
ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԻՑ
Գյումրիի թատրոնը միշտ էլ կարեւոր նշանակություն է ունեցել մեր թատերական կյանքում: Հենց այդ թատրոնից են մայր թատրոն տեղափոխվել շատ անվանի դերասաններ, որոնք մկրտվել ու վարպետացել են հենց վարպետների քաղաք Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական թատրոնում: Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը «նեղացել է թատրոնից»: Ի՞նչն էր պատճառը, որ 3 տարի 3 ամիս աշխատելուց հետո պրն Ծատուրյանը հեռացավ թատրոնից: «Ասեմ, ինձ նեղացնելը այդքան էլ հեշտ բան չէ, ես հեռացա թատրոնից, որովհետեւ տեսա հանդիսատեսի պակաս, պարզապես չկան: Շատ ցավալի է, երբ 3 ամիս աշխատում ես մի ներկայացման վրա, որն ընդամենը 3-4 անգամ է խաղացվում` կիսադատարկ դահլիճում. դա շատ տխուր տեսարան է: Ես հեռացա թատրոնից, իհարկե շատ մեծ պայքար մղելուց հետո: Ճիշտ հասկացեք, պայքարում էի, որ ամեն գնով հանդիսատեսը գար թատրոն, բայց այդ հարցում ինձ չէին օգնում, այլ... Գյումրիի թատրոնի շենքում կա մի «Նոստալջի» ակումբ, որը Երեւանից բերում է երգիչ-երգչուհիների, ռաբիս կատարողների ու դահլիճը լցնելով, աշխատում են: Իսկ թատրոնի տնօրենությունը շենքի արենդայի գումարը վերցնելով գոհ է մնում, մատը-մատին չի տալիս ինձ օգնելու: Իմ աշխատած ժամանակահատվածում թատրոնում բեմադրվել է 21 պիես, քանի որ 3-4 անգամ խաղալուց հետո ստիպված էինք նոր գործ բեմադրել, որ հանդիսատես ունենանք»:
Նիկոլայ Ծատուրյանն անձամբ բեմադրել է վեց պիես՝ «Հրեշը լուսնի վրա» (Կալինովսկի), «Ավգյան ախոռներ» (Դյուրենմաթ), «Փողի զորութինը» (Սունդուկյան), «Բումերանգ» (Քալանթարյան), «Գավառային անեկդոտ» (Վամպիլով), «Ծեր կինը փախած տնից» (Խոդիկյան), իսկ մյուսները՝ բեմադրվել են հրավիրված երիտասարդ բեմադրիչ-ռեժիսորների կողմից: Պրն Ծատուրյանը նշեց նաեւ, որ գյումրեցի հանդիսատեսը թեեւ շատ նրբորեն է մոտենում ներկայացումներին, սակայն հետ է սովորել թատրոն հաճախելուց: Երբ պրն Ծատուրյանը թատրոնի տնօրենի հետ եղած իրավիճակը շտկելու շուրջ բանավիճել է, վերջինս պնդել է, ինչպես պատմում էր Նիկոլայ Ծատուրյանը, որ գյումրեցի հանդիսատեսը ուրիշ ներկայացումներ է սիրում՝ «Սոս եւ Վարդիթեր», «Չար ոգին» ... «Բեմադրեցի այդ գործերը ու դրանք էլ 8 անգամ ցուցադրելուց հետո նույն բախտին արժանացան՝ կիսադատարկ դահլիճներ»: Թատրոնի գեղ. ղեկավարը թատրոնից դուրս գալու մասին վաղուց է տեղեկացրել մշակույթի նախարարին: Նա դժգոհ էր նաեւ թատրոնի կոլեկտիվի կոպիտ աշխատաոճից ու պնդում էր. «Մարդը պիտի թատրոն գա ինչպես եկեղեցի, որտեղ պետք է լինի կուլտուրա... բազմիցս այդ մասին նրանց զգուշացրել եմ, բայց ոչ մի արդյունք»: Այնուհետեւ ավելացնելով, ասաց. «Եթե նոր գործ ես բեմադրում, 2-3 անգամ խաղում ենք երեկոյան ու դրանից հետո ցերեկային՝ դպրոցների աշակերտների համար ու աշակերտներն էլ իրենց ծնողների հետ են գալիս, քանի որ ցերեկային ներկայացման տոմսն արժե 300 դրամ, իսկ երեկոյանը՝ 800 դրամ, դրա համար էլ երեկոյան ներկայացման չեն գալիս: Տոմսեր առաքողներ չկան, գովազդներ չկան ու մենք՝ թատրոնը նկատի ունեմ, հայտնվեցինք այս վիճակում, ոչինչ չի արվում թատերասերների ճաշակը բարձրացնելու համար: Ստացվում է այսպես՝ մենք ենք, մեր ճահիճը: Ես ինչքան պայքարեցի, ապարդյուն դուրս եկավ, տեսա, որ մի հաստ պատի եմ դեմ առել, որի լուծումը միայն հեռանալն է»:
Այժմ Նիկոլայ Ծատուրյանը Երեւանում է ու սպասում է, թե որտեղ կնշանակեն: Սովորության համաձայն կատակեց. «Պարտիայի կոչով Գյումրի գնացի, արեւուդ մեռնեմ, ռեժիսոր բալա... ձեռնունայն չես մնա, ռեժիսոր բալա...»: «Պրն Ծատուրյան, դուք 20 տարի աշխատել եք Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնում, հնարավո՞ր է, որ վերադառնաք» իմ հարցին պատասխանեց. «Ես վատ գործեր չեմ արել, բայց տեսնում եմ էս դարում ամեն մեկը իրեն գովելով է զբաղված, ես էլ համեստ-համեստ սպասում եմ»: Իր կյանքի 63 տարիներում Նիկոլայ Ծատուրյանը 163 բեմադրություններ, միջոցառումներ ու հոբելյանական երեկոներ է արել ու հիմա էլ կցանկանար հենց Սունդուկյանի մայր թատրոնում աշխատել: «20 տարի այդ թատրոնում կյանք եմ մաշել: Ես երբեք մարդկանց տակը փորող չեմ, բայց եթե որոշեն, ուրեմն գեղարվեստական ղեկավար կլինեմ, էլի եմ կրկնում՝ եթե»:
Այժմ ռեժիսորը մի քանի գործերի վրա է աշխատում ու հետաքրքրական ծրագրեր ունի, որոնցից մեկն արդեն իրականացել է: Հովհ. Թումանյանի հեքիաթների եւ սիրային պոեզիայի, աֆորիզմների՝ «Իսկ սերը կա...» վերնագրով ձայնասկավառակի թողարկումն իրականացրել է պրոդյուսեր Սամվել Հովհաննիսյանի հետ: Նման սկավառակները ավելի մոտիկից են ծանոթացնում հայ գրողների՝ Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սեւակի, Գեւորգ Էմինի, Շառլ Ազնավուրի, Կոմիտասի, Ավ. Իսահակյանի եւ այլոց բանաստեղծություններին անվանի ասմունքողների օգնությամբ: Նախաձեռնել են առաջիկայում 3-8 տարեկան երեխաների համար թողարկել բանաստեղծությունների, հեքիաթների հավաքածուներ, որոնց թվում կլինի նաեւ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»:
«Ռեժիսորը միշտ պետք է ձեռքը պահած լինի ժողովրդի զարկերակի վրա ու նրանց պահանջարկի շրջանակում բեմադրի այն, ինչի սպասում է», ամփոփեց մեր զրույցը Նիկոլայ Ծատուրյանը ու ընդգծեց «բեմադրիչի հաջողության գաղտնիքը դա է»:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, որ Հայաստանում հարստանալու միակ ճանապարհը գիտելիք ձեռք բերելն է, ...ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԵԼԻՔՆ Է
Ա. Հ. 1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկման էր դրվել նաեւ 2007 թվականին մարդու իրավունքների առնչությամբ գործողությունների տարեկան զեկույցը, որ ներկայացրեց ԵԽ ...ԵԽԽՎ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐՑԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Ստրասբուրգում երեկ առավոտյան քննարկվեց հինգշաբթի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում քննարկման եւ քվեարկության դրվելիք բանաձեւը` կապված ...ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ՈՎ ՉԳԻՏԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Ա. Հ.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստում պատվիրակների հարցերին էր պատասխանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը Գերմանիայի կանցլերից ...ԱՆՑԱԾ ՏԱՐԻ 338 ՀԱԶԱՐ 300 ՄԱՐԴ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ 51 ԵՐԿՐՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Անցած տարի ամբողջ աշխարհում եղել է 338 հազար 300 ապաստանի դիմում-հայց աշխարհի 51 երկրների իշխանություններին, այսինքն` այդքան անձ փորձել է իր պաշտպանությունը գտնել այլ երկրներում», երեկ «Հայելի» ակումբում ...ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում երեկ տեղեկացրել է, որ մայիսի 1-ից դադարեցվում է գազի սակագների սուբսիդավորումը: «Նախագահի հանձնարարականով կառավարությունը պատրաստում ...ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ՔԱՆ ԻՆՔԸ ՄԱՀԸ
Տ. ՀԱԿՈԲ քահանա ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Հակառակ նախնական պայմանավորվածության, որ ստորեւ տպագրվող հոդվածի հեղինակ Տեր հորը առիթ է տրվելու Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին եւ Ամենայն հայոց հայրապետին խծբծել փորձող «Հայկական ժամանակ» օրաթերթում ...ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԳյումրիի թատրոնը միշտ էլ կարեւոր նշանակություն է ունեցել մեր թատերական կյանքում: Հենց այդ թատրոնից են մայր թատրոն տեղափոխվել շատ անվանի դերասաններ, որոնք մկրտվել ու վարպետացել են հենց վարպետների քաղաք ...ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
Գ. Գ.«Ակադեմիա» պատկերասրահում այսօր կկայանա «Ջուրը սահմաններ չի ճանաչում. Ջուրը կյանք է» բնապահպանական լուսանկարների մրցույթի հայ հաղթողների մրցանակների հանձնումը: Բնապահպանական լուսանկարների մրցույթին մեր ...ՀԱՅՈՑ ՊՈԵԶԻԱՅԻ ՆՅՈՒՅՈՐՔՑԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, ներշնչվելով Ռոբին Ուիլյամսի հիանալի դերակատարությամբ նկարահանված «Մահացած բանաստեղծների ընկերությունը» (Dead Poets՛ Society 1989 թ.) ֆիլմի ուսանողների ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Մ. Մ.Արդեն ավանդական դարձած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը չորրորդ անգամ կմեկնարկի ապրիլի 17-ից ու կտեւի մինչեւ հունիսի 15-ը: Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահը իր հյուրընկալ դռները ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԲԱՏԻԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ
ԱՇԽԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԹեքեյան մշակութային կենտրոնում բացվել է երիտասարդ նկարչուհի Կատյա Խաչատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Նկարչուհին 18 տարեկան է: Կյանքի մեծ մասը՝ 11 տարին ապրել է Ռուսաստանի Սամարա ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՈՂԸ
Մ. Բ.Հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի 40-ամյա գիտական գործունեությունը ուղղված է Նախիջեւանի պատմական գավառների հոգեւոր-մշակութային, ազգագրական արժեքների պահպանությանը: Նրա մտահոգությունները սկսել են դեռեւս ...ԱՅՍՕՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԻ ՏՈՆՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 16-ին նշվում են ՀՀ ոստիկանության ստեղծման 7-րդ եւ ՀՀ ՆԳ մարմինների կազմավորման 90-րդ տարեդարձները: ՀՀ ոստիկաններ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի գլխավորած ...ԹԵՀՄԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ «B» ԽՄԲՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայի Լինյանո-Սաբյադորո քաղաքում մեկնարկել են ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Եվրոպայի առաջնությունները: Եթե տղամարդիկ վիճարկում են միայն առաջնության պարգեւները, ապա կանայք բացի մեդալներից, պայքար ...1,5 ՄԼՆ ԵՎՐՈ ՇՏՈՒՐՄԻՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջերս միջին քաշում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆելիքս Շտուրմը մարտահրավեր էր նետել IBF-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր Արթուր Աբրահամին` բարձրագոչ հայտարարելով, թե անպայման կհաղթի հայ բռնցքամարտիկին: ...ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵՑԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Միանգամից չորս շախմատիստներ ցույց տվեցին միեւնույն արդյունքը` 9 հնարավորից վաստակելով 7-ական միավոր: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմել լրացուցիչ ...ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ
Ֆուտզալի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն անփառունակ ելույթներ ունեցան Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Ընտրական 7-րդ խմբում ընդգրկված հայ ֆուտբոլիստները բոլոր ...ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Շախմատիստի տանը կայացավ ավանդական դարձած միջբանկային շախմատային 5-րդ մրցաշարը, որը նվիրված էր հայկական դրամի 15-ամյակին: Մրցաշարին մասնակցում էին Կենտրոնական բանկի, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի, Ինեկոբանկի, Արմսվիսբանկի, ...ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀռոմում ավարտված թհեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում գերազանց հանդես եկավ Արման Երեմյանը: 78 կգ քաշային կարգում Արմանը հաղթելով իր բոլոր հինգ մրցակիցներին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ռեգբիի ազգային հավաքականը հաջող սկսեց ընտրական մրցաշարը: Եվրոպայի առաջնության «Ա» խմբի 3-րդ ենթախմբի ընտրական մրցաշարում հայ ռեգբիստները 23-11 հաշվով պարտության մատնեցին Դանիայի հավաքականին: ...ԺԱՄԿԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է, ՄՐՑԱՎԱՅՐԸ` ՈՉ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովի եւ Վախթանգ Դարչինյանի մենամարտը կկայանա օգոստոսի 2-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Կիրիլովը, որն արդեն ստորագրել ...ԽՑԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱմեն օր Շրջանայինի Կորյուն-Աբովյան խաչմերուկի հատվածում ցերեկվա ժամերին փոխադրականում հայտնված մարդը մի մազ պակաս է խելագարությունից: Երեկ, օրինակ, ժամը 13:30-ից 14:30 թիվ 54 երթուղայինը, ուղեւորներս ...ՌԵԿՏՈՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
1Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել նախկին ռեկտոր, նկարիչ Արամ Իսաբեկյանը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրել է ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գրիգորյանը, ակադեմիայի կառավարման խորհրդի ...ԿԱՑՆՈՎ 65 ՄԵՏՐ ՄԱԼՈՒԽ ԿՏՐԵՑ ՈՒ ԳՈՂԱՑԱՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 14-ին, երկաթգծի «Գյումրի» կայարանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1983-ին ծնված Հայկազ Գ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 8 մետր երկարության ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄՐՋԻ ՄՈՏ
Ապրիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած ծակած-կտրած վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1984-ին ծնված Հարություն Գաբոյանի դիակը: ...ԴԱՐՁՅԱԼ «ԶԻՆԱՆՈՑ-2008»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 14-ին երկաթգծի «Գյումրի» կայարանի ոստիկանության գծային բաժին է ներկայացել 1956 թ. ծնված Պարգեւ Փ.-ն եւ կամավոր հանձնել ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 52, 5,45 մմ տրամաչափի 41 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի ...
ՍՏԱՄԲՈՒԼԻ «ՄԱՐԱԼ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ ԿԳՆԱ ԵՐԵՎԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՄՆ-Ն ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ»
Հ. Չ.ՓՈՔՐ ԱԶԳԻ ՄԵԾ ԲԵՌԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ՄԻ ԵՐԳ ԳՐԵԼ...»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

