
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում եւ ավելին: Տեխնիկական անձնակազմին, որ մեր աշխատանքն այստեղ ու արտերկրում հնարավոր է դարձրել: Մեր դեսպաններին, որոնք տքնաջանորեն են աշխատել, հակառակ բոլոր դժվարությունների, որպեսզի առավելագույնս պաշտպանեն ու առաջ մղեն մեր շահերը:
Մենք բոլորս կարող ենք հպարտանալ մեր գործով, եւ մենք բոլորս կարող ենք բավարարվածության զգացում ունենալ, որ մեր քաղաքացիական պարտքն ենք կատարում: Մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք. դուք` ծնունդով, իսկ ես` սեփական ընտրությամբ: Ինձ համար Հայաստանի անկախությունից հետո իրերս հավաքելն ու Հայաստան վերադառնալն ամենաինքնաբուխ որոշումն է եղել, անգամ որոշում չի եղել, այլ ակնհայտ տարբերակ: Գալով, ես այժմ չեմ պատրաստվում հեռանալ:
Ես այստեղ եմ եղել գրեթե ամենասկզբից` աշխատելով ձեզ հետ համարյա ոչնչից մի բան ստեղծել, ստեղծել մի նոր հաստատություն ու մի նոր տեսակի հաստատություն: Ես արտաքին գործերի նախարար եմ եղել նախագահ Քոչարյանի պաշտոնակալության սկզբից: Ես փոխարտգործնախարար ու նախարարի առաջին տեղակալ եմ եղել նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք: Այլ խոսքերով, ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ ժողովրդին ու իմ երկրին: Դա այն է, ինչ մենք անկախությունից ի վեր միասին ենք արել. մենք ծառայել ենք պետությանը, Հայաստանի Հանրապետությանը: Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ մենք միասին կատարել ենք:
Այս տասը տարիների ընթացքում, կարծում եմ, մեր աշխատանքի բնույթն էապես փոխվել է: Իհարկե Հայաստանի Հանրապետությունը փոխվել ու առաջընթաց է ապրել` իր հետ բերելով շատ օբյեկտիվ հանգամանքների փոփոխություն. մենք չենք սպասում 2, 3, երբեմն` 5 ամիս վարձատրություն ստանալու համար: Մենք թուղթ ունենք պայմանագրեր, կոնվենցիաներ ու փաստաթղթեր տպելու համար: Մենք այլեւս պատանդ չենք դեպի Հայաստան ու երկրից դուրս անկանոն թռիչքների:
Այլ տարբերություններ եւս կան: Դիվանագետներն ու ամբողջ անձնակազմը ընդունվում են միայն իրենց արժանիքների հիման վրա, եւ ոչ թե որեւէ այլ պատճառով: Դիվանագետները նշանակումներ են ստանում արտերկրում միայն իրենց մասնագիտական հանգամանքների հիման վրա, եւ ոչ թե որեւէ այլ պատճառով: Այս նախարարությունն այսօր վայելում է ամենամաքուր, ամենամասնագիտական կարողություններն ունեցող, ամենականոնակարգված եւ չկաշառված հաստատության համբավը: Եվ սա հպարտանալու փոքր առիթ չէ:
Այս նախարարությունն այն տեղն է, ուր մարդկանց արժանապատվորեն են վերաբերվում, հարգանքով ու հանդուրժողականությամբ: Ես հպարտանում եմ դրանով եւ հավատում եմ, որ այս ավանդույթի սկիզբը դնելուց հետո դժվար կլինի այն չպահպանել: Հակառակը, այն վարակիչ է դառնում: Ես հավատացած եմ, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար մենք պետք է սկսենք, եւ սկսել ենք, թափանցիկ, հաշվետու նախարարության կայացումից եւ միմյանց արժանապատվորեն վերաբերվելուց:
Աշխարհը նույնպես փոխվել է այս 10 տարիների ընթացքում: Ռուսաստանը վերընթաց է ապրում միջազգային ասպարեզում: Եվրոպան շատ ավելի մոտ է, քան նախկինում էր: ԱՄՆ-ն ավելի հետեւողական է ժողովրդական գործընկերներ ունենալու հարցում: Ադրբեջանը նավթն է դիտարկում որպես իր բոլոր խնդիրների լուծման բանալի: Թուրքիան ապրում է թե' անցյալում, եւ թե' ապագայում: Վրաստանը փորձում է քայլել զոհի եւ հանդգնության եզրով: Իրանը հայտնվել է աշխարհի ընկալման ու սեփական տեսլականի արանքում:
Իսկ Հայաստա՞նը: Հայաստանը ցույց տվեց, որ դիվանագիտությունն ու պաշտպանությունը միմյանց չեն փոխարինում, այլ միասնաբար գործում են ապահովագրելու երկրի ապագան: Հայաստանն ապացուցել է, որ տնտեսական աճը հնարավոր է անգամ բնական պաշարների ու բաց տրանսպորտային միջանցքների բացակայության պայմաններում: Հայաստանը կենդանի վկայությունն է այն բանի, որ կարելի է լինել միջազգային հանրության հարգանք վայելող անդամ եւ միեւնույն ժամանակ համաշխարհային հոսանքին հակառակ գնալ` երաշխավորելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անվտանգությունը: Հայաստանը դարձել է վստահելի եւ, ես կարող եմ ասել նաեւ, լիարժեք գործընկեր միջազգային կազմակերպություններում բարեփոխումներով, ներքին ընկալման ու գործողություններին վերաբերող իր լի օրակարգով: Հայաստանը լավ հարաբերություններ է հաստատել աշխարհի բոլոր խոշոր բեւեռների հետ` Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արեւելքի ու Լատինական Ամերիկայի:
Բայց իմ թվարկած հաջողություններից յուրաքանչյուրը իր հետ փորձությունների նոր շարք է բերել ու նոր խնդիրներ: Եվ դա է մեր գործը` յուրաքանչյուր հնարավորությունն առավելագույնս օգտագործել եւ նվազագույնի հասցնել բոլոր սպառնալիքները:
Այսօր մենք մեր գործը վերջին մի քանի ամիսներին փոփոխված միջավայրում պետք է կատարենք: Երբ մենք թույլ տվեցինք ընտրական ու հետընտրական շրջանի լարվածությանն ու զգացմունքներին իշխել, դրանք ցույց տվեցին, որ մենք երբեմն երեւակայում ենք, որ հեղափոխությունը կարող է բարեփոխումներին այլընտրանք լինել, որ վրեժխնդրությունը կարող է հաշտությանը գերադասվել: Մեզանից` այս շենքում գտնվողներից լավ որեւէ մեկը չգիտի, որ դա սխալ է: Մեզանից լավ որեւէ մեկը չգիտի, որ մեր ներքին զորությունը, անքակտելիությունը, կայունությունը, բարոյականությունն ու հաստատակամությունը մեր ամենալավ, իրականում` միակ հայտաթուղթն են միջազգային ասպարեզում:
Եվ քանի որ իրոք սրանք են մեր միջոցները, մենք այսօր փաստացիորեն դեֆիցիտով ենք աշխատում: Այն կապիտալը, որ մենք կուտակել էինք միջազգայնորեն, ցաք ու ցրիվ եղավ: Սա նշանակում է, որ իմ հաջորդը, ձեզանից յուրաքանչյուրը եւ մենք բոլորս, որ ապրում ենք Հայաստանում, ավելի ջանասիրաբար պիտի աշխատենք վերագտնելու մեր հարգանքը եւ վստահությունը ինքներս մեր ու մեր ապագայի հանդեպ:
Ես կշարունակեմ աշխատել ձեզ հետ: Ես միտք չունեմ իմ հանրային գործունեությանը վերջ դնելու, սակայն նոր փուլ է սկսվում: Մտադիր եմ աշխատելու երկրի ներսում` օգնելու հաջորդ նախարարին հաջողության հասնելու միջազգայնորեն:
Մարտի 1-ին հաջորդած շաբաթներն իմ ամբողջ կարիերայի ամենադժվարին օրերն էին: Մի կողմից, ես վարչակարգի մաս եմ կազմում, որը, անկախ ամենից, պատասխանատու է այս երկրում կատարվող ամեն ինչի համար: Մյուս կողմից, ընդդիմության ընտրարշավի սկզբից ես առարկել եմ, հրապարակայնորեն ու մասնավոր զրույցներում, իրենց տակտիկային, մեթոդներին ու նպատակներին:
Ես կուրորեն հետեւելու սովորություն չունեմ, բայց եւ ծայրահեղ ընդդիմություն էլ չեմ կարող լինել: Ես հավատում եմ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Վստահ եմ, որ այս 10 տարիներին ես դա արել եմ` երբեմն հեռուստախցիկի առջեւ, ինչպես նաեւ կուլիսներում:
Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլեւս նախարար չեմ լինի:
Այն պարզապես կփոխվի: Ես նոր պատասխանատվություն կստանձնեմ, որը հիմնականում միտված կլինի շահագրգիռ, ներառուն քաղաքական ատյանի ձեւավորմանը, որը կաշխատի հանրության ու գործող քաղաքական ուժերի հետ մեր հասարակության բաժանումները վերացնելու, ուղիներ փնտրելու մեր տարբերությունների միջեւ մերձեցման եզրեր գտնելու, այլ ոչ թե դրանք արհամարհելու: Ես կգործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են ստեղծել այլ զարգացած երկրների փորձը կրկնող մեխանիզմներ ու առաջարկել լուրջ, համոզիչ քաղաքական այլընտրանքներ, որոնք ապակառուցողական, ծայրահեղ ու ինքնանպատակ չեն: Ամենից շատ եւ ամենից ավելի ես կաշխատեմ զորացնել մեր այն հաստատությունները, որոնք կօգնեն մեր հասարակության մեջ նվազեցնել ցինիզմը եւ մեզանում ամենավատին հավատալու պատրաստականությունը, որ մարդկանց ուժ կհաղորդի ասելու այն, ինչին հավատում են, եւ հավատալ նրան, ինչ ասում են:
Գործը, որ դուք եւ ես կանենք, կփոխլրացնեն միմյանց: Ես այս ընտանիքի անդամն եմ ինձ զգում: Եվ դա չի փոխվելու: Ես կուզենայի, որ դա այդպես էլ մնար, թեեւ գիտեմ, որ դժվար է լինելու այս շենքի կողքով կամ ընդհանրապես Հանրապետության հրապարակով անցնել:
Շնորհակալություն:
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԽԱՂԻԿՆԵՐ»` ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՍՈՈՒՍՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանում նախագահական ընտրություններին նախորդած նոյեմբերյան իրադարձություններն ու նաեւ հետընտրական ընդդիմադիր շարժումը մարտյան հացադուլներով եվրոպական կառույցների տարբեր գնահատականներին արժանացան, բայց ...ՀԱՅ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
Կալիֆոռնիայի 12-րդ ընտրատարածքից հայազգի Ջեքի Կանչելյան-Սփեյերը ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ: Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ Թոմ Լանթոսի մահվանից հետո թափուր մնացած տեղի համար ընտրությունները ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԲՀԿ-ԱԿԱՆ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ
Մ. Խ.Երեկ խորհրդարանում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը: Ասենք, որ սա աննախադեպ քննարկում էր, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մանրամասն ներկայացրեց ...ՄԱՐԱՂԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
«Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ եւ ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվելու է www.maragha.am կայքէջը, որը պատմելու է 1992-ի ապրիլի 10-ին Արցախի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ ադրբեջանական ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ա. Մ.Կառավարությունում երեկ հրաժեշտի եւ նոր ղեկավարի ներկայացման օր էր: Արդեն նախկին վարչապետ եւ պաշտոնավարող նախագահ Սերժ Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել կառավարության անդամներին մեկ տարվա համատեղ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
1Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում եւ ավելին: Տեխնիկական անձնակազմին, ...ՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
4Նախագահական վերջին ընտրությունների շրջանում լրատվության որոշ միջոցներ, վերստին, ինչպես տարիներ առաջ, սկսեցին անվանարկել մտավորականությանը տարբեր պիտակներով եւ անհեթեթ մեղադրանքներով: Նույն այդ մամուլն ...«ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԱՆՁ ԵՎ ՊԱՌԼԱՄԵՆՏ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԴեռեւս 2007-ի դեկտեմբերի 1-ին ԱԻՄ-ը որոշում էր կայացրել աջակցել նախագահի այն թեկնածուին, ով կպաշտպանի մշտապես ժողովրդավարական եւ ազգային արժեքներով առաջնորդվող ԱԻՄ կուսակցության պետութենական (քաղաքական) ...ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 10Թվում է, թե այլեւս անհնար է զարմանալ ու զայրանալ ցինիզմի այն դրսեւորումներից, որ պարբերաբար եւ առատորեն դուրս են հորդում Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից: Այդուհանդերձ, դրանք չեն դադարում եւ յուրաքանչյուր ...ՊԱՐՈՆԱՅՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԽՐԱԽՈՒՍՈՂՆԵՐ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ «ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ» ԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՍԱՆԵՔ ՆՐԱՆՑԻՑ` ՀԱՐԳԵԼ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՐԴԳԵՍ ԾԵՐՈՒՆՅԱՆՀազիվ երկու տարի է անցել դանիական հանրահայտ դեպքերից, երբ ամբողջ մահմեդական աշխարհն ընդվզել էր` արդարացիորեն բողոքելով իրենց հավատքին հասցված բարոյական վնասի եւ սրբապղծության համար: Հուզման ալիքն այնքան ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-Ը ՍԿՍԵՑ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները երեկ վաղ առավոտյան ապամոնտաժեցին Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղով անցնող իրենց ընկերությանը պատկանող մայր ջրախողովակին միացած ապօրինի ջրառներից 2-ը: Երեւանից Գեղանիստ ...«ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ա. Հ.Կիսահաղորդչային արտադրության մտավոր սեփականության գործընկեր եւ բյուրեղային կողմնորոշումով մտավոր սեփականության նախաձեռնող «Վիրաժ լոջիկ» ընկերությունը այս շաբաթ հանդես է եկել TSMC-ի 40-նանոմետրանոց գործընթացների ...«ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄՆ Է»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ վարչապետի պաշտոնում կառավարության նիստը վարելուց հետո հրաժեշտի հանդիպում ունեցավ Կենտրոնական բանկի աշխատակիցների հետ, որոնք իրենց 10 տարիների ...ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ա. Մ.Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու որոշման մեջ կառավարության կատարած փոփոխությանն անդրադարձավ մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, նշելով, որ դա պայմանավորված է մաքսային ...«ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
Ն. Պ.Կանադայի շուրջ 2 հարյուր երգչախմբերի երկու ամիս տեւած մրցույթում հաջողություն է արձանագրել Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր տաճարի «Կոմիտաս» երգչախումբը: Կանադայի պետական՝ CBC Radio Canada-ն ...ՆՎԻՐՈՒՄ ԵՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԵՐԳԵՀՈՆԸ
Հ. Ծ.Նպատակ ունենալով հավերժացնելու ճանաչված երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հիշատակը եւ իրականացնելու նրա ցանկությունը՝ Կարլալյում (Մասաչուսեթս) գործող «Կոմիտասի անվան երգեհոնային հիմնադրամը» որոշել է նրա անձնական ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆՈՐ ԵՐԳ Է ՁԱՅՆԱԳՐԵԼ
Մ. Մ.Ֆրանսիական մամուլից տեղեկանում ենք, որ օրեր առաջ ավարտվել է հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրի եւ ռեպ կատարող Քերի Ջեյմսի «Շոու բիզնեսի ստվերում» երգի համատեղ ձայնագրությունը: Այն կդառնա ռեպ-մշակույթի անկախ ...ԱՍՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստներից մրցասպարեզ դուրս եկան միայն Կարեն Ասրյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Մեր երկու շախմատիստներն էլ հաղթանակով ավարտեցին իրենց մրցախաղերը: ...«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Մ. Մ.Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանի դիվանից «Ազգին» տեղեկացրին, որ «Լինսի» հիմնադրամի նոր նախագահ Ջեյ Ռաքոն ապրիլի 8-ին իր պաշտոնական առաջին այցելությունն է արել Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ»-ՈՒՄ
«Ազգ-Մշակույթ հավելվածի» վաղվա էջերում շարունակվում է ծավալվել բանավեճը 30-40-ականների մթնոլորտի եւ գրական այսօրվա վերարժեւորումների շուրջը: Ներկայացնում ենք Գրիգոր Աճեմյանի «Հետ գրության կարգով» եւ Նյու ...ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԸ
1Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր տաճարում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սկսվել են այսուհետեւ յուրաքանչյուր չորեքշաբթի (ժամը 18.00-19.30-ին) անցկացվելիք քրիստոնեական դաստիարակության ժամերը, ...ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹհեքվանդոյի Հայաստանի հավաքականը մեկնել է Հռոմ՝ Եվրոպայի առաջնության: Պատասխանատու այդ մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու նպատակով հայ մարզիկներն ուսումնամարզական հավաք են անցկացրել Թեհրանում: Մարզաձեւի ...ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայի մրցաշարի 4-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը հաղթելով Լաքսմանին, վաստակեց 3,5 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: Վրացահայ Դավիթ Հարությունյանը հաշտություն կնքեց Ռասուլ Իբրահիմովի հետ: Նա 3 միավորով 27-րդ ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հանրապետական» մարզադաշտը ներկայում վերանորոգվում է: Ամբողջովին փոխվելու է խաղադաշտի խոտածածկույթը, ինչպես նաեւ ժամանակակից տեսքի են բերվելու օթյակները: Աշխատանքներն իրականացնում է իսրայելական շինարարական ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայում ընթացող Ռուի Լոպեսի շախմատի երկրորդ հուշամրցաշարում Գաբրիել Սարգսյանը շարունակում է առաջատարի հետապնդումը: 5-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային եւ վաստակելով ...ՔԱՌՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները, որոնք պետք է որոշեին պայքարը շարունակող չորս ուժեղագույն ակումբներին: Առավել մեծ հետաքրքրասիրություն էին առաջացրել «Ուլիս»-«Արարատ» ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԵՋ Է 86 ՄԱՐԴ
Մ. Մ.Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...
ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ Է»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
ԿԲ մամուլի ծառայությունԿԱՐԼԵՆ ԼԵՎՈՆԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՕՂԱԿՆԵՐԻՑ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԲԻՇՔԵԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՑԻՆԻԶՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

