
ԳՐԱԿԱՆ ԿԱՄՐՋՈՒՄՆԵՐ
Գրական-գեղարվեստական «Կամար» հանդեսը մշակութային կամրջողի դեր ունի հայության տարբեր հատվածների միջեւ: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ Բեյրութում հրատարակվող այս հանդեսի (խմբագիր` Ժիրայր Դանիելյան) չորրորդ համարը հարուստ է արձակ եւ չափածո գրական ստեղծագործություններով: Ներկայացված են Զարեհ Մելքոնյանը, Զարեհ Խրախունին, Պեպո Սիմոնյանը, Շուշիկ Տասնապետյանը, Զոհրապ Գիրեջյանը եւ այլոք: «Նոր ձայներ» խորագիրը ակնարկ է երիտասարդ շնորհալիների հանդեպ «Կամարի» ուշադրության: Ներկայացված է Քեսաբից բանաստեղծ Սեւան Հանեշյանը:
Հանդեսի` գրականագիտությանը վերաբերող բաժնում տեղ է գտել Զարեհ Խրախունու 80-ամյակին նվիրված գրող, հրապարակագիր Արամ Սեփեթճյանի «Զարեհ Խրախունի-Արթօ Ճիւմպիւշեան` գեղագէտն ու բանաստեղծը» հրապարակումը, որում հեղինակի գրական կենսագրությունը ամբողջացվում է հոբելյանական «Տօնազանգ» հատընտիրի, «Նշմարներ միւս երեսէն» եւ «Անդրադարձումներ» ժողովածուների ուսումնասիրությամբ` լիբանանահայ գրական միջավայրի ընդհանուր համատեքստում:
1975-ի լիբանանահայ պատերազմական արհավիրքը մարդկային ողբերգության էջերը ավելացրեց եւս մեկով: Եվ իր ավերիչ ազդեցություններն ունեցավ Մերձավոր Արեւելքի հայահոծ համայնքի` լիբանանահայության վրա` թե՛ ֆիզիկական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ասպեկտներով, որի ցավալի հետեւանքը գաղութի քայքայումն էր, հայության` հոգեկան կոռոզիայի ենթարկումը, բնակչության արտահոսքը Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Կանադա: Պատերազմական իրադրության, խարխլվող ազգային կառույցների, մարդու ծանր հոգեապրումների մասին է Վարդգես Պետրոսյանին ուղղված Արմեն Դարյանի վկայություն-նամակը, որի անդրանիկ հրապարակումն արել է «Կամարը»:
Ժնեւաբնակ մեր հայրենակից Հակոբ Սարգիսյանի «Բողբոջին կայծը» բանաստեղծական` հեղինակի երրորդ ժողովածուն լույս տեսավ 2006-ին` Անթիլիասում: Նրա բանաստեղծական ներկայությունը կարելի է բնութագրել որպես ինտելեկտուալ զգացմունքայնության եւ հարուստ կենսափորձի փիլիսոփայական ընդհանրացումների ու դրանց արտահայտությունների` պատկերաբառային լռության ընդերքում կուտակված ներքին պայքար, անհաշտ վերաբերմունք մարդու, աշխարհի տագնապի հանդեպ: Կյանքային դրամատիկ իրավիճակների ու բանաստեղծական մտահայեցումների ստեղծած իռացիոնալ պատկերների չհատվող զուգահեռականներում առարկայանում է ենթագիտակցական լեզվական մղումը` հայրենի եզերքի կերպարով: Հակոբ Սարգիսյանի բանաստեղծությունները երբեմն գծապատկերային-գրաֆիկական են, երբեմն` գունեղ, նկարչական: Ժողովածուի անդրադարձում հոդվածագիրը` Թորոս Թորանյանը գրում է. «Մէկ խօսքով, պատկերներու ճոխութեամբ, մտածումներու խորութեամբ, այս բանաստեղծութիւններու գիրքը ինքնակենսագրական մըն է գրական շեշտադրութեամբ, ուր երկրի կարօտը մշուշներու թանձրութիւնը ճեղքելով կը ճառագայթէ անհունն ի վեր...»: «...Բանաստեղծը իր խոհերուն հոծ մշուշներուն մէջէն բողբոջին կայծին կը յարի ուժովը մայրենի լեզուի հրաշքին»: Թորոս Թորանյանի մեկ այլ գրություն ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի հետ Փարիզում ունեցած հանդիպման արձագանքն է` պարզ, անմիջական տպավորությամբ:
Համարի ամենաուշարժան հրապարակումը արաբական աշխարհի սիրված եւ հայտնի գրողներից Նիզար Քաբբանիի «Օրագիր քաղաքի մը, որուն անունը Պէյրութ էր» գործն է (թարգմ.` Հակոբ Միքայելյանի): Գեղարվեստական կարծրատիպեր ջարդող, մտածողական նոր, առաջադեմ հայացքների կրող է Քաբբանին, որի բանաստեղծական, քնարական զգացմունքայնությանը զուգահեռվում են հայրենիքի հանդեպ քաղաքացիական պարտքի գիտակցումով ու ցավով գրված արձակ եւ չափածո էջերը: Թարգմանիչը` Հակոբ Միքայելյանը «Խաւարամտութեան պատնէշը փշրող բանաստեղծը` Նիզար Գապպանին» խորագրով հակիրճ առաջաբանում գրում է, որ 1991-ին սկսած կիսատ թարգմանությունը լիբանանյան վերջին իրադարձությունների առիթով է վերսկսել եւ գտնում է, որ չնայած 75-ի քաղաքացիական պատերազմի դրդապատճառներն ու հեղինակները ներկայում տարբեր կարող են լինել, սակայն միեւնույն է` տուժողը մեկն է, նույնը` Լիբանանը, լիբանանցին: Քնարական հերոսուհին Բեյրութն է` Միջերկրականի եզերքին փռված գեղեցկուհին, որի սիրտը իբրեւ բաց վերք, մորմոքում է: Սա քաղաքի պատմության ու ճակատագրի մի զգայուն ինքնապատում է, ուր հեղինակի գրիչը հայրենի քաղաքի ամեն ծալքի ու շնչառության մեջ մեռնող գեղեցկության ու ճշմարտության ցավն է բարձրացնում:
Ահա մի պատկեր քաղաքի մորմոքի. «Ես Պէյրութն եմ...սիրոյ բանաստեղծութիւն մը, որուն արժանի չէք... եւ զոր փոխանակեցիք փամփուշտի սանտրով մը... փայտեայ դագաղով մը... ու մահազդով մը...
Ես Պէյրութն եմ, ամայացած նաւահանգիստը, զոր երբ յիշեն նաւերը, անոնց արցունքները կը հոսին, եւ տխուր ծովափը` որուն աւազաններուն վրայ մահը գրեց հետեւյալ սեւ բանաստեղծութիւնը.
«Հազար ինն հարիւր եօթանասուն հինգ թուին, Միջերկրական ծովու ուսին կը հանգչէր գեղեցկուհի մը, անունը Պէյրութ. անոր հարազատները ձայներու մեծամասնութեամբ որոշեցին զայն այրել կրօնական հատուածականութեան պենզինով...եւ ցրել անոր մոխիրը ծովուն մէջ, հանդիսութեան մը ընթացքին, որուն բարբարոսութեան նմանը չկար...»:
19-րդ դարավերջի եւ 20-ի սկզբների հայ կերպարվեստի ականավոր վարպետներից մեկի` Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությանն է անդրադարձել Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը:
Պետակադեմիական երգչախմբի հիմնադրման 70-ամյակի առիթով նույն ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը ներկայացնում է ստեղծագործական խմբի անցած ճանապարհը` արժեւորելով գեղղեկավար մաեստրո Հովհաննես Չեքիջյանի վաստակը:
Հանդեսի մի ընդարձակ բաժին հատկացված է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության` հայագիտությանը գրահրատարակչական ոլորտում բերած հսկայական նպաստին: «Կամարը» առանձնահատուկ արժեւորել է արդի էլեկտրոնային տեղեկատվական դաշտում Գյուլբենկյան հիմնարկության` տպագիր գրքին տրվող առաջնայնության խնդրին: Դրա վկայությունը Զավեն Եկավյանի անմիջական մասնակցությամբ տպագրական նոր սարքերով եւ այլ միջոցներով աջակցությունն է Երեւանում, Երուսաղեմում, Անթիլիասում եւ այլ վայրերում գործող շատ տպագրատներին եւ գրահրատարակչական գործի խթանումը:
ԵՊՀ հրատարակչության հայագիտական հրատարակությունները, Գյուլբենկյան հաստատության շնորհիվ, բազմապատկվել են, կազմել շուրջ 60 հատոր անուն («Հայոց ծածկանունների բառարան», «Վրացերեն-հայերեն բառարան», Ա. Սուքիասյան «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան», Հր. Աճառյան «Լիակատար քերականություն Հայոց լեզվի` համեմատությամբ 62 լեզուների» եւ այլն): Գյուլբենկյան հաստատության եւ Կիլիկիո կաթողիկոսության բեղուն համագործակցության արդյունքում լույս են տեսել այնպիսի կոթողային աշխատություններ, ինչպիսին «Մատենագիրք հայոց» 20 հատորյա մատենաշարն է, որի 8-ը արդեն լույս են տեսել շքեղ, մեծադիր տպագրությամբ, Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատումը» եւ այլն: Ազգաշահ, օգտակար գործունեությամբ «Գյուլբենկյանը» աջակցել է նաեւ հալեպահայ համայնքին, հատուկ հոգածություն է ցուցաբերվում սփյուռքում գործող հայագիտական («Հանդէս ամսօրեայ», «Բազմավէպ», «Պատմա-բանասիրական հանդէս», «Կամար») պարբերականներին: Անդրադարձ է արված Գ. Գյուլբենկյանի ծննդյան 100-ամյա եւ հիմնարկության հիսնամյա հոբելյաններին:
Հանդեսի առավելություններից մեկը գեղանկարչական գործերի (Ս. Ոսկանյան, Գ. Եղիազարյան, Վ. Սուրենյանց, Ռ. Ժերանյան) գունավոր իլյուստրացիաների առատ օգտագործումն է:
- ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 2Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ, ամրագրելով, որ եթե բանաձեւով նախատեսվող ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԴԵՂԻՆ» ՔԱՐՏ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ` ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍտրասբուրգԵԽԽՎ-ում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի ընդունումից հետո լրագրողների խնդրանքով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 16-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովը հավանություն տվեց թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագծին: ...«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԹԻ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Այդ մասին, ըստ կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում գտնվող «Turkish-NY» գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն: Նրա հայտարարությունն առիթ է տվել գործակալությանն ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՇԱԲԱԹ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: «Կալիֆոռնիան եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ այս ողբերգության բոլոր զոհերը երբեք չեն մոռացվի: ...«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 18Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասում երեկ կեսօրին շատ ծանր եւ ցավալի տեսարան էր: Մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
Ա. Մ.Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել ...ԵՐԿՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԵԿ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Կառավարության նիստում քննարկված 2007-ի բյուջեի կատարողականի մասին երեկ լրագրողներին որոշ տեղեկություններ հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ, ԲԱՅՑ ԿՕԳՆԵՄ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԻ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ թե այդ պայքարի ժամանակ Հայաստանի հետ ի՞նչ կլինի` ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ս. Ս. 2Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար «Ազատություն» ...ՆԱՄԱԿ՝ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՀետընտրական շիկացած շրջանում, երբ հայաստանյան հեռուստաընկերություններն ու մամուլի զանազան ակումբները հյուրընկալում էին ամենատարբեր հոգեբանների, ովքեր ջերմեռանդորեն փորձում էին բացատրել հասարակության հոգեվիճակը, ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Հայտնի արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանն իր հոդվածում նոր մոտեցմամբ առաջարկում է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները Հայաստանի եւ հայության անվտանգության ամրապնդման ռազմավարության տեսակետից: ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանից տեղեկացանք, որ «Հայկական բիզնես կենտրոն» կազմակերպությունը՝ խախտելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը, www.abc.am վեբկայքի «Բիզնես ...ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՆՁ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման դասընթացի ավարտի ...ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՇՎԱՐԱԾ Է, ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԱԳՐԵՍԻՎ ՄԻՋԱԿՈՒԹՅԱ՞ՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին պոռթկումներ չարձանագրող հայաստանյան թատերարվեստում արդեն երկու տարի լուրջ աշխուժություն է նկատվում, անգամ հաղթանակներ կան, ըստ դերասան Միքայել Պողոսյանի: Ռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի ...ԳՐԱԿԱՆ ԿԱՄՐՋՈՒՄՆԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳրական-գեղարվեստական «Կամար» հանդեսը մշակութային կամրջողի դեր ունի հայության տարբեր հատվածների միջեւ: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ Բեյրութում հրատարակվող այս հանդեսի (խմբագիր` Ժիրայր ...ԵԳԻՊՏԱՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԺՈՐԺ ԳԱԶԱԶՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարարության հրավերով եւ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության աջակցությամբ Երեւանում են գտնվում եգիպտահայ կոմպոզիտոր Ժորժ Գազազյանը եւ իր «Սաջայա-էսանս» համույթը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ...«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԼեզվի պետական տեսչությանը կից գործող տերմինաբանական խորհուրդը հանրապետության նախագահին կամ վարչապետին կից դարձնելու մեր լեզվաբանների առաջարկը քանիցս հնչել է մեր թերթում: Ակնկալում էինք, որ երկրի նոր նախագահ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 6Իբրեւ հոգուս խորագույն ցավի եւ արդար ցասումի արտահայտություն` դիմում եմ ձեզ: Ձեզ եմ դիմում իմ աղերսով, դիմում եմ ոչ թե լոկ դիմելու համար, այլ անվերապահորեն ընդունվելու վստահությամբ: Վերջապես, դիմում եմ ...«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ». ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ս. Մ. 2Ապրիլի 17-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների շուրջ վաթսուն ...ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՍԱՅԹԱՔՈՒՄԸ» ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրվան հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում: Նրանք հույս ունեին, որ այս անգամ իրենց հուզմունքի եւ ուրախության հաճելի պահեր կպարգեւի 2007-ի ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԻ ՄԻՐԱՆԴԱՅԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը ԱՄՆ-ի ռինգում նորամուտը կնշի հունիսի 21-ին կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտով: Այս մասին հայտարարել են երկու բռնցքամարտիկների ...ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴպրոցականների շրջանում շախմատն արմատավորելու եւ զարգացնելու, շնորհալի շախմատիստների ի հայտ բերելու նպատակ է հետապնդում մարզաձեւի հանրապետական համադպրոցական 2-րդ օլիմպիադայի անցկացումը: Այդ գործում ՀՀ ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հ. Հ.Երեկ՝ ժամը 14.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հյուսիսային համալսարանի տանիքում հրդեհ էր բռնկվել: Տանիքում ընթացել են շինարարական աշխատանքներ ու ըստ նախնական տվյալների, հրդեհը բռնկվել ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու ...«ԶԻՆԱՆՈՑ-2008» ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 4 շենքի դիմացի աղբարկղի մոտ ինքը զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ...
ԼԻԲԱՆԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս
ԱՇԽԵՆ ՋՐԲԱՇՅԱՆ, ԵՊՀ գրականության տեսության եւ քննադատության ամբիոնի դոցենտՀԱՅԱՍԶԳԻ ԳԵՆԵՐԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՑԵՑՅԱՆԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԸ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ «ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ» ՄԱՐԱՏԻ ԵՎ ՆՐԱՆ ՍՊԱՆՈՂ ՇԱՌԼՈՏՏ ԿՈՐԴԵԻ ՄԱՍԻՆ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

