
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ
«Նախատեսում ենք հաջորդ տարի անցկացնել Չարենցի պոեզիային նվիրված միջազգային փառատոն, եւ ռուսերեն այս գիրքը կարող է միջնորդ լինել այլ լեզուներով Չարենցին թարգմանված տեսնելուն», այսպես կարեւորեց «Եղիշե Չարենցը ռուս գրողների թարգմանությամբ» նոր հրատարակված ժողովածուն Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը օրերս տեղի ունեցած գրքի շնորհանդեսին: Նա ափսոսանք հայտնեց, որ գիրքը լույս է տեսել սահմանափակ քանակով` 400 օրինակով:
Գիրքը, որ ընդգրկում է հայ գրականության կարեւորագույն դեմքերից Չարենցի ավելի քան 100 բանաստեղծություն, հրատարակվել է Երեւանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ջանքերով (կազմող եւ խմբագիր` բանասիրական գիտությունների թեկնածու Ջեմմա Բառնասյան): Շնորհանդեսը տեղի է ունեցել համալսարանի դահլիճում, ուր փոքրաթիվ հանդիսականների առաջ նույն համալսարանի ուսանողները ասմունքեցին գրքում զետեղված մի քանի բանաստեղծություն՝ երկու լեզվով: Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը երգեց «Կուզեմ հիմի փչի զուռնեն»: Մի ուսանողուհու կատարմամբ վայելեցինք նաեւ «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարի» գեղեցկությունը, ինչպես նաեւ արձանագրեցինք ՀՀ լեզվի եւ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի ուշագրավ խոսքը. «Ինձ շատ են դուր գալիս այսպիսի հրատարակությունները, երբ բնագիրն ու թարգմանությունը կողք կողքի են, եւ ընթերցողը կարող է համեմատել: Շատ հավանեցի ձեւավորումը` Չարենցի ստեղծագործության ոգուն շատ համապատասխանում է եւ ուրախ եմ, որ սա համալսարանի նմանատիպ գրքերի հրատարակելիք շարքի առաջին գիրքն է: Ընդգրկված թարգմանություններն անշուշտ շատ հաջող չեն, այստեղ կազմողը մեղք չունի, որովհետեւ ընտրել է եղածից: Իրողությունն այն է, որ մեր դասական բանաստեղծների մեծ մասը, այդ թվում, գուցե առաջին հերթին հենց Չարենցը, դեռեւս անհրաժեշտ մակարդակով թարգմանված չեն ո՛չ ռուսերեն, ո՛չ էլ այլ լեզուներով: Բայց Չարենց հասկանալու համար թարգմանությունները շատ օգտակար են: Այս թարգմանությունն օգնելու է մեզ Չարենցին ավելի լավ, ավելի խոր հասկանալու. իսկ որ դրա անհրաժեշտությունը կա՝ կասկած չունեմ: Վերջին 20 տարում շատ վատ ավանդույթ ստեղծվեց, Չարենցի մասին խոսելիս առաջին հերթին հիշում են բանտարկությունը, 37 թիվը, գրական կռիվները, բայց դրանցով չէ նա մեզ համար Չարենց: Նրա ստեղծագործությունն է, որ մենք պիտի փորձենք հասկանալ: Չարենցը 20-րդ դարի ամենամեծերի շարքում է եւ մենք պետք է հասկանանք Չարենցի հսկայական ժառանգության խորությունը, բացությունը, բազմազանությունը: Իհարկե հայ-ռուս գրական կապերի զարգացման ճանապարհին այս գիրքը լավ նվեր է: Մենք Ձեր հետ պայմանագիր ունենք չէ՞, պարոն Դարբինյան, դիմեց Ա. Եղիազարյանը Երեւանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորին: Կարծում եմ, այդ պայմանագիրը մեզ իրավունք է տալիս այսպիսի դեպքերում խորհրդակցել: Շատ ուրախ կլինեմ, եթե հետագա ժողովածուները կազմելիս ձեր մասնագետները գրականության ինստիտուտի մասնագետների հետ խորհրդակցեն: Կարծում եմ ե՛ւ տեխնիկական, ե՛ւ այլ բնույթի թերությունները ավելի քիչ կլինեն», նշեց ՀՀ լեզվի եւ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ
4ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Երեկ Հայաստանում փակվեց մի ժամանակաշրջան եւ բացվեց նորը: Ինչ է բերելու այդ նորը` գուցե շատ ենթադրելու բան կա, եւ դրա համար` առատ նյութ, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երդմնառությունից ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ...ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.Ըստ առայժմ չհաստատված տեղեկությունների, ոստիկանապետի պաշտոնում կնշանակվի Գրիշա Սարգսյանը (ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար): Լուրեր են պտտվում, որ Շիրակի ներկա մարզպետին ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայաստանը փոփոխությունների ժամանակաշրջանում է, հեռացող կառավարությունից թերեւս ամենաաչքի ընկնող գործիչը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կյանքին ու կենսագրությանը, կարծում եմ, արժե ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՀՅՈՒՐԵՐԸ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողներս հնարավորություն ունեցանք շփվելու մի շարք բարձրաստիճան հյուրերի հետ: Ներկայացնում ենք հատվածներ այն հարցազրույցներից, որտեղ ներկա ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՐԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ
Ապրիլի 9-ին «Մուասիր Մուսավաթ» կուսակցության մոտ 25 կողմնակիցներ պիկետ էին կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ: Նրանք բողոքում էին, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ադրբեջանի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ` «ԹԱՅՄՍ ՍՔՎԵՐՈՒՄ»
Հ. Ծ.Այս տարի ապրիլի 27-ին, կեսօրից հետո, ժամը 14-16-ը հազարավոր ամերիկահայեր, 23-րդ անգամ, հերթական հավաք-ցույցի են դուրս գալու Նյու Յորքի «Թայմս սքվերում» (Բրոդվեյի 43-րդ եւ 44-րդ փողոցների միջեւ ընկած տարածքում) ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԵՐԵՎՈՒՅԹ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3Ամեն տարի, երբ մոտենում էր ապրիլի 24-ը, թուրքական քաղաքական շրջանակներն սկսում էին անհանգստություն ապրել: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալմանը զուգընթաց այդ անհանգստությունը ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՔՆԵՍԵԹՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ
Ռ. Պ.Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը նամակ է հղել Իսրայելի Քնեսեթի պատգամավորներին` կոչ անելով ողջամտություն դրսեւորել եւ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Նա նշել է, որ ...ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԸ ԿՏՐԵՑ ԿԱՊԵՐԸ
Մասաչուսեթսի քաղաքապետարանը դադարեցրել է «Ո՛չ` ատելությանը» ծրագրի հովանավորությունը` Հակազրպարտչական լիգայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Ինչպես հաղորդում է Հայ դատի հանձնախումբը, քաղաքապետարանը ...ԱՄՆ-Ը ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԲԱՑԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Ինքնահռչակ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ապրիլի 8-ին բացվել է ԱՄՆ դեսպանություն: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ դեսպանությունն ստեղծվել է Պրիշտինայում արդեն եղած՝ Կոսովոյի հետ կապերի ամերիկյան գրասենյակի ...ԾԱՂԻԿՆԵՐ ԵՎ ՄՈՄԵՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2Մինչ երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունենում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, մայրաքաղաքի կենտրոնում` Մյասնիկյանի արձանի մոտ մարդիկ ծաղիկներ ...ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ՝ ԱՊՐԻԼԻ 14-21-Ը
Ն. Պ.«Գրադարան՝ գիտելիքի տուն» խորագիրն է կրում Ազգային գրադարանային շաբաթը, որն անցկացվելու է ապրիլի 14-21-ը արդեն յոթերորդ անգամ: Կազմակերպիչը Հայկական գրադարանային ասոցիացիան է, աջակիցը՝ ՀՅԴաշնակցությունը: ...ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Նախատեսում ենք հաջորդ տարի անցկացնել Չարենցի պոեզիային նվիրված միջազգային փառատոն, եւ ռուսերեն այս գիրքը կարող է միջնորդ լինել այլ լեզուներով Չարենցին թարգմանված տեսնելուն», այսպես կարեւորեց «Եղիշե Չարենցը ...ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԷՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Բյուրական-ԵրեւանԻնձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Վաշինգտոնի թանգարանում տեղի է ունեցել լրագրողների հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը հարգանքի տուրք է մատուցում շուրջ 2 հազար լրագրողների` այդ թվում՝ հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին: Հ. ...ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայի շախմատի բաց առաջնությունում գլխավոր մրցանակի համար պայքարող 132 շախմատիստների թվում են Հայաստանը ներկայացնող Տիգրան Քոթանջյանը եւ Վրաստանում բնակվող Դավիթ Հարությունյանը: Տիգրանն իր վարկանիշով ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մրցելույթներն իրենց անմիջական արտացոլումն են գտել ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում, որ հրապարակվել է երեկ: Նախորդ ամսվա համեմատ ՀՀ հավաքականը 5 հորիզոնականով ...ԽԱՂԱՂ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Մանուել Կանդելարիոյի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Գրանդան ու Կարուանան, Ադամսն ու Պենսյանը, ...ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱթենքում մեկնարկել է բռնցքամարտի վարկանիշային վերջին մրցաշարը, որում քաշային 11 կարգերում ընդհանուր առմամբ կխաղարկվի օլիմպիական 25 ուղեգիր: Այդ ուղեգրերի համար մրցավեճի կբռնվեն նաեւ Հայաստանի հավաքականի ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 30-35 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 8-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Հաղթանակ» կամրջի տակ՝ Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դիակ։ Ժամը 19.35-ին փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել անձը չպարզված, 30-35 ...ՄԱՀԱԿ ԹԱՓ ՏԱԼՆ ՈՒ «ԱՐԱ» ԴԻՄԵԼԱՁԵՎԸ` ՈՍՏԻԿԱՆԻ «ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ» ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Երեկ կեսօրին, մոտ ժամը տասնմեկին Տերյան փողոցի շենքերից մեկից դուրս գալով իջնում էինք դեպի Սայաթ-Նովա, երբ առանց այդ էլ դատարկ փողոցում կանգնած ոստիկաններից մի քանիսը փակեցին ճանապարհը: Պահանջը որպես ...ԱՅՍՕՐ
- Ժամը 10.30-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կսկսվի «Ջիվելեգովյան ընթերցումներ» երկօրյա գիտաժողովը` նվիրված հայ գիտնական, պատմաբան, գրականագետ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ...ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Ապրիլի 8-ին, ժամը 18.40-18.55-ին Արմավիրի մարզի Հացիկ գյուղի տարածքում տեղացել է ուժեղ կարկուտ։ Պատճառած վնասների չափը ճշտվում է։ Ապրիլի 9-ին, ժամը 02.20-ին քաղաքացի Ա. Մարտիրոսյանից ահազանգ է ստացվել, ...
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԵՐԹԱԿԱՆ «ՎՃՌԱԿԱՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԸ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՆԱԿՈՆԴԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
ԼԵՎՈՆ Ղ. ՇԻՐԻՆՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

