
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-Ը ՍԿՍԵՑ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ
«Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները երեկ վաղ առավոտյան ապամոնտաժեցին Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղով անցնող իրենց ընկերությանը պատկանող մայր ջրախողովակին միացած ապօրինի ջրառներից 2-ը: Երեւանից Գեղանիստ մեկնած լրագրողներս ականատես եղանք Գեղանիստի բնակիչների զայրույթին, ովքեր հավաքվել էին գյուղի կենտրոնում` չթողնելով ընկերության աշխատակիցներին շարունակել իրենց աշխատանքը: Չնայած գործընթացին մասնակցում էին նաեւ տեղի ոստիկանները, բնակչության չհիմնավորված եւ ոչ օբյեկտիվ զայրույթը ոստիկաններին գամել էր իրենց տեղերում, նրանք ընդամենը լսում էին գեղանիստցիներին:
Երեւանին ջուր մատակարարող արարատյան պոմպակայանին միացված ապօրինի ջրագծերի խնդրի մասին «Ազգը» գրել էր դեռ մարտի 25-ին: «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆի ներկայացմամբ, Երեւան եկող արարատյան պոմպակայանի 4-րդ եւ 5-րդ ջրատարներին տարածքի մի շարք գյուղերի բնակիչներ ապօրինի ջրագծեր են միացրել: Ընկերությունն օրական 500 լիտր/վայրկյան ջրի կորուստ է ունենում, դրա հետ մեկտեղ` մեծ ծախսեր էներգիայի հետ կապված: Խնդիրն այն է, որ «Երեւան ջուր» ընկերության սպասարկման տիրույթը մայրաքաղաքն է ու նրան հարակից 24 գյուղերը, իսկ Գեղանիստ, Արգավանդ, Ղուկասավան, Ազատաշեն եւ Մասիսի շրջանի եւս մի քանի գյուղերի ջրամատակարարումը պատկանում է «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը: Ստացվում է, «Երեւան ջուր» ընկերությունն աշխատում է «Հայջրմուղկոյուղու» փոխարեն, ունենում ծախսեր եւ կորուստներ այնպիսի վայրերում, որտեղ ինքը պարտավոր չէ ջուր մատակարարել: Փոխարենը ընկերությունը չի կարողանում իր պարտականությունները կատարել երեւանաբնակների առջեւ, որոնց պարտավոր է մարդավայել ջրամատակարարում ապահովել: Սերժ Պոպոֆֆը մի քանի անգամ նշել է, որ հիշյալ գյուղերում ունեցած ջրի կորուստները թույլ կտային մի քանի ժամ ավելի ջրամատակարարում ապահովել Երեւանի հարավային եւ արեւմտյան թաղամասերի շուրջ 500 հազար բնակիչների համար:
Բայց արի ու այսքանը բացատրի քաղաքացիական գիտակցությունից զուրկ մեր ժողովրդին, որ երեկ կուրծք էր ծեծում` առանց հասկանալու, թե ինչն է իրականությունը: Էլ թրքության, էլ խտրականության, էլ իրենց դիտավորությամբ մահվան տանելու որակումներ տվեցին «Երեւան ջուր» ընկերության կատարած քայլին: Ուղղակի սարսափելի տեսարան էր, անհնար էր մարդկանց բացատրել, որ մինչ դու խմելու ջրով ծաղիկն ու կանաչին ես ջրում, մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ զրկված են ջուր ունենալու տարրական հնարավորությունից: Նման գիտակցության դրսեւորման դեպքում ամենաճիշտ մոտեցումը կտրուկ քայլերի գնալը կլիներ, մինչդեռ «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը փորձում էր բնակիչներին բացատրել, որ նրանք ջրից չեն զրկվի եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը խոստացել է ապօրինի ջրագծերն ապամոնտաժելուց հետո ինքը սկսել ջրամատակարարումը:
Գեղանիստցիները երեկ ասացին, որ իրենք չեն ուզում «Հայջրմուղկոյուղու» ջուրը, որովհետեւ անորակ է, ճնշումը ցածր է եւ շուրջօրյա չէ: «Հայջրմուղկոյուղու» տեխնիկական տնօրեն Կամո Աղաբաբյանը շեշտեց, թե, իրոք, իրենք տեխնիկապես ի վիճակի չեն բնակչությանն այնպիսի որակի ջուր մատակարարել, ինչպիսին «Երեւան ջուր» ընկերությանն է: Հետո էլ վստահեցրեց, որ իրենք սկսել են մի շարք վերանորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկարողանան այդ վայրերի բնակչությանը նորմալ ջուր մատակարարել, իսկ մինչ այդ վատ չէր լինի, որ «Երեւան ջուրը» շարունակեր ջրամատակարարումը: Կամո Աղաբաբյանը նման առաջարկ է անում այն բանից հետո, երբ «Հայջրմուղկոյուղու» տնօրենը երկու նամակով Ս. Պոպոֆֆին վստահեցրել էր, որ նշված տարածքների ջրամատակարարման իրենց պարտավորությունն իրենք կկատարեն:
Փաստորեն, ե՛ւ բնակիչները, ե՛ւ «Հայջրմուղկոյուղու» ներկայացուցիչը ցանկանում են, որ ջրամատակարարումն իրականացնի «Երեւան ջուրը»: Չհիմնավորված այս ցանկությանը Սերժ Պոպոֆֆը հակադարձում է. «Երեւան ջուր»-ն ունի իր պայմանագիրը, եւ մենք մեր գործունեությունն այդ պայմանագրին համապատասխան ենք իրականացնում, եւ այս խնդիրը պետք է լուծվի «Հայջրմուղկոյուղու» կողմից: Ինձ համար կարեւորը Երեւանում ջրամատակարարումը բարելավելն է, ես այդ ջրի կարիքն ունեմ այնտեղ. մենք օրական 500 լիտր/վայրկյան ջուր ենք կորցնում եւ ուղղակի այդ թվի կեսը մեզ թույլ կտար 4-5 ժամ ջուր տալ մոտ 500 հազար մարդու Երեւանում: Սա է ինձ համար ծայրահեղորեն կարեւոր հարցը»:
3 օր «Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները պետք է ապամոնտաժեն այս պահին իրենց հայտնաբերած 24 ապօրինի ջրառները:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԽԱՂԻԿՆԵՐ»` ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՍՈՈՒՍՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանում նախագահական ընտրություններին նախորդած նոյեմբերյան իրադարձություններն ու նաեւ հետընտրական ընդդիմադիր շարժումը մարտյան հացադուլներով եվրոպական կառույցների տարբեր գնահատականներին արժանացան, բայց ...ՀԱՅ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
Կալիֆոռնիայի 12-րդ ընտրատարածքից հայազգի Ջեքի Կանչելյան-Սփեյերը ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ: Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ Թոմ Լանթոսի մահվանից հետո թափուր մնացած տեղի համար ընտրությունները ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԲՀԿ-ԱԿԱՆ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ
Մ. Խ.Երեկ խորհրդարանում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը: Ասենք, որ սա աննախադեպ քննարկում էր, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մանրամասն ներկայացրեց ...ՄԱՐԱՂԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
«Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ եւ ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվելու է www.maragha.am կայքէջը, որը պատմելու է 1992-ի ապրիլի 10-ին Արցախի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ ադրբեջանական ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ա. Մ.Կառավարությունում երեկ հրաժեշտի եւ նոր ղեկավարի ներկայացման օր էր: Արդեն նախկին վարչապետ եւ պաշտոնավարող նախագահ Սերժ Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել կառավարության անդամներին մեկ տարվա համատեղ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
1Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում եւ ավելին: Տեխնիկական անձնակազմին, ...ՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
4Նախագահական վերջին ընտրությունների շրջանում լրատվության որոշ միջոցներ, վերստին, ինչպես տարիներ առաջ, սկսեցին անվանարկել մտավորականությանը տարբեր պիտակներով եւ անհեթեթ մեղադրանքներով: Նույն այդ մամուլն ...«ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԱՆՁ ԵՎ ՊԱՌԼԱՄԵՆՏ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԴեռեւս 2007-ի դեկտեմբերի 1-ին ԱԻՄ-ը որոշում էր կայացրել աջակցել նախագահի այն թեկնածուին, ով կպաշտպանի մշտապես ժողովրդավարական եւ ազգային արժեքներով առաջնորդվող ԱԻՄ կուսակցության պետութենական (քաղաքական) ...ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 10Թվում է, թե այլեւս անհնար է զարմանալ ու զայրանալ ցինիզմի այն դրսեւորումներից, որ պարբերաբար եւ առատորեն դուրս են հորդում Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից: Այդուհանդերձ, դրանք չեն դադարում եւ յուրաքանչյուր ...ՊԱՐՈՆԱՅՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԽՐԱԽՈՒՍՈՂՆԵՐ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ «ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ» ԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՍԱՆԵՔ ՆՐԱՆՑԻՑ` ՀԱՐԳԵԼ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՐԴԳԵՍ ԾԵՐՈՒՆՅԱՆՀազիվ երկու տարի է անցել դանիական հանրահայտ դեպքերից, երբ ամբողջ մահմեդական աշխարհն ընդվզել էր` արդարացիորեն բողոքելով իրենց հավատքին հասցված բարոյական վնասի եւ սրբապղծության համար: Հուզման ալիքն այնքան ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-Ը ՍԿՍԵՑ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները երեկ վաղ առավոտյան ապամոնտաժեցին Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղով անցնող իրենց ընկերությանը պատկանող մայր ջրախողովակին միացած ապօրինի ջրառներից 2-ը: Երեւանից Գեղանիստ ...«ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ա. Հ.Կիսահաղորդչային արտադրության մտավոր սեփականության գործընկեր եւ բյուրեղային կողմնորոշումով մտավոր սեփականության նախաձեռնող «Վիրաժ լոջիկ» ընկերությունը այս շաբաթ հանդես է եկել TSMC-ի 40-նանոմետրանոց գործընթացների ...«ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄՆ Է»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ վարչապետի պաշտոնում կառավարության նիստը վարելուց հետո հրաժեշտի հանդիպում ունեցավ Կենտրոնական բանկի աշխատակիցների հետ, որոնք իրենց 10 տարիների ...ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ա. Մ.Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու որոշման մեջ կառավարության կատարած փոփոխությանն անդրադարձավ մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, նշելով, որ դա պայմանավորված է մաքսային ...«ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
Ն. Պ.Կանադայի շուրջ 2 հարյուր երգչախմբերի երկու ամիս տեւած մրցույթում հաջողություն է արձանագրել Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր տաճարի «Կոմիտաս» երգչախումբը: Կանադայի պետական՝ CBC Radio Canada-ն ...ՆՎԻՐՈՒՄ ԵՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԵՐԳԵՀՈՆԸ
Հ. Ծ.Նպատակ ունենալով հավերժացնելու ճանաչված երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հիշատակը եւ իրականացնելու նրա ցանկությունը՝ Կարլալյում (Մասաչուսեթս) գործող «Կոմիտասի անվան երգեհոնային հիմնադրամը» որոշել է նրա անձնական ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆՈՐ ԵՐԳ Է ՁԱՅՆԱԳՐԵԼ
Մ. Մ.Ֆրանսիական մամուլից տեղեկանում ենք, որ օրեր առաջ ավարտվել է հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրի եւ ռեպ կատարող Քերի Ջեյմսի «Շոու բիզնեսի ստվերում» երգի համատեղ ձայնագրությունը: Այն կդառնա ռեպ-մշակույթի անկախ ...ԱՍՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստներից մրցասպարեզ դուրս եկան միայն Կարեն Ասրյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Մեր երկու շախմատիստներն էլ հաղթանակով ավարտեցին իրենց մրցախաղերը: ...«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Մ. Մ.Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանի դիվանից «Ազգին» տեղեկացրին, որ «Լինսի» հիմնադրամի նոր նախագահ Ջեյ Ռաքոն ապրիլի 8-ին իր պաշտոնական առաջին այցելությունն է արել Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ»-ՈՒՄ
«Ազգ-Մշակույթ հավելվածի» վաղվա էջերում շարունակվում է ծավալվել բանավեճը 30-40-ականների մթնոլորտի եւ գրական այսօրվա վերարժեւորումների շուրջը: Ներկայացնում ենք Գրիգոր Աճեմյանի «Հետ գրության կարգով» եւ Նյու ...ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԸ
1Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր տաճարում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սկսվել են այսուհետեւ յուրաքանչյուր չորեքշաբթի (ժամը 18.00-19.30-ին) անցկացվելիք քրիստոնեական դաստիարակության ժամերը, ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹհեքվանդոյի Հայաստանի հավաքականը մեկնել է Հռոմ՝ Եվրոպայի առաջնության: Պատասխանատու այդ մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու նպատակով հայ մարզիկներն ուսումնամարզական հավաք են անցկացրել Թեհրանում: Մարզաձեւի ...ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայի մրցաշարի 4-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը հաղթելով Լաքսմանին, վաստակեց 3,5 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: Վրացահայ Դավիթ Հարությունյանը հաշտություն կնքեց Ռասուլ Իբրահիմովի հետ: Նա 3 միավորով 27-րդ ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հանրապետական» մարզադաշտը ներկայում վերանորոգվում է: Ամբողջովին փոխվելու է խաղադաշտի խոտածածկույթը, ինչպես նաեւ ժամանակակից տեսքի են բերվելու օթյակները: Աշխատանքներն իրականացնում է իսրայելական շինարարական ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայում ընթացող Ռուի Լոպեսի շախմատի երկրորդ հուշամրցաշարում Գաբրիել Սարգսյանը շարունակում է առաջատարի հետապնդումը: 5-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային եւ վաստակելով ...ՔԱՌՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները, որոնք պետք է որոշեին պայքարը շարունակող չորս ուժեղագույն ակումբներին: Առավել մեծ հետաքրքրասիրություն էին առաջացրել «Ուլիս»-«Արարատ» ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԵՋ Է 86 ՄԱՐԴ
Մ. Մ.Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...
ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱՉԱԼՐՋՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

