
ՊԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔՈՒՄ
Էրեբունի թանգարանը այս տարի շահել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դրամաշնորհը 1,5 մլն դրամ արժողությամբ, իսկ մշակույթի նախարարությունից ստացել է 30 մլն դրամ՝ թանգարանի նորոգման եւ բերդաքաղաքի պեղումների ու միջնաբերդի պարսպի վերականգնման համար: «Ուրբաթ» ակումբի երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը: Նա կատարել է ամիսներ առաջ տված խոստումն ու ստեղծել հենց թանգարանի մասնագետներից կազմված արշավախումբ, որն իր գլխավորությամբ եւ ԵՊՀ ու ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետների հետ իրականացնելու է բերդաքաղաքի հանգուցային մի քանի կետերի պեղումները՝ 1 հեկտար տարածքում. ողջ հուշարձանի տարածքը 56 հեկտար է: Աշխատանքներին մասնակցելու են նաեւ Բերկլիի համալսարանի հնագետները: Փիլիպոսյանը նախընտրում է թեկուզ փոքր տարածքում, բայց հիմնավոր պեղումներ եւ հուշարձանը ամենափոքր չափով իսկ չվնասելու սկզբունքը: Հենց դա էր պատճառը, որ նախորդ տարի ԱՄՆ դեսպանատան տրամադրած 10 հազար դոլարը չօգտագործվեց ու վերադարձվեց՝ կար միջնաբերդի պալատական տաճարի որմնանկարները վնասելու վտանգ, քանի որ նախապատրաստական աշխատանքներն ըստ պատշաճի արված չէին: Աշոտ Փիլիպոսյանի հավաստմամբ՝ ներկայիս նախագծման աշխատանքներն ընթացքում են եւ մանրակրկիտ նախապատրաստություն է ընթանում նաեւ որմնանկարների վերականգնման համար: Հուշարձանի գերանածածկ բոլոր կառույցների տանիքներն էլ նորոգվելու են եւ առանց մետաղական կառույցների՝ պատվելու են հատուկ մշակված կավի շերտերով: Միջնաբերդի պաշտպանական պարիսպներից վերացվելու են բետոնե հատվածները եւ բարձրացվելու են բոլոր այն հատվածներում, որտեղ դրանց բարձրությունը 80 սմ է՝ այդ կերպ միջնաբերդը կունենա մեկ մուտք, այն էլ՝ դարպասով: Դա կնպաստի թանգարանի եւ հուշարձանի շուրջօրյա պաշտպանության առավելագույն արդյունավետությանը:
Պեղումների մեկնարկին նախորդելու է երկրաբանների աշխատանքը. տեղանքի էլեկտրամագնիսական ուսումնասիրությամբ փորձելու են պարզել 5-6 մ խորությունում քարե կոնստրուկցիաների առկայությունը, ինչը մեծապես կնպաստի արդյունավետությանը: Հատուկ զննության է ենթարկվելու ամրոցի դիմացի բլուրը, որը նախկինում իրականացված պեղումների ժամանակ լիովին անտեսվել է՝ չի դիտարկվել որպես հուշարձանի տարածք, եւ պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով՝ հանիրավի. բացառված չէ նաեւ այդ տարածքում մշակութային շերտեր հայտնաբերել: Պեղումների կարեւորությունն առավել արդիական է հատկապես մեր երկրում ուրարտագիտության պահպանման ու զարգացման համապատկերում: Ներկայիս եվրոպական երկրներում մի տասնյակ ուրարտագետ կա, մասնագետներ ունենք նաեւ Հայաստանում, սակայն 15 ուրարտագետներ ինտենսիվ աշխատում են Թուրքիայում, եւ եթե պատկերը առաջիկա 4-5 տարիներին չփոխվի, ապա մոտակա 15 տարիներին խնդիր կունենանք այդ ոլորտում հակազդեցության եւ ոչ բնականոն աշխատանք իրականցնելու: Այս կարծիքին է Աշոտ Փիլիպոսյանը եւ հենց այդ պատճառով էլ մտադիր է ուրարտագիտության կենտրոն ստեղծել Էրեբունու պեղումների եւ թանգարանի հիման վրա: Թանգարանում արդեն իսկ սեպագրի դասընթացներ են անցկացվում ԵՊՀ համապատասխան ֆակուլտետներից ընտրված 10 ուսանողների համար եւ մոտ երկու ամսից պարզ կդառնա, թե նրանցից քանիսը կընտրեն այս ուղղությունը՝ որպես հիմնական մասնագիտություն:
Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Էրեբունու պեղումների համար ստանում են մշակույթի նախարարության եւ անձամբ նախարարի գործուն աջակցությունը:
- ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 24Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գարնանային իր այս նստաշրջանում կքննարկի եւ կքվեարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության առնչությամբ բանաձեւը, որի նախագիծն ...ԹԵՐԻ ԴԵՎԻՍ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՑՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՈՒՐԱԽԱԼԻ ՄԻԱՅՆ, ԵՐԲ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ
Ա. Հ.Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայ լրագրողների հետ հանդիպմանը Ստրասբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ...ԽՆԴԻՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃԻ ԱՆՑՆԵԼՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարության հերթական նիստում հաստատվել է նորաստեղծ Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, ...ԱՐՑԱԽՆ ԱՐԴԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՈՒՆԻ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ կայացած ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց Յուրի Հայրապետյանը, որը մինչ այդ ղեկավարում էր խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Նշենք, որ ...ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՄԵՂԱԴՐԵՆ
Թարգմ. Հ. Ծ.Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու վերաբերյալ տարակարծությունները գնալով ավելի սուր բնույթ են ընդունում Եվրոպայում, գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու խմբագիր Հարութ Սասունյանը եւ շարունակում. ...ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի հայ համայնքը կկազմակերպի զոհերի հիշատակման արարողություն: Մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ Ներկայացուցիչների պալատի ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ինչո՞ւ: «Ինձ ճանաչողները այդ հարցը չեն տալիս», ասաց տկն Խոդիկյանը ու շարունակեց «Կա մի ժամանակ եւ դա հենց ...ՍԱՐԳԻՍ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 2Մոսկովյան մամուլը ծուլորեն արձագանքեց Հայաստանի նոր ղեկավարի պաշտոնական «պսակադրությանը»: Եվ դա բացատրելի է. Սերժ Սարգսյանին այստեղ, ինչպես ասում են, անգիր գիտեն եւ ռուս-հայկական հարաբերություններում ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ
Մ. Խ.Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախագահը վստահություն է հայտնել, որ ոչ միայն մեր դիվանագետներն, այլեւ հասարակության ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋՎԱ ԵՎ ՀԵՏՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԲանակցություններն ավարտված չեն, բայց քիչ ժամանակ է մնացել, եւ մենք շուտով կիմանանք կառավարության վերջնական պատկերի մասին. սա ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի պատասխանն էր կառավարության ...«ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնդրադառնալով մայիսի 1-ից գազի սակագների փոփոխությանը, «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մինչեւ մայիսի 1-ը բնակիչները վճարելու ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Գ. Գ.Մաշտոցի պողոտայի 45 ա շենքի 6-րդ եւ 7-րդ մուտքերի բնակիչները բողոք-դիմումով դիմել են նորընտիր նախագահին` հիշեցնելով, որ դեռեւս նրա վարչապետ եղած ժամանակվա հանձնարարականով ուսումնասիրվել եւ առաջարկվել ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԷրեբունի թանգարանը այս տարի շահել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դրամաշնորհը 1,5 մլն դրամ արժողությամբ, իսկ մշակույթի նախարարությունից ստացել է 30 մլն դրամ՝ թանգարանի նորոգման եւ բերդաքաղաքի ...ԹԱՎՋՈՒԹԱԿԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Օրերս Կամերային երաժշտության տանը կայացած թավջութակի երաժշտության առաջին հանրապետական փառատոնը միտում ունի վերադարձնելու թավջութակի նախկին համբավը, վերաիմաստավորելու գործիքի դերն ու նշանակությունը: Թավջութակը ...«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ»՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՏԻՆ
Հ. Ծ.Ավելի քան 150 կոնգրեսականներ եւ հասարակական ակտիվիստներ ներկա են եղել Կապիտոլ Հիլում ապրիլի 9-ին «Արտույտների ագարակը» ֆիլմի պրեմիերային՝ Մ. Նահանգներում, տեղեկացնում է Հայ դատի արեւելյան շրջանի գործադիր ...ՆՇՎԵՑ ՈՍՏԻԿԱՆԻ ՕՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության ստեղծման յոթերորդ եւ ՀՀ ՆԳ մարմինների կազմավորման 90-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումները շարունակվեցին «Հաղթանակ» զբոսայգում եւ ՀՀ ոստիկանության շենքի առջեւ տեղադրված «Իրավակարգի զինվոր» ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՔԱՀԱՆԱՆԵՐ
4Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Վազգեն քահանա Ազիզյանը եւ Արցախի թեմից` Ստեփաննոս քահանա Հակոբյանը: Վազգեն քահանա Ազիզյանին ...ԴԱԼՈՒԶՅԱՆՆ ՈՒ ԱՎԴԱԼՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը կանանց մրցաշարում մրցահարթակը տրամադրվել էր 63 եւ 69 կգ քաշային մարզուհիներին: Հայ մարզասերներն առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում Մելինե ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԴԵՄ
Ռ. Պ.«Լեւոն Գուլյանի մահվան գործը կարճվեց քաղաքական շատ լարված շրջանում, ինչը ես պատահական չեմ համարում: Ընդհանրապես չեմ սիրում ածականներ ասել, բայց այս գործի կարճումը համարում եմ ցինիզմ», Ժուռնալիստների միությունում ...«ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀԺԿ գրասենյակում երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հետընտրական եւ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ձերբակալվածների գործերի քննության արդյունքներին անդրադարձան ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը եւ մի ...ԴՊՐՈՑԻՑ ԴԱՏԱՐԱՆ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸստ խմբագրության ստացած հաղորդագրության, երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մի քրեական գործի դատավարության առաջին նիստը, որի հասարակական հետաքրքրությունը ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

