«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասում երեկ կեսօրին շատ ծանր եւ ցավալի տեսարան էր: Մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած եւ ապրիլի 11-ին Միքայելյանի հիվանդանոցում մահացած 19-ամյա Տիգրան Աբգարյանի ծնողները եկել էին զորամաս: Մամուլի մի քանի հրապարակումներից սրտնեղած տղայի ծնողները` թողած իրենց վիշտը, լրագրողներիս պատմեցին այս օրերին իրենց հետ պատահածը:
Մարտյան արյունալի դեպքերի ժամանակ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Լեոյի փողոցից հիվանդանոց տեղափոխված Տիգրան Աբգարյանը մահացել է ապրիլի 11-ին` Միքայելյանի անվան հիվանդանոցում: Նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ նաեւ 1979-ին ծնված Լուսառատ գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանը, որը եւս մարտյան դեպքերի զոհ էր:
Տիգրան Աբգարյանը, ում հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին, Արարատի մարզի Տափերական գյուղից էր: «Էդ դեպքի հենց առաջին օրվանից զորամասի հրամանատարությունը, ողջ անձնակազմը մեզ հետ է եղել` հիվանդանոցում: Ենթադրությամբ` ինչ-որ բան գրո՞ւմ են, ասելով, թե հարազատներն են ասել: Տիգրանի հարազատները մենք ենք, ես եւ կինս: Էն գյուղացին, որ գյուղով մի անգամ անցել է կողքովս, նա չէ իմ հարազատը», ասաց Տիգրանի հայրը` Էդիկ Աբգարյանը: «Ասում են, հարազատները չեն մասնակցել դիահերձմանը, ախր ես ո՞նց կարող էի մասնակցել, էդ ո՞ր մի ծնողը կարող էր մասնակցել: Իմ որդին ոստիկանության զորքերի զինծառայող էր, բա ո՞վ պիտի մասնակցեր թաղմանը, եթե ոչ ոստիկանները», լացելով ասաց Տիգրանի մայրը` Ռուզան Հարությունյանը:
2007-ին զորակոչված Տիգրան Աբգարյանը Մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր: Ծնողները խոսեցին տղայի ընդունակությունների մասին, թե որքան շատ էր սիրում կարդալ, որքան շատ նպատակներ ուներ. «Քննությունները հանձնել էր ու արդեն փոխադրվել 3-րդ կուրս: Նա զինվոր էր, իր համար ուրախ, զվարթ թռվռում էր, կյանքի, ապագայի նոր ծրագրեր էր կազմում»: «Մեր լավագույն զինվորներից էր, պարտաճանաչ կատարող, սիրում էր կարդալ, զորամասի առօրյա կյանքի մեջ մտած զինվոր էր: Նա այն եզակի զինվորներից էր, որ սերժանտի կոչում էր ստացել: Դեպքի հենց սկզբից ծնողներն իմացել են կատարվածի մասին, միասին հիվանդանոցում ենք եղել, միասին պայքարել ենք», նշեց գնդի հրամանատար Արսեն Գալստյանը:
«Ես մենակ կուզեի տեսնել էն հայի աչքերը, որ կարողացավ կրակել իր զինվորի վրա: Ես չեմ ասում` իմ երեխայի վրա, ես ասում եմ` իր զինվորի վրա, չէ՞ որ մեր երեխեքն էին էնտեղ կանգնած: Բա քաղաքի կենտրոնում հայի ձեռքո՞վ իմ երեխան գնա: Եթե իմանայի գնացել է պատերազմ, կռիվ, էդքան չէի տանջվի, բայց քաղաքի կենտրոնում փողոցային կռվի պատճառո՞վ..», կսկծում էր մայրը:
Իրողությունն առավել ծանրանում է հենց այս պատճառով, որ սեփական երկրի, սեփական մայրաքաղաքի կենտրոնում նույն ժողովուրդը իրար է սպանել: Աննկարագրելի դաժան իրադարձությունը խլեց տասը մարդու կյանք ու վիշտ բերեց ընտանիքներին, բոլորիս: Եվ հանուն ինչի՞... ոչ մի բան չարժեր այնքան, որ վճարվեր այսպիսի գնով` քաղաքացիների, ոստիկանների կամ զինվորների արյան գնով:
Տիգրան Աբգարյանը նոր նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով, ոստիկանության կողմից` 2-րդ աստիճանի կրծքանշանով:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
ARMEN գրել է:
Հայեր, եկե՛ք հիշենք Վասակ Մամիկոնյանի տղուն, որը իր հորը սպանած Շապուհի կանանց և գանձարանը գերի առավ և ետ վերադարձրեց՝ ո՛չ գանձարանից մի ոսկի պակսեց, ո՛չ էլ պարսից արքայի կանանց պատվին վնաս եղավ:
Հիմա, առաջինը՝ ծնողների ու կնոջ վիշտը հասկանալի է. նրանք լացում են՝ առանց քաղաքականության մասին մտածելու: Բոլորիս դռան առջև մահվան ուղտը չոքել է, մե՛կ վարվի հիմարաբար՝ էն խեղճ տղու ծնոցներին խորհուրդներ տալով վիրտուալ ձևով:
Երկրորդը՝ ռուսն ու ամերիկացին են մեզ իրար խառնել, և ոչ հիմա, այլ դեռ 1990-ականներից: Մենք առիթ ենք տվել իրենց մեր պատմությամբ՝ սիրել ենք, որ մեր տեղը ալկաշ Վանյան կամ քեռի Սէմը տներս մաքրի: Իսկ առանց փոխադարձ ծառայւթյունների նրանք մեր կեղտերը չեն մաքրի: Բացի այդ, երկու տերերրին անհնար է ծառայել:
Երրորդ՝ մինչը մենք չսկսենք աշրատել մեր հայրենիքի համար՝ ոչ մի հրաշք չի կատարվի:
Աշխարհում հարգում են ՈՒԺԵՂԻՆ, թույլերին շահագործում են: Այդ է պարզ ճշմարտությունը: Մենք՝ լեռներում նստած, համ ուզում ենք համաշխարհային ճանաչում, համ էլ ուզում ենք, որ մեզ Սփյուռքը պահի իր հաշվին, համ ուղում ենք առանց քաղաքացիական բախումների մեր ինքնագիտակցական հարցերը լուծել: Ի՞նչ կար զարմանալի, որ հայը հայի վրա կրակեց... Հարցս ոչ թե Տիգրանի ծնողներին է ուղղված, այլ Ձեզ: Խի, դուք Հայաստանում ու արտասահմանում չե՞ք լսել ու տեսել նման բաներ: Դա խոսում է այն մասին, որ մենք շողոքորթ ազգ ենք: Մի բան ենք ասում մեզ մասին, իսկ իրականության մեջ մեզանից լռիվ այլ բան ենք ներկայացնում:
Դրան գումարեք, որ ցանկացած, տեղական կամ դրսի, իշխանության նկատմամբ ունենք ատելություն: Տեր-Պետրոսյանի դեմ էլ ենք դուրս եկել, Սարգսյանի դեմ էլ: Ի՞նչ, չկար նորմալ ղեկավար: Ուրեմն, մեր ղեկավարները վատն են, իսկ մենք, որպես ժողովուրդ՝ լա՞վ, մաքու՞ր ու սու՞րբ:
Ժամանակն է նստել հայելու դեմը և խոստովանել մեր իսկական ինքնությունը:
ARMEN28 գրել է:
Այ՛ ժողովուրդ, մի բան խոստովանե՛ք ինքներդ Ձեզ՝ այն, ինչ Հայաստանում կատարվեց, կատարվել է ժամանակին թե՛ Եվրոպայի, թե՛ Ասիայի, թե՛ Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և թե՛ Աֆրիկայի մի շարք երկրներում: Ի՞նչ եք Ձեզ բացառության տեղ դրել: Քանի որ չեք կարող իրար հետ լեզու գտնել մարդավարի, դիմում եք զենքին ու բռնությանը: Բնական բան ա, ամեն տեղ պատահում ա: Հայն էլ այլմոլորակային չի էս երկրագնդի վրա՝ մեզ մոտ էլ պատահեց: Խի՞ ձեններդ չէիք գցել, երբ սպանվեցին Ղանդիլյանը, Վարդգես Պետրոսյանը, Արթուր Մկրտչյանը, Հենրիկ Խաչատրյանը, Վազգենը ու Դեմիրճյանը: Ու՞ր էիք, "վետերոկներու՞մ"... "Պիոներ" էիք իջել՝ ստրիպտիզ նայելու՞:
Հայաստանում կատարվեց մի փորձ՝ իշխանությունը փոխելու՝ դրսի ուժերի օժանդակությամբ: Աշխարհիս Ո՞Ր երկրում չի եղել: Դուք, երևի, Շումպետերի "էլիտի փոփոխման երկաթե օրենքի" մասին չեք լսել...
Ուղղակի, այն մարդիկ են ափսոս, որոնք զոհվեցին ոչ թե հանուն Տեր-Պետրոսյանի կամ Սարգսյանի, այլ՝ հանուն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերի՝ ընդ որում, պատահական մարդիկ էին ու հրամանը կատարող զինվորներ:
HerosakanHai գրել է:
Uzum es tesnel , TES ; LEVON TER PETROSIAN
Vik գրել է:- Babken
aweli law e jhudy qan barbaros u terorist karabachzin. isk hay milizen iraniz inch e nerkajaznum bolors el gitenq
isk du vortexaci eq?- Babken
ARMEN28 գրել է:- abcd
Այ "իսկական, մոլորված հայուհի",- ամիս ու կես անցավ մարտի 1ի դեպքերից, Արդյոք ժամանակը չէ՞ սթափ, ետադարձ հայացքով նայել դեպքերին ու զգացականը մի կողմ թողնել: Արի էսպես ձեվակերպեմ որ ինձ չպիտակավորես: Թքած ԼՏՊ, ՌՔ ու ՍՍ-ի վրա էլ: Մի կողմից ուզում ենք "զորավոր, ամուր հայկական պետականություն", որ իր ամեն իր հայ քաղաքացուն թիկունք լինի, ապահովի անվտանգություն, օրենքով և օրինականությամբ շարժվող հասարակություն, մյուս կողմից ուզում ենք չենթարկվել այդ իսկ օրենքը պահպանողին, ամբոխավարությունը որդեգրել իբրև ստրատեգիա, երբ ուզենք "հեղաշրջում"իրականացնենք ու հանկարծ ոչ մեկը չհամարձակվի "մեզ" խանգարել..."էտ սուրբ գործում": Էդպես կլինի՞:
Լիովին հետդ համաձայն եմ: Հայերս միայն քննադատել ու դատարկ խոսել ենք սիրում: Արդեն 700 տարի տառապում ենք շողոքորթության աշտանիշով՝ մեզ դնելով ինչ-որ այլմոլորակային ազգի տեղ՝ մինչդեռ Մասիսը ու մնացած 270.000 քառ. կմ թուրքի, պարսիկի, ազերի ու վրացու ձեռքում ա:
Ընքան ենք լեռներում նստել ու մեր "առանձնահատկությամբ" հմայվել հայելու մեջ, որ հիմա ընկանք ինքնագիտակցման խոր կրիզիսի մեջ:- abcd
ABG գրել է:- abcd
Այ "իսկական, մոլորված հայուհի",- ամիս ու կես անցավ մարտի 1ի դեպքերից, Արդյոք ժամանակը չէ՞ սթափ, ետադարձ հայացքով նայել դեպքերին ու զգացականը մի կողմ թողնել: Արի էսպես ձեվակերպեմ որ ինձ չպիտակավորես: Թքած ԼՏՊ, ՌՔ ու ՍՍ-ի վրա էլ: Մի կողմից ուզում ենք "զորավոր, ամուր հայկական պետականություն", որ իր ամեն իր հայ քաղաքացուն թիկունք լինի, ապահովի անվտանգություն, օրենքով և օրինականությամբ շարժվող հասարակություն, մյուս կողմից ուզում ենք չենթարկվել այդ իսկ օրենքը պահպանողին, ամբոխավարությունը որդեգրել իբրև ստրատեգիա, երբ ուզենք "հեղաշրջում"իրականացնենք ու հանկարծ ոչ մեկը չհամարձակվի "մեզ" խանգարել..."էտ սուրբ գործում": Էդպես կլինի՞:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Շատ հնարավոր է էդ Իսկական հայրենասեր հայուհի-ն հենց ինքը՝ Նիկոլիկը լինի. Դրա համար էլ եդպես հիմար բաներ է քարոզում.- abcd
ARMEN28 գրել է:- Անկողմնակալ
Արի քեզ պատասխանեմ քո լեզվով.
"Թքած ԼՏՊ, ՌՔ ու ՍՍ-ի վրա էլ" - համաձայն եմ:
"Մի կողմից ուզում ենք "զորավոր, ամուր հայկական պետականություն" - այո ուզում ենք
"ուզում ենք չենթարկվել այդ իսկ օրենքը պահպանողին, ամբոխավարությունը որդեգրել իբրև ստրատեգիա" - այո, չենք ուզում ենթարկվել այսպես կոչված "օրենքը պահպանող" տարբեր տիպի թափթփուկներին` բազազ, խլուրդ,ներսիկ եվ այլն, որովհետև նրանք են առաջին օրենքը խախտողները: Ես իմ երկրում իրավունք ունեմ կանգնելու որտեղ ուզեմ, ասելու ինչ ուզեմ և զբոսնելու ինչքան և որտեղ ցանկանամ: Ավելին, եթե իշխանությունները իմ սրտով չեն ես կարող եմ բողոքս արտահայտել և հրապարակավ ցույց տալ դա: Իմ բոլոր վերը նշված հայտարարությունների օրինականությունը ամրագրված է Սահմանադրությամբ, որի բոլոր հոդվածները գերակա են մնացած բոլոր օրենքների նկատմամբ: Ել չեմ խոսում այլ օրենքի խախտումների մասին` գայիշնիկներ, պպս և այլ տարբեր տականքներ: ԵԹԵ ՄԵԿԸ ՕՐԵՆՔ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ, ուրեմն ինքը պետք է գոնե եդ հարթության վրա քեզանից բարձր պիտի լինի, թե չէ դա ընդամենը դա սեփական կամ վերադասի կամքի պարտադրում է:
Ինչ վերաբերվում ա ամբոխավարություն բառին. ուղղակի հայլուրի ու լպրծուն տարբեր թերթոնների հոտ ա գալիս եդ բառից: Եթե 350 000 և ավել ժողովուրդ դժգոհ ա ուրեմն եդ հրաշագործ "ամբոխավարություն" բառը իշխանություններին չի փրկի, ամենաուժեղ տղամարդ ռոբիկը և նրա հարմար ախպեր սերժիկը մինչև իրենց ճարպկություններով չեն կարող երկար դիմանալ: ԵԹԵ ՄԵՆՔ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ, պետք է սկսել նորմալ ընտրություններից:
Հիշեցում. Մարտի մեկը հետևանքն եր փետրվարի 19-ի կլոունության, որ հետո ընտրություն որակեցին:
Ընկեր, նորմալ ընտրություն ըսկի հին Հունաստանում չի եղել, դա լավ իմացի: Ահա քեզ և Չերչիլի խոսքերը այն մասին, որ "ժողովրդավարությունը լավագույն տարբերակը չի, ուղղակի դրանից լավը մարդկությունը դեռ չի ստեղծել":
Հիմա, խելքին մոտիկ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն մի երկրում, որտեղ բանկչությունը իր իրավունքները գիտի, պատրսատ է նտրանք պաշտպանել և գիտի, թե ինչ է ուզում իշխանություններից: Հայերը՝ ունենալով ԹԱԳԱՎՈՐՆԵՐ՝ հետո՝ 600 տարի թուրք ԲՌՆԱՊԵՏՆԵՐԻՆ, այն ազգերից են, որոնք սովոր են ՄԻԱՊԵՏԱԿԱՆ, ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ իշխանությանը: Էտ ե՞րբ ա մեր երկրում հաստատվել "ժողովրդավարությունը" ու ես չեմ իմացել: Հըլա մի օրինակ բեր 5.000 տարվա պատմությունից: Ստեղ անգամ հույները, լինելով ժողովրդավարության հայրեր, հիմա կաշառակերության մեջ թաղված են, ուր մնաց, որ հայերը մի օրվա մեջ սկսեն իրար հարգել ու դեմոկրատիայից զրուցել...
Սկզբից պարզի՛ր հասարակ մարդուց, թե ինքը ի՞նչ ա ուզում, հետո գրի՛ր: Ռուս "ինտելլիգենտ-նարոդնիկությունը" մի կողմ դի՛ր: Չէ՞ որ գոռում էին "Լեևո՛ն" կամ "Սերժ", այլ ոչ թե "Իրա-վունք-նե՛ր", "Դե-մո-կրատիա"... Այս ազգը բաներ ա ուզում, որոնք իրեն բնորոշ չի:- Անկողմնակալ
VAN գրել է:- Անկողմնակալ
Արի քեզ պատասխանեմ քո լեզվով.
"Թքած ԼՏՊ, ՌՔ ու ՍՍ-ի վրա էլ" - համաձայն եմ:
"Մի կողմից ուզում ենք "զորավոր, ամուր հայկական պետականություն" - այո ուզում ենք
"ուզում ենք չենթարկվել այդ իսկ օրենքը պահպանողին, ամբոխավարությունը որդեգրել իբրև ստրատեգիա" - այո, չենք ուզում ենթարկվել այսպես կոչված "օրենքը պահպանող" տարբեր տիպի թափթփուկներին` բազազ, խլուրդ,ներսիկ եվ այլն, որովհետև նրանք են առաջին օրենքը խախտողները: Ես իմ երկրում իրավունք ունեմ կանգնելու որտեղ ուզեմ, ասելու ինչ ուզեմ և զբոսնելու ինչքան և որտեղ ցանկանամ: Ավելին, եթե իշխանությունները իմ սրտով չեն ես կարող եմ բողոքս արտահայտել և հրապարակավ ցույց տալ դա: Իմ բոլոր վերը նշված հայտարարությունների օրինականությունը ամրագրված է Սահմանադրությամբ, որի բոլոր հոդվածները գերակա են մնացած բոլոր օրենքների նկատմամբ: Ել չեմ խոսում այլ օրենքի խախտումների մասին` գայիշնիկներ, պպս և այլ տարբեր տականքներ: ԵԹԵ ՄԵԿԸ ՕՐԵՆՔ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ, ուրեմն ինքը պետք է գոնե եդ հարթության վրա քեզանից բարձր պիտի լինի, թե չէ դա ընդամենը դա սեփական կամ վերադասի կամքի պարտադրում է:
Ինչ վերաբերվում ա ամբոխավարություն բառին. ուղղակի հայլուրի ու լպրծուն տարբեր թերթոնների հոտ ա գալիս եդ բառից: Եթե 350 000 և ավել ժողովուրդ դժգոհ ա ուրեմն եդ հրաշագործ "ամբոխավարություն" բառը իշխանություններին չի փրկի, ամենաուժեղ տղամարդ ռոբիկը և նրա հարմար ախպեր սերժիկը մինչև իրենց ճարպկություններով չեն կարող երկար դիմանալ: ԵԹԵ ՄԵՆՔ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ, պետք է սկսել նորմալ ընտրություններից:
Հիշեցում. Մարտի մեկը հետևանքն եր փետրվարի 19-ի կլոունության, որ հետո ընտրություն որակեցին:
Մի հիçեցում անեմ,հետևությունը թողնելով քեզ:Իննսուն թվականին ,երբ ձեր գլուիւները իր սատանայական իւղերով պտտեցրաց ազգադավ ԼՏՊ-ն անցավ իçիւանության գլուիւ և մեզ,հարյուրավոր ազատամարտիկներիս բանտերը լցրեց,մենք Էլ կարցում Էինք այն ժամանակ,թե նրանց օրերը հաçվաց են,իçիւանության գալուց անմիջապես հետո,այնպես վայրագությամբ սկսեցին հոçոտել սեփական երկիրն ու ժողովրդին,որ արդեն լուրեր Էին պտտվում,թե իննսունմեկի մայիսին հեղաçրջում Է լինելու,այսինքն նրանց կառավարման իններորդ ամսում:Մենք այդպես Էլ երկաաար տարիներ սպասեցինք նրանց հեռանալուն,իսկ այդ հեռանալը,հրաժարականը եղավ ութը տար անց միայն:Չհավատալը ձեր իրավունքն Է,բայց պիտի ասեմ,որ Ռոբերտն ու Սեռժը հրեçտակներ են ԼՏՊ-ի ոհմակի համեմատությամբ և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ,որ Լևոնի նման ապազգային ,ազգադավ տականք չեն:Ասելս այն Է,որ սպասեք,սպասելուց ոչ մի վնաս չկա երկրին,միայն զգույç,որ այդ սպասելու վրա ողջ կյանքներդ չվատնեք...- Անկողմնակալ
VAN գրել է:- Անկողմնակալ
Շատ հնարավոր է դու ել սերժիկը լինես կամ ռոբիկը, կամ արթուրիկը, կամ ել սովորական կգբ-իշնիկ: Չտեսա մի խելոք բան ասես, միակ բանը որ անում ես իշխանական քարոզչության դրույթները տարածելն է:
Մարդու սիրտ է ուղղակի խառնում արդեն նույն բանը ամեն լրատվամիջոցով լսելուց:
Իսկ մեր սիրտը ձեզ նման ազգային տականքներից Է իւառնում,որ ջանասիրաբար լցվել եք Հայրենիքը քանդելու ու օտարի ոտքի կողան անելու ազգադավ գորցին:- Անկողմնակալ
The beast գրել է:- Անկողմնակալ
Շնորհակալություն ինձ օգնելու համար: Հասարակ մարդը կարծում եմ հասարակ բաներ ա ուզում և չստանալով դրանք փորձում ա իր ձայնը բարձրացնել:
Ու քո կարծիքով եթե հույները չունեն նորմալ ընտրություններ ուրեմն մենք պիտի հաշտվենք մեր իրականության հետ ու լիզենք սերժիկի կոշիկները, մինչև իրա տղեն մեծանա որ հետո ել իրա տղունը լիզենք ` սպասելով հույները երբ ինչ կունենան? Նույնիսկ ծիծաղելի չի, տխուր ա:
Իսկ թե ինչի էին գոռում անուններ ու ոչ թե գաղափարներ, ուղղակի շատ պարզ ա ու քննարկման համար անհետաքրքիր ա ու հաստատ տարբերություն չկա: Էսօր մաքուր լևոնական սկի իրա կնիկը չի մնացել, իսկ մաքուր սերժական վաղը իսկի Ղարաբաղում չես գտնի: Պետք ա մարդ, որը կունենա մեծամասնության վստահությունը, ժողովրդին հաց, արդարադատություն ու անվտանգություն կապահովի: Եթե նույնիսկ մարդ ել չկա որ ես պահանջները բավարարի եդ չի նշանակում պետք ա համակերպվել: ԹՈՂ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ լինի:
Դու ել զառմանալի անկողմնակալ ես, շաս ուժեղ անկողմնակալ:- Անկողմնակալ
hay գրել է:
Chgitem te sa ov e grel:
Իսկական հայրենասեր հայուհի
Մենք ամեն օր էլ գոռալու ենք Լևո~ն -Լևո~ն, իսկ քո ասած <<ջհուդ>> տղեն էլ, Լևոնի կինն ու հարսն էլ, հարսի ծնողներն էլ ամեն օր Հյուսիսային պողոտայում մեզ հետ զբոսնում են ու ոչ մ ի տեղ էլ չեն գնացել, սուտ-սուտ բաներ մի գրի:
Ի՞նչ գործ ուներ հայ զինվորը Երևանի կենտրոնում, այն էլ զինված մարտական զենքով: Լեոյի փողոցում ոչ մի ցուցարար էլ չի եղել, ցուցարարները եղել են Մյասնիկյանի արձանի մոտ, հետևաբար Լեոյի փողոցում չէին կարող զինվոր սպանել: Այդ զինվորներին էլ, մյուս բոլորին էլ սպանել են Սերժն ու Քոչարյանը, որ սահմանն անզինվոր թողած բոլորին բերել էին Երևանի կենտրոն իրենց հետույքները փրկելու: Դրանք են հայ զինվոր սպանողը: Թող տեր և տիկին Աբգարյանները գնան նայեն սերժիկի ու ռոբիկի աչքերին, միայն նրանք են զինվորասպանն ու ազգասպանը:
bayc mi ban e aknhayt vor grogh@ iskakan zioni zavak e. De iharke levoni knoj het kshrjeq poghocnerum khrareq mardkanc heto el ed mardik vostikanneri vra qar u nrnak kneten. Isk heto duq kclkeq u ed netoghner@ irenc kyanqov patasxan ktan. Vorpes var apacuyc vercnenq marti 1-i depqer@. Hognel enq dser provokacianeric!
hay գրել է:- Հակոբ
Արաաաաա ...... էս ինչքան հիմար սեռժականներ կան տերիտորիայում ....שח לךןרד ואק՛ו ךרןהא ןת קד ק' קדי נקרשמט ע'ומקצ יששששר
Hakop mi xarnvi irar vor chishtn en grum mardik. Erb vor xarnvum es hayeren tareri tegh@ qo mayreni lezvi(hebrew, ivrit, jhuderen) steghnasharn es ogtagorcum. Nman anushadrutyan yev kopit sxalneri hamar qez gorcic kheracnen mossadic.- Հակոբ
abcd գրել է:- Անկողմնակալ
Շնորհակալություն ինձ օգնելու համար: Հասարակ մարդը կարծում եմ հասարակ բաներ ա ուզում և չստանալով դրանք փորձում ա իր ձայնը բարձրացնել:
Ու քո կարծիքով եթե հույները չունեն նորմալ ընտրություններ ուրեմն մենք պիտի հաշտվենք մեր իրականության հետ ու լիզենք սերժիկի կոշիկները, մինչև իրա տղեն մեծանա որ հետո ել իրա տղունը լիզենք ` սպասելով հույները երբ ինչ կունենան? Նույնիսկ ծիծաղելի չի, տխուր ա:
Իսկ թե ինչի էին գոռում անուններ ու ոչ թե գաղափարներ, ուղղակի շատ պարզ ա ու քննարկման համար անհետաքրքիր ա ու հաստատ տարբերություն չկա: Էսօր մաքուր լևոնական սկի իրա կնիկը չի մնացել, իսկ մաքուր սերժական վաղը իսկի Ղարաբաղում չես գտնի: Պետք ա մարդ, որը կունենա մեծամասնության վստահությունը, ժողովրդին հաց, արդարադատություն ու անվտանգություն կապահովի: Եթե նույնիսկ մարդ ել չկա որ ես պահանջները բավարարի եդ չի նշանակում պետք ա համակերպվել: ԹՈՂ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ լինի:
Վերջին տողերտ "պետքէ համակերվենք" հեչ ճիշտ չի,- ես ել միտքս այդ ուղղությամբ չէի տանում.. ճիշտ հակառակը.. հեչ պետք չի համակերպվել,- միգուցէ ճիշտ է պայքարի ձևերը փոխել, անցնել լեգետիմ պայքարի հարթություն,- այ հենց հիմա է որ իշխանությունները մի քիչ "կակղել" են ու պատրաստ են լսել "իրական" լեգետիմ շարժմանը, մի շարժմանը որ ՆՈՐ-խոսք ունի ասելու,- մի շարժում որ ներքևից վերև է գնալու, ոչ թե "երկրակործան- տանք,- քանդենք, ես սրանց տիրու հերը", այլ "սա մեր երկիրն է որտեղ մենք այսուհետ մարդավարի ենք ապրելու", որտեղ "ժողովրդավար-հասարակական հսկողություն ենք սահմանելու ոստիկանի ու դատախազի վրա", որտեղ քո ասած "սուտի ընտրությունները" կմնան պատմության գրքերում.. ՆՈՐ, Լեգետիմ , հասարակական, կառուցողական շարժում,- ոչ թե "հյուսիսային պողոտայում մուկն ու կատու խաղալու" իզուր ժամանակ վատնող "մենք-նրանք" ակցիաներ..- Անկողմնակալ
Հակոբ գրել է:- hay
Hakop mi xarnvi irar vor chishtn en grum mardik. Erb vor xarnvum es hayeren tareri tegh@ qo mayreni lezvi(hebrew, ivrit, jhuderen) steghnasharn es ogtagorcum. Nman anushadrutyan yev kopit sxalneri hamar qez gorcic kheracnen mossadic.
Թու՛, էս ոնց՞ մոռացաաա ...... hay ջան բերնիցտ չհանես էլի՞, թող մեր մեջ մնա հա՞ ընգեր, հանկարծ մարդ չիմանա ...- hay
սաշիկ բռնիք քաշիք գրել է:
ասածվածքը հիշումեք ,երբ գելի գլխին ավետարանեն կարդում,գելն ասումե թե շուտարեք վոչխարն սարն անցավ,հիմա ես հիվանդ հհշալեվոնականներնեն,տղերք ճան մեկա կարմիր կովը իր կաշին չիփոխի,ետ մարդիկ արյան կարոտեն առանց արյուն թափելու հհշն հանգիստ կյանք չունի,իհարկե մեղավորը պետությունե վոր դրանց ժամանակին քաղաքական գնահատական չտվեց մարդիքել լեթվեցին.
Apres գրել է:- Հակոբ
Թու՛, էս ոնց՞ մոռացաաա ...... hay ջան բերնիցտ չհանես էլի՞, թող մեր մեջ մնա հա՞ ընգեր, հանկարծ մարդ չիմանա ...
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը- Հակոբ
lol գրել է:
http://www.youtube.com/watch?v=GGLZj_KtjG4&feature=related
xlinknerin գրել է:- Apres

Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj- Apres
ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 2Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ, ամրագրելով, որ եթե բանաձեւով նախատեսվող ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԴԵՂԻՆ» ՔԱՐՏ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ` ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍտրասբուրգԵԽԽՎ-ում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի ընդունումից հետո լրագրողների խնդրանքով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 16-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովը հավանություն տվեց թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագծին: ...«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԹԻ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Այդ մասին, ըստ կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում գտնվող «Turkish-NY» գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն: Նրա հայտարարությունն առիթ է տվել գործակալությանն ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՇԱԲԱԹ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: «Կալիֆոռնիան եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ այս ողբերգության բոլոր զոհերը երբեք չեն մոռացվի: ...«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 18Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասում երեկ կեսօրին շատ ծանր եւ ցավալի տեսարան էր: Մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
Ա. Մ.Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել ...ԵՐԿՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԵԿ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Կառավարության նիստում քննարկված 2007-ի բյուջեի կատարողականի մասին երեկ լրագրողներին որոշ տեղեկություններ հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ, ԲԱՅՑ ԿՕԳՆԵՄ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԻ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ թե այդ պայքարի ժամանակ Հայաստանի հետ ի՞նչ կլինի` ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ս. Ս. 2Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար «Ազատություն» ...ՆԱՄԱԿ՝ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՀետընտրական շիկացած շրջանում, երբ հայաստանյան հեռուստաընկերություններն ու մամուլի զանազան ակումբները հյուրընկալում էին ամենատարբեր հոգեբանների, ովքեր ջերմեռանդորեն փորձում էին բացատրել հասարակության հոգեվիճակը, ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Հայտնի արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանն իր հոդվածում նոր մոտեցմամբ առաջարկում է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները Հայաստանի եւ հայության անվտանգության ամրապնդման ռազմավարության տեսակետից: ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանից տեղեկացանք, որ «Հայկական բիզնես կենտրոն» կազմակերպությունը՝ խախտելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը, www.abc.am վեբկայքի «Բիզնես ...ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՆՁ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման դասընթացի ավարտի ...ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՇՎԱՐԱԾ Է, ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԱԳՐԵՍԻՎ ՄԻՋԱԿՈՒԹՅԱ՞ՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին պոռթկումներ չարձանագրող հայաստանյան թատերարվեստում արդեն երկու տարի լուրջ աշխուժություն է նկատվում, անգամ հաղթանակներ կան, ըստ դերասան Միքայել Պողոսյանի: Ռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի ...ԳՐԱԿԱՆ ԿԱՄՐՋՈՒՄՆԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳրական-գեղարվեստական «Կամար» հանդեսը մշակութային կամրջողի դեր ունի հայության տարբեր հատվածների միջեւ: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ Բեյրութում հրատարակվող այս հանդեսի (խմբագիր` Ժիրայր ...ԵԳԻՊՏԱՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԺՈՐԺ ԳԱԶԱԶՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարարության հրավերով եւ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության աջակցությամբ Երեւանում են գտնվում եգիպտահայ կոմպոզիտոր Ժորժ Գազազյանը եւ իր «Սաջայա-էսանս» համույթը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ...«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԼեզվի պետական տեսչությանը կից գործող տերմինաբանական խորհուրդը հանրապետության նախագահին կամ վարչապետին կից դարձնելու մեր լեզվաբանների առաջարկը քանիցս հնչել է մեր թերթում: Ակնկալում էինք, որ երկրի նոր նախագահ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 6Իբրեւ հոգուս խորագույն ցավի եւ արդար ցասումի արտահայտություն` դիմում եմ ձեզ: Ձեզ եմ դիմում իմ աղերսով, դիմում եմ ոչ թե լոկ դիմելու համար, այլ անվերապահորեն ընդունվելու վստահությամբ: Վերջապես, դիմում եմ ...«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ». ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ս. Մ. 2Ապրիլի 17-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների շուրջ վաթսուն ...ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՍԱՅԹԱՔՈՒՄԸ» ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրվան հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում: Նրանք հույս ունեին, որ այս անգամ իրենց հուզմունքի եւ ուրախության հաճելի պահեր կպարգեւի 2007-ի ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԻ ՄԻՐԱՆԴԱՅԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը ԱՄՆ-ի ռինգում նորամուտը կնշի հունիսի 21-ին կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտով: Այս մասին հայտարարել են երկու բռնցքամարտիկների ...ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴպրոցականների շրջանում շախմատն արմատավորելու եւ զարգացնելու, շնորհալի շախմատիստների ի հայտ բերելու նպատակ է հետապնդում մարզաձեւի հանրապետական համադպրոցական 2-րդ օլիմպիադայի անցկացումը: Այդ գործում ՀՀ ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հ. Հ.Երեկ՝ ժամը 14.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հյուսիսային համալսարանի տանիքում հրդեհ էր բռնկվել: Տանիքում ընթացել են շինարարական աշխատանքներ ու ըստ նախնական տվյալների, հրդեհը բռնկվել ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու ...«ԶԻՆԱՆՈՑ-2008» ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 4 շենքի դիմացի աղբարկղի մոտ ինքը զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ...
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ. «ՆԱԹԵԼԼԱՅԻ ՊՈԵԶԻԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Է ՀՆՉՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓՈՍԵՐԸ` ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան«ՀԱՅԵՐԸ` ՀՕԳՈՒՏ ՕԲԱՄԱՅԻ»
Հ. Ծ.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՄԱՆՈՒԿ ՂՐԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում