
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋՎԱ ԵՎ ՀԵՏՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ Է
Բանակցություններն ավարտված չեն, բայց քիչ ժամանակ է մնացել, եւ մենք շուտով կիմանանք կառավարության վերջնական պատկերի մասին. սա ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի պատասխանն էր կառավարության նոր կազմի վերաբերյալ լուրերի ճշտմամբ լրագրողի հարցին: Առաջին նշանակումները գոհացրել էին նրան` կարծես թե սկիզբը հետաքրքրական է, խոստումնալից, նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր` կադրային լուրջ փոփոխություններ, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել նախանշված եւ խոստացված ծրագրերը, մնացածից տեղյակ չէ` քննարկումները ավարտված չեն: Վարչապետի հայտարարությունները` որ իշխանության մեջ անդաստիարակներն ու տգետները չպետք է լինեն եւ պիտք է վերանան մենաշնորհները, լավ սկիզբ է: Այն Հայաստանը, որ կար մինչեւ ընտրությունները եւ ընտրություններից հետո, դրանք տարբեր են. «Պարզվեց, որ ժողովուրդը դժգոհություն ունի եւ երկրում կան հիմնահարցեր. ժողովուրդը հեռացող իշխանությանը, պիտի ասել, ծափերով չճանապարհեց, որովհետեւ հեռացող իշխանությունը լավ բաների հետ մեզ թողեց նաեւ վատ բաներ: Բայց հիմա նոր իշխանություն է, ճկուն քաղաքական գործիչները միշտ նկատի ունենալով հասարակական պահանջը` իրենք եւս փոխվում են, հարմարվում են քաղաքական պահանջին կամ դառնում են հասարակական պահանջի պատվերի կատարողը: Սա պատեհապաշտություն չէ, քաղաքական իշխանությունը գալիս է կատարելու այն պատվերը, որ ունի ժողովուրդը, որ ունի ժամանակը»: Նոր իշխանությունը պետք է բավական վերափոխվի եւ հասկանա, որ այն Հայաստանում չէ, որ կար մինչեւ ընտրությունները, այլապես խնդիրները կուռճանան եւ լավ տեղ չեն հասցնի մեզ: Հավատո՞ւմ եք, որ անձերը կարող են իրավիճակ շտկել, մենաշնորհ վերացնել. «Համոզված եմ, որ յուրաքանչյուր աշխատանք կարող է կատարվել համապատասխան մարդկանց միջոցով. բարեփոխումներ անել բարեփոխումներին հակառակ մարդկանց միջոցով` հնարավոր չէ, ինչպես եւ` կոռուպցիան դրանց մեջ թաթախված մարդկանց միջոցով վերացնելը: Պետք է բերվեն այն կադրերը, որոնց միջոցով հնարավոր է այդ բոլորը: Աստված չանի, որ վաղը ես էլ ձեզ հետ հիասթափվեմ», ասաց նա:
Նոր նախարարությունների ձեւավորման մասին է խոսք գնում, մինչդեռ վերջերս 2008 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խնդիրներ էր տեսել, լրացուցիչ ծախսեր ենթադրող այդ քայլերն արդյոք այս պահին նպատակահարմա՞ր են: Այս հարցին Ա. Շահբազյանն այսպես պատասխանեց. «Նոր նախարարությունների ստեղծումն ու կառուցվածքային փոփոխությունները պետք է բխեն կյանքի առաջադրած պահանջներից եւ ներքին տրամաբանություն ունենան, այդ փոփոխությունները պետք է ավելացնեն կառավարության աշխատանքի արդյունավետությունը»:
Լրագրողը հարցը կոնկրետացրեց` ասենք, գիտության նախարարություն է ստեղծվում, կա ԱԺ համապատասխան հանձնաժողով, եւ ինչ-որ մի կոմիտե. այսքան շատ ղեկավար կառույցները գիտության ոլորտում ինչ-որ բան փոխելո՞ւ են: Ա. Շահբազյանն առայժմ ենթադրությունների հիման վրա չուզեց դատողություններ անել` թող արվեն, կխոսենք, մի քիչ էլ սպասենք:
Տեր-Պետրոսյանի` ներկա իշխանությունները չճանաչելու ուղղությամբ հասարակական կարծիք ձեւավորելու խոստման մասին. «Ակնհայտ է արդեն, որ Տեր-Պետրոսյանն առաջիկա մեր քաղաքական կյանքում պետք է գործի: Ես կուզեի, որ իշխանության դեմ նրա պայքարը չդառնար պետության հիմքերը խարխլող պայքար` ես հիմքեր ունեմ մտահոգություն հայտնելու: Իսկ եթե պետք է քաղաքակիրթ պայքար տարվի իշխանության դեմ` ողջունելի է, որովհետեւ քաղաքակիրթ քաղաքական պայքարն անհրաժեշտություն է. այնպես չլինի, որ Հայաստանում դա դադարի, դա միայն կառողջացնի մեր քաղաքական կյանքը»:
ԵԽԽՎ-ում հնչած Հայաստանում ժողովրդավարության վիճակի կոշտ գնահատականների եւ Վենետիկի հանձնաժողովի անդամների` ԱԺ-ում հանդիպումների մասին. ԵԽԽՎ-ի քննարկումների վերաբերյալ, իհարկե, պետք է ե՛ւ մտահոգվել, ե՛ւ եզրակացություններ կատարել ապագայի վերաբերյալ: Երկրորդ` նախագահական ընտրությունների ընդհանուր գնահատումները եւ կոնկրետ առաջարկները որ հնչում են, շատ էլ տարբեր չեն այն գնահատումներից, որ հնչել են ներսում` քաղաքական ուժերի, ընդդիմության, նույնիսկ բարձրագույն իշխանության կողմից. «Մենք բոլորս ունեինք այդ մտահոգությունները, եւ անշուշտ պետք է լրջորեն դասեր քաղել դրանցից: Բայց կուզեմ նաեւ ասել, որ մեզ համար շատ ավելի կարեւոր պետք է լինի, թե մենք ի՞նչ ենք մտածում մեր գործերի մասին եւ ինչպե՞ս ենք պատրաստվում մեր գործերը շտկել, քան թե` ուրիշներն ի՞նչ են ասում, եւ մանավանդ` ինչպե՞ս անենք, որ ուրիշները չմիջամտեն մեր գործերին», ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը` ցավալի գտնելով մարդկանց գործունեության միտումը` դրսից տղա բերելու. «Մեր խնդիրները մենք պետք է լուծենք. դժվարին խնդիր է, բայց մենք պետք է լուծենք մեր ուժերով»: Ժողովների, երթերի, հանրահավաքների անցկացման օրինագծի հետ կապված. «Ես կարծում եմ, որ մի քիչ շտապողականություն դրսեւորվեց, եւ երեւի հետընտրական օրերի շունչը, որը բնականաբար խորհրդարանում է նաեւ տիրապետում, ազդեց, այո, մենք որոշ շտկումներ պիտի կարողանանք անել: Գուցե դրա մեջ կար նոր ողբերգությունները կանխելու պահ, բայց մենք պիտի նաեւ սահմանները պահենք, որ ժողովրդավարությունը չոտնահարվի»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 24Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գարնանային իր այս նստաշրջանում կքննարկի եւ կքվեարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության առնչությամբ բանաձեւը, որի նախագիծն ...ԹԵՐԻ ԴԵՎԻՍ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՑՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՈՒՐԱԽԱԼԻ ՄԻԱՅՆ, ԵՐԲ ԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ
Ա. Հ.Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայ լրագրողների հետ հանդիպմանը Ստրասբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ...ԽՆԴԻՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃԻ ԱՆՑՆԵԼՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարության հերթական նիստում հաստատվել է նորաստեղծ Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, ...ԱՐՑԱԽՆ ԱՐԴԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՈՒՆԻ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ կայացած ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց Յուրի Հայրապետյանը, որը մինչ այդ ղեկավարում էր խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Նշենք, որ ...ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՄԵՂԱԴՐԵՆ
Թարգմ. Հ. Ծ.Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու վերաբերյալ տարակարծությունները գնալով ավելի սուր բնույթ են ընդունում Եվրոպայում, գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու խմբագիր Հարութ Սասունյանը եւ շարունակում. ...ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի հայ համայնքը կկազմակերպի զոհերի հիշատակման արարողություն: Մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ Ներկայացուցիչների պալատի ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ինչո՞ւ: «Ինձ ճանաչողները այդ հարցը չեն տալիս», ասաց տկն Խոդիկյանը ու շարունակեց «Կա մի ժամանակ եւ դա հենց ...ՍԱՐԳԻՍ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 2Մոսկովյան մամուլը ծուլորեն արձագանքեց Հայաստանի նոր ղեկավարի պաշտոնական «պսակադրությանը»: Եվ դա բացատրելի է. Սերժ Սարգսյանին այստեղ, ինչպես ասում են, անգիր գիտեն եւ ռուս-հայկական հարաբերություններում ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ
Մ. Խ.Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախագահը վստահություն է հայտնել, որ ոչ միայն մեր դիվանագետներն, այլեւ հասարակության ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋՎԱ ԵՎ ՀԵՏՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԲանակցություններն ավարտված չեն, բայց քիչ ժամանակ է մնացել, եւ մենք շուտով կիմանանք կառավարության վերջնական պատկերի մասին. սա ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի պատասխանն էր կառավարության ...«ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնդրադառնալով մայիսի 1-ից գազի սակագների փոփոխությանը, «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մինչեւ մայիսի 1-ը բնակիչները վճարելու ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Գ. Գ.Մաշտոցի պողոտայի 45 ա շենքի 6-րդ եւ 7-րդ մուտքերի բնակիչները բողոք-դիմումով դիմել են նորընտիր նախագահին` հիշեցնելով, որ դեռեւս նրա վարչապետ եղած ժամանակվա հանձնարարականով ուսումնասիրվել եւ առաջարկվել ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԷրեբունի թանգարանը այս տարի շահել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դրամաշնորհը 1,5 մլն դրամ արժողությամբ, իսկ մշակույթի նախարարությունից ստացել է 30 մլն դրամ՝ թանգարանի նորոգման եւ բերդաքաղաքի ...ԹԱՎՋՈՒԹԱԿԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Օրերս Կամերային երաժշտության տանը կայացած թավջութակի երաժշտության առաջին հանրապետական փառատոնը միտում ունի վերադարձնելու թավջութակի նախկին համբավը, վերաիմաստավորելու գործիքի դերն ու նշանակությունը: Թավջութակը ...«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ»՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՏԻՆ
Հ. Ծ.Ավելի քան 150 կոնգրեսականներ եւ հասարակական ակտիվիստներ ներկա են եղել Կապիտոլ Հիլում ապրիլի 9-ին «Արտույտների ագարակը» ֆիլմի պրեմիերային՝ Մ. Նահանգներում, տեղեկացնում է Հայ դատի արեւելյան շրջանի գործադիր ...ՆՇՎԵՑ ՈՍՏԻԿԱՆԻ ՕՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության ստեղծման յոթերորդ եւ ՀՀ ՆԳ մարմինների կազմավորման 90-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումները շարունակվեցին «Հաղթանակ» զբոսայգում եւ ՀՀ ոստիկանության շենքի առջեւ տեղադրված «Իրավակարգի զինվոր» ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՔԱՀԱՆԱՆԵՐ
4Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Իրաքի թեմի հոգեւոր սպասավոր Վազգեն քահանա Ազիզյանը եւ Արցախի թեմից` Ստեփաննոս քահանա Հակոբյանը: Վազգեն քահանա Ազիզյանին ...ԴԱԼՈՒԶՅԱՆՆ ՈՒ ԱՎԴԱԼՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը կանանց մրցաշարում մրցահարթակը տրամադրվել էր 63 եւ 69 կգ քաշային մարզուհիներին: Հայ մարզասերներն առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում Մելինե ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԴԵՄ
Ռ. Պ.«Լեւոն Գուլյանի մահվան գործը կարճվեց քաղաքական շատ լարված շրջանում, ինչը ես պատահական չեմ համարում: Ընդհանրապես չեմ սիրում ածականներ ասել, բայց այս գործի կարճումը համարում եմ ցինիզմ», Ժուռնալիստների միությունում ...«ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀԺԿ գրասենյակում երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հետընտրական եւ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ձերբակալվածների գործերի քննության արդյունքներին անդրադարձան ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը եւ մի ...ԴՊՐՈՑԻՑ ԴԱՏԱՐԱՆ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸստ խմբագրության ստացած հաղորդագրության, երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մի քրեական գործի դատավարության առաջին նիստը, որի հասարակական հետաքրքրությունը ...
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ, ԱՆԿԱԽ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՌՈՒՍԱԿԱՆ ԾԱՂՐ` Какой привет, такой ответ ՈՃՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՎԱՂՎԱ «ԱԶԳԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ- ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱԽՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է «ԿԱՐՄՐԵԼ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

