
ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿԻ՝ «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»
«Ազգը» արդեն անդրադարձել է ավանգարդ ոճի երաժշտության հիմնասյուներից Քշիշտոֆ Պենդերեցկու գործունեությանը: «XXI-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 5 օրերին, բացի 11 երկրներից հրավիրված անվանի երաժիշտներից, մասնակցում էին նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը (գեղ. ղեկ. Էդվարդ Թոփչյան), «Հովեր» երգչախումբը (գեղ. ղեկ եւ խմբավար Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետ. ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. եւ խմբավար Հովհաննես Չեքիջյան), «Սպեղանի» պատանեկան երգչախումբը (գեղ. ղեկ. Սարինա Ավթանդիլյան) եւ թավջութակահար Արամ Թալալյանը, Աննա Եսայանցը՝ ալտ:
Երեկ փառատոնին հրավիրված երաժիշտների հանդիպմանը լրագրողների հետ փառատոնի նախագահ Սփետան Ռոստամյանը տեղեկացրեց. «Աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն հյուրընկալելը սկիզբն է ու դառնում է ավանդական: Այսուհետ «XXI-ի հեռանկարներ» փառատոնի պատվավոր նախագահն է դառնում Քշիշտոֆ Պենդերեցկին»:
Արմատների մի մասով հայ, կոմպոզիտոր Պենդերեցկին իր խոսքում նշեց. «Առաջին անգամ էի գալիս Հայաստան եւ, անկեղծ ասած, մտավախությամբ էի գալիս, չիմանալով երաժիշտների որակի մասին: Ես պարզապես դրականորեն զարմացա հենց առաջին փորձից, թե ինչպիսի ֆանտաստիկ երաժիշտներ ունեք, իսկ երգչախմբերը պարզապես հիացրեցին ու շշմեցրին ինձ, խոսքս Հայաստանի պետական ակադեմիական եւ «Հովեր» երգչախմբերի մասին է, ու ես պարզապես շնորհավորում եմ նման բարձր կատարողական արվեստի համար: Ես ու կինս շատ ուրախ ենք, որ մասնակից դարձանք այս փառատոնին ու եթե կրկին հրավիրեք, սիրով կգանք»: Տիկին Պենդերեցկին արդեն 12 տարի է, ինչ գլխավորում է Վարշավայի «Բեթհովեն» միջազգային փառատոնը եւ դարձել է եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ: Հաջորդ տարվա փառատոնին որոշել է հրավիրել «Հովեր» երգչախմբին: «Հայաստանի ու Լեհաստանի համար կարեւոր է, որ մենք մտածենք միջազգային այնպիսի փառատոնի մասին, որտեղ կա կատարողական արվեստի ամենաբարձր մակարդակը ու հենց դրանով աշխարհին կծանոթացնենք մեր երաժիշտներին», ասաց տիկին Պենդերեցկին: «Ազգի» այն հարցին, թե անվանի կոմպոզիտորն այս փառատոնի ընթացքում լսելով Կոմիտասի ստեղծագործությունները ի՞նչ տպավորություն ստացավ հայկական երաժշտությունից: Քշիշտոֆ Պենդերեցկին տեղեկացրեց. «Կոմիտասի ստեղծագործություններն առաջին անգամ լսել եմ դաշնակահար Սոկոլովի կատարմամբ: Կոմիտասը մեծ, մեծանուն երաժիշտ է եւ այդ ժամանակ ես ինձ համար առաջին հայտնաբերումն արեցի: Կոմիտասը շատ առանձնահատուկ երաժիշտ է իր ուրույն ոճի մեջ եւ նրան չես կարող որեւէ մեկի կողքին դնել, կամ համեմատել, որովհետեւ նրա ստեղծագործությունները սերտորեն կապված են հայկական ավանդության հետ: Իմ գործերում չկա հայկական շունչ՝ չեմ ապրել Հայաստանում, ինչը շատ կարեւոր է, բայց ասեմ, որ պատրաստվում եմ հայկական տեքստերով գործ գրել, որը կլինի հոգեւոր ուղղվածության»: Կոմպոզիտորը գրում է օրատորիաներ, օպերաներ եւ թատրոնների համար երաժշտություններ, բայց իրեն չի համարում թատերական կոմպոզիտոր, «իմ երաժշտության հիմքը հոգեւորն է, եւ ինձ մտահոգում է երաժշտության ֆորման, լինի մեծ, թե փոքր: Ես միշտ տիեզերական ու մասշտաբային թեմաներով եմ գրում, իհարկե, չմոռանանք նաեւ կամերային ստեղծագործություններս»:
Հանդիպմանը մասնակցող Միշել Լետիկը (կլառնետ, Ֆրանսիա) բարձր գնահատեց այն հանգամանքը, որ փառատոնին ներգրավված էին երիտասարդներ ու դահլիճները լեցուն էին հենց երիտասարդներով, մի բան, որ չկա դրսում: «Դա պարզապես մեծ նվաճում է ձեր երկրի համար, քանի որ աշխարհում նման փառատոներին միայն տարեցներն են գնում»: Հայ երաժիշտների կատարողական բարձր մակարդակից հիացած էին Անդրես Մուստոնեն (դիրիժոր, Էստոնիա), Քրիստիան Ալտենբուրգերը (ջութակ, Ավստրիա), Իվան Մոնիգետտին (թավջութակ, Շվեյցարիա), Անջեյ Բաուերը (թավջութակ, Լեհաստան): Իհարկե, գոհ էր ու փառավորված դաշնակահար Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա), որի համար նման անվանի ու հայտնի փառատոների ղեկավարների ու երաժիշտների կարծիքը մեծ դեր ու նշանակություն կունենա հետագայում հայ երաժիշտներին աշխարհով մեկ ներկայացնելու համար:
Ասենք, որ «XXI-ի հեռանկարներ» փառատոնը անց էր կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ. 1Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռազմական եւ այլ բնույթի միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի եւ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության պարագայում: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ...ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՈՉ՝ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Սերժ Սարգսյանի ելույթում հուսադրող խոսքեր կային: Խոսքը գնահատում եմ, բայց ուզում եմ լուրջ գործնական քայլեր տեսնել, այդ դեպքում միայն կխոսենք սառույցի հալվելու մասին», երեկ «Տեսակետ» ակումբում այս կարծիքը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 33Այս օրերին կառավարության նոր կազմի եւ նախարարների պորտֆելների բաժանման շուրջը կուլիսային լարված բանակցություններ են ընթանում, իսկ լրագրողներս փորձում ենք կանխատեսել, թե ով կզբաղեցնի այս կամ այն պաշտոնը: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկվա խորհրդարանական ճեպազրույցների թեմաներից առանձնացրել ենք նոր վարչապետի նշանակմանը եւ կոալիցիոն ուժերի` նրա հետ աշխատելու վերաբերյալ տեսակետները: Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հաղորդել են, որ Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Նա իր խորին շնորհակալությունն է հայտնել ...«ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏԵԼԻՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանը, Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը եւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էին բանկային եւ ֆինանսական ...ԵՐԵՎԱՆԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԳԱԶԻ ԱՆՋԱՏԻՉ ՓԱԿԱՆՆԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեւան քաղաքում այսօր գազ սպառողների ցուցանիշը գերազանցում է խորհրդային միության տարիների ցուցանիշին: Եթե խորհրդային տարիներին մայրաքաղաքում գազ էր սպառում 201 395 բաժանորդ, ապա այսօր այդ թիվը հասել է ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՋԻԼԻԶԱ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՎԻ
ՎԱՆՈՒՀԻ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ, ՎանաձորԼոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Հունաստանի ներքին գործերի նախարարության տեխնիկական վարչության ներկայացուցիչ Թեոդոսուպոլոս Սպիրիդոնի, ԵԵՏԱԱ գործակալության (տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարածքային ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ» ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս օրերին մայրաքաղաքի շենքերի բնակիչներն իրենց մուտքերի երեւացող հատվածներում հայտնաբերում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղական մասնաճյուղի հայտարարությունը: Առաջին հայացքից արտառոց ոչինչ ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 10 ՋՐԱԳԻԾ Է ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ
Գ. Գ.Նախօրեին արարատյան պոմպակայանին միացված ապօրինի ջրագծերի ապամոնտաժման աշխատանքները սկսած «Երեւան ջուր» ընկերությունը երեկ արդեն 10 ապօրինի ջրագիծ էր ապամոնտաժել` հակառակ տեղի բնակիչների դիմակայությանը ...ՀԱՄԵՐԳ՝ ՀԱՆՈՒՆ
Հ. Հ.Օրեցօր կորչում են ազգային նվագարանների ու հատկապես թառի նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը: Հայկական ավանդական երաժշտական գործիքների նախկին համբավը վերադարձնելու եւ երիտասարդների մեջ սեր արթնացնելու ...ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՄարտի 26-28-ը Նիդեռլանդների Ազգային գրադարանում տեղի ունեցած Եվրոպայի Ազգային գրադարանների տնօրենների խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Խորհրդակցությանը ...ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿԻ՝ «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» արդեն անդրադարձել է ավանգարդ ոճի երաժշտության հիմնասյուներից Քշիշտոֆ Պենդերեցկու գործունեությանը: «XXI-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 5 օրերին, բացի 11 երկրներից հրավիրված անվանի ...ՍԻՐՈ ԳԻՆԸ ՍԵՐՆ Է
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԱյս անգամ գրիչ վերցնելուս պատճառը «Լիտերատուրնայա գազետայում» (թիվ 10, 2008) Վսեվոլոդ Մարյանի «Առասպելների եւ նկրտումների մշուշից անդին» հոդվածի լույսընծայումն է: Իմ ճակատագիրը քառորդ դարից ավելի կապված ...ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ
«Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միության անունից` պրոֆեսոր Ավագյան Ծ. Մ., պրոֆեսոր Ավագյան Մ. Ն., Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Ամիրյան Ա 4Ազգը զորավոր է իր երկու հենասյուներով` հոգեւոր, որի խորհրդանիշն է Ամենայն հայոց հայրապետը, եւ պետական, որը գլխավորում է պետության նախագահը: Այդ խորհրդանիշների հանդեպ անհրաժեշտ է ցուցաբերել տարրական քաղաքավարության ...ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎերջին ժամանակներս շատ է խոսվում գենետիկորեն ձեւավորված օրգանիզմների (ԳՁՕ) հնարավոր ազդեցության մասին: Դեռեւս լիովին ուսումնասիրված չէ եւ բացահայտված չէ, թե մարդու եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը ...ՀԱՂԹՈՂԸ ԿՈՐՈՇՎԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԴԱՄՍ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ
Իսպանիայում ավարտին է մոտենում Ռուի Լոպեսի շախմատի հուշամրցաշարը: Նախավերջին տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Խուլիո Գրանդայի հետ եւ 4 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում չին շախմատիստ Չժան Պենսյանի ...ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱթենքում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում վերելքով է հանդես գալիս 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը: Նա երրորդ մենամարտն էլ հաջող անցկացրեց եւ մեծ առավելությամբ հաղթեց հույն բռնցքամարտիկ Դիմիտրիոս ...ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը առաջին պարտությունը կրեց` սպիտակներով զիջելով Մերաբ Գագունաշվիլուն: Իսկ ահա Դավիթ Հարությունյանը սեւերով հաղթեց Կատալինո Սադորային: 5 տուրից հետո ...ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՀԵՏԵՎԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌուսաստանի շախմատի ակումբային առաջնության 8-րդ տուրում մեր չորս շախմատիստներն էլ նստեցին խաղասեղանների շուրջը: ՇՍՄ-ում հանդես եկող Կարեն Ասրյանը, որ նախորդ տուրում անդրանիկ հաղթանակն էր տոնել, մրցաշարում ...ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայի Լինյանո քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Եվրոպայի առաջնությունները: Բացի առաջնության պարգեւներից, կանայք կվիճարկեն նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրերը: Ինչպես հայտնի ...ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵՑԻՆ 3 ՄԱՐԴ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 11-ին, ժամը 07-ին շմոլ գազից թունավորումով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել Չարենցի փողոցի թիվ 3 շենքի 15-րդ բնակարանի բնակիչներ՝ 22-ամյա Մարիամ Նուշիկյանը, 17-ամյա Անի եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 10-ին, ժամը 19.20-ին անհայտ քաղաքացին ահազանգել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք եւ հայտնել, որ բեռների փոխադրման պահեստի պարսպի տակ ինքը զինամթերք է թողել։ Ոստիկանները նշված ...«ԱԶԳԸ» ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԱՏՉԵԼԻ Է ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Ազգ»ասերներին կարող ենք ուրախ լուր հայտնել, որ «Ազգ» այսուհետեւ կարող եք կարդալ ոչ միայն թղթային եւ ինտերնետային տարբերակներով, այլեւ բջջային հեռախոսների միջոցով: Մեր թերթը միշտ էլ մեծ տեղ է հատկացրել ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

