
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Աշխարհով մեկ սփռված հայերի վաղեմի երազանքներից է ստանալ ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն: Այդ երկուսն էլ այսօր արդեն դուրս են երազանքի ոլորտից ու դարձել են իրականություն: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանի սեղանին այսօր արդեն կա երկու հաստափոր գրանցամատյան, որտեղ զետեղված են մեր այն հայրենակիցների լուսանկարներն ու տվյալները, որոնց 1997-ից առ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Ուշագրավ է, որ այդ գրանցամատյանում առաջին գրառումը 1997-ի մայիսի 26-ին կատարել է առաջին երջանիկ ՀՀ քաղաքացին՝ Բախչեջյան Սեւդա Սեւանը: Վերջինս իր երախտագիտությունն է հայտնել, թողնելով հետեւյալ գիրը. «Իմ եւ ամբողջ հայ ազգի Տերն եմ այսօրվանից: Սեւդա Սեւան»: ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում են նաեւ Վարդան Օսկանյանը, Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը եւ շատ ու շատ հայորդիներ, որոնց համար ՀՀ քաղաքացիության անձնագիր ստանալու երդման պահը «տոն է այսօր հոգվույս մեջ», դարձել է անջնջելի: Տկն Զաքարյանի հետ զրույցից տեղեկացա, որ շատ շուտով այդ գրանցամատյանները կհանձնվեն Մատենադարանին ի պահ:
«Ազգի» զրույցը տկն Զաքարյանի հետ շարունակվեց երկքաղաքացիության շուրջ, որը մեր թերթի ընթերցողների խնդրանքով ներկայացնում ենք ստորեւ:
2007-ի փետրվարի 26-ին ընդունված «ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 13-1 հոդվածով ամրագրվեց նաեւ երկքաղաքացիությունը: ՀՀ քաղաքացիություն չունեցող, 18 տարին լրացած եւ գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն ստանում են պարզեցված կարգով: ՀՀ երկքաղաքացին ՀՀ-ում ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, եւ ունի բոլոր այն իրավունքները ու կրում է դրանց համար նախատեսված բոլոր պարտականությունները, ինչը ՀՀ քաղաքացին: «ՀՀ զինապարտության մասին» ՀՀ օրենքում երկքաղաքացիների զինապարտության մասով կատարվել է լրացում, ըստ որի, ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացի տղամարդը ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիությունն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից՝ ծառայել է նա այլ պետությունում, թե՞ ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից: Ավելի մանրամասն տեղեկություններ ՀՀ օրենքների մասին կարելի է ստանալ նաեւ «irtek» համակարգչային ցանցից:
ՀՀ քաղաքացիություն հայցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանում, կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:
Այժմ մեր ընթերցողներին տեղեկացնենք, թե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ինչ անհրաժեշտ փաստաթղթեր են հարկավոր՝ 1. դիմում, 2. ինքնակենսագրություն, 3. անձնագիրը եւ դրա պատճենը, 4, 35x45 մմ չափսի 6 լուսանկար, 5. տեղեկանք առողջական վիճակի մասին, 6. տեղեկանք դատվածության մասին այն երկրից, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մշտապես կամ առավելապես բնակվել է, 7. աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթ, 8. ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, 9. ամուսնության վկայականը եւ դրա պատճենը, 10. ամուսնու անձնագիրը եւ դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին, 11. իր երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, կամ ՀՀ-ում քաղաքացիությունը հաստատող վկայականը եւ դրա պատճենը, կամ ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը, 12. հայկական ծագումը հաստատող փաստաթուղթ՝ ծնողի (հոր կամ մոր, պապի կամ տատի, կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ՝ մկրտության վկայական, 13. տեղեկանք վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին, 14. քաղաքացիություն չունեցող անձինք կացության վկայականը եւ դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը եւ ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը եւ դրանց պատճենները: Նշված փաստաթղթերը հանձնելու պահին, անձին տրվում է հարցաթերթիկ, ՀՀ Սահմանադրության իմացության ստուգման թեստ 30 տարբեր հարցերից կազմված: Թեստը անձը կարող է տանել իր հետ, պատրաստվել, բացատրում էր տկն Զաքարյանը, որով ստուգվում է տվյալ անձի ՀՀ Սահմանադրության իմացությունը, եւ երբ կանչվում է քննության, այդ ընթացքում լրացնում է թեստը: Եթե թեստի 30 հարցից 16 եւ գումարած մեկ միավոր անձը չի հավաքում, ապա արդյունքը համարվում է բացասական ու միայն մեկ տարի հետո կրկին կարող է դիմել: Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ, հաստատվել է նաեւ հայոց լեզվի իմացության կարգը, եւ այդ աշխատանքները կանոնակարգելու համար ԱՎ վարչությունում ստեղծվել է հանձնաժողով: 2007-ի սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության N1110-Ն որոշմամբ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 1995-ի հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունը չեղյալ հայտարարելու ձեռք էին բերել այլ պետության քաղաքացիություն, վերը նշված որոշումը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում դրա մասին անձամբ կամ փոստով պետք է հայտնեն ԱՎ վարչություն, կամ ըստ բնակության վայրի տարածքային ոստիկանության ստորաբաժանում, իսկ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններին:
ԱՎ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար փաստաթղթերի ցանկը ստանալուց բացի, անձը ՀՀ-ում մուծում է 1000 դրամ՝ քաղաքացիություն ստանալու, 1000 դրամ պետտուրք՝ անձնագրի համար եւ 5000 դրամ՝ անձնագիրը օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին կնքման համար, պետբյուջեի հաշվին արվում է մուծում (հինգ տարվա համար):
Երկքաղաքացիության մասին օրենքի կիրառման օրվանից առ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ երկքաղաքացի են դարձել 146 քաղաքացիներ, իսկ 1415 քաղաքացիներ, որոնք այլ պետության քաղաքացիություն են ձեռք բերել առանց ՀՀ քաղաքացիությունից սահմանված կարգով հրաժարվելու, իրենց դիմումի համաձայն ճանաչվել են ՀՀ երկքաղաքացիներ: Մինչեւ այժմ երկքաղաքացիություն ձեռք բերած անձանց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի քաղաքացիներ են: Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց, թեստի ու լեզվի քննություն հանձնելուց հետո, ինչպես նախատեսում է օրենքը, մեկ տարի ժամկետում ձեւակերպվում եւ շնորհվում է քաղաքացիություն: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրվանից մեկ տարի հետո, օրենքով սահմանված կարգով: Իսկ անհամաձայնության ու դժգոհության դեպքում կարելի է հարցը վիճարկել դատական կարգով: ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 7Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ու նրա Գահակալի դեմ չարանենգ արշավանքը նոր չի սկսվել ՀՀՇ-ական թերթերում: Արդեն 5-6 տարուց ի վեր այդ թերթերն անառիթ ու անկիրթ հարձակումներ են գործում Մայր աթոռի եւ անձամբ Ամենայն ...ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ նիստում հանդես եկավ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Այն նախագծի տեսք ուներ, որն այդպիսով շրջանառության մեջ դրվեց արտահերթ եւ կքննարկվի ...ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 58 ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ 12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
1Ապրիլի 9-ին կայանալիք նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն 58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես Արմենպրեսին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.Ասում են, թե կյանքը պատահականությունների, զուգադիպությունների շարան է, անկանոն կանոնավորված շարժում, ընթացք, որ ավելի հաճախ իներցիոն բնութագրականներ ունի, քան պատճառահետեւանքային կապ կամ հիմնավորվածություն: ...ԱԼԱՎԵՐԴԻՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՒՆԻ
Պ. Ն.Ալավերդու քաղաքապետի ապրիլի 6-ին տեղի ունեցած ընտրություններին քաղաքի 20 հազար բնակչությունից մասնակցել է շուրջ 9 հազար ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսը: Քաղաքապետի թեկնածուներից ՀՅԴ անդամ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՉԵԶՈՔ ՎԱՐՉԱՊԵՏ ԳՏՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԺողովրդական կուսակցության, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը, որ երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր, լրագրողներին տեղեկացրել է, որ դեռեւս նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու ...ՀԿԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի երեկվա նիստում, խորհրդի 90 անդամները միաձայն կողմ են քվեարկել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու որոշմանը: Տիգրան Սարգսյանը ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ` ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբ հրավիրված ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանն ու Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադարձան Վրաստանի խնդիրներին ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ
Ռուսաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հակաքաղցկեղային պատվաստանյութ է վաճառվում: Ամերիկյան Antigenics դեղագործական փոքր ընկերությունը երեկ հայտարարեց, որ ՌԴ իշխանությունները հավանություն են տվել ...ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ա. Մ.«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին շնորհել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալ: Հանրային ծառայությունները ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 8-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը, ...ԱԼԵՔՍ ԱՄԻՐՅԱՆԻ «ՀՈՒՅՍԻ ՔԱՄԻՆԵՐԸ» ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հ. Ծ.Եվրոպական մուտայբոքսինգի կրկնակի չեմպիոն եւ ծայրահեղ յոգայի ջատագով Ալեքս Ամիրյանի «Հույսի քամիներ» վավերագրական ֆիլմը մարտի սկզբներին հաջողությամբ ներկայացվել է Նյու Յորքի «Անկախ կինո եւ տեսաֆիլմերի ...ՊԱՊՅԱՆԻ ՈՍԿԵ ՁԱՅՆԸ ԿՀՄԱՅԻ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻՆԵՐԻՆ
Հ. Ծ.Երեւանում ծնված եւ միջազգային համբավի արժանացած երգչուհի Հասմիկ Պապյանը, որն աշխարհի պատկառելի բեմերում է հանդես եկել (Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Բաստիլի Փարիզ օպերայում, Միլանի Լա Սկալայում) եւ հմայել ...ՄԵՐ ԾԱՆՐ ՄՈՐՄՈՔԻՆ՝ ԹԵԹԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մ. Բ.«Հայարտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը «Ուրբաթ» ակումբում հանրային կյանքի վրա մշակութային ներազդեցության ուղիների մշակման փորձ էր անում: Իրենց կենտրոնը լուրջ արվեստ քարոզելու հայտ է ներկայացնում, հիմնականում՝ ...ՉԱՐԵՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ս. Մ.Երեկ չարենցյան ոգով էր շնչում Երեւանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դահլիճը, ուր ուսանողական փոքր լսարանի, ՀՀ մշակույթի նախարարի եւ մի քանի մտավորականների դատին հանձնվեց «Եղիշե Չարենցը ռուս գրողների ...ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԸ ՊԱՏՎՈՒՄ ԵՆ ՋՈՆ ԷՎԱՆՍԻՆ
Հ. Ծ.«Կանադահայոց կոնգրեսը», ստեղծված 2004-ին, իրեն մաս կազմող կազմակերպությունների անունից խմբագրությանը հասցեագրած հայտարարությամբ տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին յուրահատուկ հանդիպում է տեղի ունենալու ՀՀ-ում ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԱշխարհով մեկ սփռված հայերի վաղեմի երազանքներից է ստանալ ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն: Այդ երկուսն էլ այսօր արդեն դուրս են երազանքի ոլորտից ու դարձել են իրականություն: ՀՀ ոստիկանության անձնագրային ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
«Խորեն Վեհափառի սուրբ օրինակով մեր կյանքը դարձնենք աղոթք ու նվիրում, ի շինություն հայրենիքի, ի պայծառություն մեր Մայր եկեղեցու եւ ի բարօրություն հայ ժողովրդի», պատգամեց Գարեգին Բ կաթողիկոսը Ապրիլի 6-ին ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱՔԵԼ ԴԻՆՔԻ ՀԵՏ
Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդարանի համալիրում ապրիլի 3-ին հանդիպում է տեղի ունեցել Ստամբուլի «Ակօս» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ: Ռաքել ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՍուրբ երկրում անցկացրած իրենց երիտասարդ տարիների բերկրանքը վերհիշելու նպատակով աշխարհի տարբեր երկրներում ծվարած նախկին երուսաղեմաբնակ հայերը որոշել են այս եւ հաջորդ տարվա ընթացքում համաշխարհային հավաք ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԳԼԽԱՎՈՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՆ Է»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Chesspro.ru ինտերնետային կայքէջում ընդարձակ հարցազրույց է տպագրված Լեւոն Արոնյանի հետ: Հարցազրույցի առավել հետաքրքրական հատվածները ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը: - Շախմատում ինչպիսի՞ հաջողության ...ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանում Հայաստանում գրանցվեց մարզչական առաջին փոփոխությունը: Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկի շեմին «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է բուլղարացի մեկ այլ մասնագետ՝ Նեդելչո Մատուշեւը, ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց` առավելության հասնելով մինչ այդ աղյուսակը գլխավորող չին շախմատիստ Չժան Պենսյանի նկատմամբ: Այդ հաջողության շնորհիվ Գաբրիելը ...ՈՉ-ՈՔԻՆԵՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 6-րդ տուրում չորս հայ շախմատիստներն էլ իրենց թիմերի կազմերում մասնակցեցին հանդիպումներին: Նրանք բոլորն էլ մրցախաղերն ավարտեցին ոչ-ոքի: Ընդ որում, ՖԻՆԷԿ-ում հանդես ...ՖԵԼԻՔՍ ՇՏՈՒՐՄԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄիջին քաշում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն, 29-ամյա գերմանացի բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը, որ անցած շաբաթ վստահ հաղթանակ էր տոնել ավստրալացի Ջեմի Պիտմենի նկատմամբ, ցանկություն է հայտնել առաջիկայում ...ԿՓՈԽՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Մ. Մ.Ազգային ժողովի պատգամավորներ, «Հանրապետական» խմբակցությունից Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը եւ «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանը պատրաստվում ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 19.17 րոպեին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում, վրացական Գուրջանի քաղաքից 25 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ...ԲԱԽՈՒՄԻՑ 3 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 7-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին միմյանց են բախվել 1954-ին ծնված Անդրանիկ Մ.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի եւ 1962-ին ծնված Տիգրան Ֆահրադյանի ...
ՎՐԱՍՏԱՆԸ` ԱՊՀ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԱՆՈՒԿ ՂՐԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԿԱՐԼԵՆ ԼԵՎՈՆԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՆԱԽՆՅԱՑ ՕՐԻՆԱԿՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱԲՐԱՀԱՄ-ՌԱՅԹ ՄԵՆԱՄԱՐՏԸ ԹԵՐԵՎՍ ԿԱՅԱՆԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

