
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Ապրիլի 16-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովը հավանություն տվեց թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագծին: Թեեւ հանձնաժողովի նիստը եղել է դռնփակ, այդուհանդերձ թուրքական մամուլն ու հատկապես CNN-Turk-ը քննարկումների մասին որոշակի տեղեկություններ հաղորդում են:
Մինչ տեղեկություններին անդրադառնալը, նախ պետք է պարզել, թե դրանք ինչ փոփոխություններ են, իսկ պարզելու համար անհրաժեշտ է ներկայացնել հոդվածների բովանդակությունը: Քրեական օրենսգրքի ուժի մեջ գտնվող 301-րդ հոդվածի համաձայն. «Թուրքական ինքնությունը, հանրապետությանը կամ Թուրքիայի ազգային մեծ ժողովին հրապարակավ նվաստացնող յուրաքանչյուր ոք պատժվում է 6 ամսից մինչեւ 3 տարի ազատազրկմամբ: Եթե թուրքական ինքնության նվաստացումը կատարվում է արտասահմանում, ապա պատժաչափը ավելացվում է 1/3-ով»: Իսկ 305-րդ հոդվածը նախատեսում է. «Ազգային հիմնական շահերի դեմ գործելու միջոցով օտարերկրացիներից եւ արտասահմանյան կառույցներից ուղղակի կամ անուղղակի անձնական եկամուտ ձեռք բերող քաղաքացին պատժվում է 3-10 տարի ազատազրկմամբ: Հետաքննությունը կատարվում է արդարադատության նախարարի թույլտվությամբ»:
301-րդ հոդվածի առաջադրվող տարբերակի համաձայն. «Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի ազգային մեծ ժողովին, կառավարությանը եւ պետության իրավապահ մարմիններին հրապարակավ նսեմացնող յուրաքանչյուր ոք պատժվում է 6 ամսից 2 տարի ազատազրկմամբ»: Այդ ընթացքում 305-րդ հոդվածի բովանդակությունը նույնությամբ պահպանվում է, պարզապես հոդվածը խախտողների նկատմամբ հետաքննության կատարումը արդարադատության նախարարի փոխարեն պայմանավորվում է հանրապետության նախագահի թույլտվությամբ:
Եթե ուժի մեջ գտնվող 301 եւ 305-րդ հոդվածների ձեւակերպումներն ու առաջարկվող փոփոխությունները համադրենք, ապա կհանգենք «լեռը մուկ է ծնում» եզրակացության, որովհետեւ առաջարկում «թուրքական ինքնություն» բառակապակցությունը փոխվել է «թուրք ազգ» արտահայտությամբ: Իսկ 305-րդում հետաքննությունն ընդամենը պայմանավորվում է ոչ թե արդարադատության նախարարության, այլեւ երկրի նախագահի թույլտվությամբ: Թերեւս միայն հոդվածների խախտման համար նախատեսվող պատժաչափը 3-ից կրճատվում է 2 տարվա:
Այսինքն, փոփոխության դեպքում էլ, 301-րդ հոդվածով կարելի է նույնքան քրեական գործ հարուցել Թուրքիայում, որքան վերջին 5 տարիներին հարուցվել էր 6745 քաղաքացիների դեմ, որոնցից 745-ը դատապարտվել են: Չնայած դրան, Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովի նիստում քննարկումների մասնակից ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների ներկայացուցիչները կատաղի հակադրվել են 301 եւ 305-րդ հոդվածներում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացրած փոփոխությունների առաջարկին:
Ավելին, Ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչն ասել է. «Թուրքական ինքնությունն իր մեջ ներառում է 5000 տարվա համաթուրքական պատմություն եւ մշակույթ ունեցող մարդկանց, այլ ոչ թե 21-րդ դարում ստեղծված պետության քաղաքացիներին»: Իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները հակասում են երկրի գործող սահմանադրությանը: Ըստ երեւույթին նա նկատի է ունեցել այն, որ սահմանադրության 35-րդ հոդվածը թուրք է համարում բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ են, անկախ էթնիկ պատկանելիությունից:
Թերեւս դա է պատճառը, որ Մեջլիսի վերոհիշյալ հանձնաժողովի քրդական «Ժողովրդական հասարակարգ» կուսակցության ներկայացուցիչը պահանջել է ոչ թե վերանայել, այլ չեղյալ հայտարարել թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը: Այնուհետեւ նա ավելացրել է. «Երբեւէ չեմ տեսել, որ այս երկրում գեթ մեկ անգամ դատապարտվեն քրդերին, լազերին, չերքեզներին նսեմացնողները: Որեւէ քրեական գործ չի հարուցվել նրանց դեմ, ովքեր քրդերին համարում են «սատանայի ծնունդ», իսկ հայերին վիրավորում են «հայի վաստակ» արտահայտությունը օգտագործելով իբրեւ հայհոյանք»:
Թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագիծն այսօր կքննարկվի նաեւ Մեջլիսի արդարադատության հանձնաժողովում: Ամենայն հավանականությամբ, այս հանձնաժողովը եւս հավանություն կտա առաջարկվող փոփոխություններին: Հավանական է, որ Մեջլիսի լիագումար նիստը առաջիկա շաբաթվա ընթացքում հաստատի օրինագիծը, որովհետեւ իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը օրինագծի հաստատման համար անհրաժեշտ տեղեր ունի թուրքական խորհրդարանում:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 2Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ, ամրագրելով, որ եթե բանաձեւով նախատեսվող ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԴԵՂԻՆ» ՔԱՐՏ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ` ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍտրասբուրգԵԽԽՎ-ում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի ընդունումից հետո լրագրողների խնդրանքով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱպրիլի 16-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովը հավանություն տվեց թուրքական քրեական օրենսգրքի 301 եւ 305-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագծին: ...«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԹԻ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Այդ մասին, ըստ կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում գտնվող «Turkish-NY» գործակալության, հայտարարել է Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն: Նրա հայտարարությունն առիթ է տվել գործակալությանն ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՇԱԲԱԹ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: «Կալիֆոռնիան եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ այս ողբերգության բոլոր զոհերը երբեք չեն մոռացվի: ...«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 18Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասում երեկ կեսօրին շատ ծանր եւ ցավալի տեսարան էր: Մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
Ա. Մ.Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել ...ԵՐԿՈՒ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԵԿ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Կառավարության նիստում քննարկված 2007-ի բյուջեի կատարողականի մասին երեկ լրագրողներին որոշ տեղեկություններ հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ, ԲԱՅՑ ԿՕԳՆԵՄ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԻ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ թե այդ պայքարի ժամանակ Հայաստանի հետ ի՞նչ կլինի` ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Ս. Ս. 2Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար «Ազատություն» ...ՆԱՄԱԿ՝ ԵՐԲԵՄՆԻ «ՎՍԵՄԱՇՈՒՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՀետընտրական շիկացած շրջանում, երբ հայաստանյան հեռուստաընկերություններն ու մամուլի զանազան ակումբները հյուրընկալում էին ամենատարբեր հոգեբանների, ովքեր ջերմեռանդորեն փորձում էին բացատրել հասարակության հոգեվիճակը, ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Հայտնի արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանն իր հոդվածում նոր մոտեցմամբ առաջարկում է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները Հայաստանի եւ հայության անվտանգության ամրապնդման ռազմավարության տեսակետից: ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանից տեղեկացանք, որ «Հայկական բիզնես կենտրոն» կազմակերպությունը՝ խախտելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը, www.abc.am վեբկայքի «Բիզնես ...ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՆՁ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման դասընթացի ավարտի ...ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՇՎԱՐԱԾ Է, ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԱԳՐԵՍԻՎ ՄԻՋԱԿՈՒԹՅԱ՞ՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին պոռթկումներ չարձանագրող հայաստանյան թատերարվեստում արդեն երկու տարի լուրջ աշխուժություն է նկատվում, անգամ հաղթանակներ կան, ըստ դերասան Միքայել Պողոսյանի: Ռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանի ...ԳՐԱԿԱՆ ԿԱՄՐՋՈՒՄՆԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԳրական-գեղարվեստական «Կամար» հանդեսը մշակութային կամրջողի դեր ունի հայության տարբեր հատվածների միջեւ: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ Բեյրութում հրատարակվող այս հանդեսի (խմբագիր` Ժիրայր ...ԵԳԻՊՏԱՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԺՈՐԺ ԳԱԶԱԶՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարարության հրավերով եւ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության աջակցությամբ Երեւանում են գտնվում եգիպտահայ կոմպոզիտոր Ժորժ Գազազյանը եւ իր «Սաջայա-էսանս» համույթը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ...«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԼեզվի պետական տեսչությանը կից գործող տերմինաբանական խորհուրդը հանրապետության նախագահին կամ վարչապետին կից դարձնելու մեր լեզվաբանների առաջարկը քանիցս հնչել է մեր թերթում: Ակնկալում էինք, որ երկրի նոր նախագահ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 6Իբրեւ հոգուս խորագույն ցավի եւ արդար ցասումի արտահայտություն` դիմում եմ ձեզ: Ձեզ եմ դիմում իմ աղերսով, դիմում եմ ոչ թե լոկ դիմելու համար, այլ անվերապահորեն ընդունվելու վստահությամբ: Վերջապես, դիմում եմ ...«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ». ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ս. Մ. 2Ապրիլի 17-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների շուրջ վաթսուն ...ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՍԱՅԹԱՔՈՒՄԸ» ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրվան հայ մարզասերներն անհամբերությամբ էին սպասում: Նրանք հույս ունեին, որ այս անգամ իրենց հուզմունքի եւ ուրախության հաճելի պահեր կպարգեւի 2007-ի ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԻ ՄԻՐԱՆԴԱՅԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը ԱՄՆ-ի ռինգում նորամուտը կնշի հունիսի 21-ին կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտով: Այս մասին հայտարարել են երկու բռնցքամարտիկների ...ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴպրոցականների շրջանում շախմատն արմատավորելու եւ զարգացնելու, շնորհալի շախմատիստների ի հայտ բերելու նպատակ է հետապնդում մարզաձեւի հանրապետական համադպրոցական 2-րդ օլիմպիադայի անցկացումը: Այդ գործում ՀՀ ...ՀՐԴԵՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հ. Հ.Երեկ՝ ժամը 14.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հյուսիսային համալսարանի տանիքում հրդեհ էր բռնկվել: Տանիքում ընթացել են շինարարական աշխատանքներ ու ըստ նախնական տվյալների, հրդեհը բռնկվել ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու ...«ԶԻՆԱՆՈՑ-2008» ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 4 շենքի դիմացի աղբարկղի մոտ ինքը զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ...
ԱԼԻ ԲԻՐԻՆՋԻՆ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԶԱՐԱՔՈԼՈՒ. «ԵՄ-Ն ԱՎԵԼԻ ՊԱՀԱՆՋԿՈՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Հ. Ծ.ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԴԻԱՐԲԵՔԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՂԱՐԱԲԱՂՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հ. Հ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«ԵՍ ՄԵՆԱԿ ԿՈՒԶԵՅԻ ՏԵՍՆԵԼ ԷՆ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԱԿԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

