
ԹԵՀՄԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ «B» ԽՄԲՈՒՄ
Իտալիայի Լինյանո-Սաբյադորո քաղաքում մեկնարկել են ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Եվրոպայի առաջնությունները: Եթե տղամարդիկ վիճարկում են միայն առաջնության պարգեւները, ապա կանայք բացի մեդալներից, պայքար են մղում նաեւ օլիմպիական վերջին ուղեգրերի համար: Ուղեգրերի բաշխումը կատարվելու է ելնելով թիմային հաշվարկից: Ընդ որում հաշվի են առնվելու ոչ միայն Եվրոպայի ընթացիկ առաջնության, այլեւ աշխարհի նախորդ առաջնության արդյունքները: Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը իր համար առնվազն մեկ ուղեգիր ապահովել է եւ փորձելու է եւս մեկը նվաճել Եվրոպայի առաջնության արդյունքներով:
Ուղեգրերի խաղարկման հարցը բնականաբար լրացուցիչ լարվածություն է ստեղծել կանանց մրցաշարում: Յուրաքանչյուր կիլոգրամը, գրաված տեղը կարող են վճռորոշ լինել: Իտալիայում մրցավեճի կբռնվեն 43 երկրների 290 ծանրորդ-ծանրորդուհիներ:
Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Թեհմինա Կարապետյանը: 22-ամյա մարզուհին մասնակցեց մինչեւ 53 կգ քաշայինների «B» խմբի մրցաշարին: Այստեղ հանդես էին գալիս ընդամենը 5 մարզուհիներ: Թեհմինան պոկում վարժությունը սկսեց 70 կգ-ից: Առաջին փորձը հաջող էր: Իսկ ահա հաջորդ քաշը (73 կգ) նա հաղթահարեց միայն 3-րդ մոտեցմամբ: Հրում վարժությունում էլ հայ մարզուհու երեք մոտեցումներից երկուսը հաջողությամբ պսակվեցին: Նա հաջորդաբար գլխավերեւում պահեց 95 եւ 99 կգ-անոց ծանրաձողը: Իսկ ահա 102 կգ-ը նրան չենթարկվեց: Այսպիսով, երկամարտում Կարապետյանը ցույց տվեց 172 կգ արդյունք, որը լավագույն ցուցանիշն էր «B» խմբում հանդես եկած 5 մարզուհիների մեջ: Ճիշտ է, նույնպիսի արդյունքի էր հասել նաեւ ուկրաինուհի Յուլիա Դերկաչը, սակայն նա անձնական քաշով ավելի ծանր էր Թեհմինայից:
Թե ընդհանուր հաշվարկով ո՞ր տեղը գրավեց Թեհմինա Կարապետյանը, հայտնի դարձավ երեկ ուշ գիշերին, երբ մրցահարթակ դուրս եկան մինչեւ 53 կգ քաշային կարգի «A» խմբում ընդգրկված ուժեղագույն մարզուհիները: Իհարկե, դժվար թե Թեհմինայի արդյունքը բավարար լիներ մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
Մրցումների առաջին օրը մեդալների անդրանիկ հավաքածուն վիճարկեցին մինչեւ 48 կգ քաշային մարզուհիները: Այստեղ հաջողությունն ուղեկցեց Թուրքիայի ներկայացուցիչներին: Չեմպիոնուհու կոչման համար հիմնական պայքարն ընթացավ թուրք մարզուհիներ Սիբել Օզկանի եւ Նուրքան Թայլանի միջեւ: Նրանց մրցավեճին փորձեց խառնվել նաեւ իտալուհի Կատերինա Պագլիարոն, որը լավագույն արդյունքը ցույց տվեց առաջին վարժությունում՝ պոկելով 88 կգ: Իտալուհին բոլոր երեք մոտեցումներն էլ անթերի կատարեց: Իսկ ահա Թայլանն ու Օզկանը միայն մեկ հաջող փորձ կատարեցին եւ բարձրացրին համապատասխանաբար 87 եւ 86 կգ: Ընդ որում, Թայլանը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ հաղթահարել 87 կգ ծանրությունը, այլապես 0 կստանար եւ դուրս կմնար մեդալների համար մղվող պայքարից:
Հրում վարժությունում եւս իտալուհին հաջող հանդես եկավ եւ արդյունավետ օգտագործեց երեք փորձերն էլ՝ հաջորդաբար բարձրացնելով 101, 103 եւ 106 կգ ծանրությունները: Թուրք մարզուհիները թեեւ մեկական անհաջող մոտեցմանը, այնուամենայնիվ, գերազանցեցին Պագլիարոյին: Օզկանը ցույց տվեց 110 կգ, Թայլանը՝ 109 կգ: Արդյունքում, նրանք երկամարտում ցույց տվեցին միեւնույն արդյունքը (196 կգ)՝ 2 կգ-ով առաջ անցնելով բրոնզե մեդալակիր իտալուհուց: Իսկ չեմպիոնի հարցը վճռեց մարզուհիների անձնական քաշը: Բախտը ժպտաց Նուրքան Թայլանին, որն իր մրցակցուհուց 380 գրամով ավելի թեթեւ էր:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, որ Հայաստանում հարստանալու միակ ճանապարհը գիտելիք ձեռք բերելն է, ...ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԵԼԻՔՆ Է
Ա. Հ. 1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկման էր դրվել նաեւ 2007 թվականին մարդու իրավունքների առնչությամբ գործողությունների տարեկան զեկույցը, որ ներկայացրեց ԵԽ ...ԵԽԽՎ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐՑԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Ստրասբուրգում երեկ առավոտյան քննարկվեց հինգշաբթի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում քննարկման եւ քվեարկության դրվելիք բանաձեւը` կապված ...ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՈՎ ՉԳԻՏԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Ա. Հ.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստում պատվիրակների հարցերին էր պատասխանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը Գերմանիայի կանցլերից ...ԱՆՑԱԾ ՏԱՐԻ 338 ՀԱԶԱՐ 300 ՄԱՐԴ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ 51 ԵՐԿՐՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Անցած տարի ամբողջ աշխարհում եղել է 338 հազար 300 ապաստանի դիմում-հայց աշխարհի 51 երկրների իշխանություններին, այսինքն` այդքան անձ փորձել է իր պաշտպանությունը գտնել այլ երկրներում», երեկ «Հայելի» ակումբում ...ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում երեկ տեղեկացրել է, որ մայիսի 1-ից դադարեցվում է գազի սակագների սուբսիդավորումը: «Նախագահի հանձնարարականով կառավարությունը պատրաստում ...ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ՔԱՆ ԻՆՔԸ ՄԱՀԸ
Տ. ՀԱԿՈԲ քահանա ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Հակառակ նախնական պայմանավորվածության, որ ստորեւ տպագրվող հոդվածի հեղինակ Տեր հորը առիթ է տրվելու Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին եւ Ամենայն հայոց հայրապետին խծբծել փորձող «Հայկական ժամանակ» օրաթերթում ...ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԳյումրիի թատրոնը միշտ էլ կարեւոր նշանակություն է ունեցել մեր թատերական կյանքում: Հենց այդ թատրոնից են մայր թատրոն տեղափոխվել շատ անվանի դերասաններ, որոնք մկրտվել ու վարպետացել են հենց վարպետների քաղաք ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
Գ. Գ.«Ակադեմիա» պատկերասրահում այսօր կկայանա «Ջուրը սահմաններ չի ճանաչում. Ջուրը կյանք է» բնապահպանական լուսանկարների մրցույթի հայ հաղթողների մրցանակների հանձնումը: Բնապահպանական լուսանկարների մրցույթին մեր ...ՀԱՅՈՑ ՊՈԵԶԻԱՅԻ ՆՅՈՒՅՈՐՔՑԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, ներշնչվելով Ռոբին Ուիլյամսի հիանալի դերակատարությամբ նկարահանված «Մահացած բանաստեղծների ընկերությունը» (Dead Poets՛ Society 1989 թ.) ֆիլմի ուսանողների ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Մ. Մ.Արդեն ավանդական դարձած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը չորրորդ անգամ կմեկնարկի ապրիլի 17-ից ու կտեւի մինչեւ հունիսի 15-ը: Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահը իր հյուրընկալ դռները ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԲԱՏԻԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ
ԱՇԽԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԹեքեյան մշակութային կենտրոնում բացվել է երիտասարդ նկարչուհի Կատյա Խաչատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Նկարչուհին 18 տարեկան է: Կյանքի մեծ մասը՝ 11 տարին ապրել է Ռուսաստանի Սամարա ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՈՂԸ
Մ. Բ.Հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի 40-ամյա գիտական գործունեությունը ուղղված է Նախիջեւանի պատմական գավառների հոգեւոր-մշակութային, ազգագրական արժեքների պահպանությանը: Նրա մտահոգությունները սկսել են դեռեւս ...ԱՅՍՕՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԻ ՏՈՆՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 16-ին նշվում են ՀՀ ոստիկանության ստեղծման 7-րդ եւ ՀՀ ՆԳ մարմինների կազմավորման 90-րդ տարեդարձները: ՀՀ ոստիկաններ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի գլխավորած ...ԹԵՀՄԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ «B» ԽՄԲՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայի Լինյանո-Սաբյադորո քաղաքում մեկնարկել են ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Եվրոպայի առաջնությունները: Եթե տղամարդիկ վիճարկում են միայն առաջնության պարգեւները, ապա կանայք բացի մեդալներից, պայքար ...1,5 ՄԼՆ ԵՎՐՈ ՇՏՈՒՐՄԻՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջերս միջին քաշում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆելիքս Շտուրմը մարտահրավեր էր նետել IBF-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր Արթուր Աբրահամին` բարձրագոչ հայտարարելով, թե անպայման կհաղթի հայ բռնցքամարտիկին: ...ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵՑԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Միանգամից չորս շախմատիստներ ցույց տվեցին միեւնույն արդյունքը` 9 հնարավորից վաստակելով 7-ական միավոր: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմել լրացուցիչ ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ
Ֆուտզալի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն անփառունակ ելույթներ ունեցան Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Ընտրական 7-րդ խմբում ընդգրկված հայ ֆուտբոլիստները բոլոր ...ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Շախմատիստի տանը կայացավ ավանդական դարձած միջբանկային շախմատային 5-րդ մրցաշարը, որը նվիրված էր հայկական դրամի 15-ամյակին: Մրցաշարին մասնակցում էին Կենտրոնական բանկի, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի, Ինեկոբանկի, Արմսվիսբանկի, ...ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀռոմում ավարտված թհեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում գերազանց հանդես եկավ Արման Երեմյանը: 78 կգ քաշային կարգում Արմանը հաղթելով իր բոլոր հինգ մրցակիցներին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ռեգբիի ազգային հավաքականը հաջող սկսեց ընտրական մրցաշարը: Եվրոպայի առաջնության «Ա» խմբի 3-րդ ենթախմբի ընտրական մրցաշարում հայ ռեգբիստները 23-11 հաշվով պարտության մատնեցին Դանիայի հավաքականին: ...ԺԱՄԿԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է, ՄՐՑԱՎԱՅՐԸ` ՈՉ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովի եւ Վախթանգ Դարչինյանի մենամարտը կկայանա օգոստոսի 2-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Կիրիլովը, որն արդեն ստորագրել ...ԽՑԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱմեն օր Շրջանայինի Կորյուն-Աբովյան խաչմերուկի հատվածում ցերեկվա ժամերին փոխադրականում հայտնված մարդը մի մազ պակաս է խելագարությունից: Երեկ, օրինակ, ժամը 13:30-ից 14:30 թիվ 54 երթուղայինը, ուղեւորներս ...ՌԵԿՏՈՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
1Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել նախկին ռեկտոր, նկարիչ Արամ Իսաբեկյանը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրել է ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գրիգորյանը, ակադեմիայի կառավարման խորհրդի ...ԿԱՑՆՈՎ 65 ՄԵՏՐ ՄԱԼՈՒԽ ԿՏՐԵՑ ՈՒ ԳՈՂԱՑԱՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 14-ին, երկաթգծի «Գյումրի» կայարանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1983-ին ծնված Հայկազ Գ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 8 մետր երկարության ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄՐՋԻ ՄՈՏ
Ապրիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած ծակած-կտրած վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1984-ին ծնված Հարություն Գաբոյանի դիակը: ...ԴԱՐՁՅԱԼ «ԶԻՆԱՆՈՑ-2008»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 14-ին երկաթգծի «Գյումրի» կայարանի ոստիկանության գծային բաժին է ներկայացել 1956 թ. ծնված Պարգեւ Փ.-ն եւ կամավոր հանձնել ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 52, 5,45 մմ տրամաչափի 41 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի ...
ՅՈՒՀԱՆՆԱ ԷԼ-ԱՐՄԱՆԻ` ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Հ. Ծ.ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃՌԱԿԱՆԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

