
ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
«Խորեն Վեհափառի սուրբ օրինակով մեր կյանքը դարձնենք աղոթք ու նվիրում, ի շինություն հայրենիքի, ի պայծառություն մեր Մայր եկեղեցու եւ ի բարօրություն հայ ժողովրդի», պատգամեց Գարեգին Բ կաթողիկոսը
Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, օրհնությամբ Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ «Նահատակ հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցին: Երեկոն կազմակերպել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Հայաստանի ազգային արխիվը:
Հուշ-երեկոն բացեց Մայր աթոռի արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: Իր խոսքում տեր հայրը տեղեկացրեց, որ Խորեն Ա կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցի առիթով առաջիկայում լույս է ընծայվելու Խորեն Ա-ի անտիպ վավերագրերի եւ լուսանկարների մի հատոր:
Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի կենսագրությանը, ազգային-եկեղեցական կյանքում ունեցած մեծ ավանդին ու եղերական մահվան հանգամանքներին անդրադարձան Եղիշե ավագ քահանա Սարգսյանը եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Այնուհետեւ շարականների եւ ազգային-ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ հայկական հնագույն երաժշտության «Շարական» համույթը` Դանիել Երաժիշտի գեղարվեստական ղեկավարությամբ: Ապա ներկաները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած ֆիլմը` նվիրված Խորեն Ա Մուրադբեկյան ամենայն հայոց կաթողիկոսին:
Երեկոյի ավարտին ամենքին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը: «Ազգընտիր Խորեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը բազմեց Լուսավորչի գահին` զորացնելու առաքելահիմն Հայոց եկեղեցին, մեր բարեպաշտ նախնյաց օրինակով անմար պահելու լույսը քրիստոնեական հավատքի, իրագործելու համայն հայության նվիրական իղձերն ու երազանքները:
...Աստվածամարտ եւ եկեղեցամարտ բռնապետությունը, չկարողանալով ընկճել հավատքն ու ոգին արիասիրտ հայրապետի, մահվան մատնեց Քրիստոսի հավատարիմ ծառային, բայց ի զորու չեղավ հայ ժողովրդի հոգում մոռացության մատնելու բարի հիշատակը նահատակյալ կաթողիկոսի եւ ժողովրդի սերը՝ հանդեպ իր հայրապետը:
Կան հիշատակներ, որոնք վեր են ժամանակի իշխանությունից` արձանագրվելով ոչ միայն ազգի պատմության ոսկե էջերում, այլեւ յուրաքանչյուրի հավատավոր սրտում ու հոգում: Այդպիսին է եւ այդպիսին պիտի լինի նահատակյալ Ամենայն հայոց կաթողիկոսի` Խորեն Մուրադբեկյանի հիշատակը, քանզի բազմավաստակ հայրապետը` իբրեւ Գրիգոր Լուսավորչի գահի արժանավոր ժառանգորդ, հերոսացավ ու հավերժացավ իր բոլորանվեր կյանքի ճանապարհին` պաշտպանելով եկեղեցին Հայաստանյայց, իր օրինակով ամուր պահելով լույս հավատքն ու եկեղեցասիրությունը հայորդյաց:
Ամենուր` ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, համայն ժողովուրդը հայոց որդիական սիրով է հիշում սիրելի Վեհափառին, ում հոգու մեջ մշտավառ էր մեր վսեմագործ հայրապետների շունչն ու ոգին», նշեց Նորին սրբությունը:
Հուշ-երեկոյին կազմակերպվել էր նաեւ Խորեն կաթողիկոսին առնչվող արխիվային փաստաթղթերի եւ նյութերի ցուցադրություն:
Նույն օրը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, հավարտ Սբ. պատարագի, նախագահությամբ Ամենայն հայոց հայրապետի կատարվել էր հոգեհանգիստ՝ ի հիշատակ Խորեն Ա նահատակ կաթողիկոսի:
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 7Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ու նրա Գահակալի դեմ չարանենգ արշավանքը նոր չի սկսվել ՀՀՇ-ական թերթերում: Արդեն 5-6 տարուց ի վեր այդ թերթերն անառիթ ու անկիրթ հարձակումներ են գործում Մայր աթոռի եւ անձամբ Ամենայն ...ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ նիստում հանդես եկավ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Այն նախագծի տեսք ուներ, որն այդպիսով շրջանառության մեջ դրվեց արտահերթ եւ կքննարկվի ...ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 58 ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ 12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
1Ապրիլի 9-ին կայանալիք նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն 58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես Արմենպրեսին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.Ասում են, թե կյանքը պատահականությունների, զուգադիպությունների շարան է, անկանոն կանոնավորված շարժում, ընթացք, որ ավելի հաճախ իներցիոն բնութագրականներ ունի, քան պատճառահետեւանքային կապ կամ հիմնավորվածություն: ...ԱԼԱՎԵՐԴԻՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՒՆԻ
Պ. Ն.Ալավերդու քաղաքապետի ապրիլի 6-ին տեղի ունեցած ընտրություններին քաղաքի 20 հազար բնակչությունից մասնակցել է շուրջ 9 հազար ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսը: Քաղաքապետի թեկնածուներից ՀՅԴ անդամ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՉԵԶՈՔ ՎԱՐՉԱՊԵՏ ԳՏՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԺողովրդական կուսակցության, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը, որ երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր, լրագրողներին տեղեկացրել է, որ դեռեւս նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու ...ՀԿԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի երեկվա նիստում, խորհրդի 90 անդամները միաձայն կողմ են քվեարկել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու որոշմանը: Տիգրան Սարգսյանը ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ` ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբ հրավիրված ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանն ու Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադարձան Վրաստանի խնդիրներին ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ
Ռուսաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հակաքաղցկեղային պատվաստանյութ է վաճառվում: Ամերիկյան Antigenics դեղագործական փոքր ընկերությունը երեկ հայտարարեց, որ ՌԴ իշխանությունները հավանություն են տվել ...ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ա. Մ.«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին շնորհել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալ: Հանրային ծառայությունները ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 8-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը, ...ԱԼԵՔՍ ԱՄԻՐՅԱՆԻ «ՀՈՒՅՍԻ ՔԱՄԻՆԵՐԸ» ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հ. Ծ.Եվրոպական մուտայբոքսինգի կրկնակի չեմպիոն եւ ծայրահեղ յոգայի ջատագով Ալեքս Ամիրյանի «Հույսի քամիներ» վավերագրական ֆիլմը մարտի սկզբներին հաջողությամբ ներկայացվել է Նյու Յորքի «Անկախ կինո եւ տեսաֆիլմերի ...ՊԱՊՅԱՆԻ ՈՍԿԵ ՁԱՅՆԸ ԿՀՄԱՅԻ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻՆԵՐԻՆ
Հ. Ծ.Երեւանում ծնված եւ միջազգային համբավի արժանացած երգչուհի Հասմիկ Պապյանը, որն աշխարհի պատկառելի բեմերում է հանդես եկել (Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Բաստիլի Փարիզ օպերայում, Միլանի Լա Սկալայում) եւ հմայել ...ՄԵՐ ԾԱՆՐ ՄՈՐՄՈՔԻՆ՝ ԹԵԹԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մ. Բ.«Հայարտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը «Ուրբաթ» ակումբում հանրային կյանքի վրա մշակութային ներազդեցության ուղիների մշակման փորձ էր անում: Իրենց կենտրոնը լուրջ արվեստ քարոզելու հայտ է ներկայացնում, հիմնականում՝ ...ՉԱՐԵՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ս. Մ.Երեկ չարենցյան ոգով էր շնչում Երեւանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դահլիճը, ուր ուսանողական փոքր լսարանի, ՀՀ մշակույթի նախարարի եւ մի քանի մտավորականների դատին հանձնվեց «Եղիշե Չարենցը ռուս գրողների ...ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԸ ՊԱՏՎՈՒՄ ԵՆ ՋՈՆ ԷՎԱՆՍԻՆ
Հ. Ծ.«Կանադահայոց կոնգրեսը», ստեղծված 2004-ին, իրեն մաս կազմող կազմակերպությունների անունից խմբագրությանը հասցեագրած հայտարարությամբ տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին յուրահատուկ հանդիպում է տեղի ունենալու ՀՀ-ում ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԱշխարհով մեկ սփռված հայերի վաղեմի երազանքներից է ստանալ ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն: Այդ երկուսն էլ այսօր արդեն դուրս են երազանքի ոլորտից ու դարձել են իրականություն: ՀՀ ոստիկանության անձնագրային ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
«Խորեն Վեհափառի սուրբ օրինակով մեր կյանքը դարձնենք աղոթք ու նվիրում, ի շինություն հայրենիքի, ի պայծառություն մեր Մայր եկեղեցու եւ ի բարօրություն հայ ժողովրդի», պատգամեց Գարեգին Բ կաթողիկոսը Ապրիլի 6-ին ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱՔԵԼ ԴԻՆՔԻ ՀԵՏ
Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդարանի համալիրում ապրիլի 3-ին հանդիպում է տեղի ունեցել Ստամբուլի «Ակօս» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ: Ռաքել ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՍուրբ երկրում անցկացրած իրենց երիտասարդ տարիների բերկրանքը վերհիշելու նպատակով աշխարհի տարբեր երկրներում ծվարած նախկին երուսաղեմաբնակ հայերը որոշել են այս եւ հաջորդ տարվա ընթացքում համաշխարհային հավաք ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԳԼԽԱՎՈՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՆ Է»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Chesspro.ru ինտերնետային կայքէջում ընդարձակ հարցազրույց է տպագրված Լեւոն Արոնյանի հետ: Հարցազրույցի առավել հետաքրքրական հատվածները ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը: - Շախմատում ինչպիսի՞ հաջողության ...ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանում Հայաստանում գրանցվեց մարզչական առաջին փոփոխությունը: Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկի շեմին «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է բուլղարացի մեկ այլ մասնագետ՝ Նեդելչո Մատուշեւը, ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց` առավելության հասնելով մինչ այդ աղյուսակը գլխավորող չին շախմատիստ Չժան Պենսյանի նկատմամբ: Այդ հաջողության շնորհիվ Գաբրիելը ...ՈՉ-ՈՔԻՆԵՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 6-րդ տուրում չորս հայ շախմատիստներն էլ իրենց թիմերի կազմերում մասնակցեցին հանդիպումներին: Նրանք բոլորն էլ մրցախաղերն ավարտեցին ոչ-ոքի: Ընդ որում, ՖԻՆԷԿ-ում հանդես ...ՖԵԼԻՔՍ ՇՏՈՒՐՄԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄիջին քաշում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն, 29-ամյա գերմանացի բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը, որ անցած շաբաթ վստահ հաղթանակ էր տոնել ավստրալացի Ջեմի Պիտմենի նկատմամբ, ցանկություն է հայտնել առաջիկայում ...ԿՓՈԽՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Մ. Մ.Ազգային ժողովի պատգամավորներ, «Հանրապետական» խմբակցությունից Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը եւ «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանը պատրաստվում ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 19.17 րոպեին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում, վրացական Գուրջանի քաղաքից 25 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ...ԲԱԽՈՒՄԻՑ 3 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 7-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին միմյանց են բախվել 1954-ին ծնված Անդրանիկ Մ.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի եւ 1962-ին ծնված Տիգրան Ֆահրադյանի ...
ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՀԱԼԵՊԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ «ՏԱԹԵՎ» ՏԱՐԵԳԻՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ
ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՆԱԽՆՅԱՑ ՕՐԻՆԱԿՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

