
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Երեկվա խորհրդարանական ճեպազրույցների թեմաներից առանձնացրել ենք նոր վարչապետի նշանակմանը եւ կոալիցիոն ուժերի` նրա հետ աշխատելու վերաբերյալ տեսակետները:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի` թեեւ Տիգրան Սարգսյանը աչքի է ընկել որպես քննադատության հանդեպ կառուցողական տրամադրված կառավարության ներկայացուցիչներից մեկը, սակայն դեռ պարզ չէ, թե որպես վարչապետ ինչպիսի՞ն կլինի. խոսքն այստեղ անձնական որակների մեջ չի թաքնված: Այնուամենայնիվ` Ս. Սաֆարյանն արդեն մտավախություն ուներ, քանի որ հայաստանյան իմաստով Տ. Սարգսյանն այն ուժեղներից չէ, որ քառաթեւ կոալիցիայի համատեղ պատասխանատվությունն իրացնի, հատկապես որ անկուսակցական է: Հայաստանյան ուժեղներն, ըստ «Ժառանգության» պատգամավորի, «ավտարիտետներն» են, ումից վախենում են, ում չեն համարձակվում հարց տալ, քննադատել, ով քաղաքական դաշտի մեջ է: Լարիսա Ալավերդյանն էլ նկատեց, որ Հայաստանում իրականացվում է Ռուսաստանի կառավարության ասիմետրիկ ձեւը` Մեդվեդեւ նախագահը Տ. Սարգսյանի տիպի է, վարչապետ Պուտինն ուժեղ եւ խարիզմատիկ է` մեզ մոտ հայկական առումով ուժեղ անձ Սերժ Սարգսյանն է: Բայց դե` կաշխատեն-կտեսնեն, հատկապես, ըստ Լ. Ալավերդյանի, նորանշանակ որեւէ անձի մասին չի կարելի բացասական կարծիք հայտնել: Ս. Սաֆարյանն էլ, այնուամենայնիվ, հաջողություն մաղթեց նորանշանակ վարչապետին:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի կարծիքով` անկուսակցական Տ. Սարգսյանն առաջադրվել է ԱԺ մեծամասնության կողմից, նա Հանրապետական կուսակցության թեկնածուն է, վստահաբար նկատի են ունեցել այն որակները, որոնք խոսում են Տիգրան Սարգսյանի օգտին: Դաշնակցության ակնկալիքները չե՞ն արդարանում գոնե ուժայինների մասով. Հ. Կարապետյանը դեռ վաղ համարեց խոսել կառավարության կազմից, չնայած բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հավակնի ազդեցիկ լծակների` նաեւ ուժային. «Մեզ համար կարեւորն այն սկզբունքների իրականացումն է, որոնք ամրագրված են կոալիցիոն համաձայնագրի մեջ», ասաց նա` հիշեցնելով, որ ուժայինների դեպքում կա օրենքի պահանջ` անկուսակցական լինելու, այդ պատճառով պարտադիր չէ, որ դաշնակցական ներկայացվի: ՀՅԴ-ն կարող է ներկայացնել մի թեկնածուի, որը կուսակցական չէ, պրոֆեսիոնալ է: Եվ ոչ միայն ուժայինների դեպքում, այլ պաշտոններում եւս ՀՅԴ-ն կարող է անկուսակցական պրոֆեսիոնալների առաջադրել, ՀՅԴ շարքերն էլ ըմբռնումով կմոտենան դրան: Պաշտոնների բանակցություններն, ըստ Հ. Կարապետյանի, պետք է փոխզիջումային լինեն: Կառավարությունը պետք է փոխհամաձայնությամբ կազմավորվի: Նա գովեց մինչեւ այժմ նախարար եղած իրենց երեք կադրերին` եթե նույն պորտֆելները մնան, այս նույն մարդիկ էլ երեւի նախարար կաշխատեն:
ԱԺ փոխնախագահի տեղն անցյալ կոալիցիայում ՀՅԴ-ին էր տրված, այժմ կտրվի՞ նրան, թե ոչ` ըստ Հ. Կարապետյանի, էլի բանակցություններից է կախված, այս պահին պարզ չէ, քանի որ ՀՀ նախագահի, ինչպես նաեւ վարչապետի հետ բանակցություններ դեռեւս չեն եղել, առաջիկա օրերին ակնկալվում են: բանակցություններ:
Ըստ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի` Տ. Սարգսյանը պրոֆեսիոնալ է եւ կարող է համակարգ ղեկավարել, մանավանդ որ պետք է իրականացնի նախագահի թեկնածուների եւ կոալիցիոն ուժերի համադրված ծրագիրը: Մնացածը հետագայի եւ համատեղ աշխատանքի խնդիր է:
ԲՀԿ-ից ճեպազրույցների էին ներկայացել Ավետ Ադոնցն ու Նաիրա Զոհրաբյանը. վերջինս նկատեց, թե վարչապետի թեկնածությունը մեծամասնության խնդիրն էր, եւ եթե Հանրապետականը գտնում է, որ Տ. Սարգսյանը համապատասխանում է իրենց իդեալներին` ապա խնդիր չկա, ԲՀԿ-ն կաշխատի, այնպես որ վարչապետի նշանակմանն այս խմբակցությունում աշխատանքային են վերաբերվում:
Ըստ ՀՀԿ-ն ներկայացնող Ռաֆիկ Պետրոսյանի` նորընտիր նախագահը համաձայնության ձեռք է մեկնել բոլորին եւ առաջին հերթին հասարակության բոլոր շերտերին, արտախորհրդարանական կուսակցություններին նաեւ, եւ այդ հանգամանքը կոալիցիոն կառավարություն կազմելուց եւ հանրապետության նախագահի կողմից որոշակի քայլեր անելուց հետո նպաստելու է երկրում իրավիճակի բարելավմանը, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` Տ. Սարգսյանը կարող է ղեկավարել կառավարությունը, համենայն դեպս նրա ելույթից Ռաֆիկ Պետրոսյանը տպավորություն է ստացել, որ հասկանում է երկրի խնդիրները եւ կարող է հասնել կառավարությունում որոշակի արդյունքների:
Հին հանրապետականներն ունեի՞ն վարչապետի իրենց թեկնածուն. նրանք, այո, կարծում էին, որ վարչապետի պաշտոնը պետք է տրվի հանրապետականի, բայց քննարկումները տեղի ունեցան, եւ պարզվեց, որ հնարավոր է նաեւ ոչ կուսակցական մարդու նշանակել` ելնելով պրոֆեսիոնալ սկզբունքներից: Հանրապետականները համոզվեցին եւ դրանից չդժգոհեցին, պետական մտածողությունը ստիպեց, որ նշանակվի պրոֆեսիոնալը: Քննարկումների ընթացքում համոզվել են, որ ձեռնտուն դա է, ոչ միայն պրոֆեսիոնալիզմի առումով, միջազգային կազմակերպությունների եւ Համաշխարհային բանկի հետ աշխատելու առումով եւս, որոնք գտնում էին, որ ԿԲ նախագահը ավելի լավ է ֆինանսական քաղաքականություն իրականացնում: Հայաստանն այս նշանակումից կարող է օգտվել` մանավանդ միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունների կատարման առումով, նաեւ դա է նշանակություն ունեցել: Հ.Գ. Ի դեպ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շուտով վայր կդնի պատգամավորական մանդատը: Նրա փոխարեն ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Հեղինե Բիշարյանը: Խորհրդարանի պատգամավոր կդառնա նաեւ ՕԵԿ համամասնական ցուցակից հաջորդը` Խաչիկ Հարությունյանը: Ի դեպ, երեկ խորհրդարանական խմբակցությունները խուսափում էին այն հարցերից, որոնք վերաբերում էին նախարարական եւ այլ պաշտոնների մասին լուրերին. «Այդպիսի հարց չի քննարկվել դեռ», միաբերան պնդում էին խմբակցությունները ներկայացնողները, այդ բոլորը կհստակեցվի հաջորդ շաբաթվա սկզբում երեւի:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ. 1Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռազմական եւ այլ բնույթի միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի եւ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության պարագայում: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ...ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՈՉ՝ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Սերժ Սարգսյանի ելույթում հուսադրող խոսքեր կային: Խոսքը գնահատում եմ, բայց ուզում եմ լուրջ գործնական քայլեր տեսնել, այդ դեպքում միայն կխոսենք սառույցի հալվելու մասին», երեկ «Տեսակետ» ակումբում այս կարծիքը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 33Այս օրերին կառավարության նոր կազմի եւ նախարարների պորտֆելների բաժանման շուրջը կուլիսային լարված բանակցություններ են ընթանում, իսկ լրագրողներս փորձում ենք կանխատեսել, թե ով կզբաղեցնի այս կամ այն պաշտոնը: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկվա խորհրդարանական ճեպազրույցների թեմաներից առանձնացրել ենք նոր վարչապետի նշանակմանը եւ կոալիցիոն ուժերի` նրա հետ աշխատելու վերաբերյալ տեսակետները: Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հաղորդել են, որ Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Նա իր խորին շնորհակալությունն է հայտնել ...«ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏԵԼԻՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանը, Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը եւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էին բանկային եւ ֆինանսական ...ԵՐԵՎԱՆԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԳԱԶԻ ԱՆՋԱՏԻՉ ՓԱԿԱՆՆԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեւան քաղաքում այսօր գազ սպառողների ցուցանիշը գերազանցում է խորհրդային միության տարիների ցուցանիշին: Եթե խորհրդային տարիներին մայրաքաղաքում գազ էր սպառում 201 395 բաժանորդ, ապա այսօր այդ թիվը հասել է ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՋԻԼԻԶԱ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՎԻ
ՎԱՆՈՒՀԻ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ, ՎանաձորԼոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Հունաստանի ներքին գործերի նախարարության տեխնիկական վարչության ներկայացուցիչ Թեոդոսուպոլոս Սպիրիդոնի, ԵԵՏԱԱ գործակալության (տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարածքային ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ» ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս օրերին մայրաքաղաքի շենքերի բնակիչներն իրենց մուտքերի երեւացող հատվածներում հայտնաբերում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղական մասնաճյուղի հայտարարությունը: Առաջին հայացքից արտառոց ոչինչ ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 10 ՋՐԱԳԻԾ Է ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ
Գ. Գ.Նախօրեին արարատյան պոմպակայանին միացված ապօրինի ջրագծերի ապամոնտաժման աշխատանքները սկսած «Երեւան ջուր» ընկերությունը երեկ արդեն 10 ապօրինի ջրագիծ էր ապամոնտաժել` հակառակ տեղի բնակիչների դիմակայությանը ...ՀԱՄԵՐԳ՝ ՀԱՆՈՒՆ
Հ. Հ.Օրեցօր կորչում են ազգային նվագարանների ու հատկապես թառի նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը: Հայկական ավանդական երաժշտական գործիքների նախկին համբավը վերադարձնելու եւ երիտասարդների մեջ սեր արթնացնելու ...ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՄարտի 26-28-ը Նիդեռլանդների Ազգային գրադարանում տեղի ունեցած Եվրոպայի Ազգային գրադարանների տնօրենների խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Խորհրդակցությանը ...ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿԻ՝ «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» արդեն անդրադարձել է ավանգարդ ոճի երաժշտության հիմնասյուներից Քշիշտոֆ Պենդերեցկու գործունեությանը: «XXI-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 5 օրերին, բացի 11 երկրներից հրավիրված անվանի ...ՍԻՐՈ ԳԻՆԸ ՍԵՐՆ Է
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԱյս անգամ գրիչ վերցնելուս պատճառը «Լիտերատուրնայա գազետայում» (թիվ 10, 2008) Վսեվոլոդ Մարյանի «Առասպելների եւ նկրտումների մշուշից անդին» հոդվածի լույսընծայումն է: Իմ ճակատագիրը քառորդ դարից ավելի կապված ...ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ
«Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միության անունից` պրոֆեսոր Ավագյան Ծ. Մ., պրոֆեսոր Ավագյան Մ. Ն., Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Ամիրյան Ա 4Ազգը զորավոր է իր երկու հենասյուներով` հոգեւոր, որի խորհրդանիշն է Ամենայն հայոց հայրապետը, եւ պետական, որը գլխավորում է պետության նախագահը: Այդ խորհրդանիշների հանդեպ անհրաժեշտ է ցուցաբերել տարրական քաղաքավարության ...ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎերջին ժամանակներս շատ է խոսվում գենետիկորեն ձեւավորված օրգանիզմների (ԳՁՕ) հնարավոր ազդեցության մասին: Դեռեւս լիովին ուսումնասիրված չէ եւ բացահայտված չէ, թե մարդու եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը ...ՀԱՂԹՈՂԸ ԿՈՐՈՇՎԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԴԱՄՍ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ
Իսպանիայում ավարտին է մոտենում Ռուի Լոպեսի շախմատի հուշամրցաշարը: Նախավերջին տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Խուլիո Գրանդայի հետ եւ 4 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում չին շախմատիստ Չժան Պենսյանի ...ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱթենքում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում վերելքով է հանդես գալիս 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը: Նա երրորդ մենամարտն էլ հաջող անցկացրեց եւ մեծ առավելությամբ հաղթեց հույն բռնցքամարտիկ Դիմիտրիոս ...ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը առաջին պարտությունը կրեց` սպիտակներով զիջելով Մերաբ Գագունաշվիլուն: Իսկ ահա Դավիթ Հարությունյանը սեւերով հաղթեց Կատալինո Սադորային: 5 տուրից հետո ...ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՀԵՏԵՎԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌուսաստանի շախմատի ակումբային առաջնության 8-րդ տուրում մեր չորս շախմատիստներն էլ նստեցին խաղասեղանների շուրջը: ՇՍՄ-ում հանդես եկող Կարեն Ասրյանը, որ նախորդ տուրում անդրանիկ հաղթանակն էր տոնել, մրցաշարում ...ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայի Լինյանո քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Եվրոպայի առաջնությունները: Բացի առաջնության պարգեւներից, կանայք կվիճարկեն նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրերը: Ինչպես հայտնի ...ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵՑԻՆ 3 ՄԱՐԴ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 11-ին, ժամը 07-ին շմոլ գազից թունավորումով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել Չարենցի փողոցի թիվ 3 շենքի 15-րդ բնակարանի բնակիչներ՝ 22-ամյա Մարիամ Նուշիկյանը, 17-ամյա Անի եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 10-ին, ժամը 19.20-ին անհայտ քաղաքացին ահազանգել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք եւ հայտնել, որ բեռների փոխադրման պահեստի պարսպի տակ ինքը զինամթերք է թողել։ Ոստիկանները նշված ...«ԱԶԳԸ» ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԱՏՉԵԼԻ Է ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Ազգ»ասերներին կարող ենք ուրախ լուր հայտնել, որ «Ազգ» այսուհետեւ կարող եք կարդալ ոչ միայն թղթային եւ ինտերնետային տարբերակներով, այլեւ բջջային հեռախոսների միջոցով: Մեր թերթը միշտ էլ մեծ տեղ է հատկացրել ...
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ
ԹԱՂԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԱՅՐԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒ Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՏԱԲԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԸ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻ ՉԷ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՌԱԶՄԱԿԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ` «ՌԴ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՆԱՏՕ-Ի» ԴԵՄ
Ա. Հ.
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

