
ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեկ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ նիստում հանդես եկավ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Այն նախագծի տեսք ուներ, որն այդպիսով շրջանառության մեջ դրվեց արտահերթ եւ կքննարկվի հավանաբար հինգշաբթի: Այս նախագծով վկայակոչվում է ադրբեջանական կողմի վերջին շրջանի ռազմատենչ պահվածքը` ՀՀ նախագահին եւ կառավարությանը ԱԺ-ն առաջարկում է ակտիվացնել եւ ընդլայնել ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերն ու հնարավորությունները, ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել նախաձեռնողական բնույթ եւ միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում ՀՀ-ին հնարավորություն կտան ապահովելու ԼՂՀ լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը:
Արդյոք այս հայտարարությունը ՀՀ նախագահի` Հայաստանի կողմից անհրաժեշտ պահին ԼՂՀ ճանաչման հնարավորության վերաբերյալ վերջին հայտարարության շարունակությո՞ւնն է, այս հարցին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Տ. Թորոսյանն այսպես արձագանքեց. «Մեր աշխատանքը միշտ եղել է մեկ ընդհանուր տրամաբանության շրջագծում, կարելի է նաեւ էդպես համարել: Որովհետեւ տարբեր քննարկումներ եղել են ե՛ւ նախագահի, ե՛ւ վարչապետի հետ, սա հենց այնպես առաջացած հայտարարություն չէ, սա ընդհանուր դիրքորոշում է»: ԱԺ նախագահը նաեւ ասաց, որ թեեւ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ընդունելի տեսակետ է, բայց քանի որ օրինագծում դեռ դա չի առաջարկվում, ուրեմն կարելի է ենթադրել, որ նախագահի ասած պահը չէ:
Իսկ թե ինչպես են իրագործվելու նախագծի առաջարկները` սա կառավարության եւ երկրի նախագահի լիազորությունների շրջանակում է:
Նախագծի վերաբերյալ առաջիններից մեկն առաջարկ ներկայացնող Վիկտոր Դալլաքյանը նախագիծը ողջունելի եւ Ազգային ժողովի համապատասխան վերաբերմունքի դրսեւորում համարեց Ադրբեջանի վերջին քայլերին, բացի այդ` քարոզչության ոլորտում ակտիվանալու անհրաժետություն իսկապես կա, քանի որ քարոզչական պայքարում, ըստ Վ. Դալլաքյանի, Հայաստանը տանուլ է տալիս: ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը ԱԺ հայտարարությունների ժամին նույնպես ողջունեց նախագիծը` այս համատեքստում պատմելով Բերձորում ԼՂՀ ղեկավարության հովանավորությամբ «Թուֆենկյան հիմնադրամի» կազմակերպած վերջին գիտաժողովի մասին, որը նվիրված էր Քաշաթաղի վերաբնակեցմանն ու զարգացմանը. «Սա ուշացած է թեեւ, բայց ողջունելի: Ժամանակն է, որ մենք ե՛ւ սիմետրիկ, ե՛ւ ասիմետրիկ պատասխան տանք Ադրբեջանի հակահայկական եւ հակաղարաբաղյան գրոհին, եւ դրա ամենալավ քայլն եմ համարում Քաշաթաղի եւ ընդհանրապես ազատագրված տարածքների վերաբնակեցումը: Եվ եթե մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքին լարվածությունն օգտագործվում է մեր ժողովրդի, մեր պետականության եւ Արցախի դեմ, մենք անտարբեր մնալ չենք կարող եւ պետք է կարողանանք այս գործին լծվել ազգովին», ասաց նա:
Լրագրողների հետ ԱԺ նախագահի զրույցը տեղի էր ունենում մոտ ժամը 16-ին, այնպես որ ՀՀԿ խորհուրդը դեռ հավանություն չէր տվել վարչապետի պաշտոնում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությանը: «Արդյոք այդ թեկնածությունը նախապես քննարկվե՞լ է» հարցին Տ. Թորոսյանը դրական պատասխանեց, այո, քննարկվել է, նաեւ` ՀՀԿ խորհրդի նիստում է քննարկվելու, սակայն ավանդույթով` խորհուրդը եւ կուսակցության նախագահը միշտ համակարծիք են եղել, մենք չենք ունեցել այնպիսի նախադեպ, երբ տեսակետները տարբերվեն:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի անդամների սպասվելիք այցին` ԱԺ նախագահը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ընդհանրապես Եվրոխորհրդի հետ տեւական, արդյունավետ աշխատանքի փորձ կա, այդ աշխատանքը շատ պարզ սխեմա ունի` փորձաքննություն, փորձագետների տեսակետներ, ապա հանդիպում-քննարկում է տեղի ունենում, եթե անհրաժեշտություն է լինում` ձեւավորվում է նախագիծ եւ այդ նախագիծն ընդունվում է ԱԺ-ում: «Ես կարծում եմ` քննարկման անհրաժեշտություն կա, վստահ եմ՝ Վենետիկի հանձնաժողովը նույնպես համակարծիք է, որովհետեւ քննարկում անցկացնելու առաջարկը սիրով ընդունվել է, եւ ինչպես նախորդ անգամներում, մենք միասին կաշխատենք եւ լավ լուծումներ կգտնենք», ասաց նա` հիշելով, որ զանգվածային միջոցառումները կարգավորող օրենքի փոփոխությունների դեպքում այս սխեմային չէր լինի սպասել, մինչեւ փորձաքննություն արվեր, քննարկում տեղի ունենար, շտկումներ արվեին. «Կարծում եմ, իրավիճակը թելադրում էր արագ արձագանք, այս առումով մասնավորապես Ագոյի խմբի հետ հանդիպման ժամանակ իրենք ըմբռնում են դրսեւորել»: Քննարկումները Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ավանդական ձեւաչափով են լինելու, լրագրողներիս մտահոգություններն էլ տեղին չեն` արդյունավետ, օգտակար քննարկումներ կլինեն:
Իսկ մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու Վ. Դալլաքյանի նախաձեռնությանն այսպես անդրադարձավ. «Իհարկե, կանոնակարգով նախատեսված քայլ է, սակայն ժամանակավոր հանձնաժողովները, հատկապես նման հարցերի հետ կապված, խոր քննարկումների արդյունքում պետք է ձեւավորվեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որովհետեւ չափազանց կարեւոր է ճշգրիտ սահմանել հարցերի այն շրջանակը, որոնք պիտի ուսումնասիրի այդ հանձնաժողովը»: Օրինակ, առաջարկության մեջ է հետընտրական շրջանում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրումը. «Մենք մարդու իրավունքների մշտական հանձնաժողով ունենք, մարդու իրավունքների պաշտպան, որոնց հենց բուն անելիքն է այդ ուսումնասիրությունը», նկատեց նա:
Գնահատելով նախագահ Քոչարյանի վերջին 10 տարվա նախագահության շրջանը` ԱԺ նախագահը նկատեց. «Եղել են բավական դժվարին տարիներ, որովհետեւ այդ 10 տարիների ընթացքում մենք դիմակայել ենք լուրջ մարտահրավերների, բայց միաժամանակ պիտի ասեմ, որ առանձին խնդիրներից բացի, որոնց մասին Հայաստանի նախագահը վերջերս խոսեց, ընդհանուր առմամբ, համոզված եմ, այդ 10 տարիները եղել են Հայաստանի համար առաջընթացի, հաջողության տարիներ, եւ մեր երկրի համար ստեղծվել է այն կարեւոր հիմքը, որի վրա մենք պիտի կառուցենք Հայաստանը, որը բոլորս երազում ենք»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 7Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ու նրա Գահակալի դեմ չարանենգ արշավանքը նոր չի սկսվել ՀՀՇ-ական թերթերում: Արդեն 5-6 տարուց ի վեր այդ թերթերն անառիթ ու անկիրթ հարձակումներ են գործում Մայր աթոռի եւ անձամբ Ամենայն ...ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ նիստում հանդես եկավ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Այն նախագծի տեսք ուներ, որն այդպիսով շրջանառության մեջ դրվեց արտահերթ եւ կքննարկվի ...ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 58 ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ 12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
1Ապրիլի 9-ին կայանալիք նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն 58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես Արմենպրեսին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.Ասում են, թե կյանքը պատահականությունների, զուգադիպությունների շարան է, անկանոն կանոնավորված շարժում, ընթացք, որ ավելի հաճախ իներցիոն բնութագրականներ ունի, քան պատճառահետեւանքային կապ կամ հիմնավորվածություն: ...ԱԼԱՎԵՐԴԻՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՒՆԻ
Պ. Ն.Ալավերդու քաղաքապետի ապրիլի 6-ին տեղի ունեցած ընտրություններին քաղաքի 20 հազար բնակչությունից մասնակցել է շուրջ 9 հազար ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսը: Քաղաքապետի թեկնածուներից ՀՅԴ անդամ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՉԵԶՈՔ ՎԱՐՉԱՊԵՏ ԳՏՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԺողովրդական կուսակցության, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը, որ երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր, լրագրողներին տեղեկացրել է, որ դեռեւս նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու ...ՀԿԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի երեկվա նիստում, խորհրդի 90 անդամները միաձայն կողմ են քվեարկել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու որոշմանը: Տիգրան Սարգսյանը ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ` ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբ հրավիրված ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանն ու Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադարձան Վրաստանի խնդիրներին ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ
Ռուսաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հակաքաղցկեղային պատվաստանյութ է վաճառվում: Ամերիկյան Antigenics դեղագործական փոքր ընկերությունը երեկ հայտարարեց, որ ՌԴ իշխանությունները հավանություն են տվել ...ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ա. Մ.«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին շնորհել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալ: Հանրային ծառայությունները ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 8-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը, ...ԱԼԵՔՍ ԱՄԻՐՅԱՆԻ «ՀՈՒՅՍԻ ՔԱՄԻՆԵՐԸ» ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հ. Ծ.Եվրոպական մուտայբոքսինգի կրկնակի չեմպիոն եւ ծայրահեղ յոգայի ջատագով Ալեքս Ամիրյանի «Հույսի քամիներ» վավերագրական ֆիլմը մարտի սկզբներին հաջողությամբ ներկայացվել է Նյու Յորքի «Անկախ կինո եւ տեսաֆիլմերի ...ՊԱՊՅԱՆԻ ՈՍԿԵ ՁԱՅՆԸ ԿՀՄԱՅԻ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻՆԵՐԻՆ
Հ. Ծ.Երեւանում ծնված եւ միջազգային համբավի արժանացած երգչուհի Հասմիկ Պապյանը, որն աշխարհի պատկառելի բեմերում է հանդես եկել (Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Բաստիլի Փարիզ օպերայում, Միլանի Լա Սկալայում) եւ հմայել ...ՄԵՐ ԾԱՆՐ ՄՈՐՄՈՔԻՆ՝ ԹԵԹԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մ. Բ.«Հայարտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը «Ուրբաթ» ակումբում հանրային կյանքի վրա մշակութային ներազդեցության ուղիների մշակման փորձ էր անում: Իրենց կենտրոնը լուրջ արվեստ քարոզելու հայտ է ներկայացնում, հիմնականում՝ ...ՉԱՐԵՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ս. Մ.Երեկ չարենցյան ոգով էր շնչում Երեւանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դահլիճը, ուր ուսանողական փոքր լսարանի, ՀՀ մշակույթի նախարարի եւ մի քանի մտավորականների դատին հանձնվեց «Եղիշե Չարենցը ռուս գրողների ...ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԸ ՊԱՏՎՈՒՄ ԵՆ ՋՈՆ ԷՎԱՆՍԻՆ
Հ. Ծ.«Կանադահայոց կոնգրեսը», ստեղծված 2004-ին, իրեն մաս կազմող կազմակերպությունների անունից խմբագրությանը հասցեագրած հայտարարությամբ տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին յուրահատուկ հանդիպում է տեղի ունենալու ՀՀ-ում ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԱշխարհով մեկ սփռված հայերի վաղեմի երազանքներից է ստանալ ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն: Այդ երկուսն էլ այսօր արդեն դուրս են երազանքի ոլորտից ու դարձել են իրականություն: ՀՀ ոստիկանության անձնագրային ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
«Խորեն Վեհափառի սուրբ օրինակով մեր կյանքը դարձնենք աղոթք ու նվիրում, ի շինություն հայրենիքի, ի պայծառություն մեր Մայր եկեղեցու եւ ի բարօրություն հայ ժողովրդի», պատգամեց Գարեգին Բ կաթողիկոսը Ապրիլի 6-ին ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱՔԵԼ ԴԻՆՔԻ ՀԵՏ
Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդարանի համալիրում ապրիլի 3-ին հանդիպում է տեղի ունեցել Ստամբուլի «Ակօս» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ: Ռաքել ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՍուրբ երկրում անցկացրած իրենց երիտասարդ տարիների բերկրանքը վերհիշելու նպատակով աշխարհի տարբեր երկրներում ծվարած նախկին երուսաղեմաբնակ հայերը որոշել են այս եւ հաջորդ տարվա ընթացքում համաշխարհային հավաք ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԳԼԽԱՎՈՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՆ Է»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Chesspro.ru ինտերնետային կայքէջում ընդարձակ հարցազրույց է տպագրված Լեւոն Արոնյանի հետ: Հարցազրույցի առավել հետաքրքրական հատվածները ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը: - Շախմատում ինչպիսի՞ հաջողության ...ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանում Հայաստանում գրանցվեց մարզչական առաջին փոփոխությունը: Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկի շեմին «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է բուլղարացի մեկ այլ մասնագետ՝ Նեդելչո Մատուշեւը, ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց` առավելության հասնելով մինչ այդ աղյուսակը գլխավորող չին շախմատիստ Չժան Պենսյանի նկատմամբ: Այդ հաջողության շնորհիվ Գաբրիելը ...ՈՉ-ՈՔԻՆԵՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 6-րդ տուրում չորս հայ շախմատիստներն էլ իրենց թիմերի կազմերում մասնակցեցին հանդիպումներին: Նրանք բոլորն էլ մրցախաղերն ավարտեցին ոչ-ոքի: Ընդ որում, ՖԻՆԷԿ-ում հանդես ...ՖԵԼԻՔՍ ՇՏՈՒՐՄԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄիջին քաշում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն, 29-ամյա գերմանացի բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը, որ անցած շաբաթ վստահ հաղթանակ էր տոնել ավստրալացի Ջեմի Պիտմենի նկատմամբ, ցանկություն է հայտնել առաջիկայում ...ԿՓՈԽՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Մ. Մ.Ազգային ժողովի պատգամավորներ, «Հանրապետական» խմբակցությունից Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը եւ «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանը պատրաստվում ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 19.17 րոպեին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում, վրացական Գուրջանի քաղաքից 25 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ...ԲԱԽՈՒՄԻՑ 3 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 7-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին միմյանց են բախվել 1954-ին ծնված Անդրանիկ Մ.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի եւ 1962-ին ծնված Տիգրան Ֆահրադյանի ...
«ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆ ՉԿԱ»
ՀՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ԱՄԵՐԻԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԴԻԿ ՉԵՅՆԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԷԼ Է ՇՈՇԱՓՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ՛ՅՐ»
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

