
ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԱԾՔԻ՞Ն ԵՆ ՁԵՌՔ ԵՐԿԱՐԵԼ
Լուսանկարում կապույտ պոլիէթիլեններով շրջապատված տարածքը Օղակաձեւ զբոսայգու «Շալե» եւ «Լիդո» սրճարանների արանքում ընկած հատվածն է` Թեքեյան կենտրոնի հարեւանությամբ ու երկարությամբ: Սրճարանային արշավից մի կերպ խուսափած այս տարածքը Օղակաձեւ զբոսայգու թերեւս այն եզակի հատվածն է, որը դեռ սրճարան չի դարձել, եւ հուշում է, որ համատարած ժամանցի վայրերով ողողված տարածքը զբոսայգի է եղել:
Մոտ 1000 քմ տարածքում շուրջ 30 ծառեր եւ թփեր կան: Տարածքը շրջապատվել է կապույտ պոլիէթիլենով` անցորդներին հասկացնելով, որ պատրաստվում է շինարարություն: Ընդ որում, շինարարության պատրաստությունն արվել է օրենքի կոպիտ խախտումներով, որովհետեւ շինարարական տարածքները վաղուց արդեն մետաղապատ ցանկապատերով են եզրագծում եւ ոչ թե կապույտ պոլիէթիլեններով: Բացի սրանից, շինարարությանը պատրաստվող տարածքում չկա որեւէ ցուցանակ, ինչպես օրենքն է պահանջում, որը կտեղեկացներ, թե տարածքում ով եւ ինչ է նախատեսում կառուցել, ում նախագծով, ում թույլտվությամբ եւ ով է կատարողը:
Օղակաձեւ զբոսայգու հիշյալ տարածքը աղմկահարույց պատմություններ շատ է ունեցել: Դեռ մի քանի տարի առաջ, երբ կառուցվում էր «Լիդո» սրճարանը, Կենտրոն համայնքի թաղապետը հավաստիացրել էր, որ դա վերջին տարածքն է զբոսայգում, որ վերածվելու է սրճարանի: Իսկ հիմա, պարզվում է, ինչ-որ մեկի համար այդ հավաստիացումը խանգարող հանգամանք չի եղել եւ որոշել է «սրճարանացնել» զբոսայգու տարածքը: Փաստորեն, հարակից շենքերի բնակչությունը դեռ չի նկատել, թե ինչ են պատրաստում անել իրենց զբոսայգում, հակառակ դեպքում բողոքի ձայն կբարձրացներ: Վստահ ենք, որ նախատեսված շինարարությունը կհարուցի նաեւ Թեքեյան կենտրոնի շենքի վարձակալների դժգոհությունը, որոնց գերակշիռ մասը, ի դեպ, միջազգային կազմակերպություններ են եւ հայտնի սփյուռքահայ բարերարներ:
Ո՞վ է թույլատրել շինարարությունը, ո՞ւմ է տրվել տարածքը, դեռեւս հայտնի չէ: «Ազգն» առաջիկայում կփորձի պարզել, թե ո՞ւմ է տրվել տարածքը, ո՞ւմ թույլտվությամբ եւ ի՞նչ է նախատեսվում կառուցել հանրային զբոսայգում:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
փայտփորիկ գրել է:
«Ո՞վ է թույլատրել շինարարությունը, ո՞ւմ է տրվել տարածքը»:Հորս արեւ ես չեմ:Բայց գիտեմ ով է՝ «Միստր Պիտկինը թշնամու թիկունքում»:Արա դե զզվեցինք էլի...չասի՞նք անտեր եք:
serjakan takanknerin գրել է:
«Իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներում:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հելսինկյան հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին կայացան հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը, Ս.Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը:
Ա.Գրիգորյան. «Մենք հասկանում ենք, որ պետք է լինելու բանակցել ռեժիմի հետ, նույնիսկ եթե չենք ընդունում դրա օրինականությունը»:
Արման Գրիգորյանի` «Հայաստանի ճգնաժամը. Պատճառներն ու հետեւանքները» վերտառությամբ բանավոր խոսքը Կոնգրեսում խիստ ուշագրավ գնահատականներ է պարունակում: Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդականը նախ երախտագիտություն է հայտնել լսումները կազմակերպելու առիթով` միաժամանակ նկատելով. «Դրա կարեւորությունն ու հրատապությունը գերագնահատվել չեն կարող, քանի որ Հայաստանի ճգնաժամն օրեցօր խորանում է: Դրա հրատապությունը գերագնահատվել չի կարող նաեւ հարաբերական այն անտարբերության պատճառով, որով Հայաստանում ժողովրդավարության վիժեցումը դիմավորվեց Արեւմուտքի, մասնավորապես` եվրոպական կառույցների կողմից ընդհուպ մինչեւ վերջերս: Այդ անտարբերությունը եւ մեր երկրի դեպքում անհանդուրժելին հանդուրժելու պատրաստակամությունը թերեւս ամենահիասթափեցնող զարգացումն էին նրանց համար, ովքեր մինչեւ վերջերս գրեթե կասկած չունեին ժողովրդավարությանն Արեւմուտքի նվիրվածության վերաբերյալ: Իրադրությունը կարծես սկսվում է փոխվել, ինչի վկայությունն է Եվրախորհրդի Խորհրդարանական Ասամբլեայի դիտորդական հանձնախմբի ներկայացրած բանաձեւի նախագիծը: Այս ունկնդրումները նույնպես մեկ քայլ առաջ են ճիշտ ուղղությամբ»:
Ա.Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2008թ. փետրվարի 20-ին Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները` Ս.Սարգսյանին ձայների 52.8 տոկոսով հաղթող հռչակելով, ապա ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը իր նախնական զեկույցում նշեց, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են «հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան», այնուհետեւ հետեւեցին ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր ներկայացուցչի, արտաքին հարաբերություններով Եվրոպայի հատուկ պատասխանատուի շնորհավորական ուղերձները. «Նման ուղերձները սովորաբար հանդարտեցնում են թերահավատ ընտրողներին, քանի որ այդ կառույցները եւ նրանցում աշխատող անձինք անկողմնակալի եւ օրենքի ու ժողովրդավարության նվիրյալների համբավ ունեն: Սակայն ընտրակեղծիքների բացահայտությունն ու ահռելի ծավալը Հայաստանի ժողովրդին համոզեցին, որ այդ կառույցների հանդեպ իրենց ունեցած կարծիքն է որ հարկավոր է վերանայել, այլ ոչ թե վարչակազմի թեկնածուի կողմից հաղթանակ հռչակելու հանդեպ իրենց թերահավատությունը: Հետագայում, սակայն, ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիրքորոշումն սկսեց փոխվել եւ մերձենալ Հայաստանի հանրության տեսակետին, ինչպես նաեւ ընտրությունների օրվա իրականության պատկերի արտացոլմանը: Մարտի 1-ին հրապարակված միջանկյալ զեկույցն ուրվագծում էր մի պատկեր, որը շատ ավելի նվազ շնորհավորական էր եւ որեւէ կասկած չէր թողնում կեղծարարության ծավալների վերաբերյալ: Զեկույցն ամրագրում է ընտրողների ու ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված լայնածավալ ահաբեկումները, քվեաթերթիկների հաշվվման գործընթացի ընթացակարգային խախտումները եւ քվեատուփերի լցոնումը: Ընտրակեղծիքների անուղղակի վկայությունները, սակայն, շատ ավելի հետաքրքրական են: Օրինակ` զեկույցից տեղեկանում ենք, որ ձայների հաշվարկումը դիտվել է 111 տեղամասում: Դրանցից 17-ում, որ կազմում է ավելի քան 15%, հաշվարկումները գնահատվել են «վատ կամ շատ վատ»: Նույնիսկ եթե այս թիվն ունի հինգ տոկոսի սխալ, եւ ողջ երկրի ընտրական տեղամասերի միայն 10%-ում է եղել ձայների հաշվարկման նման որակ, դժվար է հավատալ Ս.Սարգսյանի առաջին փուլով հաղթանակի մասին ԿԸՀ-ի հայտարարությանը, քանի որ առաջին փուլում 50%-ի պատնեշը հաղթահարվել է ոչ ավելի քան 48000 քվեով», - պարզաբանել է Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդականը, ապա հավելել, որ զեկույցն ընթերցելուն զուգընթաց թվերն ավելի ու ավելի կասկածելի են դառնում. «Մենք տեղեկանում ենք, որ 95 տեղամասում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, որ այդ 95-ից 44-ում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 95%-ը, եւ որ մասնակցության ավելի մեծ տոկոսները կատարելապես համընկնում են Ս.Սարգսյանի օգտին գրանցված ավելի մեծ թվով քվեներին: Տեղամասերից մեկում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100.36-ն է ներկայացել ընտրություններին»: Ա.Գրիգորյանը նկատել է, որ ընտրությունների կեղծումները սոսկ 2008թ. փետրվարի 19-ին չեն մեկնարկել. դրանք սկսվել են շատ ավելի վաղ, երբ քոչարյանասարգսյանական ռեժիմը որոշեց հայաստանյան հեռուստատեսությունը վերածել խորհրդային դարաշրջանի պրոպագանդայի գործիքի, եւ ընդդիմության համար այն դարձավ անհասանելի: Ա.Գրիգորյանը հիշեցրել է նաեւ, որ Ս.Սարգսյանը ընտրարշավի ընթացքում հրաժարական չտվեց վարչապետի պաշտոնից, ինչը Սահմանադրության խախտում էր, որ նախագահի երկու թեկնածուների բողոքները քննելու համար Սահմանադրական դատարանը նիստը գումարեց արտակարգ իրադրության պայմաններում:
Գալով մարտի 1-ի ողբերգական դեպքերին Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռեժիմն առանց որեւէ զգուշացման հարձակում գործեց խաղաղ ցուցարարների վրա եւ մի քանի հարցեր է բարձրացրել` ի պատասխան իշխանությունների այն պնդումներին, թե հեղաշրջում են փորձել կանխել եւ իբր ուժ են գործադրել միայն ցուցարարների նախաձեռնած վայրագություններին ի պատասխան. «Ինչու՞ է ոստիկանությունն այդքան քիչ մարդ ձերբակալել կողոպուտների ու անկարգությունների մասնակիցների շարքերից: Ինչու՞ մարտի 1-ին զոհված ցուցարարների սպանությունների որեւէ հետաքննություն չի ընթանում: Եվ փոխարենն ինչու՞ Քոչարյանը խոսք տվեց, որ ոստիկանության այդ օրվա գործողությունների հետաքննություն չի կատարվելու: Ինչու՞ էր ոստիկանությունը լրագրողներից կամ կատարվածը նկարել փորձող որեւէ մեկից այդպես տենդագին կերպով առգրավում բոլոր լուսանկարչական եւ տեսագրման սարքերը: Ինչպե՞ս կարելի է բացատրել այն տեսաժապավենները, ուր քաղաքացիական հանդերձանքով մարդիկ զենքեր են ստանում հայկական բանակի սպաներից: Շատ ու շատ նման հարցեր կարելի է առաջադրել, սակայն կարծում եմ, որ ներկայացված անպատասխան հարցերն արդեն իսկ ռեժիմի հավաստիացումները, մեղմ ասած, կասկածելի են դարձնում: Սակայն մենք չենք հավակնում այս հարցերի վերջնական դատավորը լինելու: Մենք պնդում ենք, որ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անկախ միջազգային հետաքննություն անցկացվի: Փաստերի վերհանումը կենսական նշանակություն ունի, եւ եթե ռեժիմը իրադարձությունների իր մեկնաբանության հարցում նույնքան վստահ է, որքան մենք, ապա պատճառ չունի հակադրվելու այդ գաղափարին:
Անդրադառնալով ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու ընդդիմության տեսակետներին` Ա.Գրիգորյանը տեղեկացնում է, որ ընդդիմությանը հորդորում են կառավարության հետ բանակցությունների նստել առանց նախապայմանների` նկատի ունենալով այն, որ առնվազն որոշ պատասխանատվություն է կրում ներկա կացության համար. «Ռեժիմը իրավիճակի մեղքը դնում է մեր արմատականության ու անզիջումնայնության վրա` միեւնույն ժամանակ մեծապես ջանալով միջազգային հանրությանը համոզել, թե ինքը ձգտում է բանակցությունների, միաբանության, լարվածության մեղմացման եւ այլ լավ բաների: Սակայն եկեք արձանագրենք կատարվածը: Ռեժիմը մարտի 20-ին հռչակեց արտակարգ իրադրության ավարտը, սակայն փողոցները դեռեւս լեցուն են ոստիկանական ստորաբաժանումներով, իսկ մարդիկ ձերբակալվում են ընդամենը Հյուսիսային պողոտայում զբոսնելու համար: Ռեժիմը հավաստում է, թե երկխոսության է ձգտում, սակայն ձերբակալել է ավելի քան 145 մարդու` մեծ մասին մտացածին մեղադրանքներով: Հավաստում է, թե վերացրել է ազատ խոսքի արգելքը, սակայն հարկային տեսչությանը կարգադրում է ստուգել ընդդիմադիր թերթերի հաշիվները: Խոսում է անվստահության պատը վերացնելու մասին, սակայն հեռացող նախագահը խոստանում է, որ ոստիկանության գործողությունների հետաքննություն չի կատարվելու, ինչը ոչ միայն իրավական ընթացակարգի խախտում է, այլեւ ողջ ժողովրդին նվաստացնելու սադիստական ճիգ»:
Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդականը ընդգծում է, որ ընդդիմությունը գիտակցում է, որ պետք է բանակցել ռեժիմի հետ, նույնիսկ եթե չեն ընդունում դրա օրինականությունը. «Սակայն այս կերպ վարվող ռեժիմի հետ դա բանակցություն չի լինի. դա կնշանակի հանձնվել նրա դաժանություններին: Եվ մենք դա չենք պատրաստվում անել: Եթե ռեժիմն անկեղծորեն շահագրգռված է բանակցություններով, պետք է կատարի մեր նվազագույն եւ ավելի քան տրամաբանական պահանջը. այն է` ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ ոստիկանական ստորաբաժանումները վերադառնան զորանոց: Դա լավ սկիզբ կլինի, սակայն որեւէ հետագա երկխոսություն դատապարտված կլինի, եթե ռեժիմը մերժի թույլ տալ մարտի 1-ի դեպքերի միջազգային հետաքննությունը եւ եթե մերժի վերացնել հանրահավաքների անցկացման օրենքում վերջերս կատարած փոփոխությունը: Մենք այլեւս չենք կարող թույլ տալ նաեւ մեր տեղեկատվական դաշտի օրվելյան իրավիճակը: Ռեժիմը պետք է հեռարձակման արտոնագիր շնորհի «Ա1+» անկախ ալիքին եւ դադարեցնի «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերության հանդեպ հալածանքները: Այսօր պարզվեց, սակայն, որ «ԳԱԼԱ»-ն այլեւս դադարեցվել է, ինչն ավելի վաղ կատարվել էր «Ա1+»-ի հետ», - նշել է բանախոսը եւ շեշտել, որ միայն այս քայլերից հետո կարելի կլինի անմիջապես սկսել երկիրը ճգնաժամից դուրս բերելու բանակցությունների գործընթացը. «Մենք եւ մեզ սատարող հայաստանցիների մի մեծ բանակ բանակցությունների մեջ չենք ներքաշվի` ռեժիմից սոսկ մարտավարական զիջումներ ստանալու համար: Նրանք պետք է ընդունեն այն գաղափարը, որ ներկա ավազակապետական համակարգի լուծարումը, որ եղել է մեր ընտրարշավի կենտրոնական նյութը, այս կամ այն ձեւով պետք է լինի այդ բանակցությունների նպատակը, եւ կամ բանակցություններն աննպատակ կլինեն»: Ա.Գրիգորյանը ցավով շեշտել է, որ ընդդիմությունը լավատես չէ ռեժիմի կողմից երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության հարցում. «Ռեժիմը, մեր կարծիքով, այլ նպատակ ունի: Այն ձգտում է կոտրել մեր քաղաքացիների կամքը եւ նրան վերածել վախեցած, տձեւ զանգվածի, որը երբեք ի վիճակի չլինի իրեն կառավարողներին պատասխանատվության կոչելու: Հարցը, հետեւաբար, հետեւյալն է. մեր օրինական, խաղաղ քաղաքական պայքարը կարո՞ղ է պտուղներ տալ: Այս հարցին պատասխանելու վերջնական պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ժողովրդի եւ ներկայումս նրան կառավարող ռեժիմի վրա: Սակայն մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ն եւ արեւմտյան մյուս ժողովրդավարությունները պատասխանատվության իրենց բաժինն ունեն Հայաստանին օգնելու այս հարցին դրական պատասխան տալու: Նրանք առնվազն պետք է գիտակ լինեն իրենց գնահատականների ու բառերի կշռին: Իսկ լավագույն դեպքում` աներկբայորեն պետք է սատարեն ազատությունն ընդդեմ բռնակալության, իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - այսպես է եզրափակել իր ելույթը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը Կոնգրեսում: Մ.Բրայզա. «Մարտի 1-ի պատասխանատվությունն ընկնում է ընտրված կառավարության վրա»:
Իսկ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով: Մարտի 1-ից հետո տեղի ունեցան ընդդիմադիր գործիչների զանգվածային ձերբակալություններ, շատերը դեռ բանտում են մեղադրանքներով, որոնք թվում է, թե քաղաքական միտում ունեն», - ընդգծել է Մ.Բրայզան: Ամերիկացի դիվանագետը նաեւ ընդգծել է. «Մենք շարունակում ենք «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքը դիտարկել որպես սահմանափակող: Ցավոք, տեսնում ենք, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ընդդիմադիր լրատվամիջոցներում, ինչը վերջինների կողմից դիտարկվում է որպես հետապնդում: Բացի այդ, վերջին շաբաթներին նաեւ որոշ անհավատալի բաներ տեսանք Երեւանում... Մի խումբ մարդիկ հավաքվում էին, իրականում ոչ մի բան չէին անում, խոսում էին իրար հետ, լուռ ցույց էին անում եւ արդյունքում` ձերբակալվում ոստիկանության կողմից»: ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալը առանձնացրել է մի քանի կարեւոր խնդիր. «Առաջինը` հստակ պետք է լինի, թե որքան խստորեն է Միացյալ Նահանգները դատապարտում մարտիմեկյան բռնությունները, անկախ այն հանգամանքից` ում կողմից են դրանք իրականացվել: Այժմ շատ դժվար է ասել` ով է սկսել դրանք, սակայն, միեւնույն ժամանակ նման իրավիճակներում կատարվածի պատասխանատվությունն ընկնում է ընտրված կառավարության վրա»:
Մ.Բրայզան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է անկողմնակալ հետաքննություն անցկացնել եւ պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են այդ բռնություններում, անկախ այն հանգամանքից` ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչ են. «Մենք հույս ունենք, որ բոլոր հիմնարար իրավունքները կվերականգնվեն` թե օրենսդրորեն, թե գործնականում, կհետաքննվեն եւ պատժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր խախտել են Ընտրական օրենսգիրքը: Ինչպես նաեւ շատ մեծ հույս ունենք տեսնել ազգային երկխոսություն` ընդդիմության, իշխանությունների, քաղաքացիական հասարակության միջեւ, որը կուրվագծի նոր ընտրական բարեփոխումները, կերաշխավորի, մի կողմից, ազատ հավաքներ ացկացնելու իրավունքը, մյուս կողմից` դրանք խաղաղ կազմակերպելու պարտականությունը», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալը` ընդգծելով. «Ցույցերի վրա դրված արգելանքը չի մեղմի զայրացած մարդկանց վրդովմունքը, ընդդիմադիր ձայները լռեցնելը չի հանգեցնի տեսակետների մերձեցման, ժողովրդավարական ինստիտուտների խաթարումը չի բերի կայունության»: Մ.Բրայզան այնուհետեւ նախազգուշացրել է, որ եթե պաշտոնական Երեւանը չկատարի Վաշինգտոնի պահանջները, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում համագործակցությունը Հայաստանի հետ: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, Մ.Բրայզան, ով վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը` ԼՂ-ի խնդիրը չունի ռազմական լուծում, նկատել է, թե «ամենամոտ ապագայում» հնարավոր է Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպում եւ այդ հանդիպման կազմակերպումը կարող է «ամիսների աշխատանք» պահանջել, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ մոտավորապես մեկ ամիս հետո:
Գ.Գոգիա. «Հայաստանի կառավարությունը պատասխանատու է այդ ճգնաժամի համար»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Կովկասի հարցերով հետազոտող` Գեորգի Գոգիան իր ելութի սկզբում նախ նկատել է, որ «Human Rights Watch» կազմակերպությունը ողջունել է լսումների անցկացումը, եւ որ Հայաստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ հանձնաժողովի լսումները խիստ կարեւոր են: Այնուհետեւ նա նշել է. «Անցյալ ամսվա իրադարձությունները ոչ միայն երկիրը ներքաշեցին քաղաքական ճգնաժամի մեջ, այլ նաեւ հաստատեցին լուրջ ճգնաժամ մարդու իրավունքի ոլորտում: Հայաստանի կառավարությունը պատասխանատու է այդ ճգնաժամի համար եւ քննության է ենթարկվում այս երկրի ժողովրդավարական հաստատությունների ամբողջականությունը եւ պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների առումով: Սա նաեւ հնարավորություն է ԱՄՆ-ին, որպեսզի կառուցողական կերպով մասնակցի մարդու իրավունքների վատթարագույն վիճակի կարգավորմանը»: Մենք Հայաստանում 80 հարցազրույց ենք վարել տուժածների, պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ այլոց հետ ապրիլի 1-ից մինչեւ 10-ը ընկած ժամանակահատվածում»:
Խոսելով հետազոտության արդյունքների մասին` Գ.Գոգիան նշել է, որ մարտի 1-ին Հայաստանի ոստիկանությունը «կիրառել է ուժ եւ բռնություն, որպեսզի ցրի խաղաղ ցուցարարներին Ազատության հրապարակից»: «Առանց նախազգուշացնելու` ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա եւ նրանց ծեծի ենթարկել: Ոմանք փախել են, երբ ոստիկանությունը հարձակվել է նրանց վրա: «Human Rights Watch»-ը նաեւ վավերացրել է, որ որոշ ոստիկաններ զսպվածություն են դրսեւորել` ելք թողնելով ցուցարարների համար, որպեսզի նրանք կարողանան փախչել: Նույն օրը ցուցարարները եւ անվտանգության ուժերը կատաղի բախվել են, ինչի հետեւանքով 8 մարդ է մահացել, հարյուրավորները վիրավորվել են: Սա միջազգային իրավունքի չափորոշիչների խախտման ակնհայտ դրսեւորում է ` մահացու ուժի կիրառմամբ», - հայտարարել է Գ.Գոգիան:
Այնուհետեւ Գ.Գոգիան պարզաբանել է. «Զանգվածային ձերբակալություններ են սկսվել մարտի 1-ից. ձերբակալել են ընդդիմության կողմնակիցներին եւ ցույցի մասնակիցներին` նրանց մեղադրելով չարտոնված հավաքներ կազմակերպելու համար: «Human Rights Watch»-ը արձանագրել է ֆիզիկական չարաշահումներ եւ դաժանություններ` մինչ ձերբակալությունը եւ ոստիկանության բաժիններ տեղափոխելը: Որոշ դեպքերում չարաշահումները շարունակվել են կալանավորման ժամանակ: Կազմակերպությունը ձերբակալությունների լայն հետազոտություն է անցկացրել եւ արձանագրել է բազմաթիվ լուրջ խախտումներ: Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել մարտի 1-ի իրադարձություններից հետո, 102 քաղաքացիներ մեղադրվել են մինչ մարտի 1-ը իրականացված հանցագործությունների համար: Կալանավորվածներից ոմանք արտաքին աշխարհից կտրվել են, նրանց հարազատները տեղյակ չեն եղել նրանց կալանավայրի կամ ընդհանրապես կալանավորման մասին. խափանման վերաբերյալ արձանագրությունները կեղծվել են: Որոշ դեպքերում արգելքներ են ստեղծվել, որպեսզի կանխվեն կալանավորվածների դատաբժշկական փորձաքննությունները, ովքեր ունեցել են բռնության ակնհայտ նշաններ: Մեծ ճնշում է գործադրվել ընդդիմադիր մամուլի վրա: Սահմանափակվել է հավաքների ազատությունը, ինչը քննադատության է ենթարկվել ԵԱՀԿ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Կալանավորվել է նաեւ 90 մարդ, ովքեր մասնակցել են «հասարակական խաղաղ զբոսանքներին»», - ասել է Գ.Գոգիան իր ելույթում:
Կովկասի հարցերով հետազոտող Գեորգի Գոգիայի եզրակացությամբ` ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հաստատի պարզ էտալոնային թեստերը` «Հազարամյակների մարտահրավերների» հաշվին` Հայաստանի որակավորման համար եւ այդ էտալոնային թեստերը պետք է ներառեն հետեւյալը. «Հետազոտել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից արտակարգ ուժի կիրառումը: Երաշխավորել, թե արդյոք այդ հետազոտությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին` ընդունելով միջազգային փորձաքննությունը եւ օգնությունը: Դա կերաշխավորի գործընթացի անկախությունը եւ կօգնի վերականգնելու հասարակության վստահությունը: Հետազոտել ձերբակալության ընթացքում դաժանության դրսեւորումների վերաբերյալ պնդումները: Չեղյալ համարել ազատ հավաքների վրա դրված սահմանափակումները, հետեւել Վենետիկի եւ ԵԱՀԿ մարդու իրավունքների հանձնաժողովների հանձնարարականներին: Դադարեցնել մամուլի եւ ընդդիմության կողմնակիցների հետապնդումները` ներառյալ խափանումը, կրկնակի հարցաքննությունը, խառնաշփոթությունները, հարկային ստուգումները` որպես քաղաքական ճնշման միջոց»:
HAYORDI գրել է:- serjakan takanknerin
«Իսկ սրանք ճիշտ այն երկու կողմերն են, որ առկա են այսօրվա Հայաստանի պայքարում», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներում:Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հելսինկյան հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին կայացան հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել են ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը, Ս.Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը:
էս գելերին բացատրւմ եք թե գառն ինչքան համովա, կոնգրոսականները թե դրանց միջի հրյաներն են միամիտները, իրենք են ձեզ գցել քաքը: հիմա եկել եք հույս ւնեք որ ձեզ մաքրեն, լողացնեն.......այ ձեզ տխմարներ:- serjakan takanknerin
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 3Վերջին օրերին ադրբեջանական մամուլում պարբերաբար հայտնվում են հոդվածներ այն մասին, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է եւ նույնիսկ կարող է այն արտահանել այլ երկրներ, օրինակ` Հայաստան ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ` ԸՍՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի երկու ուսանողներ` Նիկոլայ Թորոսյանն ու Անգելինա Հարությունյանը 3 օրով եղել են Ստամբուլում եւ հանդիպումներ ունեցել տարբեր ինստիտուտների, համալսարանների ուսանողների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
6Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայի հետ անվտանգության եւ համագործակցության (ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով) հանձնաժողովում լսել են Ղարաբաղյան հարցը եւ ներհայաստանյան իրավիճակը: Ինչպես հաղորդում են Հայ դատի գրասենյակից, ...ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա միտումներն էին, Եվրոպական ինտեգրացիայի հետ կապված ծրագրերի ...ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԲԵՌԼԻՆՈՒՄ
Հ. Ծ.Ոգեշնչված անցյալ տարվա քաղաքական եւ հասարակական շրջանակների կողմից լավ ընդունված միջոցառումից, Բեռլինի հայ համայնքը այս տարի եւս ապրիլի 24-ին` կեսօրից հետո, ժամը 6-ին Բեռլինի ֆրանսիական մայր տաճարում ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում ապրիլի 19-ին կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանություն 1915-1923. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից» թեմայով: Ինչպես հաղորդում են Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի ...ՆԱԵՎ ԲԸՐԲԵՆԿՈՒՄ (ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՌՆԻԱ)
Հ. Ծ.Հայ երիտասարդների դաշնության (ՀԵԴ) Բըրբենկի մասնաճյուղի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին, ժամը 6-ին հուշ երեկո է տեղի ունենալու, որի ընթացքում ՀԵԴ-ի նախագահ Շանթ Չարշաֆջյանը ՀԵԴ-ի երկու այլ անդամների` Օվսաննա ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՐԸ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնելով ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանին, շնորհավորանքից հետո ասաց. «Մշակույթը մեր ժողովրդի կյանքի էությունն է: Հայ ժողովրդի պատմությունը հնարավոր ...ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԴԱԴԱՐԵԼ
ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ, «Իրավունքի» աշխատակից, հատուկ՝ «Ազգին»«Նախագահական ընտրության օրերին եւ դրան հաջորդող գործընթացների ժամանակ «Լինսի» հիմնադրամը ֆինանսական հատկացումներ է կատարել ծրագրին», ասաց «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ ...«ԽՑԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՉԼԻՆԻ»
Ա. Մ.Երեւանի քաղաքապետարանում երեկ կայացած խորհրդակցությունում, որին բացի քաղաքային իշխանություններից մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ու ճանապարհային ոստիկանության ղեկավարները, քաղաքապետ Երվանդ ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ «ՊԱՐԵՍ-ԱՐՄԵՆԻԱՆ» ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԻՑ
Ա. Մ. 2«Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները, դրանք ներկրող «Պարես-Արմենիա» ընկերությունից ստացված հաղորդագրության համաձայն, արդեն երկար ժամանակ է ՀՀ մաքսային մարմինները չեն թույլատրում մաքսամաքրել եւ ներմուծել ...ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԱԾՔԻ՞Ն ԵՆ ՁԵՌՔ ԵՐԿԱՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3Լուսանկարում կապույտ պոլիէթիլեններով շրջապատված տարածքը Օղակաձեւ զբոսայգու «Շալե» եւ «Լիդո» սրճարանների արանքում ընկած հատվածն է` Թեքեյան կենտրոնի հարեւանությամբ ու երկարությամբ: Սրճարանային արշավից մի ...«ԱԶԴԱՐԱՐԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. Հ.«Ազդարար» պարբերականի մուտքը հայ լրագրության ասպարեզ (1794 թ.) դարձավ ժամանակի կարեւորագույն իրադարձություններից մեկը: Այն ճանապարհ հարթեց հայ պարբերական մամուլի հետագա զարգացմանը: Իր շուրջը համախմբելով ...ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ «ՆՌԱՆ ԳՈՒՅՆՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերհուշի նկարիչ են համարում գեղանկարիչ, գրաֆիկ, պլակատիստ, գրքի ձեւավորող Հովսեփ Կարալյանին: Փաստում են, որ ամենուր ինքնատիպ է, հարազատ` իր միջավայրին ու անցյալին կենդանություն տվող: Այդպիսին է համարել ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Արվեստի պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, արդեն չորրորդ տարին է, ինչ անց է կացնում «Ազգային պատկերասրահ» ...ՆՐԱ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՐՈՍԸ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴՆ ԷՐ
Հ. Հ.Անցյալի ու ներկայի սահմանագծում էր ապրում ու ստեղծագործում վավերագրող ռեժիսոր Արա Վահունին: Վավերագրական ֆիլմի հիմնադիրներից է, որ ընկերների ու հանդիսատեսի հիշողության մեջ մնաց որպես բարի, անկեղծ ու լավատես ...ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ 150-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱնվանի վիպասան Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակել ու անց կացնելու է միջոցառումների շարք։ Այն կսկսվի ...ՄՈՌԱՑՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-ԵրեւանՈչ պաշտոնական տվյալներով, վերջին 15 տարիներին աշխատելու նպատակով Ստամբուլ է մեկնել 40.000 հայ, նրանց գերակշիռ մեծամասնությունը կանայք են: Հիմնական զբաղմունքն այստեղ հիվանդներին խնամելն ու տնային աշխատանքներ ...ԷՍ Ի՞ՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ՄԵՆՔ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Այս նախագահական ընտրությունները շատ թանկ նստեցին մեզ վրա: Թանկ ու ծանր ոչ միայն այն պատճառով, որ հետընտրական իրադարձությունների հետեւանքով 10 մարդ զրկվեց կյանքից, այլեւ, որ հենց այս ընտրությունների ժամանակ ...ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀեռուստատեսությամբ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հետեւող հայ մարզասերներն, անկասկած, մեծ ցավ ապրեցին Հռիփսիմե Խուրշուդյանի ցավալի «սայթաքման» համար, որի պատճառով մեծ ներուժ ունեցող հայ մարզուհին զրկվեց ...ՊԼՈՎԴԻՎԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱպրիլի 20-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի 9-րդ անհատական առաջնությունը: Այն բավական ներկայացուցչական կազմ ունի: Տղամարդկանց մրցաշարում հանդես գալու համար նախնական հայտ են ...ՍԱՄՓՐԱՍ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի նախկին հանրահայտ թենիսիստ Փիթ Սամփրասը մայիսի 20-ին Բուենոս Այրեսի «Էստադիո Լունա Պարկ» մարզադաշտում ցուցադրական մրցախաղ կանցկացնի Արգենտինայի հավաքականի առաջատար Դավիթ Նալբանդյանի հետ: Խաղից ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 71 ԱՆՁ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՀԱՎԱՔՆԵՐԸ
Գլխավոր դատախազության մոտ ապրիլի 18-ին բողոքի ցույցի էին դուրս եկել ձերբակալվածների կանայք եւ ընկերները: Ցուցարարները պահանջում էին օր առաջ ազատ արձակել, իրենց խոսքերով, զուտ քաղաքական հայացքների համար ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ապրիլի 18-ին, տեղական ժամանակով 08.13-ին, Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից 14 կմ արեւելք, տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ինչպես «ՆՏ»-ին ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ 2Արդեն ակնհայտ է դառնում, որ օրեցօր ավելի մեծ չափեր են ընդունում Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանին: Մոլորություն կլիներ Ադրբեջանի պրեզիդենտ Իլհամ Ալիեւի եւ նրան պաշտպանող ադրբեջանական քաղաքական եւ զինվորական ...ՄԵԿ ՀՈԳՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՆԳԱՄ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՂԸ ՔՈ ԶԻՆԱԿԻՑԸ ՉԷ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ, Քաղաքական վտարանդիՀանրապետության առաջին նախագահի հոկտեմբերի 26-ի ելույթում տարընկալումների ու տարընթերցումների տեղիք կարող է տալ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության հետ կապված նրա որոշ դիտարկումները: Մասնավորապես, նախկին ...ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ-պատասխանատու քարտուղաՀայ պարբերական մամուլի բազմադարյան պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդես»-ն իր ուրույն տեղն ունի: Հինգ տասնամյակ շարունակ, անցնելով գիտահետազոտական, ...ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ 7Հունական ժողովրդական մի հին խոսք կա` Մինչեւ Բյուզանդիոնի խելոք գլուխները դեմոկրատիայի քողի տակ սեփական շահերի համար առճակատ պայքարում էին պառակտելով հասարակությունը, քոչվոր մոնղոլը մտավ կայսրություն ու ...ԽՈՍՔԻ՝ ՀՌՉԱԿՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ ԿԱՄ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ- Ինֆորմացիան սուր եւ լարված իրավիճակներում անորոշության, վախի հաղթահարման հիմնական միջոցներից մեկն է: Մարդը, երբ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը, բայց զգում է, որ տեղի ունեցող երեւույթը ...ԱՅԴ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ-ԳՈՐԾԱՐԱՐԸ՝
ԿԱՐՈ ԱՐՄԵՆԿարո Արմենն ամերիկահայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներից է: Խորաթափանց գիտնական, հաջողակ գործարար եւ նվիրված հայրենասեր: Ծնվել է Ստամբուլում, բարեկեցիկ մի ընտանիքում, որտեղ հոր գործերը գնալով վատթարացել ...ԱՊԱՀՈՎ ՄԱՐԴԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՆա ծնվել է 1971-ին, Մոսկվայում, 1994-ին ավարտել է տեղի ճարտարագիտական-շինարարական ինստիտուտը, ապա ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիան եւ ԱՄՆ Արեւմտյան համալսարանը: Աշխատել է «Մոսնարբանկում», ...
ԴԻՏԱՐԿՈՒՄ ԼՂՀ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
ՀԱՅ ՆԻԶԱԿԱՆԵՏՈՐԴԸ ԳՐԱՎԵՑ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ ԱԼՅՈՒՐ ԵՎ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔՈՉՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

