
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Իբրեւ հոգուս խորագույն ցավի եւ արդար ցասումի արտահայտություն` դիմում եմ ձեզ: Ձեզ եմ դիմում իմ աղերսով, դիմում եմ ոչ թե լոկ դիմելու համար, այլ անվերապահորեն ընդունվելու վստահությամբ: Վերջապես, դիմում եմ առանց սեթեւեթության, քանի որ դա տեղ չունի իմ խառնվածքում եւ հարիր չէ հոգեւոր կոչմանս:
Ինչպես ամեն մի հայ քրիստոնյա, մենք նույնպես ծանրորեն մտահոգված ենք մեր պետության` 17-ամյա հանրապետության իրավիճակով: Այլեւ անհանգստացած ենք մեր հավատավոր ժողովրդի կրոնաբարոյական վիճակով:
Արդարեւ, կա՛ն խնդիրներ, կան նաեւ կենսակա՛ն նշանակություն ունեցող հարցեր, որոնք, հարկավ, սպասում են իրենց արդար եւ օրինական լուծումներին: Գիտակցում ենք, որ քաղաքական լուրջ պայքար է ընթանում, եւ ընդդիմությունն ու իշխանությունները քաղաքական կողմնորոշում ու վերաբերմունք են ակնկալում: Ակնկալություններ, որոնք, դժբախտաբար, չունեն եւ ոչ մի խտրություն: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը գործում են բացարձակապես սեփական` հատվածական ճշմարտությամբ եւ հաշվի չեն նստում գերագույնի, միակի ու անփոխարինելիի` պատմական ճշմարտության հետ, ինչը ձեւավորվել ու բյուրեղացել է դարերի հոլովույթում:
Ահավասիկ, իմ այս սրտաբուխ խոսքը շարադրում եմ ունկնդրելով այդ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ում անբարբառ պատգամը լսելի է միմիայն մեր սրբազնասուրբ եկեղեցիներում, մեր հավատքի ամրոցներում:
Արդ, ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ինչո՞ւ ենք մոլորվել: Մի՞թե չենք կարող ողջախոհաբար գործել ու խոսել, եւ մեր արդար գործին ու ասելիքին չարություն չխառնել: Սուրբգրային վկայություններ ենք կատարում, սակայն միաժամանակ մեղանչում Աստվածաշունչ մատյանի ոգու դեմ` «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ եւ քո ամբողջ մտքով, եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. Ժ 27): Ահա՛ կենդանարար ոգին, ահա՛ մեծ պատվիրանը, ահա՛ հավիտենական փրկության առհավատչյան: Բայց ավա՜ղ, մեր անձերը պարպվել են այս ոգուց. ինքնե՛րս ենք վանել մեզանից այս մեծ պատվիրանը: Անզգամ ենք դարձել եւ Սուրբ Ավետարանի աստվածաբարբառ խոսքերի վաճառական: Եվ այսպես ո՞ւր ենք գնում. ո՜վ ժողովուրդ հայոց, կա՛նգ առ մի պահ, կա՛նգ առ եւ ականջ դիր սուրբ առաքյալի պատգամին. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթ. ԺԳ 4-7): Տեսնո՞ւմ եք, թե որն է իրական, աստվածային սերը: Տեսնո՞ւմ եք, թե որքա՜ն ենք հեռացել այդ առաքինությունից: Այլեւս հարել ենք ամբարտավանությանը եւ հանդուգն կերպով արտահայտվում: Մոռացել ենք բնական պատկառանքն ու որդիական ակնածանքը: Ինչպե՞ս կարող է ողջախոհ եւ հարազատ զավակն անվայել ու անպարկեշտ խոսք ասել իր ծնողի հասցեին: Ինչո՞ւ ենք մեղանչում Աստծո առջեւ` բամբասելով ու հայհոյելով քրիստոսահիմն մեր եկեղեցուն եւ աստվածարյալ Ամենայն հայոց հայրապետին: Ինչո՞ւ ենք եկեղեցին շփոթում քաղաքական կուսակցության, իսկ Ամենայն հայոց հայրապետին` կուսակցական գործչի հետ: Մի՞թե չենք հասկանում, որ Հայոց եկեղեցին հայ ժողովուրդն է, իսկ Ամենայն հայոց հայրապետը` հոգեւոր հայրը համայն հայության: Արդ, ինչպե՞ս կարող է Վեհափառ հայրապետը խտրականություն դնել իր հարազատ զավակների մեջ. Ամենայն հայոց հայրապետի հոգեզավակներն են ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության անխտիր բոլո՛ր ներկայացուցիչները: Սակայն այս երկուսի միջեւ կան գերագույն արժեքներ` մեր Սուրբ Հայրենիքը եւ մեր Պետականությունը: Եվ այս արժեքները վեր են ամենքից եւ ամեն ինչից: Հետեւաբար, Ամենայն հայոց հայրապետը` ով մարմնավորում է մերազնյա բոլոր կաթողիկոսներին, չի՛ կարող, պարզապես իրավո՛ւնք չունի թիկունք դարձնելու հայրենիքի եւ պետականության կոչին: Կոչ, որը լսելի է միայն աստվածակառույց Սուրբ Էջմիածնում` հանուր հայության սրտում: Կոչ, որը երբեւէ անձնավորված եւ ժամանակի մեջ պարփակված չէ:
Քաղաքական ասպարեզում պայքար է գնում: Միեւնույն ազգի տարբեր զավակներ վիճում են, գաղափարական սաստիկ կռիվ տալիս: Վիճաբանության ու կռվի մեջ են ներքաշվում, կամա թե ակամա, շատ շատեր: Չենք առարկում եւ բնական ենք դիտում այս երեւույթը: Միանշանակ դատապարտում ենք այն բոլոր անօրինականությունները եւ բռնությունները, որոնք կատարվում են այդ ասպարեզում: Դատապարտում ենք նաեւ այն բոլոր անպատկառ արտահայտությունները, որոնք հնչում են Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին:
Վեհափառ հայրապետը կրողն ու արտահայտողն է համազգային շահերի եւ իղձերի: Ուրեմն, իրավունք չունենք Հայոց հայրապետից քաղաքական դիրքորոշում ակնկալելու. Հայոց հայրապետը քաղաքական կողմնորոշում կարող է արտահայտել լոկ արտաքին հարաբերություններում, օտարի` թշնամու դեմ կենաց ու մահվան պատերազմի ժամանակ:
Ծանրագույն օրեր ապրեցինք: Մտահոգ էինք ամենքս: Բայց մեր մտահոգությունը բնավ չի՛ կարող համեմատվել Ամենայն հայոց հայրապետի հոգու տագնապին: Լուռ էր Հայոց հայրապետը: Բայց այդ լռությունն իբրեւ անմռունչ հեծություն Երկնի դռներն էր բախում եւ իմաստություն հայցում հայրենի իշխանություններին ու հարազատ ժողովրդին: Աղոթում էր Ամենայն հայոց հայրապետը Հայաստանի եւ հայության անվտանգության համար: Աղոթում էր եւ վստահ էր, որ իր զավակները ողջախոհ են, խաղաղարար եւ հավատավոր: Սակայն կատարվեց անկանխատեսելին... Հավիտենական հանգիստ եւ օրհնություն ողբերգական իրադարձությանց բոլոր զոհերի հոգիներին:
Սգում էր Ամենայն հայոց հայրապետը կորուստն իր զավակների: Եվ ինձ` անարժան ծառայիս շնորհվեց դառնալու թարգմանը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ սգակիր հայրապետի եւ հայրապետական վշտակիր օրհնությունն ու հայրական մխիթարությունը փոխանցելու զոհյալ հայորդիների ընտանիքներին ու մերձավորներին: Եվ ահա, ականատես լինելով ազգիս Վեհափառ հայրապետի հառաչանքին, այլեւ քաջալերված Վեհիս եկեղեցաշեն ու ազգանվեր գործունեությամբ, ինչպես լռեմ եւ հանդուրժեմ:
Ես մեկն եմ այն բյուրավոր հայերից, ովքեր սիրում են իրենց հոգեւոր ծնողին եւ որդիական ակնածանք տածում առ սրբազնագույն հայրապետն Ամենայն հայոց: Արդ, ինչո՞ւ եք վիրավորում ի՛մ, հոգեւորական ի՛մ եղբայրների եւ բյուրավոր հավատացյալների որդիական զգացմունքները: Ինչո՞ւ եք ձեր անձի վրա կուտակում Աստծո արդար ու սաստիկ բարկությունը. մի՞թե չգիտեք եւ կամ գիտենալով անգե՞տ եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամին` ուղղված իր առաքյալներին. «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է անարգում, ինձ է անարգում» (Ղուկ. Ժ 16):
Պայքարե՛ք անարդարությունների ու ապօրինությունների դեմ, մատնացո՛ւյց արեք հասարակական կյանքի ներդաշնակությունը խաթարող երեւույթները, բայց առանց նենգության, չարամտության ու ատելության, առանց բամբասանքի ու հայհոյության: Հարկ կա ի վերա մեր հնազանդվելու Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար պատգամին. «Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինը եւ փարիսեցիներինը, Երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. Ե 20):
Ցանկության դեպքում յուրաքանչյուր մեկը կարող է ամեն կերպ, հանիրավի վատաբանել ու հայհոյել, սակայն ողջախոհ բանականությո՛ւնը պետք է ուղղորդի զգացմունքները, այլապես կվերանա տարբերությունը բանական եւ անբան արարածների:
Մենք, որ վերստին ծնվել ենք մեր սուրբ տաճարների մկրտության լույս ավազաններից եւ սրբալույս մյուռոնի դրոշմամբ մեր ճակատներին առել տերունական սուրբ նշանը` հարազատ որդիներն ենք դարձել Առաքելական մեր Սուրբ եկեղեցու եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի. ուրեմն մնա՛նք որդիական սիրո եւ ակնածանքի առաքինության մեջ եւ չօտարանանք մեր հավատքի կյանքից: Անհամաձայնությունները պարկեշտությամբ հայտնենք եւ մեր անպատկառ խոսքերով բարեմիտ հայորդիների գայթակղության պատճառ չդառնանք. «Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ ԺԸ 7):
Մնում ենք աղոթող մեր ազգի ու հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ եկեղեցու անսասանության ու պայծառության եւ Ամենայն հայոց սրբազնագույն հայրապետի կենաց արեւշատության համար:
«Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը, թող ամեն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խոսելու մեջ եւ ծանր՝ բարկանալու մեջ, որովհետեւ մարդու բարկությունն Աստծո արդարությունը չի կատարում: Ահա թե ինչու, դե՛ն գցելով ամենայն աղտեղություն եւ չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները» (Հակոբ. Ա 19-21). ամեն:
- ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
arabkirci գրել է:
Մի՞թե չենք հասկանում, որ Հայոց եկեղեցին հայ ժողովուրդն է, իսկ Ամենայն հայոց հայրապետը` հոգեւոր հայրը համայն հայության
իսկ ընտանիքի հայռը պիտի լինի ընտանիքի անմիաբան անդամնեռին բաժանօղը:
X man գրել է:
Հարգելի քննարկիչներ: Նախ գնացեք ու ձեզ հայելու մեջ նայեք ու այնտեղ կտեսնեք ձեր իրական պատկերը, այսինքն երկարականջ մի ավանակի, որը հայհոյում է Աստծու սպասավորին անկախ նրա նվիրապետական կարգից:Դուք ինքներդ ինչ եք անում, որ մեր եկեղեցում աղանդավորներ չլինեն, ինչո՞վ եք օգնում Հայոց եկեղեցուն, այ պոտենցիալ հիմարներ: Ձեր համար հիմարնելա շատ, դուք ուղղակի անկնունք Աստվածուրաց նեռեր եք, որոնց տեղը դժոխքի թատերաբեմումա: Դուք անկրոն, անԱստված կոսմոպոլիտներ եք, այինքն որտեղ հաց այնտեղ կաց կարգախոսով: Ինչպես Նժդեհն է ասում /եթե իհարկե լսել եք նրա մասին/ ասում էր ձեր նմանների համար, որ ախոռում էլ ուտելու բան կա բայց դա Հայրենիք չէ:
Եվ վերջում ստահակներին էլ է Աստված ներում, եթե նրանք հուդայական ճանապարհ չեն բռնում: Այնպես որ դեռ ուշ չէ.............
IGDIR գրել է:- X man
Հարգելի քննարկիչներ: Նախ գնացեք ու ձեզ հայելու մեջ նայեք ու այնտեղ կտեսնեք ձեր իրական պատկերը, այսինքն երկարականջ մի ավանակի, որը հայհոյում է Աստծու սպասավորին անկախ նրա նվիրապետական կարգից:Դուք ինքներդ ինչ եք անում, որ մեր եկեղեցում աղանդավորներ չլինեն, ինչո՞վ եք օգնում Հայոց եկեղեցուն, այ պոտենցիալ հիմարներ: Ձեր համար հիմարնելա շատ, դուք ուղղակի անկնունք Աստվածուրաց նեռեր եք, որոնց տեղը դժոխքի թատերաբեմումա: Դուք անկրոն, անԱստված կոսմոպոլիտներ եք, այինքն որտեղ հաց այնտեղ կաց կարգախոսով: Ինչպես Նժդեհն է ասում /եթե իհարկե լսել եք նրա մասին/ ասում էր ձեր նմանների համար, որ ախոռում էլ ուտելու բան կա բայց դա Հայրենիք չէ:Եվ վերջում ստահակներին էլ է Աստված ներում, եթե նրանք հուդայական ճանապարհ չեն բռնում: Այնպես որ դեռ ուշ չէ.............
Շնորհակալություն խորհրդի համար անպայման կնայենք, իսկ քեզ նաըել պետք չէ, առանց նայելու էլ դիագնոզդ պարզ կիսահիվանդ մի ոչխար, որը բոլորին ուզում է ինչ որ բան սովորեցնել: Իսկ մեր դրսում գտնվելը երեսով մի տուր, լավ կյանքից չի, նույնիսկ քո նման տհասին չէի ցանկանա: Ու են փաստը որ դու հայաստանում ես ոչ մի բան չի նշանակում, հաստատ դրսից ուղարկվող փողով ես տռզել: Իսկ աստծուն հավատալը կապ չունի, եկեղեցու սպասավորին չսիրելու հետ , երևի երբեք չես տեսել թե թաղման ժամանակ, ոնց են թաշկինակը փռում թարմ շիրիմի վրա, և աջհամբյուր հավաքում, կամ սաունաներում լրբերի հետ քեֆ անում, ու մի բան էլ, մի դատիր, և չես դատվի, իսկ հատկապես քո դեպքում նաև ավելացնեմ, մանավանդ խելքիդ չհասնող բաների մասին:- X man
shant գրել է:
Ապրես հարազատս,դու լավ գիտակցում ես թե ինչի մասին է գնում խոսքս,իսկ էդ տերտերին պաշտպանողը,երեվում ա որ կաթողիկոսի պոռնիկներից ա ,մի գուցե ժամանակին նորմալ մարդ ա եղել բայց էսօր ուղեղալվացման ա ենթարկվել,իսկ որ կաթողիկոսդ քանի ընտանիքներ ա քայքայել ,էդ չեն ուզում տենան հա՞,ու լսեն,սրով սպանողը սրով ա գնում...........
X man գրել է:
Հիմարների մեջ ապրել և հիմար չդառնալ դա մեծ արվեստ է,- ասում է Տոլստոյը:
IGDIR գրել է:- X man
Հիմարների մեջ ապրել և հիմար չդառնալ դա մեծ արվեստ է,- ասում է Տոլստոյը:
Քո պարագայում, Տոլստոյը սխալվել է, և ընդհանրապես, նրա ասածը չի վերաբերվւմ ի ծնե հիմարներին, եթե ուրիշ արգումենտներ չունես, բացի Տոլստոյին վկայակոչելուց, թեման փակենք:- X man
ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 2Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ, ամրագրելով, որ եթե բանաձեւով նախատեսվող ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԴԵՂԻՆ» ՔԱՐՏ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ` ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍտրասբուրգԵԽԽՎ-ում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի ընդունումից հետո լրագրողների խնդրանքով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 16-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովը հավանություն տվեց թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագծին: ...«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԹԻ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Այդ մասին, ըստ կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում գտնվող «Turkish-NY» գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն: Նրա հայտարարությունն առիթ է տվել գործակալությանն ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՇԱԲԱԹ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: «Կալիֆոռնիան եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ այս ողբերգության բոլոր զոհերը երբեք չեն մոռացվի: ...«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 18Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասում երեկ կեսօրին շատ ծանր եւ ցավալի տեսարան էր: Մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
Ա. Մ.Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել ...ԵՐԿՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԵԿ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Կառավարության նիստում քննարկված 2007-ի բյուջեի կատարողականի մասին երեկ լրագրողներին որոշ տեղեկություններ հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ, ԲԱՅՑ ԿՕԳՆԵՄ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԻ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ թե այդ պայքարի ժամանակ Հայաստանի հետ ի՞նչ կլինի` ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ս. Ս. 2Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար «Ազատություն» ...ՆԱՄԱԿ՝ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՀետընտրական շիկացած շրջանում, երբ հայաստանյան հեռուստաընկերություններն ու մամուլի զանազան ակումբները հյուրընկալում էին ամենատարբեր հոգեբանների, ովքեր ջերմեռանդորեն փորձում էին բացատրել հասարակության հոգեվիճակը, ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Հայտնի արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանն իր հոդվածում նոր մոտեցմամբ առաջարկում է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները Հայաստանի եւ հայության անվտանգության ամրապնդման ռազմավարության տեսակետից: ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանից տեղեկացանք, որ «Հայկական բիզնես կենտրոն» կազմակերպությունը՝ խախտելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը, www.abc.am վեբկայքի «Բիզնես ...ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՆՁ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման դասընթացի ավարտի ...ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՇՎԱՐԱԾ Է, ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԱԳՐԵՍԻՎ ՄԻՋԱԿՈՒԹՅԱ՞ՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին պոռթկումներ չարձանագրող հայաստանյան թատերարվեստում արդեն երկու տարի լուրջ աշխուժություն է նկատվում, անգամ հաղթանակներ կան, ըստ դերասան Միքայել Պողոսյանի: Ռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի ...ԳՐԱԿԱՆ ԿԱՄՐՋՈՒՄՆԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳրական-գեղարվեստական «Կամար» հանդեսը մշակութային կամրջողի դեր ունի հայության տարբեր հատվածների միջեւ: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ Բեյրութում հրատարակվող այս հանդեսի (խմբագիր` Ժիրայր ...ԵԳԻՊՏԱՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԺՈՐԺ ԳԱԶԱԶՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարարության հրավերով եւ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության աջակցությամբ Երեւանում են գտնվում եգիպտահայ կոմպոզիտոր Ժորժ Գազազյանը եւ իր «Սաջայա-էսանս» համույթը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ...«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԼեզվի պետական տեսչությանը կից գործող տերմինաբանական խորհուրդը հանրապետության նախագահին կամ վարչապետին կից դարձնելու մեր լեզվաբանների առաջարկը քանիցս հնչել է մեր թերթում: Ակնկալում էինք, որ երկրի նոր նախագահ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 6Իբրեւ հոգուս խորագույն ցավի եւ արդար ցասումի արտահայտություն` դիմում եմ ձեզ: Ձեզ եմ դիմում իմ աղերսով, դիմում եմ ոչ թե լոկ դիմելու համար, այլ անվերապահորեն ընդունվելու վստահությամբ: Վերջապես, դիմում եմ ...«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ». ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ս. Մ. 2Ապրիլի 17-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների շուրջ վաթսուն ...ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՍԱՅԹԱՔՈՒՄԸ» ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրվան հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում: Նրանք հույս ունեին, որ այս անգամ իրենց հուզմունքի եւ ուրախության հաճելի պահեր կպարգեւի 2007-ի ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԻ ՄԻՐԱՆԴԱՅԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը ԱՄՆ-ի ռինգում նորամուտը կնշի հունիսի 21-ին կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտով: Այս մասին հայտարարել են երկու բռնցքամարտիկների ...ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴպրոցականների շրջանում շախմատն արմատավորելու եւ զարգացնելու, շնորհալի շախմատիստների ի հայտ բերելու նպատակ է հետապնդում մարզաձեւի հանրապետական համադպրոցական 2-րդ օլիմպիադայի անցկացումը: Այդ գործում ՀՀ ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հ. Հ.Երեկ՝ ժամը 14.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հյուսիսային համալսարանի տանիքում հրդեհ էր բռնկվել: Տանիքում ընթացել են շինարարական աշխատանքներ ու ըստ նախնական տվյալների, հրդեհը բռնկվել ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու ...«ԶԻՆԱՆՈՑ-2008» ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 4 շենքի դիմացի աղբարկղի մոտ ինքը զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

