
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
Հայաստանը փոփոխությունների ժամանակաշրջանում է, հեռացող կառավարությունից թերեւս ամենաաչքի ընկնող գործիչը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կյանքին ու կենսագրությանը, կարծում եմ, արժե ավելի մանրամասն անդրադառնալ:
Վարդան Օսկանյանը ծնվել է 1955-ի փետրվարի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում, ավարտել է տեղի հայկական դպրոցը եւ կրթությունը շարունակել Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Հետագայում կրթությունը շարունակել է Բոստոնի Թավթսի համալսարանում: Մի քանի տարի աշխատելով մասնավոր մի ընկերությունում, նա շարունակել է ուսումը արդեն Հարվարդի Կառավարման դպրոցում, հետո սովորել եւ ավարտել է Ֆլետչերի դիվանագիտության դպրոցը, ստանալով մագիստրոսի կոչում: 1990-ին հիմնում է AIM (Armenian International Magazine) հանդեսը: 1992-ին, երբ Հայաստանը նոր էր անկախություն ձեռք բերել, վերադառնում է հայրենիք եւ աշխատանքի անցնում նորաստեղծ արտաքին գործերի նախարարությունում, սկզբում որպես Միջին Արեւելքի վարչության պետի տեղակալ, հետո որպես պետ: Ավելի ուշ նշանակվում է նաեւ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ: 1994-ին դառնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, 1996-ից արդեն առաջին տեղակալն էր: Այդ տարիներին Օսկանյանը, որպես հրավիրված պրոֆեսոր, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
1998-ին Օսկանյանը նշանակվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար, ինչից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ սկսվում է մի նոր ժամանակաշրջան` օսկանյանական ժամանակաշրջանը, ինչը շատ դիվանագետների բնորոշմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության եւ լրջախոհության ժամանակաշրջան էր: Վարդան Օսկանյանի առաջ քաշած կոմպլեմենտարիզմի` փոխլրացման քաղաքականությունը թեեւ արժանացավ ու նույնիսկ մինչ օրս արժանանում է շատերի քննադատությանը, սակայն անցած 10 տարիները ցույց տվեցին դրա կենսունակությունն ու Հայաստանը ստեղծված ծանր իրավիճակներից դուրս բերելու ընդունակությունը: Ընդհանրապես անցած 10 տարիները, շատերի բնորոշմամբ, հայկական կադրային դիվանագիտության կայացման տարիներն էին: Իզուր չէ, որ այսօրվա կադրային դիվանագետներից շատերը Վարդան Օսկանյանին համարում են իրենց ուսուցիչը: Օսկանյանի ղեկավարած գերատեսչությունը միշտ տարբերվել է կառավարության մյուս նախարարություններից իր ազատական հայացքներով եւ կարծիքներն անկեղծորեն արտահայտելու հնարավորությամբ: Սա նաեւ Օսկանյան մարդուն բնորոշ երեւույթ է: 1998-ի իշխանափոխությունից հետո, երբ նա սկսեց ղեկավարել արտաքին քաղաքական գերատեսչությունը, դեմ էր կադրային փոփոխությանը՝ ըստ մարդկանց քաղաքական հայացքների, ինչը, նկատենք, իր արձագանքն ունեցավ 2008-ի փետրվարին: Սակայն անկախ ամեն ինչից, դիմացինին պրոֆեսիոնալ որակներով, այլ ոչ թե քաղաքական հայացքներով գնահատելու օսկանյանական կարողությունն այսօրվա կառավարությունում հազվագյուտ երեւույթ է: Ինչեւէ, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անցած 10 տարիները դեռ լուրջ մեկնաբանման ու վերլուծության կարիք ունեն, սակայն արդեն այսօր իսկ կարող ենք գնահատել որպես ընդհանուր առմամբ հաջողության ժամանակաշրջան: Եվ նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ադրբեջանական բանաձեւի անցկացման շուրջն առկա քննադատությունը իր ձեւի մեջ անբովանդակ է: Քանի որ բանաձեւը պաշտպանող 39 կողմ երկրներին դեմ դուրս եկան նույն այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող 3 երկրները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ինչն ավելին արժե, քան կողմ քվեարկած բոլոր երկրները միասին: Եվ հետո, չմոռանանք, որ 1992-94-ին ՄԱԿ-ը Անվտանգության խորհրդի մակարդակով նմանատիպ 3 որոշում էր ընդունել, որով ճանաչվել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը չգիտես ինչու մոռացության են մատնվում քննադատողները:
Օսկանյան դիվանագետի պրոֆեսիոնալ որակների մասին խոսում են բոլորը: Դիվանագետները նշում են ոչ միայն նրա արտակարգ հիշողությունը, երբ նա բանակցությունների ժամանակ կարող էր միանգամից մերժել ադրբեջանական կողմի առաջ քաշած «նոր» գաղափարը, հիշեցնելով, որ 13 կամ 14 տարի առաջ նման հարց արդեն առաջարկվել, քննարկվել եւ մերժվել է: Օսկանյանը նաեւ փայլուն հռետոր է, կարողանում է գրավել լսարանը, եւ չնայած շատերը նրան քննադատում են չափից ավելի հուզականության համար, սակայն դա էլ խոսում է նրա անկեղծության մասին, ինչը նույնպես համոզիչ է լսարանի համար:
Ինչեւէ, առաջին անգամ նախկին կառավարողները իշխանությունից հեռանում են կամավոր ու չչարացած, ինչն արդեն իսկ դրական երեւույթ է: Մի բան պարզ է, որ Վարդան Օսկանյանի մակարդակի պետական գործիչները պետք է մնան քաղաքականության մեջ, որպես հզոր անհատներ, որոնց հեղինակությունը եւ բարոյական ու մարդկային նկարագիրը միշտ էլ կարող են չափանիշ լինել մյուսների համար: Անցած 10 տարիների ընթացքում Օսկանյանը կարողացավ պահպանել վստահության բարձր մակարդակը Հայաստանի քաղաքացիների շրջանում, ինչի վկայությունը 2007-ի հոկտեմբերին «Գելափի» անցկացրած հարցումներն էին:
Վերջում կարող ենք հավելել միայն, որ բարդ տարածաշրջանում ապրող Հայաստանի համար կարեւոր է Վարդան Օսկանյանի մակարդակի դիվանագետի առկայությունը, հատկապես ղարաբաղյան թնջուկի բանակցությունների եւ տարածաշրջանում տերությունների կողմից հզորացող մրցակցության պայմաններում: Վարդան Օսկանյանը հեռանում է հետեւից թողնելով կադրային դիվանագետների, որոնք անցել են դիվանագիտության օսկանյանական դպրոցը:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ
4ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Երեկ Հայաստանում փակվեց մի ժամանակաշրջան եւ բացվեց նորը: Ինչ է բերելու այդ նորը` գուցե շատ ենթադրելու բան կա, եւ դրա համար` առատ նյութ, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երդմնառությունից ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ...ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.Ըստ առայժմ չհաստատված տեղեկությունների, ոստիկանապետի պաշտոնում կնշանակվի Գրիշա Սարգսյանը (ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար): Լուրեր են պտտվում, որ Շիրակի ներկա մարզպետին ...ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայաստանը փոփոխությունների ժամանակաշրջանում է, հեռացող կառավարությունից թերեւս ամենաաչքի ընկնող գործիչը արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կյանքին ու կենսագրությանը, կարծում եմ, արժե ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՀՅՈՒՐԵՐԸ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողներս հնարավորություն ունեցանք շփվելու մի շարք բարձրաստիճան հյուրերի հետ: Ներկայացնում ենք հատվածներ այն հարցազրույցներից, որտեղ ներկա ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑՐԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ
Ապրիլի 9-ին «Մուասիր Մուսավաթ» կուսակցության մոտ 25 կողմնակիցներ պիկետ էին կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ: Նրանք բողոքում էին, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ադրբեջանի ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ` «ԹԱՅՄՍ ՍՔՎԵՐՈՒՄ»
Հ. Ծ.Այս տարի ապրիլի 27-ին, կեսօրից հետո, ժամը 14-16-ը հազարավոր ամերիկահայեր, 23-րդ անգամ, հերթական հավաք-ցույցի են դուրս գալու Նյու Յորքի «Թայմս սքվերում» (Բրոդվեյի 43-րդ եւ 44-րդ փողոցների միջեւ ընկած տարածքում) ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԵՐԵՎՈՒՅԹ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3Ամեն տարի, երբ մոտենում էր ապրիլի 24-ը, թուրքական քաղաքական շրջանակներն սկսում էին անհանգստություն ապրել: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալմանը զուգընթաց այդ անհանգստությունը ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՔՆԵՍԵԹՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ
Ռ. Պ.Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը նամակ է հղել Իսրայելի Քնեսեթի պատգամավորներին` կոչ անելով ողջամտություն դրսեւորել եւ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Նա նշել է, որ ...ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԸ ԿՏՐԵՑ ԿԱՊԵՐԸ
Մասաչուսեթսի քաղաքապետարանը դադարեցրել է «Ո՛չ` ատելությանը» ծրագրի հովանավորությունը` Հակազրպարտչական լիգայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Ինչպես հաղորդում է Հայ դատի հանձնախումբը, քաղաքապետարանը ...ԱՄՆ-Ը ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԲԱՑԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Ինքնահռչակ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ապրիլի 8-ին բացվել է ԱՄՆ դեսպանություն: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ դեսպանությունն ստեղծվել է Պրիշտինայում արդեն եղած՝ Կոսովոյի հետ կապերի ամերիկյան գրասենյակի ...ԾԱՂԻԿՆԵՐ ԵՎ ՄՈՄԵՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2Մինչ երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունենում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, մայրաքաղաքի կենտրոնում` Մյասնիկյանի արձանի մոտ մարդիկ ծաղիկներ ...ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ՝ ԱՊՐԻԼԻ 14-21-Ը
Ն. Պ.«Գրադարան՝ գիտելիքի տուն» խորագիրն է կրում Ազգային գրադարանային շաբաթը, որն անցկացվելու է ապրիլի 14-21-ը արդեն յոթերորդ անգամ: Կազմակերպիչը Հայկական գրադարանային ասոցիացիան է, աջակիցը՝ ՀՅԴաշնակցությունը: ...ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Նախատեսում ենք հաջորդ տարի անցկացնել Չարենցի պոեզիային նվիրված միջազգային փառատոն, եւ ռուսերեն այս գիրքը կարող է միջնորդ լինել այլ լեզուներով Չարենցին թարգմանված տեսնելուն», այսպես կարեւորեց «Եղիշե Չարենցը ...ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԷՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Բյուրական-ԵրեւանԻնձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Վաշինգտոնի թանգարանում տեղի է ունեցել լրագրողների հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը հարգանքի տուրք է մատուցում շուրջ 2 հազար լրագրողների` այդ թվում՝ հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին: Հ. ...ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴուբայի շախմատի բաց առաջնությունում գլխավոր մրցանակի համար պայքարող 132 շախմատիստների թվում են Հայաստանը ներկայացնող Տիգրան Քոթանջյանը եւ Վրաստանում բնակվող Դավիթ Հարությունյանը: Տիգրանն իր վարկանիշով ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մրցելույթներն իրենց անմիջական արտացոլումն են գտել ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում, որ հրապարակվել է երեկ: Նախորդ ամսվա համեմատ ՀՀ հավաքականը 5 հորիզոնականով ...ԽԱՂԱՂ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Մանուել Կանդելարիոյի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Գրանդան ու Կարուանան, Ադամսն ու Պենսյանը, ...ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱթենքում մեկնարկել է բռնցքամարտի վարկանիշային վերջին մրցաշարը, որում քաշային 11 կարգերում ընդհանուր առմամբ կխաղարկվի օլիմպիական 25 ուղեգիր: Այդ ուղեգրերի համար մրցավեճի կբռնվեն նաեւ Հայաստանի հավաքականի ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 30-35 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 8-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Հաղթանակ» կամրջի տակ՝ Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դիակ։ Ժամը 19.35-ին փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել անձը չպարզված, 30-35 ...ՄԱՀԱԿ ԹԱՓ ՏԱԼՆ ՈՒ «ԱՐԱ» ԴԻՄԵԼԱՁԵՎԸ` ՈՍՏԻԿԱՆԻ «ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ» ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Երեկ կեսօրին, մոտ ժամը տասնմեկին Տերյան փողոցի շենքերից մեկից դուրս գալով իջնում էինք դեպի Սայաթ-Նովա, երբ առանց այդ էլ դատարկ փողոցում կանգնած ոստիկաններից մի քանիսը փակեցին ճանապարհը: Պահանջը որպես ...ԱՅՍՕՐ
- Ժամը 10.30-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կսկսվի «Ջիվելեգովյան ընթերցումներ» երկօրյա գիտաժողովը` նվիրված հայ գիտնական, պատմաբան, գրականագետ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ...ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Ապրիլի 8-ին, ժամը 18.40-18.55-ին Արմավիրի մարզի Հացիկ գյուղի տարածքում տեղացել է ուժեղ կարկուտ։ Պատճառած վնասների չափը ճշտվում է։ Ապրիլի 9-ին, ժամը 02.20-ին քաղաքացի Ա. Մարտիրոսյանից ահազանգ է ստացվել, ...
«ԹՈՂ ԲԱՐԻ ԼԻՆԻ ԳՆԱԼԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԻՐԱՆԸ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
ԱՐԱՄ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ«DIGITEC»-Ն ՈՒՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ«ՀԱՅ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆՆ Է»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ, ԳերմանիաԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՈՎ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Մ. Մ.ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ ԿՀԻՇԵՆՔ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

