
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ, ԲԱՅՑ ԿՕԳՆԵՄ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԻ»
«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ թե այդ պայքարի ժամանակ Հայաստանի հետ ի՞նչ կլինի` վեջը չէ այդ մարդկանց», ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` ընտրություններից հետո առաջին անգամ խախտելով լռությունը երեկ «Տեսակետ» ակումբում հանդիպելով լրագրողների հետ: Խոսքը հետընտրական հեղափոխություն անողների մասին է. «Եվ կա երկրորդ ճանապարհը. ես ինքս ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ էս կառավարությունը հաջողակ լինի, կուզենամ, որ էս կառավարությունում ճիշտ նշանակումներ լինեն, եթե հարցեր լինեն կապված պետության անվտանգության կամ բարեփոխումների հետ` մեզ համար ընդունելի, անպայման ես նրանց կաջակցեմ, պրոբլեմներ լինեն` ցույցեր էլ կանենք, կպայքարենք էլ, մեր ուզածը կուզենանք տանել առաջ... Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, սիրում ենք մենք իշխանություններին, թե չենք սիրում` եթե իշխանությունների հետ վատ լինի, վատ կլինի նաեւ բոլորիս համար»:
Մանուկյանն այս միտքը հայտնեց հետընտրական շրջանում քաղաքական շրջանակներին, նաեւ ԱԺՄ-ին ուղղված մի շարք հարցադրումների վերաբերյալ տեսակետներ հայտնելուց հետո:
Այն հարցադրումը, որ նրան շարունակում են ուղղել, թե ինչու չմիացավ Տեր-Պետրոսյանին` որպես պատճառ ոչ միայն անցյալի հարցերն ունի, այլեւ` որ լրիվ հակադիր գաղափարների կրողներ էին իրենք. երբ որ ասվում էր, որ Ղարաբաղի հարցը պրոբլեմ է Հայաստանի համար ու նախ պետք է դիտարկել Ղարաբաղի կարգավիճակը, համաձայն չլինել դրան, Մանուկյանը գտնում էր, որ դա քննարկելու հարց է, իրավունք ունի ամեն մի քաղաքական գործիչ այդպիսի գաղափար ասել եւ քննարկել. «Բայց երբ ասվում է, որ ղարաբաղցիներն են մեղավոր եւ ղարաբաղցիներին այստեղից պետք է վռնդել, դա ոչ միայն վիրավորում է իմ ազգային զգացումը, այլեւ... սովորական ֆաշիզմ է` աշխարհում չընդունված եւ վիրավորում է ոչ միայն ազգային արժանապատվությունը, այլեւ համամարդկային արժեքները, որի կրողն եմ ես ինձ համարում»:
Ընտրությունները մաքուր էին, թե ոչ. ըստ Մանուկյանի` 1995 թվականից հետո Հայաստանում մաքուր ընտրություններ չեն եղել, այնպես որ անհեթեթություն է այդպիսի հարց դնելը. «Համեմատելով` 2003 թվի համեմատ ավելի քիչ էին կեղծիքները, 2003 թվին Ստեփան Դեմիրճյանի վրա գրվեց 400 հազ. ձայն, մենք հանձնաժողովում ունեինք անդամներ, համոզված էինք, որ ինքն առնվազն 600 հազ. ձայն հավաքել է: Այնպես որ 2008-ին 2003-ի հետ համեմատած` քիչ էին կեղծիքները»:
Վ. Մանուկյանը փորձեց ձեւակերպել, թե որն է հետընտրական պահանջը.1996 թվին հետընտրական շրջանում Մանուկյանի կողմնակիցները պահանջում էին, որ ամեն ընտրատարածքից պատահական մեկ տուփ բացվի եւ վերահաշվարկ տեղի ունենա, նույնը 2003-ին էր` եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանին 50 տոկոսից ավել գրեցին, վերահաշվարկի պահանջները բերեցին նրան, որ Ռ. Քոչարյանի տոկոսն իջավ 50-ի եւ ընտրությունները մտան երկրորդ փուլ. «2008-ի պահանջները ես լավ չհասկացա, որովհետեւ ես լսում էի՝ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ինքը հավաքել է 60-65 տոկոս եւ պետք է գնա դղյակում նստելու, դա օրիգինալ, բայց անիրականալի պնդում էր: Եվ մենք եկանք մարտի մեկի, ես չէի ասի ցավալի, ուղղակի սարսափելի դեպքերին. 10 հոգի է զոհվել: Իմ տպավորությունն այն է, որ շատ քչերի համար դա նշանակություն ունի` քաղաքական շահարկումներ են գնում»: Նա հիշեց, որ Քելբաջարը ազատագրելիս, երբ 9 զոհ էինք տվել, հատուկ հետաքննություն էր գնում պաշտպանության նախարարությունում, թե ի՞նչն է պատճառը. «Իսկ ահա քաղաքական պայքարի ժամանակ առաջին անգամ ունեցանք 10 զոհ, եւ ես նորից ցավում եմ, որ անկեղծ ապրումն այդ 10 զոհի այնքան չեմ տեսնում, որքան շահարկումը»:
Ո՞վ էր մեղավոր եւ ո՞վ էր պատասխանատու եղածի համար: Ըստ Մանուկյանի` եթե պետության ներսում ցույցերի ժամանակ արյուն է թափվում` պատասխանատուն միշտ պետությունն է: Ո՞վ է մեղավոր` քննարկման հարց է, դատարանով պետք է քննարկել` ո՞վ ում վրա է կրակել, ո՞վ է իր լիազորությունները գերազանցել, ինչպե՞ս կարող էր ցուցարարի ձեռքում նռնակ հայտնվել: Այսինքն` պատասխանատուն միշտ պետությունն է, վիրավորների հարցը պետք է լուծի դատարանը:
Քաղբանտարկյալների շահարկվող խնդիրը. երբ քաղբանտարկյալների խնդիր է եղել` ԱԺՄ-ն միշտ կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս անգամ Մանուկյանը լռել է. «Ես գտնում էի, որ ձերբակալված մարդկանց մեջ կան անմեղ քաղաքական գործիչներ, որոնք պետք է ազատ արձակվեն: Կան մոլորված մարդիկ եւ կան հանցագործներ: Ասել` բոլորին ազատեք, սխալ կլիներ: Ցուցակ ներկայացնել, որ սրանց պետք է ազատել, մյուսներին նստեցնել` դատավորի դեր ստանձնած կլինեի: Դրա համար ինձ համար բավականին դժվար է` ձերբակալվածների մեջ կան ոչ միայն ընկեր-գործընկերներ, որոնց հետ ես շարունակելու եմ ճանապարհ գնալ, նույնիսկ իմ մանկության ընկերներից կան, որոնք քաղաքականության մեջ ինձ հետ քայլել են: Բավականին բարդ վիճակ է, բայց ես գտնում եմ` ինչքան կարելի է շուտ այդ անջատումը պետք է արվի եւ քաղաքական գործիչներին պետք է բաց թողնել»:
Ժողովների, հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները. Վ. Մանուկյանը կտրականապես դեմ էր օրենքի փոփոխությանը, բայց իրավիճակը Հայաստանում այնպիսին էր, որ երկու-երեք ամիս պետք է հանրահավաքներ չլինեին, նոր հանրահավաքները բերելու էին զոհերի. «Ես լինեի իշխանությունների փոխարեն, երկու-երեք ամսով ժամանակավոր մի բան կընդունեի, որ լարվածությունը իջնի, բայց բռնել-ֆունդամենտալ օրենքը փոխել, ինչը ժողովրդավարական չէ, իհարկե սխալ է: Եվ Եվրոպայում, երբ մեր հարցերը քննարկվում են, դա շատ կարեւոր տեղ ունի, բայց այնքան կարեւոր չէ, թե դրա համար մեզ կհարվածեն, որքան` մեզ համար դա ճի՞շտ է, թե ոչ»:
Վ. Մանուկյանը երդմնակալության օրը շնորհավորել է նոր նախագահին, կողմ է նաեւ Տիգրան Սարգսյանի նշանակմանը` չի պատկանում որեւիցե կլանի, կուսակցական մղձավանջների մեջ չէ, միջազգային կապեր ունի, պարկեշտ, նորմալ մարդ է: Արտգործնախարարը շատ բարձր պրոֆեսիոնալ է, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը շատ բարձր մակարդակի են. «Մնացած նշանակումները կլինեն` կտեսնենք», ասաց` նկատելով, որ կուզենար նախագահը նոր ձեւով աշխատեր, միայն 100 օր հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ` նույնը ունեցանք, ավելի լավ, թե՞ ավելի վատ: Ասաց, որ հանդիպել-խոսել է Սերժ Սարգսյանի հետ եւ զգացել է, որ մարդն արդեն նախագահի պատասխանատվություն է զգում. «Հիմա նա գործող նախագահ է: Տեր -Պետրոսյանի նախագահ լինելը տեսել եմ, շատ վատ նախագահ է եղել, Սերժ Սարգսյանի նախագահ լինելը չեմ տեսել: Քանի որ արդեն նախագահ է` լավ կլինի լավ նախագահ լինի... Շատ կցանկանայի, որ իր անձնական շահը համընկնի պետական շահի հետ, որովհետեւ միայն այդ դեպքում է հաջողում իշխանությունը»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 2Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ, ամրագրելով, որ եթե բանաձեւով նախատեսվող ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԴԵՂԻՆ» ՔԱՐՏ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ` ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍտրասբուրգԵԽԽՎ-ում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի ընդունումից հետո լրագրողների խնդրանքով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 16-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովը հավանություն տվեց թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագծին: ...«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԹԻ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Այդ մասին, ըստ կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում գտնվող «Turkish-NY» գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն: Նրա հայտարարությունն առիթ է տվել գործակալությանն ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՇԱԲԱԹ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: «Կալիֆոռնիան եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ այս ողբերգության բոլոր զոհերը երբեք չեն մոռացվի: ...«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 18Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասում երեկ կեսօրին շատ ծանր եւ ցավալի տեսարան էր: Մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
Ա. Մ.Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել ...ԵՐԿՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԵԿ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Կառավարության նիստում քննարկված 2007-ի բյուջեի կատարողականի մասին երեկ լրագրողներին որոշ տեղեկություններ հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ, ԲԱՅՑ ԿՕԳՆԵՄ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԻ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ թե այդ պայքարի ժամանակ Հայաստանի հետ ի՞նչ կլինի` ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ս. Ս. 2Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար «Ազատություն» ...ՆԱՄԱԿ՝ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՀետընտրական շիկացած շրջանում, երբ հայաստանյան հեռուստաընկերություններն ու մամուլի զանազան ակումբները հյուրընկալում էին ամենատարբեր հոգեբանների, ովքեր ջերմեռանդորեն փորձում էին բացատրել հասարակության հոգեվիճակը, ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Հայտնի արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանն իր հոդվածում նոր մոտեցմամբ առաջարկում է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները Հայաստանի եւ հայության անվտանգության ամրապնդման ռազմավարության տեսակետից: ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանից տեղեկացանք, որ «Հայկական բիզնես կենտրոն» կազմակերպությունը՝ խախտելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը, www.abc.am վեբկայքի «Բիզնես ...ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՆՁ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման դասընթացի ավարտի ...ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՇՎԱՐԱԾ Է, ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԱԳՐԵՍԻՎ ՄԻՋԱԿՈՒԹՅԱ՞ՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին պոռթկումներ չարձանագրող հայաստանյան թատերարվեստում արդեն երկու տարի լուրջ աշխուժություն է նկատվում, անգամ հաղթանակներ կան, ըստ դերասան Միքայել Պողոսյանի: Ռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի ...ԳՐԱԿԱՆ ԿԱՄՐՋՈՒՄՆԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳրական-գեղարվեստական «Կամար» հանդեսը մշակութային կամրջողի դեր ունի հայության տարբեր հատվածների միջեւ: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ Բեյրութում հրատարակվող այս հանդեսի (խմբագիր` Ժիրայր ...ԵԳԻՊՏԱՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԺՈՐԺ ԳԱԶԱԶՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարարության հրավերով եւ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության աջակցությամբ Երեւանում են գտնվում եգիպտահայ կոմպոզիտոր Ժորժ Գազազյանը եւ իր «Սաջայա-էսանս» համույթը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ...«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԼեզվի պետական տեսչությանը կից գործող տերմինաբանական խորհուրդը հանրապետության նախագահին կամ վարչապետին կից դարձնելու մեր լեզվաբանների առաջարկը քանիցս հնչել է մեր թերթում: Ակնկալում էինք, որ երկրի նոր նախագահ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 6Իբրեւ հոգուս խորագույն ցավի եւ արդար ցասումի արտահայտություն` դիմում եմ ձեզ: Ձեզ եմ դիմում իմ աղերսով, դիմում եմ ոչ թե լոկ դիմելու համար, այլ անվերապահորեն ընդունվելու վստահությամբ: Վերջապես, դիմում եմ ...«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ». ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ս. Մ. 2Ապրիլի 17-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների շուրջ վաթսուն ...ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՍԱՅԹԱՔՈՒՄԸ» ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրվան հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում: Նրանք հույս ունեին, որ այս անգամ իրենց հուզմունքի եւ ուրախության հաճելի պահեր կպարգեւի 2007-ի ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԻ ՄԻՐԱՆԴԱՅԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը ԱՄՆ-ի ռինգում նորամուտը կնշի հունիսի 21-ին կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտով: Այս մասին հայտարարել են երկու բռնցքամարտիկների ...ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴպրոցականների շրջանում շախմատն արմատավորելու եւ զարգացնելու, շնորհալի շախմատիստների ի հայտ բերելու նպատակ է հետապնդում մարզաձեւի հանրապետական համադպրոցական 2-րդ օլիմպիադայի անցկացումը: Այդ գործում ՀՀ ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հ. Հ.Երեկ՝ ժամը 14.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հյուսիսային համալսարանի տանիքում հրդեհ էր բռնկվել: Տանիքում ընթացել են շինարարական աշխատանքներ ու ըստ նախնական տվյալների, հրդեհը բռնկվել ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու ...«ԶԻՆԱՆՈՑ-2008» ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 4 շենքի դիմացի աղբարկղի մոտ ինքը զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ...
ԱԲՐԱՀԱՄ-ՄԱՐԿԵՍ ՄՐՑԱՄԱՐՏԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԻՋԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԿԱԶՄԻ 25600 ԴՐԱՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 21000 ԲՆԱԿԻՉՆԵՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՂԱՐԱԲԱՂԸ ԻՆՔՆԱԲԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԻ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

