
ԴԱԼՈՒԶՅԱՆՆ ՈՒ ԱՎԴԱԼՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Իտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը կանանց մրցաշարում մրցահարթակը տրամադրվել էր 63 եւ 69 կգ քաշային մարզուհիներին: Հայ մարզասերներն առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում Մելինե Դալուզյանի (63 կգ) եւ Նազիկ Ավդալյանի (69 կգ) ելույթներին՝ ակնկալելով նրանցից մեդալներ:
Մեր երկու մարզուհիներն էլ իրենց գերազանց դրսեւորեցին եւ մեկ երեկոյի ընթացքում 6 ոսկե մեդալ պարգեւեցին Հայաստանի հավաքականին: Դրա շնորհիվ մեր հավաքականը թիմային հաշվարկով գլխավորեց աղյուսակը: Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոնուհի Մելինե Դալուզյանը լիովին արդարացրեց սպասելիքները եւ կրկին ուժեղագույնը ճանաչվեց: Մելինեն վերջինը մրցահարթակ դուրս եկավ եւ վստահ ելույթներով գերազանցեց իր հիմնական մրցակից, թուրք մարզուհի Սիբել Սիմսեկին` երկամարտում ցույց տալով 235կգ(107+128) արդյունք: Սիմսեկը երկամարտի 226կգ (105+121) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալը բաժին հասավ բուլղարուհի Միլկա Մանեւային` 223կգ (100+123):
Վստահ հանդես եկավ նաեւ նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր Նազիկ Ավդալյանը: Արդեն առաջին վարժությունից հետո Նազիկը 106կգ արդյունքով ստանձնեց առաջատարի դերը` 3 կգ-ով գերազանցելով իր գլխավոր հակառակորդ, ռուսաստանցի Տատյանա Մատվեեւայի արդյունքը: Դա էլ վճռորոշ դեր խաղաց: Հրում վարժությունում երկու մարզուհիներն էլ ցույց տվեցին միեւնույն արդյունքը` 136 կգ: Այսպիսով, երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնուհի: Հուսանք, որ այսօր նրանց հաղթարշավը կշարունակի նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Իսկ մինչ այդ չեմպիոնները որոշվել էին կանանց 53 եւ 58 կգ, տղամարդկանց 56 կգ քաշային կարգերում: Ինչպես տեղեկացրել էինք, 53 կգ քաշային կարգում Թեհմինա Կարապետյանը «B» խմբում լավագույն ցուցանիշն էր ցույց տվել՝ երկամարտում բարձրացնելով 172 կգ: Երբ իրենց մրցավեճն ավարտեցին քաշային այդ կարգում «A» խմբում ընդգրկված 10 մարզուհիները, պարզվեց, որ Կարապետյանը երկամարտում զբաղեցրել է 9-րդ տեղը 15 մասնակիցների մեջ: Ուժեղագույնների խմբում հանդես եկավ Լիանա Մանուկյանը: Պոկում վարժությունում Լիանան միայն առաջին փորձը հաջող կատարեց՝ բարձրացնելով 75 կգ: Իսկ ահա 80 կգ-անոց ծանրաձողը նրան երկու անգամ էլ չենթարկվեց: Հրում վարժությունում Մանուկյանը երկու հաջող մոտեցում կատարեց ու ցույց տվեց 100 կգ արդյունք: Այսպիսով, երկամարտում մեր մարզուհին 175 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:
53 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց ուկրաինուհի Նատալյա Տրոցենկոն, որը երկամարտում ցույց տվեց 197 կգ (88+109) արդյունք: Արծաթե մեդալակիր դարձավ իսպանուհի Մարիա դե լա Պուենտեն՝ 190 կգ (86+104): Բրոնզե մրցանակակիրը գերմանուհի Ջուլիա Ռոդեն էր՝ 188 կգ (83+105):
Մինչեւ 85 կգ քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացնում էին Աննա Գովելյանն ու Հեղինե Եփրեմյանը, որոնք եւս զբաղեցրին համապատասխանաբար 7-րդ եւ 9-րդ հորիզոնականները: Իսկ չեմպիոնուհի հռչակվեց լեհ մարզուհի Կլեյնովսկան՝ 212 կգ (89+121): Նա ոսկե մեդալ նվաճեց շնորհիվ իր ավելի թեթեւ քաշի, քանի որ 2-րդ տեղը գրաված ալբանացի Բեգայը նույնպիսի արդյունքի էր հասել: Բրոնզե մեդալակիր դարձավ ռումինացի Կոկոսը՝ 209 կգ (89+120):
Տղամարդկանց մինչեւ 56 կգ քաշային ծանրորդների մրցավեճում հաղթող ճանաչվեց մոլդովացի Բոուրը՝ 269 կգ (118+151): Երկրորդ տեղում թուրք Մութլուն է, որը չեմպիոնի ոսկե մեդալը զիջեց միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով: Բրոնզե մրցանակակիր դարձավ բելգիացի Գեգեբուերը՝ 244 կգ (111+133):
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 24Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գարնանային իր այս նստաշրջանում կքննարկի եւ կքվեարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության առնչությամբ բանաձեւը, որի նախագիծն ...ԹԵՐԻ ԴԵՎԻՍ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՑՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՈՒՐԱԽԱԼԻ ՄԻԱՅՆ, ԵՐԲ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ
Ա. Հ.Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայ լրագրողների հետ հանդիպմանը Ստրասբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ...ԽՆԴԻՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃԻ ԱՆՑՆԵԼՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարության հերթական նիստում հաստատվել է նորաստեղծ Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, ...ԱՐՑԱԽՆ ԱՐԴԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՈՒՆԻ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ կայացած ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց Յուրի Հայրապետյանը, որը մինչ այդ ղեկավարում էր խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Նշենք, որ ...ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՄԵՂԱԴՐԵՆ
Թարգմ. Հ. Ծ.Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու վերաբերյալ տարակարծությունները գնալով ավելի սուր բնույթ են ընդունում Եվրոպայում, գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու խմբագիր Հարութ Սասունյանը եւ շարունակում. ...ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի հայ համայնքը կկազմակերպի զոհերի հիշատակման արարողություն: Մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ Ներկայացուցիչների պալատի ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ինչո՞ւ: «Ինձ ճանաչողները այդ հարցը չեն տալիս», ասաց տկն Խոդիկյանը ու շարունակեց «Կա մի ժամանակ եւ դա հենց ...ՍԱՐԳԻՍ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 2Մոսկովյան մամուլը ծուլորեն արձագանքեց Հայաստանի նոր ղեկավարի պաշտոնական «պսակադրությանը»: Եվ դա բացատրելի է. Սերժ Սարգսյանին այստեղ, ինչպես ասում են, անգիր գիտեն եւ ռուս-հայկական հարաբերություններում ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ
Մ. Խ.Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախագահը վստահություն է հայտնել, որ ոչ միայն մեր դիվանագետներն, այլեւ հասարակության ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋՎԱ ԵՎ ՀԵՏՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԲանակցություններն ավարտված չեն, բայց քիչ ժամանակ է մնացել, եւ մենք շուտով կիմանանք կառավարության վերջնական պատկերի մասին. սա ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի պատասխանն էր կառավարության ...«ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնդրադառնալով մայիսի 1-ից գազի սակագների փոփոխությանը, «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մինչեւ մայիսի 1-ը բնակիչները վճարելու ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Գ. Գ.Մաշտոցի պողոտայի 45 ա շենքի 6-րդ եւ 7-րդ մուտքերի բնակիչները բողոք-դիմումով դիմել են նորընտիր նախագահին` հիշեցնելով, որ դեռեւս նրա վարչապետ եղած ժամանակվա հանձնարարականով ուսումնասիրվել եւ առաջարկվել ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԷրեբունի թանգարանը այս տարի շահել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դրամաշնորհը 1,5 մլն դրամ արժողությամբ, իսկ մշակույթի նախարարությունից ստացել է 30 մլն դրամ՝ թանգարանի նորոգման եւ բերդաքաղաքի ...ԹԱՎՋՈՒԹԱԿԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Օրերս Կամերային երաժշտության տանը կայացած թավջութակի երաժշտության առաջին հանրապետական փառատոնը միտում ունի վերադարձնելու թավջութակի նախկին համբավը, վերաիմաստավորելու գործիքի դերն ու նշանակությունը: Թավջութակը ...«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ»՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՏԻՆ
Հ. Ծ.Ավելի քան 150 կոնգրեսականներ եւ հասարակական ակտիվիստներ ներկա են եղել Կապիտոլ Հիլում ապրիլի 9-ին «Արտույտների ագարակը» ֆիլմի պրեմիերային՝ Մ. Նահանգներում, տեղեկացնում է Հայ դատի արեւելյան շրջանի գործադիր ...ՆՇՎԵՑ ՈՍՏԻԿԱՆԻ ՕՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության ստեղծման յոթերորդ եւ ՀՀ ՆԳ մարմինների կազմավորման 90-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումները շարունակվեցին «Հաղթանակ» զբոսայգում եւ ՀՀ ոստիկանության շենքի առջեւ տեղադրված «Իրավակարգի զինվոր» ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՔԱՀԱՆԱՆԵՐ
4Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Վազգեն քահանա Ազիզյանը եւ Արցախի թեմից` Ստեփաննոս քահանա Հակոբյանը: Վազգեն քահանա Ազիզյանին ...ԴԱԼՈՒԶՅԱՆՆ ՈՒ ԱՎԴԱԼՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը կանանց մրցաշարում մրցահարթակը տրամադրվել էր 63 եւ 69 կգ քաշային մարզուհիներին: Հայ մարզասերներն առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում Մելինե ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԴԵՄ
Ռ. Պ.«Լեւոն Գուլյանի մահվան գործը կարճվեց քաղաքական շատ լարված շրջանում, ինչը ես պատահական չեմ համարում: Ընդհանրապես չեմ սիրում ածականներ ասել, բայց այս գործի կարճումը համարում եմ ցինիզմ», Ժուռնալիստների միությունում ...«ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀԺԿ գրասենյակում երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հետընտրական եւ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ձերբակալվածների գործերի քննության արդյունքներին անդրադարձան ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը եւ մի ...ԴՊՐՈՑԻՑ ԴԱՏԱՐԱՆ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸստ խմբագրության ստացած հաղորդագրության, երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մի քրեական գործի դատավարության առաջին նիստը, որի հասարակական հետաքրքրությունը ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

