
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
«Ամենայն հավանականությամբ, սա, իհարկե, ինչ-որ տեղ էլի մնում է իմ անձնական կարծիքը, ընդդիմությունը կփորձի ժողովրդի հետ կենդանի կապը վերականգնել, ինչն ընդհատված է այսօր: Առավել չափով հանրահավաքների տեսքով, որովհետեւ ժողովրդի հետ կապը լրատվամիջոցների հետ` նկատի ունեմ հեռուստաալիքները, փակ են ընդդիմության համար», երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Պատգամավորն անդրադարձավ օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ներկայացրած ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին` նշելով, որ փաստաթուղթը խիստ լրամշակման կարիք ունի, միայն լուրջ լրամշակումից հետո ներկայացված հայտարարության նախագիծը դուրս կգա իր ամորֆ վիճակից ու լավագույնս կներկայացնի առանցքային խնդիրները:
Վարդան Խաչատրյանը ադրբեջանական կողմի շեշտադրումներից հասկացել է, որ Մինսկի խմբի ձեւաչափին վերադառնալ հնարավոր է միայն այն փաստաթղթային հենքի վրա, ինչը ՄԱԿ-ի լիագումար նիստի բանաձեւն է եղել, «որն, իմ կարծիքով, ոչ միայն որոշակի վտանգներ է պարունակում, այլեւ հնարավորություն է պարունակում օտարելու գործընթացն այդ շրջանակից»:
Կառավարության հրաժարականից հետո 40-օրյա ժամկետում նոր կառավարության կազմի ձեւավորման փուլն է: «Ազգի» հարցին, թե արդյոք «Ժառանգությանը» եղե՞լ են պաշտոնների առաջարկներ կամ գոնե նախնական քննարկումներ, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Մեզ որեւէ առաջարկություն չի եղել, նախնական քննարկում չի անցկացվել: «Ժառանգություն» կուսակցությունը, լինելով ընդդիմադիր, մնում է իր դիրքերում` համարելով, որ կամայական իշխանություն կազմելուն անգամ այս իրավիճակում մասնակցելը զգալի չափով պետք է պայմանավորված լինի մարտի 1-2-ի դեպքերի լիարժեք լուսաբանմամբ եւ գնահատմամբ, եւ մենք գտնում ենք, որ այս առումով պետք է ստեղծվի անկախ հանձնաժողովը, որը կուսումնասիրի խնդիրը, եւ դրանից ելնելով լուրջ գնահատական կտրվի թե՛ ներկա, թե՛ անցած իշխանություններին: «Ժառանգությունը» համարում է, որ դա առանցքային խնդիր է, որի ուսումնասիրությունը հնարավորություն կտա լույս սփռելու, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում եւ ինչպիսի հարաբերություններ այդ իշխանության հետ արժե պահպանել կամ փոփոխել»:
Մինչ նոր կառավարությունը կկազմվի, խորհրդարանական ընդդիմադիր համարվող միակ կուսակցությունը նույն կերպ կշարունակի իր խորհրդարանական աշխատանքը. «Արմատական վերանայման հիմքեր չենք տեսնում, խորհրդարանում աշխատանքն ինչպես անցել է, ընդդիմության մոտեցումն ինչպես կուսակցությունը ներկայացրել է, այդպես էլ կշարունակվի»:
Վարդան Խաչատրյանը համոզված է, որ ձերբակալվածներին ազատ արձակելը, ինչպես Ագոյի խումբն է որակել, ոչ թե նախապայման է, այլ ընդառաջ կատարված քայլերից առաջինը. «Նստել բանակցությունների առանց բանտարկյալներին ազատ արձակելու, նշանակում է նստել բանակցությունների այդ մարդկանց հաշվին: Դա նախապայման չէ, այլ ընդառաջ կատարված քայլերից առաջինն է, որը պետք է իշխանությունն անի»:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավորն ասաց նաեւ, որ իրենք չճշտված տեղեկություններ ունեն մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ մահացած ուրիշ 3 մարդկանց մասին: Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ իրենց տեղեկությունը դեռեւս ճշտված չէ, եւ իրենք փորձելու են այդ տեղեկությունը ճշտել գլխավոր դատախազությունից:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
Սարգիս գրել է:
Էդ ուղեղից խփված «Ժառանգության» Րաֆֆի Հովանիսյանին ինչու՞ չեն վռնդում Հայաստանից: Նա և իր հայրը ամերիկյան գործակալներ են և լտպ-ի հետ աշխատում են կազմալուծել մեր պետականությունը և ծախել Մեր Հայրենիքը: Այս ստոր ու քարշահոգի նողկալի կռիսները ՀԱՅ ՉԵՆ, միայն հայի անուն են կրում: Թող ժողովուրդը սրանց հետ հաշվի նստի ))))))): Ջան հայրենասեր մարտիկներ Ձեզ տեսնենք:
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ 16«Զեկուցող, արդյոք դուք գիտե՞ք եւ ընդգրկե՞լ եք զեկույցում, որ Հայաստանում 9 զոհ է եղել մարտի 1-ի իրադարձություններում, 100-ից ավելի մարդիկ դեռեւս ձերբակալված են, իսկ արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանում ...ՄԵՐ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Այս հայտարարությունը բնավ էլ տագնապի արտահայտություն չէ, ուղղակի սթափ, ամենօրյա աշխատանքի կոչ է արվում»: Այս միտքը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանինն էր, որն անցած շաբաթ Ազգային ժողովի քառօրյա ...«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Ամենայն հավանականությամբ, սա, իհարկե, ինչ-որ տեղ էլի մնում է իմ անձնական կարծիքը, ընդդիմությունը կփորձի ժողովրդի հետ կենդանի կապը վերականգնել, ինչն ընդհատված է այսօր: Առավել չափով հանրահավաքների տեսքով, ...«ՍԻԼ-ԿՈՆՑԵՌՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
«Սիլ-կոնցեռնից» ստացած հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարված ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ հետապնդումներին, «Սիլ կոնցեռնի» մեջ ընդգրկված ձեռնարկությունների նկատմամբ գործողություններին: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ
24Ռուսական «Նովայա իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նախագահի նախկին թեկնածուն իր բողոքն է հայտնել եվրոպական եւ միջազգային կառույցներից, որոնք, ըստ նրա, ճիշտ գնահատական չեն տվել հայաստանյան իրադարձություններին: ...ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻսրայելական «Ջեռուսալեմ փոստ» թերթի երեկվա համարում տպագրվել է «Հայոց ցեղասպանության նոր թանգարան» հոդվածը՝ Մերիլին Հենրիի հեղինակությամբ: Վերջինս անդրադարձել է ամերիկահայերի ջանքերով Վաշինգտոնում վերանորոգվող ...ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔ Է ԳՆՈՒՄ
Ռ. Հ., ՄոսկվաԱսում են՝ թմրամիջոցներից հետո ամենաշահավետ բիզնեսը զենքի վաճառքն է: Ըստ երեւույթին այդպես է, քանզի ի՜նչ միջոցի ասես չեն դիմում զինավաճառ պետություններն իրենց ապրանքն իրացնելու համար: Ռուսներն, օրինակ, ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՄԱՆ
Ա. Մ.Նոր կայքէջի՝ www.efp.am ներկայացումը երեկ տեղի ունեցավ Կենտրոնական բանկում: Ինչպես հայտնեց ԿԲ ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը, «Տնտեսական կանխատեսումների հարթակ» (Economic forecasting platform) ...ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Գ. Գ.Այսօր ժամը 18. 00-ից մինչեւ ապրիլի 16-ը, ժամը 7. 00-ն Մալաթիա-Սեբաստիա համայնքի զգալի մասի, այդ թվում` Հարավարեւմտյան թաղամասի, Հաղթանակ գյուղի` հարակից տարածքներով, ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի ...ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնելով, որ շարունակվում են մայրաքաղաքի տարբեր համայնքների գոտեւորման նախագծերը, ասաց, որ արդեն հայտնի է այս տարի ...ՄԵՐ ԱՐԱՔՍԻՆ՝ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՐՈՏ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԵՐԳՉՈՒՀԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Գյուլզադյանի երկրպագուՀայրենական պատերազմը դեռ չէր սկսվել, բայց մարդկանց տանում էին: Ո՞ւր՝ հետո պարզ դարձավ: Այն ժամանակ գիտեինք միայն, որ տանում են ու շատերին: Մի օր էլ լսեցինք, որ տանում են Արաքսու ամուսնուն եւ իմացանք, ...GOEAST 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՊԱՏՎԱՐԺԱՆ ՀԱՅԱՑՔ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Ապրիլի 9-15-ը Վիսբադենում անցկացվում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆիլմերի goEast 8-րդ փառատոնը: Խաղարկային, վավերագրական ֆիլմերի մրցութային բաժիններին զուգահեռ փառատոնն ամեն տարի իր Hommage բաժնում ...ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Ռ. Պ.Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում երեկ մեկնարկել է «Միջմշակութային եւ միջկրոնական երկխոսություն» խորագրով միջպետական առաջին խորհրդաժողովը, որին հրավիրվել են տարբեր երկրների ...ԱԹԱՆՅԱՆԻ «ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՐԸ»՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հ. Ծ.Մարտի 20-ին Կալիֆոռնիայի «Ստեղծագործական արվեստների կենտրոնում» ավարտված «Բըրբենկի գեղարվեստի դաշնության անդամների» նկարչական ցուցահանդեսում ժյուրիի հատուկ մրցանակ է շնորհվել 68-ամյա նկարիչ Վլադիմիր Աթանյանին` ...ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱպրիլի 13-ին Ազգային գրադարանում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի, ԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանի ու գրադարանավարների մասնակցությամբ մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը: ի, կրթության ու գիտության նախարարություններից ...ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ՆՈՐՕՐՅԱ ԼՈՒՅՍՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայագետ Նինո Ափցիաուրին Հայաստանում Վրաստանի դեսպանատան խորհրդական է նշանակվել Թբիլիսիի հայագիտության ամբիոնում ուսանելուց, թեկնածուականը պաշտպանելուց ու մանկավարժական համալսարանի հայագիտության ամբիոնը ...ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀ
Մոսկվայի ներքաղաքային Յակիմանկա համայնքային կազմավորման համայնքային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը համայնքային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում միաձայն վերընտրվել է ժողովի նախագահ: Արամ Մանուկյանը ...ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ԱՌԱՆՑ ՈՒՂԵԳՐԵՐԻ
Աթենքում ավարտվեց բռնցքամարտի վարկանիշային 2-րդ մրցաշարը, որում խաղարկվեցին Պեկինի օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը: Ցավոք, Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից եւ ոչ մեկին չհաջողվեց ուղեգիր նվաճել ...ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՌԴ ՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴագոմիսում ավարտված շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությունում Վլադիմիր Հակոբյանը Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: «Ուրալը» դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ էր ապահովել ...ԱՌԱՋԱՏԱՐԻՆ ՀԱՂԹԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայում ավարտվեց Ռուի Լոպեսի շախմատի 2-րդ հուշամրցաշարը: Հաղթողը պետք է որոշվեր ավարտական տուրում կայանալիք Սարգսյան-Ադամս մրցավեճում: Հայ շախմատիստին չհաջողվեց հաղթանակ տոնել: Գրանցվեց ոչ-ոքի, որի ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայի շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերում Տիգրան Քոթանջյանը վաստակեց 1,5 միավոր: 6-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց Լոգման Ղուլիեւի հետ, ապա հաղթեց Մոհամեդ Տիսիրին: Իսկ ահա 8-րդ տուրն ...ԿԿՐԿՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես եւ գավաթի նախորդ խաղարկությունում, այս տարի էլ պատվավոր մրցանակի կիսաեզրափակիչում ուժերը չափեցին «Փյունիկ»-«Արարատ», «Բանանց»-«Միկա» զույգերը: Անցած տարի եզրափակիչ էին դուրս եկել «Արարատն» ու «Բանանցը»: ...ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼիսաբոնում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հայ ձյուդոյիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մեր ձյուդոյիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Արմեն Նազարյանը (66 կգ) եւ Հովհաննես Դավթյանը ...ՀԱՆԴԻՊԵՑ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻՆ
Տեր-Պետրոսյանի շտաբից հաղորդում են, որ վերջինիս Ավանի նախընտրական շտաբի պետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Նշվում է, որ «հանդիպման ...ՊԱՅԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 13-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացել փրկարար ծառայությունը, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Տիգրանյան փողոցի թիվ 5/1 շենքի բակում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մարտական ...ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 86 ԱՆՁ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացանք, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու ...ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը թիվ 60 միջնակարգ դպրոցի հարեւանությամբ գտնվող լճի մոտ՝ քարի տակ զենք եւ զինամթերք է թողել։ Մեկնած օպերատիվ խումբը ...ԶԻՆՎԱԾ ԷՐ ՈՒ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 13-ին ոստիկանության Թալինի բաժին է դիմել Աղասի Դ.-ն եւ հայտնել, որ նույն օրն իր տուն է եկել 1971-ին ծնվ. Սվետլանա Գ.-ն եւ հայտնել, որ ամուսինը՝ 1966-ին ծնվ. Սարգիս Գ.-ն տանը ծեծել է իրեն, զենքով ...ՄԻՆԵՍՈՏԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԳԱՖԵՍՋԵԱՆԻ ՀԱՅՑԻ ՄԵՐԺՈՒՄԸ`HՕԳՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ
Վաշինգտոն, 11 ապրիլի, 2008թ. - 2008թ. մարտի 31-ին ԱՄՆ Մինեսոտայի շրջանային դատարանը հաստատեց 2007թ. հոկտեմբերի դատական որոշումը` մերժել Ջերարդ Գաֆեսճեանի եւ Գաֆեսճեան Ընտանիք Հիմնադրամի կողմից Ամերիկայի ...
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
ԲԺԻՇԿԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է: ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ
Հ. Ծ.ԹՄՄ «ՀԱՅԿԱՇԵՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ԶՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՐ ՄԵԿ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ Է ԲՈՂՈՔՈՒՄ

ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

