... նպաստելու նպատակով Հանդեսը կունենա գիտական քննարկումների բաժին, որը կօժանդակի ստեղծագործական բանավեճերի ծավալմանը: Նա կունենա նաեւ բնագրերի հրապարակման, գրախոսությունների, գիտական լուրերի ու տեղեկությունների բաժիններ»: Հանդեսի կարեւորագույն խնդիրներից է նաեւ համարվել արտասահմանի հայ ընթերցողներին Հայաստանի գիտահետազոտական հիմնարկների աշխատանքներին ծանոթացնելը, ինչպես նաեւ խորհրդային ընթերցողներին արտասահմանյան հայագետների աշխատանքների մասին տեղեկատվություն հաղորդելը: Պարբերականի գլխավոր նպատակն է` Հանդեսի շուրջ համախմբել խորհրդային ու արտասահմանյան հայագետներին եւ միացյալ ուժերով նպաստել հայագիտության հետագա զարգացմանը:
Ծրագրային ահա նման խնդիրներ է հետապնդել նոր հիմնադրված Հանդեսը եւ, առաջ անցնելով նշենք, որ 50 տարիների ընթացքում պարբերականի խմբագրությունը դա կատարել է գերազանց:
Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ ստեղծված պարբերականի խմբագրական կոլեգիայի կազմի մեջ ընդգրկվեցին անվանի պատմաբաններ ու բանասերներ Աշ. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Լ. Խաչիկյանը, Բ. Առաքելյանը, Ա. Ղարիբյանը, Ս. Արեւշատյանը եւ այլք: Հանդեսի գլխավոր խմբագիր նշանակվեց անվանի պատմաբան, ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, որը շուրջ 40 տարի անընդմեջ, բոլորանվեր ղեկավարեց հանդեսի աշխատանքները եւ որի եռանդուն ջանքերով Հանդեսը դարձավ միջազգային ճանաչում ունեցող հայագիտական ամենահեղինակավոր պարբերականը: Հետագա տարիներին Հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմը համալրվում ու թարմացվում է նորանոր անդամներով` հայագետներով ու արեւելագետներով` Բ. Պիոտրովսկի, Ի. Աբուլաձե, Վ. Բընըցյանու, Ա. Ղանալանյան, Կ. Ղաֆադարյան, Գ. Ջահուկյան, Էդ. Ջրբաշյան, Գ. Սարգսյան, Գ. Բրուտյան, Էմ. Պիվազյան, Հր. Բարթիկյան եւ ուրիշներ: Հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Մ. Ներսիսյանի մահից հետո այդ պաշտոնը 1999 թ. վստահվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, նշանավոր հայագետ Վարդգես Միքայելյանին: Վերջինիս մահից հետո` 2005 թ., հանդեսի մեկ համար լույս է տեսել Պ. Մուրադյանի, մեկն էլ` Ան. Զաքարյանի խմբագրությամբ: 2006 թ. հանդեսի խմբագիր է ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, անվանի բանագետ-բանասեր Ս. Հարությունյանը:
Հանդեսի առաջին համարից ձեւավորված եւ տարիներ ի վեր նույնությամբ պահպանված բովանդակային կառուցվածքը` բաժիններն ու ենթաբաժինները («Հոդվածներ», «Հաղորդումներ», «Բանավեճեր», «Պատմա-մշակութային ակնարկներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», «Սփյուռքահայ կյանք», «Մեր հոբելյարները», «Լրատու», «Գիտական ինֆորմացիա»), հետագայում ենթարկվել է որոշ լրացումների ու ճշգրտումների:
Պարբերականում նյութերը հրատարակվում են հայերեն եւ ռուսերեն` համապատասխան լեզուներով ամփոփումներով: Հետագայում դրանց կցվեցին անգլերեն լեզվով ամփոփումներ, որի շնորհիվ այդ նյութերի ընդհանուր բովանդակությունը մատչելի է դարձել օտարալեզու ընթերցողներին: 15002400 տպաքանակով երկլեզու պարբերականը հիմնադրման օրից տարածվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Այսօր թեեւ նվազել է Հանդեսի տպաքանակը (350 օրինակ), սակայն ինչպես եւ անցյալում հասնում է իր ընթերցողներին աշխարհի տարբեր ծագերում: Ի դեպ, մինչեւ 1990 թ. տարեկան հրատարակվել է հանդեսի 4 համար, 1991-1997 թթ.` 1 կամ 2 համար, մինչեւ 2000 թ. եղել են միացյալ համարներ, իսկ 2000 թ. առ այսօր տարեկան հրատարակվում է 3 համար: Այսինքն` եռամսյա հանդեսից վերածվել է քառամսյայի:
50 տարիների ընթացքում լույս է տեսել «Պատմա-բանասիրական հանդեսի» 176 մեծադիր համար` յուրաքանչյուրը 15-20 մամուլ ծավալով, միջին հաշվով ամեն համարում զետեղվել է 25 անուն նյութ, այսինքն` իր գոյության ընթացքում այստեղ տպագրվել է շուրջ 4.400 միավոր:
1983 թ. հայերեն եւ ռուսերեն լեզուներով լույս տեսավ «Պատմա-բանասիրական հանդեսի» 1958-1982 թթ. մատենագիտական ցանկը: Ցանկի հրապարակումների քանակը` 2828 միավոր, ներկայացնում է քառորդ դարի ընթացքում հայագիտական եւ նրան աղերսվող գիտական այլ բնագավառների զարգացման ուղղություններն ու գիտահետազոտական գործընթացները:
«Պատմա-բանասիրական հանդեսի» էջերում հայ եւ այլազգի մասնագետների կողմից հայերեն ու ռուսերեն հրատարակվել են հոդվածներ, հաղորդումներ եւ գիտատեղեկատվական նյութեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների պատմության, գրականության, լեզվի, հնագիտության, վիմագրության, բանահյուսության, ազգագրության, փիլիսոփայության, իրավունքի, արվեստների, ճարտարապետության ամենատարբեր խնդիրների քննությանը, ինչպես նաեւ Հայաստանում, Սփյուռքում եւ արտասահմանում կատարված գիտական ու մշակութային կարեւոր իրադարձություններին, հայագիտական հրատարակություններին: Այն համակողմանիորեն լուսաբանել է նաեւ հայկական գաղթավայրերի պատմամշակութային կյանքը: Այս ամենը զուգակցվել է հարեւան երկրների ու ժողովուրդների հետ ունեցած փոխառնչություններով եւ կապերով: Հանդեսը ծանրակշիռ ներդրում ունի արեւելագիտական, կովկասագիտական, բյուզանդագիտական ուսումնասիրությունների ասպարեզում: Ընդհանուր մշակութաբանական եւ պատմաբանասիրական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները եւս մշտապես գտնվել են Հանդեսի ուշադրության կենտրոնում, որով առավել ընդլայնվել է նրա գիտական տեսադաշտը` այն դարձնելով գիտական լայն ընդգրկումների պարբերական: Այս տեսակետից դարձյալ հարուստ են հրապարակումների, գրախոսությունների եւ գիտական տեղեկատվության բաժինները, ուր պարբերաբար հրատարակվում են գիտության եւ մշակույթի ականավոր դեմքերի անտիպ նամակներ, աշխատություններ, արխիվային տարբեր բնույթի վավերագրեր, աշխարհում հայագիտական, արեւելագիտական եւ ընդհանուր մշակութաբանական արժեք ներկայացնող կարեւոր հրատարակությունների մասին գրախոսականներ: Միանշանակ կարելի է արձանագրել, որ «Պատմա-բանասիրական հանդեսում» տպագրված նյութերն առանձնանում են աղբյուրագիտական եւ պատմագիտական հարուստ ու բազմաշերտ հենքով:
Հանդեսի գործունեությանը տարբեր տարիների իրենց ակտիվ մասնակցությունն են բերել Անդրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Եվրոպայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, Ամերիկայի հայ ու այլազգի բազմաթիվ գիտնականները: Այսպես, օրինակ, օտարազգի գիտնականներից հանդեսին աշխատակցել են Բուլղարիայից Դ. Անգելովը, Վ. Գյուզելեւը, Չեխոսլովակիայից` Լ. Մոտալովան, Ռումինիայից` Վ. Բընըցյանուն (երկար տարիներ եղել է նաեւ խմբագրական կոլեգիայի անդամ), Իտալիայից` Ջ. Բոնֆանտեն, Վ. Պիզանին, Պ. Կունեոն, Ա. Ալպագո-Նովելլոն, Ֆրանսիայից` Ֆ. Ֆեյդին, Ժ.-Պ. Մահեն, ԱՄՆ-ից` Ռ. Թոմսոնը, Ջ. Գրեպինը, Ռ. Յակոբսոնը, Հոլանդիայից` Ս. Մայքլը, Մ. Սթոունը, Բելգիայից` Ջ. Վայտենբերգը, Հունգարիայից` Է. Շյուցը, Ժ. Տրոչանին, Գերմանիայից` Հ. Վալտեր Պոլը, Ռուսաստանից` Վ. Տոպորովը, Օ. Շիրոկովը, Տ. Իզմայլովան, Ա. Տերեշչենկոն, Ուկրաինայից` Ի. Կրիպյակեւիչը, Ն. Ռաշբան, Ս. Ավերբուխը, Ա. Զինչենկոն, Ս. Յա. Դաշկեւիչը, Վրաստանից` Ի. Աբուլաձեն (եղել է նաեւ խմբագրական կոլեգիայի անդամ), Դ. Չխիկիշվիլին, Գ. Մելիքիշվիլին եւ շատ ուրիշներ: Պարբերականում հանդես են եկել նաեւ ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի գրեթե բոլոր հայ անվանի հայագետները: Հեղինակների նման մեծ ընդգրկումը մի կողմից վկայում է Հանդեսի միջազգային լայն ճանաչման, մյուս կողմից` նրա գիտական բարձր վարկի ու հեղինակության մասին: Վերջինս իր արտահայտությունն է գտել նաեւ տարբեր երկրներից մեծահամբավ գիտնականների պարբերականի խմբագրությանը հղած նամակների բարձր գնահատականներում: «Պատմա-բանասիրական հանդեսը» մեծապես արժեքավորել են Հ. Օրբելին, Վ. Մինորսկին (Լոնդոն), Կ. Մելիք-Օհանջանյանը, Հ. Սիրունին (Բուխարեստ), Հ. Արմենը, Հ. Շալյանը (ԱՄՆ), Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանների ներկայացուցիչները եւ շատ ուրիշներ: Այսպես, հայտնի փաստ է հետեւյալ իրողությունը. ակադեմիկոս Հովսեփ Օրբելին 1960 թ. հուլիսի 28-ին խմբագրությանը հղած իր նամակում «Պատմա-բանասիրական հանդեսը» գնահատում էր որպես «լրջագույն ակադեմիական ամսագիր», որի ասպարեզ իջնելը պայմանավորվում էր հասարակական անհրաժեշտ նախադրյալներով: «Բնութագրական է, որ անցյալի իրողությունների նկատմամբ սրվող հետաքրքրությունը ի հայտ է գալիս առաջընթացի ամենաինտենսիվ ժամանակներում: Ստեղծելով իր ապագան եւ ներկան, ժողովուրդը ձգտում է արժեքավորել իր անցած ուղին, եւ թափով զարգացող ինքնագիտակցությունն անխուսափելիորեն խթանում է սրված հետաքրքրությունն անցյալի դարաշրջանների հանդեպ»:
Գաղտնիք չէ, որ հանրապետության գիտական հանդեսները վերջին մեկուկես տասնամյակում մեծ դժվարությունների առջեւ են հայտնվել, ստիպված լինելով հաղթահարել բազմաթիվ ու բազմաբնույթ խոչընդոտներ` սկսած ֆինանսական սղությունից մինչեւ հրատարակության պարբերականության պահպանում, տպաքանակի նվազում, անգամ` հոդվածների հայթայթման ու պատվիրման հետ կապված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ: Անկախ հասարակական-քաղաքակական վայրիվերումներից առաջացած վերոթվարկյալ խոչընդոտներից` «Պատմա-բանասիրական հանդեսը» աշխատել է բարձր պահել իր գիտական հեղինակությունը, ինչն ամենաբարդն է մեր իրականության մեջ: Այս դժվարին ժամանակներում անհրաժեշտ է պահպանել ու բարձրացնել Հանդեսի գիտական մակարդակը, ժամանակն է երիտասարդ ուժեր ներգրավել խմբագրական կոլեգիայի կազմի մեջ, ավելի համարձակորեն վերանայել պատմագիտության ու բանասիրության մեջ տեղ գտած հին ու կարծրացած տեսակետները եւ պատկերացումները, ըստ այդմ` զարկ տալ բանավիճային ժանրին ու քննարկումներին: Պատմաբանասիրական քառամսյա հանդեսի խմբագրությունը պատվով հաղթահարում է բոլոր փորձությունները, անշուշտ, մեծապես ոնենալով «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» եւ նրա հայկական բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Զավեն Եկավյանի ֆինանսական հովանավորությունն ու աջակցությունը: Այդ օժանդակության շնորհիվ է, որ խմբագրությունը ձեռնամուխ է եղել հանդեսի 1983-2007 թթ. մատենագիտության կազմմանն ու հրատարակությանը: Այդ գործը հաջողությամբ ավարտին է հասցվում եւ, հուսով ենք, որ հանդեսի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների օրերին այն կդրվի գիտական հասարակայնության սեղանին:
Ի մի բերելով «Պատմա-բանասիրական հանդեսի» անցած հինգ տասնամյակների գործունեությունը` կարելի է վստահաբար արձանագրել. ՀՀ ԳԱԱ հայագիտական այս պարբերականն իր շուրջն է համախմբել մայր հայրենիքի եւ արտասահմանյան մեծաթիվ հայագետների, արդյունավետ աշխատանք է կատարել իր ծրագրային նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար: Այս առումով հատկապես անգնահատելի է Հանդեսի գիտակազմակերպչական նշանակությունը, քանզի պարբերականի խմբագրությունն անտրտունջ կազմակերպել, ընթացք եւ ուղղություն է տվել հայագիտական մտքի զարգացմանը: Բարձրագոչ չի հնչի, եթե ասվի, որ հայագետների մի քանի սերունդներ իրենց ինքնահաստատումն են գտել հենց այս Հանդեսի էջերում:
«Պատմա-բանասիրական հանդեսը» դարձել է հայագիտական մեծահամբավ օրգան եւ համընդհանուր ճանաչում ձեռք բերել մեր երկրում ու նրա սահմաններից դուրս: Անհնար է պատկերացնել հայագիտությունն առանց այս Հանդեսի: Ներկայումս, անկախ պետականության պայմաններում, երբ հայագիտության հարգը Հայաստանի Հանրապետությունում խիստ բարձրացել եւ դարձել է պետական-քաղաքական ու ազգային անվտանգության կողմնորոշիչներից մեկը, կարծում ենք, պետք է ընթացք տալ նաեւ խմբագրության աշխատանքների նորոգ վերընթացին:
- ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ-պատասխանատու քարտուղա
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 3Վերջին օրերին ադրբեջանական մամուլում պարբերաբար հայտնվում են հոդվածներ այն մասին, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է եւ նույնիսկ կարող է այն արտահանել այլ երկրներ, օրինակ` Հայաստան ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ` ԸՍՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի երկու ուսանողներ` Նիկոլայ Թորոսյանն ու Անգելինա Հարությունյանը 3 օրով եղել են Ստամբուլում եւ հանդիպումներ ունեցել տարբեր ինստիտուտների, համալսարանների ուսանողների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
6Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայի հետ անվտանգության եւ համագործակցության (ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով) հանձնաժողովում լսել են Ղարաբաղյան հարցը եւ ներհայաստանյան իրավիճակը: Ինչպես հաղորդում են Հայ դատի գրասենյակից, ...ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա միտումներն էին, Եվրոպական ինտեգրացիայի հետ կապված ծրագրերի ...ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԲԵՌԼԻՆՈՒՄ
Հ. Ծ.Ոգեշնչված անցյալ տարվա քաղաքական եւ հասարակական շրջանակների կողմից լավ ընդունված միջոցառումից, Բեռլինի հայ համայնքը այս տարի եւս ապրիլի 24-ին` կեսօրից հետո, ժամը 6-ին Բեռլինի ֆրանսիական մայր տաճարում ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում ապրիլի 19-ին կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանություն 1915-1923. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից» թեմայով: Ինչպես հաղորդում են Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի ...ՆԱԵՎ ԲԸՐԲԵՆԿՈՒՄ (ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՌՆԻԱ)
Հ. Ծ.Հայ երիտասարդների դաշնության (ՀԵԴ) Բըրբենկի մասնաճյուղի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին, ժամը 6-ին հուշ երեկո է տեղի ունենալու, որի ընթացքում ՀԵԴ-ի նախագահ Շանթ Չարշաֆջյանը ՀԵԴ-ի երկու այլ անդամների` Օվսաննա ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՐԸ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնելով ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանին, շնորհավորանքից հետո ասաց. «Մշակույթը մեր ժողովրդի կյանքի էությունն է: Հայ ժողովրդի պատմությունը հնարավոր ...ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԴԱԴԱՐԵԼ
ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ, «Իրավունքի» աշխատակից, հատուկ՝ «Ազգին»«Նախագահական ընտրության օրերին եւ դրան հաջորդող գործընթացների ժամանակ «Լինսի» հիմնադրամը ֆինանսական հատկացումներ է կատարել ծրագրին», ասաց «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ ...«ԽՑԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՉԼԻՆԻ»
Ա. Մ.Երեւանի քաղաքապետարանում երեկ կայացած խորհրդակցությունում, որին բացի քաղաքային իշխանություններից մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ու ճանապարհային ոստիկանության ղեկավարները, քաղաքապետ Երվանդ ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ «ՊԱՐԵՍ-ԱՐՄԵՆԻԱՆ» ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԻՑ
Ա. Մ. 2«Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները, դրանք ներկրող «Պարես-Արմենիա» ընկերությունից ստացված հաղորդագրության համաձայն, արդեն երկար ժամանակ է ՀՀ մաքսային մարմինները չեն թույլատրում մաքսամաքրել եւ ներմուծել ...ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԱԾՔԻ՞Ն ԵՆ ՁԵՌՔ ԵՐԿԱՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3Լուսանկարում կապույտ պոլիէթիլեններով շրջապատված տարածքը Օղակաձեւ զբոսայգու «Շալե» եւ «Լիդո» սրճարանների արանքում ընկած հատվածն է` Թեքեյան կենտրոնի հարեւանությամբ ու երկարությամբ: Սրճարանային արշավից մի ...«ԱԶԴԱՐԱՐԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. Հ.«Ազդարար» պարբերականի մուտքը հայ լրագրության ասպարեզ (1794 թ.) դարձավ ժամանակի կարեւորագույն իրադարձություններից մեկը: Այն ճանապարհ հարթեց հայ պարբերական մամուլի հետագա զարգացմանը: Իր շուրջը համախմբելով ...ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ «ՆՌԱՆ ԳՈՒՅՆՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերհուշի նկարիչ են համարում գեղանկարիչ, գրաֆիկ, պլակատիստ, գրքի ձեւավորող Հովսեփ Կարալյանին: Փաստում են, որ ամենուր ինքնատիպ է, հարազատ` իր միջավայրին ու անցյալին կենդանություն տվող: Այդպիսին է համարել ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Արվեստի պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, արդեն չորրորդ տարին է, ինչ անց է կացնում «Ազգային պատկերասրահ» ...ՆՐԱ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՐՈՍԸ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴՆ ԷՐ
Հ. Հ.Անցյալի ու ներկայի սահմանագծում էր ապրում ու ստեղծագործում վավերագրող ռեժիսոր Արա Վահունին: Վավերագրական ֆիլմի հիմնադիրներից է, որ ընկերների ու հանդիսատեսի հիշողության մեջ մնաց որպես բարի, անկեղծ ու լավատես ...ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ 150-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱնվանի վիպասան Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակել ու անց կացնելու է միջոցառումների շարք։ Այն կսկսվի ...ՄՈՌԱՑՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-ԵրեւանՈչ պաշտոնական տվյալներով, վերջին 15 տարիներին աշխատելու նպատակով Ստամբուլ է մեկնել 40.000 հայ, նրանց գերակշիռ մեծամասնությունը կանայք են: Հիմնական զբաղմունքն այստեղ հիվանդներին խնամելն ու տնային աշխատանքներ ...ԷՍ Ի՞ՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ՄԵՆՔ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Այս նախագահական ընտրությունները շատ թանկ նստեցին մեզ վրա: Թանկ ու ծանր ոչ միայն այն պատճառով, որ հետընտրական իրադարձությունների հետեւանքով 10 մարդ զրկվեց կյանքից, այլեւ, որ հենց այս ընտրությունների ժամանակ ...ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀեռուստատեսությամբ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հետեւող հայ մարզասերներն, անկասկած, մեծ ցավ ապրեցին Հռիփսիմե Խուրշուդյանի ցավալի «սայթաքման» համար, որի պատճառով մեծ ներուժ ունեցող հայ մարզուհին զրկվեց ...ՊԼՈՎԴԻՎԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱպրիլի 20-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի 9-րդ անհատական առաջնությունը: Այն բավական ներկայացուցչական կազմ ունի: Տղամարդկանց մրցաշարում հանդես գալու համար նախնական հայտ են ...ՍԱՄՓՐԱՍ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի նախկին հանրահայտ թենիսիստ Փիթ Սամփրասը մայիսի 20-ին Բուենոս Այրեսի «Էստադիո Լունա Պարկ» մարզադաշտում ցուցադրական մրցախաղ կանցկացնի Արգենտինայի հավաքականի առաջատար Դավիթ Նալբանդյանի հետ: Խաղից ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 71 ԱՆՁ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՀԱՎԱՔՆԵՐԸ
Գլխավոր դատախազության մոտ ապրիլի 18-ին բողոքի ցույցի էին դուրս եկել ձերբակալվածների կանայք եւ ընկերները: Ցուցարարները պահանջում էին օր առաջ ազատ արձակել, իրենց խոսքերով, զուտ քաղաքական հայացքների համար ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ապրիլի 18-ին, տեղական ժամանակով 08.13-ին, Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից 14 կմ արեւելք, տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ինչպես «ՆՏ»-ին ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ 2Արդեն ակնհայտ է դառնում, որ օրեցօր ավելի մեծ չափեր են ընդունում Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանին: Մոլորություն կլիներ Ադրբեջանի պրեզիդենտ Իլհամ Ալիեւի եւ նրան պաշտպանող ադրբեջանական քաղաքական եւ զինվորական ...ՄԵԿ ՀՈԳՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՆԳԱՄ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՂԸ ՔՈ ԶԻՆԱԿԻՑԸ ՉԷ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ, Քաղաքական վտարանդիՀանրապետության առաջին նախագահի հոկտեմբերի 26-ի ելույթում տարընկալումների ու տարընթերցումների տեղիք կարող է տալ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության հետ կապված նրա որոշ դիտարկումները: Մասնավորապես, նախկին ...ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ-պատասխանատու քարտուղաՀայ պարբերական մամուլի բազմադարյան պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդես»-ն իր ուրույն տեղն ունի: Հինգ տասնամյակ շարունակ, անցնելով գիտահետազոտական, ...ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ 7Հունական ժողովրդական մի հին խոսք կա` Մինչեւ Բյուզանդիոնի խելոք գլուխները դեմոկրատիայի քողի տակ սեփական շահերի համար առճակատ պայքարում էին պառակտելով հասարակությունը, քոչվոր մոնղոլը մտավ կայսրություն ու ...ԽՈՍՔԻ՝ ՀՌՉԱԿՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ ԿԱՄ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ- Ինֆորմացիան սուր եւ լարված իրավիճակներում անորոշության, վախի հաղթահարման հիմնական միջոցներից մեկն է: Մարդը, երբ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը, բայց զգում է, որ տեղի ունեցող երեւույթը ...ԱՅԴ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ-ԳՈՐԾԱՐԱՐԸ՝
ԿԱՐՈ ԱՐՄԵՆԿարո Արմենն ամերիկահայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներից է: Խորաթափանց գիտնական, հաջողակ գործարար եւ նվիրված հայրենասեր: Ծնվել է Ստամբուլում, բարեկեցիկ մի ընտանիքում, որտեղ հոր գործերը գնալով վատթարացել ...ԱՊԱՀՈՎ ՄԱՐԴԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՆա ծնվել է 1971-ին, Մոսկվայում, 1994-ին ավարտել է տեղի ճարտարագիտական-շինարարական ինստիտուտը, ապա ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիան եւ ԱՄՆ Արեւմտյան համալսարանը: Աշխատել է «Մոսնարբանկում», ...
ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՆԱԽՆՅԱՑ ՕՐԻՆԱԿՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

